Դիտել ողջ տարբերակը : Իտալիայի բարձրագույն խմբի առաջնություն՝ Serie A
Եթե Milan-ը լավ մարզավիճակում ա դեմը խաղ չկա:
Իսկ չէի՞ք հիշացնի՝ո՞ր տեղում ա Միլանը հիմա...
Իսկ չէի՞ք հիշացնի՝ո՞ր տեղում ա Միլանը հիմա...
Իսկ չես կարծում որ դա կապ չունի. Ռեալն էլ 3 տեղում ա բայց չի նշանակում որ ավելի լավ ա խաղում քան Միլանը/կներես եթե քեզ վիրավորում եմ Ռեալի հետ համեմատելով/.Անգամ կարամ ասեմ որ շատ ավելի վատ ա խաղում.
Վա՞տ...Չէի ասի...Եթե Ռեալը վատ ա խաղում,ուրեմն Միլանը ընդհանրապես չի խաղում...Չէ,ի՞նչ եք ասում,ես չեմ վիրավորվում...Եկեք դատենք գոնե արդյունքներին նայելով...
Ներսես_AM
29.12.2006, 00:11
Միլանը 12-րդ տեղում է։
Իսկ չէի՞ք հիշացնի՝ո՞ր տեղում ա Միլանը հիմա...
Ես չեմ գրել ես տարի Միլանն ամենալավն ա խաղում , գրել եմ երբ որ լավ
մարզավիճակում ա …Հիշի թե ինչ եր անում Միլանը 2, 3 տարի արաջ:
Տո ես տարի ել ես 2 տուրա 3:0 ից պակաս չի կրում :hands
Ժողովուրդ կարողա իմանաք Milan - Juventus խաղը ժամը քանիսին են ցույց տալիս::think
Ես չեմ գրել ես տարի Միլանն ամենալավն ա խաղում , գրել եմ երբ որ լավ
մարզավիճակում ա …Հիշի թե ինչ եր անում Միլանը 2, 3 տարի արաջ:
Տո ես տարի ել ես 2 տուրա 3:0 ից պակաս չի կրում :hands
Գիտե՞ք՝ես Միլանի դեմ ոչինչ չունեմ,բայց էն խաղը,որը Միլանը երկու
(թեկուզ մի) տարի առաջ էր ցույց տալիս,հիմա չկա...Եվ դա ցավալի ա:Իսկ Յուվեի Սերիա Բ ուղարկելը ԻՖՖ-ի մեծագույն սխալն ա,կարող էին տուգանային միավորներով բավարարվել...Իսկ հիմա տեսնում ենք մակարդակը,որ Չեմպիոնների լիգա են անցնում չգիտես ինչ ակումբներ...
Ժողովուրդ կարողա իմանաք Milan - Juventus խաղը ժամը քանիսին են ցույց տալիս::think
Ինչ Milan - Juventus ? գավաթ մավաթ՞
Հունվարի 6-ին Milan - Juventus ընկերական հանդիպումա լինելու, խաբար չէիք::hands
Միլանը էս տարի էն չի, ինչ որ նախորդ 4-5 տարիներին էր… էս տարի դժվար թե որևէ մրցանակ շահի…
Չէ,խաբար չէինք :)Կարծում եմ՝ ցույց չեն տա :think
Էէէհ,Ռեալն էլ էն չի,ինչ որ 60-ականներին էր... :))
Միլանի "ոխերիմ" թշնամիներից եմ:
Լավ ա էս տարի կարգին խելոքացել ա, էլ առաջվա նման չեմ ատում:
Ինչքան հասկացա՝Վալենսիայի երկրպագու ես :)
Ամենաշատը Ռոմա եմ սիրում:
Իսկ իմ երկրորդ սիրած ակումբը Լացիոն ա :P
Ժողովուրդ ջան ինձ թվումա ՄԻլանը էկող տարի Չեմպիոնների ԼԻգայում խաղալու ա, նայեք մրցաշարային աղյուսակին, էնքանել հետ չի 4րդ տեղից.
հունվարից հետո էլ թիմը որոշ չափող կուժեղանա.
Yellow Raven
04.01.2007, 11:09
Ժողովուրդ ջան ինձ թվումա ՄԻլանը էկող տարի Չեմպիոնների ԼԻգայում խաղալու ա, նայեք մրցաշարային աղյուսակին, էնքանել հետ չի 4րդ տեղից.
հունվարից հետո էլ թիմը որոշ չափող կուժեղանա.
Իսկ ինձ թվումա,որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր կստանան Ինտերը,Ռոման,Պալերմոն ու Ֆիորենտինան:
Լացիոյի հնարավորություններնել քիչ չեն, բայց դե Միլանը մնումա Միլան իրա առուծախի մարտավարությամբ.
Լացիոյի հնարավորություններնել քիչ չեն, բայց դե Միլանը մնումա Միլան իրա առուծախի մարտավարությամբ.
Այ ստեղ համաձայն եմ , Միլանը կարող ա ասենք իրան խանգարող թիմի կենտրոնական խաղացողներից մեկին առաջարկի ձեռնատու պայմանագիր ու բերի նստածնի պահեստայինների նստարանին
Հոյակապ մարտավարություն ա.ընտիր Շևչենկոյին ծախեցին,իրա փոխարեն եկավ միջին Օլիվեյրան...Իսկ հիմա բոլորը մենակ էն են խոսում,որ Շևչենկոն իրան չդրսևորեց Չելսիում...
Էս մեկը արդեն մարտավարության մեջ չեր մտնում.
իրանք ուղակի չէին կարա պահեն Շեվչենկոյին.
Egern.net
07.01.2007, 23:56
Լրիվ համաձայն եմ Ամարուի #8 գրառման հետ;
Իսկ Միլան-Յուվենտուս ցավոք սրտի 3-2 վերջացավ: Շատ խառը խաղ է եղել.... Խաղը ոչ թե ընկերական էր, այլ "Բեռլուսկոնիի գավաթ"-ի շրջանակներում էր :D
Իսկ Միլան-Յուվենտուս ցավոք սրտի 3-2 վերջացավ: D
Ցավոք? Ուրեմն հեսա շատ ցավոք բաներ են ըլինելու:B
Ցավոք? Ուրեմն հեսա շատ ցավոք բաներ են ըլինելու:B
Ինչ ի նկատի ունես?
Ինչ ի նկատի ունես?
Milani haxtanakner@:)
Ավելացվել է 1 րոպե անց
ha idep inch sksel em grel es akumbum MIlan@ chi krvum:hands
Ավելացվել է 3 րոպե անց
nichya el chi anum:)
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/announcement.php?f=26):
Ռոմա-Միլան 3-1
Ռոման Իտալիայի գավաթի ֆինալում ա!!!
Ռոմա-Միլան 3-1
Ռոման Իտալիայի գավաթի ֆինալում ա!!!
Այդ հաշվի ժամանկ էլ հյը Տոտտին չկարողացավ պենալը խփի:
Հարված դարպասի ձախ անկյունը, բայց Դիդան հասցրել էր ցատկել:)
Ինչևէ շատ ուրախ եմ, երևի Ինտեռն էլ էսօր կանցնի եզրափակիչ, որտեղ լավ խաղ ա սպասվում:)
Գոնե էս տարի Ռոման պետք ա՞ Ինտերի ջարդը տա թե չե: 2 տարի Ինտերն ա ֆինալում կրել, էս անգամ Ռոմայի հերթն ա!!! :clap
:o
Գոնե էս տարի Ռոման պետք ա՞ Ինտերի ջարդը տա թե չե: 2 տարի Ինտերն ա ֆինալում կրել, էս անգամ Ռոմայի հերթն ա!!! :clap
էս ինչ եղավ, վայ վատացա, մի բանում իրար հետ համաձայնվեցինք,:)
էս տուրում էլ կա Ինտեր-Ռոմա: Կիրակի օրը
Ռոման չեմպիոն դառնում ա չի դառնում, էդ իրա գործն ա (վերջիվերջո Ինտերը մեղք ա. քանի տարի չեմպիոն չի դառել, ես տարի ուզում ա, թող դառնա), բայց պետք ա Ռոման էս խաղում կրի: Չկրեց, էլ "Ա Սերիա" մինչև սեպտեմբեր չեմ նայելու:
Vive L'Armenie
13.02.2007, 00:53
Շատ եմ սիրում
իտալական ֆուտբոլը,
հատկապես ROMA և MILAN.
:yahoo .:yahoo .:yahoo
Vive L'Armenie
15.02.2007, 17:31
Ռոմա-Միլան 3-1
Ռոման Իտալիայի գավաթի ֆինալում ա!!!
Ուռա՜ա՜ա՜ա՜ա՜ա՜ :yahoo
ՌՈՄԱ ն իմ թիմնա, այո՜, մենք հաղթում ենք:
ՌՈ՜-ՄԱ՛:clap ՌՈ՜-ՄԱ՛:clap ՌՈ՜-ՄԱ՛ :clap
electrical_storm
15.02.2007, 20:17
ՖՈՐՑԱ, ՌՈՄԱ՛… ՖՈՐՑԱ, ՏՈՏՏԻ՛…
:) Էտ լավ ա :) Իմ համար լավա, որ Միլանը դուրս մնաց:
էսօր Անջելո Պերուցցին դառավ 37 տարեկան:
Իտալիայի հավաքականում իրա կարիերան փառքով ավարտեց անցած տարի, դառնալով աշխարհի չեմպիոն:
Երեկ Դինո Ձոֆը դառավ 65 տարեկան: Աշխարհի բոլոր ժամանակների լավագույն 10 դարպասապահներից մեկը: Սրանով ամեն ինչ ասված ա:
Chievo 2 - 2 AS Roma
Lazio 3 - 1 Catania
Palermo 0 - 0 AC Milan :think
էս Պալերմոն նիչյա խաղալու հիվանդություն ունի
Կարելի ա Ինտերի վրա ստավկա անել: Կրեց` իմ համար լավ. փող եմ շահում, չկրեց` էլի իմ համար լավ. Ինտերը միավորներ ա կորցնում: :)
Ինտեր-Միլան 2-1
Լավ ա. որ Ինտերը Միլանին կրում ա, Վալենսիան էլ կարա կրի:
Ալեսսանդրո Նեստան դառավ 31 տարեկան
Rossoner
06.04.2007, 22:24
Ինչ կարծիքի եք իմ սիրախ թիմի մասին? Ստե Միլանի իսկական ֆանատներ կան?
Իտալիայի առաջնության հետաձգված տուրում Ինտերը, հաղթելով Ռոմային, կարող էր առաջնության ավարտից 6 տուր առաջ ապահովել իր չեմպիոնությունը: Ինտերը մարտականորեն էր տրամադրված, քանի որ ձգտում էր բարձր նոտայի վրա կնքել իր չեմպիոնությունը: Իր հերթին Ռոման մեկնել էր Միլան միայն հաղթանակի համար, որպեսզի վրեժ լուծի առաջին շրջանում Ինտերից կրած պարտության համար և որպեսզի ապացուցի Մանչեստր-Ռոմա խաղում գրանցված հաշվի պատահական լինելը:
Հանդիպումը սկսվեց Ռոմայի գրոհներով. Ժուլիո Սեզարը առնվազն 4 անգամ ցույց տվեց իր վարպետությունը: Ինտերը առաջին վտանգավոր պահը ստեղծեց առաջին խաղակեսի միջնամասում. Դեյան Ստանկովիչը 20 մետրից հարվածեց, սակայն գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Առաջին խաղակեսի վերջում հռոմեացիները հաշվի մեջ առաջ անցան. Դե Ռոսսին ձախ եզրից գնդակը Կամբիասոյի ոտքերի արանքով ուղարկեց պաշտպանի և դարպասապահի հսկողությունից դուրս մնացած Պեռոտային, որը վրիպելու իրավունք չուներ. 0-1:
Երկրորդ խաղակեսի սկզբում Ինտերը ստացավ 11-մետրանոցի իրավունք: Մատերացցին դիպուկ էր: 1-1: Ռոմայի ֆուտբոլիստները ընկճվեցին, և Ինտերը կրակի տակ առավ մրցակցի դարպասը: Չափազանց վտանգավոր էր դրիանոյի գլխով հարվածը, որից հետո Դոնին հրաշք գործեց, դարպասաձողի օգնությամբ փրկելով իր թիմին, վտանգավոր էր Իբրահիմովիչի՝ մոտ տարածուրյունից կատարած հարվածը, որը շեղ ստացվեց, վտանգավոր էր նաև Մայկոնի՝ սուր անկյունից հարվածը, որը նույնպես շեղ էր: Խաղավարտին մոտ Ինտերի գրոհները սկսեցին մարել, որից էլ օգտվեցին հյուրերը: 88-րդ րոպեին Տոտտին տուգանայինից հարվածեց, գնդակը դիպավ Ֆիգուին, շեղեց ուղղությունը և հայտնվեց Ինտերի դարպասում: 1-2: Տոտտին արեց իր գործը, խփելով այս մրցաշրջանում իր 21-րդ գոլը, և նրան միանգամից Սպալետտին փոխարինեց Տոնետտոյով: Ինտերը սկսեց ճնշում գործադրել: Ֆիգուն ավելացրած ժամանակում հարմար դիրքից բարձր է հարվածում: Ինտերը ոչ միայն չփրկեց խաղը, զրկվելով 100 և ավելի միավոր վաստակելու իր բոլոր հնարավորություններից, այլև 6-րդ ավելացված րոպեին Մարկո Կասետտին հաշիվը դարձրեց 1-3: Ինտերը կրեց առաջնությունում իր առաջին պարտությունը, Ռոման իր և Ինտերի միջև միավորների տարբերությունը հասցրեց 13-ի, սակայն Ինտերի չեմպիոնությանը չեն կասկածում անգամ Ռոմայի ֆուտբոլիստները և երկրպագուները:
Ambrosine
21.04.2007, 12:01
Ոնց որ թե չկան: Ստեղ շատ են ՌԵԱԼի երկրպագուները: :hands Բայց, եթե ակումբում կան Միլանի երկրպագուներ ու դեռ չեն արձագանքել. իրենք սուտի երկրպագու են:P
Rossoner
24.04.2007, 15:33
Ոնց որ թե չկան: Ստեղ շատ են ՌԵԱԼի երկրպագուները: :hands Բայց, եթե ակումբում կան Միլանի երկրպագուներ ու դեռ չեն արձագանքել. իրենք սուտի երկրպագու են:P
Ինչի դու Միլանի երկրպագու ես?
Տարօրինակ ա ստե տենց բան իմանալ, վաբշե հայ ֆուտբոլասերները փոփոխական են, են նրանց շաաաաաատ մեծ մասը ով որ Միլանի 2002թ. չեմպիոնությոան վախտ ասում էին Միլանի ֆանատ եմ ու հիմա Ռեալ կամ Բարսելոն կամ ավելի վատ ինտեռ են երկրպագում, այ ՍՈՒՏԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ ԷՏԱ, հա մեկել մտի proffootball.com ընդե Միլանի մի երկու լավ երկրպագու կա
REAL_ist
24.04.2007, 18:44
է ապեր,2002 թվականին սաղ աշխարհի սուտի երկրպագուները Ռեալին էին բալետ անում,իսկ հիմա իրանք Բարսելոնի "երկրպահու" են
Rossoner
24.04.2007, 20:52
Էս թեմաի սաղ գրառումները կարդացի, հասկացա որ ստե ավիլ շատ Միլան ատող կա, քան սիրող, ես ձեզ չեմ հասկանում... Ես Միլանի մոլի ֆանատ եմ բայց ոչ մի ագրեսսիա չեմ զգում Ռոմայի, կամ Լացիոի ու վաբշե Վալենսիայի ու Ռեալի նկատմամբ:
Դիմում եմ Ռոմաի ֆաներին, եթե Միլանը եսօր 7-1 կրվի երեվի շատ կուրախանաք չե???:o
Դե պենալ կար, թե չկար, մեկա «Ինտերը» էսօր կամ վաղը տոնելու էր չեմպիոնությունը:
«Մանչեսթրը» էսօր կրելու աաա :clap
Ինչ կարծիքի եք իմ սիրախ թիմի մասին? Ստե Միլանի իսկական ֆանատներ կան?
kan!!!
Ambrosine
27.04.2007, 22:57
Ինչի դու Միլանի երկրպագու ես?
Տարօրինակ ա ստե տենց բան իմանալ, վաբշե հայ ֆուտբոլասերները փոփոխական են, են նրանց շաաաաաատ մեծ մասը ով որ Միլանի 2002թ. չեմպիոնությոան վախտ ասում էին Միլանի ֆանատ եմ ու հիմա Ռեալ կամ Բարսելոն կամ ավելի վատ ինտեռ են երկրպագում, այ ՍՈՒՏԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ ԷՏԱ, հա մեկել մտի proffootball.com ընդե Միլանի մի երկու լավ երկրպագու կա
Թարսի պես ախր Ռեալի երկրպագու եմ, բայց հարգում եմ ցանկացած թիմի իսկական երկրպագուի :)
Rossoner
28.04.2007, 13:42
kan!!!
Իակ ովա քո սիրած ֆուտբոլիստը???
Իմը Կական ու Գատուզոն:
Իակ ովա քո սիրած ֆուտբոլիստը???
Իմը Կական ու Գատուզոն:
+ Seedorf Pirlo Maldini Nesta Dida
Իտալական Միլանի բոլոր երկրպագուների համար.............
Վայելեք...............
Հուսանք այսօր մանչին Ջախջախելուց հետո (:think եթե իհարկե ստացվի)ԿԽԱՂԹԵՆՔ նաև Լիվերպուլին............................................
Gatuso n lav er chrpum anchelotiin:)
Իտալիայի գավաթի եզրափակիչ առաջին խաղում Ռոման "Օլիմպիկոյում" ջախջախիչ հարված հասցրեց Ինտերին՝ գրեթե վճռելով գավաթի ճակատագիրը
ահա թիմերի կազմերը այդ խաղում.
ROMA
Doni, Panucci, Mexes, Pizarro, Totti, Taddei, Chivu, De Rossi, Perrotta, Ferrari, Mancini: պահեստայիններ. Curci, Wilhelmsson, Aquilani, Tavano, Tonetto, Vucinic, Cassetti.
INTER
Toldo, Cordoba, Zanetti, Stankovic, Maxwell, Figo, Adriano, Maicon, Dacourt, Crespo, Materazzi:
պահեստայիններ. Julio Cesar, Grosso, Vieira, Burdisso, Recoba, Solari, Gonzales.
Հազիվ էր անցել 30 վայրկյան, Ֆրանչեսկո Տոտտին բացեց հաշիվը: 5-րդ րոպեին Մեքսեսի իրացրած անկյունայինից հետո Դե Ռոսին հաշիվը դարձնում է 2-0: 16-րդ րոպե. Պեռոտան 3-րդ գնդակն է ուղղարկում Տոլդոյի դարպասը: Եվ սա ընդամենը 16 րոպեում: 20-րդ րոպեին Կրեսպոն կրճատում է հաշիվը, սակայն 10 րոպե անց Մանսինին վերականգնում է 3 գնդակի առավելությունը: Առաջին խաղակեսը ավարտվում է 4-1 հաշվով: 2-րդ կեսում Պանուչչին և Կրեսպոն հաշիվը դարձնում են 5-2: Մարող վայրկյաններին Պանուչչիի գոլով ամեն ինչ վերջանում է: 6-2: Փառահեղ հաղթանակ: Հռոմեական զորքը ջախջախում է թշնամուն:
ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաան
yeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeaaaaaaaaaaaaaaaaaaaaaaah
ապրեն տղեքը :yahoo
:yahoo
:yahoo
Forza Magica!!!
Forza Gialorossi!!!
Ti Amo Roma!!!
solo tu Totti!!!
Bravo Spaletti!!!
REAL_ist
10.05.2007, 10:14
Հալալա Ռոմային,ևս մեկ անգամ ապացուցեց որ Մանչի խայտառակությունը լռիվ հանկարծակի էր,հալալա,շնորհավոր:clap ,Ինտերին շատ կլինի գավաթնել կրի
5-րդ րոպեին Մեքսեսի իրացրած անկյունայինից հետո Դե Ռոսին հաշիվը դարձնում է 2-0:
ես Մեկսեսը անկյունային էր իրացնում:o
Չէ Մեքսեսը անկյունային չի իրացրել. Պիզառոն իրացրել ա, Մեքսեսը տշել ա գոլերին, Դե Ռոսսիին ա կպել, մտել ա: Որտեղից որ նայել եմ, իտալերեն ա գրած եղել, սխալ եմ հասկացել: Համ էլ չափազանցված էր, որ 30 վայրկյանում ա Ռոման առաջի գոլը խփել:
Ռոման, չնայած եզրափակիչի պատասխան խաղում 2-1 հաշվով զիջեց Ինտերին, բայց այնուամենայնիվ առաջին խաղում 6-2 հաշվով հաղթելու շնորհիվ, իր պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր: Վերջին անգամ Ռոման տարել էր գավաթը 1991 թվականին:
հիշենք թիմի անցած ուղին.
1/8 finals
Triestina-Roma 1-2 Montella (2)
Roma-Triestina 2-0 Virga, Montella
1/4 finals
Roma-Parma 2-1
Mancini, Totti
Parma-Roma 2-2
De Rossi, Pizarro
semifinals
Milan-Roma 2-2
Perrotta, Pizarro
Roma-Milan 3-1
Mancini, Perrotta, Pizarro
finals
Roma-Inter 6-2
Totti, De Rossi, Perrotta, Mancini, Panucci, Panucci
Inter-Roma 2-1
Crespo 50"
Cruz 56"
Cordoba 71" Red Card
Perrotta 81"
Panucci 90" Red card
մի խոսքով, 2001 թվի սեպտեմբերից սկսած, իրա առաջի տիտղոսն ա նվաճում Ռոման
էս մրցաշրջանում թիմը արժանի էր ինչ-որ բանի: Սա ես որպես երկրպագու չեմ ասում. ով էս տարի գոնե Ռոմայի 2-3 խաղ նայել ա, հաստատ տեսած կլնի, որ Ռոման սիրուն խաղ ա ցույց տալի: Ապրի Սպալետտին, որ սենց թիմ ա ստեղծել: Վաղը մյու օրը Ռոմային չեմպիոն էլ կսարքի: Հլը էս տարի սուպերգավաթի շանս էլ ունենք օգոստոսին: Հուսանք, անցած տարվա պատմությունը չի կրկնվի:
Շնորհավորում եմ «Ռոմայի» երկրպագուներին...
Հա, մի հարց. քանի՞ տուր ա մնացել առաջնության ավարտին:
2 տուր
Ինտերի մասին կարաս չանհանգստանաս. 21 միավորով Ռոմայից առաջ ա:
Ես «Ինտերի» համար չեմ էլ անհանգստանում, գիտեմ, որ չեմպիոն են:
Մտածում եմ՝ Ֆիգուին մնաց երկու խաղ... ու վերջ... ՎԵՐՋ :cry2
Տոտտին 26 գոլով դառավ առաջնության լավագույն ռմբարկու :hands
Ապրի ինքը :)
Ժող... Ֆիգուն մնու՞մ ա, հա՞... Ախր... Ախր նման լուրեր կային... Ասեք, որ մնում ա...
Տոտտին 26 գոլով դառավ առաջնության լավագույն ռմբարկու :hands
տոտտին դեռ պետք է սպասի դրան մի 19 օր:
ՌՎՆ:hands
ախր ետ սերիալում ռմբարիու դառնալն էլ են ծախում:angry
տոտտին դեռ պետք է սպասի դրան մի 19 օր:
ՌՎՆ:hands
ախր ետ սերիալում ռմբարիու դառնալն էլ են ծախում:angry
Դժվար ետ ել որ ծախեն էհէէէէէէէէ !!!!!!!!
Դժվար ետ ել որ ծախեն էհէէէէէէէէ !!!!!!!!
իսկ դու հիշի վերջի մի քանի տարում ,թե ինչ էր կատարվում վերջի տուրերում ,օրինակ` եթե Լիվորնոն խաղում էր Պարմայի ,հետ Լուկարելին հեթ-տրիկ էր անում ,իսկ Ջիլարդինյոն` պոկեր,ու այդպես բարձրանում Ռմբարկուների ցուցակում ;
Երկու տարի իրար հետևից Ջիլարդինյոոն պոկեր էր անում վերջի տուրում:angry
Ապրի ինքը :)
Ժող... Ֆիգուն մնու՞մ ա, հա՞... Ախր... Ախր նման լուրեր կային... Ասեք, որ մնում ա...
Ամ,երեկ պրոֆֆուտբոլով ասեցին,որ ամենայն հավանականությամբ մնում ա:)
Եզրակացություն Ա սերիյան հոգնած առաջնություն ա :
Չնայած շուտվանից գիտեի :
Մեկա ետ առաջնությունը չեմ սիրում :
Վերջ. Տոտտին սաղից առաջ անցավ :hands
Ապրի ինքը
Բայց դրա համար չեմ պոստ անում. կարևոր բան ունեմ ասելու.
Ինտերին Յուվենտուսի նման ուզում են "Սերիա Բ" ուղղարկեն :)
Եթե ուղղարկեցին, գավաթի հետ միասին չեմպիոնությունն էլ ա Ռոմայինը ըլնելու: :hands
:yahoo
Վերջ. Տոտտին սաղից առաջ անցավ :hands
Ապրի ինքը
Բայց դրա համար չեմ պոստ անում. կարևոր բան ունեմ ասելու.
Ինտերին Յուվենտուսի նման ուզում են "Սերիա Բ" ուղղարկեն :)
Եթե ուղղարկեցին, գավաթի հետ միասին չեմպիոնությունն էլ ա Ռոմայինը ըլնելու: :hands
:yahoo
Ետ որտեղից ես իմացել :
Իմ իմանալով Ինտեռի ուՄիլանի հետ ինչ-որ սկանդալ եր եղել, բայց ասեցին, որ պատիժը գումարի տեսքով և ոչ մի կերպ միավոր հանել կամ ավելին :
Ուրվական
17.05.2009, 11:39
Ավարտվում են բոլոր եվրոպական երկրնեերի առաջնությունները: Իտալական Ինտերը՝ Միլանի՝ Ուդինեզեից կրած պարտությունից հետո նվաճեց, ավելի ճիշտ՝ պահպանեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Շնորհավորում եմ Ինտերի բոլոր երկրպագուներին:):
Yellow Raven
17.05.2009, 11:56
Միանում եմ շնորհավորանքներին:)
Հալալ ա Ինտերին, որ տենց տուֆտա խաղով չեմպիոն դառավ: Շնորհավորում եմ
Ինտերը Իտալիայում տժժում ա, բայց Եվրոպայում չկա:
Ընդ որում էս տարի համարյա նույն արդյունքն ա Ա սերիայում ցույց տվել, ինչ Ռեալը Լա լիգայում:
Շնորհավոր եմ Ինտերի եկրկպագուներին, եթե իհարկե էդպիսիք կան էս ֆորումում :)
Ինտերը Իտալիայում տժժում ա, բայց Եվրոպայում չկա:
Ընդ որում էս տարի համարյա նույն արդյունքն ա Ա սերիայում ցույց տվել, ինչ Ռեալը Լա լիգայում:
Շնորհավոր եմ Ինտերի եկրկպագուներին, եթե իհարկե էդպիսիք կան էս ֆորումում :)
Բա ոնց չկան,:B ապրեք ապրեք ես ել եմ շնորհավորում;)
Իտալիայի Գյոզալ առաջնությունը լրիվ Ֆրանսիա դառավ :(
1-ին տուր Օգոստոսի 23
«Ինտեր» - «Բարի»` 1:1
Գոլերը` Էտո´Օ, 56 («Ինտեր»), Կուտուզով, 76 («Բարի»)
«Յուվենտուս» - «Կիևո»` 1:0
Գոլը` Յակվինտա, 11
«Լացիո» - «Ատալանտա»` 1:0
Գոլը` Ռոկի, 22
«Պալերմո» - «Նապոլի»` 2:1
Գոլերը` Կավանի, 44, Միկոլի, 75-11 մ. («Պալերմո»), Համշիկ, 73 («Նապոլի»)
«Ջենոա» - «Ռոմա»` 3:2
Գոլերը` Կրիշիտո, 49, Սապատեր, 69, Բյավա, 83 («Ջենոա»), Տադեի, 54, Տոտտի, 64 («Ռոմա»)
«Կատանիա» - «Սամպդորիա»` 1:2
Գոլերը`Մորիմոտո, 38 («Կատանիա»), Պացինի, 9, Գաստալդելո, 90+4 («Սամպդորիա»)
«Լիվորնո» - «Կալյարի»` 0:0
«Ուդինեզե» - «Պարմա»` 2:2
Գոլերը` Դի Նատալե, 48-11 մ., 89 («Ուդինեզե»), Պալոսկի, 42, Լուկարելի, 59 («Պարմա»)
Օգոստոսի 22
«Բոլոնյա» - «Ֆիորենտինա»` 1:1
Գոլերը`Օսվալդո, 24 («Բոլոնյա»), Մուտու, 64 («Ֆիորենտինա»)
«Սիենա» - «Միլան»` 1:2
Գոլերը` Աբդել Գեզալ, 34 («Սիենա»), Պատո, 29, 48 («Միլան»)
Արդեն 1-ին տուրում եղավ անակնկալ. Ինտերը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Սերիա Ա-ի նորեկ Բարիին:
էս տարի իտալիա չենք նայում հա?:angry
Yellow Raven
25.08.2009, 13:27
էս տարի իտալիա չենք նայում հա?:angry
Չէ:(
Չնայած ես մեկա համարյա չէի նայում:)
Չէ:(
Չնայած ես մեկա համարյա չէի նայում:)
ինչ մնաց էլ իտալիայում նայելու:(
«Ջենոա» - «Ռոմա»` 3:2
Գոլերը` Կրիշիտո, 49, Սապատեր, 69, Բյավա, 83 («Ջենոա»), Տադեի, 54, Տոտտի, 64 («Ռոմա»)
:o Սկիզբը արդեն լավ չի :cry
:o Սկիզբը արդեն լավ չի :cry
էս Տոտտին էլ չի աշխատում հա ոնց որ?
էս Տոտտին էլ չի աշխատում հա ոնց որ?
Ինչ անում ա, ինքն ա անում, էլի :) Հենա մի գոլն էլ ինքն ա խփել ;)
Ինչ անում ա, ինքն ա անում, էլի :) Հենա մի գոլն էլ ինքն ա խփել ;)
հաաա:ok չգիտեյ, խաղը չեմ նայել, դե լավա գոնե Տոտտին թո մի բան անի
:o Սկիզբը արդեն լավ չի :cry
Համամիտ եմ: Ուղղակի էս տարի Ռոման ոչ մեկին չառավ:(
Համամիտ եմ: Ուղղակի էս տարի Ռոման ոչ մեկին չառավ:(
որ սենց շարունակի կարողա Ռոմա-ի անունն էլ մոռանանք
Իտալական «Ռոման», մոտակա ժամանակներս, պատրաստվում է վերջնական առաջարկ անել «Տոտենհեմին» Պավլյուչենկոյի տեղափոխման հարցում, տեղեկացնում է Il Tempo-ն։ Հռոմեացիները ռուս հարձակվողի համար պատրաստ են վճարել 15մլն. եվրո։ Հիմա շատ բան կախված է ֆուտբոլիստից, ով վերջնականապես կորցրել է իր տեղը հիմնական կազմում։
Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի հանդիպումների մեծ մասը տեղի ունեցավ կիրակի օրը։ Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ տեղի «Ռոման» ընդունել էր «Ֆիորենտինային»։
Հանդիպման 27-րդ րոպեին Ֆիորենտինայի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցավ Տոտտին և ուղարկեց այն դարպասի ձախ անկյունը՝ առաջ մղելով իր թիմին։ Ընդամենը 5 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Տոտտին արդեն ձևակերպեց դուբլ։ 42-րդ րոպեին, հռոմեացիների ավագն աչքի ընկավ գոլային փոխանցումով՝ նրա փոխանցումից հետո Դե Ռոսսին հաշիվը դարձրեց խոշոր։ Խաղի 85-րդ րոպեին հյուրերին հաջողվեց խփել միայն սփոփանքի գոլ՝ աչքի ընկավ Ջիլարդինոն։
«Ռոմա» 3։1 «Ֆիորենտինա»
Գոլերը՝ Տոտտի 28' (11մ), 33', Դե Ռոսսի 41' – Ջիլարդինո 85'
«Միլան» 1։0 «Բոլոնիա»
Գոլը՝ Զեեդորֆ 75'
«Կիեվո» 3։1 «Ջենովա»
Գոլերը՝ Մարկոլինի 5' (11մ), Բոգդանի 7', Պելիսյե 77' – Ֆլոկկարի 65' (11մ)
«Բարի» 4:1 «Ատալանտա»
Գոլերը՝ Ռիվաս 7', Բարետո 9', Ալվարես 39', Դոնատի 61' – Բելինի 84'
«Սամպդորիա» 4։1 «Սիենա»
Գոլերը՝ Պալոմբո 23', Մանինի 31', Պադալինո 48', 85' – Ֆինի 68'
«Պարմա» 1:0 «Պալերմո»
Գոլը՝ Ձակկարդո 17'
«Կատանիա» 1։1 «Լացիո»
Գոլերը՝ Մարտինես 12' – Կրուս 57'
«Կալյարի» 1։2 «Ինտեր»
Գոլերը՝ Նիեվես 16' (11մ) – Միլիտո 51', 55'
hayfootball.am
Փաստորեն հետաքրքիր տուր է եղել:),
Առաջատարերն հաղթել են
Փաստորեն հետաքրքիր տուր է եղել:),
Առաջատարերն հաղթել են
փաստորեն Միլանն է հաղթել:thumbup:
փաստորեն Միլանն է հաղթել:thumbup:
Հա բա ամենակարևորն է դա է մեր համար, որ այս տարի Իտալիայի չեմպիոն դառնա Միլանը ու ապացուցի որ իրա համար դժվրությունները միշտ էլ հաղթահարելի են ;)
Հա բա ամենակարևորն է դա է մեր համար, որ այս տարի Իտալիայի չեմպիոն դառնա Միլանը ու ապացուցի որ իրա համար դժվրությունները միշտ էլ հաղթահարելի են ;)
հիմիկվա միլանի խաղերը որ նայում եմ, չգիտեմ , դեռ չենք կարող ասել ովա չեմպիոնին հավակնում
Ստատիստիկա
http://s48.radikal.ru/i119/0912/bc/a51e4e5dc1ed.jpg (http://www.radikal.ru)
http://s60.radikal.ru/i167/0912/cf/813a0cb88898.jpg (http://www.radikal.ru)
Յուվենտուս-Ինտեր 2-1
Հազիիիիիվ մեկը էդ Ինտերին կրեց :[
ForzaRoma
16.12.2009, 15:51
փաստորեն Հայաստանում մենակ ես չեմ,որ Ռոմա եմ սիրում?
նկատի ունեմ ոչ թե ուղղակի համակրել,այլ իսկապես սիրել ու վեր դասել բոլորից
Ռոմային քիչ մարդ կա որ չի սիրում :hands քանի Տոտտին կա Ռոմային բոլորն էլ պետքա սիրեն ;)
http://www.youtube.com/watch?v=nxvkn6uXcrA
Նենց կայֆս տվեց::love
http://www.youtube.com/watch?v=nxvkn6uXcrA
Նենց կայֆս տվեց::love
Կարգին դիտարժան խաղա եղել:hands
Ուրվական
28.02.2011, 22:24
Կատաղած խաղ եմ սպասում էսօր՝ կարելի ա մեծ հավանականությամբ ասել՝ խաղ չեմպիոնության համար: Միլան-Նապոլի: Խորհուրդ եմ տալիս դիտել 23.45: