PDA

Դիտել ողջ տարբերակը : Լրագրող որ լինեի, կհարցնեի...



Artgeo
30.05.2009, 10:01
Հասարակության մոտ հաճախ են հարցեր առաջանում այս կամ այն հայտնի անձի հասցեին, որոնք պարզ է անհատները չեն կարող անձամբ տալ հասցեատիրոջը, իսկ լրարգրողները հաճախ չեն տալիս այն հարցրերը, որոնք հետաքրքրում են հասարակությանը: Եկեք այստեղ կոռեկտության սահմաններում ձևակերպենք մեր հարցերը և... ո՞վ գիտի, որևէ լրագրող հնարավոր է կարդա և վաղը-մյուս օր կոնկրետ այդ մարդուց հարցազրույց վերցնելուց մեր հարցերը նույնպես հայտնվեն հարցերի մեջ: :)

Artgeo
30.05.2009, 10:04
Հարգելի Տաթևիկ Բաղդասարյան, ո՞ւր եք կորել, որտե՞ղ եք Դուք հիմա և ինչո՞վ եզ զբաղվում: Մի՞թե էլ չենք տեսնելու ձեր չքնաղ, զգացմունքային «ֆի» էրը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Հարգելի Հայկական Ժամանակ օրաթերթ, կլինի՞ մի օր, երբ ձեր թերթում բալանսավորված հոդդված կլինի:

Լեո
30.05.2009, 11:02
Ես էլ մի էսպիսի հարց տամ.
«Հարգելի Հ1, ե՞րբ եք սկսելու բյուջեից ստացած փողերը անիմաստ սերիալների և երկուաստղերի վրա ծախսելու փոխարեն գիտահանրամատչելի և բնագիտական ֆիլմեր նկարահանել (օրինակ ֆիլմաշար նվիրված Հայաստանի ֆաունայի ու ֆլորայի էնդեմիկ տեսակներին)»:

Artgeo
31.05.2009, 00:07
Հարգելի ջրմուղկոյուղի, երբ մեզ մոտ կարծեմ երկու տարի առաջ տեղադրում էին ջրաչափերը, խոստանում էիք, որ 24 ժամ ջուր կլինի։ Արդեն մի քանի տարի է անցել, իսկ մեր ջուրը ոնց երկու ժամ առավոտ էր, երկու ժամ երեկոյան, նույնպես էլ հիմայա։ Ե՞րբ կլինի 24 ժամ ջրամատակարարում։

Chuk
31.05.2009, 00:08
Հարգելի ԱրթԳեո, չե՞ք հոգնել անկապ թեմաներից :)

Լեո
31.05.2009, 00:13
Հարգելի ջրմուղկոյուղի, երբ մեզ մոտ կարծեմ երկու տարի առաջ տեղադրում էին ջրաչափերը, խոստանում էիք, որ 24 ժամ ջուր կլինի։ Արդեն մի քանի տարի է անցել, իսկ մեր ջուրը ոնց երկու ժամ առավոտ էր, երկու ժամ երեկոյան, նույնպես էլ հիմայա։ Ե՞րբ կլինի 24 ժամ ջրամատակարարում։

Քեզ հուսադրեմ: Մեզ էլ էին շուրջօրյա ջրամատակարարում խոստացել, մենք էլ 3-4 տարի «ռեժիմով» ջուր ունեցանք, բայց վերջին 6 ամիսը արդեն շուրջօրյա են դարձրել :hands

Ambrosine
31.05.2009, 00:38
Քեզ հուսադրեմ: Մեզ էլ էին շուրջօրյա ջրամատակարարում խոստացել, մենք էլ 3-4 տարի «ռեժիմով» ջուր ունեցանք, բայց վերջին 6 ամիսը արդեն շուրջօրյա են դարձրել :hands
մերն էլ մի ամիս է, որ այդպես է.. բայց ընտրություններից հետո նորից վերադարձ կլինի հին տաշտակին:D էլի բակի հույսին կմնանք