PDA

Դիտել ողջ տարբերակը : Մինաս Ավետիսյան



comet
10.06.2009, 14:24
Հայ մեծ նկարիչ Միանս Ավետիսյանի լավագույն գործերից են հանդիսանում Գյումրի քաղաքի տարբեր հիմնարկ ձեռնարկություններում պահպանված որմնանկարները, որոնք ստեղծվել են 1970-1974թվականներին, այսինքն նրա ստեղծագործական վերելքի տարիներին: Դրանց քանակը բավականին մեծ է, սակայն երկու խոշոր իրադարձությունները պատճառ հանդիսացան որմնանկարների մի մասի ոչնչացման, իսկ մյուս մասի վիճակի վատթարացման.
ա/ 1988թ.-ի Սպիտակի ուժեղ երկրաշարժը, որի հետևանքով փլուզվեցին կամ դարձան վթարային այն շենքերը, որոնցում գտնվում էին որմնանկարները;
բ/ Հիմնարկ ձեռնարկությունների շենքերի մասնավորեցումը, երբ առանց հաշվի առնելու որմնանկարների գոյությունը և արժեքը, վաճառվեցին անհատներին կամ բաժնետիրական ընկերություններին:
Այսօրվա դրությամբ որմնանկարներից մի քանիսը երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման պատճառով անդարձ կորած են, իսկ մյուս մասի վիճակը ուղակի աղետալի է: Աղյուսակում բերված են Մինաս Ավետիսյանի Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում ստեղծված որմնանկարների ցուցակը, նրանց վիճակի պայմանական գնահատմամբ: Վստահությամբ կարելի է ասել, որ կործանումից փրկվել է և լավագույն վիճակում է գտնվում միայն “Անալիտիկ սարք” գործարանից բուլղարացի մասնագետների օգնությամբ հանված և յումրու Պետական թատրոնի շենքում հավաքված “Աղբյուրի մոտ” որմնանկարը: Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Ազատանի մշակույթի տան “Լեռներում” որմնանկարը, որը կարիք ունի միայն մասնակի վերականգնման: Աղետալի վիճակում են գտնվում Վահրամաբերդի մշակույթի տան “Հայաստան” որմնանկարը, որի շենքը փլուզվել է 1988թ.-ի երկրաշարժից ու այսօր պահպանված է միայն շենքի այն պատը, որի վրա գտնվում է որմնանկարը, ինչպես նաև յումրու “Էլեկտրասարք” և “ալվանոմետրերի” գործարանների որմնանկարները: “Էլեկտրասարք” գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները (“Թորոս Ռոսլինի ծնունդը”, “Երկանք”, “որգ են գործում”, “Խաչքարի մոտ”), որի երկհարկանի շենքը տուժել է երկրաշարժից, բայց որմնանկարների պահպանվածության համեմատաբար լավ է: Երկրաշարժից փլուզվել է շենքի մի հատվածը (բարեբախտաբար ոչ այն հատվածը, որտեղ գտնվում են որմնանկարները), իսկ ողջ շենքը գտնվում է վթարային վիճակում: ործարանի ղեկավարությունը գիտակցելով որմնանկարների բարձր արժեքը, քայլեր է արել դրանք ոչնչացումից փրկելու համար և դա տվել է իր դրական արդյունքը: Այսօր փակ են դեպի որմնանկարներ տանող շենքի դռները և դժվար է թափանցել շենքի երկրորդ հարկ, ուր գտնվում են որմնանկարները:Շենքի երկայնական պատը, որի վրա գտնվում են որմնանկարները, մասնակի տուժել է երկրաշարժից: Այսպես, պատում առաջացել են ճաքեր, թափվել է որոշ որմնանկարների վերևի անկյունների ծեփը, գունաթափվել են նրանց որոշ մասերը: Սակայն որմնանկարները հիմնականում պահպանված են: Եթե արագ կարգով չձեռնարկվեն միջոցներ որմնանկարները տեղափոխելու կամ շենքը ամրացնելու ու վերականգնելու ուղղությամբ, ապա որմնանկարների ոչնչացումը մոտ ժամանակների հարց է, քանի որ տեղումների ջուրը արդեն քայքայված տանիքից իջնում և հոսում է որմնանկարների վրայով: Պետք է նշել, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարների կողքին կա նաև Ռ. Աթոյանի բարձրարժեք որմնանկարը:
Առավել վատ վիճակում են գտնվում յումրու նախկին ալվանոմետրերի գործարանի հիմնական մասնաշենքում գտնվող 3 որմնանկարները: Շենքը խիստ տուժել է երկրաշարժից, ստացել է 3- 4-րդ աստիճանի վնասվածքներ, չկան դռները և պատուհանները: Այն սեփականաշնորհված է և փաստորեն գտնվում է անհսկելի վիճակում: Շենքի շքամուտքը, որտեղ գտնվում են որմնանակրաները, վեր է ածվել է զուգարանի, ցանկացած մարդ կարող է մտնել և փչացնել որմնանկարները: Նույնիսկ մեկի խելքին փչել է կրակել հայուհիներից մեկի դիմանկարին: Ամենամեծ չափեր և արժեք ունեցող որմնանկարը “Հայաստանի լեռներում” որմնանկարն է: Այն տուժել է երկրաշարժի ցնցումներից, քանի որ որմնանկարի պատը անջատվել է շենքի կարկասից, տեղ տեղ թափվել է սվաղը, հատկապես պատի վերնամասում և հատակի մոտ գտնվող շրջանում: Այս կենտրոնական որմնանկարի աջ և ձախ կողմերում գտնվում են նաև երկու ոչ մեծ որմնանկարներ, մոտավորապես 1,5x3 մետր չափերով, որոնք փաստորեն ոչնչացված են:
յումրու նախկին “Ստրոմմաշինա” (ներկայիս “Քարհատմեքենա”)գործարանի ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի երկու և Հակոբ Հակոբյանի որմնանկարների պահպանվածության վիճակը կարելի է համարել բավարար: Միայն թե մի որմնանկարի մեծ մասը, որը տեղադրված էր միջնորմի վրա, ապամոնտաժված է, և մեր ունեցած տեղեկություններով, տեղափոխված է Երևան: Այսինքն հույս ունենաք, որ այն կորած չէ: Շենքը պատկանում է մասնավոր ընկերությանը և նրա հետագա ճակատագիրը անհայտ է: Որմնանկարները կարիք ունեն վերականգնման , սակայն առավել կարևոր է, որ որմնանկարները համարվեն պետական սեփականություն և պահպանվեն:

