PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտորումներ ձյան տակ

StrangeLittleGirl
26.12.2006, 18:31
Հենց նոր եմ գրել, թարմ-թարմ, յուղը վրան, չնայած հեչ էն չի, ինչի մասին ուզում էի գրել :D

Կարծես պետք է ձյուն գա, որ որոշեմ գրիչը ձեռքս վերցնել ու ստեղծագործել: Ես ուզում եմ մի բան պատմել, բայց դժվարանում եմ մտքերս հավաքել, հասկանալի դարձնել ու թղթին հանձնել: Ինչ-որ բան քնած էր իմ ներսում, որ այս ձյունն արթնացրեց: Չէ՛, նույն խոշոր փաթիլները չեն, որոնք տարիներ առաջ ինձ շշնջում էին, իսկ հետո նաև գոռում. «Դու հրավիրված չես»: Սա այն նույն ձյունը չէ, որի սկսվելուն պես ես լուսանկարիչ դարձած զբոսնում եմ քաղաքով ու լուսանկարում թափառական շներին: Սա շատ սովորական, անհրապույր ու անհետաքրքիր ձյուն է, որը գետնին հասնելուն պես ցեխ է դառնում:
Ես ծուլորեն տանից դուրս եկա և քայլեցի դեպի մեր բուհի ուս. խորհրդարան: Պետք է կարնավալի հրավիրատոմս վերցնեի. մի միջոցառում, որին մասնակցել չէի ուզում ու չգիտեմ, թե ինչու էի, այնուամենայնիվ, որոշել գնալ: Ես սիրում էի կարնավալներին հետաքրքիր հագուստով ներկայանալ, լինել օրիգինալ, ուշադրության կենտրոնում, շահել մրցանակների մեծ մասը, բայց անցյալ տարվանից արդեն հավես չունեմ նման բաների: Ֆարմերի Լուսոն կգար ու իր ծաղրածուի ձայնով կհարցներ. «Չե՞ս գալու կարնավալին»: Իսկ ես առիթ կփնտրեի, որ նրանից ազատվեմ: Այս տարի էլ հավես չունեմ ու չգիտեմ, թե ինչու, ում «ինադու» եմ որոշել գնալ: Ասես իմ դարն արդեն անցել է:
Հրավիրատոմսերը վերցնելուց հետո գնացի գնումներ կատարելու: Զզվում եմ այս ամանորյա եռուզեռից: Ինձ ընդամենը մի նվեր էր պետք մորս համար, որ Նոր տարվա գիշերը, երբ նա Ձմեռպապիկություն անելով մեր փաթեթները դնի տոնածառի տակ, մի նվեր էլ իր համար գտնի: Անկասկած, նա ոչ մի դեպքում չի մոռանա եղբորս համար էլ նվեր դնել տոնածառի տակ, չնայած նա հեռու է, այդ գիշեր տուն չի գալու: Մինչև հիմա էլ մայրս չի հաշտվում, որ որդին բանակում է. ամեն անգամ ճաշելիս երեքի փոխարեն չորս ափսե է դնում, բայց չորրորդն այդպես էլ դատարկ է մնում, եթե, իհարկե, ես չեմ որոշում միանգամից երկուսն օգտագործել:
Այդպես էլ չկարողանալով մորս համար հարմար նվեր ընտրել՝ կմտնեմ գրենական պիտույքների խանութ, որ բացիկներ գնեմ գրչակից ընկերներիս համար: Կընտրեմ փայլփլուններից քիչ փայլփլունները, որովհետև ոչ փայլփլուններ չկան. ասես բացիկի տոնական լինելը նրա վրայի փայլերով է որոշվում:
Հետո կզգամ, որ ինչ-որ բան խեղդում է ինձ. ես պետք է գրեմ: Բայց տուն գնալ չեմ ուզենա. այնտեղ կոտրվում է գրիչ բռնելու ցանկությունը: Ու կփորձեմ երթուղային նստել, որ գնամ «Յամ-յամ»: Մինչ հավի նման անուշադիր կկանգնեմ կանգառում, երթուղայինը կգա, դուռն ինքնիրեն կբացվի, և ես կբարձրանամ: Մինչ կփորձեմ զբաղեցնել միակ ազատ նստատեղը, հետևիցս կլսեմ.
- Կարո՞ղ ա գիտես քո համար եմ բացել:
Հետ կնայեմ ու կտեսնեմ մի կնոջ՝ ձեռքին լիքը տոպրակներ: Կամաչեմ արածիս համար ու դեռ չզբաղեցրած նստատեղից կհեռանամ՝ տեղ տալով նրան: Կինը փնթփնթալով կնստի՝ չփորձելով հասկանալ, թե ինչ եմ մտածում այդ պահին: Իսկ ես զղջում էի, որ նրա նետած կոպիտ արտահայտությանը չպատասխանեցի. «Իսկ ինչու՞ ոչ. մի՞թե մարդ ամեն ինչ իր համար է անում»: Եվ վարորդին կխնդրեմ, որ կանգնի փոստի մոտ, բայց նա չի լսի ինձ ու ավելի ուշ կմոտենա մայթին: Ես ստիպված կլինեմ մի քիչ ոտքով գնալ, բայց ոչինչ, սիրում եմ ձյան տակ քայլել: Կմտնեմ փոստ ու կուղարկեմ նամակներս. մեկը՝ Վայք, մյուսը՝ Ալավերդի: Դուրս կգամ ու կքայլեմ դեպի «Յամ-յամ»: Ճանապարհին մի գժված տղայի կտեսնեմ, որն ամբողջ ուժով կխփի ծառին՝ փորձելով թափ տալ դրա վրայի ամբողջ ձյունը: Հետո մաշված շորերով մի մուրացկան տատիկի կտեսնեմ, որը երևի առավոտվանից անշարժ կիսապառկել է պատի տակ. նրա վրա հաստ շերտով ձյուն է նստել:
Ու կմտնեմ «Յամ-յամ», որը սովորականից մարդաշատ կլինի, բայց իմ սիրած տեղերից մեկն ազատ կլինի: Այստեղ տարիներ առաջ Դավիթ անունով մի ռուսախոս նկարիչ հետս զրույցի էր բռնվել, հետաքրքրվել, թե ինչ եմ գրում, իմանալով, որ օրագիրս է, զարմացել: Նա հազիվ էր խոսում, լեզվի ինչ-որ հիվանդություն ուներ, որի անունը չի տպավորվել, որովհետև այն ժամանակ դեռ առաջին-երկրորդ կուրս էի, շատ բան չգիտեի: Օրագրիս հենց առաջին էջին մի վհուկ էր նկարել, որին ժամանակին ինձ էի նմանեցնում:
Այստեղ ձյան ներշնչանքով գրել եմ իմ «13-րդը» պատմվածքը, որն այդպես էլ ոչ ոք չի կարդա: Ու հենց այս աթոռին նստած սովորել եմ սիրել ու վայելել մենակությունը, ցանկացել եմ մեծ-մեծ տառերով ձյան վրա գրել ու ամբողջ աշխարհով մեկ բղավել. «Ես մենակ եմ, բայց երջանիկ»: Այն անկյունում նստած կարդացել եմ «Աննա Ֆրանկի օրագրի» վերջին էջերը, որն ինձ համար սոսկ հրեաների պատմություն չէր, այլ դեռահաս աղջկա մի ամբողջ աշխարհ: Երազել եմ անձամբ ճանաչել Աննային, ինչ-որ տեղ նմանություն գտել իմ ու նրա միջև:
Հիմա էլ ուզում եմ դուրս թռչել ու բղավել, որ ես մենակ չեմ, Աստված ինձ հետ է:
Եվ սպասում եմ Ամի զանգին, բայց կզարմանամ, եթե խոստումը պահի: Մենք որոշել էինք դուրս գալ և կիսվել մեր վերջին ամիսներից, թափառել, ինչպես մի աշնանային երեկո, երբ երկուսս էլ հոգնել ու զզվել էինք ամեն ինչից:
Բայց Ամն ինձ զարմացրեց, զանգահարեց: Նա կարողացավ պատճառ հորինել և հետաձգել մեր հանդիպումը:
Իսկ ես դուրս եկա «Յամ-յամից»: Ձյունը դեռ գալիս էր: Ես քայլում էի ինքս ինձ հետ այնպես, ինչպես կատուն, որը թափառում է մեն-մենակ:

Ծով
26.12.2006, 20:01
Բյուր,ինձ դուր եկավ…սա քո օրագրից մի էջ էր,հա՞…
Ինչ-որ քաղցր տխրություն կար,բայց դա չէ,որ ինձ գրավեց,այլ այն,որ այնպես էր գրված,որ քայլեցի քեզ հետ ձյան տակ…ուրեմն դու մենակ չէիր հաստատ…
Ժպտա :)

StrangeLittleGirl
26.12.2006, 20:07
Բյուր,ինձ դուր եկավ…սա քո օրագրից մի էջ էր,հա՞…
Ընդհանրապես օրագրիս մեջ էի գրում, բայց այն պետք է պատմվածք դառնար մի կոնկրետ մարդու մասին: Հետո, չգիտեմ ինչու, լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց, ես էլ որոշեցի այդպես թողնել:

Ուլուանա
26.12.2006, 20:40
Հավես էր կարդացվում։ :) Մենակ, բայց երջանիկ լինելն էլ մի տեսակ ծանոթ զգացողություն էր։ ;)
Հա, մոռացա ասել, որ համ էլ ոճի հարազատություն զգացի։ :P

Simon
27.12.2006, 00:13
Այնպիսի տպավորություն է. Կարծես նամակի պատասխան եմ ստացել, որտեղ հարցրել եմ "Ի՞նչ կա, չկա":

Գուցե և սխալվում եմ::)

StrangeLittleGirl
27.12.2006, 11:36
Այնպիսի տպավորություն է. Կարծես նամակի պատասխան եմ ստացել, որտեղ հարցրել եմ "Ի՞նչ կա, չկա":

Գուցե և սխալվում եմ::)
Սխալվում ես, որովհետև «Ի՞նչ կա, չկա» հարցին ես ոչ թե պայմանական եղանակով կպատասխանեի, այլ սահմանական ;)

Simon
27.12.2006, 12:50
Սխալվում ես, որովհետև «Ի՞նչ կա, չկա» հարցին ես ոչ թե պայմանական եղանակով կպատասխանեի, այլ սահմանական ;)

Խորհուրդ կտայի, մյուս անգամ միտքը ամբողջական գրել:

Եթե չես ուզում, մյուս անգամ չեմ ասի իմ դիտողությունները, կասեմ որ "Ամեն ինչ հրաշալի է" , ու կմեջբերեմ այն ինչ ստացվել է:

Եթե չես ուզում, ընդհանրապես ոչինչ էլ չեմ ասի:

Մելիք
27.12.2006, 12:51
Բյուրիկ ջան, իրոք հավես բան էր: Իսկ ու՞մ մասին պիտի սա պատմվածք դառնար, ըստ նախնական մտադրության:

Simon
27.12.2006, 13:00
Հենց նոր եմ գրել, թարմ-թարմ, յուղը վրան, չնայած հեչ էն չի, ինչի մասին ուզում էի գրել :D

Ամենակարևորը. Գրի այն, ինչ որ ուզում ես ստացվի:

StrangeLittleGirl
28.12.2006, 00:20
Եթե չես ուզում, մյուս անգամ չեմ ասի իմ դիտողությունները, կասեմ որ "Ամեն ինչ հրաշալի է" , ու կմեջբերեմ այն ինչ ստացվել է:
Ես չեմ ասում դիտողություն մի արա: Ուղղակի քո ասածն իրոք ինձ ծիծաղեցրեց: :D «Ի՞նչ կա, չկա» հարցին պատասխանելով կարելի է նույնիսկ հանճարեղ ստեղծագործություն գրել, բայց տվյալ դեպքում սխալվում էիր: Ոչինչ, պատահում է:

Բյուրիկ ջան, իրոք հավես բան էր: Իսկ ու՞մ մասին պիտի սա պատմվածք դառնար, ըստ նախնական մտադրության:
Չեմ ասի, մի օր կգրեմ, կիմանաս: Բայց դա երևի հսկայական վեպ է լինելու, ոչ թե մի փոքրիկ պատմվածք: Երևի ասելիքը շատ է, դրա համար էլ չեմ կարողանում միանգամից գրել, իսկ ներվերս չեն հերիքում, որ մի քանի ամսվա ընթացքում գրեմ :(

PoeT
30.12.2006, 01:32
Սա ընդհամենը մի սովորական օրվա մասին էր, որտեղ ոչ մի արտասովոր բան չկար (ու հանկարծ չասեք, որ կայֆը հենց դրա մեջ էր)։

Չկարողացա ընկալել ներկա և ապառնի ժամանակների անցումները։

Կարդալուց ինչ որ հոգնածություն ու մթություն զգացի։ Այն տրամադրությունը, որը ստեղծեց քո պատմվածքը, կարելի էր ստեղծել, նույնիսկ առանց ձյան առկայության։

Կարծում եմ «Մոնոտոնություն» բառը, շատ կսազեր այս պատմվածքին։
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––– ––––––––––––––––
Բայց մեկա, ես Բյուրին շատ եմ սիրում։

Aksel
30.12.2006, 01:57
Ձյան տա՞՞կ

1.բայց ոչինչ, սիրում եմ ձյան տակ քայլել
2.նրա վրա հաստ շերտով ձյուն է նստել:
3.ցանկացել եմ մեծ-մեծ տառերով ձյան վրա գրել

1.բայց ոչինչ, սիրում եմ ձյան տակ քայլել
Ձյան տա՛կ երբ ձյուն է գալի՞ս, ուրեմն ջրի տա՞կ եթե անձրև է գալի՝ս, իսկ եթե վերմակի տա՞կ, ուրեմն երկնքից վերմակնե՞ր են թափվում:

նրա վրա հաստ շերտով ձյուն է նստել:
էս դեպքում բան չունեմ ասելու, եթե ձյու՛ն է գալիս կարող է մարդու վարա հաստ շերտով ձյուն նստել և դա չի նշանակում, որ նա ձյան տակ է, ձյան տակ դաշտերն են մնում, տանիքները, ծառերը, ես էլ մի անգամ դահուկներով սարից իջնելիս ենպես ընկա, որ մի տասը մետր ձյան տակով գնացի

3.ցանկացել եմ մեծ-մեծ տառերով ձյան վրա գրել, եթե ձյան տակ - նշանակում է ձյան գալուն, ուրեմն ձյան վրա գրել նշանակում է գրել մինիմում օդի մեջ, մակսիմում ամպերի վրա: Իսկ եթե ձյան տակը նշանակում է ուղղակի ձյան տակ, ուրեմն ձյան վրա էլ կարելի է գրել:

Այսպիսով հարգելի Բյուրակն, պատմվածքիդ վերնագիրը սխալ էս գրել;)
Բայց կարևորը դա չե, կարևորն այն է, որ երբ հյուսիսում ձյուն չկա ,հայաստանում ձյուն է գալիս Ու իսկական նոր տարի է:
Շնորհավոր նոր տարի::)

Երբ ձյուն է գալիս

Երբ ձյուն է գալիս, կյանքը խաղաղ է,
Երբ փաթիլները անհայտանում են տաք գետնի վրա
Անբնական է ու բնական է,
Համ ձմեռ է համ աշուն
Սառնություն, ջերմություն, հաղթություն, պարտություն, խաղաղություն...
Ձյուն, ձյուն, ձյուն:

StrangeLittleGirl
30.12.2006, 12:27
Հարգելի Ակսել, ուզում եմ քեզ տեղեկացնել, որ երբ ձյուն կամ անձրև է գալիս, ընդունված արտահայտություն է ձյան տակ/անձրևի տակ քայլելը: Դրա մեջ ոչ մի սխալ չկա: Նույնը վերաբերում է ձյան վրա գրելուն: Բնականաբար, ես նկատի ունեի արդեն նստած ձյունը ու հաստատ խելքս դեռ այնքան չեմ թռցրել, որ ուզենամ օդի մեջ ինչ-որ բաներ գրել:

Ավելացվել է 3 րոպե անց
Ու ի դեպ, ես մեծ հաճույքով ընդունում եմ առողջ քննադատությունը, ինչպիսին, օրինակ, Poet-ինն է, իսկ քո գրառումն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ զոռով բառերից ես կառչել:

PoeT
30.12.2006, 18:09
Ակսել ջան դու քո գրածից բան հասկացա՞ր։ Ոնց որ Բուհի ընդունելիության քննությունների հանձնաժողովի անդամներից լինես։ լօլ

Anul
30.12.2006, 18:28
Պոետ ջան, դու խի ես տենց սրամիտ? :pardon

PoeT
30.12.2006, 19:59
Պոետ ջան, դու խի ես տենց սրամիտ? :pardon

Ուրա ինձ էտքան բախտ...

Aksel
31.12.2006, 02:16
Հարգելի Ակսել, ուզում եմ քեզ տեղեկացնել, որ երբ ձյուն կամ անձրև է գալիս, ընդունված արտահայտություն է ձյան տակ/անձրևի տակ քայլելը: Դրա մեջ ոչ մի սխալ չկա: Նույնը վերաբերում է ձյան վրա գրելուն: Բնականաբար, ես նկատի ունեի արդեն նստած ձյունը ու հաստատ խելքս դեռ այնքան չեմ թռցրել, որ ուզենամ օդի մեջ ինչ-որ բաներ գրել:

Ավելացվել է 3 րոպե անց
Ու ի դեպ, ես մեծ հաճույքով ընդունում եմ առողջ քննադատությունը, ինչպիսին, օրինակ, Poet-ինն է, իսկ քո գրառումն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ զոռով բառերից ես կառչել:

Նախ ասեմ, որ ինքս կողմնակից եմ աշխարհիկ արտահայտությունների ու բառերի, որոնք շատ հաճախ ավելի դիփուկ են ու գեղեցիկ քան գրականը, որը նորից սկսում է դառնալ գրաբառ:

Անձրևի տակ քայլելը հասկանալի է և ընդունված, քանի որ գոյություն ունի անձրև բառը իսկ երբ ձյուն է գալիս, մենք այդ երևույթը բնութագրող բառ չունենք, ասենք ինչոպես ռուսերենում снегопад, և ռուսերենով կարաս ասես под снегопад: Ես հասկանում եմ, որ տվյալ դեպքում, երբ ուզում էս կարճ և կոնկրետ արտահայտվել, փաստորեն կանգնած էս փակ ուղու առջև, ավելի ճիշտ ընտրության առջև, մեր լեզվի կառուցվացքն է այդպիսին, կամ պետք է սխալ արտահայտվես, համարելով որպես ընդունված, աշխարհիկ արտահայտություն, կա՞մ, կամ էլ ճիշտ օգտագործես լեզուն:
Ինչ վերաբերվում է ընդունված արտահայտությանը, ձյան տակ հասկացվում է - ձյան տակ, իսկ երբ ձյուն է գալիս ու դու դրսում էս, (մնում էս ձյան տակ), դա անձրևի տակ մնալու հետ չես կարող համեմատել, պարզ պատճառով, ձյունը կարող ես վրաիցդ թափ տալ և ավելի հաճախ մարդը հաճույք է ստանում նման եղանակին դրսում լինելուց քան անձրևի ժամանակ և ձյան տակ – խոսքը ստեղծում է նույն տպավորությունը ինչ անձրևի տակ: Անկեղծ ասեմ, վերը կառուցած խոսքիս մեջ խուսափեցի ձյան տակ մնալ արտահայտությունից: Ի՞նչ խոսք, հեշտ ու հասկանալի կլիներ գրել - ձյան տակ, բայց նման դեպքում լեզուն ոչ թե սեղմնվում ու հղքվում է, այլ կոպիտանում ու դառնում անհասկանալի: Իսկ երբ աղավաղվում է լեզուն, աղավաղվում է մարդը և լեզուն վերածվում կրիմինալ լեզվի: Ասեմ, որ ես էլ ոչ հղքեցի, ոչ էլ սեղմեցի, ուղղակի աշխատեցի ճիշտ արտահայտվել:

Այսօր հայաստանում պայքարում են կրիմինալի դեմ, իսկ որտե՞ղ է կրիմինալը, կրիմինալը լեզվի մեջ է և միյակ ե՛լքը, կրիմինալ լեզուն հղքել, մարդկային լեզու դարձնելն է: Հղքել այնպես, որ լեզուն աղտոտող բառերը ուղղակի մարդուն էլ պետք չգան:

Քանի, որ բժիշկ էս, եկ էս արտահայտությունը կիրառենք քո մասնագիտության ոլորտում.
Մի քիչ կատակով.

Իհարկ է ձյան գալու ժամանակ կարելի է թրջվել ինչպես անձրևի ժամանակ ու դեռ ավելին, լավ էլ մրսել և դա նորից նշանակում է, որ պետք է նոր բառ, որ գոնե բժշկի դիմելուց հիվանդության պատմությունը ճիշտ լինի, որ շատ կարևոր է աղտորոշման համար, կարող է մարդը այնքան մրսած լինի, որը ընդհամենը երկու բառ ասի, ձյան տակ, դե արի ու աղտորոշի, դժվար է չե՞, որովհետև ձյան տակ կարելի է խեղդվել ցրտից: ;)

Ինչ վերաբերվում է քննադատության առողջությանը, դու ճիշտ էս, ՊՈԵՏԸ լավ էլ զգում է, դե պոետները զգացմունքներով կողմնորոշվող մարդիք էն, ի՞նչ ասեմ:
Իսկ բառերից կառչելը ինձ համար դժվար բան է, ես ոչ մարմնամարզիկ եմ ոչ էլ լեզվաբան, չնայած ոչ մեկը ոչ մյուսը բառերից չեն կառչում, ուղղակի իմ մտքերն եմ արտահայտում քո խոսքի կառուցվածքի մասին, որը ստեղծում է տրամադրություն և արտահայտում միտքը:

StrangeLittleGirl
31.12.2006, 02:34
Նախ ասեմ, որ ինքս կողմնակից եմ աշխարհիկ արտահայտությունների ու բառերի, որոնք շատ հաճախ ավելի դիպուկ են ու գեղեցիկ քան գրականը, որը նորից սկսում է դառնալ գրաբար:

Անձրևի տակ քայլելը հասկանալի է և ընդունված, քանի որ գոյություն ունի անձրև բառը իսկ երբ ձյուն է գալիս, մենք այդ երևույթը բնութագրող բառ չունենք, ասենք ինչոպես ռուսերենում снегопад, և ռուսերենով կարաս ասես под снегопад: Ես հասկանում եմ, որ տվյալ դեպքում, երբ ուզում ես կարճ և կոնկրետ արտահայտվել, փաստորեն կանգնած ես փակուղու առջև, ավելի ճիշտ ընտրության առջև, մեր լեզվի կառուցվածքն է այդպիսին, կամ պետք է սխալ արտահայտվես, համարելով որպես ընդունված, աշխարհիկ արտահայտություն, կա՞մ, կամ էլ ճիշտ օգտագործես լեզուն:
Ինչ վերաբերում է ընդունված արտահայտությանը, ձյան տակ հասկացվում է - ձյան տակ, իսկ երբ ձյուն է գալիս ու դու դրսում ես, (մնում ես ձյան տակ), դա անձրևի տակ մնալու հետ չես կարող համեմատել, պարզ պատճառով, ձյունը կարող ես վրայիցդ թափ տալ և ավելի հաճախ մարդը հաճույք է ստանում նման եղանակին դրսում լինելուց քան անձրևի ժամանակ և ձյան տակ – խոսքը ստեղծում է նույն տպավորությունը ինչ անձրևի տակ: Անկեղծ ասեմ, վերը կառուցած խոսքիս մեջ խուսափեցի ձյան տակ մնալ արտահայտությունից: Ի՞նչ խոսք, հեշտ ու հասկանալի կլիներ գրել - ձյան տակ, բայց նման դեպքում լեզուն ոչ թե սեղմնվում ու հղկվում է, այլ կոպտանում ու դառնում անհասկանալի: Իսկ երբ աղավաղվում է լեզուն, աղավաղվում է մարդը և լեզուն վերածվում կրիմինալ լեզվի: Ասեմ, որ ես էլ ոչ հղկեցի, ոչ էլ սեղմեցի, ուղղակի աշխատեցի ճիշտ արտահայտվել:

Այսօր Հայաստանում պայքարում են կրիմինալի դեմ, իսկ որտե՞ղ է կրիմինալը, կրիմինալը լեզվի մեջ է և միակ ե՛լքը, կրիմինալ լեզուն հղկել, մարդկային լեզու դարձնելն է: Հղկել այնպես, որ լեզուն աղտոտող բառերը ուղղակի մարդուն էլ պետք չգան:

Քանի, որ բժիշկ ես, եկ էս արտահայտությունը կիրառենք քո մասնագիտության ոլորտում.
Մի քիչ կատակով.

Իհարկե ձյան գալու ժամանակ կարելի է թրջվել ինչպես անձրևի ժամանակ ու դեռ ավելին, լավ էլ մրսել և դա նորից նշանակում է, որ պետք է նոր բառ, որ գոնե բժշկի դիմելուց հիվանդության պատմությունը ճիշտ լինի, որ շատ կարևոր է ախտորոշման համար, կարող է մարդը այնքան մրսած լինի, որը ընդամենը երկու բառ ասի, ձյան տակ, դե արի ու ախտորոշի, դժվար է չե՞, որովհետև ձյան տակ կարելի է խեղդվել ցրտից: ;)

Ինչ վերաբերում է քննադատության առողջությանը, դու ճիշտ ես, ՊՈԵՏԸ լավ էլ զգում է, դե պոետները զգացմունքներով կողմնորոշվող մարդիկ են, ի՞նչ ասեմ:
Իսկ բառերից կառչելը ինձ համար դժվար բան է, ես ոչ մարմնամարզիկ եմ ոչ էլ լեզվաբան, չնայած ոչ մեկը ոչ մյուսը բառերից չեն կառչում, ուղղակի իմ մտքերն եմ արտահայտում քո խոսքի կառուցվածքի մասին, որը ստեղծում է տրամադրություն և արտահայտում միտքը:
Ուրեմն այսպես… «Ձյան տակ» արտահայտության մեջ ես ոչ մի կոպտություն չեմ տեսնում, ոչ մի կերպ չի ազդում լեզվի վրա: Չգիտեմ, թե ինչու ես կառչել այդ արտահայտությունից: Եթե ձյունը կարող ես վրայիցդ թափ տալ, բոլորովին չի նշանակում, որ չես կարող ձյան տակ քայլել:
Իսկ եթե ուզում ես կրիմինալ լեզուն հղկել, ավելի լավ է՝ լեզվիդ նորմալ տիրապետիր: Ես կարող եմ ասել, որ տիրապետում եմ լեզվին, իսկ դու՝ ոչ: Դրա մասին են վկայում անթիվ-անհամար տառասխալները գրառումներիդ մեջ, էլ չեմ խոսում մնացած սխալների մասին:
Հենց վերը գրվածում կարմիրով ուղղում եմ բոլոր սխալներդ, որ իմանաս, թե որքան անգրագետ ես: Երբ կսովորես հայոց լեզվի ուղղագրությունը ու իմ չափ կտիրապետես լեզվին, այն ժամանակ կհամարձակվես իմ օգտագործած արտահայտությունների մեջ «կեղտ բռնել»:
Ես դեռ մենակ ուղղագրականն եմ ուղղում: Ոճականը և կետադրականը դեռ թողնում եմ, բայց գրառումդ դրանցից էլ զերծ չէ:

Արշակ
31.12.2006, 11:49
Aksel, ճիշտն ասած, կարդում եմ գրածներդ ու տենց էլ չեմ հասկանում, թե ի՞նչ է ասածդ ու ուզածդ։ Ի՞նչ ես ուզում ապացուցած լինել։ Մի՞թե կարելի է չեղած տեղից այդքան մանրանալ։ Ուղղակի գրածներիդ մեջ ինչ-որ անհասկանալի թշնամանք կամ նեղացածություն է նկատվում։ Ոչ ոք ձեզ չի ասում, թե ստեղծագործությունը քննադատելը վատ է, բայց դե սե՞նց։

Ինչ վերաբերում է Պոետի քննադատությանը։
Պոետ, չեմ կարծում, թե Բյուրակնը այս ստեղծագործությամբ ինչ-որ գրական գլուխգործոց ստեղծելու հավակնություն ուներ։ Ուղղակի նա այդ ձյունառատ օրվա իր մտորումներն էր արտահայտել, որոնք շատերին կարող են հարազատ ու հաճելի լինել։:)

Ծով
01.01.2007, 03:12
Ակսե՛լ,ավելի լակոնիկ հնարավոր չէ՞ր,…Գիտե՞ս,որ միտքն է կարևոր , ոչ թե բառը…Թեպետ միտքը հենց բառերով են արտաբերում,բայց բառերը յուրաքանչյուրը յուրովի կարող է ճիշտ զգալ և դարձնել իրենը իր արտահայտած մտքում…
Մի քիչ խուճուճ էր…
Մարդիկ նույնիսկ բառեր են հորինում,որ ասեն այն,ինչ որ իրոք ուզում էին ասել…
համարիր,ասենք, որ այդ արտահայտությունը Բյուրը հորինել Է… թեպետ ես սխալ բան չտեսա…այսօր մենք բոլորս սարսափելի կոպիտ սխալներ ենք թույլ տալիս,բայց այդ սխալները մեխանիկորեն ձևավորել է ժողովուրդը…հետո ի՞նչ…Ձյան տակ…Շատ հավես ա…:)
Բառերից մի՛ կախվիր, անիմաստ ձևով կխեղդվես…:D

Aksel
02.01.2007, 03:17
Ձյան տակ…Շատ հավես ա…
Ամենահավեսին, ձյան տակ արջին է:D
Արշակ ջան, Ալիզե, Բյուրակն, առաջարկում եմ, անպայման կարդացեք ու շատ հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքը էս հոդվածի մասին
http://culture.azg.am/?lang=AR&num=2006121604

Բյուրակն, շնորհակալ եմ սխալների համար, մի սխալ իրոք սխալ էր:

StrangeLittleGirl
02.01.2007, 03:43
Բյուրակն, շնորհակալ եմ սխալների համար, մի սխալ իրոք սխալ էր:
Ցավակցում եմ, եթե դու միայն մեկն ես սխալ համարում ;)

Ավելացվել է 2 րոպե անց
Ալարեցի հոդվածը կարդալ, բայց մոտավորապես պատկերացնում եմ, թե այն ինչի մասին է: Այն հեչ կապ չունի գոնե իմ ասածի հետ: Ես պնդել եմ ու շարունակում եմ պնդել, որ «ձյան տակ» արտահայտությունը բնավ էլ սխալ չէ: Անգամ լեզվաբանից եմ հարցրել: Բնականաբար, նրա ասածն ինձ համար շատ ավելի արժեքավոր է, քան ինչ-որ անգրագետի նեղացած տոնով նետած կարծիքը:

kiki
02.01.2007, 04:51
Ակսել, ինձ մոտ երկու հարց առաջացավ. դու քանի՞ տարեկան ես ու երկա՞ր ժամանակ ես ապրում Հայաստանում...

կներես իհարկե, բայց զարմանում եմ , որ "ձյան տակ" արտահայտությունը դու առաջին անգամ ես լսում...անգամ ռուսերենում նույն արտահայտությունը կա, ու դու ինքդ դա ասացիր...
և հետո, ստեղծագործողը կարող է ինքն էլ բառեր հորինել, մեր մեծերից շատերը հենց այդպես էին անում, նրանցից մեկը, չեմ հիշում ով, եթե չեմ սխալվում Չարենցը, հենց ինքն էր ասել, որ իրեն անգամ հարուստ հայերենը չի բավականացնում, ու նա ստիպված է իր բառերը ստեղծել...ձեր ասելով նրանք նու՞յնպես աղավաղում էին հայերենը...

գիտե՞ք ինչ հիշեցի:)) իմ հորաքրոջ աղջկա ամուսինը, որ ամբողջ կյանքը Սիրիայում է ապրում, ինձ ապացուցում էր, որ իր անունը ՝ Գևորգը, գրվում է իրականում Գէորկ, թե Գէորք, արդեն չեմ հիշում, բայց շշաձև է-ն լավ է տպավորվել:))

ինչ վերաբերվում է պատմվածքին, լավն էր, իհարկե գլուխգործոց չէր, բայց ինձ համար շատ հարազատ զգացողություններ էին, մի պահ ինձ թվաց իմ մասին ես գրել:)

Simon
02.01.2007, 12:53
Արդեն մոռթած եք պահում:

Ես առաջին անգամ, որ կարդացի խորագիրը, իմ մոտ այն ասոցիացիան չէր ինչ որ դու էիր ուզում.

Հասկացվում է ինչպես «արջը ձյան տակ», այդ իմաստով:

Երևի գրես «մտորումներ փաթիլների տակ» ու պրծնենք:

Aksel
02.01.2007, 19:53

KIKI ջան, Ես գրել եմ ռուսերենում կա՛ իսկ հայերենում չկա՛, հիմա էլ ասեմ քանի տարեկան եմ՝, ի՞նչ իմամամ, ինչպե՞ս կհասկանաս, գործ չունես::o

իսկ եթե սիրում էս ձյան տակ քայլել, քայլիր՝, բայց զգու՜յշ, կարող է հենց էդ պահին մեկն էլ ձյան վրայով է քայլում, գիտես ի՞նչ ճռճռոց է գալիս:D

Մանե
02.01.2007, 20:38
կարող է հենց էդ պահին մեկն էլ ձյան վրայով է քայլում, գիտես ի՞նչ ճռճռոց է գալիս:D
:hands :hands

Ծով
02.01.2007, 22:54
Ամենահավեսին, ձյան տակ արջին է:D
Արշակ ջան, Ալիզե, Բյուրակն, առաջարկում եմ, անպայման կարդացեք ու շատ հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքը էս հոդվածի մասին
http://culture.azg.am/?lang=AR&num=2006121604

Բյուրակն, շնորհակալ եմ սխալների համար, մի սխալ իրոք սխալ էր:
Կարդացի,պատկերացրու հետաքրքիր էր…բայց ի՜նչ կապ ուներ Բյուրիկի հետ…
Ակսե՛լ,տղա՛ ջան, քարը փեշիցդ թափի՛ր ու էլ մի՛ համոզիր…
Ի դեպ, կարծում եմ ,որ երբ Բյուրիկը քայլում էր ձյան տակ, ձյան վրա էլ էր քայլում միաժամանակ…իսկ եթե ինքն ինչ-որ ճռռոց լսեր,երևի կնշեր պատմվածքում…
Էլ մի՛…
Ես իմ ասածն արդեն ասել եմ,ճիշտ եմ չէ՞:D

Aksel
02.01.2007, 23:17

Դու օր կսես, ես իմ փուսուլես գկորցնեմ, ճի՛շե ես ,բա ո:՞չ:[

Ավելացվել է 1 րոպե անց

:hands :hands
:hands :hands

Ծով
02.01.2007, 23:27
Դու օր կսես, ես իմ փուսուլես գկորցնեմ, ճի՛շե ես ,բա ո:՞չ:[

Ավելացվել է 1 րոպե անց

:hands :hands
լավ չես զգում,հա՞,թեյ խմիր,բայց ոչ կանաչ…կամ չգիտեմ…մի բառ չհասկացա, իմացար չե՞ որը…ես դա ուրիշից կհարցնեմ,չթարգմանես,թեպետ հասկացա,որ բարբառ է և հասկացա որտեղի…լավ մարդիկ են…
դու պարզապես հակառակվել ես սիրում և քոնը պնդել,իսկ ես բանավեճի մեջ դիմացինի ասածը խորապես ըմբռնել եմ սիրում…Քոնը խորապես արդեն ըմբռնել եմ և նույնքան խորապես չեմ ընդունել…Քննադատելուց առաջ նախ ճիշտ դատել է պետք/ոչ դատի իմաստով/…մտածի՛ր այդ մասին…շարունակելն ավելորդ է…;)

kiki
02.01.2007, 23:54
KIKI ջան, Ես գրել եմ ռուսերենում կա՛ իսկ հայերենում չկա՛, հիմա էլ ասեմ քանի տարեկան եմ՝, ի՞նչ իմամամ, ինչպե՞ս կհասկանաս, գործ չունես::o

իսկ եթե սիրում էս ձյան տակ քայլել, քայլիր՝, բայց զգու՜յշ, կարող է հենց էդ պահին մեկն էլ ձյան վրայով է քայլում, գիտես ի՞նչ ճռճռոց է գալիս:D
Շատ սրամիտն ես երևում...
իսկ հիմա ես քեզ ասեմ, ու արդեն վերջին անգամ, քանի որ շատ կրկնել չեմ սիրում, ուզում ես հավատա, ուզում ես այդպես էլ մնա մոլորության մեջ:)
այդպիսի արտահայտություն հայերենում ԿԱ և միշտ էլ եղել է:)

Gohar
03.01.2007, 00:54
Ես էլ շատ անգամ լսել եմ այդ արտահայտությունը, բայց այստեղ կարծեմ մեկ այլ հարց է քննարկվում՝ ճի՞շտ է արդյոք այդ արտահայտության օգտագործումը;
Uluana-ի տեղը երևում է :)

StrangeLittleGirl
03.01.2007, 11:51
Արդեն մոռթած եք պահում:

Ես առաջին անգամ, որ կարդացի խորագիրը, իմ մոտ այն ասոցիացիան չէր ինչ որ դու էիր ուզում.

Հասկացվում է ինչպես «արջը ձյան տակ», այդ իմաստով:

Երևի գրես «մտորումներ փաթիլների տակ» ու պրծնենք:

Զարմանալի չէ: Դու ու Aksel-ն իրար նման եք մտածում: Մի ժամանակ նույնիսկ կարծում էի, թե նույն մարդն եք:
Իսկ ես վերնագիրը փոխելու մտադրություն բնավ չունեմ:

Ես էլ շատ անգամ լսել եմ այդ արտահայտությունը, բայց այստեղ կարծեմ մեկ այլ հարց է քննարկվում՝ ճի՞շտ է արդյոք այդ արտահայտության օգտագործումը;
Uluana-ի տեղը երևում է
Գոհար ջան, հավատացնում եմ, որ այդ արտահայտությունը ճիշտ է: Նախ, ես էլ եմ լեզվին բավական լավ տիրապետում ու հաստատ գիտեմ, որ ճիշտ է: Երկրորդ հերթին, համարյա համոզված եմ, որ Ուլուանան էլ է նույն կարծիքին (երեկ տեսել եմ նրան, ո՜նց մոռացա հարցնել), երրորդ հերթին ես լեզվաբանից էլ եմ ճշտել, նա էլ է ասել, որ ճիշտ է: Այսքանից հետո էլ ի՞նչ է պետք:

John
03.01.2007, 12:47
Պետք է անկեղծորեն ասեմ, որ վերնագիրը կարդալիս ես էլ բառացի հասկացա, բայց հետո հասկացա, թե ինչ իմաստով է Բյուրակնը գրել «ձյան տակ»:

Gohar
03.01.2007, 15:24
Գոհար ջան, հավատացնում եմ, որ այդ արտահայտությունը ճիշտ է: Նախ, ես էլ եմ լեզվին բավական լավ տիրապետում ու հաստատ գիտեմ, որ ճիշտ է: Երկրորդ հերթին, համարյա համոզված եմ, որ Ուլուանան էլ է նույն կարծիքին (երեկ տեսել եմ նրան, ո՜նց մոռացա հարցնել), երրորդ հերթին ես լեզվաբանից էլ եմ ճշտել, նա էլ է ասել, որ ճիշտ է: Այսքանից հետո էլ ի՞նչ է պետք:
Ջանա հասկանում եմ քեզ, ճիշտ է, բայց «Մտորումներ ձյան փաթիլների տակ» ավելի ճիշտ է :)
Ո՞վ է ասել, որ ճիշտը 1 հատ է, ճիշտը կարող է 2 հատ էլ լինել :B

StrangeLittleGirl
03.01.2007, 16:05
Դե հա, կարելի էր հազար տեսակի արտահայտություն դնել: Կարելի էր, ասենք, գրել «Մտորումներ թափվող ձյան տակ», բայց ես գրել եմ «Մտորումներ ձյան տակ», այդպես եմ մտածել: Ինձ թվում է՝ պետք չէ այդքան կախվել այդ արտահայտությունից, մանավանդ որ այն բնավ էլ սխալ չէ:

Ուլուանա
07.01.2007, 11:24
Երբեք մտքովս չէր անցնի, որ այնպիսի «անմեղ», պարզ ու մաքուր հայերեն արտահայտությունը, ինչպիսին «ձյան տակ» արտահայտությունն է, կարող է մի քանի էջանոց բուռն վեճի պատճառ դառնալ... :{

Ավելի լավ է բողոքականները վերջ տան իրենց անիմաստ քննադատություններին, հատկապես նրանք, ովքեր գրելիս այնքան ուղղագրական, կետադրական ու այլ լեզվական սխալներ են անում, որ պետք է որ իրենց իրավունք չվերապահեին կառչել ուրիշների միանգամայն ճիշտ ձևակերպված արտահայտություններից։ Եթե մենք, քաղաքավարությունից ելնելով, մեզ թույլ չենք տալիս ամեն անգամ ուղղել և ի ցույց դնել ձեր ստեղծագործություններում առկա բազմաթիվ սխալները (էլ չասեմ, թե ինչ աստիճանի լուրջ), դա չի նշանակում, որ դուք պետք է «ուղղեք» ուրիշների՝ ընդհանրապես գոյություն չունեցող «սխալները»։
Ձեր աչքի գերանը չեք տեսնում, բայց մանրադիտակն առած՝ ուրիշի աչքում փուշ եք ման գալիս... Բայց ասեմ, որ ձեր գտածը փուշ չի։ :P

Կներեք մի քիչ կոպիտ ստացվեց, ուղղակի էլ չդիմացա այսքան շատ ու այսքան անտեղի տառակերությանը։ :oy

Simon
07.01.2007, 23:24

Չհամաձայնեցի

Aksel
09.01.2007, 03:08
Ա՛յ, ընկերուհի եմ ասել :good

Եթե մենք, քաղաքավարությունից ելնելով, մեզ թույլ չենք տալիս ամեն անգամ ուղղել...

Իսկ Դուք ո՞ր քաղաքից էք;)

Ուլուանա
09.01.2007, 11:39
Ա՛յ, ընկերուհի եմ ասել :good
Ակսել, իմ՝ Բյուրակնի ընկերուհին լինելը ոչ մի նշանակություն չունի տվյալ դեպքում։ Ես ինքս բազմիցս վիճել եմ Բյուրակնի հետ տարբեր հարցերի շուրջ, եթե համաձայն չեմ եղել հետը, բացահայտ գրել եմ դրա մասին ու հակառակվել, նույնը նաև ուրիշների հետ վիճելիս։ Շատ է պատահել, որ իմ մտերիմների հետ չեմ համաձայնել, հետևաբար նրանց չեմ պաշտպանել վեճի մեջ, այնպես որ իմ՝ ընկերուհի լինելու մասին նշելդ այս դեպքում լրիվ անտեղի էր։ ;)

Philosopher
11.01.2007, 10:55
Գործը իսկապես լավն է, տրամադրությունը փոխանցվում է ընթերցողին, զգացումները որքան որ ընդհանրական են ու օբյեկտիվ, այնքան էլ անհատական են ու սուբյեկտիվ; Լուրջ գեղարվեստական ու փիլիսոփայական ընդհանրացումներ այստեղ փնտրել պետք չէ, սա կարդալու համար և ոչ թե մտածելու համար գրված գործ է; Ընդհանուր առմամբ լավ է. միայնակ կանացի հոգու մի ֆրագմենտն է, իսկ կանացի հոգու ողջ էությունն ու արժեքն էլ այն է, որ ֆրագմենտի մեջ կարողանում ես տեսնել ամբողջն ու խորքը, և դա հրաշալի է; Ինչ վերաբերում է նախորդ գրառումներում ծավալված վեճին, ապա պետք է նշել, որ թեև վերջին տարիներին լեզվական պեդանտությունը դարձել է հայոց լեզուն, այսպես ասած, պահպանողների հիմնական հատկանիշն ու զենքը, սակայն այս ճանապարհը նրանց տանում է դեպի լեզվական ու մտավոր մարգինալացման և դա, իհարկե, լավ չէ; Ձյան տակ, իսկապես, քայլում են, որովհետև ձյունը վերևից է գալիս, այստեղ Սոկրատեսի կամ Բուբերի ոճով սիլլոգիզմներ կառուցելու տեղը չէ, առավել ևս, որ այդ սիլլոգիզմները ներքին տրամաբանական թերություններ ունեն; Ավելի լավ է կարդալ Սոկրատես ու Բուբեր, իսկ ձյունն էլ թող շարունակի վերևից գալ, իսկ մենք էլ` նրա տակ քայլել:

Ծով
11.01.2007, 23:53
Վեր-ջա-պես…
Ծափահարում եմ…:hands

Simon
12.01.2007, 01:02

Առաջին հայացքից շատ պարզ կառուցվածք ուներ: Չորս երկաթյա ոտքեր , իսկ ինչու ոչ, երկաթը նույնպես մետաղ է: Վերևից դրված էր հրակայուն սալիկը( եթե ջրի մեջ գցես կփչանա): Սալիկի վրա փորված է անցքեր, ուրկից անցնում է զսպանակի պես ոլորված հաղորդալարը: Երբ այն միացնում ես հոսանքին` կարմրում է, այն պետք չէ ձեռք տալ` կայրի, կարող եք ուղղակի տաքանալ եթե մրսած եք:

Philosopher
12.01.2007, 12:01

Օրիգինալությունը ոչ թե թույլերի ուժն է, այլ ուժեղների թուլությունը: Ավելի լավ է մտածումների մեջ լինել ուժեղ և ոչ-օրիգինալ, քան թույլ և օրիգինալ:

Simon
12.01.2007, 12:11
Օրիգինալությունը ոչ թե թույլերի ուժն է, այլ ուժեղների թուլությունը:

Շատ օրիգինալ էր, մենք աշխատանքի վայրում բոլորով ցնցված էինք այդ մտքից:

Հաղթանակը առանց պարտության հավասարազոր է պարտությանը առանց հաղթանակի:

Philosopher
12.01.2007, 12:21
Շատ օրիգինալ էր, մենք աշխատանքի վայրում բոլորով ցնցված էինք այդ մտքից:

Հաղթանակը առանց պարտության հավասարազոր է պարտությանը առանց հաղթանակի:
Ցնցվել պետք չէ, պետք է հասկանալ, իսկ եթե չհասկացար, արդեն ցնցումն այլընտրանք չունի: Բայց գերադասելի է, իհարկե, հասկանալը, չէ որ դա հրաշալի է:

Aksel
14.01.2007, 05:53
Գործը իսկապես լավն է, տրամադրությունը փոխանցվում է ընթերցողին, զգացումները որքան որ ընդհանրական են ու օբյեկտիվ, այնքան էլ անհատական են ու սուբյեկտիվ; Լուրջ գեղարվեստական ու փիլիսոփայական ընդհանրացումներ այստեղ փնտրել պետք չէ, սա կարդալու համար և ոչ թե մտածելու համար գրված գործ է; Ընդհանուր առմամբ լավ է. միայնակ կանացի հոգու մի ֆրագմենտն է, իսկ կանացի հոգու ողջ էությունն ու արժեքն էլ այն է, որ ֆրագմենտի մեջ կարողանում ես տեսնել ամբողջն ու խորքը, և դա հրաշալի է; Ինչ վերաբերում է նախորդ գրառումներում ծավալված վեճին, ապա պետք է նշել, որ թեև վերջին տարիներին լեզվական պեդանտությունը դարձել է հայոց լեզուն, այսպես ասած, պահպանողների հիմնական հատկանիշն ու զենքը, սակայն այս ճանապարհը նրանց տանում է դեպի լեզվական ու մտավոր մարգինալացման և դա, իհարկե, լավ չէ; Ձյան տակ, իսկապես, քայլում են, որովհետև ձյունը վերևից է գալիս, այստեղ Սոկրատեսի կամ Բուբերի ոճով սիլլոգիզմներ կառուցելու տեղը չէ, առավել ևս, որ այդ սիլլոգիզմները ներքին տրամաբանական թերություններ ունեն; Ավելի լավ է կարդալ Սոկրատես ու Բուբեր, իսկ ձյունն էլ թող շարունակի վերևից գալ, իսկ մենք էլ` նրա տակ քայլել:

Հարգելի Philosopher, խոսքը վերնագրի մասին է, որը կարդալուց ես երկմտեցի, ավելի ճիշտ շատ հետաքրքրվեցի, թե ինչի՞ մասին է խոսքը, «Մտորումներ ձյան տակ»? Իսկ կարդալուց երբ հասկացա, որ նա սիրում է քայլել, մտորել երբ ձյուն է գալիս, կարծես թե ինձ խաբել էին: Վերնագիրը կարդալուց ես կարծեցի թե երևի երգիծական գործ է արջի մասին, կամ գուցե ձնծաղիկի մասի՞ն է:
Եթե վերնագիրը լիներ տանձ, ես կարդալուց հետո կմտածեի, սա երևի ավանգարդ է կամ նման մի բան, և այլն, բայց նա փորձել է վերնագրի մեջ զետեղել թեման և ստացվել է թյուրիմածություն:

Ինչ վերաբերվում է Սիլլոգիզմին, եթե ցանկություն լիներ սիլլոգիզմ կառուցել ես կկառուցեի արդեն պատմվածքի մեջ նման արտահայտության մասին.
«Ես ստիպված կլինեմ մի քիչ ոտքով գնալ, բայց ոչինչ, սիրում եմ ձյան տակ քայլել:»

Դուք հասկանում էք, որ Բյուրակնը նույնիսկ չի մտածում այն մասին, որ ձյան տակ քայլելը սխալ արտահայտություն կարող է լինել, և նա կուլմինացիոն պահին, երբ պետք է թեման կապի վերնագրի հետ նորից, ինքստինքյան կերպով կրկնում է նույն սխալը և ստանում ենք սխալ հայերենը բարձրացրած քառակուսի: Սա՞ է ձեր ոչմարգինալությունը:
Անձամբ ձգտում եմ գրել ամենա ժողովրդական ու կիրառվող բառերով, բայց ճիշտ ու հասկանալի:

Philosopher-ի խոսքերից
այստեղ Սոկրատեսի կամ Բուբերի ոճով սիլլոգիզմներ կառուցելու տեղը չէ, առավել ևս, որ այդ սիլլոգիզմները ներքին տրամաբանական թերություններ ունեն;:

Եթե վստահ էք, որ ձեր տրամաբանությունը անթերի է, ուրախ եմ ձեր համար, իսկ թե էստեղ ի՞նչ տեղ է, թույլ տվեք կողնմորոշվել ինքնուրույն, եթե Սոկրատի ու Բուբերի հետ համաձայն էք:

վերջին տարիներին լեզվական պեդանտությունը դարձել է հայոց լեզուն, այսպես ասած, պահպանողների հիմնական հատկանիշն ու զենքը, սակայն այս ճանապարհը նրանց տանում է դեպի լեզվական ու մտավոր մարգինալացման և դա, իհարկե, լավ չէ;

Իրոք, լավ չէ, բայց « Հայոց լեզուն հո որբի գլուխ չէ՞, որ ամեն մեկը մկրատն առած վրան վարսավիրություն սովորի» Պ. Սևակ.
ուրեմն տակն ու վերևն է՞լ արդեն մե՞կ է, տակն ասելով հասկանանք վերևի՞ց, հասկացանք՝ հետո՞, հետևն առա՞ջ: Տեսնես էս մասին 3D ծրագրողները ի՞նչ կասեն, որոնք գործ ունեն երեք հարթությունների հետ:

«
իսկ ձյունն էլ թող շարունակի վերևից գալ», իսկ ո՞վ է ասել, որ ձյունը ներքևից է գալիս, ձյուն գալը հերիք չէ՞ հասկանալի լինելու համար :

իսկ թեման գոնե հիմա ինքդ որոշիր,որովհետև վեռնագիրը արդեն իսկ միտք է,իսկ դու Սիմոնի հումորների կարիքը չունես քո ներաշխարհը բառերում արտացոլելու համար…

Վերնագիրը արդեն իսկ միտք է:
Այս մեջբերումը տպել եմ Հասմիկ Սարիբեկյանի Ստեղծագործությունները թեմայից, գրել է rainbow-ը
Ես սպասում էի նման մի արդարացի և անհերքելի մտքի, որ շատ լավ գիտեն ու հասկանում են բոլորը, բայց չէ, էստեղ թասիբ քաշելու հարց է, կամ գուցե թասիբ քաշելու տե՞ղ, ո՞նց թե, ուրեմն մեր Բյուրիկի գրածին ինչ որ մեկը անուն դնի՞. Հա անուն . բայց անուն դնելը կլիներ ավելի տգեղ քան վերնագիրը: Ես ասել եմ. վերնագիրը սխալ էս գրել, և համոզված եմ դրանում, առանց մեծարգո Սոկրատեսի օգնության:

Ձյուն էր գալիս փաթիլ փաթիլ,
Արջը տեսավ մի կույտ զիբիլ

StrangeLittleGirl
14.01.2007, 09:10
Հարգելի Aksel, ես հավատացնում եմ, որ այստեղ թասիբի հարց չկա: Պարզապես դուք հայոց լեզվի թերի գիտելիքներով փորձում եք ինչ-որ բան ապացուցել: Ես միշտ էլ ընդունում եմ առողջ քննադատությունը, իսկ ձերը, մեղմ ասած, առողջ չէր:
Այստեղ ես գրել եմ «Մտորումներ ձյան տակ» ոչ թե նրա համար, որ մտորում եմ, երբ ձյուն է գալիս, այլ նրա համար, որ մտորել եմ ձյան տակ քայլելու ժամանակ: Իսկ այդ արտահայտությունը ճիշտ է, ինչ ուզում եք, ասեք: Չեմ հասկանում, թե ինչու եք կախվել դրանից: Կարող եք, լուրջ թերություններ գտեք ստեղծագործությանս մեջ, որոնցից, ի դեպ, զերծ չէ այն:

Chuk
14.01.2007, 16:27
Բյուր, շատ նման էր ձյան տակ քայլելիս իմ ունեցած մտորումներին: Իրոք հոգեհարազատ ոճ էր, մի քանի տող, որում կարողացել ես արտահայտել տվյալ ժամանակահատվածում քեզ հուզող գրեթե բոլոր հույզերը, խնդիրները... այդ մտքերիդ ձևակերպելուն օգնել է հաճելի եղանակն ու ձյան տակ քայլելը: Հավանեցի:

Բայց ուզում եմ մի քանի խոսք էլ ասել ծագած վեճի մասին, չնայած որ արդեն գրեթե ամեն ինչ ասվել է: Ինչևիցե, մի քանի խոսք էլ իմ կողմից:

Անձրևի տակ քայլելը հասկանալի է և ընդունված, քանի որ գոյություն ունի անձրև բառը իսկ երբ ձյուն է գալիս, մենք այդ երևույթը բնութագրող բառ չունենք...
Հայերենում կա թե՛ անձրև բառը, թե՛ ձյուն բառը: Ինչպես ասում ենք «Անձրև է գալիս», այնպես էլ ասում ենք. «Ձյուն է գալիս»: Երկուսն էլ ընդունված ու տարածված արտահայտություններ են, երկուսն էլ լայնորեն օգտագործվում են, երկուսն էլ գեղեցիկ են:

Երևի գրես «մտորումներ փաթիլների տակ» ու պրծնենք:
Այդ դեպքում անձրևի մասին խոսելիս պետք է ասել «մտորումներ կաթիլների տակ»:

Այո՛: Եթե պնդում եք, որ սխալ է «ձյան տակ քայլել» արտահայտությունը, ապա պետք է պնդեք, որ սխալ է նաև «անձրևի տակ քայլել» արտահայտությունը, ու պետք է ասել, ասենք, «քայլել անձրևի կաթիլների տակ»:

Ամբողջ խնդիրն այն է, որ թե՛ «Անձրևի տակ» արտահայտությունը, թե «Ձյան տակ»-ը դարձվածներ են, որոնք չեն ենթարկվում սովորական լեզվական կանոններին, ու խորհուրդ կտայի լավ ուսումնասիրել դարձվածները ու հաշվի առնել, որ երբ ասում ենք «գլուխ տալ», չի նշանակում, որ մեր գլուխը պոկում և տալիս ենք դիմացինին: Եվ փորձիր այդ ասածս դարձվածը թարգմանել ռուսերեն, որովհետև սովորաբար դրանք չեն թարգմանվում:

Ավելացվել է 4 րոպե անց
Հ.Գ. Իմիջիայլոց, կարկուտի տակ են ընկնում, այլ ոչ թե կարկուտի հատիկների:

Guest
14.01.2007, 16:36
Բայց ուզում եմ մի քանի խոսք էլ ասել ծագած վեճի մասին, չնայած որ արդեն գրեթե ամեն ինչ ասվել է:

Չնայած որ ամեն ինչ ասված էր, բայց լավ ասված չեր:
Լավ ասիր Chuk;)

Simon
14.01.2007, 22:22
Բյուր, շատ նման էր ձյան տակ քայլելիս իմ ունեցած մտորումներին: Իրոք հոգեհարազատ ոճ էր, մի քանի տող, որում կարողացել ես արտահայտել տվյալ ժամանակահատվածում քեզ հուզող գրեթե բոլոր հույզերը, խնդիրները... այդ մտքերիդ ձևակերպելուն օգնել է հաճելի եղանակն ու ձյան տակ քայլելը: Հավանեցի:

Բայց ուզում եմ մի քանի խոսք էլ ասել ծագած վեճի մասին, չնայած որ արդեն գրեթե ամեն ինչ ասվել է: Ինչևիցե, մի քանի խոսք էլ իմ կողմից:

Հայերենում կա թե՛ անձրև բառը, թե՛ ձյուն բառը: Ինչպես ասում ենք «Անձրև է գալիս», այնպես էլ ասում ենք. «Ձյուն է գալիս»: Երկուսն էլ ընդունված ու տարածված արտահայտություններ են, երկուսն էլ լայնորեն օգտագործվում են, երկուսն էլ գեղեցիկ են:

Այդ դեպքում անձրևի մասին խոսելիս պետք է ասել «մտորումներ կաթիլների տակ»:

Այո՛: Եթե պնդում եք, որ սխալ է «ձյան տակ քայլել» արտահայտությունը, ապա պետք է պնդեք, որ սխալ է նաև «անձրևի տակ քայլել» արտահայտությունը, ու պետք է ասել, ասենք, «քայլել անձրևի կաթիլների տակ»:

Ամբողջ խնդիրն այն է, որ թե՛ «Անձրևի տակ» արտահայտությունը, թե «Ձյան տակ»-ը դարձվածներ են, որոնք չեն ենթարկվում սովորական լեզվական կանոններին, ու խորհուրդ կտայի լավ ուսումնասիրել դարձվածները ու հաշվի առնել, որ երբ ասում ենք «գլուխ տալ», չի նշանակում, որ մեր գլուխը պոկում և տալիս ենք դիմացինին: Եվ փորձիր այդ ասածս դարձվածը թարգմանել ռուսերեն, որովհետև սովորաբար դրանք չեն թարգմանվում:

Ավելացվել է 4 րոպե անց
Հ.Գ. Իմիջիայլոց, կարկուտի տակ են ընկնում, այլ ոչ թե կարկուտի հատիկների:

Դու այստեղ բառախաղ կատարեցիր: Փորձեցիր մաթեմատիկորեն նայել հարցին:

Բայց.

Փաթիլը, կաթիլը և հատիկը համազոր չեն իրենց բովանդակությամբ:

Փաթիլը շատ ավելի մեծ ինֆորմացիա է կրում իր մեջ, քանց կաթիլը կամ հատիկը:
Արյան կաթիլ:
Ցորենի հատիկ:
....

Հ.Գ. Էլ չեմ ուզում այս մասին խոսել.

Բարեկամ
15.01.2007, 03:21
"Ձյան տակ" արտահայտության Ակսելի սխալ ըմբռնումը գալիս ա նրանից որ նա հայերեն չի մտածում:

Իսկ այս պատմվածքն իրոք կարդացվում ա, ի տարբերություն ի դեպ Բյուրակնի գրածների մեծամասնության, որոնք մի տեսակ ձգձգված-քաշքշված են, ոնց որ պայքար ինքն իր հետ: Չէի ասի, որ այս մեկն ավելի անկեղծ էր, բայց գրված էր պայքարից հոգնած-թուլացած, որի շնորհիվ ավելի փափուկ ու սահուն էր ստացվել, թեեւ կրկին ինքնահամոզումների շարքից ա:

kiki
20.01.2007, 18:02
Դու այստեղ բառախաղ կատարեցիր: Փորձեցիր մաթեմատիկորեն նայել հարցին:
Բայց.
Փաթիլը, կաթիլը և հատիկը համազոր չեն իրենց բովանդակությամբ:
Փաթիլը շատ ավելի մեծ ինֆորմացիա է կրում իր մեջ, քանց կաթիլը կամ հատիկը:
Արյան կաթիլ:
Ցորենի հատիկ:
....
եթե մինչ այս զարմանում էի, հիմա արդեն ծիծաղելի է դառնում... անկեղծ եմ ասում...

"Ձյան տակ" արտահայտության Ակսելի սխալ ըմբռնումը գալիս ա նրանից որ նա հայերեն չի մտածում:
ես էլ եմ ռուսերեն մտածում, բայց նման սովորական ու հայերենում ընդունելի արտահայտությունները (ինչպես Չուկը նշեց՝ դարձվածները) ցանկացած քիչ թե շատ հայերեն իմացող մարդու համար նորություն չպետք է լինեն...

Chuk
20.01.2007, 18:05
Դու այստեղ բառախաղ կատարեցիր: Փորձեցիր մաթեմատիկորեն նայել հարցին:
Անշուշտ բառախաղ կատարեցի, թեև ոչ մաթեմատիկորեն: Այդ բառախաղի նպատակն էր ցույց տալ առաջարկածդ վերնագրի՝ դրված վերնագրից առավել չլինելը ;)

Փաթիլը, կաթիլը և հատիկը համազոր չեն իրենց բովանդակությամբ:

Փաթիլը շատ ավելի մեծ ինֆորմացիա է կրում իր մեջ, քանց կաթիլը կամ հատիկը:
Արյան կաթիլ:
Ցորենի հատիկ:
Հետաքրքիր տեսակետ էր, թեև սխալ: Որպեսզի շատ չերկարացնեմ ու միաժամանակ չսահմանափակվեմ իմ գիտելիքներով, մեջբերում եմ կատարում ձեռքիս տակ ընկած առաջին բացատրական բառարանից (Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հատոր 2 (Ղ-Ֆ), «Հայաստան« հրատարակչություն 1976 թ., 1504 էջ).

Փաթիլ
1. Տեղացող ձյունի բյուրեղիկ, ձյունի քուլա:
2. Բամբակի սերմը իր վրայի թելիկներով:
3. Գզած բրդի՝ բամբակի ևն մի բռաչափ, բամբակի՝ բրդի քուլա:
4. Մանրաթելի՝ կեղևի ևն քծծելուց գոյացած քուլա:

Եվ այն, որ այդ բառի մյուս իմաստները գուցե ավելի քչերին է ծանոթ, կամ ավելի հազվադեմ է օգտագործվում ամենևին նշանակություն չունի: Այնպես որ.

Արյան կաթիլ:
Ցորենի հատիկ:
Բամբակի փաթիլ: