PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ֆենտեզի-պրոյեկտ

Rhayader
23.05.2009, 01:50
Եկեք բոլորով միասին համատեղ ֆենտեզի գրենք: Միտքը կա, համահեղինակներ են պետք: Կգրենք հենց Ակումբում: Հայտերն ընդունվում են:

Արտիստ
23.05.2009, 09:56
Եկեք բոլորով միասին համատեղ ֆենտեզի գրենք: Միտքը կա, համահեղինակներ են պետք: Կգրենք հենց Ակումբում: Հայտերն ընդունվում են:

Ավելի կոնկրետ ինչ ֆենտեզի՞ Ռոբոտ մոբոտ՞ Թե..՞
Մի քիչ որ մանրամասնես լավ կանես;)

Rhayader
23.05.2009, 11:08
Ավելի կոնկրետ ինչ ֆենտեզի՞ Ռոբոտ մոբոտ՞ Թե..՞
Մի քիչ որ մանրամասնես լավ կանես;)

Օ))) պատկերացրու՝ կլասսիկ ֆենտեզի, առավել մոտիկ է Ռոջեր Ժելյազնու «Լույսի Իշխանը» վեպին:

Եկվոր
24.05.2009, 13:12
Եկեք բոլորով միասին համատեղ ֆենտեզի գրենք: Միտքը կա, համահեղինակներ են պետք: Կգրենք հենց Ակումբում: Հայտերն ընդունվում են:

Ինչպե՞ս պետք է հայտ ներկայացնել, ես ուզում եմ…

Rhayader
24.05.2009, 21:05
Ինչպե՞ս պետք է հայտ ներկայացնել, ես ուզում եմ…

Արդեն ներկայացրեցիր, այն ընդունված է: Բացատրեմ սկզբունքը. ես տալիս եմ համապատասխան գլխի սյուժեի գիծը, համահեղինակներն այն շարադրում են իրենց ձևով: Վերջում ես այդ ամենը միաձուլում եմ, ավելացնում եմ իմ մտքերն ու գլուխը պատրաստ է:
Հեղինակային իրավունքները բոլորինս հավասար են , անկախ նրանից, ում տարբերակն ինչքանով է օգտագործվել: Մասշտաբը՝ լիարժեք վեպ (մինչև հազար էջ): Վերջում կտպագրենք: Ողջունվում են.

կողմնակի արկածները, առաջադրված համահեղինակների կողմից
սյուժեի կապակցությամբ նկատողություններն ու առաջարկները
քննարկումները գործող անձանց, փիլիսոփայական կամ այլ աղբյուրների վերաբերյալ
ֆանֆիկները՝ պատմվածքներ առանձին գործող անձանց մասին, որոնք վեպի մեջ չեն մտնում

Չեն ողջունվում.
հայկական թեմատիկայի արհեստական ներդրումը
խտրականություն, ցանկացած տիպի
«մոդայիկ հոմոսեքսուալիզմի» ներդրումը
կռիվ-ղամաղալը՝ սեփական տարբերակն առաջ քշելու համար

Ասեմ, որ արդեն ունեմ ամբողջական սյուժեի գիծ, որը բավականին բարդ է, ու երբեմն որոշ առաջարկներ ստիպված կլինեմ մերժել, որպեսզի դրանք իրադարձությունների ընթացքին չխանգարեն:

Հայկօ
24.05.2009, 21:32
Բա մարդ ժամանակ չունենա՞ր՝ մի երկու էջ գրեր էլֆերի ու օռկերի մասին...

Քո էլֆերն էլ ե՞ն բոյով ու իմաստուն նետաձիգ-էսթետներ, գնոմները՝ մորուքավոր քարանձավային դարբիններ, իսկ օռկերը՝ լույսից վախեցող, լպրծուն ու վախկոտ մարդակերներ: Թե՞ ինչ-որ հետաքրքրություն, այնուամենայնիվ, կա :)):

Rhayader
24.05.2009, 21:45

Օրկեր, էլֆեր, գնոմներ չկան))) ամեն ինչ շատ ավելի բարդ է:

Dorian
24.05.2009, 23:22
Չեն ողջունվում. «մոդայիկ հոմոսեքսուալիզմի» ներդրումը

Ափսոս... Ես էլ ուզում էի մասնակցել... :(
Բայց լա՞վ ես մտածել... Պատկերացրու ինչ-որ տարօրինակ արարածների ցեղ, որոնք միայն մեկի օգնությամբ կարող են բազմանալ, իսկ նա չի սիրում հակառակ սեռի ներկայացուցիչներին՝ ավելի, ատում է նրանց, բնածին զզվանք ունի: Ու ամեն տեսակ փերիներ ու ջրահարսներ տարբեր արքայություններից գալիս են նրան գրգռելու... Ապարդյուն... Դե, շատ բան կարելի ա էդ թեմայով գրել... :P Իսկ դու արգելում ես...

Rhayader
24.05.2009, 23:33

Դորիան, ֆենտեզին հիմնականում հիմնվում է միֆոլոգիայի ու ֆոլկլյորի վրա, իմ դեպքում՝ հնդկական, արևմտա- ու հյուսիս-եվրոպական, եգիպտական ֆոլկերի վրա: Դրա մեջ հոմոսեքսուալ գործող անձ մտցնելն առնվազն հիմարություն է: Միևնույն ժամանակ ճապոնական կամ հունահռոմեական մշակույթի հետ գործ ունենաու դեպքում առանց հոմոսեքսուալների յոլա չէինք գնա:

Dorian
24.05.2009, 23:41

Իսկ հնարավոր չէ՞, որ ասենք Ճապոնիայից կամ "հունահռոմից" այդ հոմոսեքսուալ արարածին տեղափոխեն Եգիպտոս: :) Տեղափոխեն հատուկ վարժեցրած գազազած ու կատաղի ասպետները, որոնք ոչ մի մարդակային բան չունեն ու ստեղծված են չարի կողմից, միայն նրա պտուղը Եգիպտոս հասցնելու համար: Տեղափոխեն հատուկ կոնտեյների մեջ, առասպելական կենդանիներով լծված սայլի միջոցով: Իսկ էնտեղ՝ Եգիպտոսում արքան, գաղտնի ստորգետնյա սրահում պատրաստի էգին... այդ դժբախտ արարածին, որին Ճապոնական գեյը չի ուզելու... :think Հը՞

Rhayader
25.05.2009, 00:02

Լուրջ մոտեցում չի, Դորիան:

erewanski
14.08.2009, 09:20
էհ բա հիմա ինչ մտածեցիք?

Սլիմ
14.08.2009, 09:55
Եթե դեմ չես ես կմասնակցեմ, մտքեր ու ֆանտազիաներ շատ ունեմ, բայց անմշակ են::)

Interdenominational
14.08.2009, 21:44
Հետաքրքրեց: Գրանցեք: Շնորհակալություն ;)

Հ.Գ. Համահեղինակներին տեղեկացնեմ՝ եթե սցենարի մշակման ընթացքում սկսվեն ուրվագծվել հոլլիվուդյան ոճի միջակություններ - կամավոր դասալքության կդիմեմ: :)

Rhayader
15.08.2009, 07:25
Sisuan, Interdenominational, ընդունված է))))
Interdenominational, իսկ ի՞նչ ի նկատի ունես՝ հոլիվուդյան ոճի միջակություններ ասելով:
Հա, ժող, մի բանի համար ներեք) կվալիֆիկացիոն կուրսեր եմ անց կացնելու նախքան սկսելը:

Հայկօ
15.08.2009, 18:23
Հա, ժող, մի բանի համար ներեք) կվալիֆիկացիոն կուրսեր եմ անց կացնելու նախքան սկսելը:

Լօլօ: Հարցերը կուղարկե՞ս ինձ :)):

Rhayader
16.08.2009, 08:45
Հարցեր չէ, գրականության ցանկ+թեմատիկ կոնսուլտացիա)))

Interdenominational
16.08.2009, 19:31
Rhayader: Ի նկատի ունեմ, զօրինակ՝ «աշխարհը վաղահաս կործանումից փրկելու» ելած մի խումբ դատարկապորտ ու ցինիկ «ռենջերներ» ու շարքային-գրասենյակային-անփորձ-օրինապահ-զգուշավոր քաղաքացիներ, կամ ` կատաղի փոխհրաձգությունների միջով ճարպկորեն խուսանավող, տափակ հումորով համեմելով ու տեսաբանելով իրադարձությունները՝ «պինդ ընկույզանմաններ»…և այլն: /կարող եք շարունակել տարբերակները/: :)

Rhayader
17.08.2009, 08:25

Ինձ վատ ես ճանաչում))) Էռագոն հո չենք գրում (յախք):)
Հերոսներն էլ նախատեսում եմ ավելի խորը ու փիլիսոփայական:
Դու ֆենտեզիից ի՞նչ ես կարդացել:

Rhayader
17.08.2009, 08:46
Գրականության ցանկ.
Эдгар По - Маска Красной Смерти (http://lib.rus.ec/b/76593)
Эдгар По - Падение Дома Ашера (http://lib.rus.ec/b/76564)
Роджер Желязны - Создания Света, Создания Тьмы (http://lib.rus.ec/b/66617)
Հետո էլի կասեմ))) շատ չի, երեք օրում կարելի է կարդալ:

Loki
17.08.2009, 08:49
Эдгар По - Маска Красной Смерти
Эдгар По - Падение Дома Ашера

Ֆենթզիի հետ էդքան էլ կամ չունի, բայց երկուսն էլ շատ եմ սիրում...

Հայկօ
17.08.2009, 08:50
Իսկ էլֆական գետտոներ լինելու ե՞ն :)):

Interdenominational
17.08.2009, 22:01
Rhayader: Չեմ կարծում, որ աշխարհին «բանաստեղծորեն» նայելու համար կարիք ունենք ծանոթ լինելու աշխարհահռչակ ու հեղինակավոր բանաստեղծների երկերին ;)
Իսկ իմ կարդացածս գրականության ժանրային ու ոճական ցանկը ընդգրկուն է: Ժյուլ Վեռնից մինչև Ստրուգացկիները, ԴենԲրաունանմաններից մինչև ամենստվերային ու չգովազդված հեղինակներ…

Rhayader
18.08.2009, 07:40
Իսկ էլֆական գետտոներ լինելու ե՞ն :)):
Էլֆեր ընդհանրապես չկան (չեմ սիրում դրանց:D)

Rhayader: Չեմ կարծում, որ աշխարհին «բանաստեղծորեն» նայելու համար կարիք ունենք ծանոթ լինելու աշխարհահռչակ ու հեղինակավոր բանաստեղծների երկերին ;)
Իսկ իմ կարդացածս գրականության ժանրային ու ոճական ցանկը ընդգրկուն է: Ժյուլ Վեռնից մինչև Ստրուգացկիները, ԴենԲրաունանմաններից մինչև ամենստվերային ու չգովազդված հեղինակներ…

Էսքանից մենակ հասկացա, որ Դեն Բրաունին չես սիրում, ինչն ինքնին շատ լավ ա: Դու իմ ցուցակից ի՞նչ ես կարդացել: