PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիշողություն նախորդ կյանքից

Dayana
31.05.2009, 02:33
նվիրվում է ընկերոջս` Մարիա Ալեքսանդրովային

-Ալիս, դուք շտապ բուժման կարիք ունեք, - այս խոսքերով ընկա այստեղ: Առաջինն ինձ հասցրեց հիասթափեցնել Մարիա Ալեքսանդրովան, իր բացառիկ անտարբերությամբ: Սառը, անտանելի սառը հայացք, մի տեսակ անտարբերություն էր «հոսում» նրա հայացքից: Վերցրեց հիվանդության պատմություն ասվածն ու քիթը թղթերի մեջ խոթած գնաց: Ապշած նայում էի հիվանդանոցի պատերին, կարծես մահվան դուռն ուղեկցած լինեին ինձ: Ահա թե ինչու են բոլորը սարսափում այդ հաստատությունից:
Մարիա Ալեքսանդրովան ոչ մի կապ չուներ իմ հիվանդության հետ ու բուժել էլ դժվար թե կարողանար. Էդ երբ եք տեսել, որ անբուժելի հիվանդությունը բուժվեր ինչ-որ հիմար պրոցեդուրայի արդյունքում: Սակայն իրական հիասթափություններս դեռ առջևում էին:
Հաջորդ մի քանի օրերին հեծկլտոցով դուրս էի թռչում “սենյակից”` չտեսնելու կողքիս մահճակալին պարկած մահամերձ հիվանդի՝ րոպե առ րոպե դեղ խմելու սովորությունը: Հարյուր տեսակի դեղեր էին նշանակված` տարբեր ժամերի, ու նա ոչ մեկը չէր մոռանում, ոչ մի ժամ, ոչ մի բացթողում` ամեն դեղը կուլ տալոիս մի քանի գրամ ավելի երազանք կուլ տակով, որ կապաքինվի: Մի օր էլ օրագանիզմը հանձնվեց, ու ես մի քանի ամիս մնացի մենակ: Այնուհետև ինձ միացավ Տատյանա անունով իմ նոր հարևանը, իսկ հետագայում լավագույն ընկերս: Տանյան հետաքրքիր աղջիկ էր `գեղեցիկ, մի տեսակ բոլորից տարբերվող ու եթե չլիներ նա, ավելի շուտ նրա հիվանդությունը, ես այդպես էլ ատելությամբ լցված կմնայի Մարիա Ալեքսանդրովայի հանդեպ: Մայիսից մինչև Սեպտեմբեր Տատյանայի հետ ընկերանալու շրջանն էր: Երեկոյան պատմում էր իր կյանքի որոշակի հետաքրքիր դեպք ու միասին ծիծաղում կամ հուզվում էինք: Սիրում էի լսել այս կամ այն երևույթի նրա տված բնութագիրը: Մի խոսքով օրերս այլևս սահմանափակված չէին զզվելի պրոցեդուրաներով: Մի օր Տանյայի վիճակը կտրուկ վատացավ:Աչքիս առաջ կյանքիս վերջին շրջանի կարևորագույն մարդը մահանում էր: Տանյայի բուժող բժիշկն ինչ-որ բան էր բղավում, քույրերը վազվզում էին միջանցքում, ու երբ ինձ սենյակից դուրս հանեցին, չգիտես ինչու վազեցի ուղիղ Մարիա Ալեքսանդրովայի աշխատասենյակ:
- Փրկեք Տանյային, խնդրում եմ:
- Ի՞նչ- ակնոցի տակից նայելով հարցրեց:
- Տանյան, նա մահանում է, փրկեք նրան: - Մի պահ կանգ առա, շրջվեցի ու քայլեցի դեպի դուռը, քթիս տակ մրթմրթալով,- չնայած ու՞մ եմ ասում:
Երեք րոպե անց Մարիա Ալեքսանդրովան ուշքի եկավ: Նա այնպիսի կայծակնային արագությամբ գլխի ընկավ հիվանդության սրման պատճառն ու լուծում տվեց դրան, որ դեռ մի քանի շաբաթ հիվանդանոցում նրան «շտապ օգնություն» էին անվանում: Երեկոյան բարձրացա Մ.Ա.-ի աշխատասենյակ, թակեցի դուռն ու, հրավերի չսպասելով, ներս մտա.
-Ներեցեք այսօրվա պահվածքիս համար: Ես այդպես չեմ մտածում ձեր մասին:
Մի խոսքով, հիմարությունների մի հսկա շարան թափեցի նրա հոգնած գլխին ու երբ ավարտեցի իմ «բազմաբովանդակ» խոսքը, ասաց. – Թեյ չխմե՞նք, իսկ հետո, եթե դեմ չես, մի փոքր քեզ հետազոտեմ:
Այնպիսի ուշադրությամբ էր հետազոտում «հիվանդ հատվածը», ուղարկում նոր հետազոտությունների, կարծես դիագնոզը փոփոխության էր ենթարկվելու: :)

Տանյայի հիվանդությունը կարծես ադապտացվել էր բուժանյութերի միջավայրում ու փոխանակ նվազելուն, այն աճում ու աճում էր: Չարորակ գոյածությունը տարածվել էր ամբողջ օրգանիզմով մեկ, ու մի օր « տապալելու» էր նրան: Սեպտեմբերյան մի երեկո, Մ.Ա-ն հերթապահ էր ու երեկոյան շրջայցի ժամանակ եկավ մեր սենյակ հենց այն պահին, երբ Տանյայի մոտ արդեն սովորական դարձած սրտխառնոցի նոպան էր: Սկզբում դրանք միայն երբեմն էին լինում, ու ես շատ էի վախենում, սակայն Տանյայի խնդրանքով ոչ ոք չէր իմանում այդ մասին: Հետզհետե դրանք հաճախակիացան ու վերջին ամսում գրեթե ամեն օր կրկնվում էին, ու կարծես սովորական դարձած լինեին: Մ.Ա.-ն բնականաբար ամեն ինչ հասկանում էր ու առանց որևէ բառ արտասանելու, նա նստեց Տանյայի մահճակալի կողքին, շոյեց նրա քիմիաթերապիայից ճաղատացած գլուխն ու մեղմ ժպտաց: Այդ օրվանից հետո, բոլոր հաջորդ 17 օրերին նա երեկոներն անց էր կանցում մեզ մոտ՝ Տանյայի կողքին, ու բոլոր այդ օրերին, ես, արցունքներս պահելու համար երեսս դեպի պատն էի շրջում ու ձևացնում, թե քնած եմ: Միայնությունը չէր հանդուրժում որևէ մեկին իմ սենյակում, ու ես հրաժարվեցի որևէ հարևանի հետ նույն սենյակում մնալուց: Երեկոյան շրջայցերին Մ.Ա-ն միշտ այցելում էր ինձ, զրուցում էինք մինչ ուշ երեկո, մինչև երկուսիս աչքերն էլ հրաժարվում էին բաց մնալ: Նույնիսկ ամաչում եմ, որ բացասական կարծիքի եմ եղել:
Հիվանդանոցում «ապրելը» սարսափելի է: Ամեն օր արթնանում ես վախով, որ «ընկերներիցդ» մեկը կարող է էլ չլինել ու ամեն երեկո ստիպում ես քեզ փակել աչքերդ ու քնել, իսկ դա գրեթե անհնար է: Ամեն օր ավելի ու ավելի ծանր է դառնում, ու օրորոցայինի պաշարդ սկսում է վերջանալ, ու գիշերները սկսում են անվերջանալի թվալ: Մարիան ամեն օր այցելում էր ինձ, ու խոսում էինք մինչև ուշ երեկո, երբեմն ` մինչ լուսաբաց: Մի օր էլ նա, որ ինձ համար կյանքից կառչելու միակ հույսն էր, թողեց ու գնաց: Չգիտեմ ուր, չգիտեմ ինչու, ուղղակի գնաց: Բուժաշխատակազմի ղեկավարից իմացա, որ նա մեկնել է վերապատրաստման` Հոլանդիա, ու ինձ համար մի ծրար է թողել:
Մի քանի օր լուսնի լույսի տակ փորձում էի հասկանալ ծրարի «պարունակությունն» առանց այն բաց անելու: Ի վերջո հասկացա, որ այն պետք է ուղղակի պատռել ` տեսնելու կամ գուցե կարդալու համար ներսում եղած-չեղածը:
-Ողջույն Ալիս,- էսպես էր սկվում նամակը, որ գտա ծրարում մի փոքրիկ մանուշակի հետ: - Մեկնում եմ Հոլանդիա` վերապատրաստման ու կվերադառնամ միայն 4 տարի անց: Վերադարձիս հույն ունեմ տեսնել քեզ ապաքինված ու ժպտերես: Սիրելիս, ես շատ կկարոտեմ մեր զրույցները, զբոսանքը այգում, քո օրորոցայինները, որի ներքո քանի – քանի անգամ եմ գիշերել քո սենյակում: Պինդ եղիր ու անպայման դեղերդ կխմես: Այ կտեսնես, 4 տարին կանցի շատ արագ, գրեթե աննկատ, ու դու չես էլ հասցնի մի կարգին կարոտել ինձ: Տեղ հասնելուն պես քեզ կգրեմ, որպեսզի նոր հասցեիս կարողանաս նամակ գրել: Ես քեզ հաճախ կզանգահարեմ: Ներիր, որ չեկա այցի, ուղղակի ամեն ինչ այնքան հապճեպ ստացվեց: Համբուրում եմ`

Մարիա:

Այ բոլորի փոխարեն ես պատկերցրի Մարիա Ալեքսանդրովայի դեմքը, խոշոր աչքերը, որոնց արտահայտությունն ավելի խորն էին դարձնում նրա մի տեսակ «խառը» հոնքերը: Նրան երբեք չես կարող համեմատել մինչև ականջները շրթներկով լղոզված մյուս բժիշկների, առավել ևս բուժքույրերի հետ: Մտքումս հստակ ուրվագծվեց նրա դալուկ դեմքը, որ երբեմն հոգնածությունից «կապտում» էր: Որքան էլ փորձեցի, չկարողացա ջնջել աչքերից հոսող արցունքները` իր հիվանդին մենակ թողնելու պատճառով...
Վերցրեցի թուղթն ու ձև թանաքով գրեցի նրան իմ առաջին ու միակ նամակը, որ այդպես էլ անհասցե կմնա`
-Մարիա, Ես արդեն առողջացել եմ: պարոն Պետրիկն ասում է, որ շուտով կդադարեմ ընդունել որոշ հաբեր ու մի քանի ամիս անց դուրս կգրվեմ: Վերջին ամիսը ֆենոմենալ էր, բոլորն ապաքինման ուղին են բռնել: Հուսով եմ, քեզ մոտ ամեն ինչ կարգին է: Հաջորդ նամակումդ խնդրում եմ պատմիր նոր կյանքիդ, կոլգաներիդ ու հիվանդանոցի մասին: Ճիշտն ասա, մերն ավելի լավն է, չէ՞:

Գրկում եմ: Մինչ հանդիպում: Քո` Ալիս :

dvgray
31.05.2009, 03:26
ծանր թեմա է, որը աշխատում ենք շրջանցել հաճախ. լինում է նաև, որ գլուխներս կոխում ենք ավազի մեջ: …
թեթև է նկարագրված: բավականին կյանք կա պատմվածքի մեջ: մեծ էներգետիկա:

իսկ սա դու թարգմանել՞ ես, թե՞ ինքտ ես գրել :)

Dayana
31.05.2009, 10:44

Ես եմ գրել Դիվ :)

Hripsimee
31.05.2009, 11:45
նստեց Տանյայի մահճակալի կողքին, շոյեց նրա քիմիաթերապիայից ճաղատացած գլուխն ու մեղմ ժպտաց: Այդ օրվանից հետո, բոլոր հաջորդ 17 օրերին նա երեկոներն անց էր կանցում մեզ մոտ՝ Տանյայի կողքին, ու բոլոր այդ օրերին, ես, արցունքներս պահելու համար երեսս դեպի պատն էի շրջում ու ձևացնում, թե քնած եմ: :(:(:love:love

Dayana
31.05.2009, 11:47

Շնորհակալ եմ :)

Cassiopeia
31.05.2009, 13:09
Արմ ջան, շատ լավն է։ Ինչպես միշտ` ոճիդ չես դավաճանում։ Ապրես :)

Հ․Գ․ Ամիսների բացակայությունից հետո առաջին համեմատաբար ծավալուն թեման է, որ կարդացի։

StrangeLittleGirl
31.05.2009, 13:18
Դայուշ ջան, հզոր գործ էր: Կարդալիս աչքերս լցվեցին: Իսկ կերպարներդ շատ հաջող էին, ոնց որ իրական կյանքից վերցված լինեին: Պաչիկ :love

Dayana
31.05.2009, 13:20
Արմ ջան, շատ լավն է։ Ինչպես միշտ` ոճիդ չես դավաճանում։ Ապրես :)

Հ․Գ․ Ամիսների բացակայությունից հետո առաջին համեմատաբար ծավալուն թեման է, որ կարդացի։
Շնորհակալ եմ Վերոնիկա ջան :love

Դայուշ ջան, հզոր գործ էր: Կարդալիս աչքերս լցվեցին: Իսկ կերպարներդ շատ հաջող էին, ոնց որ իրական կյանքից վերցված լինեին: Պաչիկ :love

Պաչիկ "Մարիա" ;)

Երկնային
31.05.2009, 16:44
փշաքաղվեցի, աչքերս լցվեցին…
հզոր էր

Հետաքրքրություն ջան
31.05.2009, 18:49
հեշտ ընթեռնելի ու բավականին խորիմաստ գրելավոճ ունես… Կարդալիս մի պահ թվաց թե լրիվ իրական պատմություն է ներկայացված

Չամիչ
31.05.2009, 23:39
Ինքնատիպ ձեռագիր ունես եվ բավականին հասուն միտք, հասուն որովհետեվ քո տարիքում սովորաբար մարդիկ անգամ մտքի պոչով նման ծանր թեմաների չեն անդրադառնում, ակնոցները դեռ շարունակում են մնալ վարդագույն:Օրինակ շատերը 40 տարեկանում ասնում են, երնեկ 20-ում էս խելքս ունենաի:) Փաստորեն քսանում էլ է խելք պատահում::)

Dayana
01.06.2009, 00:48

22-ում ;)
շնորհակալ եմ :) չնայած անկեղծ ասած, ինքս չեմ համարում սա ինչ-որ խորը միտք :oy
բաըց որ խելք ունեմ, դա փաստ է, անկախ էս գրածից :))

Chuk
01.06.2009, 01:07
Սիրուն ա ու շատ ազդեցիկ... էլ սենց չգրես, Դայ ;)

Kita
01.06.2009, 10:29
Դայ ջան շատ դուրս եկավ:)
Էն իմ ինքնաբերի ստիլի էր:)
Հետո էլ ինձ ես ասում:P:)

Dayana
01.06.2009, 15:28
Դայ ջան շատ դուրս եկավ:)
Էն իմ ինքնաբերի ստիլի էր:)
Հետո էլ ինձ ես ասում:P:)

Քեզ ասում եմ չգրես, որ ես գրեմ :))

Լեո
01.06.2009, 15:44
Կյանքի սևն ու սպիտակը...
Շատ լավ էիր համադրել, Դայանա ջան :)

Գալաթեա
02.06.2009, 00:28
Հիվանդանոցում չի կարելի ապրել..դրա համար ավելի լավ վայրեր կան...նախընտրելի :)

Երկրորդ անգամն եմ կարդում, ու էլի քթիս հիվանդանոցի ֆիզիկական ցավի աստիճան ծանոթ օդն զգացի..լավ ես նկարագրել, բայց..
Հուսով եմ այսուհետ գոնե քո գրածներից էդ ատելի հոտն էլ չեմ զգա։

Dayana
02.06.2009, 00:36

Չեմ խոստանում, որ խոստումս խախտելու վտանգի տակ չընկնեմ, բայց կաշխատեմ…

Հ.Գ. Գոնե քեզնից լուրջ քննադատություն էի սպասում… :oy

Ուլուանա
02.06.2009, 02:01
Շատ կենդանի էր, հուզիչ։ Ընդհանրապես, Դայուշ, քո պատմվածքները միշտ էնքան ապրված լինելու տպավորություն են թողնում, որ դժվար է պատկերացնել, որ էդ ամենը դու չես ապրել իրականում, այլ միայն հորինել ես։ Հիշում եմ՝ քո հենց առաջին պատմվածքը կարդալիս դա եմ մտածել, ու ամեն անգամ էդ զգացողությունը եղել է։ :)
Բայց մի տեսակ ամբողջական չթվաց ինձ, ոնց որ ինչ–որ ավելի ծավալուն գործից հատված լիներ։ :8

Մեկ էլ չհասկացա, թե ինչու Ալեքսանդորովա։ Էդ անվան մեջ ոչ մի լեզվում ո տառ չի գրվում (ոչ էլ, առավել ևս, արտասանվում)։ Որ ե գրեիր, դեռ կհասկանայի (անգլերենում ե–ով է գրվում)։

Dayana
02.06.2009, 02:05

Ան, ճիշտ ես գտել, ինքը կիսատ էր: Ուղղակի չեմ հասցրել լրիվ ապրել, որ կիսատ տեղ չմնար: Ալեքսանդորովան, ախր Ալեքսնադրըվա սիրուն չի, հայերեն չի, համ էլ ես առանց լեզվաբանական սխալների չեմ կարող է :oy
Շնորհակալ եմ :)

Ուլուանա
02.06.2009, 02:09
Ալեքսանդորովան, ախր Ալեքսնադրըվա սիրուն չի, հայերեն չի, համ էլ ես առանց լեզվաբանական սխալների չեմ կարող է :oy
Իսկ ո՞վ ասեց, թե Ալեքսանդրըվա պիտի լինի։ Ճիշտը Ալեքսանդրովան է (ի դեպ, ճիշտ այնպես, ինչպես ռուսերենում, ուղղակի արտասանությունն է տարբեր), ու միանգամայն հայերեն է, հավատա։ ;)

Dayana
02.06.2009, 02:11
Իսկ ո՞վ ասեց, թե Ալեքսանդրըվա պիտի լինի։ Ճիշտը Ալեքսանդրովան է (ի դեպ, ճիշտ այնպես, ինչպես ռուսերենում, ուղղակի արտասանությունն է տարբեր), ու միանգամայն հայերեն է, հավատա։ ;)
կարող եմ քեզ խնդրել խմբագրել? :oy

Ուլուանա
02.06.2009, 02:30
կարող եմ քեզ խնդրել խմբագրել? :oy
Խմբագրեցի։

Dayana
02.06.2009, 02:33
Խմբագրեցի։
Շնորհակալ եմ :oy