PDA

Դիտել ողջ տարբերակը : Համապետական հանրահավաք մայիսի 29-ին

Chuk
26.05.2009, 01:33
Սիրելի ակումբցի, սիրելի հայրենակից,
Այսպիսով ընդամենը օրեր անց ավարտվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:
Այս քարոզարշավը Հայ Ազգային Կոնգրեսի համար անցավ շատ բուռն, ակտիվ: Այս ընթացքում տեղի ունեցավ երկու համապետական հանրահավաք, իսկ Երևանի գրեթե բոլոր թաղամասերում տեղի ունեցան նախընտրական, քարոզչական հանրահավաքներ:

Անձամբ ներկա եմ եղել հանրահավաքներից յուրաքանչյուրին (բացի մեկից, Կենտրոն համայնքի բնակիչների համար նախատեսված հանրահավաքից) ու դրանցից յուրաքանչյուրը եղել է չափազանց մարդաշատ, յուրաքանչյուրում լսելի է եղել նոր ու ճշմարիտ խոսք: Յուրաքանչյուր հանրահավաքի հաջորդել է Երևանի ամենաբազում փողոցներով երթեր, որոնց մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, շարժման կոչերը լսվել են բազում բնականարաններում ու մշտապես այդ երթերին ողջունել են Երևանի քաղաքացիները, ողջունել ուրախ, ողջունել բռուցնցքներն օդում, իրենց պատուհաններից ու աշխատավայրերից: Մշտապես երթի կողքով սլացող մեքենաները ողջունել են երթին շչակների սուլոցներով: Երևանի քաղաքացին, հպարտ քաղաքացին բոլոր հանրահավաքներին գնացել որպես ՀԱՂԹԱԾ քաղաքացի, որպես այս երկրի լիարժեք տեր, ով լուծելու է իր առջև դրված բոլոր խնդիրները, լինելու է Հայ Ազգային Կոնգրեսի կողքին, պայքարելու է մինչև վերջ, հաղթելու է:

Հայ Ազգային Կոնգրեսն այս ընթացքում իրականացրեց հզորագույն քարոզչական ծրագիր, ՀԱԿ ակտիվիստներն ու քաղաքական գործիչները «դռնեդուռ» ակցիայի շրջանակներում բախել են բազում դռներ ու բազում քաղաքացիներ սրտեր, շփվել նրանց հետ, եղել են բակային ու թաղային հանդիպումներ, մինի հանրահավաքներ, բաժանվել են տասնյակ հազարավոր բուկլետներ, նախընտրական ծրագրեր, քաղաքի ամենատարբեր մասերում փակցվել են պլակատները, հակառակորդի կողմից պատռվելուց հետո նորից փակցվել նույն տեղում: Ու այս ամենը դեռ շարունակվում է, թեև քիչ է մնացել: Շարունակվում է և դռնեդուռը, և բակային հանդիպումները, վաղը (արդեն այսօր) Էրեբունի համայնքում, Ազատամարտիկների համայնքում կանցկացնի հերթական հանրահավաքը, հետո երթը, հետո հանրահավաք կլինի Մասիվում և վերջապես կգա քարոզարշավի վերջին օրը՝ մայիսի 29-ը:

Սիրելի քաղաքացի, սիրելի ընտրող, այդ օրը կարևորագույն հանգրվան է Հայաստանի պատմության համար:
Այդ օրը Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարները մայիսի 31-ի ընտրություններից առաջ իրենց վերջին ուղերձն են հղելու ժողովրդին՝ մեզ: Մայիսի 31-ը մեր երկրում իրավիճակը փոխելու հնարավորության օրն է, որը մեզնից ոչ մեկն իրավունք չունի բաց թողնելու: Ժամանակն է միասնական կամքով գնալ ընտրություններին ու ոչ ասել ամենաթողությանը, ոչ ասել կրիմինալին, ոչ ասել ծաղր ու ծանակին, ստրկությանը: Բայց մինչ այդ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է լսել վերջին ուղերձը:

Այդ օրը յուրաքանչյուրիս ներկայությունը խիստ կարևոր է հանրահավաքին, քանզի հաջորդ օրը քարոզչությունն արգելված է և սովորական ճանապարհով տանը նստած, թերթերի, ինտերնետի կամ այլ միջոցով չենք կարող ծանոթանալ այդ ուղերձին, իսկ ուղերձը լինելու է խիստ կարևոր, խոսվելու է շատ կարևոր բաների մասին:

Ուրեմն, բոլորս միասին, մայիսի 29-ին դեպի Մատենադարան, ոչ ասելու ավազակապետական իշխանությանը, տեր կանգնելու մեր իրավունքներին, հաղթելու:

Chuk
27.05.2009, 03:31
Բազում են մարդիկ, ովքեր կարծում են, որ սովորական հանրահավաքային պայքարն ու ընտրություններին մասնակցությունն այնքան էլ արդյունավետ միջոց չի, ու անընդհատ շահարկում են «վճռական» պայքարի մասին խոսակցությունները: Այն, որ այդ խոսակցությունները թրծվում են իշխանական խոհանոցում ու միայն խմորումներն են, որ լինում են շարքային քաղաքացու մոտ, իմ համոզմունքն է: Իրականում պայքարը վճռական է, պայքարը հետևողական է և յուրաքանչյուր հանրատահավաքը այդ պայքարի կարևորագույն հանգրվան է: Մայիսի 29-ի հանրահավաքը, ինչպես արդեն նշեցի, ամենակարևոր դրվագներից է լինելու պայքարի: Բայց այս պահին ուզում եմ ուղղակի մեջբերեմ Նիկոլ Փաշինյանին իր կայքում ուղղված մի հարցն ու դրան արձագանքը, որն անուղղակիորեն առնչվում է հենց այս հարցին.

Նամակ Հայկից

Ողջույն Նիկոլ, վաղուց չեմ գրել: Հենց նոր լսեցի Ահարոն Ադիբեկյանի “սոցիոլոգիական հարցումների” արդյունքները: Կարծում եմ դու էլ ես լսել արդեն: Ուրեմն իմացիր, թե ինչպես են պատրաստվում ացկացնել իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրությունները: Ես ազնվորեն ասեմ. թեև մասնակցում եմ բոլոր հանրահավաքներրին ու իրականացվող ակցիաներին, սակայն արդեն համոզվել եմ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԵՆՔ ՓՈԽԻ ՈՉ ՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ: Եթե սխալ եմ, ուղղիր: Համենայն դեպս, ամսի 31-ին մենք կունենանք նոր քաղքապետ ի դեմս Չոռնի գագոյի: Ես ուզում եմ ասել, որ պայքարին կմիանամ միայն եթե այն տեղափոխվի փողոց: Մաղթում եմ Քեզ և մեզ բոլորիս հաջողություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. դուք մոռանում եք, որ պայքարը փողոց տեղափոխվել է ընտրական տեղամասից, ու եթե 2008 թ. փետրվարի 19-ին ընտրական տեղամասում պայքար չլիներ, փողոցում պայքար չէր լինի երբեք: Ու եթե դուք մայիսի 31-ին չգնաք քվեարկության, եւ ձեր ձայնը չտաք Հայ ազգային կոնգրեսին, այդպիսով լրջագույն հարված հասցրած կլինեք այն պայքարի հեռանկարին, որ փափագում եք: Եթե ուզում եք պայքարին հավատարիմ մնալ, պետք է գնաք ընտրությունների եւ քվեարկեք: Հակառակ դեպքում անուղղակի կերպով կքվեարկեք այս իշխանության օգտին, Ահարոն Ադիբեկյանը կասի` բա որ ասո՞ւմ էի: Այդ թվերը հենց դրա համար են հրապարակում, որ ձեզ եւ մեր մյուս համախոհներին դատապարտեն դեպրեսիայի, որ մարդը հրաժարվի պայքարից: Պայքարը միայն հանրահավաքն ու երթը չէ, տեղամաս գնալը եւ քաղաքացիական պարտքը կատարելը նույնպես պայքարի ձեւ է, պայքարի հզոր ձեւ: Եւ ի դեպ, մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանում բոլոր քաղաքական հարցերի, ճգնաժամերի հանգուցալուծման տեղը դառնա ընտրական տեղամասը: Մեր պայքարը ընտրությունների ազատության համար է, եւ ընրությունից հրաժարվելով՝ դժվար կլինի պայքարել հանուն այդ նպատակի: Ընդգծում եմ, մեր պայքարը հանուն այն բանի է, որ Հայաստանում այլեւս փողոցային պայքարի կարիք չլինի, որ մեր սերունդները ստիպված չլինեն գիշերներ անցկացնել Ազատության հրապարակում եւ քաղաքական իրենց իրավունքը իրացնելու լիարժեք հնարավորություն ստանան ընդամենը ընտրական տեղամաս գնալով: Եւ ընտրական տեղամասը հենց այդպես զիջելով, մենք ընդամենը կկորցնենք մեր պայքարի իմաստն ու նպատակակետը:

Եւս մեկ հանգամանք եմ ուզում նշել. հանցագործ իշխանությունները ընտրությունները կեղծում են, երբ դրանք կեղծելու կարիք է լինում: Եթե դուք չեք գնում տեղամաս, մյուսը չի գնում, երրորդը չի գնում, նրանք այլեւս կեղծելու կարիք չեն էլ ունենում, որովհետեւ իրենք-իրենց քվեարկություն են անցկացնում, փակում բոլոր հարցերը, եւ ասում` մենք ստացել ենք «ժողովրդի վստահության քվեն», էլ ի՞նչ եք ուզում: Եթե անգամ համոզված ենք, որ ընտրությունների արդյունքները կեղծելու են, առավելեւս այս պարագայում պետք է գնալ քվեարկության: Հանուն ինչի՞, կհարցնեք դուք: Թեկուզ հանուն այն բանի, որ չդառնանք նրանց հանցակիցը, որ նրանք չմտածեն, որ մեր հանրությունը, մենք բոլորս կորցրել ենք դիմադրելու ուժն ու ընդունակությունը, չմտածեն, թե մենք կորցրել ենք պայքարի կամքը: Թեկուզ հանուն նրա, որ նրանք հասկանան` մեզ չի կանգնեցնի ոչինչ, ոչինչ մեզ չի կանգնեցնի, ու մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, պայքարելու ենք այնտեղ, որտեղ հնարավոր է, պայքարելու ենք այնտեղ, որտեղ անհնար է անգամ, պայքարելու ենք այն ժամանակ, երբ ոգեւորված ենք, պայքարելու ենք այն ժամանակ, երբ հուսահատված ենք, եւ ուրեմն` մեր պայքարը անկասելի է:

Սիրելի Հայկ, եթե ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի մայիսի 31-ին ներկայանա ընտրական տեղամաս ու քվեարկի, ընտրությունների արդյունքները կեղծելը տասնապատիկ կդժվարանա, ու եթե այսքանից հետո այնուամենայնիվ կեղծեն, պայքարը իսկապես դուրս կհորդի փողոց: Եթե նրանք մտադիր են կեղծել, ու այդպիսով հաղթանակ տոնել, մենք առնվազն պետք է մեզնից կախվածը անենք այդ ամենը թույլ չտալու համար: Իսկ ընտրողը մայիսի 31-ին այդ անելու մի ձեւ ունի` գնալ տեղամաս եւ քվեարկել: Սիրելի Հայկ, համոզված եմ, որ դուք չեք լքի այս սկզբունքային պայքարի դիրքերը. հանրահավաքային պայքարը ուղղակի անիմաստ է առանց ընտրական պայքարի: Եւ հիշեք, մեր պայքարը հանուն ընտրությունների ազատության եւ օրինականության է, եւ այս իրավիճակում հրաժարվել մասնակցվել ընտրություններին, նույնն է, թե հանուն խաղաղության հրաժարվել հայրենիքը պաշտպանելու գործից: Լավագույն մաղթանքներս, եւ ամուր եղեք:

Եվ ուրեմն եկեք հիշենք, որ այս պայքարը կախված է մեզնից յուրաքանչյուրի ակտիվությունից, մեզնից յուրաքանչյուրի վճռականությունից, հետևաբար, բոլորս միասնի, մայիսի 29-ին դեպի Մատենադարանին հարակից տարածք, ոչ ասելու բոլոր սևաթույր ու դմբլադեմ իշխանիկներին, այո՛ ասելու արդարության, այո՛ ասելու մեր պայքարին, գնալու մինչև վերջ, ՀԱՂԹԵԼՈՒ՛:

Chuk
27.05.2009, 20:33
«Մարտի 1-ին բոլորս ենք պարտվել», - հանրապետության օրվան նվիրված իր ուղերձում հայտարարել է ՀՀ ինքնակոչ նախագահ Սերժ Սարգսյանը (ուղերձն ամբողջությամբ կարդացեք օրինակ այստեղ (http://tert.am/am/news/2009/05/27/may28/)): «Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում ևս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուժողականությունը, տիրապետում են կրքերը», - շարունակում է ոչընտիրը:

Սերժ Սարգսյանը շատ կուզեր, երազում է, որ ամենն այդպես լինի: Մարտի 1-ի դեպքերի այդ կամային մեկնաբանությունը, սակայն, դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ, դա վիրավորանք է, զրպարտությունն է: Այո՛, ներքին կեղեքիչը բիրտ ուժով հարձակվել է այդ օրը ժողովրդի վրա, որի արդյունքում հայ ազգն առնվազն 10 զոհ է տվել, բազում վիրավորներ, քաղբանտարկյալներ... սակայն հայ ժողովրդի միասնականությունն այդ օրը չի խարխլվել, հայ ժողովուրդը այդ օրը իսկական պարտություն չի կրել, քանի որ մնացել է ոտի վրա, չի կորցրել իր վճռականությունը, շարունակել է մնալ համախմբված ու շարունակել է իր պայքարը ամենդժվար պայմաններում, անգամ այդ դեպքերից ավելի քան մեկ տարի հետո շարունակում է նույն վճռականությամբ, կորովով, կամքով: Դա պարտություն չի, դա կրած ուժեղագույն հարված է, բայց որը չի հաջողացրել մեզ՝ հայ ժողովրդիս ծնկի բերել:

Սերժ Սարգսյանն ակամա խոստովանում է իր թաքուն հույսը, որ ժողովուրդը կդադարի միասնական լինել ու կնահանջի, բայց Սերժ Սարգսյանն իր ծոծրակը կտեսնի, իսկ իմ նահանջելը չի տեսնի: Որովհետև պայքարելու եմ մինչև վերջ: Պայքարելու եմ վճռական ու պայքարելու եմ ոչ մենակ: Իմ նման տասնյակ հազարավոր մարդիկ վճռականորեն ասում են նույն բանը. «Հույս չունենաս, Սերժ, ծոծրակդ կտեսնես, մեր նահանջը չես տեսնի, մեր միասնականության խաթարումը չեմ տեսնի»:

Մայիսի 29-ին հանրահավաք է:
Մեզնից յուրաքանչյուրի համար սա նաև թասիբի հարց պետք է լինի:
Պարտք կեղեքիչների կողմից Երևանի փողոցներում սպանված առնվազն տաս քաղաքացիների առաջ:
Պարտք Արցախյան ազատամարտի այն հերոսների առաջ, ովքեր արյուն են տվել Ղարաբաղի համար, իսկ կեղեքիչը այսօր դա փորձում է ուրանալ:
Պարտք դեռևս բանտերում գտնվող մեր 55 քաղբանտարկյալների առաջ:
Պարտք 88-ի շարժումն իրենց ուսերին կրած իսկական հայրենասերների առաջ:

Ուրեմն այդ օրը նորից, բոլորս վճռական դեպի Մատենադարանին հարակից տարածք, մասնակցելու Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած համապետական հանրահավաքին, ասելու, որ չենք հանդուրժելու հանրապետության օրով ոչընտիր նախագահի ուղերձի ծաղրական նոտաները:

Կհանդիպենք հանրահավաքին:

Գալաթեա
28.05.2009, 01:47

Չուկ, ստորագրում եմ յուրաքանչյուր բառիդ տակ։
Չեմ նահանջելու։ Գնալու եմ մինչև վերջ։

Հակառակ դեպքում առաջին հերթին ինքնահարգանքս կկորցնեմ։
Իսկ ինքնահարգանքից շատ բան է սկսվում։ Հարգանքը ընտանիքի, ընկերոջ ու երկրի հանդեպ։

Թաղային հանրահավաքներն ապացուցեցին, որ մենք չենք կոտրվել։ Դրանք թաղից թաղ ավելի բազմամարդ ու թեժ էին դառնում ու դա պատահական չէր։
Ոչ ոք իրավունք չունի հուսահատվելու, քանի որ դրանով մենք մեր ընկերներին ենք դավաճանում։ Մեր երկրին։ Ինքներս մեզ։

Հուսահատությունը հավասարազոր է նահանջի։ Նահանջը՝ ողնաշարի բացակայության։

Մենք կապացուցենք, որ մեր ողնաշարը չեն կոտրել ու չեն կարող կոտրել։

murmushka
28.05.2009, 21:10

ես էլ եմ ներկա լինելու, ու հաստատ չեմ նահանջելու ու թույլ չեմ տալու, որ մոռացվեն Մարտի 1-ի անմեղ զոհերը, մեղավորներն անպայման պատժվելու են, լինի սահամանադրական, թե այլ տարբերակով

Chuk
28.05.2009, 23:25
Բարեբախտաբար Բեգլարյանի բլոգը այցելելու ժամանակ ու խնդիր չունեմ, սակայն նոր այսօրվա Առավոտի համարն էի թերթում ու այդ բլոգի հարց ու պատասխանից մեջբերումներ տեսա: Հետաքրքրեց, որոշեցի աչքի անցկացնել: Հարցերից մեկը, ավելի ճիշտ դրա պատասխանը խիստ հետաքրքրեց: Մեջբերում եմ հարցն իր պատասխանով.

Արտուշ. Հա, բա Կենտրոնի հաջողությունները... Էդ Հյուսիսային պողոտա՞ն էր հաջողություն, էդ անճաշակ շենքե՞րը, թե՞ կաֆեները կամ թե չէ՝ անօրինական ծառահատումները, որ արվեցին՝ տեղը գարաժ ու կաֆե, եւ էլ չեմ իմանում՝ ինչ սարքեցին... 7 տարվա մեջ մի բան է արվել կիսատ-պռատ՝ աղբահանությունը եւ աղբի ամանները: Այ, էդ մեծ հաջողություն ա, սենց որ գնանք՝ մի 250 տարի հետո կհաջողվի Կենտրոնը իրոք կենտրոն դարձնել:

Բեգլարյան. Հարգելի Արտուշ, Հյուսիսային պողոտայի կառուցապատման տակ ստորագրել է Ձեր համախոհը՝ Արարատ Զուրաբյանը: Երեւի ապատեղեկացված եք: Եվ քանի որ Ձեր հարցի սկիզբն իսկ ապատեղեկացվածություն պարունակող տարր ունի, թույլ տվեք չպատասխանել հարցի մյուս շեշտադրումներին: Լայնախոհ եղեք հարցերում եւ մի քիչ էլ շրջահայաց:

Վերանանք, այն հանգամանքից, որ պատասխանը ոչ այլ ինչ է, քան պարզ «կռուտիտ» ու իրականում ընդհանրապես պատասխան չէ: Իսկ ուշադրություն դարձնենք մեկ այլ բանի, նորից կարդանք, թե ինչ է ասում Բեգլարյանը (կամ նրա տեսակետը ներկայացնող կայքի պատասխանատուն): Ասում է. «Ձեր համախոհը՝ Արարատ Զուրաբյանը...»:

Պարոն Բեգլարյան, նորից եմ կարդում հարցը: Հետո նորից: Նորից ու նորից: Որտե՞ղ է գրված, որ հարց տվող Արտուշը Արարատ Զուրաբյանի, կամ Հայ Ազգային Կոնգրեսի համակիրն է: Ոչ մի տեղ: Ընդամենը քաղաքացի է, որն ունի բողոք: Բայց Դուք չեք սխալվել, պարոն Բեգլարյան: Իհարկե նա մեր համակիրն է: Ու Դուք դա հաստատ գիտեք: Դուք միանշանակ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ձեր հակառակորդն է, իսկ խնդիրները հստակ տեսնողներն ու հասկացողները, մեր համակիրները:

Սիրելի հայրենակից, նրանք իրենք էլ գիտեն, որ մենք միակամ ենք ու միասին: Բայց այն ժամանակը չի, երբ այդ միասնականությունը պետք է ցույց տալ լոկ մտքում, այժմ դա տեսողական ցույց տալու խնդիր կա: Ուրեմն վաղը՝ մայիսի 29-ին, մենք ցույց ենք տալու, որ այո՛, Երևանին վերաբերվող, Հայաստանին վերաբերվող ցանկացած խնդիր տեսնող ու քննադատող քաղաքացին իրենց դեմ է ու մեր համակիրն է, ուրեմն վաղը, միասին, միասնաբար դեպի հանրահաք :)

Artgeo
28.05.2009, 23:26
Ժամ չկա ոնց որ գրած :esim

Chuk
28.05.2009, 23:28
Ժամ չկա ոնց որ գրած :esim

Եթե չկա՝ կլինի: Վաղը, ավելի ճիշտ արդեն այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 18:30-ին, Մատենադարանի հարակից տարածքում:

Գալաթեա
28.05.2009, 23:41
Բարեբախտաբար Բեգլարյանի բլոգը այցելելու ժամանակ ու խնդիր չունեմ, սակայն նոր այսօրվա Առավոտի համարն էի թերթում ու այդ բլոգի հարց ու պատասխանից մեջբերումներ տեսա: Հետաքրքրեց, որոշեցի աչքի անցկացնել: Հարցերից մեկը, ավելի ճիշտ դրա պատասխանը խիստ հետաքրքրեց: Մեջբերում եմ հարցն իր պատասխանով.

Վերանանք, այն հանգամանքից, որ պատասխանը ոչ այլ ինչ է, քան պարզ «կռուտիտ» ու իրականում ընդհանրապես պատասխան չէ: Իսկ ուշադրություն դարձնենք մեկ այլ բանի, նորից կարդանք, թե ինչ է ասում Բեգլարյանը (կամ նրա տեսակետը ներկայացնող կայքի պատասխանատուն): Ասում է. «Ձեր համախոհը՝ Արարատ Զուրաբյանը...»:

Պարոն Բեգլարյան, նորից եմ կարդում հարցը: Հետո նորից: Նորից ու նորից: Որտե՞ղ է գրված, որ հարց տվող Արտուշը Արարատ Զուրաբյանի, կամ Հայ Ազգային Կոնգրեսի համակիրն է: Ոչ մի տեղ: Ընդամենը քաղաքացի է, որն ունի բողոք: Բայց Դուք չեք սխալվել, պարոն Բեգլարյան: Իհարկե նա մեր համակիրն է: Ու Դուք դա հաստատ գիտեք: Դուք միանշանակ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ձեր հակառակորդն է, իսկ խնդիրները հստակ տեսնողներն ու հասկացողները, մեր համակիրները:

Սիրելի հայրենակից, նրանք իրենք էլ գիտեն, որ մենք միակամ ենք ու միասին: Բայց այն ժամանակը չի, երբ այդ միասնականությունը պետք է ցույց տալ լոկ մտքում, այժմ դա տեսողական ցույց տալու խնդիր կա: Ուրեմն վաղը՝ մայիսի 29-ին, մենք ցույց ենք տալու, որ այո՛, Երևանին վերաբերվող, Հայաստանին վերաբերվող ցանկացած խնդիր տեսնող ու քննադատող քաղաքացին իրենց դեմ է ու մեր համակիրն է, ուրեմն վաղը, միասին, միասնաբար դեպի հանրահաք :)

Չուկ...մենակ դու կարայիր էս նեղ մաջալին էդ բանը նկատեիր.. :)

Պարզվում ա մեր քաղաքի մասին մենակ ՀԱԿ-ի համակիրներն են հոգում...ու Գագոն դա պրիզնատ ա գալիս :D
Դեմք ես դու :)

Հայկօ
28.05.2009, 23:49
Նման մի բան էլ էս վեջերս թերթերից մեկում աչքովս ընկավ: Հեռախոսային հարցումից մեջբերում էր, որ մոտավորապես էս տեսքն ուներ.

- Բարև ձեզ, բլա-բլա, Դուք ու՞մ եք ընտրելու:
- Ես արդարություն ու ազնվություն եմ ընտրելու:
- Իսկ ինչու՞ եք կարծում, որ իշխանական թեկնածուն ազնիվ ու արդար չէ::D:D:D

Elmo
29.05.2009, 17:07
Հայդը վերցնում եմ, Ձայնալարի հետ գանք հանրահավաքը մոդերավորելու: Որ հանկարծ ընդեղ թեմայից դուրս են եկել չէ: Սաղ ելույթները ջնջելու ենք, Լևոնին տուգանային միավոր տանք: Դիմավորեք՝ Ժամը 19:00 գալու ենք:

ministr
29.05.2009, 17:54
Եվ էլ ոչ մի էս յան էն յան,
Բոլորդ դեպի Մատենադարան :))

Elmo
29.05.2009, 21:04
Գնացի հանրահավաքի մասնակցեցի եկա:
Ուշադրություն չդարձրեցի ընդեղ բեմում ով ինչ եր խոսում, որովհետև զարմացած էի: Զարմացած ժողովրդին էի նայում: Վերջին 15 տարիներին ցանկացած մարդաշատ վայրում հայտնվելուց, միշտ հանդիպել եմ տհաճ հրմշտոցի, իրար նկատմանբ մունաթով ու լարված վերաբենմունքի, մռայլ, դժգոհ դեմքերի:

Էս անգամ հայտնվելով մարդկանց մեծ խմբի մեջ՝ ապշած եմ մնացել: Անցել ենք հազարից ավել մարդկանց խմբի միջով, որպեսզի բարձրանանք ամբիոնի մոտ: Մարդիկ ոչ միայն ճանապարհ էին տալիս, այլ մի տեսակ, ոնց որ բոլորը ծանոթ մարդիկ լինեին: Ոչ մի հրմշտոց, ոչ մի քաքշուկ, ոչ մի իրար խանգարել: Չտեսա ոչ մի մունաթով մարդ: Ոնց որ բոլորը իրար բարեկամ լինեին: Ամենասկզբում մի քանի տատիներ կային, գիժ գիժ գոռացող մի հատ տատի էլ կար: Այ էդ տատիներին ա Հայլուրը նկարում ու ցույց տալիս, յանիմ տեսեք ովքեր են գալիս հանրահավաքներին: Կարճ ասած իրար նկատմամբ տենց լավ տրամադրված, համերաշխ, բարի ժողովուրդ հավաքված չեմ տեսել: Գոնե մի օր ամբողջ հանրապետությունը այ տենց իրար հետ համերաշխ ու իրար սիրող լինի, մենք բոլորդ լավ կապրենք: Իրոք ահագին զարմացած եմ, դեռ չեմ հավատում տեսածիս:

ministr
29.05.2009, 22:00
Պետք ա էն փետրվարյան ցույցերը տեսնեիր մի երկու անգամ ներսից... Հետաքրքիր ու զարմանալի մթնոլորտ էր:

Ambrosine
29.05.2009, 22:52
ես էլ էս վերջերս գլուխ էի պահում. դասերիս, ծնողներիս պատճառով ներկա չէի կարողանում գտնվել ՀԱԿ-ի հանրահավաքներին: Այսօր վճռել էի անպայման ներկա գտնվել: Տանից փախա:D Մինչ ծնողներս տուն կգային, ես տանից դուրս եկա ու....ճիշտ է, 40 րոպե է ինչ տանն եմ ու դեռ քարոզ եմ լսում գլխիս, բայց չեմ փոշմանել: Նորից զգացի այդ շունչը՝ հաղթանակի շունչը: Հպարտ եմ իմ ժողովրդով, որ նրանց ոչինչ չի կոտրել, ոչինչ. նրանք դեռ ավելի վճռական են, քան անցյալ տարի՝ Ազատության հրապարակում:

Իսկ երթը :love
ուղղակի պետք էր ներկա լինել. դա բառերով փոխանցելու չի: Միայն այն, որ ամբողջ երթի ընթացքում 10-12 տարեկան երեխաներն էին վանկարկում՝ Ազատ, անկախ Հայաստան... արդեն ապշեցուցիչ է: Հիանում եմ մեր ապագա սերնդով

Հարգանքներս Հատուկ գնդին, Հիմային ու մյուսներին...

Հայկօ
29.05.2009, 23:20
Հզոր էր: Հզոր ա: Հզոր ենք:

Աբելյան
29.05.2009, 23:24
Գնացի հանրահավաքի մասնակցեցի եկա:
Ուշադրություն չդարձրեցի ընդեղ բեմում ով ինչ եր խոսում, որովհետև զարմացած էի: Զարմացած ժողովրդին էի նայում: Վերջին 15 տարիներին ցանկացած մարդաշատ վայրում հայտնվելուց, միշտ հանդիպել եմ տհաճ հրմշտոցի, իրար նկատմանբ մունաթով ու լարված վերաբենմունքի, մռայլ, դժգոհ դեմքերի:

Էս անգամ հայտնվելով մարդկանց մեծ խմբի մեջ՝ ապշած եմ մնացել: Անցել ենք հազարից ավել մարդկանց խմբի միջով, որպեսզի բարձրանանք ամբիոնի մոտ: Մարդիկ ոչ միայն ճանապարհ էին տալիս, այլ մի տեսակ, ոնց որ բոլորը ծանոթ մարդիկ լինեին: Ոչ մի հրմշտոց, ոչ մի քաքշուկ, ոչ մի իրար խանգարել: Չտեսա ոչ մի մունաթով մարդ: Ոնց որ բոլորը իրար բարեկամ լինեին: Ամենասկզբում մի քանի տատիներ կային, գիժ գիժ գոռացող մի հատ տատի էլ կար: Այ էդ տատիներին ա Հայլուրը նկարում ու ցույց տալիս, յանիմ տեսեք ովքեր են գալիս հանրահավաքներին: Կարճ ասած իրար նկատմամբ տենց լավ տրամադրված, համերաշխ, բարի ժողովուրդ հավաքված չեմ տեսել: Գոնե մի օր ամբողջ հանրապետությունը այ տենց իրար հետ համերաշխ ու իրար սիրող լինի, մենք բոլորդ լավ կապրենք: Իրոք ահագին զարմացած եմ, դեռ չեմ հավատում տեսածիս:
Դու մեզ լրիվ հասկացար::)

Ambrosine
29.05.2009, 23:28
Հզոր էր: Հզոր ա: Հզոր ենք:
բա հետո դուք Հյուսիսային պողոտա բարձրացաք?
մենք քայլեցինք նաև այդտեղ, մեզնից առաջ երեխեքն էին՝ դհոլներով, շեփորով... վանկարկում էին՝ Լևոն, Լևոն... այնքան հզոր էր այդ ալիքը, որ հրապարակից դեռ լսվում էր, և այդ ձայնի դեմ անզոր էին նույնիսկ շատրվանները :hands
կարճ ասած՝ շատ լավ էր:yahoo
ամբողջ ճամփին էլ թե մեծերը, թե փոքրերը խոսում էին հանրահավաքից.. մի տարեց մարդ ասում էր, թե՝ դե թող մի ուրիշ կուսակցություն կարողանա հավաքել այսքան մարդ, թող հավաքի ու գլուխ գովա:hands հետո շարունակեց՝ այլ ուժերի կազմակերպած հանրահավաքների գնում են պարտադրված, իսկ այստեղ ցույց տվեք մեկին, ով պարտադրված է եկել, բոլորը եկել էին իրենց կամքով, իրենց որոշմամբ... հետո էլ հավելեց՝ ապրի մեր երիտասարդությունը, զգացվում էր շունչը, մի ուրիշ թափ է հաղորդել էս պայքարին..

ու այսպես մինչև Հյուսիսային պողոտա, որտեղ էլ մեզ մոտենում հանրահավաքից էին հարցնում.... էլի եմ ուզում:D

Elmo
29.05.2009, 23:28
Դու մեզ լրիվ հասկացար::)

Ձեզ հասկացա, ձեզնով ուրախացա, հպարտացա, միացա:
Բայց մեկ ա Լևոնին չեմ համակրում չեմ համակրել, չեմ համակրելու: Միակ բանը, որ իրան կսատարեմ անել, էդ սրանց վռնդելն ա, դրանից հետո իրան վռնդողների կողքին եմ կանգնած լինելու:

Հայկօ
29.05.2009, 23:37

Ճիշտը էդ ա: Վռնդող միշտ պիտի լինի:

Աբելյան
29.05.2009, 23:39
Հարգանքներս Հատուկ գնդին, Հիմային ու մյուսներին...
Մերսիիի~:)
Լավն ենք, չէ՞;)

Իսկականից իմ բոլոր սպասելիքները արդարացան: Մայիսի մեկի միտինգից էլ շատ էինք: Ու սրանով քարոզչությունը պրծավ:
Էն, ինչ ՀԱԿ-ը արեց իրա համեստ միջոցներով էս մի ամսվա մեջ, հերոսություն ա: Ես հիացած եմ: Ու ավելի հիացած եմ էն բանի համար, որ ես էլ եմ էդ ամեն ինչի մեջ իմ լուման ներդրել: Նենց որ, էս հաղթանակի (չեմ կասկածում հաղթանակի մեջ, մանավանդ էս տեսակ քարոզարշավից, ու մանավանդ էսօրվա միտինգից հետո) համար ամենաշատ ուրախացողներից մեկը ես կլնեմ:
Կոնգրեսը էն աշխատանքը որ տարավ, երիտասարդական թևը, ու հատկապես Հատուկ Գունդը իրա դերն ունեցավ: Ապրի Գունդս: Իրա ներուժով ու եռանդով էնքան բան արեց, որ դրա դիմաց հանրապետականի կամ բարգավաճի ջահելությունը միլիոններ կստանար:

Kuk
29.05.2009, 23:39
Ձեզ հասկացա, ձեզնով ուրախացա, հպարտացա, միացա:
Բայց մեկ ա Լևոնին չեմ համակրում չեմ համակրել, չեմ համակրելու: Միակ բանը, որ իրան կսատարեմ անել, էդ սրանց վռնդելն ա, դրանից հետո իրան վռնդողների կողքին եմ կանգնած լինելու:

Եթե իրան նենց չպահեց, ոնց ես ու դու ենք ուզում, ես էլ եմ քո կողքը;)

murmushka
29.05.2009, 23:42
լյաաաաաաաաավ էինք
այսինքն լավն ենք
այսօրվա էներգետիկան մի տեսակ ուրիշ էր, նորից զգացվում էր Ազատության հրապարակի շունչը, զգացվում էր, որ մոտ ենք հաղթանակին, զգացվում էր, որ պատրաստ ենք հաղթելու, զգացվում էր, որ պայքարելու ենք մինչև վերջ
Հաղթելու ենք:hands

Mephistopheles
29.05.2009, 23:47
Ձեզ հասկացա, ձեզնով ուրախացա, հպարտացա, միացա:
Բայց մեկ ա Լևոնին չեմ համակրում չեմ համակրել, չեմ համակրելու: Միակ բանը, որ իրան կսատարեմ անել, էդ սրանց վռնդելն ա, դրանից հետո իրան վռնդողների կողքին եմ կանգնած լինելու:

Էլմօ ջան, ուրեմն էդ մարդուն տանել չես կարողանում, բայց ամենապատասխանատու ու դժվար գործը իրեն ես տալիս … ու ձրի և ուզում ես որ դու էլ ոչինչ չանես, բացի երևի ընտրություններին ձայնդ իրեն տալուց, էն էլ լավագույն դեպքում… արդար չի չէ՞ տիկնիկային ախպեր… դու կուզենայի՞ր որ քեզ հետ այդպես վարվեին…

Լավ էլի Էլմօ ջան, լավ էլի, վռնդող էիք Ռոբին վռնդեիք, Սերժին վռնդեիք առանց Լևոնի…էն ղեկավարին որ չեք կարողանում վռնդել, նրա վռնդողին կյանքում չեք կարող… անհաղթ հերոս քաջ նազար որ մին զարկի ջարդի հազար

Elmo
29.05.2009, 23:50
Էլմօ ջան, ուրեմն էդ մարդուն տանել չես կարողանում, բայց ամենապատասխանատու ու դժվար գործը իրեն ես տալիս … ու ձրի և ուզում ես որ դու էլ ոչինչ չանես, բացի երևի ընտրություններին ձայնդ իրեն տալուց, էն էլ լավագույն դեպքում… արդար չի չէ՞ տիկնիկային ախպեր… դու կուզենայի՞ր որ քեզ հետ այդպես վարվեին

ես Քոչարյան բերեմ հայաստան, Սերժ բերեմ թող ինձ վառեն: Արդար կլինի:
Իսկ անելու, չանելու հարցով, ես միշտ էլ ասել եմ: Ամենավճռական պահին կվազեմ ժողովրդի մոտ: Շաատ շուտվանից եմ ասում: Մի տարի ա ասում եմ:

Էլմօ ջան, ուրեմն էդ մարդուն տանել չես կարողանում

Չէ Մեֆ ջան: Մեծ մարդ ա, ինչի՞ պիտի իրան տանել չկարողանամ: Պարզապես չեմ համակրում, չեմ ընդունում: Էսօր ազգը իրան ընտրում ա որպես ռեժմը քանդելու, հաստաքամակներին վռնդելու միջոց: Ես էլ համաձայն եմ ազգի հետ: Բայց մենակ ազգի հետ, ոչ իրա հետ:

Rammer
29.05.2009, 23:53
ես Քոչարյան բերեմ հայաստան, Սերժ բերեմ թող ինձ վառեն: Արդար կլինի:

Էն դաշնակների կլիպը հիշեցի:D

Elmo
29.05.2009, 23:54
Էն դաշնակների կլիպը հիշեցի:D

Դաշնագների հետ գործ չունես: էս ուրիշ թեմայա:

ministr
29.05.2009, 23:55
Ես արդեն հաստագլուխների ու հաստաքամակների հետ ել եմ համաձայն... մենակ թե էն առաջին հանրապետության սխալները նույնությամբ հիմա չկրկնեն ու ես երկիրը վարի չտան: Ինչ որ անումա ՍՍ-ը կամ գիտակցաբար կամ անգիտակցաբար: Այ էսքանով հանդերձ ընդունեւմ եմ ԼՏՊ-ին

Գալաթեա
29.05.2009, 23:55
Էսօր մի այլ կարգի հավես միտինգ էր :)
Նույնիսկ նրանք, ովքեր հռետորական արվեստի պահով խեղճացել-մեղճացել էին մինչ այժմ՝ տժժցնում էին :)
Ժողովուրդն էլ էր լավը։
Սկզբի մինի ռոք համերգն էլ էր շատ տեղին ու աշխուժացնող։
Ինձ էնքան հետաքրքիր ա, ո՞ր մի այժմ գոյություն ունեցող ու ՀԱԿ-ին մրցակից կուսակցությունը կարող էր ինքնակամ էդքան մարդու հավաքեր...ոչ թե Չռչռգյոլից զոռով քաշ տար՝ կովի տակից ու խոտ հնձելուց կտրելով։

Երթի մասին էլ չեմ խոսում...դա մի այլ պատմություն էր, հատկապես Մյասնիկյանի արձանին մոտենալիս հազարավոր մարդկանց քար լռությունն ու վեր պարզված բռունցքները..

Հաղթանակ էր :)

Chuk
29.05.2009, 23:58
Ես էսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանում չկա որևէ հանրահավաք, որտեղ ավտոբուսներով մարդ չբերեն :oy

ՀԱԿ հանրահավաքներին ավտոբուսներով ոստիկան են բերում,
մյուսների «հանրահավաքներին»՝ ժողովուրդ :D

Հայկօ
30.05.2009, 00:06
Ես էսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանում չկա որևէ հանրահավաք, որտեղ ավտոբուսներով մարդ չբերեն :oy

ՀԱԿ հանրահավաքներին ավտոբուսներով ոստիկան են բերում

Հակասություն եմ տեսնում էս տրամաբանության մեջ:

Mephistopheles
30.05.2009, 00:08
ես Քոչարյան բերեմ հայաստան, Սերժ բերեմ թող ինձ վառեն: Արդար կլինի:
Իսկ անելու, չանելու հարցով, ես միշտ էլ ասել եմ: Ամենավճռական պահին կվազեմ ժողովրդի մոտ: Շաատ շուտվանից եմ ասում: Մի տարի ա ասում եմ:

Չէ Մեֆ ջան: Մեծ մարդ ա, ինչի՞ պիտի իրան տանել չկարողանամ: Պարզապես չեմ համակրում, չեմ ընդունում: Էսօր ազգը իրան ընտրում ա որպես ռեժմը քանդելու, հաստաքամակներին վռնդելու միջոց: Ես էլ համաձայն եմ ազգի հետ: Բայց մենակ ազգի հետ, ոչ իրա հետ:

վառել չէ… ոնց բերել ես տենց էլ կտանես… դա է ձևը որ յուրաքանչյուր իրեն հարգող մարդ պիտի անի… վառեն հեշտ կպրծնես;)… Լևոնը անում ա

ուրեմն դու նրա հետ համաձայն չես, այլ ազգի հետ ես համաձայն… իսկ եթե ազգը Ռոբի հետ համաձայն լիներ… և հետո "ազգը համաձայն ա"-ն ո՞րն է է…

Ամենավճռական պահը սկսվել է 2008-ի Սեպտեմբերի 21-ից հասել ա իրա կուլմինացիային Մարտի 1-ին ու մինչև օրս շարունակվում է… հիմա չգիտեմ դու էդ ընթացքում ազգի կողքին եղել ե՞ս թե չէ…

Elmo
30.05.2009, 00:08
Հակասություն եմ տեսնում էս տրամաբանության մեջ:

Ոստիկանները հիմա կնեղանան ու կոնգրեսին ձայն չեն տա:

Elmo
30.05.2009, 00:10
Ամենավճռական պահը սկսվել է 2008-ի Սեպտեմբերի 21-ից հասել ա իրա կուլմինացիային Մարտի 1-ին ու մինչև օրս շարունակվում է… հիմա չգիտեմ դու էդ ընթացքում ազգի կողքին եղել ե՞ս թե չէ…

Չեմ ուզում խորանամ, երկար բանավեճ ա:
Մենակ կասեմ, որ մինչև 2008 -ի մարտի 1-ը ոչ միայն կողմ չէի Լևոնին ու իր կողմնակիցներին, այլ ահավոր դեմ էի:

Ambrosine
30.05.2009, 00:10
Ոստիկանները հիմա կնեղանան ու կոնգրեսին ձայն չեն տա:
չէ, ընդհակառակը, պիտի ապացուցեն, որ մարդ են

Chuk
30.05.2009, 00:13
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու համար։ Այդ հարցերը ընտրովի կարող են թվալ, բայց հավաստիացնում եմ, դրանք փոխկապակցված են թե՛ ընտրությունների, եւ թե՛ երկրի զարգացման ընդհանուր միտումների տրամաբանությամբ։

* * *

Որքան էլ փորձենք, այնուամենայնիվ անհնար է խուսափել արտաքին քաղաքականության հարցերի արծարծումից, քանի որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու նաեւ միջազգային հարաբերությունների առումով։ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում սպասվող գլխավոր զարգացումը հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում նախատեսված Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումն է, որը, դատելով դիվանագիտական շրջանակներից արտահոսող տեղեկություններից, կարող է շրջադարձային լինել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Այս առումով ուշագրավ պետք է համարել մանավանդ Վլադիմիր Կազիմիրովի մայիսի 13-ի հայտարարությունը, ըստ որի, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ չեն գալու փոխհամաձայնության, հասունացել է նրանց խաղաղություն պարտադրելու անհրաժեշտությունը։ Այսինքն, խոսքը վերաբերում է Դեյտոնյան տիպի մի կարգավորման, որը կիրառվեց Բոսնիական հա­կամարտության պարագայում։ Կազիմիրովը պատահական մարդ չէ Ռուսաստանի կովկասյան քաղաքականության ասպարեզում. թեեւ հանգստյան կոչված, նա շարունակում է մնալ Ղարաբաղի հարցով ամենահեղինակավոր փորձագետն այդ երկրում։ Ուստի պատահական չի կարող լինել նաեւ այս պահին, Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումից առաջ, նրա կողմից արված վերոհիշյալ հայտարարությունը։ Կասկած չկա, որ եթե Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ղարաբաղի հարցում ընդհանուր համաձայնության գան, ապա պարտադրված լուծման կամ Դեյտոնյան տարբերակի կիրառման հնարավորությունը միանգամայն իրական կարող է դառնալ։ Այդ դեպքում հայկական կողմն ստիպված է լինելու վճարել ժամանակին մեզ արված նպաստավոր առաջարկների անխոհեմ մերժման եւ բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրսմղման գինը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Ղարաբաղյան կարգավորման հարցում սկզբունքային համաձայնության կայացմանը, ապա դա կարող է տեղի ունենալ հուլիս ամսին նախագահ Օբամայի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նման գերտերությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շարքում Ղարաբաղն այն խնդիրը չէ, որի շուրջ նրանք չկարողանան համաձայնության գալ։ Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով ճնշումներն, այսպիսով, առաջիկայում ահագնանալու են եւ ավելի եւս ընդգծվելու է դրանց դիմակայման համար անհրաժեշտ ազգային համախմբման հրամայականը։ Այդ համախմբման՝ կոնսոլիդացիայի բանալին, ինչպես նշել եմ նախորդ համաժողովրդական հանրահավաքում, գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ միջոցը քաղբանտարկյալների ազատ արձակումն է եւ Երեւանի քաղաքապետի օրինական ընտրությունների անցկացումը։

* * *

Արեւմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում վերջերս մեզ կշտամբում են, ասելով, թե մենք խանգարում ենք Սերժ Սարգսյանին՝ կարգավորելու Հայաստանի առջեւ կանգնած կենսական ազգային խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրանք չեն զլանում նաեւ մեզ հիշեցնել, որ մենք միշտ կողմ ենք արտահայտվել այդ խնդիրների շուտափույթ լուծմանը, իսկ այժմ, կարծեսթե, դեմ ենք գնում մեր սեփական սկզբունքներին։ Այո, մենք միշտ կողմ ենք եղել հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, համոզված լինելով, որ առանց դրա Հայաստանը տնտեսապես զարգանալու, միջազգային մեկուսացումը հաղթահարելու եւ նորմալ, բարգավաճ, ապահով պետություն դառնալու հնարավորություն չունի։ Բայց մենք երբեւէ մտադիր չենք եղել այդ խնդիրները լուծել ամեն գնով, այն է՝ Ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անտեսման գնով։ Հետեւաբար, ինչպիսի ճնշումներ էլ բանեցվեն մեզ վրա, մենք թույլ չենք տալու հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ չենք համաձայնելու որեւէ լուծման, որում ոտնահարված կլինի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Մենք բազմիցս հայտարարել եւ այսօր էլ հայտարարում ենք, որ ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, չնայած ներքաղաքական լուրջ հակասություններին, չնայած մեր դեմ կիրառվող դաժան բռնություններին, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր այն քայլերին, որոնք չեն հակասում հայ ժողովրդի ազգային շահերին։

Արեւմտյան դիվանագետների կշտամբանքները, թերեւս, որոշ արդարացում կունենային, եթե նրանք, այդքան շահագրգռություն ցուցաբերելով հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում, չմոռանային հիշել նաեւ Հայաստանի առջեւ կանգնած ամենակենսական խնդիրը՝ Սահմանադրական կարգի վերականգնումը եւ ժողովրդավարության հաստատումը, չհանդուրժեին մեր երկրում տիրող բռնությունները, քաղբանտարկյալների առկայությունը, մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող վիճակը։ Այդպես վարվելով, այդ դիվանագետները մոռացության են տալիս իրենց իսկ պատմությունը՝ ժողովրդավարության եւ ազատության համար Եւրոպայում տեղի ունեցած տասնյակ հեղափոխություններն ու հսկայական մարդկային զոհողությունները։ Մոռացության են տալիս, վերջապես, հանուն ստրկատիրության վերացման, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ մղված արյունահեղ քաղաքացիական պատերազմը, որն ինձ համար այդ երկրի պատմության ամենալուսավոր էջն է։

Չկա ավելի կենսական ազգային խնդիր, քան ժողովրդի ազատությունը եւ սեփական երկրում ապահով ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը։ Հետեւաբար, ապացուցելու համար, որ հիրավի անշահախնդիր կերպով հակված է նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արեւմուտքը նախ եւ առաջ պետք է ապացուցի, որ անկեղծորեն շահագրգռված է Հայաստանում լիակատար ժողովրդավարության հաստատմամբ, չհաշտվելով ընտրությունների կեղծման, մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների առկայության, համատարած կոռուպցիայի եւ նմանատիպ այլ բազմաթիվ արատավոր երեւույթների հետ։ Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած անսքող ջանասիրությամբ Արեւմուտքը ոչ թե ցանկանում է օգնած լինել հայ ժողովրդին, ինչպես փորձում է դա ներկայացնել, այլ սպասարկել սեփական շահերը կամ առնվազն ազատվել այդ խնդիրների պատճառած գլխացավանքից։

* * *

Զարմանալիորեն Թուրքիայի եւ Ղարաբաղի հարցերում Սփյուռքի ազգային կառույցների օրակարգը համընկնում է Արեւմտյան կառավարությունների օրակարգին, միայն այն տարբերությամբ, որ եթե վերջիններս այդ հարցերում Հայաստանից զիջումներ են պահանջում, Սփյուռքը պահանջում է հակառակը, այն է՝ չկատարել որեւէ զիջում։ Զարմանալիորեն նույնն է նաեւ Արեւմուտքի եւ Սփյուռքի վերաբերմունքը, կամ ավելի ճիշտ վերաբերմունքի բացակայությունը ժողովրդավարության բնագավառում Հայաստանում տիրող վիճակի նկատմամբ։ Արեւմուտքի պես, Սփյուռքին եւս կարծես-թե ամենեւին չեն հետաքրքրում սեփական ժողովրդի դեմ Հայաստանի իշխանությունների կիրառած բռնությունները, ընտրությունների կեղծումը, քաղբանտարկյալների առկայությունը եւ երկրի թալանը, միայն թե վարչախումբը բավարարի վերը նշված իր երկու ակնկալիքները։ Արեւմուտքն օտար է, նա կարող է այդպես վարվել։ Բայց երբ նույնը կատարում է Սփյուռքը, դա արդեն ողբալի է։

Այս առումով հատկանշական է մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո սփյուռքահայ մի շարք կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ ազգային կոմիտեի (Դաշնակցության), Հայոց եկեղեցու ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունը, որը կուրորեն հավատալով իրադարձությունների պաշտոնական վարկածին, դատապարտում էր ընդդիմության գործողությունները եւ անվերապահ աջակցություն հայտնում սեփական ժողովրդի արյունը հեղած Հայաստանի ոչ-լեգիտիմ, «նորընտիր» իշխանություններին։ Այս խայտառակ փաստաթուղթը հիշեցնում է նույնքան խայտառակ մի այլ հայտարարություն, որով 1988թ. աշնանը հանդես էին եկել սփյուռքահայ կուսակցությունները՝ ի դատապարտումն Ղարաբաղ կոմիտեի գործողությունների եւ ի պաշտպանություն Համազգային շարժման դեմ պայքարող Հայաստանի կոմունիստական իշխանությունների։

Սփյուռքը Հայաստանի ղեկավարներին գնահատում է մեկ չափանիշով. եթե նա հետապնդում է Ցեղասպանության ճանաչման հարցը, հայհոյում է թուրքերին ու հոխորտում նրանց դեմ, ուրեմն նա ազգային հերոս է, իսկ եթե ոչ՝ ազգի դավաճան, փույթ չէ, թե այդ հայհոյանքներն ու հոխորտանքը ինչ հետեւանքներ կունենան երկրի ու նրա ժողովրդի ճակատագրի վրա։ Սփյուռքի միեւնույն ազգային ջոջերը, որոնք մեկ տարի առաջ անվերապահորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, այսօր հայհոյում են նրան, ամենեւին չգիտակցելով իրենց սեփական մեղքը։ Նրանք բացարձակապես չեն անդրադառնում, որ նպաստելով Հայաստանում ոչ-լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ դրանով թուլացնելով մեր պետականությունը, իրենց իսկ ձեռքով հարթեցին արտաքին քաղաքականության ոլորտում զիջումների գնալու Սերժ Սարգսյանի ճանապարհը։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վիժեցման եւ Ղարաբաղին սպառնացող վտանգավոր զարգացումների համար, նրանք նույնքան պատասխանատու են, որքան Սարգսյանը։

Մինչեւ սփյուռքահայ կազմակերպությունները հայ ժողովրդի գոյության աղբյուրը եւ ինքնության հիմքը չհամարեն Հայոց պետականությունը, ինչպես նաեւ չարժեւորեն հայրենիքում ժողովրդավարության եւ ազատության գաղափարների կայացման հրատապ անհրաժեշտությունը, նրանք կվտանգեն թե՛ Հայաստանի ապագայի կերտման, թե՛ ազգային իղձերի իրականացման գործը։ Սփյուռքում կան, իհարկե, առողջ ուժեր, որոնք բոլորովին այլ կերպ են դատում, քան ազգային կոչված կառույցները, բայց նրանք, բացառությամբ մի քանի խիզախ անհատների, համատարած հասարակական կարծիքի ճնշման տակ, չեն համարձակվում բարձրաձայնել իրենց առարկությունները։ Դրանից բխում է, որ Սփյուռքի ավանդական կառույցների բարեփոխումը նույնքան այժմեական է, որքան Հայաստանի պետական կառույցներինը։ Մտածողության եւ գործելակերպի ճգնաժամն, ըստ այդմ, համազգային է, եւ չի սահմանափակվում միայն Հայաստանի շրջանակներով։

շարունակելի

Chuk
30.05.2009, 00:14
շարունակություն

* * *

Իսկ այժմ դառնանք Հայաստանի ներքին խնդիրներին եւ մասնավորապես Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Դաշնակցությունը, ընդդիմություն ձեւանալով, խաղ են խաղում, իսկ իրականում, հիասթափված Սերժ Սարգսյանից եւ համոզված լինելով, որ նա շուտով կորցնելու է իշխանությունը, նախապատրաստում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։ Չեմ կասկածում, անշուշտ, որ Քոչարյանը չի հաշտվել երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակի հետ եւ, ինչպես Հայաստանի քաղաքական միջավայրում, այնպես էլ Եվրոպայում եւ Ռուսաստանում, իսկ ըստ որոշ լուրերի, նույնիսկ Իրանում ու Սիրիայում, աջակցություն է որոնում իր իշխանությունը վերականգնելու համար։ Սակայն չեմ կասկածում նաեւ, որ Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցությունը գիտակցում են, որ Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, եւ որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ու մանավանդ մարտի 1-ի սպանդի պատճառով, նրա վերադարձի ճանապարհը դեպի քաղաքականություն հավիտյանս փակ է։ Նրանք հազիվ-թե իրենց անունը կամենային կապել սեփական ժողովրդի դեմ կրակ արձակած ու լիովին վարկաբեկված մի անձնավորության հետ՝ դրանով վտանգելով թե՛ իրենց վարկանիշն ու հեղինակությունը, եւ թե՛ իրենց քաղաքական ապագան։

Վերջին հաշվով բոլորի համար պարզ է, որ Քոչարյանն է Հայաստանին բաժին հասած դժբախտությունների գլխավոր աղբյուրը։ Նա է ավազակապետական համակարգի հիմնադիրը, երկրի համատարած թալանի կազմակերպիչը, օրենքների ոտնահարման, ազատությունների ոչնչացման, պետության քրեականացման կնքահայրը, հայ-թուրքական հարաբերությունների տապալման, Ղարաբաղի ապագայի վտանգման ճարտարապետը։ Սերժ Սարգսյանն ընդամենը եղել է Քոչարյանի մեղսակիցներից ու գործակիցներից մեկը, թեկուզ ամենաազդեցիկը, իսկ այժմ դարձել է նրա չարաբաստիկ գործի անճարակ շարունակողը։ Նախագահի աթոռին բազմելուց հետո Սարգսյանը չօգտվեց քոչարյանական հանցավոր վարչակարգից սահմանազատվելու հնարավորությունից՝ դրանով իսկ անխոհեմաբար իր վրա վերցնելով իր նախորդի գործած բոլոր մեղքերը, եւ դրանով իսկ պաշտոնավարման առաջին իսկ օրից արժանանալով հասարակության քամահրանքին։ Այս ամենը նշելով հանդերձ, ես չեմ բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները տարածվում են հենց Սերժ Սարգսյանի շրջապատից՝ վախեցնելու համար ժողովրդին այն սարսափելի հեռանկարով, որ վերջինիս գահազրկման պարագայում կարող է կրկին իշխանության գալ Քոչարյանը։

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, եթե անկեղծորեն ուզում է ծառայել ժողովրդին ու այս երկրում որեւէ բան փոխել, ապա, հետեւելով Դաշնակցության օրինակին, պետք է այսօր եւեթ դուրս գա իշխանական կոալիցիայից։ Այլապես ոչ ոք չի հավատա նրա անկեղծությանը, եւ բոլորի համար պարզ կդառնա, որ նա իրականում նպաստում է Հանրապետական կուսակցության մենատիրության ու ավազակապետական համակարգի հավերժացմանը։ Ավելին, չանելով այդ քայլը, Բարգավաճը լիովին կկիսի Սերժ Սարգսյանի վարած հակազգային քաղաքականության ողջ պատասխանատվությունը եւ շուտով կդադարի որպես կուսակցություն գոյություն ունենալ։ Դաշնակցությունը, լինելով փորձառու եւ սեփական վարկի պատմականությունը գիտակցող կուսակցություն, թեեւ ուշացած, այնուամենայնիվ լքեց խորտակվող նավը։ Եթե այդ բանը նա աներ նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ներկա վարչախմբի կողմից Ցեղասպանության ուրացման խայտառակությունը տեղի չէր ունենա եւ Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացը նման անմխիթար վիճակում չէր հայտնվի։ Ինչպես տեսնում եք, ես չեմ խոսում իշխանական կոալիցիայի երրորդ անդամի՝ Օրինաց երկրի մասին, քանի որ դա, ինչպես ասում են, անհույս դեպք է։ Օրինաց երկիրը երբեք իշխանական կերակրատաշտից չի հեռանա, իսկ եթե պետք լինի, կդառնա անգամ թուրքական կամ ադրբեջանական կոալիցիայի անդամ՝ միայն թե այս արեւի տակ քարշ տա իր խղճուկ գոյությունը։

* * *

Թեկուզ շատ ջանանք շրջանցել Ռոբերտ Քոչարյանի թեման, պաշտոնից հեռանալուց հետո անգամ, իր ճղճիմ քայլերով, նա անընդհատ հիշեցնում է սեփական գոյությունն ու տխրահռչակ համբավը, ինչի ամենացայտուն օրինակը «Հայկական ժամանակ» թերթի դեմ նրա բացած դատն է։ Միայն ողորմելի, մանրախնդիր, պրիմիտիվ հոգեկերտվածքի տեր անձը կարող էր ընդունակ լինել նման անպատվաբեր քայլի։ Քաղաքակիրթ երկրներում ոչ մի նախկին թե գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքել իր հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ որեւէ լրատվամիջոցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրագրողի բերանը փակել դատարանի միջոցով։ Մինչ այժմ նախկին կամ ներկա նախագահներից միայն Լուկաշենկոն է դատ բացել լրագրողի դեմ։ Իմ հասցեին մամուլում հազարավոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի։ Իր անպարկեշտ արարքով Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ցույց է տալիս իր փոքրոգությունը, այլեւ ընդհանրապես արատավորում է նախագահի ինստիտուտը։ Եթե նրան թվում էր, թե պատիվ կամ արժանապատվություն ունի, որը ձգտում է փրկել դատարանում, ապա թեկուզ միայն իր այս քայլով նա իսպառ ոչնչացրեց այդ պատիվն ու արժանապատվությունը։

* * *

Շատերը քաղաքապետի ընտրությունը համարում են կենաց-մահու պայքար, իսկ ոմանք էլ այն դիտում են որպես ընդդիմության կամ Հայ Ազգային Կոնգրեսի հաջողության հասնելու վերջին շանսը։ Ես այդպես չեմ կարծում։ Այս ընտրությունը մեզ համար ո՛չ կենաց-մահու պայքար է, ո՛չ էլ վերջին շանս, այլ ընդամենը երկրի աննախանձելի իրավիճակը գոնե մասնավորապես բարելավելու միջոց, որից պարտավոր է օգտվել մեր հասարակությունը։ Ընտրությունն անձերի կամ կուսակցությունների միջեւ չէ, այլ քաղաքական-պետական համակարգերի՝ մի կողմից ավազակապետությունը կազմող ուժերի, մյուս կողմից՝ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ։ Առաջինի ընտրության պարագայում ժողովուրդը կերկարաձգի իր թշվառությունն ու ստրկությունը։ Իսկ Կոնգրեսի հաղթանակի դեպքում երկրի վիճակն ու բարոյական մթնոլորտն արմատապես վերափոխելու, ազատություն, պաշտպանվածություն եւ իրավահավասարություն ձեռքբերելու պատեհություն կունենա։ Ձեւափոխելով հայտնի պատմական ասույթը՝ ժողովրդին անհրաժեշտ է մի փոքրիկ հաղթական ընտրություն՝ սեփական ուժերի նկատմամբ հավատը վերականգնելու եւ երկրի ճակատագրի տնօրինումն իր ձեռքը վերցնելու համար։ Եթե կուզեք, ժողովրդի համար այս ընտրությունը, ամեն ինչից առավել, արժանապատվության խնդիր պետք է լինի։ Որքա՞ն կարելի է հանդուրժել տգետ, քրեական, անպատասխանատու բռնազավթիչների իշխանությունը՝ դառնալով ողջ աշխարհի ծաղրուծանակի ու արհամարհանքի առարկան։

Անկախ ընտրությունների արդյունքից, ընդդիմությունը, հանձին Հայ Ազգային Կոնգ­րեսի, կորցնելու բան չունի։ Նա մնալու է իր առաջնորդող տեղում եւ ավելի հզորանալու ու ծավալվելու է։ Կորցնողը լինելու է մեր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին։ Իսկ եթե քաղաքապետի ընտրությունն իսկապես վերջին շանս է, ապա վերջին շանս է ոչ թե ընդդիմության, այլ Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ այս ընտրությունից է կախված նրա քաղաքական ապագան։ Պետական մոտեցում հանդես բերելու պարագայում նա ունի թե՛ իր հեղինակությունը բարձրացնելու, եւ թե՛ երկրի վիճակը բարելավելու հնարավորություն։ Իսկ սխալ կողմնորոշվելու պարագայում նա հերթական հարվածը կհասցնի Հայոց պետականությանը եւ կկորցնի իր չունեցած հեղինակությունն անգամ։ Մայիսի 15-ի հանրահավաքում ունեցած ելույթում ես նշել էի, որ Սարգսյանն իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ ունի։ Եթե այս անգամ էլ նա կեղծի ընտրությունները, ապա կմնա դրանցից միայն մեկը, այն է՝ անհապաղ հրաժարական տալ եւ հեռանալ Հայաստանից։ Ժողովրդին ու ընդդիմությանն այլ բան չի մնա, քան Սարգսյանի հրաժարականի պահանջը դարձնել հետագա քաղաքական պայքարի միակ կարգախոսը։

Այսպիսով, այս ընտրություններով ոչինչ չի վերջանում, ընդհակառակը, ամեն ինչ նոր է սկսվում։ Եթե ոչ այսօր, միեւնույն է, վաղը Սերժ Սարգսյանը, իր ուժերից վեր խնդիրների ճնշման տակ, հեռանալու է։ Ընդ որում, Արեւմուտքն էլ նրան չի փրկելու, քանի որ Ցեղասպանությունը եւ Ղարաբաղը տալուց հետո նա Արեւմուտքին այլեւս պետք չի գալու։

Արդ, ընտրությունները կեղծելու պարագայում, պատրաստվեք Սերժ Սարգսյանին անմիջապես ճանապարհ դնելուն։ Բավական է բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Բավական է ժողովրդին անլեզու կենդանու կամ ստրուկի տեղ դնել։ Բավական է, վերջապես, չարաշահել ժողովրդի համբերությունը։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Եւ թող ոչ ոք չկասկածի, որ ժողովուրդը հաղթելու է:

Տրիբուն
30.05.2009, 11:19
Հիանում եմ իմ ժողովրդով: Հիանում եմ մեր ջահելներով, ու նախանձում եմ բոլորին, ովքեր եղել են միտինգին:

Kuk
30.05.2009, 13:44
Արդ, ընտրությունները կեղծելու պարագայում, պատրաստվեք Սերժ Սարգսյանին անմիջապես ճանապարհ դնելուն։ Բավական է բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Բավական է ժողովրդին անլեզու կենդանու կամ ստրուկի տեղ դնել։ Բավական է, վերջապես, չարաշահել ժողովրդի համբերությունը։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Եւ թող ոչ ոք չկասկածի, որ ժողովուրդը հաղթելու է:

Էս մասը դզեց:good

Ձայնալար
30.05.2009, 17:14
Զիլ էր, մենակ վերջում Վիշապին ու Վազգենին հաջող չարեցի, ինձ թվաց դեռ հանդիպելու ենք… :oy Ոչինչ մյուս անգամ կանեմ :D

Տրամադրությունն իսկապես հաղթական էր, բազմությունը վճռական էր: Մնում է միայն նույն վճռականությամբ ու ակտիվորեն մասնակցել վաղվա ընտրություններին ու շարունակել պայքարը մինչև վերջ` ընտրությունների ցանկացած ելքի դեպքում:

Մեզ միայն մի բան կարող է հաղթել՝ հուսալքությունը: Մնում է լինել վճռական ու պայքարել միչև վերջ: Մեզ հրաշագործ առաջնորդներ պետք չեն, մեզ առողջ ու ակտիվ հասարակություն է պետք:

Մեր պայքարն անկասելի է, հաղթանակն` անխուսափելի:

Elmo
30.05.2009, 19:14
Զիլ էր, մենակ վերջում Վիշապին ու Վազգենին հաջող չարեցի, ինձ թվաց դեռ հանդիպելու ենք… :oy Ոչինչ մյուս անգամ կանեմ :D

Էդ մենք առանց հաջող անելու անհայտացանք: ;)
Չնայած չէ, ոնց որ մի մասին հաջող արեցինք, մի մասը շտապել, գնացել էր առաջին շարքերը: Չեմ հիշում արդեն: