PDA

Դիտել ողջ տարբերակը : Elmo, ծնունդդ շնորհավո՛ր!!!



Rammstein
07.06.2009, 00:45
Վազգեն ջան, շնորհավորում եմ ծնունդդ, ու մաղթում ամենալավն ու բարին։

Թո՛ղ Աստված քո բոլոր նպատակներն իրականացնի, եղբայր։ :)

:bux::drinks:drinks:drinks:bux:

Norton
07.06.2009, 00:46
Շնորհավորում եմ , Վազգեն ջան:)

Ռուֆուս
07.06.2009, 00:50
Վազգեն ախպե՞՞՞՞ր:

Շնորհավո՜ր, քեզ լիքը երջանկություն, սեր, երեխաներ ու նոր ղժժժ հումորներ :bux:

Lion
07.06.2009, 00:54
Սենց դեպքերում խժժում են - "Էս ոոոուււմմ ախպոր ծնունդնա":hands:) Շնորհավոր ծնունդդ, եղբայր, առողջություն քեզ, երջանկություն, հաջողություն և ամենայն բարիք:)

Հայկօ
07.06.2009, 00:59
Վա՛հ :o:

Elmo ջան, շնորհավոր, ցավդ տանեմ :): Միշտ տենց կարգին մարդ լինես ու կարգին ընկեր, հետաքրքիր, ուրախ, իրատես ու խելացի մարդ: Բեսամթ ուրախ եմ, որ ծանոթ եմ քեզ հետ :): Քեզ լիքը հաջողություններ, ախպերս, մե՜ծ բախտ, լիքը հալալ վաստակած փող ու, ամենակարևորը, չորս հատ սեփական պատ ;): Միշտ ուրախ, առողջ, անփորձանք Անուշկայի հետ (ու շուտով նաև ոչ միայն ;)): Կենացդ, եղբա՛յր :drinks:

masivec
07.06.2009, 01:09
Շնորհավոր Վազգեն(Elmo:))) ջան:drinkshttp://www.kolobok.us/smiles/user/aleksey_01.gif
:bux::bux::bux::bux:

http://ttbmarketplace.cachefly.net/elmo_b_day_hat_card_front.jpg http://www.balloonmaniacs.com/images/elmobirthday9miniballoon.jpg

Երկնային
07.06.2009, 01:12
Էլմօ :love շնորհավորում եմ, ջա՛ն: Շատ-շատ երջանիկ լինեք :)

NetX
07.06.2009, 01:13
Շնորհավոր:):):)

Enigmatic
07.06.2009, 01:15
Էլմ:love Շնորհավորում եմ, երջանիկ լինես Անուշի ու ապագա պուճուրի հետ ,մեեեծ սեր ձեզ, շատ փող ու հասնես քո բոլոր նպատակներին:viannen_13:

Chuk
07.06.2009, 01:16
Վազգեն ջան, իմանայի, էսօր հետդ կռիվ չէի անի :oy
Շնորհավորում եմ ախպերս, քեզ մեծ երջանկություն եմ ցանկանում ու.. դե ձեր ընտանիքում մի նոր ՄԱՐԴՈՒ գալստյանն եմ սպասում :B
Կենացդ :drinks

Rammer
07.06.2009, 01:21
Շննհավոր մենձ ախպեր ջանննննննննննննննննննն:)

Փոքրիկ
07.06.2009, 01:22
:loveԷլմոոո ջաաան, շնորհավոր ծնունդդ, միշտ լինես երջանիկ Անուշի ու պստո/ների/ հետ:drinks
:bux::bux:

ministr
07.06.2009, 01:25
Վազգեն ջան ծնունդդ շնորհավոր ապ!!!! Քեզ ընտանիքիդ հետ միասին անսպառ առողջություն ու հաջողություն եմ ցանկանում:
Էս նվերս չես մերժի հուսով եմ :)

http://www.dalyanvillas.com/VillaImages/Villa%20Gunes%20Main%20Picture.JPG

Ahik
07.06.2009, 01:25
:bux:Շնորհավորում եմ, մաղթում եմ ամենալավն ու բարին:bux:

Ուլուանա
07.06.2009, 01:31
Վազգեն ջան, շնորհավորում եմ։ :) Ուրախ եմ, որ Ակումբում ես։ Քեզ նման խելացի, հետաքրքիր ու վառ կերպարները հաստատ պետք են Ակումբին։ Գործերիդ հաջողություն եմ մաղթում, ընտանիքիդ՝ անսպառ սեր ու բարեհաջող ընդլայնումներ։ :erexa :baby Երջանիկ եղիր։ :)

Աբելյան
07.06.2009, 01:32
Սրտանց շնորհավորում եմ Վազգեն ջան, ցանկանում մեծ երջանկություն ու լիքը հաջողություններ:
Կենացդ::drinks

Empty`Tears
07.06.2009, 02:14
Վա՜յ էն ում ծնունդն ա :dance:}

:kiss Վազգեն ձյա սրտանց , նենց սրտանց եմ շնորհավորում , միշտ այ տենց ուրախ, ոչ մի բանից որ չբողոքես, երջանիկ լինեք ու ինչը որ երկուսդ շա՜տ եք ուզում, դա ունենաք՝ տուն, էդ չորս պատմի մեջ սեր ու երջանկություն տիրի: :kiss

Rhayader
07.06.2009, 05:39
(Հանթինգ ռայֆլը մեջքի հետևը դնելով) Էլմո, ծնունդդ շնորհավոր))) քեզ... լիքը լավ բաներ, լիքը համով սուպերմուտանտներ, սթիմփեքների պակաս չտեսնես)))
Իսկ իրական կյանքում՝ երջանկություն::)

ԿԳԴ
07.06.2009, 08:10
Շնորհավոր Վազգեն ջան, երջանկություն քեզ::)

Kita
07.06.2009, 08:37
Շնորհավոր Վազգեն ջան:) Երջանիկ ու առողջ բալիկովտ հպարտանաս ու միշտ հաջողակ լինեք ու ժպտերես:):kiss

VisTolog
07.06.2009, 08:52
Էլմօ ջան, շնորհաո~ր... Քեզ լիք-լիքը լավ բաներ. Առողջ ու երջանիկ լինեք. :)
մո :kiss

REAL_ist
07.06.2009, 09:35
Շնորհավոր ախպեր ջան:drinks

Yellow Raven
07.06.2009, 10:22
Շնորհավոր Էլմո ջան...:) Ընտանեկան կյանքում անսպառ երջանկություն;)

John
07.06.2009, 10:23
Շնորհավոր Վազգեն ջան :-) անսահման երջանկություն եմ ցանկանում քեզ ու քո ընտանիքին :-)

Taurus
07.06.2009, 10:43
Շնորհավոր բռատվա

Adam
07.06.2009, 10:48
Շնորհավոր :)

Ուրվական
07.06.2009, 11:21
Վազգ ջան, շնորհավոր ախպեր ջան, դժվար ա ինչ-որ մաղթանքներ գրելը: Բայց մոտակա պլաններդ թող իրականան, ու հաջորդ ծնունդդ արդեն երեքով նշեք:
Դե գիտես ախպերս քեզ ինչքան եմ սիրում: Հեսա իջնելու եմ պիվա առնեմ կենացդ խմելու համար: Լուրջ:
Շնորհավոր:drinks

Dayana
07.06.2009, 11:27
Վազգ, շնորհավոր ծնունդդ :) Ես կենաց ասելուց լավ չեմ` շատ երջանիկ եղի / եղեք :) :love

Ambrosine
07.06.2009, 11:47
Վազգեն ջան:)

Քեզ հաջողություն եմ մաղթում, անսպառ երջանկություն, էդքանին միայնակ ես հասել, վստահ եմ՝ մնացած նպատակներիդ էլ կհասնես;)

ՇՆՈՐՀԱՎՈՐ

:bux: :bux: :bux:

Լեո
07.06.2009, 11:56
Ծնունդդ շնորհավոր, Էլմո ջան :) Մաղթում եմ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքում, դե իհարկե առողջության ֆոնի վրա :)

Աթեիստ
07.06.2009, 12:38
Վազգեն ջան, մեր կողմից շնորհավոր։ Առողջություն, հաջողություն ու լիքը փող։

Kuk
07.06.2009, 13:11
Վազգեն ջան, շնորհավոր, ախպերս:) Քեզ հաջողույթուն եմ ցանկանում գործերումդ, հասնես բոլոր նպատակներիդ իրականացմանը: Սպասում ենք առողջ, համով պուճուրին:erexa

Գալաթեա
07.06.2009, 13:35
Մոմո, շնորհավոր :)
Լավագույն մաղթանքներս, ջան։
Ու թող առաջիկայում ձեզ սպասվող հրաշքը ձեր տունը լցնի ծիծաղով, հաջողությամբ ու անսպառ երջանկությամբ։

Դու էլ միշտ տենց՝ հումորով ու դեմք :)
Պաչ :)

Selene
07.06.2009, 13:59
Վազգեն ջան, շնորհավորում եմ:)

Dragon
07.06.2009, 15:21
Վազգեն ջան ՇՆՈՐՀԱՎՈՐ:drinks

Monk
07.06.2009, 15:30
Վազգեն ջան, շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս:)

Xelgen
07.06.2009, 18:11
Շնորհավորում եմ, ամեն տեսակի հաջողություններ քեզ :)

Լուսաբեր
07.06.2009, 18:37
Վազգեն ջան շնորհավորանքներս :love

Քեզ, ամենալավն ու բարին եմ ցանկանում, թող լավագույն ընկերդ հաջողությունը լինի... միշտ կյանքում ուղեկցի քեզ.
Երջանկություն, առողջություն, սեր, անսպառ ժպիտներ ու հումորներ, խաղաղություն ու էլի լիքը լավ բաներ քեզ ու քո փոքր, բայց մեծանալու միտում ունեցող ընտանիքին :kiss

Շնորհավոր

:bux::bux::bux:

Ariadna
07.06.2009, 19:27
Վազգեն ջան, շնորհավոր, քեզ շատ փող եմ ցանկանում ու մեկ էլ, մնացածը ինչ որ ունես, աստված պահի, կարծում եմ մնացած ամեն ինչ ունես լիակատար երջանիկ լինելու համար, փողն էլ ուղղակի կողքից որ լինի, տուն ա, բան ա, չի խանգարի էլի :) Վազգեն ջան, մյուս տարի էս ժամանակ տղուդ հետ խմելուց լինես մենք էլ ձեզ հետ միասին ուրախանանք :love

ivy
07.06.2009, 19:34
Շնորհավոր, Վազգեն ջան, երջանիկ լինես` ընտանիքիդ հետ միասին: :)

Վարպետ
07.06.2009, 19:43
Շնորհավոր ախպերսսսսսսսսսսսս:))))

Ձայնալար
07.06.2009, 21:00
Օրթախիս ծնունդն ա :)) Շնորհավոր ախպերս, առողջ ու ամուր ընտանիք եմ մաղթում քեզ առաջին հերթին, պուճուր մո, դե փող ա բան ա, կողքից կլինի, լավ եղի ախպերս :)

Արշակ
07.06.2009, 21:26
Ծնունդդ շնորհավոր լինի, Վազգ ջան :ok Կենացդ։:drinks

Երվանդ
07.06.2009, 23:13
Շնորհավոր Վազգեն ջան:kiss, առողջություն քեզ, մեր պուճուր ախպորը անփորձանք ծնունդ, ու ձեզ էլ փոքր պարտեզով սեփական տուն, երջանկություն չեմ մաղթում քանի որ տեսնում եմ որ երջանիկ ես արդեն, ինչ կա էտ մնա լրիվ հերիք ա;), կենացդ ախպերս:drinks, ռեալում էլ պիտի խմվի բայց:think

Moon
07.06.2009, 23:17
:)Ուռռաաաաա, Էլմոյի ծնուդն ա
ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՐՐՐՐ:oy
Քեզ շատ սիրում եմ:love, ակումբի հատուկենտ մարդկանցից ես ինձ համար, որ լավն ես։)
Մի մաղթանք ունեմ, առողջ բալիկ ու ընտանիք մեծացնես:)
Մնացածը կլինի

Հ.Գ. Մոռացա ասել, Ամստերդամից քո համար մի հատ բան եմ բերել։ Հյուրանոցում Էլմոյի նկարով մի հատ ֆլայեր կար։))հե հե....թե քեզ տեսնեմ, տալու եմ

Սամվել
08.06.2009, 00:06
Մի հատ էլ ստեղ :))

Շնորհավոր Վազգ ջան :drinks

Չամիչ
08.06.2009, 00:15
Շնորհավորում եմ:)

*e}|{uka*
08.06.2009, 03:13
Շնորհավոր Մո ջան:P :bux:

Վազգեն
08.06.2009, 03:27
Շնորհավորում եմ, անվանակիցս։ ;)

dvgray
08.06.2009, 05:34
Շնորհավորում եմ

Chilly
08.06.2009, 07:55
Շնորհավոր :)

Սելավի
08.06.2009, 08:27
Էլմո ջան շնորհավորում եմ ծնունդդ, թող քո այդ սուր հումորդ, միշտ ուղեկցի քեզ, քո ողջ կյանքում: Եղիր անսահման երջանիկ, քո ընտանիքի հետ միասին:

cold skin
08.06.2009, 08:29
Շնորհավոր

comet
08.06.2009, 08:38
Շնորհավորում եմ:) Երջանիկ լինես:)

Բարձրահասակ
08.06.2009, 08:42
Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը:

Second Chance
08.06.2009, 09:19
Շնորհավոր

Եկվոր
08.06.2009, 09:26
Շնորհավորում եմ:)

Մարկիզ
08.06.2009, 09:47
Վազգեն ջան, շնորհավորում եմ… Քեզ ու հարազատներիդ մաղթում եմ ամենայն բարիք, երջանկություն: Լավ եղիր, Վազգեն ջան::)

murmushka
08.06.2009, 09:57
Շնորհավորում եմ, մաղթում անսահման երջանկություն;)

ministr
08.06.2009, 11:04
Էս տղեն հլա խմումա?

Elmo
08.06.2009, 11:50
Էս տղեն հլա խմումա?

Հալա նոր եմ սկսել խմել :D ու կարաս գործից փախնես գաս միանաս: Կամ չփախնես գաս միանաս, կամ ես կարամ գամ միանամ: Կամ էլ մի բան կսադրեմ սաղ ակուբցիներով կհարբենք: Կարճ ասած դեռ ամեն ինչ նոր ա սկավում, որովհետև անցած տարի ծնունդիս օրը նշանվել ենք, իսկ 2 օրից Անուշի ծնունդն ա :)

Ժողովուրդ ջան շատ շնորհակալ եմ բարեմախթանքների, շնորհավորանքների, վերաբերմունքի համար: Ու ընդհանրապես շնորհակալ եմ, որ դուք կաք: Առանց լավ մարդկանց ոչ մի ուրախություն աչքիս չի գալիս: Անուն առ անուն պատրաստ եմ բոլորին շնորհակալություն հայտնել, բայց ի՞նչի առանձնացնեմ, եթե բոլորդ լավն եք:

Բոլոր ջան, ինձ երջանկություն եք մաղթել, լավ եք արել, տեղ ա հասել, ես արդեն երջանիկ եմ, որովհետև ունեմ չքնաղ կին, ձեր նման լավ ընկերներ ու հարազատներ:

Ինձ լիքը փող եք ցնկացել: Ես արդեն ունեմ լիքը փող, որովհետև իմ համար «լիքը» հենց էն քանակն ա, որի դեպքում ես սոված ու տկլոր չեմ:

Ինձ 4 պատ եք ցանկացել: ես ունեմ 4 պատ, որովհետև 4 պատը էն ա, որտեղ քեզ սպասում են ու սիրով են սպասում, որտեղ ջերմություն ու կյանք կա: Թեկուզ սեփական չի, բայց իմն ա: :love

Ինձ հաջողություն եք ցանկացել: ես արդեն հաջողակ եմ, որովհետև էսքան հոյակապ մարդին ինձ լավ բաներ են ցանկանում, որովհետև էսքան լավ մարդ ունեմ իմ շրջապատում, այստեղ և աստեղից դուրս: Ես հաջողակ եմ, միանշանակ:

Ապրեք: Ես ձեզ սիրում եմ :love

Կարող ա հանդիպում սադրենք, բայց վստահ չեմ, որ երեկոյան խոսալու ունակությունս չեմ կորցնի: Դրա համար ասում եմ կարող ա:

unknown
08.06.2009, 16:26
ՇՆՈՐՀԱՎՈՐ:)

Կաթիլ
08.06.2009, 16:50
Շնորհավոր :)

Ֆրեյա
08.06.2009, 17:27
Էլմօ ձյաձյա :) Շնորհավոր ծնունդդ :bux:

բախտավոր եղիր
ու թող հաջողությունը քեզ միշտ ժպտա :)

Լավ ես սկսել, տակ ձեռժատ !!!! :P

ars83
08.06.2009, 17:38
:oy (ուշացած, ամոթից գետինը մտած զմայլիկ)
Վազգեն ջան, շնորհավորո՛ւմ եմ :) Տա Աստված, որ դու ու ընտանիքդ միշտ սիրո, համերաշխության, ուրախության մեջ ապրեք, իրարից ու մեզանից (ֆորումցիներից, էլի ;)) անպակաս:

Ուրախ եմ, որ ծանոթ եմ ձեր նման (որ անունդ տալիս եմ, «Արուսին» էլ հետդ ի նկատի ունեմ) մարդկանց հետ :hands
Դե, գիտես՝ պերսոնալ :hi

Հ.Գ. Էն բաժակն ո՞ւր ա, է՞... :drinks

Հետաքրքրություն ջան
08.06.2009, 20:03
Շնորհավոր

Nadine
08.06.2009, 21:57
Շնորհավոր :)

Economist
09.06.2009, 13:54
Վա՞յ. Մի հատ էլ ստեղ շնորհավորեմ Պատիին:hands
Երջանկություն, առողջություն, պապայություն, լիքը փող;)