Դիտել ողջ տարբերակը : Հայկական տառատեսակներ
Ո՞վ կարող է հուշել, ի՞նչ ՆՈՐՄԱԼ տառատեսակներ կան հայկական, որը կարելի է օգտագործել տպագրության մեջ, առանց ավելնորդ խնդիրների:
Օրինակ ունենք մի ստանդարտ ծեծված Arial Armenian տառատեսակ, որը թավ չունի նույնիսկ:
Ungrateful
13.06.2009, 00:36
http://www.akumb.am/images/dargarun/buttons/report.gif Մոդերատորական Թեմայից դուրս գրառումը ջնջվել է;
Սկզբի համար ցանկալի է իմանալ քեզ ANSI թե Unicode տառատեսակ է հետաքրքրում:
Սկզբի համար ցանկալի է իմանալ քեզ ANSI թե Unicode տառատեսակ է հետաքրքրում:
Դե առաջի հերթին ANSI, սենց թե նենց ոչ էն մեկից կա նորմալ, ոչ մյուսից, բայց ամեն դեպքում ANSI ա պետք. :)
Ժողովուրդ, վերջերս իմացա, որ Tiraturyan անունով հայկական ֆոնտ կա: Ինչ-որ մեկը ունի՞, կարո՞ղ եք ուղարկել: Վերջիվերջո սույն ֆոնտը իմ ազգանունով ա կոչվում :)) (լավ, իմ պատվին չէ, իմ նկարիչ բարեկամի պատվին է)
Լինուքս դիսրտրիբների հետ, մի քանի հայկական տառատեսակ է գալիս, կարող եք նրանցից ազատ օգտվել։
Մեկ հարց, և մեկ առաջարկ։
Հարց՝ Ինչի՞ կիսատ-պռատ ԱՌՄՍԿԻ և ոչ-Յունիկոդ։ Ինչ որ օբյեկտիվ պատճառ կա ես թվում ԱՆՍԿԻ օգտագործել, թե իներցիայի հարց է։
Մեկ էլ, եթե հրատարակչություն է, ինչի՞ նույն Թառումյանից մի քանի տառատեսակ չգնել։

Պատասխան. իներցիայի հարց չի, բոլորովին, ANSI-ի հնարավորությունները օգտագործվող ծրագրերում ու այսպես ասաց «գլխացավանքը» քիչա համեմատած unicode տառատեսակների հետ:
Մեկ էլ, եթե հրատարակչություն է, ինչի՞ նույն Թառումյանից մի քանի տառատեսակ չգնել։
Չե՞ս կարծում, որ չափից դուրս շատ է ծեծված Թառումյանի տառատեսակները: Ասեմ ավելին, իմ կարծիքով այսօր ամենաշատ օգտագործվող ու տարածված տառատեսակն է, վաղուց բոլորը հոգնել են այդ միօրինակությունից:
Ներսես_AM
14.06.2009, 17:13
Պատասխան. իներցիայի հարց չի, բոլորովին, ANSI-ի հնարավորությունները օգտագործվող ծրագրերում ու այսպես ասաց «գլխացավանքը» քիչա համեմատած unicode տառատեսակների հետ:
:' իմ իմանալով Յունիքոդը խելոք մարդիկ ստեղծել են հենց Անսիի գլխացավանքները վերացնելու համար, ու տենց էլ կա:
Կասես ինչ «գլխացավանք» կա յունիքոդում որ անսիում չկա՞ :'
Պատասխան. իներցիայի հարց չի, բոլորովին, ANSI-ի հնարավորությունները օգտագործվող ծրագրերում ու այսպես ասաց «գլխացավանքը» քիչա համեմատած unicode տառատեսակների հետ:
Չմտածես որ մեղադրանք էր։ Ետ հարցը ինձ իրոք հետաքրքիր է, քանի որ երբ ասում ես որ ժամանակն է, մեկ ընդ միշտ անցնել մեկ կոդիրովկայի՝ յունիկոդի, ինձ ասում էին, տպագրության ոլորտում խնդիրներ կան։ Հետո մի քանի հոգի ասեցին որ տպագրությունում գլծացավանքը հենց Առմսկիին է, ինչին ես հավատում եմ։ Հիմա փաստորեն դու ասում ես, որ տպագրությունոըմ յունիկոդը իրա գլխացավանքները ունի։
Կար՞ող ես մի քիչ մանրամասնել։
Չե՞ս կարծում, որ չափից դուրս շատ է ծեծված Թառումյանի տառատեսակները: Ասեմ ավելին, իմ կարծիքով այսօր ամենաշատ օգտագործվող ու տարածված տառատեսակն է, վաղուց բոլորը հոգնել են այդ միօրինակությունից:
Տիպոգրաֆիկայից հեռու մարդ եմ, կարող է ինչ-որ բաներ չեմ հասկանում, բայց այդ մարդը մի 30 տառատեսակ ունի (http://fonts.tarumian.am/index_All.php), կարելի է պատվիրել նորը, նրան կամ մեկ այլ այդ գործից հասկացող մարդու։
Նոր տառատեսակներ ստեղծելու համար, պետք է ինչ-որ ստիմուլ լինի։
Չմտածես որ մեղադրանք էր։
Արդեն չեմ մտածել
Ետ հարցը ինձ իրոք հետաքրքիր է, քանի որ երբ ասում ես որ ժամանակն է, մեկ ընդ միշտ անցնել մեկ կոդիրովկայի՝ յունիկոդի, ինձ ասում էին, տպագրության ոլորտում խնդիրներ կան։ Հետո մի քանի հոգի ասեցին որ տպագրությունում գլծացավանքը հենց Առմսկիին է, ինչին ես հավատում եմ։ Հիմա փաստորեն դու ասում ես, որ տպագրությունոըմ յունիկոդը իրա գլխացավանքները ունի։
Կար՞ող ես մի քիչ մանրամասնել։
Այսօրվա տպագրության մեջ հայկական տառատեսակների հետ ինձ թվում ա բոլորը խնդիր ունեն, դրա հետ մեկտեղ այդ ոլորտում աշխատող մարդիկ գտել են ինչ-ինչ ձևեր շրջանցելու այդ խնդիրը: Խնդիրը առաջացել է սխալ տառատեսակներ գրելնուց: Էսքան ժամանակ մի քանի նորմալ տառատեսակա հանդիպել, որ ունեն PostScript համակարգ (կասկածում եմ, որ համակարգ է կոչվում), որը օգտագործվում է տպագրության մեջ:
Ինչ վերաբերվում է տպագրության մեջ օգտագործման խնդիրներին ասեմ.
Նախ unicode տիպի տառատեսակները անհարմար է օգտագործել այն պատճառով, որ նա չունի իրականում ոչ, թավ (bold), ոչ շեղագիր (italic), ոչ էլ այդ երկուսը միասին, ստացվում է որ դու կարող ես գրել unicode-ի թավով, բայց տպագրության ժամանակ երբ պատրաստի աշխատանքը արդեն պետք է տպել ժապավենի վրա, գունբաժանման RIP սարքը պահանջում է տառատեսակի PS տարբերակը, այ հենց այդտեղ էլ գտնվում է հիմնական խնդիրը:
Կան ծրագրեր, որտեղ հնարավորություն կա տառատեսակները վերածել օբյեկտների, այդ ժամանակ այդ խնդիրը արդեն շրջանցվում է, բայց ամեն դեպքում դա գործողությունների սահմանափակում է և ավելնորդ գլխացավանք:
Սա մոտավոր մանրամասնություն, այս ամենը ճիշտ հասկանալու համար պետք է ծանոթ լինես տպագրական փուլերի հետ:
Տիպոգրաֆիկայից հեռու մարդ եմ, կարող է ինչ-որ բաներ չեմ հասկանում, բայց այդ մարդը մի 30 տառատեսակ ունի (http://fonts.tarumian.am/index_All.php), կարելի է պատվիրել նորը, նրան կամ մեկ այլ այդ գործից հասկացող մարդու։
Նոր տառատեսակներ ստեղծելու համար, պետք է ինչ-որ ստիմուլ լինի։
Ստիմուլ չունեն նաև եվրոպացի կամ ռուս տառատեսակ գրողներից շատերը, բայց մարդիկ գրում են չէ՞: Այսօրվա օրորով ճիշտա քիչ են մեր տառատեսակագիրները (չգիտեմ ճիշտ եմ անվանում թե չե) բայց եղածներն էլ բոլորը իրար հետ հավաքած մի քանի նորմալ բան հազիվ են ստեղծել:
Մի խոսքով տառատեսակների հարցը լուրջա մեր երկրում:
Ամենատարածված Թարումյանի Յունիկոդ տառատեսակը (Arian AMU http://fonts.tarumian.am/ArianAMU.zip) ունի 4 ոճ, այդ թվում նաև թավ ոճը։
Այստեղ փորձել եմ հավաքել տեղեկություններ հայերեն յունիկոդ տառատեսակների մասին։ http://hy.wikipedia.org/wiki/Հայկական տառատեսակներ
Այս աշխատանքը անավարտ է։
Ես գիտեմ մոտավորապես 100 տեսակի տարբեր ոճերի հայերեն յունիկոդ տառատեսակներ։ Մեծ մասը Թարումյանինն են։
Էսպիսի մի հարց (չգիտեմ՝ ճիշտ տեղում եմ տալիս, թե ոչ. ինչևէ). կոմպիս մեջ հայկական որևէ յունիկոդ տառատեսակ ավելացնելիս հաճախ ընդհանուր՝ ստանդարտ հայկական տառատեսակս փոխվում է դրանով: Ո՞նց անեմ, որ հա՛մ, ասենք, էն Tahoma Armenian-ը (ոնց որ էդ էր անունը) ունենամ, համ էլ Sylfaen-ը մնա որպես ստանդարտ դիֆոլթ տառատեսակ:

Մի քանի պարզաբանում կատարենք, կոմպիդ windows-ը հայերեն ա՞: Որովհետև դա կամ կարա լինի ինչ-որ ծրագրի մեջ, կամել հայերեն windows-ի դեպքում:
Մի քանի պարզաբանում կատարենք, կոմպիդ windows-ը հայերեն ա՞: Որովհետև դա կամ կարա լինի ինչ-որ ծրագրի մեջ, կամել հայերեն windows-ի դեպքում:
Չէ, սովորական անգլերեն XP ա: Սենց ա լինում. ես տվյալ տառատեսակը չեմ ունենում, բրաուզերս բոլոր հայերեն էջերը (Ակումբն էլ հետը) ցույց ա տալիս Sylfaen-ով: Հետո էդ տառատեսակը գցում եմ Windows/Fonts-ի մեջ, ու Ֆայրֆոքսս հայերեն կոնտենտը սկսում ա ցույց տալ հենց դրանով: Այսինքն՝ նախապատվությունը տրվում ա նոր տառատեսակին: Դրա համար ստանդարտ Sylfaen-ից ու Arial Unicode-ից բաից ոչ մի ուրիշ յունիկոդ հայերեն տառատեսակներ չունեմ:

Տարօրինակա.. պետք ա ինձ թվում ա regional and language settings-i մեջ փորփրես.. մենակ ֆայրֆոքսնա էտ ֆոնտը հասկանում, թե էքսպլորերն է՞լ:
Եթե մենակ դրանցից մեկի մեջա դա արտահայտվում ուրեմն դիֆոլտդ ավտոմատ փոխվումա պետք ա ընդե քչփորես:
Չէ, սովորական անգլերեն XP ա: Սենց ա լինում. ես տվյալ տառատեսակը չեմ ունենում, բրաուզերս բոլոր հայերեն էջերը (Ակումբն էլ հետը) ցույց ա տալիս Sylfaen-ով: Հետո էդ տառատեսակը գցում եմ Windows/Fonts-ի մեջ, ու Ֆայրֆոքսս հայերեն կոնտենտը սկսում ա ցույց տալ հենց դրանով: Այսինքն՝ նախապատվությունը տրվում ա նոր տառատեսակին: Դրա համար ստանդարտ Sylfaen-ից ու Arial Unicode-ից բաից ոչ մի ուրիշ յունիկոդ հայերեն տառատեսակներ չունեմ:
Հայկո ջան, էտ նրանից ա, որ սայթ սարքողները Tahoma Armenian-ը ավելի շատ են հավանում (ի դեպ ես էլ), քան թե Sylfaen-ը։ Ու HTML-ի մեջ նշվում ա, որ եթե կոմպի մեջ կա էդ ֆոնտը, դրանով ցույց տա։
Sylfaen-ը ամենաանհարմար ֆոնտերից ա, դրա համար դիզայներները նշում են իրանց հայտնի սաղ նորմալ ֆոնտերը, որոնք չլինելու դեպքում Windows-ը ավտոմատ ցույց ա տալիս Sylfaen-ով։
Աթեիստ
Դու տենց էլ չասեցիր ունե՞ս նորմալ տառատեսակներ թե չէ: Ու եթե ունես, կարող ես ինչ-որ տեղ ապլոադ անե՞լ:
Սարգսյան
20.06.2009, 16:53
regional and language settings - ի մեջ չես գտնի տառատեսակի հետ կապված որևէ կետ, եթե ինչ-որ տառատեսակ ես գերադասում ողջ հայերեն կոնտենտի համար ֆայերֆոկսի դեպքում Tools->Options->Content->Advanced ցուցակից ընտրել հայերենն ու նշել տառատեսակը...
Աթեիստ
Դու տենց էլ չասեցիր ունե՞ս նորմալ տառատեսակներ թե չէ: Ու եթե ունես, կարող ես ինչ-որ տեղ ապլոադ անե՞լ:
Հա, իսկականից, շատ լավ կլիներ׃ Եթե ինչոր մեկը հայկական տառատեսակների database ունի թող ափլոդ անի... կամ եթե գիտի՝ որտեղից քաշել, լինքը տա... Անգնահատելի գործ արած կլինի... Մոտս հայկական տառատեսակների կրիզիս ա, սուր անհրաժեշտություն ա զգացվում... Դե, եթե ինչ-որ մեկի մոտ յունիկոդ տառատեսակներ լինեն, ընդհանրապես մինչև գերեզման շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք... :)

http://www.wazu.jp/gallery/Fonts_Armenian.html
ժողովուրդ ինչից է, որ մազիլայով շատ հայերեն էջեր բացելիս, հայերենը տառերը ցույց չի տալիս, ոնց անեմ որ ցույց տա:(
այ սենց է ցույց տալիս
Ես էլ շատ հայկական ֆոնտեր ունեմ, բայց մյուսների հետ խառն են: Ձև կա՞ առանձնացնելու: Առանձնացնեմ, կկիսվեմ բոլորիդ հետ:
ժողովուրդ ինչից է, որ մազիլայով շատ հայերեն էջեր բացելիս, հայերենը տառերը ցույց չի տալիս, ոնց անեմ որ ցույց տա:(
այ սենց է ցույց տալիս
Մոզիլլայում մտնում ես View -> Character Encoding -> Western ISO 8859-1; Եթե ցույց չտվեց, մի քանի ուրիշ encoding փորձիր:
Ձեր կարծիքով որն է ամենագեղեցիկ դիտվող հայկական ֆոնտը(անպայման յունիկոդ), որ ֆոնտը կարելի է օգտագործել ծրագիր գրելիս որպես հայերենի ֆոնտ: ընտրությունս կանգնել է Tahoma Armenian ֆոնտի վրա բայց եթե ավելի լավ տարբերակներ առաջարկեք շատ շնորհակալ կլինեմ
Ներսես_AM
14.06.2010, 00:01
Վինդոուս Յոթի մեջ ներառված Tahoma ֆոնտը: Բայց ծրագրիդ մեջ ներկառուցելուց զգույշ հեղինակային իրավունքների հետ :)
Վինդոուս Յոթի մեջ ներառված Tahoma ֆոնտը: Բայց ծրագրիդ մեջ ներկառուցելուց զգույշ հեղինակային իրավունքների հետ :)
նկատի կունենամ :)
այլ կարծիքներ չկան?
Պետք են հայերեն տառատեսակներ,ինչքան շատ կարաք`ՇՏԱՊԱ ,սաղ հայկական ֆոնտերը տվեք եթե կարաք իրեն լինկերով միանգամից exe ի վրա,եթե հնարավորա:Նախօրոք շնորհակալություն
Ուշադրություն, բոլոր նրանք, ովքեր տառատեսակներ են փնտրում կարող են ներբեռնել 764 հատ մի արխիվում այստեղից -> ՆԵՐԲԵՌՆԵԼ (http://www.multiupload.com/VE1ESHXBUQ)
Եթե որոշ ժամանակ անց (ասենք մի քանի ամիս) հետո արխիվը ջնջված լինի, կասեք նորից գցեմ:
ժողովուրդ ինչից է, որ մազիլայով շատ հայերեն էջեր բացելիս, հայերենը տառերը ցույց չի տալիս, ոնց անեմ որ ցույց տա:(
այ սենց է ցույց տալիս
խնդիրը նրանում ա որ որոշ "խելացի" սայտ սարքողներ, առաջինը title թագն են դնում սայտում (հայարեն բառ պարունակող), հետո նոր միայն հայտարարում են էջի կադիրովկան, որից և առաջանում է վերոհիշյալ խնդիրը, նման դեպքերում էջի կադիրովկան ձեռքով View -> Character Encoding -> Unicode (UTF-8) դնելիս արդեն նորմալ կբացի
Իսկ սա սխալ կոդի օրինակը այդ էջից
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml">
<head>
<title>Լրատվություն Հայաստանից - PanARMENIAN.Net</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />
Ժողովուրդ, լավ, հիմա մի՞թե գոնե մի հատ նորմալ հայկական յունիկոդ տառատեսակ չկա, որով հարմար լինի վարել առօրյա գրասենյակային փաստաթղթաշրջանռությունը: Շուտվանից ուզում էի գրել GHEA Grapalat-ի թերությունների մասին, մեկ էլ պատահաբար այս պոստը (http://ovanitas.livejournal.com/13752.html#cutid1) աչքովս ընկավ: Նայեք համեմատությունը այլ տառատեսակների հետ:
Բացի GHEA Grapalat-ից նաև տարածում ունեն Tahoma-ն և Arian AMU-ն, բայց սրանք էլ ունեն (ինձ համար) որոշակի անհարմարություններ. Tahoma-ն համեմատած նույն չափսի այլ տառատեսակների հետ, զգալիորեն խոշոր է, ու դրանով գրելը բավականին մեծ տեղ է զբաղեցնում, Arian AMU-ն էլ ունի մի քանի անհաջող գծագրված տառեր (մասնավորապես՝ ք, ջ, չ) որոնք ահագին գցում են տեքստի տեսքը: Բացի սա, Arian AMU-ն մի տեսակ «լայն» ոնց որ լինի: Մեծատառերը նույնպես լայն են, ու գեղեցիկ չեն նայվում:
Հ.Գ. Կցանկանայի նաև ձեր կարծիքը իմանալ, թե որ տեսակի տառատեսակներն են առավել հաճելի կարդալու համար՝ serif-ները, թե sans-serif-ները:
51802
Միշտ կարդալու համար նախընտրել եմ Sans, մի պահ նույնիսկ կարդում էի Comic Sans Serif-ով: Այս պահին նախընտրում եմ Tahoma (Win7) կամ Tahoma Armenian (Win XP):
Միշտ կարդալու համար նախընտրել եմ Sans, մի պահ նույնիսկ կարդում էի Comic Sans Serif-ով: Այս պահին նախընտրում եմ Tahoma (Win7) կամ Tahoma Armenian (Win XP):
Sans ու Tahoma +1:
Չնայած ասում են, որ իբր թե serif տառատեսակներն ավելի հարմար են կարդալու համար, բայց ես էլ եմ նախընտրում sans-serif տառատեսակները: Համ աչքերս չեն հոգնում, համ ավելի հեշտ է կարդալը, համ էլ գեղագիտորեն ավելի սիրուն ա: :)
Arial, Tahoma, Verdana և այլն +1
Ներսես_AM
10.04.2011, 23:54
Միանշանակ Սանս-սերիֆ, Տահոման էս պահին ամենահարմարն ա ինձ համար: Շատ հարմար ա կարդալու համար:
Չգիտեմ, կարող ա ինչ-որ մեկի հեղինակային իրավունքները խախտել եմ, բայց մի քանի ամիս առաջ ArialArmenian տառատեսակը յունիկոդ դարձրի: Օգտագործման ընթացքում երևաց, որ մի շարք նիշեր ու ռուսերենը պակասում են էդ տառատեսակում, ստիպված Arial-ի մեջ մտցրեցի ArialArmenian-ի հայկական տառերի սիմվոլները: Հիմա էդ ֆոնտն եմ օգտագործում օֆիսում: Ոնց նայում եմ, միևնույնն ա ամենապրակտիկը հենց դա է:
Ու չեմ հասկանում էն մարդկանց (լրիվ անկեղծ), որ ասում են, իբր GHEA Grapalat-ը գեղեցիկ է ու ընթերցելու համար հաճելի: Երկու էջ բան եմ կարդում դրանով, գլուխս սկսում ա ցավել:

Ճիշտ էլ անում ես, որ չես հասկանում :ok : Ես էլ չեմ հասկանում: Կարդալու համար ֆոնտը պիտի լինի հնարավորինս պարզ, առանց թիթիզությունների, ու տառը ցանկալի ա, որ երկար ու նեղ չլինի: Մի քի չ լայն լինի:
Rammstein
11.04.2011, 22:07
Միայն Tahoma:
Վերնագրերի, ձեւավորումների համար Courier Unicode-ն ա հարմար (ով չունի, KDWin-ի մեջ կա :))), դե մեկ էլ ստորագրությանս մեջի ֆոնտը :P:
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php/47900-Հայատառ-մուտքագրման-դասավորություններ/):
Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք գտնեմ «Times Armenian» տառատեսակի bold, italic և bold-italic ենթատեսակները առանձին ֆայլերով։
Autograph Keys
09.07.2011, 15:23
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52455&d=1310211573&thumb=1
Ժամանակակից միջազգային չափանիշները թելադրում են մեզ օգտագործել Windows համակարգում UNICODE տառատեսակները, ինչպես տարբեր ծրագրերի/օր. Sort/, այնպես էլ Համացանցի/օր.Blog/ հնարավորություններից օգտվելու համար:
Այս նպատակով Autograph Keys-ը սկսել է իրականացնել Հայկական տառատեսակների համալրումը UNICODE տառատեսակներով /AK-series Fonts (http://autographkeys.wordpress.com/) /:
Նաև, հաշվի առնելով միջազգային ISO (UTC) Unicode Technical Committee 15 Հունիսի 2011թ. որոշումը ներառել Հայկական Դրամի նիշը UNICODE համակարգում / http://unicode.org/alloc/Pipeline.html /, Autograph ստուդիան ավելացրել է Հայկական տարադրամի նշանը / http://std.dkuug.dk/jtc1/sc2/wg2/docs/n3771.pdf փաստաթուղթի համաձայն/ վերընշված AK-տառատեսակներում:
Տպել Դրամի նշանը կարող եք օգտագործելով AK-ստեղնաշար (http://autographkeys.wordpress.com/) կամ KdWin-ում ավելացնելով U+058f "Դրամի" կոդը:
Որպես առաջնային դրվել է խնդիր փոխարինել հիմնական Windows համակարգի տառատեսակները/System Fonts/, որպեսզի Windows համակարգի բոլոր էլեմենտները (Menus, Dialogs, Buttons, Icons) կարողանան պարունակեն նաև Հայերեն բառերը:
Բեռնել AK-տառատեսակները ինչպես նաև AK-ստեղնաշար կարող եք http://autographkeys.wordpress.com/ կայքից, որտեղ կգտնեք նաև բոլոր մանրամասները, բացատրությունները, ինչպես նաև տալ հարցեր կամ առաջարկություններ:
Շնորհակալություն
Autograph ստուդիան ավելացրել է Հայկական տարադրամի նշանը / http://std.dkuug.dk/jtc1/sc2/wg2/docs/n3771.pdf փաստաթուղթի համաձայն/ վերընշված AK-տառատեսակներում:
Տպել Դրամի նշանը կարող եք օգտագործելով AK-ստեղնաշար (http://autographkeys.wordpress.com/) կամ KdWin-ում ավելացնելով U+058f "Դրամի" կոդը:
Էս հղումը չբացեց
Բացի դրամի նիշը, շատ կուզեի, որ «հերթական համար (ArmNumero)»-ին էլ ստանդարտ կոդ տրվեր: Բավականին հաճախ եմ օգտագործում:
52466 52467
Autograph Keys
09.07.2011, 21:32
Փորձեք սա
http://std.dkuug.dk/jtc1/sc2/wg2/docs/n3771.pdf
Autograph Keys
11.08.2011, 18:36
Autograph Keys-ը համալրել է ՀՀ Դրամի նիշը պարունակող UNICODE AK-տառատեսակները ևս մեկ AK_Courier տառատեսակով:
Ներբեռնել կարելի է այստեղ - http://autographkeys.wordpress.com/ (http://autographkeys.wordpress.com/ )

իսկ էս հղումը խի չի աշխատում ? http://freenet.am/~autographkeys/akb/ak_ampu_v2.zip
Կոնկրետ այս ֆոնտը (http://freenet.am/~autographkeys/akf/SYSFONT.ZIP)-ը ինստալացիա անելու համար, ուղղակի պետք ա ֆոնտրը գցել C:/windows/fonts պապկայի մեջ:
Autograph Keys
12.08.2011, 17:09
իսկ էս հղումը խի չի աշխատում ? http://freenet.am/~autographkeys/akb/ak_ampu_v2.zip
Ֆայլերը տեղադրված են freenet.am սերվերի վրա, -
գուցե այն պահին freenet.am խափանված եր, - հիմա աշխատում է - կրկին փորձեք:
Ապահովության համար autographkeys.wordpress.com (http://autographkeys.wordpress.com/) կայքում արդեն տեղադրված են ներբեռնելու ալտերնատիվ ղղումներ /Mirrors/. Այն տեղակայված է ձախ ներքևի անկյունում - տեսեք
Alternative Download Links (http://autographkeys.wordpress.com/alternative-download-servers/) ղղումը:
Autograph Keys
12.08.2011, 17:19
Էս հղումը չբացեց
Չեմ հասկանում, թե ինչն է սխալ, բայց այս ղղումը աշխատում է, փորձեք -
http://std.dkuug.dk/jtc1/sc2/wg2/docs/n3771.pdf
REAL_ist
01.09.2011, 09:48
Մի խնդիր ունեմ հայերեն ֆոնտերի հետ, ակնկալում եմ ձեր օգնությունը:
Աշխատում եմ kdwin-ով, որտեղ armenian phonetic unicode-ի ստեղնաշարին ավելացրել եմ հայկական չակերտները, որոնք սակայն աշխատում են բացառապես word-ում, այն էլ միայն Arial Unicode ֆոնտի հետ, մնացած դեպքերում հետևյալ չակերտներն են հայտնվում` ՙ՚ : Ինչպե՟ս կարող եմ եմ լուծել այս խնդիրը:
Rammstein
01.09.2011, 13:34

Սխալ չակերտներ ես դրել, ոչ թե Armenian-ի մեջինը դիր, այլ վերեւից մտի Windows Characters, էնտեղ էլ կան էդ ձեւի չակերտներ, Decimal կոդերն են 0171-ն ու 0187-ը, դրանք դիր:
Ի դեպ, հարցականի նշանն էլ ես սխալ դրել (կամ տենց սխալ էլ եղել ա), հիմա դրածդ սլաքատիպ նշան ա երեւում, դրա նախորդ սիմվոլը պիտի դնես (Dec: 1375-ի փոխարեն 1374-ը դիր):
Ժող, կոմպս հայերեն ոչ Յունիկոդ ֆոնտերը չի կարդում, ի՞նչ կարելի ա անել: :unsure
Ներսես_AM
24.11.2011, 20:59
Ժող, կոմպս հայերեն ոչ Յունիկոդ ֆոնտերը չի կարդում, ի՞նչ կարելի ա անել: :unsure
Hayeren.am կայքի փոխարկիչով դարձնել յունիքոդ :unsure
Ժող, կոմպս հայերեն ոչ Յունիկոդ ֆոնտերը չի կարդում, ի՞նչ կարելի ա անել: :unsure
http://4put.ru/pictures/max/221/679531.jpg
Hayeren.am կայքի փոխարկիչով դարձնել յունիքոդ :unsure
Բայց ախր ինձ պետք ա, որ կարդա: :))
http://4put.ru/pictures/max/221/679531.jpg
Windows 7-ում տենց բան ոնց որ թե չկա: Էնտեղ Browse-ով ինչ-որ պատուհան ա բերում: :unsure
Windows 7-ում տենց բան ոնց որ թե չկա: Էնտեղ Browse-ով ինչ-որ պատուհան ա բերում: :unsure
իսկ կոմպիդ մեջ ոչ յունիկոդ ֆոնտեր տեղադրված են ՞
իսկ կոմպիդ մեջ ոչ յունիկոդ ֆոնտեր տեղադրված են ՞
Հա:
mandarin123
06.01.2013, 02:00
Հայերեն ֆոնտերի արտակարգ կայք http://1in.do.am
gevkarinian
11.04.2013, 16:39
Բարևներս Հունաստանից։
Ձեզնից մի բան եմ խնդրում։
Ուզում եմ մի նախադասություն հայերեն դաջվածք անեմ, բայց կոմպս չի կարում ֆոնտը փոխի, Եթե կարաք ինձ օգնեք, շատ շնորհակալ կլինեմ ձեզանից։
Նախադասությունն էս ա՝ Արա միշտ այն ինչ-որ վախենում ես անել։
Ֆոնտը էս ա՝ http://www.hayfonts.com/files-view-169.html
VisTolog
11.04.2013, 17:25
Բարևներ Հայաստանից:
Հայերեն գրել կարողանալու համար բեռնեք և տեղադրեք սա (http://network.am/More/KDWin2010/KDWin2010Free.msi):
1. Ի՞նչ Windows է
2. Ի՞նչ կերպ եք փորձում ֆոնտը տեղադրել
Բարևներս Հունաստանից։
Ձեզնից մի բան եմ խնդրում։
Ուզում եմ մի նախադասություն հայերեն դաջվածք անեմ, բայց կոմպս չի կարում ֆոնտը փոխի, Եթե կարաք ինձ օգնեք, շատ շնորհակալ կլինեմ ձեզանից։
Նախադասությունն էս ա՝ Արա միշտ այն ինչ-որ վախենում ես անել։
Ֆոնտը էս ա՝ http://www.hayfonts.com/files-view-169.html
Բացատրեմ ինքդ արա։
1. Հայերեն գրելու համար hayeren.am
2. Հենց այնտեղ կարող ես առանց որևէ ծրագրի գրել հայերեն։
Ուզածդ տառատեսակը ունիկոդ չի, այսինքն հավաքածդ տեքստը հարկավոր է փոխարկել համապատասխան ֆորմատի
3. Մտնում ես hayeren.am-ի փոխարկիչ բաժինը, վերևի հատվածում տեղադրում ես տեքստդ, ընտրում ես Unicode > ArmSCII փոխարկման ռեժիմ, ու սեղմում «փոխարկել»
4. Ներքևի հատվածում կստանաս քո ուզած տեքստը (շատ անհասկանալի տեսքով)։
5. Դա տեղադրում ես քո ուզած ծրագիր (word, photoshop և այն) ու նշում ուզածդ տառատեսակը
6. Վերջ։
Շնորհակալություն ուշադրության համար։
Հ.Գ.
Քանի որ արդեն բացատրել եմ հայերեն գրելու ձևը, հուսով եմ էլ լատինատառ գրառումներ չես անի։
Բարև ձեզ:(Կներեք,իսկ ինչպե՞ս է օգտագործում ֆրոնտը?
Բարև ձեզ:(Կներեք,իսկ ինչպե՞ս է օգտագործում ֆրոնտը?
Բարև, ո՞վ, ի՞նչ ֆրոնտ։ Խնդրում եմ հարցը նենց ձևակերպել, որ Նաստրոդամուսի հոգին կանչելու կարիք չլինի։
Հ.Գ.
Բարևից հետո տխուր սմայլիկը քաղաքակության հետ կապ ունի՞։
gevkarinian
11.04.2013, 23:35
Շնորհակալւտյւն Աթեիստ. Սարգեցի. :hands
Մ ա լ ա ն չ ո
08.05.2013, 11:32
Բարև Ձեզ...Խնդրում եմ օգնեք...ուզում եմ նկարիս վրա հայկական տառերով տեքստ գրեմ բայց հարցականներա ցույց տալիս..ինչ անեմ?
Դուք պետք է 1. "install" անեք Ձեր ընտրած տառատեսակը http://1in.do.am/
2. Ունենաք լեզվի փոխարկիչ ( օրինակ՝ http://kdwin.org/ ),
3. եթե Ձեր նախընտրած տառատեսակը յունիկոդ է ապա փոխարկչից ընտրում եք Armenian Phonetic Unicode,
եթե ANSI՝ ապա Armenian Phonetic
4. Գրում և փոխարինում եք Ձեր ծրագրի տառատեսակների ցանկից արդեն բեռնված տառատեսակը
Իմ լավ ընկերներ, սենց մի հարց - արդեն պատրաստ է նոր գիրքս և ես այն պատրաստվում եմ տպագրել, բայց հանդիպեցի անակնկալ խնդրի: Գիրքս հավաքված է Arial Unicode տառատեսակով և չակերտները նորմալ արտացոլվում են: Ուզեցի տառատեսակը փոխել, չակերտներս... ոչ կոռեկտ տեքստ ստացան:
Օրինակ՝ XIX դարի երկրորդ կեսից, երբ դրվեցին ժամանակակից գիտական պատմագրության հիմքերը, հելլենիզմի դարաշրջանի Հայոց պատմության ուսումնասիրությանը ձեռք զարկեցին արդեն նաև այսպես կոչված ՙբուրժուական՚ պատմաբանները...
Ուշադրություն դարձրեք, որ, եթե իմ տեքստում դրանք այս տեսքն ունեն՝ <<բուրժուական>>, հայկական դասակն տեսքով, ապա այլ տառատեսակների դեպքում դրանք կորում են: Ինչ անեմ? Arial Unicode-ով չտպել, բայց դե այլ պարագայում էլ չակերտներն են կորում...
Լիոն ջան, նախ հայկական դասական չակերտները ոչ թե էս տեսքն ունեն՝ << >>, այլ էս՝ « »: Իսկ երկրորդը, ո՞ր տառատեսակի ես փոխարկում ու ի՞նչ եղանակով, ի՞նչ ծրագրով:
Ես հենց էդ երկրորդը նկատի ունեի :)
Arial Unicode-ը ուզում էի դարձնել ցանկացած այլ տառատեսակ, օրինակ՝ Ghea_Grapalat...
Սովորական word ծրագրով...
Քո տված չակերտը փորձարկեցի, դարձավ էս - “
Ես հենց էդ երկրորդը նկատի ունեի :)
Arial Unicode-ը ուզում էի դարձնել ցանկացած այլ տառատեսակ, օրինակ՝ Ghea_Grapalat...
Սովորական word ծրագրով...
Քո տված չակերտը փորձարկեցի, դարձավ էս - “
Իսկ փորձել ե՞ս փոխել (https://hayeren.am/?p=convertor) ոչ յունիկոդ տառատեսակի, օրինակ Arial Armenian, Arial Latarm:
Կամ բացի GHEA_Grapalat-ը, Tahoma Armenian, Sylfaen փորձի:
Չեմ ուզում, է, փոխել, յունիկոդը լավ է, հարմար: Մյուսները փորձել եմ, նույն բանն է, չակերտներն այլանդակում է: Այնպիսի տպավորություն ունեմ, թե չակերտը ոչ յունիկոդ համակարգից է, դրա համար էլ չի դիմանում տառատեսկաի փոփոխությանը, բացի Arial Unicode-ից...
Չեմ ուզում, է, փոխել, յունիկոդը լավ է, հարմար: Մյուսները փորձել եմ, նույն բանն է, չակերտներն այլանդակում է: Այնպիսի տպավորություն ունեմ, թե չակերտը ոչ յունիկոդ համակարգից է, դրա համար էլ չի դիմանում տառատեսակի փոփոխությանը, բացի Arial Unicode-ից...
Չէ ես փորձելու համար եմ ասում:
Իսկ նենց, ոնց որ թե անծանոթ խնդիր էր, տեսնենք մյուսներն ինչ կասեն:
Լիոն, փորձեցի. հայերեն չակերտները Ghea_Grapalat-ով նորմալ երևում են։
Arial Unicode տառատեսակով մի word ֆայլ սարքի՝ ինչ-որ, չակերտներ պարունակող նախադասությամբ։
Փորձի, եթե էլի տառատեսակը փոխելիս չակերտները կորում են, կամ պմ արա ինձ, կամ մի տեղ գցի, հղումը տուր, փորձեմ ես փոխել։
Ոնց հասկանում եմ տեքստը հավաքելուց օգտագործվել են ոչ թե լատինատառերի միջի չակերտները «», այլ տվյալ ֆոնտի միջինը։ Դրանց խնդիրն էն ա, որ շատ քիչի հայկական ֆոնտեր են ներառում չակերտ նույն կոդի տակ, երբեմն էլ կան, բայց թարս են դասավորված։
Ամենաճիշտ տարբերակը Find & replace. ընտրել սխալ կոդերովն ու փոխարինել ճիշտ չակերտներով։
Շնորհակալ եմ արձագանքի համար: Աթեիստ ջան, Find & replace տարբերակով փորձել եմ, ուղղակի ճիշտ, գործող չակերտներ չկան, որտեղի՞ց վերցնեմ դրանք: Այո, խնդիրը հենց ոչ ի ֆոնտային չակերտների մեջ է:
Կարո՞ղ է խնդիր տալ այն, որ կոմպս Ghea_Grapalat տառատեսակը ֆոնտերի մեջ չունի՞:
Արէա ջան, շատ տարբերակներ եմ փորձել, այդ թվում նաև քո ասածը, չի օգնում: Որտեղի՞ց ճիշտ, Arial Unicode-ով գործող չակերտներ վերցնեմ, Find & replace-ով փոխեմ, սա է հարցը:
Հրաչ ջան, այս խնդրին միշտ բախվել եմ, տարբեր լուծումներ գտել եմ, բայց հիմա ոչ մի տարբերակը չի գործում:
Որպես ժամանակավոր լուծում վերցրու էստեղից. https://yadi.sk/i/RIks-Ne73PutKV
Շնորհակալ եմ արձագանքի համար: Աթեիստ ջան, Find & replace տարբերակով փորձել եմ, ուղղակի ճիշտ, գործող չակերտներ չկան, որտեղի՞ց վերցնեմ դրանք: Այո, խնդիրը հենց ոչ ի ֆոնտային չակերտների մեջ է:
Կարո՞ղ է խնդիր տալ այն, որ կոմպս Ghea_Grapalat տառատեսակը ֆոնտերի մեջ չունի՞:
Իմ գրառման միջի չակերտները հենց ճիշտն էին, դրանք վերցրա։
Ու որպեսզի հետագայում էլ տենց խնդիր չունենաս, նորմալ ստեղնաշարային դասավորություն օգտագործի, որոնց մեջ ճիշտ չակերտներն են՝
https://vavati.am/AM/KeyboardLayouts/
Չէ, ժողովուրդ, չի ստացվում: Յանդեքս դիսկի վրայի չակերտները նույն սրանցիցա դառնում՝ “, իսկ ստեղնաշարային դասավորությունն էլ մեծ հաշվով չօգնեց...
Խնդիրն ինչ որ պարզ լուծում պիտի ունենա, ուղղակի չեմ կարողանում գտնել :(
Յանդեքսի վրա word ֆայլ ա, քաշի, քո մոտ բացի, տես երկու տողի վրա էլ չակերտները երևո՞ւմ են։
Առաջին տողը Arial Unicode տառատեսակով ա, երկրորդը՝ Ghea_Grapalat։
Երկու տողերի չակերտներն էլ երևում են քաշածս վորդում… Քոփի փաստ եմ անում, նուն բաննա... :(
Փորձի autocorrect-ները լրիվ անջատես, տեսնես ինչ ա լինում:
Մնում է իմանալ դա ինչ է և ինչպես անել...
https://www.youtube.com/watch?v=as0q9UESfcE
Proofing ու Autocorrect հատվածներում ինչքան նշում կա, հանի, ՕԿ տուր:
Չէ, էն չի, շատ փորփրեցի, նույնն է անում: Խնդիրն ավելի շատ տառատեսակի մեջ է...
Տառատեսակի անունը ով կհիշացնի?
https://i.imgur.com/K7JDaJd.jpg
Տառատեսակի անունը ով կհիշացնի?
https://i.imgur.com/K7JDaJd.jpg
Գրապալատին ա նման: