PDA

Դիտել ողջ տարբերակը : Երաժշտական ենթամշակույթներում կիրառվող սիմվոլիզմ



Rhayader
01.06.2009, 23:01
Բազմաթիվ անիմաստ «օհ սարսափ, սատանիզմ» վախեցած կոչեր լսելով տարբեր սիմվոլների նկատմամբ, որոշեցի բացել այս թեման ու լույս սփռել:
Շնորհակալություն Xelgen-ին այս գործը սկսելու համար հետևյալ թեմայում (http://www.akumb.am/showpost.php?p=1670875&postcount=36):

Այսպիսով, ինչպես ասում են՝ գնացինք:

Պացիֆիկա
http://hippy.ru/pic/pacifik/peace-fractal2_jpg.jpg
«Պացիֆիկան» կամ այսպես կոցված «Խաղաղության Խաչը» սիմվոլ է, որը հորինվել է համեմատաբար ոչ վաղուց՝ 1958 թ. Ջերալդ Հոլտոմի կողմից «Միջուկային զինաթափման շարժման» համար:
Հոլդոմին ոգեշնչեց սեմաֆորային այբուբենը: Կա դրա սիմվոլներից խաչ կազմեց՝ ստանալով "N" (nuclear, միջուկային) ու "d" (disarmament, զինաթափում) տառերը, որը դրեց գլոբալ համաձայնություն նշանակող օղակի մեջ:
Վաթսունականներին այն փոխ է առնվում հիպպիների կողմից, մի փոքր փոխելով իր նշանակությունը. օղակը սկսում է նշանակել աշխարհը, ներսի սիմվոլը՝ աղավնու թաթ:

Ռուֆուս
24.06.2009, 14:31
Շարունակենք թեման ;)

Մեթալ Ումլաութ - ¨

Մեթալ երաժշտության մեջ բավականին տարածված է ումլաութ դիակրիտիկ նշանի օգտագործումը երաժշտական խմբերի և երգերի անվանումների մեջ: Նշանի օգտագործման նպատակը տևտոնական, սկանդինավյան ու գոթական մշակույթի հզորության արտացոլումն է խմբի երաժշտության մեջ:

Առաջինը խմբի անվանման մեջ ումլաութ է օգտագործել գերմանական Amon Düül II պրոգրեսիվ ռոք խումբը 1969թ-ին:

Մի շարք հայտնի խմբեր օգտագործել են ումլաութ իրենց երգերի վերնագրերում ինչպիսիք են Yes պրոգրեսիվ խումբը (Würm երգը The Yes Album ալբոմից), Black Sabbath-ը (Paranoïd երգը):

Անվան մեջ ումլաութ ունեցող հայտնի խմբերից են Blue Öyster Cult, Motörhead, Mötley Crüe, Queensrÿche խմբերը և այլոք: