PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր բառն եք ավելի շատ օգտագործում օրվա ընթացքում



Arisol
27.12.2006, 19:11
Ո՞ր բառն եք ավելի շատ օգտագործում օրվա ընթացքում և ո՞րը կցանկանայիք շտկել ձեր խոսակցականից:

Հ.Գ. Իհարկե բացի «բարև»-ից, «ո՞նց ես»-ից, «ցտեսություն (հաջող)»-ից:

Ես շատ եմ օգտագործում «չգիտեմ…» և «ներեցեք» բառերը: Կցանկանայի այդ երկուսն էլ ավելի քիչ օգտագործել, այսինքն ավելի շատ բան իմանալ և ավելի քիչ անել այնպիսի բաներ, որոնց համար ներողություն խնդրելու կարիք լինի…

Գոռ Ջան - Հայ
27.12.2006, 19:18
Ընդհանրապես շատ քիչ եմ խոսում, ու խոսալուց առաջ լաաաաավվվ երկար եմ մտածում, ու դեռ տենց բառի չեմ հանդիպել, որ չափից շատ օգտագործեմ…:B

Mesrop
27.12.2006, 19:56
Օգտագործում եմ, բայց հեչել չէի ուզենա շտկել...
Նատուռի, նիքսրենա,, կայֆավարյուս...
մնացաձն ամոթ է....

Cassiopeia
27.12.2006, 21:08
Օգտագործում եմ, բայց հեչել չէի ուզենա շտկել...
Նատուռի, նիքսրենա,, կայֆավարյուս...
մնացաձն ամոթ է....
Եթե մնացածն ամոթ է այստեղ գրելու համար, ապա ինչպես ես առանց ամաչելու դրանք բարձրաձայնո՞ւմ…:think

Մանե
27.12.2006, 21:35
Շատ եմ օգտագործում «համենայնդեպս»և «եսիմ» բառերը.Որ էլի հիշեմ՝կավելացնեմ

Anul
27.12.2006, 21:39
վաաա~յ :ok

StrangeLittleGirl
28.12.2006, 00:06
Եթե իմանայի, թե որ բառերն եմ շատ օգտագործում, չէի օգտագործի :D

Shauri
28.12.2006, 01:09
ջան, վայ, ։ժպիտ։ (պատասխանելու փոխարեն)

անկապ :oy

Taurus
28.12.2006, 11:28
Արյա գլուխդ կջարդեմ:D
Չէ իրականում ուշադրությունչեմ դարձրել

Angelina
28.12.2006, 11:42
Բնականաբար, անշուշտ: Բայց այդքան էլ շատ չեմ օգտագործում::D

aniko
28.12.2006, 11:48
ամենաշատը օգտագործում եմ ջանս, OK բառեռը, մնացածը հետո կգրեմ

քաղաքացի
28.12.2006, 12:23
Ես մի բան կա, որ ուզում եմ փոխել չնայած, որ շատ չեմ օգտագործում:
Երբ մեկին զանգում եմ հարցնում եմ «տո՞ւնն ա», կուզենայի փոխել դարձնել «տա՞նն ա», թե չէ կարող ա մի օր էլ պատասխան ստանամ «տունը դու ես» :D
Դե ես առանձնապես շատ չեմ խոսում, որ մի հատ էլ շատ օգտագործող բառ ունենամ: :D

Guest
29.12.2006, 10:37
Շատ եմ օգտագործում «խոսքի» բառը, և կամաց-կամաց ազատվում եմ այդ սովորությունից:

Malu
29.12.2006, 12:08
Աշխատանքի բերումով շատ եմ օգտագործում մեզ մոտ տեխնիկական մասի պատասխանատու Վահանի անունը: 5 րոպեն 1 անգամ գոռում եմ «Վահա՜ն»:) :
Իսկ մնացած բառերը միշտ տեղին եմ օգտագործում ու չեմ չարաշահում:

Արսեն
29.12.2006, 12:14
վերջերս շատ եմ օգտագործում «չգիտեմ» բառը, նաև «եթե» և «լոքշ:[ » բառերը:oy

Արշակ
29.12.2006, 12:23
Ես մի բան կա, որ ուզում եմ փոխել չնայած, որ շատ չեմ օգտագործում:
Երբ մեկին զանգում եմ հարցնում եմ «տո՞ւնն ա», կուզենայի փոխել դարձնել «տա՞նն ա», թե չէ կարող ա մի օր էլ պատասխան ստանամ «տունը դու ես» :D

Էնքան են շրջապատումս ասել, որ հիմա ես էլ եմ մեկ–մեկ տենց ասում :angry

Էս վերջերս «յեսիմ» բառն եմ շատ ասում, կուզեի ավելի քիչ ասեի։ Ավելի ճիշտ կուզեի, որ էդ բառն ասելու պատճառներն ավելի քիչ լինեին։ :D

Mesrop
29.12.2006, 13:57
Եթե մնացածն ամոթ է այստեղ գրելու համար, ապա ինչպես ես առանց ամաչելու դրանք բարձրաձայնո՞ւմ…:think
:pardon

StrangeLittleGirl
29.12.2006, 14:00
Էս վերջերս «յեսիմ» բառն եմ շատ ասում, կուզեի ավելի քիչ ասեի
Ճիշտ է, ես էլ եմ նկատել, որ այդ բառը չարաշահում ես: :D

Srtik
29.12.2006, 14:05
»Երևի» ու «եսիմ» բառերն եմ շատ ոգտագործում: :( Թվում է, թե անհնար է չօգտագործել:

Cassiopeia
29.12.2006, 15:05
Ավելի ճիշտ կուզեի, որ էդ բառն ասելու պատճառներն ավելի քիչ լինեին։ :D
Պատճառները, որոնք ասում ես, բացարձակապես գոյություն չունեն, պարզապես քո մոտ, ինչպես նաև այդ և "չգիտեմ" բառը օգտագործողների մոտ մտավախություն կա, որ դիմացինը ճիշտ չի կարողանա հասկանալ իրեն ու դա պատասխանից փախչելու միջոց է…
Հ.Գ. Ի դեպ, ես էլ եմ երբեմն դասվում այդ մարդկանց թվին, չնայած ամեն ինչով փորձում եմ փոխել ինձ…:)

Նորմարդ
29.12.2006, 19:26
Արդեն սկսել եմ «ուրախ Նոր տարի» բառերը ավելի հաճախակի արտասանել քան «բարև»-ը::

John
30.12.2006, 18:41
Ալլո, բարև… էլի լիքը բառեր…

PoeT
30.12.2006, 20:10
1 հորիզոնականում է գտնվում այս արտահայտությունը «հեեեեեեռաաաաաաաաաախոսը վերցրեք»

հետո գալիս են, «սու.մ.կա», «հիանալի տղամարդ», «ապուշ երեխա», «արա բայց դու լավն ես», «ես քեզ սիրում եմ», «սորտ ես»....

Mesrop
30.12.2006, 20:22
մռիննը (mr8)+1, արի միյատ պաչիիկ անեմ, նասկի

Ծով
30.12.2006, 21:24
Թեպետ, Ո՞նց ա…

PoeT
30.12.2006, 21:25
Ջագի, յանի ռոքքեր, մետալիստ, գոտ

Ծով
30.12.2006, 21:36
Ջագի, յանի ռոքքեր, մետալիստ, գոտ
գո՞րտ էիր ուզում գրել:D չհասկացա…

sweet
30.12.2006, 22:03
Շատ եմ օգտագործում OK, կներեք, խնդրում եմ բառերը: Վերջերս, չգիտեմ ինչու, սկսել եմ "անկապ" բառն էլ օգտագործել (չնայած այդ բառը բոլորովին չեմ սիրում)::(

Ավելացվել է 3 րոպե անց
Հա, մոռացա գրեմ, մեկ էլ "դզում ա ", կամ "չի դզում" արտահայտություններն եմ սկսել գործածել: Բայց համոզված եմ, երկար չի տևի. շուտով կսկսեմ չոգտագործել նմանատիպ արտահայտություններ:

Mesrop
30.12.2006, 22:27
գո՞րտ էիր ուզում գրել:D չհասկացա…
մուախաաաաաա
Վայ... լացումեմմմմ.... վշշշ.... վզզզզ.... ֆսծյյյյ

PoeT
30.12.2006, 22:33
գո՞րտ էիր ուզում գրել:D չհասկացա…

:D :D :D :D :D Չէ, հենց ԳՈՏ էի ուզում գրեի։ Դրանք մարդկանց տեսակ են լօօօօօլ

Mesrop
30.12.2006, 22:37
:D :D :D :D :D Չէ, հենց ԳՈՏ էի ուզում գրեի։ Դրանք մարդկանց տեսակ են լօօօօօլ
արյաաաա.... ավելի ուժեղ եմ լացումմմմմ
վայ իմ արևվ....
Ռժու ի ռժու....
մարդկանց տեսակ.... աաաաաաաա

PoeT
30.12.2006, 22:56
արյաաաա.... ավելի ուժեղ եմ լացումմմմմ
վայ իմ արևվ....
Ռժու ի ռժու....
մարդկանց տեսակ.... աաաաաաաա

ուրիշ ոնց բացատրեի :D :D :D :D :D :D

Ծով
31.12.2006, 00:53
:D :D :D :D :D Չէ, հենց ԳՈՏ էի ուզում գրեի։ Դրանք մարդկանց տեսակ են լօօօօօլ
Կներես,որ հարցրի…ամոթ էր հա՞ կարծես թե հարցնելը…
ես հիմա արդեն ուրախ եմ,որ էդ բառը չգիտեմ…երևի պետք էլ չի…
Բայց հարցը էդ չի այլ այն,որ էստեղ շատ շատերը ահագին ուրախացան…
դու գոնե մի քիչ տպավորություն ստեղծեցիր,իբր ինձ ձեռք չէիր առնում…լավ կարևոր չի,ես շատ բառեր չգիտեմ,ու որոշեցի էլ հարցեր չտալ…
:angry :cry2 :angry :angry :aaa :aaa :aaa

Ավելացվել է 11 րոպե անց

մուախաաաաաա
Վայ... լացումեմմմմ.... վշշշ.... վզզզզ.... ֆսծյյյյ
Լավ չես անում…ավելին,իրավունք չունես…
ահավոր ա ու անտանելի…
Լացելու բան ա իսկականից քո մոտեցումը…
Այ հիմա,հանգիստ լացի…

Mesrop
31.12.2006, 01:07
Դա այն չե, ինչ դւ սկսում ես մտածել

Го́ты — представители готической субкультуры, вдохновлённой эстетикой готического романа, эстетикой смерти, готической музыки и относящие себя к готик-сцене. Представители движения появились в 1979 году на волне пост-панка. Панковский эпатаж готы направили в русло пристрастия к вампирской эстетике, к тёмному взгляду на мир.
դզեց՞… կարդալ դալշե… (http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%BE%D1%82%D1%8B_%28%D1%81%D1%83%D0%B1%D0%BA%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D1%83%D1%80%D0%B0%29)

Ծով
31.12.2006, 01:19
Դա այն չե, ինչ դւ սկսում ես մտածել

դզեց՞… կարդալ դալշե… (http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%BE%D1%82%D1%8B_%28%D1%81%D1%83%D0%B1%D0%BA%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D1%83%D1%80%D0%B0%29)
Դու չես կարող իմանալ,թե ես ինչ էի մտածում…ես չէի էլ փորձում պատկերացնել…
Եթե քեզ ուրախացրեց գորտ բառը,ապա դա ընդամենը կատակ էր ու ժեստ չհասկացված բառի իմաստն ունենալու համար…
եթե դիմացինդ ինչ-որ բան չգիտի և եթե նոռմալ բան ա,ապա,միանգամից փորձիր տալ պատասխանը,ոչ թե անհարկի լացել:D /կներես/,կամ ուղղակի ասեմ նե-ղաց-նել…
Շնորհակալ եմ…

PoeT
31.12.2006, 02:03
Alize_etoilik ջան, խնդրում եմ մի նեղացիր։ Մենք քո գրածների վրա չէինք ծիծաղում, ուղղակի երկուսիս մտքին էլ նույն բանը եկավ, միաժամանակ։ Դա քո հետ կապված չէր։

Ծով
31.12.2006, 02:09
Alize_etoilik ջան, խնդրում եմ մի նեղացիր։ Մենք քո գրածների վրա չէինք ծիծաղում, ուղղակի երկուսիս մտքին էլ նույն բանը եկավ, միաժամանակ։ Դա քո հետ կապված չէր։
Լավ,անցած լինի…ամեն ինչ լավ է…կարևորը,որ ես արդեն լավ ուսումնասիրեցի…ամեն դեպքում հետաքրքիր էր…

Աբելյան
31.12.2006, 08:53
Ամենաշատը "հա" բառն եմ օգտագործում:
Հետո` "նատուռի", "в общем", "վախ քու!", "չէ" և այլն:

StrangeLittleGirl
31.12.2006, 12:29
Ես «ու՜ֆ» եմ շատ ասում: Էդ նշանակում ա շատ եմ դժգոհում: Լավ չի :think

Mesrop
01.01.2007, 14:33
շուշուտ ասում եմ "ՄԼՅԱՊԼՅԱԲՌԱՀԱՎԶԶԶ"

Վազգեն
03.01.2007, 10:04
Խոսակցականում հաճախ եմ օգտագործում «դե լա՜վ հիմա…», «մի հարց տամ», «հանաք եմ անում;)», «մի բան ասեմ, բայց չնեղանաս», «ուղղակի հետաքրքիր ա» արտահայտությունները:
Մեկ էլ առաջ հաճախ էի ասում. « Է՛դ էլ կա՜, ըտենց էլ ա լինում»:
Կոնկրետ բառ այդպես էլ չգտա::think

Amaru
03.01.2007, 12:38
Հմմմմ...Հիշեմ :think
«դե վերջացրու հա»,«չէ հա»«լուուու՞րջ»... Էտա :P

Մանե
03.01.2007, 14:46
«Մի բան ասե՞մ», «հա լավ»,«մի բան հարցնե՞մ»

Mesrop
03.01.2007, 18:10
»հալյավ մի լյացի…« :D :D

Taurus
06.01.2007, 18:12
Էսօր հաստատ Ալօ:ok

Mesrop
07.01.2007, 01:30
սկսել եմ հաճախակի օգտագործել "նախ" արմատը որպես նախածանց կամ վերջածանց :D

Չի ավելացվել 1 րոպե անց
հա, մեկել "возьми меня"

Ուլուանա
07.01.2007, 14:18
Նկատել եմ, որ շատ եմ օգտագործում «ճիշտն ասած» արտահայտությունն ու «մռութ» բառը։ Ուրիշ բառեր էլ կլինեն, բայց այս պահին դրանք մտքովս անցան... :oy

Ինձ թվում է՝ մեզ հետ շփվող մարդիկ ավելի լավ կիմանան, թե մենք որ բառը կամ արտահայտությունն ենք շատ օգտագործում։ Նման բաները կողքից ավելի նկատելի են ;)

Selene
07.01.2007, 18:51
Ինձ թվում է՝ մեզ հետ շփվող մարդիկ ավելի լավ կիմանան, թե մենք որ բառը կամ արտահայտությունն ենք շատ օգտագործում։ Նման բաները կողքից ավելի նկատելի են ;)
Ճիշտ է,մեր ծանոթները դա ավելի լավ կիմանան,քան մենք:)
Ես ավելի շատ օգտագործում եմ երևի թե «խելառ,խելառ ջան» բառերը,բայց ինձ շատ մոտ մարդկանց եմ ասում,թե չէ մեկ էլ տեսար ուրիշները նեղացան:P Մեկ էլ «ինչքան հիշում եմ» արտահայտությունը,երևի թե լավ հիշողություն ունեմ,դրա համար;:)

Արսեն
08.01.2007, 01:01
վերջերս Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերի անունները, մեկել «Ս. Կ. Պ»: կներեք հապավումը անձնական է:)

Cassiopeia
08.01.2007, 11:46
վերջերս Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերի անունները

Դե, դա քիմիականի ուսանողների մոտ սովորություն է միայն ուսանողական տարիներին, այն էլ միայն առաջին տարիներին, քանի որ հետագայում ավելի մասնագիտական բառեր կօգտագործես, ենթադրենք էլեկտրոլիտ :D կամ սինթեզ:D ... լավ, չվախեցնեմ… Ամեն դեպքում ավարտելուց հետո բոլոր այդ բառապաշարը գնում է հիշողությունների գիրկը…;)

Ուրվական
08.01.2007, 15:12
ՋԱՆ:

StrangeLittleGirl
08.01.2007, 18:29
էլեկտրոլիտ կամ սինթեզ
Էս բառերը մենք առաջին կուրսում էինք շատ օգտագործում :D

Արսեն
08.01.2007, 21:17
Էս բառերը մենք առաջին կուրսում էինք շատ օգտագործում :D

կարող եք ցավակցել, մինչև իմա էլ օգտագործում ենք...

քաղաքացի
09.01.2007, 00:55
Այսօր նկատեցի, որ Artgeo-ն շա՜տ է օգտագործում « so ? » անգլերեն արտահայտությունը, հայերեն = « ու… , և… »

Astghik
09.01.2007, 12:15
Դե հայերից միշտ էլ ՋԱՆՆ է անպակաս:hands

Kita
09.01.2007, 12:46
ինչ այս թեման բացվել է, մտածում էի...
այսօր հիշեցի....:)
Թքած ունեմ:P

asho
15.01.2007, 16:35
Ուրեմ ասեմ համարյա ամիսը մեկ բերանս մի բառ ա ընկնում, ու շատ շուշուտ օգտագործում եմ էտ բառը: Էս ամսվա բառը <<չմո>>-ն ա: Օրվա մեջ երևի 50 անգամ օգտագործում եմ էտ բառը::D

CactuSoul
23.01.2007, 16:50
Ես էնքան քիչ եմ խոսում, որ արդեն մոռացել եմ, թե որ բառն եմ շատ օգտագործում:D …
Տխուր ա:( , բայց փաստ:
Իսկ բառապաշարիս գործածվող հատվածից կուզեի վերացնել «տուֆֆտած» բառը:oy :

CactuSoul
25.01.2007, 13:36
Հիշեցի:) . ամենաշատը օգտագործում եմ «չգիտեմ» բառը:oy : Երևի թե երկրորդ տեղում «երևի»-ն է:think :D :oy …

Իսկ ինչ վերաբերում է այսօրվան, ապա ամենաշատը կիրառել եմ «շնորհակալություն» բառը:) :

Kita
25.01.2007, 13:54
ոչինչ...ու անցանք առաջ...
երբ մի բան ասում եմ ու մեկից չեն հասկանում, ասում եմ ոչինչ... միշտ նկատել եմ, ում պետք է եղել մեկից հասկացել է...

Stalker
30.01.2007, 12:58
Բարլից :)
Ողջույն

Crazy_Moon
05.02.2007, 17:45
շատ եմ օգտագործում Հա ջան, ասում ես ոնց ե՞ս… :D ինչ կա չկա՞

Goga
05.02.2007, 19:17
Ալո, բարև ձեզ:tel

Ուլուանա
05.02.2007, 19:42
Այսօր նկատեցի, որ «ի դեպ» և «իմիջիայլոց» բառերն եմ հաճախ օգտագործում։

Աբելյան
06.02.2007, 11:33
երեկ "մեր" (մայր) բառն եմ շատ օգտագործել, որովհետև մեկը ավտոյով անցնելուց փողոցի ցեխաջուրը վրես արեց: :aaa

docart
07.02.2007, 23:48
շատ եմ օգտագործում խոսքի, աչքիս բառերը, որոնցից փորձում եմ ազատվել

Stalker
08.02.2007, 10:14
Հաջան :)

Կարեն ջան
08.02.2007, 12:28
Բարև :)
Հաջան ;)

A<R<A<K<S
14.02.2007, 17:12
հա շան ասա,պրիվետ,պօկա ,ալո

Tumbler
14.02.2007, 20:10
Չնայաց չպիտի, բայց <<xosqi>> բարը բերանիցս չեմ կարոխանում հանեմ.:(

A<R<A<K<S
15.02.2007, 22:28
ես էլ երբ ընկերուհիներիս հետ եմ խոսում միշտ ասում եմ «Հա քիր»

Tumbler
16.02.2007, 18:55
Են որը նկատեցի որ ապեր բարն եմ շատ ոգտագորցում.

CactuSoul
24.02.2007, 18:54
Հուսով եմ…

PoeT
24.02.2007, 21:09
ձի ըլնեմ, անասուն, տվար, մուզիկ։ Վերջերս ցանկին միացավ նաև Lyrics բառը լօլ

Selene
24.02.2007, 22:10
Ամենաշատը օգտագործում եմ երևի ու ալո բառերը,նաև բարև կամ բարև ձեզ:

Mesrop
24.02.2007, 23:11
բեսսամպ շատ եմ օգտագործում ԿԱՌՈՉԻ-ն

Հեթանոս Հրեշտակ
25.02.2007, 00:43
ձի ըլնեմ
Ծիտ ըլնեմ, ըտենց արտահայտություն էլ կա՞: Նագլի դզեց: Մի հատ հլե վառեք:
Էսրանք ցենզուռայի մեջ էին, մնացածն էլ գրելու բան չեն:P

Kyanquk
02.03.2007, 17:57
Շատ եմ օգտագործում ապրեսիկ բառը....;)

Lilushik
02.03.2007, 20:26
Շատ եմ օգտագործում NDAAAA բառը ու շատ եմ սիրում…Մեկե էլ NEA-ն

Davo'o
03.03.2007, 18:31
Ա՛Յ ՀՈԳՆԱԾ

electrical_storm
03.03.2007, 20:14
ես քեզ սիրում եմ… տարբեր ձևերով և լեզուներով…

Tumbler
03.03.2007, 21:55
Աբրի-կոս, ինչքան ել զարմանալի չթվա, բայց ֆորում.
Քել.

Արամ
03.03.2007, 22:03
Դու մոզգ ես, ետ երբ ինձ են ասում:D իսկ կատակը մի կողմ շատ եմ օգտագործում мда...

Ավելացվել է 31 վայրկյան անց
մեկել ՆՕՎՈՒ :D

Մանե
03.03.2007, 23:30
ակումբ,ակումբում,ակումբից.........:) /ի նկատի ունեմ ֆորումը;) /

Amaru
03.03.2007, 23:51
Լոոոլ, Վինդոուս :D Ես էլ եմ էտ օգտագործում, մեկ էլ «հելովու» :)

A<R<A<K<S
04.03.2007, 18:55
ես էլ եմ շատ օգտագործում ֆոռում,մեկել WoW!!

Artgeo
04.03.2007, 19:54
Թեման փակվում է:

MiAmIt_BaLiK
05.03.2007, 12:51
Թեման փակվում է:

:angry Հերիք չի թեմաները փակես իիիի՜՜՜՜՜:P . նորեկներն էլ արտահայտվելու հնարավորություն պիտի ունենան չէ վաշ՜՜ էս ինչ վրեդնի բալիկ ես:cry

քաղաքացի
05.03.2007, 12:54
Artgeo-ի ամենաշատ օգտագործող բառը՝ Թեման փակվում է: :lol

MiAmIt_BaLiK
05.03.2007, 12:57
Հաճախ եմ օգտագործում. Այ քեզ բան, ջիգար :think փխկլ եղի հմմ ախր շատ են է լավ մացածն էլ հետո կասեմ;)

Սամվել
09.07.2007, 20:04
Բան բառը:D

Apsara
09.07.2007, 22:05
վօբշմ բառը, հետո տւֆտել, ջան

Dr. M
09.07.2007, 23:17
ջանուսիկ :)
բարև
հմմմմմմմմմ
դե հիմա
итд
էլի կան, որ հիշեմ կավելացնեմ

Hay-Qristonya
09.07.2007, 23:30
Դե հայերից միշտ էլ ՋԱՆՆ է անպակաս:hands


Ախր որովհետև, Աստղիկ ՋԱՆ, մենք հայերս աշխարհի ամենաջիգյարով, համով-հոտով ազգն ենք, չհաշված անհամությունները:)LՕԼ

Dar 21
17.07.2007, 23:38
Մռութ

Root
17.07.2007, 23:42
Վստահ ես ?
Ուղարկիր գրողի ծոցը (impression - Լիլ ես քո մոտ հլը մարդու չեմ ուղարկել) :D
Սոված եմմմ (Annsuhka-ն ուրաա մենակ ինքը ինձ կհասկանա:()

քաղաքացի
17.07.2007, 23:46
Ես էն գարնանային «ալերգիայի» ժամանակ ամենաշատ օգտագործածս բառը եղել է «առողջություն»-ը :D

John
18.07.2007, 07:23
Գաջ ըլնեմ… էս արտահայտությունը այլևս չեմ օգտագործելու, բայց վերջերս հաճախ էի օգտագործում :)

Մանե
18.07.2007, 12:37
ok:B

Dar 21
18.07.2007, 15:29
ok չեմ սիրում, չեմ օգտագործում, դրա փոխարեն ասում եմ "եղավ" "էղավ ապեր":

Մելիք
18.07.2007, 15:50
blin...

Ungrateful
18.07.2007, 16:06
ազիզ, ցավտ տանեմ, կառոչե,նատուռի,կյանքս...

Մանե
18.07.2007, 20:08
ok չեմ սիրում, չեմ օգտագործում:
Ես էլ չէի սիրում,բայց էնքան ասեցին կողքս,ակամա ես էկ սկսեցի ասել:D;):)

Amaru
19.07.2007, 11:14
Էնքան նոր բառեր են ավելացել բառապաշարումս..վայ ազատվել ա պետք դրանցից :oy
Դե բոլորը չեմ գրի... :oy:D
Շատ եմ օգտագործում «վույ պուճուրս», «ուտեմ մռութըըը», «քաղցր» :love բա, այ սենց բարի աղջիկ եմ :)) «գրող ու սև ցաաաաավ» :angry (հատուկ առոգանությամբ, դուք չեք կարա տենց:)) )ու մեկ էլ էս վերջերս. «ինձ չի կարելի», «թարգել եմ» :D

Dar 21
19.07.2007, 14:25
Բյուրակն, ես նկատել եմ, քո սիրած արտահայտություններից մեկը այ սա է՝ "Դու էլ հո չասացիր": :)

Dar 21
19.07.2007, 15:02
փախար!

Kita
19.07.2007, 15:56
Սաղ եմ…

Մանե
19.07.2007, 15:58
քուր ջան:o:D

*e}|{uka*
30.07.2007, 21:29
Ու~~ շատ եմ օգտագործում մլութ բառը ու սիրեւմ եմ ր-ի տեղը լ գրել լօլ
գժանոց,կուկու,լյավ, այ քեզ բան~, ջոկս,.........................:P

Վալերի
31.07.2007, 17:54
Ավելի շատ օգտագործում եմ
"Ինչ կա չկա?" եթե պատասխանում են, քիչ անց հետևում է հաջորդը "ուրիշ ինչ կա?" :D

aerosmith
08.09.2007, 00:02
ամենաշատը օգտագործում եմ վոբշմ, չդզնյակ, արա, տուֆտալոգիա, քիր, բառերը

Second Chance
08.09.2007, 11:16
Շատ օգտագործում եմ լավ, մեկել բան պատմելուց շատ եմ օգտագործում խոսքի բառը, էնքան շատ եմ ասում, որ նւյնիսկ զգուշացնում են որ էդքան չօգտագործեմ:oy

Tamarik
10.09.2007, 10:22
Շատ եմ օգտագործում "Կտամ կսատկես" արտահայտությունը. Բայց շատ տեղին, ու արդեն էդ անեկդոտի նման մի բանա դարձել. Հենց ասւմ եմ բոլորը ծիծաղում են:

Taurus
10.09.2007, 10:47
սկսել եմ օգտագործել "ուրեմն" բառը

Մանե
22.09.2007, 12:15
Թքած:oy
Մեկ էլ պլյաված/վ սմիսլե թքած:D/
Ժող,մեր հետ պարապող մի հատ աղջիկ կա,4 բառի մեջ 5 անգամ ասում ա ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ:D:8:oyՈր հաշվենք,մի պարապմունքի ընթացքում ասում ա մինիմում 150 անգամ:o/Ամառուն լավ գիտի:D/:)

DVG
22.09.2007, 13:09
D"Եսիմ" :D

Anush
22.09.2007, 14:47
կյանքս մեկել մռութ

Amaru
22.09.2007, 17:44
Թքած:oy
Մեկ էլ պլյաված/վ սմիսլե թքած:D/
Ժող,մեր հետ պարապող մի հատ աղջիկ կա,4 բառի մեջ 5 անգամ ասում ա ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ:D:8:oyՈր հաշվենք,մի պարապմունքի ընթացքում ասում ա մինիմում 150 անգամ:o/Ամառուն լավ գիտի:D/:)

Ուսուցչուհիիիի՜... :D Բայց Ման, էն օրը որ ուզում էր ասեր, նայեց մեզ` բառի կեսից փոշմանեց :D

Մանե
29.09.2007, 13:58
Ժող,մեր հետ պարապող մի հատ աղջիկ կա,4 բառի մեջ 5 անգամ ասում ա ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ:D:8:oyՈր հաշվենք,մի պարապմունքի ընթացքում ասում ա մինիմում 150 անգամ:o/Ամառուն լավ գիտի:D/:)
Ժոոոոոոող,էն օրը պարապմունքի ժամանակ ես ու Ամառուն մեռել էինք,էդ աղջիկը ուզում էր ասեր ուսուցչուհի,նայեց մեզ,մենք էլ փռթկալու վրա էինք,ասեց ուսու- Ընկեր .....յան:D

Lapterik
29.09.2007, 14:03
Էս վերջերս բավականին շատ օգտագործում էի «բավականին» բառը :D, բայց հիմա էտքան էլ չէ: Հիմա էրևի առաջին տեղում «բարև» ու «լավ մնա» բառերն են:

Apsara
29.09.2007, 17:13
հա ջան;)

Belle
22.10.2007, 17:51
Շատ եմ օգտագործում "ջանա", "ջիգյար", "շնորհակալ եմ", իսկ ամենաշատը "խնդրեմ, նորեն համեցեք" ;) :

Vive L'Armenie
27.11.2007, 02:08
Երևի պիտի օրվա օգտագործածս բառերը գրեմ...:unsure, որովհետև օրվա ընթացքում շա՜տ քիչ եմ խոսում:8

Ann87
27.11.2007, 02:15
ինչ որ չեմ կարում հիշեմ որ բառերն եմ շատ օգտագործում,բայց կփորցեմ:think:խնդրեմ,հա լավ,
բա հետո,բա խի՞,պրիվետ,պակա..........

Tigana
01.12.2007, 00:46
:handsԿյանք:hands

^SRTIK^LA^
01.12.2007, 09:21
Oh ok,իհարկե,իսկապես՞:think այդքանն երևի:P

Dayana
01.12.2007, 11:15
Hallo մեկ էլ շատ եմ ասում "յախկ ոնց եմ զզվում ես էլ Սագից" :D բայց չեմ ասի սագն ովա :D

lulu
01.12.2007, 11:19
az , ok տենց էլա լինում ,

քաղաքացի
01.02.2008, 02:20
Էս վերջերս ինձ նկատեցրեցին, որ ամենաշատ օգտագործած բառը օրվա ընթացքում «հա ի՞նչ» արտահայտությունն է :D

Երկնային
01.02.2008, 02:24
"ալլօ", մեկ էլ "մռութ" :D

Ra$Ta
01.02.2008, 02:25
Էս վերջերս ինձ նկատեցրեցին, որ ամենաշատ օգտագործած բառը օրվա ընթացքում «հա ի՞նչ» արտահայտությունն է :D

Բա "ռուսական գյուղը":D:D:D

Ծով
01.02.2008, 02:28
ի դեպ:)

Սերխիո
01.02.2008, 02:29
խոսքի շատ եմ օգտագործում << խոսքի>> բառը, մեկել <<Այ հոգնած>> արտահայտությունը:(

Ariadna
01.02.2008, 11:32
Նախընտրական շրջանում երևի ամենաշատը օգտագործում եմ աննասուն բառը (ընդ որում երկու ն–ով), իսկ ընդհանրապես երևի շնորհակալություն–ը (ես շատ կուլտուրական աղջիկ եմ, աննասունով չդատեք, էդ ուղակի նյարդերս են տեղի տալիս երբեմն:))։

Dayana
01.02.2008, 11:37
հա ջան;)

ես էլ եմ էս վերջերս էս բառը շատացրել :oy :friends:

Աբելյան
01.02.2008, 12:01
"արա"
"ի՜նչ"
"հա"

keyboard
01.02.2008, 12:23
Ալո,հա հեսա կանեմ,փախար... մեկ էլ ամոթա չեմ գրի:P

Նավաստի
01.02.2008, 12:37
Ռուսերենով եմ օգտագործում: ԲԼԻՆ-դամետ: :hands

Karina
01.02.2008, 13:45
Ես շատ եմ օգտագործում "դե հիմա…", "ամեն դեպքում…"
:)

Grieg
01.02.2008, 14:05
ես քանի որ քիչ եմ խոսում և շատ եմ լսում օգտագործում եմ հետո բառը :)

ChildOfTheSky
01.02.2008, 16:29
արա ,

Երկնային
01.02.2008, 16:36
վերջերս բառերի փոխարեն սկսել եմ ավելի ուժեղ զենք օգտագործել… ժպիտը :P :oy

Հենո
01.02.2008, 19:52
հա ընգեր…
ախպերս
տալկատ
ինչ կա

Սերխիո
01.02.2008, 20:17
ինչ կա

ավելի ճիշտ ինշ կա:)

Ուրվական
01.02.2008, 20:18
Իրականում

Taurus
01.02.2008, 20:44
կյանք

Աբելյան
03.02.2008, 15:41
2006-ին իմ մոտ մի հատ արտահայտություն մոդա էր. "վիզս կդռեմ"

Empty`Tears
03.02.2008, 15:46
չէ հա, հա բա.. ;)

Dr. M
04.02.2008, 02:42
դոկտոր և քաղցր :)
լինում է, որ 2ը միաժամանակ;)

P.S.
04.02.2008, 10:33
լո՞ւրջ
«յանի» –ախպարական բառ է...
դե մեկ էլ անգելերեն պարազիտ բառերը
f...k
really?
how come
what's up dude

aniko
04.02.2008, 11:37
ջանա, քաղցր ;)
չես ամաչում?:think
հեսա ես կգժվեմ :angry

Lethal Sweetness
21.02.2008, 10:26
Oh
okay
really?
Ջա՜ն
well
thanks

քաղաքացի
21.02.2008, 11:29
Էս վերջերս ok բառն եմ շատ օգտագործում:
Մեկ էլ ստորակետներ եմ ահավոր շատ դնում, ամեն բառից հետո մատս ստորակետին ա կպնում: " , " :D

Adam
21.02.2008, 11:54
Շատ եմ օգտագործում «Բարլուս-կամ հաճախ նաև բայլուս» բառը: Գիշերով էլ եթե զանգեմ ընկերոջս ասում եմ բարլուս :D

*e}|{uka*
12.04.2008, 22:40
Ես վերջերս ու՜ֆ բառնեմ շատ օգտագործում , իսկականից դառել եմ ուֆիկ... :cry2

Empty`Tears
13.04.2008, 09:10
Էս վերձերս չգիտեմ ինչի "յանի" արտահայտությունն եմ օդտագործում.. :oy

murmushka
13.04.2008, 12:20
հաճախ եմ օգտագործում ուրեմն բառը

Սաքուլ
13.04.2008, 16:00
- ինչ ասեմ,
- խոսքի,
- ախպերս,
- մռութ,
______________

Երկնային
13.04.2008, 19:40
վերջերս նենց եմ սկսել սիրել…հու՞նց իս, քե մատաղ ու ա խոխա արտահայտությունները…
բայց ես Խառնակիչը չեմ :D:D

հա, մեկ էլ…
վույ աման
վույ ազիզ ջան
ուտե~մ

:oy

Cesare
14.04.2008, 09:55
_օբշի
–հոքս

Empty`Tears
14.04.2008, 10:03
Really :oy

Dayana
14.04.2008, 10:20
վերջերս արտահայտություններն են գերակշռում, օրինակ "չեմ դիմանա" կամ "ախր էդ սխալա" կամ "իսկ եթե դա սխալա, ո՞նց եմ դա ընդունում" :8 սչքիս սկել եմ խելոքանալ :D

Ռուֆուս
14.04.2008, 10:22
Ամենաշատը օգտագործում եմ օքեյ բառը

Grieg
14.04.2008, 13:14
ես վերջերս Թեղուտ..ծառատունկ..հեծանիվ..գիշերօթիկ..հեքիաթ բառերն եմ շատ օգտագործվում հա մեկ էլ դիպլոմ :(

Artgeo
14.04.2008, 16:42
Վառել նրան
ու
Մի մտի ակումբ էլի

I love love
17.08.2008, 11:29
Իմ սիրելիի անունը:

Razo
17.08.2008, 11:34
Մուկս, ինչ կա՞, ոչինչ, ՄԱՄ, կոմպը չանջատեք բանա քաշում: Կներեք որ ես նախադասություն եղավ ուղղակի շատ եմ օգտագործում:

Brigada
17.08.2008, 11:44
ալո բառը

Axlqalaq
17.08.2008, 15:38
բանչէ,ազիզ,դյա,լավ չի,բարլուս(կապ չունի ժամը քանիսնա),հա կյանք...էլ չշարունակեմ:B

Shah
05.08.2010, 23:23
կլիենտ, տուպոյ, ադմին, orange, seacom, նեգռ, կապ չկա, նամակ, թիկետ, պետռոլ, դանհիլ, սկայպ...
վաղը կշարունակեմ :)

Magic-Mushroom
07.08.2010, 23:35
Բնություն,առողջություն ձեզ,Ա,Ֆ,Կ:DԴալիդա,ուղղակի հրաշալի է,քաշում եմ(ֆայլեր):hands սոված չեմ,ամենինչ անարդար է:

Դարք
08.08.2010, 00:43
գրողը տանի:D

Դեկադա
08.08.2010, 00:46
Ջա՜նս...:)

aerosmith
08.08.2010, 01:55
Առաջ օգտագործում էի բիլայն քո հերը շուն դառնա
հիմա էլ բլին

Sagittarius
08.08.2010, 02:05
շայզզզե, խոսքի, օլա, չաո, չյոոոուզ, սորրի, փարթի, դրինք,
արմենիա նոթ ալբանիա,
նո, արմենիան իսնթ ը սլովոնիկ լենգուիջ
և մի շարք այլ հայերեն իմ սիրելի բառերից, որոնք շատերը չեն հասկանում, բայց քանի որ դուք կհասկանաք, չեմ գրի:oy

yerevanci
08.08.2010, 11:25
բարլուս
ալո
հա ջան

Էլիզե
08.08.2010, 14:50
"Բարև Ձեզ" :) , որն ընկերներս հետ խոսելու ժամանակ դառնում է` "բառլյուուուուուս" :))

Դարք
08.08.2010, 15:26
"Բարև Ձեզ" :) , որն ընկերներս հետ խոսելու ժամանակ դառնում է` "բառլյուուուուուս" :))

մի պահ բարլյուստ նմանեցրի մաստերր և մարգարիտայի մեջ հանդիպող Բեռլիոոոոզ-ին:))

Meme
16.08.2010, 12:44
Հա ջան;)
Հեսա-որը չեմ սիրում:[
Համովս:love
Լավ էլիիի՜:(

Անտիգոնե
16.08.2010, 13:17
:)
Կներեք
Ահավոր է
Տեր Աստված
Անկեղծ ասած
Հուզվեցի

Պոզիտրոն
16.08.2010, 17:52
Բարկացած ժամանակ հայոյանքների և այլնի փոխարեն օգտագործում
Նյյյյյյաաաաաաա:angry:
Թե որտեղից ա ընկել բերանս չեմ ՄԱՆԸՄ:esim:)

tikopx
17.08.2010, 21:12
մենակ հայհոյանքներ` 9:00- 16:30 գործի բերումով

kitty
25.04.2011, 14:00
Չէ,հա կամ այո ոչ:)

RADIOmanyachka
25.04.2011, 15:10
Ալո :tel

Meme
25.04.2011, 15:30
Լավ էլիի՜ի,
պուպուշ,
համովս....

anahit96
25.04.2011, 15:32
ուտեեեեեեմ քեզ

Freeman
25.04.2011, 16:58
«Երևի» բառը,որ ասում եմ չէ՝սկսում են համոզել :))

Էլիզե
25.04.2011, 19:58
"Սուսանի՛կ, քնի՜ / :love /:| / :goblin" - ասվում է գիշերվա տասնմեկից առավոտվա ութն ընկած ժամանակահատվածում, մինիմում ժամը մեկ պարբերականությամբ :)

Artyom
25.04.2011, 20:02
Հավես չկա::oy

The silent river
25.04.2011, 22:07
"Խոսքի էլի" արտահայտությունն եմ շատ ասում օրվա մեջ:

Սլիմ
26.04.2011, 09:50
Չգիտեմ բառը:)

Sophie
26.04.2011, 11:10
« Եսիմ »-ը

Altair
26.04.2011, 22:27
Հավես չկա::oy

Չես պատկերացնի ոնց եմ ես քեզ հասկանում… :cry:cry:(

Altair
26.04.2011, 22:33
Սրանքել եմ շատ օգտագործում՝ «զբաղվածեմ», «ժամանակ չկա», «փախար»…

Մար.
01.06.2015, 00:19
հա չէ ? ,,. լուրջ ես ասում ?:P խի դու լուրջ էլ ես ասում ? :D

Lusina
01.06.2015, 00:24
Մի քանի ամիս առաջ ՝ "օքեյ", "փախար" (լրիվ հերիք էր, կամ համաձայնվում էի , կամ չէ ), հիմա՝ "թենքս", "սոռի", "սի յու", "օքեյ", "Նօ վեյ".

Ձեռից գնում եմ :cry

Ասկանիո
01.06.2015, 18:02
<<մամ>> կամ <<մամա>> բառերը

John
01.06.2015, 18:37
Տխմար… Ես էդ բառը օգտագործում եմ էն դեպքում, երբ պետք ա հայհոյել մեկին, բայց որոշակի հանգամանքներից ելնելով չարժի լեզվին ազատություն տալ)

Շինարար
01.06.2015, 19:39
Մի քանի ամիս առաջ ՝ "օքեյ", "փախար" (լրիվ հերիք էր, կամ համաձայնվում էի , կամ չէ ), հիմա՝ "թենքս", "սոռի", "սի յու", "օքեյ", "Նօ վեյ".

Ձեռից գնում եմ :cry

Բա չիըռսը :D Ես էդ բոլորը փոխարինել եմ չիըռս-ով՝ շոտլանդական ընդգծված Ռ-ով :D

StrangeLittleGirl
01.06.2015, 19:40
Բա չիըռսը :D Ես էդ բոլորը փոխարինել եմ չիըռս-ով՝ շոտլանդական ընդգծված Ռ-ով :D

թաք, ի լի մոդ :))

Lusina
01.06.2015, 19:44
Բա չիըռսը :D Ես էդ բոլորը փոխարինել եմ չիըռս-ով՝ շոտլանդական ընդգծված Ռ-ով :D

Էդ մեկը հլը չի մտել բառապաշարիս մեջ :)) Իրականում ես ահագին ուշ եմ գլխի ընկել, որ էդ նույն թենքսն ա, հա զարմանում էի, թե խի են դուռ բռնելու համար կենաց ասում :))

Աթեիստ
01.06.2015, 23:50
Մի քանի ամիս առաջ ՝ "օքեյ", "փախար" (լրիվ հերիք էր, կամ համաձայնվում էի , կամ չէ ), հիմա՝ "թենքս", "սոռի", "սի յու", "օքեյ", "Նօ վեյ".

Ձեռից գնում եմ :cry

Որ տղերքն են օգտագործում «փախար» բառը, հիմնականում հումորով են ասում, թեթև եմ նայում։
Բայց որ աղջիկն ա ասում, «չէ»-ի փոխարեն, իմ համար դա «սիկտիր» բառին հավասար ա հնչում։ Ահավոր տհաճ երևույթ ա։ Զզվելի։

Lusina
02.06.2015, 00:02
Որ տղերքն են օգտագործում «փախար» բառը, հիմնականում հումորով են ասում, թեթև եմ նայում։
Բայց որ աղջիկն ա ասում, «չէ»-ի փոխարեն, իմ համար դա «սիկտիր» բառին հավասար ա հնչում։ Ահավոր տհաճ երևույթ ա։ Զզվելի։

Իմ ասածը մեղմ ա հնչում :)) Ես մենակ ինձ լավ ճանաչողներին եմ ասում, ու իրանք հիմնականում սպասում են, որ իրանց ասածի պատասխանը էդ ա լինելու :))

StrangeLittleGirl
02.06.2015, 00:49
Որ տղերքն են օգտագործում «փախար» բառը, հիմնականում հումորով են ասում, թեթև եմ նայում։
Բայց որ աղջիկն ա ասում, «չէ»-ի փոխարեն, իմ համար դա «սիկտիր» բառին հավասար ա հնչում։ Ահավոր տհաճ երևույթ ա։ Զզվելի։

սեքսիստ :)) հեսա ֆեյսբուքում գրեմ, ֆեմինիստները հարձակվեն

Lusina
02.06.2015, 00:55
սեքսիստ :)) հեսա ֆեյսբուքում գրեմ, ֆեմինիստները հարձակվեն

Ես էլ էի ուզում ասեի, որ լավ վառ օրինակ ա, հեսա տեղափոխելու եմ կողքի թեմա ու բողոքվեմ, թե խի իմ ասածը չի կարա հումորով ընդունվի, էն էլ ամաչեցի :))

Նաիրուհի
03.06.2015, 00:23
Համբալ :))

Ընդ որում՝ համ կատակով ու սիրած մարդկանց, համ՝ տհաճ բաներին ու մարդկանց։ Մեկ-մեկ խառնում էլ եմ՝ որ դեպքում որ մտքով եմ ասել :D

Շինարար
03.06.2015, 01:41
Որ տղերքն են օգտագործում «փախար» բառը, հիմնականում հումորով են ասում, թեթև եմ նայում։
Բայց որ աղջիկն ա ասում, «չէ»-ի փոխարեն, իմ համար դա «սիկտիր» բառին հավասար ա հնչում։ Ահավոր տհաճ երևույթ ա։ Զզվելի։

Համ էլ փախարը բայց ավելի կանացի բառ չի՞, մի տեսակ տղու փախար ասելը որ ուզում եմ պատկերացնեմ՝ կանացի ա հնչում: :8

StrangeLittleGirl
03.06.2015, 12:58
Համ էլ փախարը բայց ավելի կանացի բառ չի՞, մի տեսակ տղու փախար ասելը որ ուզում եմ պատկերացնեմ՝ կանացի ա հնչում: :8

Սեքսիստ 2 :))

Smokie
12.06.2015, 16:09
Տականք:(

Չգիտեմ ինչի, բայց վերջերս հաճախ ա էդ բառը միտս գալիս:

Հա մեկ էլ «ռադ էղի»ն:cry