PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարրի Փոթթեր - Վիկտորինա

Գալաթեա
22.05.2009, 00:42
Իմ շատ սիրելի Փոթերասերներ :)
Գալաթեա վազվռաշաեցա, ասեմ ձեզ ;)

Բավականին երկար ընդմիջումից հետո որոշեցի վերականգնել մեր մի այլ կագի սիրելի գրքի մասին վիկտորինան :)

Էլի կլինեն հարցեր, արդյունքներ ու հաղթողներ ու բալային համակարգ, բայց հին բալերին չեմ վերադառնալու, կներեք, ներվեր չկա փորփրելու :)

Ամեն ինչ կսկսենք նորից :)

Դե ինչ...մի քիչ շունչ քաշեք, մինչ պատրաստ կլինեն առաջին փուլի երեք հարցերը ;)

ԳՆԱՑԻ՛՛՛ՆՔ ..կամ ինչպես կասեր Հարրին՝ ԼՅՈՒՄՈՍ ;)

Գալաթեա
22.05.2009, 01:02
Խաղի կանոններ։

Յուրաքանչյուր փուլում կտրվի 3 հարց, որոնց պատասխանները կդրվեն հենց թեմայում, հարցի տակ։

Յուրաքանչյուր փուլ կտևի առավելագույնը՝ հինգ րոպե։
5 րոպեից ուշանալու դեպքում պատասխանները պարզապես չեն ընդունվի, քանի որ առկա կլինի այլ մասնակիցների գրածը արտագրելու գործոնը։

Գործելու է գնահատականի 10 միավորանոց համակարգ։ Սպառիչ պատասխանի դեպքում մասնակիցը կստանա 10 միավոր։
Մասնակի պատասխանի դեպքում՝ 5։

Վիկտորինայի փուլերն անցկանցելու հաճախականությունը կորոշի խաղը վարողը՝ Գալաթեան, կախված իր ժամանակից, այնպես որ ցանկալի չեն՝ "բա մյուս փուլը երբ ա լինելու"-ի կարգի հարցերը։

Վիկտորինայի ընթացքում վիկտորինային անմիջականորեն չառընչվող գրառումները չեն ողջունվում։

Գալաթեա
22.05.2009, 01:06
Լրացում :)

Վիկտորինան կանցկացվի այն ժամերին, երբ խաղավարի կողմից կնկատվի Փոթերասերների առավել մեծ ակտիվություն ֆորումում :)

Գալաթեա
22.05.2009, 01:24
ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ

Հարց առաջին։
Ինչպես Հերմիոնան կարողացավ առաջին կուրսում օգնել Հարրիին կվիդիչի ժամանակ չընկնել, և ով էր ուզում Հարրիին իր ցախավելից ներքև շպրտել։

Հարց երկրորդ։
Ինչպես Հարրին հայտնվեց կվիդիչի թիմում առաջին կուրսում և որպես ինչ խաղացող։

Հարց Երրորդ։
Հարրին ինչպես հասկացավ առաջին անգամ, որ գիտի օձերի լեզուն, անգամ առանց գիտակցելու դա։

Հինգ րոպե

Chuk
22.05.2009, 01:30
ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ

Հարց առաջին։
Ինչպես Հերմիոնան կարողացավ առաջին կուրսում օգնել Հարրիին կվիդիչի ժամանակ չընկնել, և ով էր ուզում Հարրիին իր ցախավելից ներքև շպրտել։
Կրակի կախարդանքով այրեց պրոֆեսոր Կվիրելի մանտիան (հայերենը մոռացա), հենց որն էլ ուզում էր ցած նետել:

Հարց երկրորդ։
Ինչպես Հարրին հայտնվեց կվիդիչի թիմում առաջին կուրսում և որպես ինչ խաղացող։

Փորձում էր Մալֆոյի ձեռից խլել Նեվիլի հիշեցնող գնդիկը, որը Մալֆոյն օդում շպրտեց, ու ինքը հզոր տրյուկով գնաց ու բռնեց: Թռիչքն անօրինական էր

Հարց Երրորդ։
Հարրին ինչպես հասկացավ առաջին անգամ, որ գիտի օձերի լեզուն, անգամ առանց գիտակցելու դա։
Գազանանոց էին գնացել Դուրսլների ընտանիքի հետ, ախպոր անունը մոռացա, դրա ծնունդի օրը, ու պատահական ապակու հետևից սկսեց խոսել մի հատ շատ մեծ օձի հետ, որը երազում էր իր հայրենիքի մասին:

Հարցերն ուշ տեսա, դրա համար արագ-արագ պատասխանեցի, առանց խորանալու :oy

Chuk
22.05.2009, 01:32
ախպոր անունը մոռացա
Դադլի :oy

Գալաթեա
22.05.2009, 01:38
Առաջին փուլի միավորները։

Մասնակից՝ Չուկ :)

Պատասխան առաջին։
Ցանկալի էր հիշել կրակի կախարդանքը՝ "Ինֆլամարե"։
5 միավոր

Պատասխան երկրորդ։
10 միավոր

Պատասխան երրորդ։
Եղբոր անունը էական չէր։
10 միավոր։

Չուկ - 25 միավոր։

Առաջին փուլն ավարտված է :)

Chuk
22.05.2009, 01:41
Պատասխան երկրորդ։
10 միավոր

Թույլ տուր 10 միավորս մինչև վերջ վաստակել :oy
Հարցի էս հատվածը չէի նկատել.

և որպես ինչ խաղացող։
Խաղում էր որպես «որսորդ» (հայերեն երևի էսպես կլինի), ճիշտ հոր՝ Ջեյմսի նման :)

Գալաթեա
22.05.2009, 01:43
Թույլ տուր 10 միավորս մինչև վերջ վաստակել :oy
Հարցի էս հատվածը չէի նկատել.

Խաղում էր որպես «որսորդ» (հայերեն երևի էսպես կլինի), ճիշտ հոր՝ Ջեյմսի նման :)

Շնորհակալ եմ, Չուկ, բայց փուլն ավարտված լինելու խաղավարի հայտարարությունից հետո պատասխանները և դրանց լրացումները չեն ողջունվում։

DVG
22.05.2009, 16:21
...մանտիան (հայերենը մոռացա)...

Թիկնոց, եթե չեմ սխալվում :)

Rhayader
22.05.2009, 17:10
Մի քանի ճշգրտում:

Կրակի կախարդանքով այրեց պրոֆեսոր Կվիրելի մանտիան (հայերենը մոռացա), հենց որն էլ ուզում էր ցած նետել:
Այրեց Սնեյպի, ոչ թե Կուիրելի թիկնոցը: Չնայած իրական չարագործը Քուիրելն էր, Հերմիոնան ու Ռոնը կասկածում էին Սնեյպին::)

Փորձում էր Մալֆոյի ձեռից խլել Նեվիլի հիշեցնող գնդիկը, որը Մալֆոյն օդում շպրտեց, ու ինքը հզոր տրյուկով գնաց ու բռնեց: Թռիչքն անօրինական էր
Գնդիկը, եթե ճիշտ եմ հիշում, ոչ թե հիշեցնող էր, այլ մոռացնող::oy

Chuk
23.05.2009, 00:19
Մի քանի ճշգրտում:

Այրեց Սնեյպի, ոչ թե Կուիրելի թիկնոցը: Չնայած իրական չարագործը Քուիրելն էր, Հերմիոնան ու Ռոնը կասկածում էին Սնեյպին::)

Գնդիկը, եթե ճիշտ եմ հիշում, ոչ թե հիշեցնող էր, այլ մոռացնող::oy

Սոֆ ջան, շատ վաղուց եմ կարդացել, բայց կարծեմ երկուսն էլ խառնում ես: Երկրորդը որ հաստատ ;) Այդ գնդիկը կարմիր գույնով էր ներկվում, եթե տերն ինչ-որ բան մոռացած էր լինում: Իսկ առաջինը... հմ.. իրանք Սնեյպին էին կասկածում ու կարծում էին, թե նա է անողը, բայց այ ինչքան հիշում եմ, գուցե սխալվեմ, վառեց Կվիրելի թիկնոցը ;)

Գալաթեա
23.05.2009, 00:37
Առաջիկա կես ժամվա ընթացքում կկայանա խաղի երկրորդ փուլը։

Եվս մեկ անգամ կխնդրեի խաղն ավարտվելուց հետո համալրումներ չանել։
Հատկապես այն մարդկանց, ովքեր խաղին չեն մասնակցել։
Հատկապես այն դեպքում, երբ իրենք սխալ են հիշում, Ռայ։

Ռուֆուս
23.05.2009, 00:42
Պատրաստ ենք :)

Rhayader
23.05.2009, 01:09
Լավ, կկատարեմ վերջին այս բնույթի գրառումը (պարզաբանելու համար նորից կարդացի առաջին գիրքը):

Гермиона протолкалась через толпу на ту трибуну, где стоял Снейп, и быстро бежала вдоль предыдущего к нему ряда. Когда ей на пути попался профессор Квиррел, она сшибла его так, что он полетел через скамейку головой вперёд, но даже не обернулась, чтобы извиниться. Достигнув Снейпа, она нагнулась, вытащила свою волшебную палочку и прошептала несколько слов. Из её палочки на подол мантии Снейпа лентой вылетело синее пламя.
Снейпу понадобилось с полминуты, чтобы осознать, что он горит. Он издал приглушённый вопль, который Гермиона приняла за знак того, что со своей задачей она справилась. Она быстро сгребла с него огонь в маленькую баночку, сунула её в карман и прокралась вдоль нижнего ряда обратно. Снейп, похоже, так и не понял, что случилось.
Этого было достаточно. Высоко в воздухе над полем Гарри вдруг удалось снова оседлать свою метлу.
Առաջին դեպքում ես ակնհայտորեն ճիշտ էի, ու այլ կերպ չէր է կարող լինել:

Невиль обеспокоенно следил, как напоминатель наливается алым.
– … значит, что-то забыл…
Երկրորդ դեպքում համոզված չէի, ու իսկապես սխալվեցի:oy:(

Գալ, ցանկացած դեպքում, գոնե մի հարցում ժյուրին սխալվել է, ինչն այնքան էլ դրական երևույթ չի: Ճշգրտումներն այս հարցում անհրաժեշտ են: Հետագայում կխնդրեի պատասխանները ստուգել գրքով, անհրաժեշտության դեպքում կարող եմ ես դա անել ու արդյունքը հայտնել ՊՄ-ով:

Chuk
23.05.2009, 01:16
Այդ դեպքում ես էլ ինձ թույլատրեմ օֆտոպել: Ինչպես տեսնում ես, Սոֆ, ինձ առաջին հարցին տրվել է 5 միավոր, չնայած անձամբ ես գտնում եմ, որ հարցի հիմնական նշանակության պատասխանը տվել եմ: Իզուր մի փորձիր Ժյուրիի մասին անկապ հետևություններ անել, քանի-որ Ժյուրին, ի տարբերություն ինձ, հարցի ճշգրիտ պատասխանը գիտեր, ու ի տարբերություն քեզ մյուս հարցին համոզված ՍԽԱԼ պատասխան չի տվել:

Գալաթեա
23.05.2009, 01:17
ՓՈՒԼ ԵՐԿՐՈՐԴ

Հարց առաջին
Մինիստրության որ բաժնում էր աշխատում հայր Ուիզլին, ինչ հոբբի ուներ և ինչում էր իր կինն իրեն հաճախ մեղադրում։

Հարց երկրորդ
Ինչու տղաները սկզբում չէին սիրում Հերմիոնային և ինչի շնորհիվ հետո նրանք ընկերացան։

Հարց երրորդ
Ով էր փիլիսոփայաակն քարի ստեղծողը, ինչու էր այն անհրաժեշտ Վոլդեմորտին և ինչն էր նա օգտագործում որպես այդ քարի ալտերնատիվ։

Խնդրում եմ պատասխանելուց առաջ մտածեք, որ հետո չլրացնեք։

Հինգ րոպե

Ռուֆուս
23.05.2009, 01:21

1. Մր. Ուիզլին աշխատում էր մագլերի հետ կապերի վարչությունում, հետաքրքրվում էր մագլերի աշխարհով՝ հատկապես տեխնիկայով, դրա համար էլ հաճախ արժանանում էր կնոջ կշտամբանքին....

3. Փիլիսոփայական քարը ստեղծել էր Նիկոլաս Ֆլամելը: Վոլդեմորտին քարն անհրաժեշտ էր անմահ լինելու համար, որպես ալտերնատիվ օգտագործում էր միաեղջյուրի արյունը:

Chuk
23.05.2009, 01:23
Հարց առաջին
Մինիստրության որ բաժնում էր աշխատում հայր Ուիզլին, ինչ հոբբի ուներ և ինչում էր իր կինն իրեն հաճախ մեղադրում։
Բաժնի ճշգրիտ անունը չեմ հիշի, զբաղվում էին մարդկանց ստեղծածների կախարդների ձևափոխած տարբերակների չեզոքացմամբ (ենթադրենք ինքն իրեն թեյ սարքող թեյնիկ, որպեսզի նման բաներ մարդկանց ձեռքը չընկնի): Խիստ հետաքրքրված էր մագլերով (ոչ կախարդ մարդկանցով) ու նրանց ստեղծած ամեն ինչով: Կինը նրան հաճախ մեղադրում էր այդ ամենը շատ օգտագործելու մեջ, կարծեմ:

Հարց երկրորդ
Ինչու տղաները սկզբում չէին սիրում Հերմիոնային և ինչի շնորհիվ հետո նրանք ընկերացան։
Հերմիոնային տղաները չափից ավելի գիտունիկ էին համարում (աչկարիկ), դրա համար հետն ընկերություն չէին անում: Մտերմացան այն բանից հետո, երբ Թրոլի հետ կռիվ ունեցան (հենց Հերմիոնային փրկելու համար), իսկ Հերմիոնան ամբողջ մեղքն իր վրա վերցրեց: Այդպիսի քայլ այդ ուսումնատենչ աղջկանից չէին սպասում:

Հարց երրորդ
Ով էր փիլիսոփայաակն քարի ստեղծողը, ինչու էր այն անհրաժեշտ Վոլդեմորտին և ինչն էր նա օգտագործում որպես այդ քարի ալտերնատիվ։
Փիլիսոփայական քարի ստեղծողը Նիկոլաս Ֆլամելն էր, մի ալքիմիկ, որն ի դեպ հանդիպում է նաև «Դա Վինչիի կոդը» գրքում: Փիլիսոփայական քարը Վոլդեմորտին պետք էր անմահության ու իր «մարդկային» կերպարը վերականգնելու համար: Իսկ մինչ այդ սնվում էր կենտավրոսների արյամբ:

Գալաթեա
23.05.2009, 01:24
Լավ, կկատարեմ վերջին այս բնույթի գրառումը (պարզաբանելու համար նորից կարդացի առաջին գիրքը):
Առաջին դեպքում ես ակնհայտորեն ճիշտ էի, ու այլ կերպ չէր է կարող լինել:
Երկրորդ դեպքում համոզված չէի, ու իսկապես սխալվեցի:oy:(
Գալ, ցանկացած դեպքում, գոնե մի հարցում ժյուրին սխալվել է, ինչն այնքան էլ դրական երևույթ չի: Ճշգրտումներն այս հարցում անհրաժեշտ են: Հետագայում կխնդրեի պատասխանները ստուգել գրքով, անհրաժեշտության դեպքում կարող եմ ես դա անել ու արդյունքը հայտնել ՊՄ-ով:

Հաջորդ անգամ ժյուրիի սխալները բռնելուց նախ համոզվիր, որ ինքդ չես սխալվել և հաջորդ անգամ խաղի մեջ գրքից մեջբերում անողը կզրկվի խաղին մասնակցելու հիանալի հնարավորությունից։

Ռուֆուս
23.05.2009, 01:28
Հարց երկրորդ
Ինչու տղաները սկզբում չէին սիրում Հերմիոնային և ինչի շնորհիվ հետո նրանք ընկերացան։
Հերմիոնան իրեն գիտունիկի տեղ էր դրել, դասախոսների բոլոր հարցերի պատասխանները գիտեր, դրա համար էլ իրեն չէին սիրում:

Իսկ երբ Քուիրելը հայտարարեց, որ ամրոցում տրոլ է հայտնվել, հրահանգեցին, որ ավագները աշակերտներին ուղեկցեն ննջասենյակներ: Սակայն Ռոնն ու Հարրին թաքուն գնացին աղջիկների զուգարան Հերմիոնայի հետևից (Հերմիոնան երկուսից էլ նեղացած էր :oy): Տրոլին հաղթահարելուց հետո Հերմիոնան հրահանգներին չենթարկվելու մեղքը իր վրա է վերցնում, դրանից հետո երեքը դառնում են լավագույն ընկերներ:

Rhayader
23.05.2009, 01:31
ՓՈՒԼ ԵՐԿՐՈՐԴ

Հարց երկրորդ
Ինչու տղաները սկզբում չէին սիրում Հերմիոնային և ինչի շնորհիվ հետո նրանք ընկերացան։

Հարց երրորդ
Ով էր փիլիսոփայաակն քարի ստեղծողը, ինչու էր այն անհրաժեշտ Վոլդեմորտին և ինչն էր նա օգտագործում որպես այդ քարի ալտերնատիվ։

Խնդրում եմ պատասխանելուց առաջ մտածեք, որ հետո չլրացնեք։

Հերմիոնան «զանուդա» էր, ամեն ինչ գրքերով գիտեր ու ամեն ինչ պահանջում էր, որ կանոններով արվի:

Հեղինակը Նիկոլաս Ֆլանելն էր: Քարը պետք էր լիարժեք կյանք ձեռք բերելու համար: Ալտերնատիվան «անիծված կիսակյանք» տվող միաեղջյուրի արյունն էր:

Rhayader
23.05.2009, 01:34
Մոռացել էի, Հերմիոնայի հետ ընկերացան նրա շնորհիվ, որ տրոլլի հարձակումից հետո նա պնդեց, որ տղաները միայն իրեն փրկելու համար են իջել զուգարան արգելված, տագնապային ժամանակ, ու բալերը նրա արարքի համար հանեն:

Գալաթեա
23.05.2009, 01:36
1. Մր. Ուիզլին աշխատում էր մագլերի հետ կապերի վարչությունում, հետաքրքրվում էր մագլերի աշխարհով՝ հատկապես տեխնիկայով, դրա համար էլ հաճախ արժանանում էր կնոջ կշտամբանքին....

3. Փիլիսոփայական քարը ստեղծել էր Նիկոլաս Ֆլամելը: Վոլդեմորտին քարն անհրաժեշտ էր անմահ լինելու համար, որպես ալտերնատիվ օգտագործում էր միաեղջյուրի արյունը:

Պատասխան առաջին - 10 միավոր
Պատասխան երրորդ - 10 միավոր

Բաժնի ճշգրիտ անունը չեմ հիշի, զբաղվում էին մարդկանց ստեղծածների կախարդների ձևափոխած տարբերակների չեզոքացմամբ (ենթադրենք ինքն իրեն թեյ սարքող թեյնիկ, որպեսզի նման բաներ մարդկանց ձեռքը չընկնի): Խիստ հետաքրքրված էր մագլերով (ոչ կախարդ մարդկանցով) ու նրանց ստեղծած ամեն ինչով: Կինը նրան հաճախ մեղադրում էր այդ ամենը շատ օգտագործելու մեջ, կարծեմ:

Հերմիոնային տղաները չափից ավելի գիտունիկ էին համարում (աչկարիկ), դրա համար հետն ընկերություն չէին անում: Մտերմացան այն բանից հետո, երբ Թրոլի հետ կռիվ ունեցան (հենց Հերմիոնային փրկելու համար), իսկ Հերմիոնան ամբողջ մեղքն իր վրա վերցրեց: Այդպիսի քայլ այդ ուսումնատենչ աղջկանից չէին սպասում:

Փիլիսոփայական քարի ստեղծողը Նիկոլաս Ֆլամելն էր, մի ալքիմիկ, որն ի դեպ հանդիպում է նաև «Դա Վինչիի կոդը» գրքում: Փիլիսոփայական քարը Վոլդեմորտին պետք էր անմահության ու իր «մարդկային» կերպարը վերականգնելու համար: Իսկ մինչ այդ սնվում էր կենտավրոսների արյամբ:

Պատասխան առաջին - 10 միավոր
Պատասխան երկրորդ - 10 միավոր
Պատասխան երրորդ - 5 միավոր /միաղջյուրի արյունն էր խմում/

Ռուֆուս, շնորհակալ եմ հանգամանալից պատասխանի համար, բայց հինգ րոպեն արդենն սպառվել էր։

Արդյունքներ

Chuk - 50 միավոր
Ռուֆուս - 20 միավոր

Շնորհակալ եմ խաղի համար։

Գալաթեա
23.05.2009, 01:38
Rhayader, փորձեք, խնդրում եմ, տեղավորվել տրված ժամանակի մեջ։
Շնորհակալություն։

Գալաթեա
24.05.2009, 01:55
Առաջիկա կես ժամվա ընթացքում կկայանա խաղի Երրորդ Փուլը։

Գալաթեա
24.05.2009, 02:12
ՓՈՒԼ ԵՐՐՈՐԴ

Հարց Առաջին
Ինչպես էր Ռեդդլի օրագիրը հայտնել Ջիննի Ուիզլիի մոտ։

Հարց Երկրորդ
Ինչ քայլերի դիմեց տնային էլֆ Դոբբին՝ Հարրիին երկրորդ կուրսում Հոգվարթսից հետ պահելու համար։

Հարց Երրորդ
Թվեք Վասիլիսկի զոհերին/փայտացրածներին և ոչ միայն/։

Հինգ-յոթ րոպե։

Chuk
24.05.2009, 02:19
Հարց Առաջին
Ինչպես էր Ռեդդլի օրագիրը հայտնել Ջիննի Ուիզլիի մոտ։
Լյուցիոս Մալֆոյն էր գրախանութում գցել Ջիննիի կողովի մեջ:

Հարց Երկրորդ
Ինչ քայլերի դիմեց տնային էլֆ Դոբբին՝ Հարրիին երկրորդ կուրսում Հոգվարթսից հետ պահելու համար։
Նախ հայտնվեց նրանց տանը, փորձեց համոզել, հետո շիլաշփոթ սարքեց, տորթը շուռ տվեց հորաքրոջ գլխին: Հաջորդը կայարանում կախարդանքով փակել էր ճանապարհը:

Հարց Երրորդ
Թվեք Վասիլիսկի զոհերին/փայտացրածներին և ոչ միայն/։
Դե արի ու հիշի խմած ժամանակ.
Առաջինը միսսիս Նորիսն էր, կատուն,
Հետո ուրվականն էր, կիսագլուխ Նիկոլասը ու Էն փոքրիկ տղան էր, անունը չեմ հիշում:
Վերջում Ջիննին էր:

Էլի կային: Էս հարցի համար ինձ միավոր չի հասնում :oy

Rhayader
24.05.2009, 02:26
ՓՈՒԼ ԵՐՐՈՐԴ

Հարց Առաջին
Ինչպես էր Ռեդդլի օրագիրը հայտնել Ջիննի Ուիզլիի մոտ։
Լյուցիուս Մալֆոյը՝ Դրակոյի հայրը, հոգացել էր այդ մասին:

Հարց Երկրորդ
Ինչ քայլերի դիմեց տնային էլֆ Դոբբին՝ Հարրիին երկրորդ կուրսում Հոգվարթսից հետ պահելու համար։
Ամեն կերպ փչացնում էր Հարրիի կյանքը, մասնավորապես՝ անանցանելի դարձրեց կառամատույցի պատը, ու հարրին զարկվեց նրան:

Հարց Երրորդ
Թվեք Վասիլիսկի զոհերին/փայտացրածներին և ոչ միայն/։

Հինգ-յոթ րոպե։

Պենելոպե Քլիրուոթեր
Քոլին Քրիվի
Ֆինչ
Հերմիոնա Գրենջեր
Լացկան Միրտլ
Ուրվական Նիկոլասը
Միսսիս Նորրիս կատուն

այսքանին եմ հիշում:

Գալաթեա
24.05.2009, 02:33
Լյուցիոս Մալֆոյն էր գրախանութում գցել Ջիննիի կողովի մեջ:

Նախ հայտնվեց նրանց տանը, փորձեց համոզել, հետո շիլաշփոթ սարքեց, տորթը շուռ տվեց հորաքրոջ գլխին: Հաջորդը կայարանում կախարդանքով փակել էր ճանապարհը:

Դե արի ու հիշի խմած ժամանակ.
Առաջինը միսսիս Նորիսն էր, կատուն,
Հետո ուրվականն էր, կիսագլուխ Նիկոլասը ու Էն փոքրիկ տղան էր, անունը չեմ հիշում:
Վերջում Ջիննին էր:

Էլի կային: Էս հարցի համար ինձ միավոր չի հասնում :oy

Պատասխան Առաջին - 10 միավոր

Պատասխան Երկրորդ - 5 միավոր
Դոբբին նաև կվիդիչի ժամանակ կախարդել էր բլաջերին, որ Հարրիի գլուխը ցխի

Պատասխան Երրորդ - 5 միավոր
Կիսատ էր

Գալաթեա
24.05.2009, 02:44
Լյուցիուս Մալֆոյը՝ Դրակոյի հայրը, հոգացել էր այդ մասին:

Ամեն կերպ փչացնում էր Հարրիի կյանքը, մասնավորապես՝ անանցանելի դարձրեց կառամատույցի պատը, ու հարրին զարկվեց նրան:

Պենելոպե Քլիրուոթեր
Քոլին Քրիվի
Ֆինչ
Հերմիոնա Գրենջեր
Լացկան Միրտլ
Ուրվական Նիկոլասը
Միսսիս Նորրիս կատուն

այսքանին եմ հիշում:

Պատասխան առաջին - 10 միավոր
Պատասխան երկրորդ - 5 միավոր
Կիսատ էր

Պատասխան Երրորդ -

Մեջբերում

Պենելոպե Քլիրուոթեր
Քոլին Քրիվի
Ֆինչ/Ջասթին ֆինչ ֆլենչլի/
Հերմիոնա Գրենջեր
Լացկան Միրտլ/միակ մահը/
Ուրվական Նիկոլասը
Միսսիս Նորրիս կատուն

Ռայ, մինչ վերջին պատասխանին միավոր նշանակելը, կհիշեցնես, ո՞վ էր Պենելոպե Քլիրուոթերը

Գալաթեա
24.05.2009, 03:05
Խաղի ներկայիս արդյունքները կամփոփվեն վաղը։
Ռայադեր, ես դեռ սպասում եմ իմ հարցի պատասխանին։

Ի դեպ, այսուհետ խաղի մասին հայտարարություն տալիս խաղավարը կնշի կոնկրետ ժամ ու րոպե, որի ժամանակ կսկվի խաղը։
Խաղը, ժամը սկսվելուց հետո, կտևի 7 րոպե։

Շնորհակալ եմ։

Rhayader
24.05.2009, 03:23
Ռայ, մինչ վերջին պատասխանին միավոր նշանակելը, կհիշեցնես, ո՞վ էր Պենելոպե Քլիրուոթերը

Քլիրուոթերը Պերսիի ընկերուհին էր, որոնց միասին բռնեցրեց Ջիննին: Մեկ էլ Հերմիոնային էր նման, բայց ինչով՝ չեմ հիշում: