PDA

Դիտել ողջ տարբերակը : Բացօթյա համերգ նվիրված «Կիլիկիա» նավի 7-ամյակին՝ մայիսի 25 20։00

Xelgen
25.05.2009, 18:28
Այսօր, մայսիի 25-ին ժամը 20։00-ից սկսած (կարելի է ասել հիմա) բացօթյա համերգ Մատենադարանի մոտ։

«Կիլիկիա» առագաստանավի թողարկման 7-ամյակի և, ընդհանրապես, նավի շինարարության 18-ամյակի կապակցությամբ` այսօր ժամը 20:00-ին Մատենադարանի հարևանությամբ տեղի կունենա համերգ: «Մեր բոլոր երաժիշտները պատաստակամություն են հայտնել միասին նշելու «Կիլիկիա» առագաստանավի ծնունդը»,- Panorama.am-ին ասաց «Այաս» ակումբի խորհրդի անդամ, «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամ Արա Թամանյանը:

Նշենք, որ, «Կիլիկիա» նավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով: Նավը ամբողջովին կրկնում է հին նավերին` սկսած ընդհանուր տեսքից մինչև ամենափոքրիկ ձևավորումը, որոնց մանրամասները նավի անձնակազմն ուսումնասիրել է գրքերից, նկարներից: Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները:

Հիշեցնենք, որ «Կիլիկիա» նավն իր ճամփորդությունն ավարտել է 2006 թ.-ին:

http://www.panorama.am/am/society/2009/05/25/kilikia/

Artgeo
25.05.2009, 19:36
19.30-ի կողմերը այնտեղ էի, մարդ չկար: Լիքը ոստիկանություն. սպեցնազ մի իկառուս, բայց մարդ չկար:

Xelgen
25.05.2009, 20:20
19.30-ի կողմերը այնտեղ էի, մարդ չկար: Լիքը ոստիկանություն. սպեցնազ մի իկառուս, բայց մարդ չկար:

Իսկ նավը արդեն այնտե՞ղ էր։
Ես չկարողացա պոկվել, հիմա էլ, արդեն ուշ է, հավեսս էլ փախել է։

Հ.Գ. Մերսի մոդերատորներին վերնագրի սխալները ուղղելու համար։

Elmo
25.05.2009, 20:27
Իսկ նավը արդեն այնտե՞ղ էր։
Ես չկարողացա պոկվել, հիմա էլ, արդեն ուշ է, հավեսս էլ փախել է։

Հ.Գ. Մերսի մոդերատորներին վերնագրի սխալները ուղղելու համար։

Նավը կար: Վրան էլ գրած էր «համերգ 20 00»: Մարդիկ վրան առագաստ բան էին կպցնում:
Բայց էդ անտեր նավը ավելի հարմար կլիներ հրապարակում դնել: Ես հասկանում եմ, որ նավը դրել են՝ միտինգները կանխելու նպատակով, բայց ըսկի հարմար չի է ընդեղ համերգ նայելը: Կամ ժողովուրդը պետք ա շարվի պրոսպեկտով՝ դեպի կինո Նարիրի, կամ դիքով՝ դեպի մատենադարան :think: Համ էլ համերգից մի 40 րոպե առաջ անցա, մարդ արարած չկար: Մենակ մի քանի պետավտոտեսուչ ու ՊՊՍ-ի զորքերը: Նավի անձնակազմը չհաշված:

Xelgen
25.05.2009, 21:09
Նավը կար: Վրան էլ գրած էր «համերգ 20 00»: Մարդիկ վրան առագաստ բան էին կպցնում:
Բայց էդ անտեր նավը ավելի հարմար կլիներ հրապարակում դնել…

Համաձայն եմ, բայց Հրապարակն էլ, մի բան չի, ոչ հարմարության, ոչ երթևկությունը փակելու առումով։
Կասկադն է ամենահաջող այդ առումով, եթե նավ բերել-տանելու ընթացքում Թամայանից մեքենաները հանվեն։

Իմ վրա վատ տպավորություն թողեց, որ այդքան բան անելով, այդ համերգի մասին շատերը իմացել են համերգից մի 3-4 ժամ առաջ։

Որ նավը բերել են միտինգների դեմ չեմ կարծում, հերթական «փոքրիք երևանցի փառատոն» կհնարեյն…

Artgeo
25.05.2009, 21:31
Իսկ նավը արդեն այնտե՞ղ էր։
Ես չկարողացա պոկվել, հիմա էլ, արդեն ուշ է, հավեսս էլ փախել է։
Նավը դեռ առավոտ եմ տեսել, բայց չեմ մտածել, որ համերգի համար են բերել, միանգամից ասեցի «Փոքրիկ երևանցին էս տարի նավ ա դառել», հաշվի առնելով, որ Օպերայի տակ ավտոկանգառ են կառուցում, Մատենադարանի մոտ են տեղափոխել։ Երեկոյան էլ լիքը «փոքրիկ երևանցի» կար իկառուսի մեջ։

Apsara
26.05.2009, 08:57
Նավը մինչ հիմա այնտեղ է, համերգի մասին երեկ ժամը 10-ին եմ իմացել:D, բայց որ մտածում ես ինչքան ջանք ու գումար են ծախսել այդ նավը այդտեղ դնելու համար խնդալս գալիս է, իսկապես շաաաաատ անհարմար է, տգեղ, ինքը սիրուն է, բայց հենց այդ տեղ շատ ահավոր տգեղ է

Լուսաբեր
26.05.2009, 11:50
«Կիլիկիա» նավը դեռ 3 օր մնալու է այնտեղ, ովքեր ցանկանում են տեսնել դեռ ուշ չէ.

Չմոռանաք ապարատ վերցնել նկարվելու համար :))

Rammer
26.05.2009, 12:17
Իսկ տեղյակ եք ով է ֆինանսավորում այ նավի ճանապարհոդորթյունը և ինքան?

Տրիբուն
26.05.2009, 13:17
Իսկ տեղյակ եք ով է ֆինանսավորում այ նավի ճանապարհոդորթյունը և ինքան?
Ոչ մեկը: Ինքնաֆինանսավորվող նավ է: Ճանապարհին (հրապարակից պահեստ, պահեստիկ մատենադարանի մոտ) ձկնորսություն են անում:

Նորմարդ
26.05.2009, 13:54
Իսկ տեղյակ եք ով է ֆինանսավորում այ նավի ճանապարհոդորթյունը և ինքան?
Որոշ չափով ֆինանսավորել է Կիլիկիա գործարանը դրա համար էլ Նավը կոչվեց Կիլիկիա ի սկզբանե ծչագրված է «ԱՅԱՍ», որոշ չափով էլ օժանդակություն է ցուցաբերել ՊՆ-ն այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ հիմնականում կառուցվել է «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի անդամների անձնական խնայողությունների շնորհիվ կարծեմ 12-13 տարվա ընթացքում :)

Նորմարդ
26.05.2009, 13:59
Նշենք, որ, «Կիլիկիա» նավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով: Նավը ամբողջովին կրկնում է հին նավերին` սկսած ընդհանուր տեսքից մինչև ամենափոքրիկ ձևավորումը, որոնց մանրամասները նավի անձնակազմն ուսումնասիրել է գրքերից, նկարներից: Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները:

Մի փոքրիկ ուղղում :)

Նավի վրա տեղադրված է դիզելային ներքին այրման շարժիչ, որը հիմնականում օգտագործվում է խոշոր և ծանրաբեռնված նավահանգիստներում, ուժեղ ալեկոծության ժամանակ մանյովրելու համար :) Դժվար թե 13-րդ դարում ներքին այրման շարժիչ լինի :)

Elmo
26.05.2009, 14:01
Ոչ մեկը: Ինքնաֆինանսավորվող նավ է:

Ուհու: Մատենադարանի մոտ ա կանգնում: Եկող տարի կրկեսի մոտ կամ ծերեթելի ա կանգնացնելու, որ ինքնաֆինանսավորվի:

Rammer
26.05.2009, 14:05
Որոշ չափով ֆինանսավորել է Կիլիկիա գործարանը դրա համար էլ Նավը կոչվեց Կիլիկիա ի սկզբանե ծչագրված է «ԱՅԱՍ», որոշ չափով էլ օժանդակություն է ցուցաբերել ՊՆ-ն այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ հիմնականում կառուցվել է «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի անդամների անձնական խնայողությունների շնորհիվ կարծեմ 12-13 տարվա ընթացքում :)
Չեմ հիշում որ ալիքով էր, բայց կարծեմ ասեցին որ այս տարի պետությունն ա հիմնականում ֆինանսավորելու...Բալայանն էր վիզ դրել?

Երվանդ
26.05.2009, 14:08
Չեմ հիշում որ ալիքով էր, բայց կարծեմ ասեցին որ այս տարի պետությունն ա հիմնականում ֆինանսավորելու...Բալայանն էր վիզ դրել?

Հա պետբյուջեից էլ են փող տալիս, էտ նավով արդեն ծնգլահան արեցին, էս սկզբի տարին բա Վայլուրը ամեն օր նյութ էր ցույց տալիս, ուր հասան, ինչ կերան, ինչ խմեցին, ոնց որ ասենք մի ամբողջ նավատորմ պետություններ գրավելով առաջ գնար էլի, այ էս տիպի մատուցմամբ:))

Elmo
26.05.2009, 14:13
էտ նավով արդեն ծնգլահան արեցին

Ապեր հալա սուզանավ էլ ենք ունենալու: Հյուսիասյին պողոտայում են դնելու: Մի հատ էլ նոյան տապանի մակետ են սարքելու, իրական չափերով,՝դնեն օպերա(գառաջը սարքելուց հետո) նավապետն էլ Հեղինե Բիշարյանն ա լինելու: Արդեն նամիկատ ա արել, որ ինքը Նոյն ա:

Երվանդ
26.05.2009, 14:14

:D:D , այսուհետ մադամ Հեղնար:D

Elmo
26.05.2009, 14:24
:D:D , այսուհետ մադամ Հեղնար:D

Նոյնար:

Rammer
26.05.2009, 14:28
Նոյնար:
Շատ լավ միտքա թող պտտվի աշխարհով մեկ ու ցույց տա իրա կախովի այգիները...Կարող ա փող ել կպնի

Արա բայց լրիվ հիմարությունա ճգնաժամի ժամանակ ինչ որ անկապ աննպատակ նավ ֆինասնավորել..

Elmo
26.05.2009, 14:37
Արա բայց լրիվ հիմարությունա ճգնաժամի ժամանակ ինչ որ անկապ աննպատակ նավ ֆինասնավորել..

Ի՞նչն ա աննպատակ: Ցելի հանրահավաքի են խանգարում նավով:

Nun ...
26.05.2009, 17:54
Ինչ վատն եք :(

Kuk
26.05.2009, 17:57
Ես զարմանում եմ, թե ինչի էն ժամանակ, որ Ազատության Հրապարակում «Փոքրիկ երևանցի» միջոցառումներ էին լինում, դրանց մասին թեմա չէր բացվում ակումբում: Հիմա սա ինչո՞վ ա տարբերվում էդ փոքրիկություններից: Էլի նույն նպատակը չի՞. ամեն կերպ, ամեն տեսակ անհեթեթության դիմելով խանգարել հանրահավաքները:

Elmo
26.05.2009, 18:03

Հետաքրքիր մար ես: Եքա նավ ա, ապեր գոնե թեմայի չարժանանա՞:

Elmo
26.05.2009, 18:09
Ինչ վատն եք :(

Նուն ջան դու տեսել ե՞ս էդ նավո ոնց են զոռով խցկել ընդեղ: Որ հրապարակում դրած էր, ո՞վ էր էդ նավին ասում «աչքիդ վրա ունք կա»: Ոչ մեկը չէր ասում:
Ես կյանքում հանրահավաք չեմ գնացել ու ամենայն հավանականությամբ չեմ էլ գնա: Բայց գնալ չգնալը չի խանգարում օբիեկտիվ ու արդարացված բողոքել:
Տարել հսկա նավը մի կերպ խցկել են մատենադարանի մոտ, ինչա ժողովուրդը հանրահավաք չանի, ու դրա վրա տոննայով փող են ծախսել, որը, իմիջայլոց մենք ենք մուծում պետությանը: Տենց լավ չի, մի հատ էլ ռնգեղջուրների նախիր թող բերեին մատենադարանի մոտ, որ մարդիկ ընդհանրապես վախենային էդ կողմերով անցնեին:

Nun ...
26.05.2009, 18:17
Էլմ ջան, տեսել եմ ոնց են խցկել ու տեսել եմ, թե ինչքան անշուք վիճակումա, ու տեսել եմ, թե ինչքան անհարմար դիրքով են դրել... և այլն, և այլն.
Ճիշտն ասած տեղյակ չեմ հանրահավաքին խանգարելու միտումով, թե չմիտումով են բերել, բայց ահավոր դուրս չեկավ, երբ բոլորը թեմայում սկսեցին ձեռք առնել նավի կառուցման նպատակներն ու մնացյալը...
Ոչ մեկ փնովողներին չի հարցնում, իսկ իրենք կյանքում առանց որևէ հետին պլանի, առանց փողի մեծ պաշար ակնկալելու, հենց էնպես "կայֆի համար" ստեղծել են որևէ բան, որ տենց մեծ-մեծ խոսում են...
Մարդիկ թեկուզ ոչ մի բանի հասած էլ չլինեն, հովանավորված լինեն ամենավատ կամ լավ մարդկանց կողմից, իրանց համար մեկա, իրանց նպատակնա եղել միայն լողալ իրանց ծնած նավակով… Իրանք իրանց արդար քրտինքով են փայտերը խփել, նավ սարքել, հասել հին հայկական տարածքներ, եղել կղզիներում, որտեղ մենք չգիտենք էլ կլինենք մեր ամբողջ կյանքում գոնե մի անգամ, թե չէ...
Էտ մարդիկ իրենց աշխատանքի ընթացքում կորցրել են իրենց թիմի մարդկանց, բայց շարունակել են աշխատել...
Շատ չխորանամ, Ձեր սարկազմն անտեղի է... :(

Ֆրեյա
26.05.2009, 18:26
..............
Ոչ մեկ փնովողներին չի հարցնում, իսկ իրենք կյանքում առանց որևէ հետին պլանի, առանց փողի մեծ պաշար ակնկալելու, հենց էնպես "կայֆի համար" ստեղծել են որևէ բան, որ տենց մեծ-մեծ խոսում են...
Մարդիկ թեկուզ ոչ մի բանի հասած էլ չլինեն, հովանավորված լինեն ամենավատ կամ լավ մարդկանց կողմից, իրանց համար մեկա, իրանց նպատակնա եղել միայն լողալ իրանց ծնած նավակով… .............. :(

Տիպիկ հայկական մաքսիմալիզմ!!!!!! Հայերին հատուկ ինչ-որ մտածելակերպ կա, որ մի բանը քննադատելու համար պարտադիր պետք ա նույն գործում հաջողության հասած լինես, որ կարողանաս քննատաել:
Եթե ձու ածել չգիտես, չի նշանակում, թե ձվածեղից ոչինչ չես հասկանում ;)

Չեմ կարծում, թե ոչ մի նպատակ չի հետապնդել իրենց արածը, շատ լավ էլ PR-ի նպատակ ա հետապնդել, ոչ ոք էս աշխարհում հենց այնպես ոչինչ չի անում: Իսկ եթե PR-ի համար են անում, դե մենք էլ էն մարդիկ ենք, որ կամ պետք է հավանենք, կամ չէ

Իսկ ինչ վերաբերում ա էն հարցին, թե իրենց չի հետաքրքրում, ով ա իրանց հովանավորում:
Տենց մարդիկ լավ բառերով են կոչվում, ուղղակի ամաչում եմ գրեմ :angry
Իրանց ծնած նավակով էին ուզում լողալ, թող շուխուռ չդնեին, սուսուփուս գնային լողային :D

Երվանդ
26.05.2009, 18:27
Էլմ ջան, տեսել եմ ոնց են խցկել ու տեսել եմ, թե ինչքան անշուք վիճակումա, ու տեսել եմ, թե ինչքան անհարմար դիրքով են դրել... և այլն, և այլն.
Ճիշտն ասած տեղյակ չեմ հանրահավաքին խանգարելու միտումով, թե չմիտումով են բերել, բայց ահավոր դուրս չեկավ, երբ բոլորը թեմայում սկսեցին ձեռք առնել նավի կառուցման նպատակներն ու մնացյալը...
Ոչ մեկ փնովողներին չի հարցնում, իսկ իրենք կյանքում առանց որևէ հետին պլանի, առանց փողի մեծ պաշար ակնկալելու, հենց էնպես "կայֆի համար" ստեղծել են որևէ բան, որ տենց մեծ-մեծ խոսում են...
Մարդիկ թեկուզ ոչ մի բանի հասած էլ չլինեն, հովանավորված լինեն ամենավատ կամ լավ մարդկանց կողմից, իրանց համար մեկա, իրանց նպատակնա եղել միայն լողալ իրանց ծնած նավակով… Իրանք իրանց արդար քրտինքով են փայտերը խփել, նավ սարքել, հասել հին հայկական տարածքներ, եղել կղզիներում, որտեղ մենք չգիտենք էլ կլինենք մեր ամբողջ կյանքում գոնե մի անգամ, թե չէ...
Էտ մարդիկ իրենց աշխատանքի ընթացքում կորցրել են իրենց թիմի մարդկանց, բայց շարունակել են աշխատել...
Շատ չխորանամ, Ձեր սարկազմն անտեղի է... :(

Ինչի համար ես պիտի հուզվեմ դրանից, ինչ օգուտ ա էղել պետական, ինչ ընդանուր խնդիր ա լուծվել ???? իսկ ածխատելը ես էլ որ դուրս գնամ քրտնաջան կաշխատեմ աղջիկների հետ, նկարներն էլ կդնեմ դուք հուզվեք ստեղ:D

Nun ...
26.05.2009, 18:30
մալադցի, ուրիշ բան չունեմ ասելու

Enigmatic
26.05.2009, 18:32
...

Երվանդ
26.05.2009, 18:32
Հա դե եթե ինչ որ մեկի նավ սարքելը ու դրանով լողալը քեզ հուզում ա, իմ ասածը ինչի պիտի չհուզի, համարյա նույն բանն ա;)

Elmo
26.05.2009, 18:56
Շատ չխորանամ, Ձեր սարկազմն անտեղի է... :(

Նուն ջան փողոցով անցնում ես դեմդ դուրս ա գալիս մեկը, որի վրայից գարշահոտ ա փչում, վրան սաղ ցնցոտիներ են, ատամները թափած, կոշիկները ծակ, մազերը գզգզված: Կխղճաս չէ՞ էդ մարդուն: Ես կխղճամ, մի բանով էլ կօգնեմ, ու կյանքում մտքովս չի անցնի ծաղրեմ:
Բայց որ տենամ մատին ադամանդե քարով մատանի կա: Կծաղրեմ էլ, կառհամարեմ էլ...:
Հա ինչի՞ եմ էս օրինակը բերում: Դու ասում ես արի նավով ուրախանանք, կամ մարդիկ նավ են սարքել ու լավ բան են արել: Նուն ջան էդ նավը մեր ինչի՞ն ա պետք որ ծով չունենք ու էդ նավի մատենադարանում խցկելու ծախսերը ու՞մ համար են անում, եթե ամեն օր ԱՐ-ով թշվառ ընտանիք են ցույց տալիս, որը էդ նավի մի մետր տեղաշարժելու ծախսով կարար 3 ամիս ապրեր: Տեսնում եմ պատերազմում անդամալույծ դառած ու չքավոր, լքված, հիվանդ ազատամարտիկ, որին ոչ ոք չի օգնում, բացի որոշ բարի հարևաններից ու մանր բիզնեսմեններից, իսկ մեր պետությունը նավ ա սարքում: Հիմա կասես նավը իրա տեղն ունի, ես էլ կասեմ էնքան տեղ ունի, ինչքան ադամանտե մատանին բոմժի մատին:

Kuk
26.05.2009, 19:02
մալադցի, ուրիշ բան չունեմ ասելու

Իսկականից որ, Նուն ջան, գործ չունես էս բունտավշիկների հետ: Էգոիստ են շատ. ուրեմն իրանց որ լսենք, իրանց միտինգի պատճառով պետքա էս նորածին, հլը բարուր չտեսած նավակը Մաշտոցի արձանի կրծքից կաթ չխմի, ինչ ա թե միտինգ են անելու, հլը սրանց տես, էս ինչ բան ա:

Xelgen
26.05.2009, 22:30
Էէ..
Նենց եք «թռել դեմքներին», ոնց որ թե այս օրերը միտինգ էր պլանավորված, Կիլիկիայի թիմն էլ զանգեց, բա «չեք ուզում մեր նավը ենտեղ դնեք, որ միտինգ չանեն» նրանք էլ նավը բերել դրեն են, որ խանգարեն։
Չկար այնտեղ պլանավորված հանրահավաք։ Համենայնդեպս կոնգերեսսի կողմից չկար, հատուկ նոր ճշտեցի։

Կամ էլ նենց, ոնց որ թե համոզված եք, որ պետ. բյուջեի փողերով է արվում։
Իմ նույն տեղեկություններով համերգը հենց նրան էր նվիրված, որ ինչ-որ օժանդակություն թիմը ստանա, քանի որ պետ. բյուջեի ֆինասնավորումը կտրել են (ու թե Զորի Բալայանի սփյուռքով շրջելու անիմաստ մեծ փողերն են կտրել, ճիշտ են արել)։ Երգիչները նույնպես իրենց կամքով էին եկել, ոչ ոք չեր վճառում նրանց։

Լուրջ տգեղ էր։
Ասում եմ էլի տղերք, ինքներդ ինչ-որ բան եք ենթադրում, հետո այդ ենթադրության պատճառով սկսկում եք վրդովվել-նեռվայնանալ կամ մարդկանց վրա կայֆավատ լինել։
Երկուսն էլ անտեղի։

Elmo
26.05.2009, 22:31
Չկար այնտեղ պլանավորված հանրահավաք։ Համենայնդեպս կոնգերեսսի կողմից չկար, հատուկ նոր ճշտեցի։

Նավը 3 օր այնտեղ է մնալու, իսկ կոնգրեսը ամսի 29 -ին հանրահավաք ա անում: 30-ին արգելված ա ցանկացած քարոզարշավը, որովհետև նախընտրական օր ա:

Xelgen
26.05.2009, 22:35
Նավը 3 օր այնտեղ է մնալու
Ո՞ր օրվանից սկսած։

Elmo
26.05.2009, 22:37
Ո՞ր օրվանից սկսած։

Այսօրվանից:

Kuk
26.05.2009, 23:01
Նավը 3 օր այնտեղ է մնալու, իսկ կոնգրեսը ամսի 29 -ին հանրահավաք ա անում: 30-ին արգելված ա ցանկացած քարոզարշավը, որովհետև նախընտրական օր ա:

Ինձ թվում ա՝ էդքան նստատեղ չունեն, որ էդ նավով կարողանան խանգարել 29-ի հանրահավաքը:

Rammer
26.05.2009, 23:03
Ինձ թվում ա՝ էդքան նստատեղ չունեն, որ էդ նավով կարողանան խանգարել 29-ի հանրահավաքը:
Մտածում ես թե հանրահավաքին խանգարելու համար մարդիկ նավ կծնեին...Չէ ես ավելի լավատես եմ ու հավատում իրենց ազնիվ ու վեհ գաղափարներին...

Kuk
26.05.2009, 23:04
Մտածում ես թե հանրահավաքին խանգարելու համար մարդիկ նավ կծնեին...Չէ ես ավելի լավատես եմ ու հավատում իրենց ազնիվ ու վեհ գաղափարներին...

Չէ, կարան ուրիշ նպատակներով ծնեն, բայց օգտագործեն այլ նպատակների համար ևս, բայց էս դեպքում կարծում եմ՝

Ինձ թվում ա՝ էդքան նստատեղ չունեն, որ էդ նավով կարողանան խանգարել 29-ի հանրահավաքը:

Xelgen
26.05.2009, 23:19
Այսօրվանից:

Չգիտեմ, եթե տեղեկություն ունեցա կգրեմ։
Բայց համոզված եմ Կիլիկիայի թիմին, ոչ հազար տարի պետք է քաղաքական խաղերի մեջ գործիք դառնալ, ոչ անունը անիմաստ մխտրել, ոչ էլ իրենց նավը միտինգի մեջտեղ կանգնացնելը, այն դեպքում երբ նավի առկայությունը և ինքը նավը արդեն շատերին դուր չի գալու։

Rammer
26.05.2009, 23:19
Չէ, կարան ուրիշ նպատակներով ծնեն, բայց օգտագործեն այլ նպատակների համար ևս, բայց էս դեպքում կարծում եմ՝
Ինձ թվում է որ իրենք ևս հասկանում են, որ այդ բազմավեկտորային նպատակներով ծնեցված նավը չի կարող խանգարել մեր արդարության արշավը: Մենք մեր հաղթական բազմությամբ և դրական աուրայով բարի ճանապարհ կմաղթենք այդ հալալ քրտինքով ծնված նավին...

քաղաքացի
27.05.2009, 02:07
Հենց նոր օդակայան էի գնացել։ Նավի ուղղությունը Սրբ. Էջմիածին է։

Արշակ
27.05.2009, 10:58
Չգիտեմ, եթե տեղեկություն ունեցա կգրեմ։
Բայց համոզված եմ Կիլիկիայի թիմին, ոչ հազար տարի պետք է քաղաքական խաղերի մեջ գործիք դառնալ, ոչ անունը անիմաստ մխտրել, ոչ էլ իրենց նավը միտինգի մեջտեղ կանգնացնելը, այն դեպքում երբ նավի առկայությունը և ինքը նավը արդեն շատերին դուր չի գալու։
Զորի Բալայանը չի՞ կազմակերպիչներից մեկը։ Չեմ կարծում, թե իրան հազար տարի պետք չի։;)

Էէ..
Նենց եք «թռել դեմքներին», ոնց որ թե այս օրերը միտինգ էր պլանավորված, Կիլիկիայի թիմն էլ զանգեց, բա «չեք ուզում մեր նավը ենտեղ դնեք, որ միտինգ չանեն» նրանք էլ նավը բերել դրեն են, որ խանգարեն։
Չկար այնտեղ պլանավորված հանրահավաք։ Համենայնդեպս կոնգերեսսի կողմից չկար, հատուկ նոր ճշտեցի։
29-ին միտինգը վաղուցվանից էր հայտարարված։

Արշակ
27.05.2009, 11:00
Հենց նոր օդակայան էի գնացել։ Նավի ուղղությունը Սրբ. Էջմիածին է։
Այսինքն, տանու՞մ են։
Ի դեպ, ժողովուրդ ինչո՞վ են տանում–բերում էդ նավը։

Rammer
27.05.2009, 11:03
Այսինքն, տանու՞մ են։
Ի դեպ, ժողովուրդ ինչո՞վ են տանում–բերում էդ նավը։
Չեն տանում բերում այստեղ այնտեղ ծնում են:P

քաղաքացի
27.05.2009, 11:09
Նավը տանում բերում են մի քանի տասնյակ զույգ անիվների վրա։ Կամազով քաշում են։

Ի դեպ, մտքովս անցնում էր, տեսնես քանի՞ կիլոմետր է այդ նավը ջրի վրայով գնացել և քանի՞ կիլոմետր՝ ցամաքով։ :think

Kuk
27.05.2009, 11:18
Զորի Բալայանը չի՞ կազմակերպիչներից մեկը։ Չեմ կարծում, թե իրան հազար տարի պետք չի։;)

Զորի Բալայանը Սերժի քարոզարշավի անբաժանելի մասնիկը չի՞, էն որ մեկ-մեկ էլ փորձում ա դեդեկտիվներ գրի:

Xelgen
27.05.2009, 12:41
Ի դեպ, ժողովուրդ ինչո՞վ են տանում–բերում էդ նավը։

Հատուկ կցորդ են սարքել տեղափոխման համար։

Ֆրեյա
27.05.2009, 12:56
Էէ..
Նենց եք «թռել դեմքներին», ոնց որ թե այս օրերը միտինգ էր պլանավորված, Կիլիկիայի թիմն էլ զանգեց, բա «չեք ուզում մեր նավը ենտեղ դնեք, որ միտինգ չանեն» նրանք էլ նավը բերել դրեն են, որ խանգարեն։
Չկար այնտեղ պլանավորված հանրահավաք։ Համենայնդեպս կոնգերեսսի կողմից չկար, հատուկ նոր ճշտեցի։

լավ, կարող ես ինձ ասել այդ նավի իմաստը???
Որ մի քանի հոգի "շոու" բիզնեսի ներկայացուցիչներ իրենց համար զբաղմունք ունենան, մեկ մեկ էլ տվ ով երևան ու քեֆ անեն??

Շնորհակալություն, հասարակությանը դա պետք չէ :ok

Երվանդ
27.05.2009, 12:58
Xelgen դու չգիտեմ որտեղից ես «ճշտում» , ՀԱԿ հանրահավաքը հայտարարված է եղել դեռևս մի ամիս առաջ;)

Xelgen
27.05.2009, 13:11
Xelgen դու չգիտեմ որտեղից ես «ճշտում» , ՀԱԿ հանրահավաքը հայտարարված է եղել դեռևս մի ամիս առաջ

Ճշտում եմ իմ մոտիկ ընկերոջից, որը ՀԱԿ-ի անդամ է, ու ՀԱԿ-ի ավագանու ցուցակում կա, ու ետ հավաք-հանրահավաքներում կազմակերպում ու մանսկացում է։ Վստահելի աղբյուր է, թե անուն ազգանո՞ւն էլ է պետք։

Ու ճշտել եմ թե «այս օրերը միտինգ էր պլանավորված» թե ոչ, ուշադիր կարդացողները կհասկանա։ Որ մինչը ամսի 29-ի երեկոյան՝ միտինգի ժամ, մնալու է նավը, առաջին անգամ լսեցի ստեղ Վազգենից։ Ինչին ես կասկածանքով եմ վերբերվում, վերը նշված պատճառներով, թող Elmo-ն ինձ ների։
Նույն իմ ընկերը «Կիլիկիայի» անունը լսելից, որևե ռեակցիա չի տվել։

Երվանդ
27.05.2009, 13:17

Ամսի 29-ի միտինգը հայտարարված է եղել մի ամիս առաջ, իսկ նավը մնալու է մինչև ամսի 30-ը, իսկ ընկերդ ինչի ռեակցիա չի տվել չեմ կարա ասեմ, արդեն երևի սովորել ենք որ սենց մելկի բաներ են անելու սաղ վախտ:

Kuk
27.05.2009, 13:21
Հա լավ, ժող, ինչ վատն եք բայց դուք (կասեր Նունը:D): Ի՞նչ վատ ա որ, ես ուրախ եմ օրինակ էս նավի պահով, հատկապես էն բանի համար, որ բերել դրել են ՄԱտենադարանի մոտ, ու հատկապես նրա համար, որ միտինգի օրը մնալու ա ըտեղ. կյանքումս նավի վրա կանգնած միտինգ չեմ լսել, կփորձեմ, կայֆ ա:love

Հայկօ
27.05.2009, 13:58

Չէ, չի կարելի: Թե չէ հետո Հայլուրով կասեն, որ լևոնականները արդեն իրենց ընդհատակյա զառմածովային ուժերն են հանում նախագահականի դեմ:

քաղաքացի
27.05.2009, 14:18
Ժողովո՛ւրդ էլի եմ կրկնում: Նավը երեկ գիշեր ժամը 2-ի սահմաններում Փարաքյարի մոտ էր:
Էլ ի՞նչ միտինգին խանգառելու մասին եք խոսում: :fool

Xelgen
27.05.2009, 14:33
լավ, կարող ես ինձ ասել այդ նավի իմաստը???
Որ մի քանի հոգի "շոու" բիզնեսի ներկայացուցիչներ իրենց համար զբաղմունք ունենան, մեկ մեկ էլ տվ ով երևան ու քեֆ անեն??

Շնորհակալություն, հասարակությանը դա պետք չէ

Արի, սովորենք հասարակության/ժողովրդի/ազգի անունից չխոսալ։ Քեզ ու Պետրոսին պետք չի, ինձ ու Փողոսին պետք է։ :)

«Իմաստը» նույնպես չեմ կարող ասեմ, այդ հարցը իմաստ ունի թիմի մարդկանց ուղղել։

Կարող եմ ասեմ, թե ես ինչն եմ բարձր գնահատում, ու ինչի ես անկապ ցինիզմը ինձ ջղայնացրեց։
Ետ մարդիք, նավ չքշած երազանք ունեյն։ Ետ երազանքին հասնելը տևեց 12-13 տարի։
Մութ ու ցուրտ տարի։ Պատերազմի տարիներ, որին թիմից շատերը մասնակցել են, բայց հետո կարողացան իրանց երազանքին հետ գալ ու չկոտրվել։ Ու երբ լիքը մարդ ծառ/նստարան էին տեսնում, կտրում վառարանի մեջն էին քցում, ետ մարդիք նստած գերաններն էին տաշում նավի համար։ Առանց փորձ, առանց փող։ Երազանքով ու կամքով։
Են թվերին, են օրին որում մենք էին, կամ մի մասը որ հիմա ցինկանաում է, սկի չի հիշում։
Ու հիմա էլ տենց բան անես, քեզ գժի տեղ են դնելու, ասելու են գործով զբաղվի, բա «քյարը որնա»։
Բայց արեցին նրան են ինչ ուզում էին, նրանց ուժերով, ոչ մեկին վատություն չանելով։ Ու ես դա
բարձր եմ գնահատում։

«Շու բիզնեսի» ի՞նչ «զբաղմունքի» մասին է խոսքը, ընդհանրապես չհասկացա։ Տպավորություն է, որ շատ քիչ բան իմանալով եք ասում, են ինչ ասում եք։ Որովհետև շատերիդ ճանաչում եմ, ու իմանալով տենց բան չէիք ասի։

Ու օդից հորինած պատճառներով, տենց ցինիկանալը ու ցեխի մեջ կոխելը շատ տգեղ եմ համարում։

Elmo
27.05.2009, 14:37
Էդ նավի գլխավոր նպատակը ապացուցելն էր, որ Ա կետից Բ կետը հայերը ժամանակին գնացել են: Մարդիկ դրել ուսումնասիրել են, սարքել են նավը, քշել են ու ցույց տվել, որ հնարավոր ա: Հիմա նավը փչանում ա, ու ոչ ոք միջոցներ չի հատկացնում նաի պահպանման համար:

Xelgen
27.05.2009, 14:39
Ժողովո՛ւրդ էլի եմ կրկնում: Նավը երեկ գիշեր ժամը 2-ի սահմաններում Փարաքյարի մոտ էր:
Էլ ի՞նչ միտինգին խանգառելու մասին եք խոսում:

Չէ, չի լինի, սուտ ես ասում, եթե գնացել էլ է Փարաքյար, ետ խափուսիկ մանեվր է, իրականում գնում է Արցախ, «ղարաբաղցի» «մորսկոյ պեխատենիցներին» բերելու համար, հենց միտինգի ժամանակ հետ է գալու։

Կարո՞ղ եք էս թեման քաղաքականություն տեղափոպել, ինձ էլ ցմահ ետ բաժնում արգելափակել։ Ես էլ կարամ ցինիկանամ, ու «հումորներ» անել, բայց ես ետ պահին սկսում եմ ինքս ինձանից զզվել…

Nun ...
27.05.2009, 14:41
Բոլոր տեղյակ և անտեղյակ մարդկանց

http://ayas.am/

http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=1036&CID=1239&lng=arm&IID=1040

Արշակ
27.05.2009, 15:24
«Իմաստը» նույնպես չեմ կարող ասեմ, այդ հարցը իմաստ ունի թիմի մարդկանց ուղղել։

Կարող եմ ասեմ, թե ես ինչն եմ բարձր գնահատում, ու ինչի ես անկապ ցինիզմը ինձ ջղայնացրեց։
Ետ մարդիք, նավ չքշած երազանք ունեյն։ Ետ երազանքին հասնելը տևեց 12-13 տարի։
Մութ ու ցուրտ տարի։ Պատերազմի տարիներ, որին թիմից շատերը մասնակցել են, բայց հետո կարողացան իրանց երազանքին հետ գալ ու չկոտրվել։ Ու երբ լիքը մարդ ծառ/նստարան էին տեսնում, կտրում վառարանի մեջն էին քցում, ետ մարդիք նստած գերաններն էին տաշում նավի համար։ Առանց փորձ, առանց փող։ Երազանքով ու կամքով։
Են թվերին, են օրին որում մենք էին, կամ մի մասը որ հիմա ցինկանաում է, սկի չի հիշում։
Ու հիմա էլ տենց բան անես, քեզ գժի տեղ են դնելու, ասելու են գործով զբաղվի, բա «քյարը որնա»։
Բայց արեցին նրան են ինչ ուզում էին, նրանց ուժերով, ոչ մեկին վատություն չանելով։ Ու ես դա
բարձր եմ գնահատում։

«Շու բիզնեսի» ի՞նչ «զբաղմունքի» մասին է խոսքը, ընդհանրապես չհասկացա։ Տպավորություն է, որ շատ քիչ բան իմանալով եք ասում, են ինչ ասում եք։ Որովհետև շատերիդ ճանաչում եմ, ու իմանալով տենց բան չէիք ասի։

Ու օդից հորինած պատճառներով, տենց ցինիկանալը ու ցեխի մեջ կոխելը շատ տգեղ եմ համարում։
Xelgen, արի երևույթներն իրարից առանձնացնենք։
Եթե էդ նավը կառուցելը էդ թիմի անձնական երազանքն էր ու իրանք դժվարությունների միջով ի վերջո հասան իրենց երազանքին, ապա անկեղծ ուրախ եմ իրանց համար, դրա դեմ ոչ մի բողոք չունեմ ու չեմ կարծում, թե որևէ մեկը կունենա։ Ու ընդհանրապես ու՞մ ինչ գործն է։ Իրանք, իրանց հոբբին։ Ես էլ ասենք կոպեկներ եմ հավաքում ու երազում եմ բոլոր երկրների կոպեկներից ունենալ։ Իսկ որ հին հայկական մետաղադրամներ էլ ճարեմ, վաբշե կայֆ կլինի։:)

Բայց երբ քաղաքում դրան նվիրված միջոցառումներ–համերգներ են կազմակերպվում, հաճախակի հայտնվում է եթերում, դրան պետական ֆինանսավորում է հատկացվում, ներկայացվում է որպես ինչ–որ համազգային նշանակության իրադարձություն, ապա դա արդեն շոու է դառնում ու ես լրիվ բարոյական իրավունք ունեմ դրան լուրջ կամ անլուրջ վերաբերվելու, քննադատելու կամ էլ դժգոհելու–չդժգոհելու, որ նման ոչ էական հարցին ֆինանսներ են հատկացվում։ Համաձայն չե՞ս։

Ինչ վերաբերվում է քաղաքականացմանն ու միտինգներին, ուրախ եմ, որ տեղափոխել են արդեն, պրոբլեմներ չեն առաջանա։
Բայց երբ հանրահավաքից մի քանի օր առաջ բերում դնում են Մատենադարանում, հասարակության վրդովմունքն ու էմոցիոնալ գնահատականներն էլ լրիվ բնական են ու հիմք ունեն։ Նախկինում իշխանությունների կողմից նման արհեստական խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ դեպքեր արդեն եղել են՝ Օպերայի հրապարակում ավտոկանգառ սարքելու պատրվակով փակելուց մինչև «փոքրիկ երևանցին»։
Նենց որ հեչ զարմանալի չէր լինի, եթե էս նավն էլ էդ նպատակով բերված լիներ։ Ու ճիշտն ասած, հիմա էլ չեմ բացառում, որ սկզբում հենց էդ նպատակով էլ բերվել էր, բայց բազմաթիվ քննադատություններ տեսնելով, ու համոզվելով, որ ընդդիմությունը միևնույն է չի հրաժարվելու Մատենադարանի մոտ 29–ի հանրահավաքից, ճարները կտրած տեղափոխեցին։
Մի խոսքով, չերկարացնեմ, օբյեկտիվ պատճառները շատ են էս ձևով վերաբերվելու։