PDA

Դիտել ողջ տարբերակը : Ասենք ո՛չ ապազգային և ցածրաճաշակ երաժշտությանը



Էջեր : 1 [2]

Չամիչ
20.10.2009, 16:16
ինչքան էլ ճիշտ լինի այս պատմությունը, մեզ իրավունք չի տա ասել. չպետք է հնչի ռաբիսը, հիմա հո մարդու իրավունքների պաշտպանություն կա, չէ՞:

Ֆոտոն, ես չեմ ասել, որ ռաբիսը պետք է ընդհանրապես չհնչի, թող հնչի, բայց չնչին տոկոսներով, այլ ոչ թե դոմինանտ դիրքեր գրավի, ինչպես հիմա է տեղի ունենում:


հիմա հո մարդու իրավունքների պաշտպանություն կա, չէ՞:

Դե էտ դեպքում եկեք չընդիմանանք ժարգոնային հայերենին, չ՞է որ դա էլ է մարդու իրավունք, մարդուն ոնց հարմար է տենց էլ խոսում է: Թողնենք, որ մի խումբ ծույլեր, ազգային ինքնագիտակցությունից ու արժանապատվությունից զուրկ անհատներ, հագուրդ տալով իրենց ներաշխարհի կոչին ուզածին չափով աղավաղեն ազգային մշակութային արժեքները:


Աչքովս տեսնում եմ, որ էսօր ծնված սերունդը երեկվանը չի: Իրեն չես սահմանափակի: Ինքը կգտնի իր լսելիքը, քեզ էլ չի հարցնի ոչինչ: Իրեն հեռուստացույցն ու ծնողները չեն կարող լսեցնել մի բան, որ ինքը չի ուզում, էնպես որ բռնության պես մի բան է պրոպագանդան:

Շատ ճիշտ ես նկատել, բռնությամբ պրոպագանդում են թուրքամետ երաժշտությունը: Անցնում եմ Երեւանի փողոցներով ու պարտադրաբար լսում եմ արաբաթուրքախառն գործիքավորմամբ անհեթեթություն: Ինչ անեմ չանցնե՞մ կենտրոնական փողոցներով, վերնիսաժ չգնա՞մ: Ոչ ոք չի ասում, որ պետք է ինչ որ բան պարտադրել, թող փորձեն գոնե բալանսը պահպանել, ընտրության հնարավորություն տան, այլ ոչ թե զոմբիացման մեխանիզմները օգտագործեն ու ապրանք վաճառեն:

Մարդը հարմարվող էակ է, մարդու ականջը շատ արագ կարող է հարմարվել ցանկացած անհեթեթության, նույնիսկ սկսել հավանել այն, ինչը մի քանի ժամ առաջ սրտխառնոց էր առաջացնում:

Ariadna
20.10.2009, 16:34
Ֆոտոն, ես չեմ ասել, որ ռաբիսը պետք է ընդհանրապես չհնչի, թող հնչի, բայց չնչին տոկոսներով, այլ ոչ թե դոմինանտ դիրքեր գրավի, ինչպես հիմա է տեղի ունենում:


Ընդհանրապես արգելել հնարավոր չի, վերջապես մարդիկ կան, որ առանց դրա չեն կարող, երջանկության թե տխրության պահին իրենց հետ ռաբիսն ա, էդ մարդը ո՞նց հարսանիք անի առանց դրա, ոնց ուրախանա, կամ էլ նեղված պահին ոնց չլսի ու զուգահեռ չլացի։
Պարզապես, ասենք, հանրային հեռուստաալիքներով չպետք է պրոպագանդվի, էսօր ինչքան էլ որ Կարապետիչի վրա ծիծաղում ենք, ամենալավ համերգները իր ալիքով ենք կարողանում դիտել, իսկ Հ1-ով գալիս է Աշոտ Ղազարյանը, միգուցե հրաշալի անձնավորություն, բայց ռաբիս, բերում է իր ռաբիս ընկերներին, ու եթերով շախով ուրախանում են։ Դրա դեմն է պետք առնել, բայց դե դրա համար պետք է նորմալ պետություն ունենալ, ինչպես ասում են՝ «ա սուձյի տը կտօ?»:

Չամիչ
20.10.2009, 16:56
Բայց չեք հասկանում, որ ռաբիսի մասին խոսելով դուք ձեր կամքից անկախ դա էք պրոպագանդում,,, եթե դա իրոք անճաշակ է,,, առաջ տվեք ճաշակովը,,, և ամեն ինչ իրա տեղը կընկնի,,, կամ եթե ուզում եք ճիշտն իմանալ լուսավորեք մարդկանց ուղեղները,, և բոլոր ոլորտներում էլ կարգ ու կանոն կհաստատվի,, թե չէ մի գլուխ էտ անիմաստ ոչերը գոռալով դաշնակներին եք արդեն հիշեցնում...
__________________

Շատ ճիշտ եք ասում, պետք է պրոպագանդել:
Ցավոք, ազգագրական, ժողովրդական երաժշտության ոլորտում շատ քիչ են ստեղծվում էնպիսի արժեքներ,որոնք արժանի են ուշադրության եւ պրոպագանդման:
Կան ազգագրական համույթներ, որոնց գործունեությունը շատ քիչ է լուսաբանվում: Կան հարուստ պոտենցիալով ու շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք, ցավոք, օրվա ապրուստ վաստակելու նպատկով նորից ընկնում են ռեստորանային ճահիճը ու փչացնում են համ իրանց ճաշակը, համ էլ իրենց մատուցած երաժշտությունը:

Ուժերիս ներածին չափով կփորձեմ պրոպագանդել այն, ինչը ըստ իս, քիչ թե շատ արժանի է ուշադրության:

Ուզում եմ ներկայացնել Գոհար Հովհաննիսյանի <<Սասնա Աղջիկ>> տեսահոլովակը, այս երգչուհու կատարումից հայկականի հոտ է գալիս: Տեսահոլովակը այնքան էլ հաջող չէ, գործիքավորումը բավականին թույլ է, բայց կատարումը լավն է: Հուսով եմ, որ Գոհարիկը այսուհետ ավելի լուրջ կմոտենա իր աշխատանքին, կփորձի ավելի որակյալ գործիքավորմամբ երաժշտություն մատուցել::)


http://www.youtube.com/watch?v=JwjQ8K1afRE"]http://www.youtube.com/watch?v=JwjQ8K1afRE

Չամիչ
20.10.2009, 17:06
Եթե բոլորը վերը նշվածները իրացված են, ապա թե ինչ երաժշտություն են լսում վերնի սաժում, անձամբ իմ համար լրիվ մեկ կլինի: Վերջին հաշվով ամբողջ աշխարհն է հիմա ողողված արաբա-պակիստանա-հնդկական մուղամներով, ու Սթինգի "Անապատի վարդ" երգն էլ Թաթայի "Անապատի արևից" առանձնապես չի տարբերվում:

Լավ ասեցիր, <<թե ինչ երաժշտություն են լսում վերնիսաժում>>: Մարդիկ հավաքվել են վերնիսաժ երաժշտություն լսելու::)
Ոչ ոք սեփական ճաշակը ուրիշին պարտադրելու իրավունք չունի: Հետո՞ ինչ, որ սիդիների վաճառքի կետի վաճառող են, ուրեմն բոլորը պարտավոր են լսել այն ինչ իրե՞նց է դուր գալիս:
Սա հենց մարդու իրավունքների խախտման ամենավառ օրինակ է:

Չամիչ
20.10.2009, 17:35
երաժշտությունը նաև մեղեդի է, որը մարդիկ լսում են ու հոգեպես բավարավում. Թողեք յուրաքանչյուրը ընտրի իր հոգուն և գիտակցությանը համապատասխան երաժշտություն:

21-րդ դարի մարդ ջան, շատ ճիշտ ես ասում, ում որ դուր է գալիս թուրքական մուղամ կամ թուրքական մելիզմատիկա, թող միացնեն Ստամբուլի կամ Անկարայի երաժշտական ալիք եւ ուզածի չափ ունկնդրեն, կամ էլ թուրքական երաժշտություն վեյելելու համար ձեռք բերեն թուրք կատարողների ձայնագրություններ այլ ոչ թե հայ կատարողների:
Ես էլ կարող է Տառկանի երգերից լսեմ, բայց երբեք ինձ թույլ չեմ տա թուրքական երաժշտություն սիրող հայերի ճաշակը բավարարելու համար նրա երգերը հայերեն թարգմանել ու մատուցել:
Ամբողջ հայ ազգը ըմբոստացել էր Կիրկորովի դեմ, Տառկանի երգերը թարգմանած մատուցելու համար, անգամ Հայաստան թույլ չտվեցին համերգների գալ, մինդեռ Կիրկորովը ընդամենը կիսով չափ է հայ:
Իսկ այստեղ մաքուր հայ՝Արմենչիկներն ու Սպիտակցիները դահլիճ են լցնում:

Ի դեպ թուրքերն էլ են հայերից, արաբներից, պարսիկներից շատ բան գողանում, բայց նրանք գողանում են իրենցը մի փոքր հարստացնելու նպատակով, իսկ մե՞նք ինչ նպատակով ենք գողանում:
Մերը ձուլելու՞ նպատակով:

Cesare
20.10.2009, 17:43
Դու չգիտես Փինկ Ֆլոյդ... լավ չի: Դա չեն բացատրում ինչ ա: Երբ ծանոթանաս, կիամանաս ինչ ա;): Իսկ Բամբիռը մեր հին ռոք խմբերից ա:


Արա ախպերս հա քո համար տենց ա են մյուսի համար էլ Հայկոն չեն բացատրում ինչ ա պետք ա հասկանաս, Թաթուլնել մեր հին լավ ախպերն ա ...
ինչի պետքա քո ասած Բամբիռ մամբիռ պրոպագանդեն ??

Չամիչ
20.10.2009, 17:46
Թաթուլնել մեր հին լավ ախպերն ա ...

Կուզեի մի փոքր ճշտում մտցնել:
Թաթուլը ձեր լավ Ստամբուլ ախպերնա: Հուսով եմ Թաթուլին շուտով թուրքիայի վաստակավոր արտիստի կոչում կտան:

Շինարար
20.10.2009, 17:49
Ամբողջ հայ ազգը ըմբոստացել էր Կիրկորովի դեմ, Տառկանի երգերը թարգմանած մատուցելու համար, անգամ Հայաստան թույլ չտվեցին համերգների գալ, մինդեռ Կիրկորովը ընդամենը կիսով չափ է հայ:


Հայերը բողոքում էին ոչ թե դրա համար, այլ որ նա Թուրքիայում թուրքական դրոշ էր հագել, թուրքի պես էր հագնվում, հայտարում էր, որ թուրքական ծագում ունի, ասում էր, որ ուզում է ադրբեջանցի լինել և այլն: Որ ամաչում է իր հայ լինելուց:

Չամիչ
20.10.2009, 17:51
Հայերը բողոքում էին ոչ թե դրա համար, այլ որ նա Թուրքիայում թուրքական դրոշ էր հագել, թուրքի պես էր հագնվում, հայտարում էր, որ թուրքական ծագում ունի, ասում էր, որ ուզում է ադրբեջանցի լինել և այլն: Որ ամաչում է իր հայ լինելուց:

Մեծ տարբերություն չեմ տեսնում, հավանաբար մեր Ստամբուլցի ախպերներն էլ են ամաչում իրենց հայ լինելուց:

Շինարար
20.10.2009, 17:57
Մեծ տարբերություն չեմ տեսնում, հավանաբար մեր Ստամբուլցի աղբերներն էլ են ամաչում իրենց հայ լինելուց:

Դե, դա արդեն չգիտեմ, մենակ՝ այն հայերը որ ամաչում են, որ հայ են, չեն կարող մեր աղպերը լինել:

Cesare
20.10.2009, 17:58
Կուզեի մի փոքր ճշտում մտցնել:
Թաթուլը ձեր լավ Ստամբուլ ախպերնա: Հուսով եմ Թաթուլին շուտով թուրքիայի վաստակավոր արտիստի կոչում կտան:

մի փոքր ճշտում մի մտցրա ...
մեր չէ ուշադիր կարդաս գրել եմ մյուսի համար ել տենց ա ...

ինչ կապ ունի թե դու ինչ հուսով ես ում ինչ կոչում կտան ??

Enigmatic
20.10.2009, 18:50
Հայերը բողոքում էին ոչ թե դրա համար, այլ որ նա Թուրքիայում թուրքական դրոշ էր հագել, թուրքի պես էր հագնվում, հայտարում էր, որ թուրքական ծագում ունի, ասում էր, որ ուզում է ադրբեջանցի լինել և այլն: Որ ամաչում է իր հայ լինելուց:

Սենց բան ա եղե՞լ:o:o

Լուսաբեր
21.10.2009, 00:22
Սենց բան ա եղե՞լ:o:o
Ինչքանով ես եմ տեղեկացվել Լիա ջան, Կիրկոռովին Հայաստան չթողեցին գալ, որովհետև հայ լրագրողի հետ կապված խնդիրներա ունեցել: Ընդամենը::)
թե չէ թուրքի պես մեր Անդրեն էլա հագնվում :)) բռնենք լարենք?

մեկ էլ, էս թեման հա ձգձգվումա, հա գրում ենք ու հետաքրքիրն էնա որ հա կրկնվելով, բայց մեկա ռոք լսողը իրեննա լսում :jagi , Չաստուշկա սիրողը իրենը :russian ջազի սիրահարը իրենը :dance , ազգային, դասական սիրողն էլ իրենը :love Ճաշակին ընկեր չկա, ոչ էլ կարող ենք պարտադրել, ուղղակի, երբ որևէ ոճ դուրդ չի գալիս կարելիա շրջանցել, խուսափել: Բայց դա էլի ոչ բոլոր դեպքերում, միշտ ըմբոստանալով շատ դժվար կապրենք: Մի քիչ էլ թեթևա պետք վերաբերվել: Չեմ ասում բացի թողի վիճակ:Ո՛չ: Բայց ես կոնկրետ գիտեմ, իմ երեխան հաստատ զրկվելուա իմ/մեր տան մեջ լսել ռաբիս երաժտություն:Ինչու՞, որովհետև ինձ էլ են իմ ժամանակին արգելել, բացատրել են, որ դա լավը չի/բոլոր ազգերն էլ ունեն ռաբիս երաժշտություն/, լավը Սայաթ-Նովանա, Կոմիտասնա, Արաքսյա Գյուլզադյաննա...Ջո Դասեննա, Ռուսոսնա, Աբբանա, Բիթլսնա.... ու ես լսում էի դա, ժամանակի հետ էլ հասկանում էի/դրան օգնեց նաև երաժշտական կրթությունը/, որ իրոք ինձ համար դայա լավը, փոխարենը, մեր հարևանի աղջիկը, որի հետ մի տարիքի ենք, լսում էր Ասատրյան: Իսկ երբ ես իմ հավանությունը չէի տալիս դրան, ի՞նչ էր ասում, որ ես отстой եմ :o դե հիմա :esim ինձ համար իրա լսածն էր հիմարություն, իրա համար էլ իմը: Մինչև հիմա էլ տենցա: Լրիվ հարաբերականա /էլի եկանք հարաբերականությանը :)) ու ճաշակի հարցա, որը դաստիարակության արդյունք էլա:;)

Հ.Գ. լավ կացեք ու քիչ լսեք ռաբիս :}

Enigmatic
21.10.2009, 00:32
Լուս ջան բայց արգելելը շատ սխալ ա, քանի որ , օրինակ ես լսում եմ նենց բաներ, որ հաստատ մամայիս ու պապայիս դուր չի գալիս, օրինակ ակուբային կամ ,չգիտեմ ,միքիչ ռեպախառը ու տենց շատ բաներ : Բայց հո իրանք ինձ չեն արգելում:) էտ իմ իրավունքն ա ու իմ ճաշակն ա, ինչ ուզում լսում եմ;): Ես երբեք չեմ արգելի, ուղակի խորհուրդ կտամ, կընդունի կընդունի ,չէ ,ինքը գիտի: Բայ դե Թաթուլ, Սպիտակցի Հայկո, դրանք իրոք ահավոր են, Բացի Ջան ախպերս երգից:D:oy:

Լուսաբեր
21.10.2009, 00:39
Լուս ջան բայց արգելելը շատ սխալ ա, քանի որ , օրինակ ես լսում եմ նենց բաներ, որ հաստատ մամայիս ու պապայիս դուր չի գալիս, օրինակ ակուբային կամ ,չգիտեմ ,միքիչ ռեպախառը ու տենց շատ բաներ : Բայց հո իրանք ինձ չեն արգելում:) էտ իմ իրավունքն ա ու իմ ճաշակն ա, ինչ ուզում լսում եմ;): Ես երբեք չեմ արգելի, ուղակի խորհուրդ կտամ, կընդունի կընդունի ,չէ ,ինքը գիտի: Բայ դե Թաթուլ, Սպիտակցի Հայկո, դրանք իրոք ահավոր են, Բացի Ջան ախպերս երգից:D:oy:

Դե ջան ախպերը:friends: գիտես դա իմ ու քո երգնա դառել :D
Դե Լիա ջանա, հո չեմ ասում բռնում տփում էին :)) Արգելել ի նկատի ունեմ հենց էտ խորհուրդ տալ, բացատրելը, որը ավելի շատ արգելելա, քան բռնի անջատել կամ դիսկ կոտրելը: Համ էլ դու հիմիկվա քո մտածողությամբ է մի մտածի, որ արդեն գիտես քո իրավունքների մասին, դու հլա 8-10 տարեկանում քեզ հիշի :P Թեկուզ հիմիկվա երեխեքին ինչ տարիքի էլ լինեն, շատ դժվար կլինի համոզելը :8

Հարդ
21.10.2009, 09:13
Էրեկ ընգերոջս հետ լավ հագել եմ իրա ռաբիս լսելու հաշվով... լուրջ եմ ասում ռաբիսը լավ ուղեղ ա լվանում::angry

Chilly
21.10.2009, 10:11
Ժողովուրդ, կհավատա՞ք, թեման մինչև վերջ կարդացել եմ :o
Եկել եմ մի համոզման - յերգիրը յերգիր չի :D
Կառավարող դասակարգի մի ստվար մասը սիրում է այն երգերը, որ չալաղաջ ուտելու ժամերին (դա նրանց սուրբ ժամերն են) լսում է, և ո՞վ չգիտի, թե «թանգանոց» ռեստորաններում հիմնականում ովքեր են երգում... Ու ազգիս պանծալի զավակն էլ որոշում է գլուխը բարձին դնելուց առաջ մի փոքր մտածել իր ազգի մասին ու կազմակերպել «թանգանոց» երաժշտի փողակալումը... Չնայած... Ամեն դեպքում պրոգրեսը գալիս է, հայեր, թուրք-մուրք չգիտեմ, բայց Ջորջ Բենսոնն է գալիս շուտով, Դիփ Փարփլ, Յուրայա Հիփ, էլ ո՞րն ասեմ... Ինտերնետն էլ ինչքան էլ խանգարեն, մեկ է, շնորհիվ ադնակլասսնիկի և այլ սոց. ցանցերի սկսում է կրել համազգային բնույթ, իսկ տարածված ի-նետը նշանակում է պահանջարկի գերակշռում առաջարկի վրա, այսինքն, մարդիկ աստիճանաբար սկսում են լսել այն, ինչ իրոք խաղում է նրանց հոգու լարերին... Անձամբ ես համոզված եմ, որ շատ շուտով անորակ երաժշտությանը հատկացվող տեղը հայ իրականության մեջ կսկսի ձգտել զրոյի...

Second Chance
21.10.2009, 10:55
Ուզում եմ ներկայացնել Գոհար Հովհաննիսյանի <<Սասնա Աղջիկ>> տեսահոլովակը, այս երգչուհու կատարումից հայկականի հոտ է գալիս: Տեսահոլովակը այնքան էլ հաջող չէ, գործիքավորումը բավականին թույլ է, բայց կատարումը լավն է: Հուսով եմ, որ Գոհարիկը այսուհետ ավելի լուրջ կմոտենա իր աշխատանքին, կփորձի ավելի որակյալ գործիքավորմամբ երաժշտություն մատուցել::)

http://www.youtube.com/watch?v=JwjQ8K1afRE
Ահավոր էր տեսահոլովակը: Սասունցի աղջկա կերպարը վերջն էր :D երկար լցրած եղունգներով ու ներկած ֆենած մազերով խոտա կրում:D:D: Մենակ բարձրակրունկ կոշիկներն էին պակասում....

Լուսաբեր
21.10.2009, 11:32
Հա, ի դեպ, էտ տեսահոլովակը շուտ հեռուստացույցով դիտել էի: Ինձ էլ դուր չեկավ, բայց ընդհանուր երգի գաղափարը շատ լավնա: Ճիշտա աղջկա ձայնն էլ չի դուրս գալիս, բայց դա զուտ ճաշակի հարցա երևի:Ինքը լավա երգում: Ամեն դեպքում, ինձ ավելի հաճելիա էս երգը լսել/ առանց տեսահոլովակը նայելու, քան Սիրուշոյի «Շորորա»-ն:

Legolas
21.10.2009, 16:19
ո՛չ

Dayana
21.10.2009, 18:38
Մոդերատորական: Անլուրջ խոսակցությամբ հագեցած, զրուցարանի վերածված թեման փակվում է: