PDA

Դիտել ողջ տարբերակը : Bing նոր որոնողական համակարգ Microsoft-ից



Norton
02.06.2009, 22:28
Մայքրոսոֆթը նախագծել է նոր որողական համակարգ , որը պետք է փոխարինի Live Search-ին:
Իմ կարծիքով բավական հաջող է ստացվել՝ հասցեն www.bing.com
http://s55.radikal.ru/i148/0906/ab/08323e7db019.jpg (http://www.radikal.ru)

Աթեիստ
02.06.2009, 22:42
Դեռևս շատ հեռու է "որոնողական համակարգ" կոչվելուց։
Փորձի համար որոնիր դրանով էլ գուգլով էլ` "Armtranslit"

Լեո
02.06.2009, 22:44
Մեկ ա, ըստ իս google-ն այսօր անգերազանցելի ա որոնողական համակարգերի մեջ :)

Արտիստ
02.06.2009, 22:46
Ես "կպավ կպավ,չէ չէ" տարբերակնա երևի...
Նու, ինչպես միշտ Մայքրոսոֆթի մոտ չի "կպնում" էլի..

Norton
02.06.2009, 22:49
Դեռևս շատ հեռու է "որոնողական համակարգ" կոչվելուց։
Փորձի համար որոնիր դրանով էլ գուգլով էլ` "Armtranslit"
Ընդհանրապես հայկական ամեն ինչ ճիշտ է որոնել գուգլով:
Դեռ բետա տարբերակն է, ինտեռնետում գրված էր, որ գործելու է հունիսի 3-ից, բայց արդեն գործում է:
Հույս ունեմ ժամանակի հետ ավելի լավը կդռանա՝ համենայն Live Search-ից լավն է:

Norton
02.06.2009, 22:50
Մեկ ա, ըստ իս google-ն այսօր անգերազանցելի ա որոնողական համակարգերի մեջ
Համամիտ եմ, բայց մի հատ իրեն մրցակից ընկերություն չէր խանգարի:

ministr
02.06.2009, 23:24
Ես "կպավ կպավ,չէ չէ" տարբերակնա երևի...
Նու, ինչպես միշտ Մայքրոսոֆթի մոտ չի "կպնում" էլի..

Դրանց մոտ առհասարակ երկու բանա կպել,
Պատուհաններն ու Օֆիսը::)

linus
03.06.2009, 00:22
Համամիտ եմ, բայց մի հատ իրեն մրցակից ընկերություն չէր խանգարի:
հա բայց մենակ ոչ փափուկները

Chilly
03.06.2009, 07:49
Դրանց մոտ առհասարակ երկու բանա կպել,
Պատուհաններն ու Օֆիսը: բա Age Of Empires 2-ը՞... ես կասեի մենակ դա ա կպել

Աթեիստ
03.06.2009, 08:03
Եթե դա ասեր մարդ, որը ծանոթ է նրանց արտադրանքի գոնե 50%-ին, հետագա բանավեճն իմաստ կունենար։

Հ․Գ․
Մայքրոսոֆտ-ի արտադրանքի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ (http://ru.wikipedia.org/wiki/Программное_обеспечение_от_Microsoft)։

aerosmith
03.06.2009, 08:14
անիմաստ, անհաջող, ու վատ համակարգ ա գրել մայքրոսոֆթը,
գուուգլին ոչ մի համակարգ չի հասնի, շատ էլ որ էլի զոռ եր տվել դիզայնին

panion
03.06.2009, 10:06
Էսօրվա դրությամբ ու երևի դեռ առաջիկա մի քանի տասնամյակում Google-ի դեմ ոչ մեկ ոչ մի բան չի կարա անի. Իսկ Bing.com-ում առանձնապես ոչ մի տեխնոլոգիական փոփոխություններ չեն էղել, առաջվա սիստեմով աշխատող Livesearch-ն ա, ուղղակի ռեբռենդինգ ու ռեդիզայն արած վիճակում :) Էտ հենց իրանք` մայքրոսոֆթում են ասում...

Norton
04.06.2009, 08:59
Համակարգչային հսկա Microsoft ընկերությունը երեկ համաշխարհային սարդոստայն է մուտք գործել նոր արտադրանքով՝ գլոբալ որոնման համակարգով: Ենթադրվում է, որ Bing անունով այս համակարգը պետք է դառնա Google-ի գլխավոր մրցակիցը վիրտուալ աշխարհում:

Bing-ը ստեղծված է հանրահայտ Powerwest ընկերության տեխնոլոգիայի հիման վրա, որն անցյալ տարի Microsoft-ը ձեռք էր բերել $100 մլն-ով:

Համակարգը մշակած մասնագետների խոսքով՝ այն նոր սերնդի որոնման համակարգ է, որն ավելի արագ ու կարգավորված տեղեկատվության ընտրության հնարավորություն է տալիս:

Bing-ը ինտերնետի որոնման համակարգերի ոլորտում հաստատվելու Microsoft-ի արդեն չորրորդ փորձն է: Նախորդ երեքն անհաջող էին: Ներկայում Microsoft-ը ԱՄՆ-ում վերահսկում է այդ շուկայի ընդամենը 8%-ը, մինչդեռ Google-ի մասնաբաժինը 64,2% է:
www.tert.am

Սամվել
04.06.2009, 10:53
Դրանց մոտ առհասարակ երկու բանա կպել,
Պատուհաններն ու Օֆիսը::)

ԻՆչքա ես գիտեմ իրանց ամենահաջող արտադրանքը Վիսուալ Ստուդիոնա... :think /ց, ց++,ց#,բասից ու տենց ց էր էլի :))/

Սարգսյան
23.06.2009, 00:59
Չգիտեմ microsofti մոտ ինչն ա կպել ինչ ա պոկվել, բայց ստեղ նայեք
մինչև զում չանես, մեր հայրենիքը չի հայտնվի...

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=39132

blablabla
23.06.2009, 04:26
Համամիտ եմ, բայց մի հատ իրեն մրցակից ընկերություն չէր խանգարի:

Microsoft-ը էդ կազմակերպությունների թվին չի պատկանում ;)

blablabla
23.06.2009, 04:29
Դրանց մոտ առհասարակ երկու բանա կպել,
Պատուհաններն ու Օֆիսը::)

Պատուհանները դրանց մոտ չի կպել.. պատուհանները Linux-ից ա գողացվել:
Այսինքն կպելա թռցնելու առումով :)

xaladilnick
23.06.2009, 11:24
Դրանց մոտ առհասարակ երկու բանա կպել,
Պատուհաններն ու Օֆիսը::)

համաձայն եմ :)