PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարատևում



Մեղապարտ
06.06.2009, 19:53
PERENNITY - ՀԱՐԱՏԵՎՈՒՄ - PERENNITE
Էլեկտրահոսանք ծնում են ազատ էլեկտրոնները,
միջուկների շուրջ մնացյալը` նյութ...


Գիտակցելով այն ակնհայտ ու սպառնալի իրողությունը,
Ա. - Որ 20-ամյա վերուվարումներից հետո հայությունը թե’ հայրենիքում և թե’ սփյուռքում վերստին հայտնվել է կատարյալ փակուղու առջև, այն էլ առավել խնդրահարույց իրավիճակում (անկախության կորուստ, ռազմավարական և տնտեսական օբյեկտների հիմնական օտարում, արցախյան հարցի անորոշություն, տարածաշրջանային խիստ աննպաստ զարգացումներ, և այլն),
Բ. - Որ արդ հայության 2/3-րդն ապրում է արտերկրում, վիճակագրական առավել ահագնացող աճի, անխուսափելի ուծացման ու դեռ հայրենիք-սփյուռք ամբողջությամբ «տիրոջ» հարաճուն նկրտումների և սպառնալիորեն «նրբացող» ենթակայության պայմաններում,
Գ. - Որ հայոց բարոյահոգեբանական իրավիճակը անէության անդնդում է, ստրկամտությունը, խրոնիկական վախը, օտարամոլությունը, բարդույթները, հուսալքությունը, հոռետեսությունն ու անտարբերությունը` կործանման գագաթնակետին, հոգևոր-գաղափարական դաշտը` ծայրահեղ ծանծաղ, իսկ հայոց ճակատագիրն ու ներաշխարհը շարունակում են իրենց հարաճուն նահանջը, գռեհիկացումն ու անկասելի անկումը,
Դ. - Որ հայոց ապագան ավելի քան երբեք վերստին ամբողջովին ամպամած է ու անհեռանկար, իսկ հայությունը` կատարելապես մոլորված, առանց որևէ տեսլականի կամ այլընտրանքի,
Ե. - Որ հայրենի իշխանությունները, պատկան կառույցներն ու կուսակցությունները այս արհավիրքի դեմ որևէ լուծում չունեն և անգամ լուրջ մտահոգություն չեն ցուցաբերում, իսկ, ընդդիմությունը, ցավոք, հիմնականում պայքարում է միայն` թեև խիստ անհրաժեշտ, հանուն քաղաքական, սոցիալական և քաղաքացիական իրավունքների և առօրեական խնդրականների, երբ սոցիալական ու ազգային հրամայականները փոխառնչվում են` հատկապես համասփռված և անհետացման դատապարտված էթնիկական փոքրամասնությունների պարագայում,
Զ. - Որ ազգային բուն գերխնդրականները` այն է կայացումն ու հարատևումը համաշխարհային բուռն գործընթացների և «գլոբալիզացման» պայմաններում կատարելապես լքված են տարերայնության,
Է. - Որ այս ամենը հարցականի տակ է դնում հայոց գոյատևումն անգամ առաջիկա մեկ-երկու հարյուրամյակներում, երբ ազգերի և հայոց մահացումը որևէ օրինաչափությամբ կանխորոշված չէ, ազգային փոքրամասնությունների իրավունքները չեն սահմանափակվում պետական թե միջազգային որևէ օրենսդրությամբ (այդ կլիներ հիրավի
ռասիզմ...), և դեռ ապահովագրվում են բնապահպանման և անհետացող գոյատեսակների պաշտպանության համամարդկային սկզբունքներով և մարդասիրական հարաճուն բարեշրջմամբ:


Մի խումբ մտահոգ հայորդիք («յԱզատ Հայեր») վճռել են հարուցել ՀԱՐԱՏԵՎՈՒՄ բնորոշմամբ ոգե-գաղափարական հոսանք, նպատակ ունենալով այս հոգեվարային իրավիճակի դեմ խթանելու ազգային բարձր ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը, վերառնելու հոգևոր ու ազգային արժեքները, ապահովելու նախ գոնե հոգևոր անկախություն, որոնելու հարատևման ուղիներ և միջոցներ, վերոնշյալ խնդրականների սահմաններում զորագրելով գիտակից, անգամ տարամետ և վերկուսակցական հայորդիների հնարավոր ներուժը` հենց «Ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում» սկզբունքով և համապատասխան խիստ որոշակի գործունեությամբ` հիմնական նպատակ ունենալով նախապատրաստել շնորհալի և արժանավոր երիտասարդությանը ստանձնելու հայոց հետագա ճակատագիրը ( ծագումնաբանություն, ինքնություն, սեփական աշխարհայացք, քաղաքակրթական և կրթական հիմնահարցեր, ժամանակակից ու գալիք հայի «մոդելավորում», աշխարհի հետ և առաջավոր մարդկության մեջ արժանավոր կայացման ու հարատևման հնարավորությունների որոնում ):

- Դրա համար անհրաժեշտ է սփյուռքում և հայրենիքում նախ երևակել թեկուզ սակավաթիվ այդ անձանց, ակտիվացնել նվիրյալ անհատներին ու անթեղված երբեմնի օջախները, հատկապես ներգրավելով երիտասարդությանը, սատարելով նրանցից, գիտամշակութային և բոլոր արժանավորներին, իսկ սկզբունքորեն բորբոքելով ընդհանուր «շղթայական ռեակցիա»:

- Գերնպատակի սահմաններում համագործակցել բարի կամքի տեր բորոր կառույցների, քաղաքական, հասարակական, մշակութային, կրթական թե այլ հաստատությունների և լրատվամիջոցների և նման շարժումների հետ` այդ թվում նաև այլազգի, ըստ նրանց էթնիկական կամ հասարակական խնդրականների, վասն յուրաքանչյուրի ինքնության և հանուր ներդաշնակության:

- Աստիճանաբար վերաճել ոգե-գաղափարական հաստատության, ձեռք բերելով սեփական հնարավոր միջոցներն ու լրատվամիջոցները, միշտ մնալով առաջադեմ հայության շարքերում:

- Ըստ ցանկության թե հանգամանքների ոմանք կարող են մնալ անհայտ, իրենց «տեղերում» թե քաղաքական համոզմունքներում, այդուհանդերձ ըստ իրենց հնարավորությունների փոխանցելով ոգե-գաղափարական հոսանքը կամ սեփական նախաձեռնությամբ ստանձնելով որևէ համահունչ առաքելություն:

- Մասնակիցների քանակը ոչ մի դեպքում նպատակային չէ` այլ որակը, որը կարող է դրականորեն վարակել այլոց կամ փոխանցվել հաջորդ սերունդներին, շարունակաբար հավելվելու, զտվելու, բյուրեղանալու և նպաստավոր պայմաններում ծլարձակելու հեռանկարով, ինչը միշտ էլ եղել նախնյաց և անցնող սերունդների բնազդային թե գիտակցված մղումը, այդու էլ` բոլորիս ոգեշնչման, հույս ու հավատի աղբյուրը:

- Ակնկալիք ոգե-գաղափարական հոսանքը իր մեջ կարող է ներառել տարբերակային, տարաբնույթ ( ըստ վերոնշյալ ասպարեզների` հայագիտական, կրթական, համայնքային ևն ) և տեղամասային վտակներ` հնարավորինս հարմարվելու համար այլազան պայմաններին, սնուցելու և շաղկապելու համար հայոց հոգևոր (վիրտուալ) դաշտը աշխարհի տարբեր ծագերում, միաժամանակ ապահովելով յուրաքնաչյուրի անհատականությունն ու կայացումը, իսկ բազմազանության հետ` ազգային ընդհանրություններն ու հանուր տեսլականները: Առավել ևս, որ արդի հաղորդակցական միջոցները ընձեռում են այդ հնարավորությունները և մարդկությունն էլ զարգանում է հենց այդ «վիրտուալ»-ինֆորմացիոն-հոգևոր ուղղությամբ ...

- Սույն նկատառումներն ու սկզբունքները սկզբնական են, կարող են լրացվել և վերամշակվել, հաշվի առնելով մասնակիցների հիմնավոր առաջարկները, պարբերաբար նորոգվելով և հարմարվելով ընթացիկ իրավիճակներին, իսկ զուգահեռաբար մշակվել գործունեության մոտակա և հեռակա ծրագրեր: Իրականում, դրանց հնարավորությունները անսպառ են...

- Ուստի, առաջին հերթին հավատավոր անհատներին խնդրվում է փոխանցել սույն նախագիծը, կազմակերպել մտերմիկ շրջանակներ և քննարկումներ: Առավել նվիրյալները կարող են ինքնաբացահայտվել, ստորև նշվող հասցեներով կապվել նախաձեռնող խումբի հետ, դառնալ նրա մոտիկ-հեռավոր միաբանը և ստանալ լրացուցիչ տեղեկություններ, իսկ ապագայում` հանգամանալից բացատրություններ և անհրաժեշտ նյութեր:

- Այս ամենը յուրաքանչյուրից բնականաբար պահանջելու է վերանձնական և հոգևոր բարձրագույն դրսևորումներ, բարձր գիտակցություն, վեհանձնություն և նվիրվածություն, ինչն էլ... ինքնաբերաբար դառնում է համընդհանուր ազնվացման խթանիչ, ազգային արժեքների ու ավանդույթների վերառում, բայց նաև զավակների ու ընդհանրապես մատղաշ սերնդի հայեցի ու նորովի դաստիարակում, ինքնության ըմբոշխում և լինելության իմաստավորում:

Այսինքն, եթե այսքանն արեցիք` արդեն ինքնին ազատագրվել եք դարավոր մղձավանջից, նախապաշարմունքներից ու բարդույթներից, կայացել եք թե’ դուք և թե’ հայատեսակը, օգնել եք թե’ ինքներդ ձեզ, թե’ հայությանը, թե’ համամարդկային ազգին և թե’... Աստծուն:

Այդժամ Աստված ձեզ արդեն «օգնել» է ու նախախնամորեն օրհնել ողջ հայությունը ...

Հայությունը այլ առաքելություն չունի !!!

Նախաձեռնող խումբ
( կապվել haratevum@gmail.com , varpet777@yahoo.fr կամ info@eutyun.am հասցեներով )
կայք էջ www.eutyun.am

Rhayader
06.06.2009, 20:36
:goblin վայ բայց ինչ գազանիկն եք դուք :P:D

Լեո
06.06.2009, 20:47
Մեղապարտ, քո կարծիքով ովքե՞ր են բրիտների նախահայրերը :8

Ֆրեյա
06.06.2009, 23:10
Հայ ազգի համար ամենից լավը կլիներ, եթե դադարեր երևակայել իրեն "վերացող, վերացած, բնաջնջման եզրին կանգնած, բարոյալքված...." եւ այլ հիմար պիտակներով ու որակներով...

Իսկ այս ամենը ավելի շատ նման է աղանդավորական շարժման :( ` համեմված ֆաշիստա-նացիոնալիստական տարրերով...
Մնում է սկսենք հայ ազգի ընտրյալներին որոնել :[

Rhayader
06.06.2009, 23:16
Հայ ազգի համար ամենից լավը կլիներ, եթե դադարեր երևակայել իրեն "վերացող, վերացած, բնաջնջման եզրին կանգնած, բարոյալքված...." եւ այլ հիմար պիտակներով ու որակներով...

Իսկ այս ամենը ավելի շատ նման է աղանդավորական շարժման :( ` համեմված ֆաշիստա-նացիոնալիստական տարրերով...
Մնում է սկսենք հայ ազգի ընտրյալներին որոնել :[

Ֆրեյա, Նեոն հենց ինքըն ա:D

Մեղապարտ
07.06.2009, 00:27
Մեղապարտ, քո կարծիքով ովքե՞ր են բրիտների նախահայրերը :8

Ըստ պատմահամեմատական լեզվաբանության բրիտներ բառի ծագումը կապված է հայոց լեզվի հետ:
Ըստ անգլյական պատմագրերի բրիտների ծագումը կապված է հայկական լեռնաշխարհի հետ:
Ըստ ինձ բրիտները ունեն հայկական ծագում :

Ֆրեյա
07.06.2009, 17:34
Ափսոս, որ դա ոչ ոքի չի հետաքրքրում հիմա... ու բացի ժամանակի կորստից ուրիշ ոչինչի չի բերում :)
Համ էլ.. ինչի ենք մանրանում, ինչ Բրիտներ, մարդկությունն ընդհանրապես սկիզբ է առել Հայկական Լեռնաշխարհից, դուք էլ աում եք` Բրիտներ

Մեղապարտ
07.06.2009, 18:10
Ափսոս, որ դա ոչ ոքի չի հետաքրքրում հիմա... ու բացի ժամանակի կորստից ուրիշ ոչինչի չի բերում :)
Համ էլ.. ինչի ենք մանրանում, ինչ Բրիտներ, մարդկությունն ընդհանրապես սկիզբ է առել Հայկական Լեռնաշխարհից, դուք էլ աում եք` Բրիտներ

Հարգելիս այս խնդրահարույց հարցերով զբաղվում են շատ մտավորականներ և նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր մասնագիտության միջոցով մոտենալ արմատին:
Մարդկությունը հայկական լեռնաշխարհում չի առաջացել ,հայկական լեռնաշխարհում է ձևավորվել մարդ հասարակություն ,մարդ աստված ,մարդ պատերազմ, կյանք և մահ երևույթներին վերաբերվող սկզբնական բազիսային գաղափարախոսությունները:

Ֆրեյա
07.06.2009, 18:21
Հարգելիս այս խնդրահարույց հարցերով զբաղվում են շատ մտավորականներ և նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր մասնագիտության միջոցով մոտենալ արմատին:
Մարդկությունը հայկական լեռնաշխարհում չի առաջացել ,հայկական լեռնաշխարհում է ձևավորվել մարդ հասարակություն ,մարդ աստված ,մարդ պատերազմ, կյանք և մահ երևույթներին վերաբերվող սկզբնական բազիսային գաղափարախոսությունները:

Չէ, Դրախտը Հայկական Լեռնաշխարհում է եղել, ըստ որոշ ենթադրությունների /Դրախտի նկարագրության վրա հիմնվելով` գետերի դասավորության, մասնավորապես, չորս գետեր, որոնք դուրս են գալիս եւ հոսում չորս ուղղություններով եւ այլն.../

հ.գ. Գիտակցում եմ, որ գրածս պատմական փաստ չէ, այլ հիպոթեզ, բայց ես ուզում եմ հավատալ :)
Ֆրեյա

Lion
07.06.2009, 19:53
Աստվածաշնչյան հավատալիքները հիմնված են հին արևելյան հավատալիքների վրա: Իսկ համաձայն դրանց և մասնավորապես ըստ շումերական հավատալիքների Հայկական լեռնաշխարհը համարվել է սուրբ երկիր: