PDA

Դիտել ողջ տարբերակը : Օբաման ճանճ է խփել...



ministr
17.06.2009, 16:37
Ժողովուրդ, ուրեմն ինչպես հայտնի դառավ հավաստի աղբյուրներից, էս Օբաման ճանճա խփել... էն էլ ուղիղ եթերում: Չլսված վայրագությունը կարող եք դիտել այստեղ


http://www.youtube.com/watch?v=6sV3_LUBGTU

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Մեդվեդևը էսօր իրիկուն իշամեղու է խփելու, որպես ուժի ցուցադրում:
Արդեն իսկ իրենց բողոքի արդար ձայնն են բարձրացրել ճանճերի պաշտպանության միությունները, իսկ մի գործարար արդեն սկսել է արտադրել "Օբամա" անվանումով երկիր-երկիր տիպի ճանճխփիկներ:

Արդեն տագնապ է հնչեցրել Green Peace-ը քանի որ հետազատությունները ցույց են տվել, որ Օբամայի վանդալիզմի ակտից հետո, կտրուկ ավելացել է հնչող շլմփոցների, թլմփոցների ինչպես նաև շրխկոցների քանակը, ինչը ժամ առ ժամ բերում է ճանճերի գլխաքանակի նվազման:

Լուսաբեր
17.06.2009, 16:41
Այս դեպքից հետո կտրուկ աճ է նկատվել ճանճասպանության:
Միջազգային կազմակերպությունները լուրջ մտահոգված են:

Լուսաբեր
17.06.2009, 16:52
Արդեն տագնապ է հնչեցրել Green Peace-ը քանի որ հետազատությունները ցույց են տվել, որ Օբամայի վանդալիզմի ակտից հետո, կտրուկ ավելացել է հնչող շլմփոցների, թլմփոցների ինչպես նաև շրխկոցների քանակը, ինչը ժամ առ ժամ բերում է ճանճերի գլխաքանակի նվազման:

:D:D :lol

Բացի դա, ճանճասպանությունը իր խոշոր մասշտաբներով խոստանում է դառնալ մեծ աղետ, խոզի գրիպից հետո :o

ministr
17.06.2009, 16:57
Լրջորեն վտանգված է նաև թռչունների պոպոուլյացիան, քանի որ նրանց բնական սնունդը ժամ առ ժամ պակասում է:

Վերջին տեղեկությունների համաձայն, մի քանի ճանճի զույգեր վերցված են պետական հսկողության տակ և պահվում են հատուկ պայմաններում, որպեսզի հետո հնարավոր լինի վերականգնել միջատների այս տեսակը:

Արիացի
17.06.2009, 17:05
:o Իսկ ամերիկայի ժողովուրդը նրան հավատում էր: Այսքանից հետո նրան ոչինչ չի մնում քան կամավոր հեռանալ, քանի որ ճանճ սպանողը ձի էլ կսպանի:

Լուսաբեր
17.06.2009, 17:07
:o Իսկ ամերիկայի ժողովուրդը նրան հավատում էր:

Ոչ միայն ամերիկացիները, մենք էլ :cry2
բա հիմա ի՞նչ ենք անելու :cry

ministr
17.06.2009, 17:11
ՄԱՀ ՃԱՆՃԵՐԻԻԻՆՆՆՆՆ :goblin:goblin:goblin

Լեո
18.06.2009, 09:16
Ես էդպես էլ չհասկացա`Օբաման ճանճին խփել սպանել ա, թե խփել սատկացրել ա :esim Թե՞ միգուցե հայրական ապտակ ա տվել :think Բացատրեք էլի կախման կետերի իմաստը :(

ministr
18.06.2009, 09:29
ԱՄՆ-ի ՊետԴեպը որակել է որպես դժբախտ պատահար, այսինքն Օբաման ձեռքը ձեռքին դնելուց պատահաբար ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել ճանճին, որը վերջերս ընդունած է եղել իսլամը: Ճանճի բարեկամներին և հարազատներին իր խորը ցավակցությունն է հայտնել Սպիտակ Տունը, որին միացել են բազմաթիվ երկրներ:
Իսկ այ "Մոհամեդի ճանճի հետևորդներ" խմբավորումը խոստացել է վրեժ լուծել եղբայրակցի գազանաբար և հրապարակային սպանության համար: Եվրոպական թերթերը հեղեղված են ` "Սկզբից Հուսեյնը, հիմա ճանճը, իսկ հետո...?" խորագրով հոդվածներով:

Տարակուսանքի մեջ են հայտնվել նաև սևական շրջանները` սևը սևին սատկացնի, էն էլ աշխարհով մեկ??
Հետևենք զարգացումներին: