PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր լինուքսից

david
15.06.2009, 17:05
Ժող Suse Linux Enterpris Server 10 - ի մեջ փորձում եմ samba server նաստրոյկա անեմ չի ստացվում:
root - ի համար նորմալ է , բայց չի հաջողվում user - ի և host(ip) - ի համար տվյալ պապկային դոստուպ տալը: Փորձում եմ անել գրաֆիկակն միջավայրով:
Եթե խնդրին հանդիպել եք հուշեք խնդրում եմ ինչպես անել

Աթեիստ
15.06.2009, 20:15
Այստեղ կարող եք տալ ձեր հարցերը լինուքս օպերացիոն համակարգից։

Bako
23.06.2009, 18:25
Բարեվ.ես ընդհանրապես չգիտեմ թե ինչ բան է Լինուքս-ը.Որ խնդրեմ որևէ մեկը միքիչ կմանրամասնի թե ինչ է Լինուքսը.

Cracker
23.06.2009, 18:46
Բարեվ.ես ընդհանրապես չգիտեմ թե ինչ բան է Լինուքս-ը.Որ խնդրեմ որևէ մեկը միքիչ կմանրամասնի թե ինչ է Լինուքսը.

http://ru.wikipedia.org/wiki/Linux

ministr
23.06.2009, 19:07
grep-ով ոնց կարելիա նույն ֆայլում երկու բառ ման գալ?

One_Way_Ticket
23.06.2009, 19:36
Ռեգուլյար արտահայտություններ օգտագործելով

ministr
23.06.2009, 19:53
օրինակ.. ասենք ուզում եմ ման գամ dar և akumb բառերը , forum.txt ֆայլում:
grep -e ... հետո?

Ուրվական
23.06.2009, 20:47
grep-ով ոնց կարելիա նույն ֆայլում երկու բառ ման գալ?

:think
grep arajinbar | grep erkrordbar filename

ministr
23.06.2009, 21:08
Ըտենց չի լինի, որովհետև առաջին grep-ի արդյունքում երկրորդ բառը չկա

Ուրվական
23.06.2009, 21:11
Ըտենց չի լինի, որովհետև առաջին grep-ի արդյունքում երկրորդ բառը չկա

Հա թող չլինի, մեկ ա դու ելքում քո ուզածը ստանում ես: Եթե ինչ-որ հրամանային ֆայլ ունես, էդքանը մեջը գրում ես, արդյունքն ունենում ես:

ministr
23.06.2009, 21:15
Գոռ ջան, պատկերացրա ֆայլդ սենցա

akumb dffjghdfgjfhg
dar fsdkfgjfdgkjfhg
ssssssssss
ggggggggggggg

առաջին grep-ից հետո կլինի սա

akumb dffjghdfgjfhg

իսկ երկրորդ grep-ը բան չի տա, ելքում կլինի 0-ական ինֆորմացիա:

Ինձ պետքա որ արդյունքում լինի սենց
akumb dffjghdfgjfhg
dar fsdkfgjfdgkjfhg

Ուրվական
23.06.2009, 21:20

Չէ, Դավ ջան, ուզում ես մի հատ հենց հիմա փորձի, ես փորձեցի նոր, եղավ, եթե իմ ասած ձևի գրում ես, էդ երկուսն իրար հետ մի հատ հրաման ա հասկանում:
Այսինքն, եթե գրես grep akumb | grep dar | tee log, ապա log ֆայլում կունենաս.
akumb dffjghdfgjfhg
dar fsdkfgjfdgkjfhg

ministr
23.06.2009, 21:23
Բա ֆայլի անունը որտեղ? :)

Ուրվական
23.06.2009, 21:30
Բա ֆայլի անունը որտեղ? :)

Վայ, մոռացել էի:)
grep akumb | grep dar filename | tee log

ministr
23.06.2009, 23:23
Կարծում եմ հենց առաջին grep-ը պետք ա որ error տա որովհետև ֆայլի անուն չկա, բայց կփորձեմ :) մերսի

One_Way_Ticket
24.06.2009, 01:17
grep-ը բազմատողանի որոնում չի կարող կատարել, ինչքան գիտեմ:

ars83
24.06.2009, 01:43
օրինակ.. ասենք ուզում եմ ման գամ dar և akumb բառերը , forum.txt ֆայլում:
grep -e ... հետո?

grep -e "dar" -e "akumb" forum.txt

Ուրվական
24.06.2009, 09:24
Կարծում եմ հենց առաջին grep-ը պետք ա որ error տա որովհետև ֆայլի անուն չկա, բայց կփորձեմ :) մերսի

Ճիշտ ես ասում, ես սխալվել էի::) Ուղղակի իմ փորձածում երկրոդ բառը համ էլ էն տողում կար, որում առաջին բառն էր, ուղղակի ուշադիր չէի եղել, դրա համար երկու բառերի տողն էլ բերել էր իմ մոտ:
Արսի ասածն աշխատեց:

Cracker
09.07.2009, 00:36
Ժող սենց խնդիր կա.
Պատկերը սենց ա- կա N թվով կոմպեր ու 1 հատ կոմպ, որի մեջ կա նորմալ նաստռօյկա արված Squid (OS SUSE Linux Enterprise Server). Էտ կոմպում squidը նորմալ աշխատում ա, հիմա պետք ա, որ մյուս N թվով կոմպերն էլ կարողանան օգտվեն դրանից, այսինքն դրա միջոցով մտնեն ինտերնետ. Կոմպերը իրար միացված են ԼԱՆ-ով, էտ նաստռօյկաները նորմալ են.

Cracker
13.07.2009, 18:21

Ձեն ձուն չկա.... ))
Լավ, ով գիտի որտեղից կարելի ա քաշել լինուքսները մի քիչ կոմպակտ վիճակում? Այսինքն նենց որ մենակ իրա յադրոն լինի մեջը, իսկ մնացած ծրագրերը ինետից ափդեյթ անեմ.. մինի սդ են կոչվում վրոդե

Աթեիստ
13.07.2009, 18:45
Լինուքսների տարբեր դիստրիբյուտիվներ
http://lug.am/index.php?action=downloads&group=distributives
http://mirror.yandex.ru

Elmo
16.07.2009, 13:01
Ժող սենց խնդիր կա.
Պատկերը սենց ա- կա N թվով կոմպեր ու 1 հատ կոմպ, որի մեջ կա նորմալ նաստռօյկա արված Squid (OS SUSE Linux Enterprise Server). Էտ կոմպում squidը նորմալ աշխատում ա, հիմա պետք ա, որ մյուս N թվով կոմպերն էլ կարողանան օգտվեն դրանից, այսինքն դրա միջոցով մտնեն ինտերնետ. Կոմպերը իրար միացված են ԼԱՆ-ով, էտ նաստռօյկաները նորմալ են.

squid -ի լռելյար կոնֆիգուրացիան չի սպասարկում ցանցը:
Պետք է acl սարքես, ցանցիդ դիապազոնը նշես ու թույլ տաս, որ սպասարկի:
httpd.conf ֆայլը նայի ամեն ինչ պարզ կդառնա:
Կարաս opennet.ru -ից էլ օգտակար ինֆորմացիա գտնես:

Cracker
11.09.2009, 10:34
Սենց մի հարց Samba-ից. Windowsը չի տեսնում LinuxԸ (Fedora 9). Pingը նորմալ գնում ա.
Էս էլ smb.conf-ը

[global]
workgroup = MSHOME
server string = File Server
security = share
hosts allow = 192.168.1 127.
load printers = no
log file = /var/log/samba.%m
max log size = 100
socket options = TCP_NODELAY
dos charset = CP866
unix charset = KOI8-R
[smb]
path = /var/smb
comment = smb
valid users = smb
browseable = yes
public = yes
writable = yes
Ինչն ա սխալ?

david
24.09.2009, 12:14
Ժող ջան որև է մեկը նաստրոյկա արելա openwebmail վիրտուալ օգտագործողների համար:
Եթե գիտեք ինչպես է արվում խնդրում եմ օգնեք

ministr
08.11.2009, 22:29
Հայեր ջան, ոնց կարելի ա անել, որ user-ի ստեղծած ցանկացած file կամ folder ունենա 775 permission?
Այսինքն օրինակ mkdir անելուց folder-ը արդեն ունենա էդ permission-ը:

Ներսես_AM
09.11.2009, 00:28
ի՞նչ լինուքսա մոտդ,

Դեբիան/Ուբունտուի համար
/etc/profile ու /etc/login.defs ֆայլերում գրի 'umask 002' առանց չռթիկներին: Չեմ հիշում մեջը umask կար գրած թե չէ, եթե կար փոխարինի եթե չէ ավելացրու: Ու ինչի 002, umaskը chmodի թարս տարբերակն ա, եթե պետք ա տվյալ դեպքում 775 ուրեմն պիտի դնես umask 777-775 այսինքն 002

Հ.Գ. կարողա ուզերիդ home պանակի մեջի .bash_profile էլ պետք լինի գրել:

ministr
09.11.2009, 00:44
Մոտս Red Hat 7,0 Enterprise ու root-ի դոստուպ չունեմ :(

Եթե .bashrc կամ .cshrc-ով հարցը լիներ լուծել հոյակապ կլիներ

Ներսես_AM
09.11.2009, 00:47
Մոտս Red Hat 7,0 Enterprise ու root-ի դոստուպ չունեմ :(

Եթե .bashrc կամ .cshrc-ով հարցը լիներ լուծել հոյակապ կլիներ
պտի որ էտ լինի, մի հատ փորձի մեջը գրի .bashrc -ի: Red hat նոյի թվին եմ օգտագործել, բայց էտ ասածդ ֆայլերը անունից իմ ասածի համարժեքը պիտի լինեն;

Մի հատ կարող ես հենց կոնսոլում էլ գրես umask 002 ու նոր պանակ սարքես, տես թե լինումա նոր արդեն հանգիստ մցրու էտ ֆայլերի մեջ

ministr
09.11.2009, 00:51
OK եղավ մերսի :)

Ներսես_AM
09.11.2009, 00:56
Անես ասա իմանանք եղավ թե չէ :)

ministr
09.11.2009, 01:00
Դե ասում եմ եղավ էլի :)

Miq_stdio
15.07.2010, 11:31
ես օգտագործում եմ Ubuntu ու մտածում եմ, որ սրանից լավը միայն Debian նա
ես ունեմ հառցեր (օրինակ ոնց են նայում gedit ծրագրի source code - ը)
պատասխանում և տալիս ենք հառցեր եթե իհարկե մարդ կա

Shah
06.08.2010, 18:49
Կարճ ՀՏՀ սկսնակ լինուքսոիդների համար ;)
Ինչպես նայել ֆայլերի ցանկը փղփապանակի(ֆայլի) մեջ – ls
Ինչպես փոխել աշխատանքային թղթապանակը(directory) – cd
Ինչպես կրկօրինակել, հեռացնել, տեղափոխել ֆայլերը – cp rm mv
Փնտրել – find
Փնտրել ֆայլի մեջ – grep
Ինչպես արխիվացնել կամ ապաարխիվացնել(zip/unzip) – tar
Սիմլինկ – ln
Իմանալ թղթապանակի զբաղեցրած ծավալը – du
Մոնուալներ – man
Ժամանակավորապես ստանալ root-ի կարգավիճակ – su sudo
Աշխատող պրոցեսների ցանկը – ps
Ազատ հիշողությանը մասին ինֆո - free top
Բաց պորտերի ցուցակ – netstat
Ցանցի կարգավորումներ – ifconfig route
Բաց ֆայլերի ցուցակը – lsof
Ամենալավ խմբագիրը – vi, vim
Ավարտել պրոցեսը – kill
Ինչպես ծառայությունը կանգնեցնել, վեռսկսել սկսել – service [ծառայության անուն] stop, restart, start

Մանրամասները (http://www.diwaxx.ru/inforums/lofiversion/index.php/t1143.html)

Shah
26.08.2010, 11:43
Հարց` ունեմ squid սեռվեր fedora-ի վրա, շաբաթեկան մի ամեն անգամ քեշը ջնջում եմ, ինչոր մեկը կարողա իմանա դրա ավտոմատիզացման ձևը, կամ ասենք սկրիպտ ունենա խելքին մոտիկ:

matlev
26.08.2010, 13:26
Հարց` ունեմ squid սեռվեր fedora-ի վրա, շաբաթեկան մի ամեն անգամ քեշը ջնջում եմ, ինչոր մեկը կարողա իմանա դրա ավտոմատիզացման ձևը, կամ ասենք սկրիպտ ունենա խելքին մոտիկ:

Կիլոմետրով հեռու եմ լինուքսից: Փորձիր cron-ի համար սկրիպտ (http://nsharif.blogspot.com/2009/07/bash-scripting-for-squid-and-cron-job.html) գրել:

Life
26.08.2010, 16:48
Մոտս WIn7-ին զուգահեռ 2-րդ վինչի վրա Linux Ubuntu 10.04-ն ա քցած:Ոնց ամբողջությամբ ջնջեմ իրան ու GRUB-ը,որ ստանդարտ Win7-ի լոադերը մնա

ars83
26.08.2010, 18:27
Մի քանի լրացում: ;)

Կարճ ՀՏՀ սկսնակ լինուքսոիդների համար ;)
Ինչպես նայել ֆայլերի ցանկը փղփապանակի(ֆայլի) մեջ – ls
ա. Եթե Ձեր ֆայլի կամ պանակի անունը սկսվում է կետով (.), ապա այն թաքնված է և չի երևա «հասարակ» ls-ի օգնությամբ, օգտագործեք ls -a
բ. Հասարակ ls-ը ցույց է տալիս աշխատանքային (տվյալ պահին ակտիվ) պանակի պարունակությունը: Մեկ այլ պանակի պարունակությունը դիտելու համար կարելի է, իհարկե, փոխել աշխատանքային պանակը (տես հաջորդ հրամանը) և ապա աշխատացնել ls, բայց կարելի է պարզապես աշխատեցնել ls <այլ–պանակի–հասցե/ուղի>, օրինակ՝ գտնվելով /var պանակում կարելի է դիտել /etc պանակի պարունակությունն այսպես՝ ls /etc

Ինչպես փոխել աշխատանքային թղթապանակը(directory) – cd

Հասարակ cd հրամանը (առանց արգումնետների) փոխում է աշխատանքային պահակը տվյալ օգտագործողի «տնային» (home) պանակի (յուրաքանչյուր օգտագործող ունի այդպիսի պանակ): Որևէ կոնկրետ պանակ «տեղափոխվելու» համար նշում են այդ պանակի հասցեն/ուղին՝ cd /etc

Ինչպես կրկօրինակել, հեռացնել, տեղափոխել ֆայլերը – cp rm mv

Տեխնիկապես այնքան էլ կոռեկտ չէ mv-ն անվանել ֆայլի տեղափոխման հրաման, քանի որ (ինչքանով ինձ հայտնի է) ֆայլը ֆիզիկապես չի տեղափոխվում կրիչի (օր.՝ սկավառակի) վրա: Ավելի ճշգրիտ կլինի անվանել այն վերանվանման հրաման:

Փնտրել – find

Շատ հզոր և հետաքրքիր այս հրամանը բավականին բարդ կարող է լինել սկսնակի համար (իր արգումենտների շատության պատճառով): Ավելի հեշտ է օգտագործել locate հրամանը: Օրինակ locate passwd, կհայտնաբերի բոլոր այն ֆայլերը կամ պանակները, որոնց անվանման մեջ առկա է passwd բաղադրիչը:

Փնտրել ֆայլի մեջ – grep

Ամենահարուստ և օգտագործվող հրամաններից մեկը, շատ օգտակար է օգտագործել «խողովակների» (pipe) հետ միասին՝ տրվում են | նշանով:

Ինչպես արխիվացնել կամ ապաարխիվացնել(zip/unzip) – tar

Սխալ տեղեկություն է: tar հրամանը սեզմում չի կատարում, ինչպես դա անում է zip հրամանը. այն միայն պատրաստում է արխիվ: Այս երկու հրամանները՝ tar, zip, պետք է դիտարկել առանձին-առանձին (միայն tar-ը բավական է սեղմված արխիվ ստեղծելու համար):

Սիմլինկ – ln
Կոռեկտ չէ: ln-ը ստեղծում է կոշտ/ֆիքսված հղումներ (hard links), սիմվոլիկ հղումներ ստեղծելու համար անհրաժեշտ է օգտագործել ln -s:

Իմանալ թղթապանակի զբաղեցրած ծավալը – du

Օգտակար է -h բանալին, որը ցույց է տալիս չափը ոչ թե բայթերով, այլ ՄԲ/ԳԲ-ներով՝ du -h:

Մոնուալներ – man

Լինուքսականի «սեղանից անպակաս» հրաման: :)

Ժամանակավորապես ստանալ root-ի կարգավիճակ – su sudo

Տեխնիկապես համարժեք չեն: sudo-ն միայն թույլ է տալիս ադմինիստրատորի կարգավիճակով հրաման աշխատաեցնել, մինչդեռ su-ն օգտագործողին «դարձնում է» ադմինիստրատոր՝ բոլոր արտոնություններով հանդերձ:

Աշխատող պրոցեսների ցանկը – ps

Երբեմն ավելի հեշտ է օգտագործել տվյալ պահին «ամենաակտիվ» պրոցեսների (ամենաշատ ռեսուրս օգտագործող) ցուցակը ցուցադրող top հրամանը:

Ազատ հիշողությանը մասին ինֆո - free top
top-ը ցուցադրում է օգտագործված հիշողության մասին տեղեկություններ, free-ն` օգտագործված և ազատ:

Ամենալավ խմբագիրը – vi, vim

Վիճելի պնդում է: ;)

Shah
26.08.2010, 18:48
Արս, ես հրամանն եմ գրել, իսկ բանալիների համար թող օգտագործողը օգտվի man [հրամանի_անունը] հրամանից... մի ահագին էլ ես կարայի գրեյի օրինակ որ ls -a -ի փոխարեն կարելի է օգտագործել ls -la ավելի շատ բան ցույց կտա... դրա համար կան մանուալները:

---------- Ավելացվել է՝ 17:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:46 ----------

հ.գ. չնայած ես մեջ բերեցի աղբյուրը, բայց vi -ից կամ նույնն ա համարյա vim -ից լավ եդիտորներ չկան... ես կասեի դաժե եթե գույները չլինեին օֆիս չէի օգտագործի :)) ;)

aerosmith
10.09.2010, 15:23
Ժող ջան որտեղից են պատվիրում linux ubuntu դիսկ՞՞՞

Life
10.09.2010, 16:26
Ժող ջան որտեղից են պատվիրում linux ubuntu դիսկ՞՞՞

Հէսա (https://shipit.ubuntu.com/)
1 ամիս առաջ են ինձ ուղարկել,հեսա 2ն ա գալիս:)

BOBO
10.09.2010, 16:45
չեք կարում քաշեք:))

Life
10.09.2010, 17:10
չեք կարում քաշեք:))

հենա մարդիկ ուղղարկում են էլի,սիրուն դիսկով բանով:)

aerosmith
10.09.2010, 17:38
իսկ ինչքան ժամանակումա հասնում՞՞՞ մի անգամ պատվիրել եմ, ահագին ուշ հասավ ինձ , չգիտեմ ինչի։ Ձեզ ինչքան ժամանակումա հասնում՞

BOBO
10.09.2010, 17:39
հենա մարդիկ ուղղարկում են էլի,սիրուն դիսկով բանով:)

մեղք են:D

Life
10.09.2010, 17:47
իսկ ինչքան ժամանակումա հասնում՞՞՞ մի անգամ պատվիրել եմ, ահագին ուշ հասավ ինձ , չգիտեմ ինչի։ Ձեզ ինչքան ժամանակումա հասնում՞

մի ամսից շուտ

Աթեիստ
10.09.2010, 21:46
Մինչև պատվերս հասավ, կայքում արդեն ավելի նոր տարբերակը կար:

aerosmith
10.09.2010, 22:39
ժողովուրդ ջան ես վճարովի են սարքել՞՞՞ ասումա 10 դոլլար արժի, կարողա շիփինգի համար են ուզում՞

Life
10.09.2010, 23:10
ժողովուրդ ջան ես վճարովի են սարքել՞՞՞ ասումա 10 դոլլար արժի, կարողա շիփինգի համար են ուզում՞

մի բան են չես անում

Shah
10.09.2010, 23:11
ժողովուրդ ջան ես վճարովի են սարքել՞՞՞ ասումա 10 դոլլար արժի, կարողա շիփինգի համար են ուզում՞
եթե դրա համար ա, ինչի՞ չես ուզում քաշես:

ministr
10.09.2010, 23:14
Ժողովուրդ էդ ubuntu-ի կայֆը որնա? Red Hat եմ օգտագործել միշտ էն էլ Gnome-ով :)

Shah
10.09.2010, 23:16
Ժողովուրդ էդ ubuntu-ի կայֆը որնա? Red Hat եմ օգտագործել միշտ էն էլ Gnome-ով :)
Red-ը տեղ-տեղ վճարովի ա:)

ministr
10.09.2010, 23:20
Ես հենց էդ վճարովին եմ օգտագործում :)

Shah
10.09.2010, 23:29
Ես հենց էդ վճարովին եմ օգտագործում :)
Ի՞նչ իմաստ ունի եթե կա անվճար Red-ը:

ministr
10.09.2010, 23:32
Վճարողը ես չեմ :)

Ներսես_AM
11.09.2010, 00:04
Ռեդի անվճարը զիբիլ ա

Shah
11.09.2010, 12:02
Ռեդի անվճարը զիբիլ ա
Էս որ 2 տարի մեր DNS սեռվերը անխափան աշխատում ա էդ զիբիլ ա՞: Չնայած չեմ վիճում... ինձ Fedora-ն 1000 գլուխ ավելի ա հարազատ... վերջ ի վերջո առաջին UNIXային ՕՀս ա եղել:

Shah
18.09.2010, 14:00
NAT եմ ուզում անեմ, ամենահասարակ կարգավորումներով Fedora13-ի վրա:
SELinux-ը անջատել եմ, որ ոտքի տակ չընկնի, հետո Forward-ն եմ միացրել

# grep forward /etc/sysctl.conf
net.ipv4.ip_forward = 1
Interface-ների կարգավորումները`

DEVICE=eth1
HWADDR=00:02:B3:B4:4D:F3
IPADDR=192.168.0.1
GATEWAY=192.168.0.1
NETMASK=255.255.255.0
DNS1=1.1.3.7
DNS2=1.1.3.8
ONBOOT=yes
DEVICE=eth0
HWADDR=00:10:DC:E7:4A:AB
IPADDR=1.1.1.7
NETMASK=255.255.255.0
GATEWAY=1.1.1.1
DNS1=1.1.3.7
DNS2=1.1.3.8
ONBOOT=yes Բայց մի տարօրինակ մի բան ռոութների հետ`

[root@localhost ~]# netstat -rn
Kernel IP routing table
Destination Gateway Genmask Flags MSS Window irtt Iface
1.1.1.0 0.0.0.0 255.255.255.0 U 0 0 0 eth0
192.168.0.0 0.0.0.0 255.255.255.0 U 0 0 0 eth1
169.254.0.0 0.0.0.0 255.255.0.0 U 0 0 0 eth0
169.254.0.0 0.0.0.0 255.255.0.0 U 0 0 0 eth1
0.0.0.0 192.168.0.1 0.0.0.0 UG 0 0 0 eth1
Չկա իմ Gateway-ը` 1.1.1.1-ը, փոխարենը ունեմ 192.168.0.1, բայց eth1-ի մեջ ջնջում եմ GATEWAY=192.168.0.1 տողը նոր 1.1.1.1-ը հայտնվում ա:
Նավսյակի iptables-ի կարգավորումներն էլ դնեմ:

[root@localhost ~]# service iptables status
Table: nat
Chain PREROUTING (policy ACCEPT)
num target prot opt source destination

Chain POSTROUTING (policy ACCEPT)
num target prot opt source destination
1 MASQUERADE all -- 0.0.0.0/0 0.0.0.0/0

Chain OUTPUT (policy ACCEPT)
num target prot opt source destination

Table: filter
Chain INPUT (policy ACCEPT)
num target prot opt source destination
1 ACCEPT all -- 0.0.0.0/0 0.0.0.0/0 state RELATED, ESTABLISHED
2 ACCEPT icmp -- 0.0.0.0/0 0.0.0.0/0
3 ACCEPT all -- 0.0.0.0/0 0.0.0.0/0
4 ACCEPT tcp -- 0.0.0.0/0 0.0.0.0/0 state NEW tcp dpt:22
5 ACCEPT tcp -- 0.0.0.0/0 0.0.0.0/0 tcp dpt:53
6 ACCEPT udp -- 0.0.0.0/0 0.0.0.0/0 udp dpt:53

Chain FORWARD (policy ACCEPT)
num target prot opt source destination
1 ACCEPT all -- 0.0.0.0/0 0.0.0.0/0
2 ACCEPT all -- 0.0.0.0/0 0.0.0.0/0

Chain OUTPUT (policy ACCEPT)
num target prot opt source destination
1 ACCEPT tcp -- 0.0.0.0/0 0.0.0.0/0 tcp dpt:53
2 ACCEPT udp -- 0.0.0.0/0 0.0.0.0/0 udp dpt:53Եթե ծանոթ խնդիր ա օգնեք, ինչը պետք ա կարող եմ ցույց տալ:

Life
24.09.2010, 18:56
Ժող Kubuntu-ն ubuntu-ից ինչով ա տարբերվում?

Shah
24.09.2010, 19:02
Ժող Kubuntu-ն ubuntu-ից ինչով ա տարբերվում?
Kubuntuն Ubuntuի նմանօրինակն ա, մենակ աշխատանքային միջավայրի տարբերությամբ, համապատասխանաբար KDE (http://kde.org/) և Gnome (http://www.gnome.org):

Life
24.09.2010, 19:05
Kubuntuն Ubuntuի նմանօրինակն ա, մենակ աշխատանքային միջավայրի տարբերությամբ:

էդ դեպքում ուբունտուն ավելի լավն ա:)
կստածի ժող դիսկերս էսօր եկան:)

aerosmith
24.09.2010, 19:06
կստածի ժող դիսկերս էսօր եկան:)
իմն էլ..... :)

իմիջիայլոց kUBUNTU-ն ես շատ նմանեցրեցի իր ինտերֆեյսով մանդռիվա 2009-ին

Life
24.09.2010, 19:10
իմն էլ..... :)

իմիջիայլոց kUBUNTU-ն ես շատ նմանեցրեցի իր ինտերֆեյսով մանդռիվա 2009-ին

քոնն էլ ա էսօր եկել՞:) բայց տարօրինակ ա 2 հատ ուբունտու ա,սեռվեռը ու կուբունտուն,առաջ մենակ 1 հատ ուբունտու (դեսկթոփ) էին ուղարկում

aerosmith
24.09.2010, 19:31
հա ճիշտ ես, ես էլ մտածեցի երևի երկու անգամ եմ միամիտ պատվիրել...... մալադեց մարդկանց... ինչքան լավ է, որ լուրջ սոֆթը անվճար է..... ճիշտն ասած ես դեռ չեմ նայել... իսկ եթե նայել ես տպավորություններդ գրի։
Մենակ kUBUNTU-ն մի թեթև նայեցի , ու ինձ դուր եկավ այն, որ որ սիդիից զագռուզկա արած տարբերակով թողեց ֆայլ ստեղծել հոմ կատալոգում( դա իրականում ստեղծվում է հիմնական հիշողությունում), չնայած դա մի սեսսիայի համար էր , բայց ահագին ինձ դուր եկավ դա. Իսկ առաջ թույլ չէր տալիս...... Հա մեկ էլ ժողովուրդ ջան եթե որևէ մեկդ ubuntu- ի համար տա նոթբուքի ֆանը ղեկավարող ծրագիր , անչափ շնորհակալ կլինեմ։

Life
24.09.2010, 19:39

Համամիտ եմ քո հետ,ապրի Canonical-ը,ուբունտու արդեն մոտ ամսից ավել ա օգտագործում եմ,տպավորությունները շատ լավն են,հարմար սիրուն,արագ ու էլի լիքը բաներ(եթե 2 կոմպ ունենաի անկասկած մեկի վրա լինուքս կդնեի):Մնացածը դեռ չեմ նայել,հեսա հերթով կդնեմ LiveCD ռեժիմով կնայեմ:)

Մուր_Համլետ
25.09.2010, 16:35
Որտեղից կարամ քաշեմ Ubuntu-ի Source Code-ը: Ինչքան գիտեմ, Open Source ա, չէ՞:

Life
25.09.2010, 16:45
էս էլ դիսկերը :D
http://i10.fastpic.ru/thumb/2010/0925/14/f5b3412041dfe369002ddab0dc584a14.jpeg (http://fastpic.ru/view/10/2010/0925/f5b3412041dfe369002ddab0dc584a14.jpg.html)

aerosmith
25.09.2010, 21:59
Որտեղից կարամ քաշեմ Ubuntu-ի Source Code-ը: Ինչքան գիտեմ, Open Source ա, չէ՞:

ահա խնդրեմ :)
http://rapidshare.com/files/421234653/linux-2.6.35.5.tar.bz2

Shah
01.10.2010, 10:58
netstat հրամանը որ ֆայլից ա կարդում մարշրուտները:

Life
18.10.2010, 18:42
Մոտս Վին7 ա ու Ուբունտու 10.04,ոնց կարամ ջնջեմ ամբողջությամբ Լինուքսը՞
Այ սենց իրավիճակ ա
http://i5.fastpic.ru/thumb/2010/1018/a0/3cbfbc7c8012d5dd61c0e7891c8baba0.jpeg (http://fastpic.ru/view/5/2010/1018/3cbfbc7c8012d5dd61c0e7891c8baba0.jpg.html)

ayepremyan
16.11.2010, 23:48
Իսկ ով գիտի ինչի ա ubuntnu 10.10 netbook remix-ը Orange-ի Internet Hima մոդեմը կոմպը միացնելուց մի հինգ րոպե հետո գտնում՞

Morg
08.12.2010, 19:29
Pinnacle Studio ծրագիրը շփոթելով linux-ի հետ, առել եմ, բայց չեմ կարում նստացնեմ: install-ի վրա սեղմում եմ ոչ մի բան չի անում: Ես տենցե չհասկացա թե ինչա linux-ը, բայց շատ են խոսում դրա մասին, երևի պետքական բան է: Կասեք ոնց install անեմ? Մնացածը կարծում եմ ինքս կհասկանամ:

VisTolog
08.12.2010, 20:06

Նստացնես Windows-ի վրա՞:

Morg
08.12.2010, 20:09
Հա այսինքն linux-ը windows-ի նման օպերացիոն համակարգ է: Արժի փոխել? ու եթե հա, ոնց?

VisTolog
08.12.2010, 20:11
Հա այսինքն linux-ը windows-ի նման օպերացիոն համակարգ է: Արժի փոխել? ու եթե հա, ոնց?

Linux-ի դիսկը առնում ես, դնում ես ու ռեստարտ ես անում: Մնացածը կարծում եմ ինքդ կհասկանաս::pardon

Morg
08.12.2010, 20:24
Իսկ ինչովա տարբերվում windows-ից? Որն է լավ ու վատ կողմերը?

VisTolog
08.12.2010, 20:29
Իսկ ինչովա տարբերվում windows-ից? Որն է լավ ու վատ կողմերը?

Ես չեմ օգտագործել լինուքս:

Shah
08.12.2010, 20:40
Իսկ ինչովա տարբերվում windows-ից? Որն է լավ ու վատ կողմերը?
լինուքսը լավ կողմ չունի տունը օգտագործելու համար... win-ից լավը չկա..

Գրիգոր
11.12.2010, 18:59
Կյանքում չեմ օգտվել, բայց կարելիա..... մի հատ DVD-ով առել էի մի քանի տարի առաջ, էտ ժամանակ ենքան որ առել էի, հլը կփորձեմ... ինչքան գիտեմ ինստալացիա էլ չի արվում, դիսկիցա աշխատում

Life
11.12.2010, 23:04
Կյանքում չեմ օգտվել, բայց կարելիա..... մի հատ DVD-ով առել էի մի քանի տարի առաջ, էտ ժամանակ ենքան որ առել էի, հլը կփորձեմ... ինչքան գիտեմ ինստալացիա էլ չի արվում, դիսկիցա աշխատում

Ինստալյացիա անել լինում ա իհարկե,սխալ գիտես:Քո ասած դիսկից աշխատելն էլ LiveCD-ն ա,որը նույնպես հնարավոր ա լինուքսի վրա

Գրիգոր
12.12.2010, 13:17
Ինստալյացիա անել լինում ա իհարկե,սխալ գիտես:Քո ասած դիսկից աշխատելն էլ LiveCD-ն ա,որը նույնպես հնարավոր ա լինուքսի վրա

Դե եղավ իմ ասածը էլի... իմ դիսկը հենց տենց պատրաստի սարքածա..

Shah
16.12.2010, 12:30
mii-tool հրամանը Linux-ում ցույց ա տալիս ինտեռֆեյսների վիճակը` ակտիվ ա, թե անջատված ա, (միացրած/անջատված):
FreeBSD-ում նման մի հատ հրաման ասեք, որ ինտեռֆեյսի ակտիվությունը ցույց տա: ifconfig-ը ինֆո ա ցույց տալիս eth-ների մասին, բայց չկա ինֆ ակտիվության մասին:

Շնորհակալություն:

Life
27.12.2010, 19:12
Ժողովուրդ ոնց կարամ լինուքսի վրա 2 հատ ինետ քանեքշն իրար միացնեմ,3Ջ ու լան:
Win-ի վրա փորփրեցի չեղավ,ինտերնետում նայում եմ ասում են հնարավոր ա լինուքսի վրա տենց բան,բայց մանրամասն բացատրություն չեմ գտնում

Shah
27.12.2010, 19:21

Եղբայր քեզ սխալ են ասել, որ Win-ի վրա հնարավոր չի, բայց եթե էդ մեքենադ ծառայելու ա որպես ռաութեր իհարկե ավելի լավ ա Linux քցես...

tigranmj
03.02.2011, 23:48
Ժողովուրդ ոնց կարամ լինուքսի վրա 2 հատ ինետ քանեքշն իրար միացնեմ,3Ջ ու լան:
Win-ի վրա փորփրեցի չեղավ,ինտերնետում նայում եմ ասում են հնարավոր ա լինուքսի վրա տենց բան,բայց մանրամասն բացատրություն չեմ գտնում

linux - ի համար կա firestarter ծրագիրը, որի օգնությամբ պիտի որ կարողանաս անել քո ուզածը (LAN երի համար հաստատ աշխատում է, 3g մոդեմնել հուսով եմ որ share կանի): Ունի գրաֆիկական ինտերֆեյս և շատ պարզ ու հարմար է: Նաև ներառում է DHCP սերվեր և firewall.
Մանրամասների համար՝ http://www.fs-security.com :

Shah
09.05.2011, 21:19
մարդ ես, մեկել տեսար մեկը իմացավ, հարցնեմ էլի...
օգտագործված տրաֆիկը ուրիշ մեքենայից նայելու համար որոշել եմ օգտագործեմ snmpd-ին, պատահական կարողա կոնֆ ֆայլը մեկը կարողանա բացատրի.. օրինակ ա պետք..

Աթեիստ
09.05.2011, 21:43
մարդ ես, մեկել տեսար մեկը իմացավ, հարցնեմ էլի...
օգտագործված տրաֆիկը ուրիշ մեքենայից նայելու համար որոշել եմ օգտագործեմ snmpd-ին, պատահական կարողա կոնֆ ֆայլը մեկը կարողանա բացատրի.. օրինակ ա պետք..

Ինքս լինուքսից հեռու եմ,այսպիս հարցերում դիմում եմ Ru-board-ին.
http://forum.ru-board.com/topic.cgi?forum=8&topic=2928

Կարծես թե մանրամասն ինֆորմացիա կա նաև այստեղ.
http://noted.org.ua/1824

Ապե Ջան
04.07.2011, 11:34
Կոնսոլով ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ի՞նչ ֆիրմայի ռամ է ու քանի մեգահերձ:

matlev
04.07.2011, 12:12
Կոնսոլով ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ի՞նչ ֆիրմայի ռամ է ու քանի մեգահերձ:

Փորձիր էսպես՝
dmidecode --type memory

հնարավոր ա, որ կարիք լինի sudo-ով գրել՝
sudo dmidecode --type memory

նաև՝
cat /proc/meminfo

մեկ էլ սենց ծրագիր կա՝
Hardware Lister (lshw) (http://ezix.org/project/wiki/HardwareLiSter)

Chelovek84
17.02.2012, 23:27
Կարճ ՀՏՀ սկսնակ լինուքսոիդների համար ;)
Ինչպես նայել ֆայլերի ցանկը փղփապանակի(ֆայլի) մեջ – ls
Ինչպես փոխել աշխատանքային թղթապանակը(directory) – cd
Ինչպես կրկօրինակել, հեռացնել, տեղափոխել ֆայլերը – cp rm mv
Փնտրել – find
Փնտրել ֆայլի մեջ – grep
Ինչպես արխիվացնել կամ ապաարխիվացնել(zip/unzip) – tar
Սիմլինկ – ln
Իմանալ թղթապանակի զբաղեցրած ծավալը – du
Մոնուալներ – man
Ժամանակավորապես ստանալ root-ի կարգավիճակ – su sudo
Աշխատող պրոցեսների ցանկը – ps
Ազատ հիշողությանը մասին ինֆո - free top
Բաց պորտերի ցուցակ – netstat
Ցանցի կարգավորումներ – ifconfig route
Բաց ֆայլերի ցուցակը – lsof
Ամենալավ խմբագիրը – vi, vim
Ավարտել պրոցեսը – kill
Ինչպես ծառայությունը կանգնեցնել, վեռսկսել սկսել – service [ծառայության անուն] stop, restart, start

Մանրամասները (http://www.diwaxx.ru/inforums/lofiversion/index.php/t1143.html)

Shah ջան, ամենակարևոր հրամանը մոռացել ես՝ wget www.blablabla.com/lav_kino.mkv :D
Հա, ժողովուրդ, Լինուսքի վրա torrent էլ կա։ Հենց այնպես չեմ ասում։ Գիտեմ, որ մտածելով թե չկա՝ restart են անում ու մտնում Windows-ի մեջ :)

Invicble
31.08.2012, 21:16
Ոնց կարամ BackTrack 5-ի վրա (debian է) օրանժի ինտերնետ հիմայի մոդեմը միացնել, ոչ մի ձեև չեմ հասկանում,թե ոնց կարելի անել

Ապե Ջան
01.09.2012, 02:21
Ոնց կարամ BackTrack 5-ի վրա (debian է) օրանժի ինտերնետ հիմայի մոդեմը միացնել, ոչ մի ձեև չեմ հասկանում,թե ոնց կարելի անել

555 զանգե՞լ էս: Ի՞նչ են ասել, չե՞ն օգնել:

keyboard
01.09.2012, 12:12
Ոնց կարամ BackTrack 5-ի վրա (debian է) օրանժի ինտերնետ հիմայի մոդեմը միացնել, ոչ մի ձեև չեմ հասկանում,թե ոնց կարելի անել

Այ սա (http://forum.k0d.cc/showthread.php?t=12123) կարծում եմ, որ պիտի օգնի.

Dayana
21.01.2014, 15:26
Չգիտեմ, հատմա՞ր թեմա ա, թե՞ թեմայից դուրս եմ, բայց էսպիսի մի հարց. Որևէ մեկդ լինուք կոնտեյներների ու մասնաորապես դոքերի (http://docker.io)հետ աշխատե՞լ ա: Կոնտեյներում openjdk եմ դնում, բայց հոմը չեմ կարողանում գտնել, գուգլն էլ դավադրաբար լռում ա (կամ ես չեմ բաշարում գտնել):

Dayana
21.01.2014, 16:25

Գտա լուծումը։ Դոքերն ուներ հատուկ ENV հրաման, որով պետք էր էնվայրմենթալ վարիեյբլները փոխանցել, իսկ ես իհարկե սար ու ձոր էի ընկել:

Ներսես_AM
21.01.2014, 21:09
Գտա լուծումը։ Դոքերն ուներ հատուկ ENV հրաման, որով պետք էր էնվայրմենթալ վարիեյբլները փոխանցել, իսկ ես իհարկե սար ու ձոր էի ընկել:

Դուք վերջն եք բայց, արդեն Դոքեր եք օգտագործում։