PDA

Դիտել ողջ տարբերակը : "Ժամանակակից" քարոզչության մեթոդներ



Ֆրեյա
24.05.2009, 11:59
http://beglaryan.wordpress.com/

Վայյյ, էրեխեք, գիտեք ինչ եմ գտել??? :D
Տեսեք` ինչ ժամանակակից, երիտասարդ մտածելակերպով թեկնածու ունենք, մարդը բլոգ էլ ա պահում :D

Ով սեփական ներվերը չի խնայում, կամ էլ բան ու գործ չունի, կարա եւ կարդա

:[ :angry :think
Ահա մի քանի քոմենթներ մեր "իդեալական" թեկնածուի բլոգից: /այ սենց ա էլի լինում, որ երազանք երկիր են կառուցում :D/

Arayik wrote @ May 23, 2009 at 15:01
Հարգելի Գագիկ Բեգլարյան

Ձեր հաղթանակը անխուսափելի է։ Դա բացատրվում է շատ պարզ։ Նախ Ձեր ունեցած պրակտիկ փորձը Կենտրոն համայնքի համայնքապետի պաշտոնում, ինչը լուրջ թիվ է, եթե չեմ սխալվում 7 (յոթ) տարի, բացի այդ Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից ներկայացված ավագանու թեկնածուների ցուցակը, որտեղ կան շատ լուրջ, հարգված, սիրված, հանրության կողմից ընդունելի մարդիկ՝ մասնավորապես մասնագիտությամբ բժիշկները։
:love հեսա կլացեմ :oy

Enigmatic
24.05.2009, 12:05
Բա չեք տեսել Օդնակլասսնիկի սայթում՝ վերևի մասում իրա ռեկլամն ա գնում :))

Kuk
24.05.2009, 12:50
Ձեր ունեցած պրակտիկ փորձը Կենտրոն համայնքի համայնքապետի պաշտոնում, ինչը լուրջ թիվ է, եթե չեմ սխալվում 7 (յոթ) տարի,

Էս քարոզ չի, հակաքարոզ ա: Մանավանդ էդ յոթ տարին, որ շեշտվել ա. Հյուսիսային պողոտայից մարդկանց դուրս վռնդելը մենակ հերիք ա էդ փորձի մասին կարծիք կազմելու համար:

Վիշապ
24.05.2009, 12:58
Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում ձեր անկեղծ մեկնաբանությունները թողնել հենց բլոգում;)

Ֆրեյա
24.05.2009, 13:11
Եթե հիշում եք, նախագահական ընտրությունների ժամանակ էլ էին բլոգեր օգտագործում
/Մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյանի:D համար ԼՋ-ում բլոգ էին բացել ու բլոգգերները հարցրեր էին ուղղում, ու հարցերը չէին խմբագրվում, հետո էլ հարցազրույց կազմակերպեցին Հ1ով, որտեղ ՍՍն պատասխանում էր բլոգում գրված հարցերին, եւ կարծեմ հենց սայտում էլ պատասխանում էին հարցերին, ընդ որում, պատասխանները ստանդարտ էին բոլոր հարցերի համար :D/

Հետաքրքիր է, որն է իմաստը ՏՏ միջոցներից օգտվելու, ինչ-որ սուտ, արհեստական միջոցառումների մասին գրելու? /բլոգում ընտրողների հետ հանդիպումների քրոնիքն է, լուսանկարներ.../
Հույս ունեն, որ ինչ-որ մի կորած-մոլորած խոյ կկարդա բլոգը ու կընտրի ԳԲ ին? :D
Թե ուղղակի թիթիզանում են...

Ախր ՆՅՈՒԹ էլ չունեն տեղադրելու - ոչ ասելիք ունեն, ոչ ասելիքում իմաստ կա, ոչ էլ ֆանտազիան մեր հարգելի ու շաաատ սիրելի ԳԲ ի կների ինչ-որ մի բովանդակալից բան գրել:

Մենակ սուտ ճոռոմախոսություն

Kuk
24.05.2009, 13:14
Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում ձեր անկեղծ մեկնաբանությունները թողնել հենց բլոգում;)

Կջնկջվի, կարծում եմ:

Վիշապ
24.05.2009, 13:26
Կջնկջվի, կարծում եմ:

էսօր կիրակի է, ջնջողը գործի չի եկել (http://beglaryan.wordpress.com/2009/05/22/հանդիպում-արաբկիրում-ընտրողների-հետ/#comment-20);)

Xelgen
24.05.2009, 13:42
որն է իմաստը ՏՏ միջոցներից օգտվելու, ինչ-որ սուտ, արհեստական միջոցառումների մասին գրելու

Ինչպես և շատերը հիմա Ձև-ին ավելի շատ են նայում քան Պարունակությոանը։
Երկրորդը մոդա է։

Համ էլ կարող են ասել, թե ինչքան ժամանակակից են, և ինչքան էֆֆեկտիվ են օգտագործում բարձր տեխնոլոգիաները։
Բլոգը բլոգ չի, իրա ֆորմատով և ոգով։
Ոչ էլ ընդհանուր կայք է, քանի որ այդքան փարաբանվող ծրագիրը սկի ներկայացված չէ։
Այսինքն նրանք էլ չեն հասկանում

Մյուս կողմից մի հետաքրքիր բան։
Նախագահակնի ժամանակ բոլոր թեկուզ չնչին թեկանծուները իրենց կայքեր ունեյն։
Այժմ ինչքան հասկանում եմ չկան, միայն Բեգլարյանի «բլոգ»-ի մաիսն իմացա, այն էլ ստեղ, մի ընտրություններից մի շաբաթ առաջ։
Դա խոսում է նրա մասին, որ կայքերի իմաստը, ֆունկցիան, մեթոդները և վերջապես իմաստը թեկանծուները չեն հասկանում ու չեն կարողանում օգտագործել։

Elmo
24.05.2009, 13:57
Ժամանակակից մեթոդը բլոգ ունենալը չի: Հայաստանում ամենաժամանակակից ու մշտապես արդիական մեթոդը ասֆալտապատումն ա:
Հենց հիմա մեր բակը նենց հիստերիկ ասֆալտապատում ա գնում, որ: Մե քեֆ մե ուրախութուն: Ոչ ձյութում են, ոչ մաքրում: Միանգամից փոշոտ, շլաքոտ մասի վրա ասֆալտը լցնում են ու տրորում: Վստահ եմ՝ 4 շաբաթ չի դիմանա: Բայց դէ էականը էդ չի, էականը քեֆ, ուրախութունն ա:

Վիշապ
24.05.2009, 14:06
Իսկապես ջնջեցին գրածս։ Սցուկո! Իզուր էլ բանատեղ ենք դնում նման չնչին երևույթը ինչպիսին Չոռնին ու իր բլոգն է։ Ֆրեյ, չնեղանաս, բայց այս թեմայով ավելի շատ Չոռնու վարկանիշը բարձրացնում ենք զուտ իր մասին խոսելով։ Չնչինություններ են։ Չե՛ն անցնելու։ NO PASARAN!

Xelgen
24.05.2009, 14:08
Ոչ ձյութում են, ոչ մաքրում: Միանգամից փոշոտ, շլաքոտ մասի վրա ասֆալտը լցնում են ու տրորում:

Բա ետ մարդկանց հացին ինչի՞ ես կպնում։ :D
Բա եթե նորմալ անեն, առնվազն 2 տարի կդիմանա, բա երեխեքին ինչո՞վ կերակրեն։ :)))
Եթե լուրջ, ապա այստեղ էլ, պետք է հին մեթոդը կիրառել, վճարվում են, քանի դեռ նորմալ վիճակում է ասֆալտը։ Թե չե տենց էլ լինելու է։

Xelgen
24.05.2009, 14:10
Իսկապես ջնջեցին գրածս։ Սցուկո! Իզուր էլ բանատեղ ենք դնում նման չնչին երևույթը ինչպիսին Չոռնին ու իր բլոգն է։ Ֆրեյ, չնեղանաս, բայց այս թեմայով ավելի շատ Չոռնու վարկանիշը բարձրացնում ենք զուտ իր մասին խոսելով։ Չնչինություններ են։ Չե՛ն անցնելու։ NO PASARAN!

Բայց քո գրածի մեջ ի՞նչ կար, որ ջնջեցին։
Փաստորեն եթե չես փառաբանում ու ասում որ «հաղթելու է», արդեն վիրավորում ես…

Kuk
24.05.2009, 14:10
Իսկապես ջնջեցին գրածս։ Սցուկո! Իզուր էլ բանատեղ ենք դնում նման չնչին երևույթը ինչպիսին Չոռնին ու իր բլոգն է։ Ֆրեյ, չնեղանաս, բայց այս թեմայով ավելի շատ Չոռնու վարկանիշը բարձրացնում ենք զուտ իր մասին խոսելով։ Չնչինություններ են։ Չե՛ն անցնելու։ NO PASARAN!

Նպաստում ենք բլոգի այցելությունների շատացմանը: Առաջարկում եմ բլոգի լինկը հանել թեմայից, նոր քննարկել:

Dorian
25.05.2009, 00:23
Այ մարդ, գիտեք, թե ինքը չգիտի, որ իրա բլոգը կարդացող չկա...
Էնքան որ նենց են անում բոլորիս աչքի առաջ լինի՝ ճանաչելի ու ոչ մեկի համար տարօրինակ չթվա նրա հաղթանակը:
Ինչի՞ ենք շատ գովազդվող երգչի համերգի տոմսի համար տասնյակ հազարավոր դրամ վճարում, իսկ իսկապես արժանի, բայց քիչ PR-վածների համար 1500... Որովհետև տպավորություն ա ստեղծվում, ՈՐ ԻՐԱՆՔ ՎԵՐՋՆ ԵՆ...
Այ դրա համար էլ ռեկլամն օդնոյում ա...

Ձայնալար
26.05.2009, 10:11
Մոդերատորական: Քաղաքական քննարկումների հեռանկարի բացակայության պատճառով թեման փակվում է: