PDA

Դիտել ողջ տարբերակը : Բրիտները եկել են Արմենիայից` Հայաստանից



Լեռնցի
02.06.2009, 15:02
Անգլոնասաքսոնական քրոնիկոնում, որն ակտիվորեն ուսումնասիրվում է շուրջ 140 տարի, գրված է...
Կղզու ամենահին բնակիչները Բրիտներն են, որոնք եկել են Արմենիայից:
Ովքեր չեն հավատում թող գնան Մեծ Բրիտանիա, անձամբ ընթերցելու այդ նախադասությունը, ավելի մանրամասնությունները ես հետո կգրեմ::)

քաղաքացի
02.06.2009, 15:16
The quotation from the Anglo-Saxon Chronicle said:
"The first inhabitants were the Britons,
who came from Armenia, and first peopled Britain
southward. Then
happened it, that the Picts came south from Scythia..."
http://www.britam.org/now/953Now.html

Մամա՜ :scare

Ambrosine
02.06.2009, 15:26
Անգլոնասաքսոնական քրոնիկոնում, որն ակտիվորեն ուսումնասիրվում է շուրջ 140 տարի, գրված է...
Կղզու ամենահին բնակիչները Բրիտներն են, որոնք եկել են Արմենիայից:
Ովքեր չեն հավատում թող գնան Մեծ Բրիտանիա, անձամբ ընթերցելու այդ նախադասությունը, ավելի մանրամասնությունները ես հետո կգրեմ::)
Սա էլի ակումբում տեղադրվել էր... չեմ հիշում ՝ որ թեմայի շրջանակներում
երևի՝ ով ենք մենք իրականում:8

Չամիչ
02.06.2009, 15:34
Դե,սա ամենեվին էլ նորություն չէ, մինչեվ հիամա էլ հայերը թողնում են իրենց տարածքները, գնում են ուր պատահի::)

Ռուֆուս
02.06.2009, 15:35
Նորվեգական սագաներում էլ գրված ա, թե սկանդինավների գլխավոր Աստված Օդինը Ադրբեջանից ա եկել, Թոր Հեյերդալը Արդբեջանում նույնիսկ պեղումներ ա արել, բայց բան չգտել.... Հիմա ի՞նչ անենք, գնանք ազգովի Կիևյանից քցվե՞նք:

Համ էլ էս "սենսացիոն" հայտարարությունը ֆորումում մի քանի անգամ տեղադրվել ա, հլը չեք հոգնե՞լ :{

Պանդուխտ
02.06.2009, 17:23
Պատմավաւերագրական հաղորդումներում, յաճախ օգտագործւում է տուեալ աշխարհագրական տարածքի արդի՝ ներկայի անունը, հանդիսատեսին կամ ունկնդիրին հասկանալի լինելու համար: Օրինակ՝ «Իտալիոյ բնիկները՝ պելասգները, եկել են թուրքիայի տարածքից»: Հեղինակը մտավախութիւն ունի ունկնդիրը գուցէ չհասկանայ, եթէ Թուրքիա երկրի անուան փոխարէն գործածուի Լիդիա տեղանունը: Անշուշտ, ո'չ պելասգները թուրք, ո'չ էլ Լիդիան Թուրքիա է եղել: Չեմ արդարացնում նման «պարզեցումը», բայց փաստ է:
Այդ քրոնիկը գրելու ժամանակաշրջանում, հաւանաբար տարածքում Արմենիան է եղել առաջինններից ամենաառաջինը: Առաջին քրիստոնեան, ամենազարգացածը եւայլն:
Ու քանի որ քրիստոնեայ քրոնիկագիրը, ինչպէս նրա գերմանացի պաշտօնակիցը, խիստ ցանկութիւն են ունեցել առնչուել աստուածաշնչեան թեմաներին―Նոյ, Աբրահամ, Աբգար եւայլն, ամենայարմարը գտել են Հայաստանի անունը, որ ի տարբերութիւն միւսներին (Բիւզանդիա, Հռոմ), նուաճողական քաղաքականութիւն չունի, բայց ունի պարտէզներ Եդեմի, որտեղ հիւթալից պտուղներ են հասնում, ունի գետեր արգասաբեր, եւայլն:
Եթէ ուշադիր լինէք, նա չի ասում «հայեր են եղել», այլ՝ «Հայաստանից են եկել», իսկ Հայաստանը, եթէ մարդկութեան հնդեւրոպական ցեղի բնօրրաններից մեկն է եղել, ապա այստեղ «Հայաստան» տեղանունը զուտ աշխարհագրական իմաստ ունի:
Եկէք ընդունենք, որ մեր նախահայրերը հզօր քարոզչական աշխատանք են կատարել (մեզանից լաւ), ու համոզել են այդ ժամանակի հետամնաց քրիստոնեայ աշխարհին, Հայաստան երկրի նոյն դրախտը լինելու կապակցութեամբ: Հիմա, այդպիսի անհեթեթութիւններով չենք կարող համոզել եւ ոչ մեկին, քանզի մարդիկ կոյր հաւատքով չեն առաջնորդւում այլեւս, ինչպէս նախապէս. կրօնական խաւարամտութեան ժամանակ:
Սուտը վտանգաւոր է, երբ ճշմարտախառն է լինում:

Rhayader
02.06.2009, 19:52
Թեմայի միայն սկիզբը կարդացի՝ ինձ հետաքրքիր է, ինչպես կարող էին անգլոսաքսոնացիները դատել բրիտների ու պիկտերի ծագման մասին, երբ դրանք իրենց հայտնվելուց անհամեմատ առաջ գրեթե ամբողջությամբ ասսիմիացվել էին կելտերի կողմից:

Ձայնալար
02.06.2009, 23:11
Տուրոջան ջան, երևի նկատել ես, պատմությունից խելքս կարճ ա ու էս տիպի թեմաներում չեմ գրում, բայց հենց քո առաջին գրառումը էս թեմայում տեղով սադրանք ա վանականի ոճի մեջ: Ախպեր, ի՞նչ ա նշանակում «մանրամասնությունները հետո կգրեմ» … է բան գիտես՝ գրի: Փաստարկները բեր, նյութերը տեղադրի, որ քննարկելու բան լինի: Հիմա ես որ միհատ թեմա բացեմ «Աբխազները ուդմուրտների նախահայրերն են» թեմայով ու ասեմ հա, էդ ըտենց ա, դուք սկսեք քննարկել, հետո կասեմ մանրամասները, դու գալու ես լուրջ դեմքով էդ թեմայում գրառում անե՞ս:

Chuk
03.06.2009, 15:08
Մոդերատորական. Ըստ հասած ինֆորմացիայի թեման դարձել է խրախճանքի վայր, այն փակվում է, կվերաբացվի միայն ուսումնասիրվելուց ու զտվելուց հետո:

Elmo
25.08.2009, 10:47
Մոդերատորական: Քաջաբար թեման վերաբացում եմ, նախօրոք ջնջել եմ 138 գրառում: Ցանկացած ոտնձգություն թեմայի նկատմամբ պատժվելու է օրենքի ամենայն խստությամբ: Բարի ժամաց