comet
10.06.2009, 15:01
Մինասի լուսանկարը
38886

Manya
10.06.2009, 15:08
Մինաս Ավետիսյանի արվեստին ծանոթ եմ ու իրեն շատ եմ սիրում:Նկարները նայելիս հայի շունչ ես զգում ու գերակշռում է կարմիր գույնը:

Մեղապարտ
10.06.2009, 15:33
Հայ գեղանկարչության 20րդ դարի աենա հանելուկային նկարիչը Մինասն էր :
Գեղանկարչական մտածողությամբ նա շարունակում էր ավելի շատ Սարյանական դպրոցը և դրանով շատ հեռվացել էր սոցռեալիզմից ինչով առաջ էր բերել այդ ժամանակվա իշխանությունների ոչ բարեացկամ վերաբերմունքը:
Մինասի մասին շատ քիչ է գրվել ,նրա արվեստի մասին արտասահմանում քչերն են տեղյակ(նկատի ունեմ օտարեկրյա արվեստասերներին):
Սակայն նրա աշխատանքների յուրաքանչյուր ցուցադրում կարող է պայթյուն առաջացնել:
Ժամանակակից հայ կերպարվեստի մեջ Սարյան ,Մինաս երևույթի շարունակա կանություն կարծես թե չկա :
Մինասի ստեղծած մշակութային արժեքների համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի մասավոր ձեռնարկ չի կարող կատարել այն ,ինչ որ կարող են անել իշխանությունները:

comet
11.06.2009, 11:11
Հայ գեղանկարչության 20րդ դարի աենա հանելուկային նկարիչը Մինասն էր :
Գեղանկարչական մտածողությամբ նա շարունակում էր ավելի շատ Սարյանական դպրոցը և դրանով շատ հեռվացել էր սոցռեալիզմից ինչով առաջ էր բերել այդ ժամանակվա իշխանությունների ոչ բարեացկամ վերաբերմունքը:
Մինասի մասին շատ քիչ է գրվել ,նրա արվեստի մասին արտասահմանում քչերն են տեղյակ(նկատի ունեմ օտարեկրյա արվեստասերներին):
Սակայն նրա աշխատանքների յուրաքանչյուր ցուցադրում կարող է պայթյուն առաջացնել:
Ժամանակակից հայ կերպարվեստի մեջ Սարյան ,Մինաս երևույթի շարունակա կանություն կարծես թե չկա :
Մինասի ստեղծած մշակութային արժեքների համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի մասավոր ձեռնարկ չի կարող կատարել այն ,ինչ որ կարող են անել իշխանությունները:

Համենայնդեպս հսկայական աշխատանք է կատարվել բազմաթիվ որմնանկարներ փրկելու, վերականգնելու, թվայնացնելու ուղղությամբ: Ձեռքիս տակ բավականին մեծ նյութ ունեմ, քիչ քիչ կտեղադրեմ:)

Մեղապարտ
11.06.2009, 15:25
Համենայնդեպս հսկայական աշխատանք է կատարվել բազմաթիվ որմնանկարներ փրկելու, վերականգնելու, թվայնացնելու ուղղությամբ: Ձեռքիս տակ բավականին մեծ նյութ ունեմ, քիչ քիչ կտեղադրեմ:)

Ապրես, տեղադրիր, բոլորին էլ հետաքրքիր կլինի ծանոթանալ Մինասի այդ աշխատանքների հետ:

comet
12.06.2009, 10:06
Լուսանկարվել են բոլոր որմնանկարները, մուտքագրել է համակարգիչ և ստեղծել է դրանց թվային 2 տիպի բազաներ:
1.Որմնանկարների և նրանց առանձին հատվածների լուսանկարների թվային բազաները այսօրվա դրությամբ, այսինքն ինչպես որ կա:
2.Որմնանկարների թվային բազաները , որոնք վերականգնվել են համակարգչային ծրագրերով: Մասնավորապես վերականգնվել են նրանց վնասված մասերը, վերացվել են ճաքերը:
Այսպիսով Գյումրի քաղաքում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարները խիստ կարիք ունեն պետական հոգածության և վերականգնման, որի համար առաջարկվում են հետևյալ քայլերը.
*որմնանկարները դասել ազգային արժեքների շարքը և հանձնել պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահպանությանը,
* Գյումրու “Էլեկտրասարք” գործարանի ճաշարանում գտնվող որմնանկարները փրկելու համար անհրաժեշտ է կամ շենքը ամրացնել, այն հանձնելով յումրու քաղաքապետարանին դարձնելով մշակութային օջախ, կամ որմնանկարները տեղափոխել այլ մի վայր,
*Գյումրու “ալվանոմետրերի” գործարանի “Հայաստանի լեռներում” որմնանկարը տեղափոխել այլ մի շենք,
* Գյումրու “Քարհատ” մեքենա գործարանի ճաշարանի շենքը հանձնել քաղաքապետարանին դարձնելով այն մշակույթի օջախ, կամ տեղափոխել որմնանկարները մի այլ տեղ:
Որմնանկարները տեղափոխելու համար առավել ընդունելի տարբերակն է Գյումրու նկարիչներից կամ վերականգնողներից ընտրել մի խումբ, որոնց ուսուցանել որմնանկարները պատից ծեփով անջատելու կամ պատը ամբողջությամբ մասնատելու և այլ մի տեղում հավաքելու տեխնոլոգիաներին: Հետագայում գտնել միջոցներ որմնանկարների տեղափոխման գործընթացը կազմակերպելու համար, նախորոք որոշելով այն մշակույթային օջախները, և միգուցե, պետական ուսումնական հաստատություններ, որտեղ պետք է վերջնական հանգրվան գտնեն դրանք (օրինակ նպատակահարմար է որմնանկարներից մեկը տեղափոխել Ջաջուռ գյուղի Մինասի տուն-թանգարան): Այս ճանապարհով իրականացված գործընթացները տնտեսապես ավելի շահավետ կլինեն:
Առավել մեծ միջոցներ կպահանջվեն, եթե ամրացվեն որմնանակրաների շենքերը և վերականգնվեն որմնանկարները, դրանք դարձնելով մշակույթի օջախներ:
Վեր հանված հիմնախնդիրները պահանջում են լուրջ քննարկումներ ՀՀ Մշակույթի և Երիտասարդության նախարարության ու յումրու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների, մշակույթի ոլորտի մասնագետների, հասարակական կազմակերպությունների և մյուս բոլոր շահագրգիռ կողմերի ու անձանց մասնակցությամբ, որպեսզի ընդունվեն արագ ու ճիշտ որոշումներ:

comet
12.06.2009, 11:02
Ազատանում պահպանված որմնանկարներ

38892

38893

38895

comet
12.06.2009, 11:30
Էլի Ազատանի նմուշներից

38896

38897

38898

38899

comet
15.06.2009, 14:24
Ջաջուռում պահպանվող նմուշներ.

38953

38954

38955

38956

comet
25.06.2009, 13:52
Հայաստանի լեռներում
Որմնանկարի չափերը` 3,5 x 7,6
Որմնանկարը ստեղծվել է 1970թ.-ին:
Պահպանվում է Գյումրի քաղաքում, Գալվանոմետրերի գործարանում:
39162 39163

comet
25.06.2009, 14:00
Հանդիպում աղբյուրի մոտ
Չափերը` 2 x 5
Ստեղծվել է 1970 թ-ին:
1988թ. երկրաշարժի ժամանակ քանդվել է:
39164

comet
25.06.2009, 14:03
Խնոցի
Չափերը` 2 x 5
Ստեղծվել է 1970 թ-ին:
1988թ. երկրաշարժի ժամանակ քանդվել է:
39165

comet
25.06.2009, 14:10
[QUOTE=comet;1724035]Հին գյուղ
Չափերը` 2 x 9
Ստեղծվել է 1970 թ-ին:
1988թ. երկրաշարժի ժամանակ քանդվել է:

39166

comet
30.06.2009, 10:09
Թորոս Ռոսլինի ծնունդը
Չափերը` 4 x 6,5
Ստեղծվել է 1974թ-ին:
Պահպանվում է Երևանում:
39224

comet
30.06.2009, 10:16
[QUOTE=comet;1727575]Թորոս Ռոսլինի ծնունդը
Չափերը` 3 x 5
Ստեղծվել է 1974թ-ին:
Պահպանվում է Գյումրու էլեկտրասարք. գործարանում
39225

Մանոն
10.07.2009, 21:27
Մինասի արվեստն ուրիշ է…Այն իր պարզությամբ, բարությամբ ու տաք գույներով հուզում է մինչև հոգու խորքը, մտածել տալիս ու դուրս բերում մի դաշտ՝ ուր ետին պլան են մղվում միջինությունը, գորշն ու անազնիվը: Իմ սիրած նկարիչներից է, ի՜նչ ափսոս, որ գործերն այդպիսի անխնամության են դատապարտված: Խոր ցավ ապրեցի....:(

Tig
08.05.2012, 11:23
http://www.youtube.com/watch?v=2qe8Aabj788


http://www.youtube.com/watch?v=S-0aV0YSlsY&feature=relmfu

Tig
08.05.2012, 11:44
http://www.youtube.com/watch?v=0ISw1px0QCg&feature=relmfu


http://www.youtube.com/watch?v=dA4T_LVF5og&feature=relmfu

Նուշություն
08.05.2012, 13:28
Դաժան էր սեփական աչքերով տեսնել մաշված գործարանների պատերին ՛՛մեռնող՛՛ որմնանկաները: Իսկ ՛՛Հայաստան՛՛ որմնանկարի գոյությունն իսկական հրաշքների շարքից է:


http://www.youtube.com/watch?v=2VqZJjw_Nw0

ars83
21.07.2012, 00:34
84 տարի առաջ այս օրը ծնվել է Մինասը։


http://www.youtube.com/watch?v=Qky-nBa8ecs

Tig
26.10.2012, 17:30
https://www.youtube.com/watch?v=_vTj_PML4NQ&feature=g-all-u