PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընտրենք կայուն և առողջ զարգացում



Grieg
18.05.2009, 18:51
ՎՏԲ բանկի կողմից ֆինանսավորվող Թեղուտի հանքի վտանգների և բացասական կողմերի մասին շատ է գրվել այս ֆորումում..

այժմ կա հնարավորություն մասնակցելու օնլայն ստորագրահավաքին այս հասցեյով`
http://gopetition.com/petitions/save-teghut-forest.html

պահանջենք բանկից որպիսզի վարկավորի ծրագրեր որոնք կնպաստեն Հայասատանի երկարաժամկետ զարգացումը:

Հ.Գ: Խնդրում եմ ուղարկեք ստորագրահավաքի հասցեն նաև ձեր ծանոթներին :)

ապրեն ստորագրողները :)

ministr
18.05.2009, 20:40
You are signer #224

Apsara
18.05.2009, 20:44
ՎՏԲ բանկի կողմից ֆինանսավորվող Թեղուտի հանքի վտանգների և բացասական կողմերի մասին շատ է գրվել այս ֆորումում..

այժմ կա հնարավորություն մասնակցելու օնլայն ստորագրահավաքին այս հասցեյով`
http://gopetition.com/petitions/save-teghut-forest.html

պահանջենք բանկից որպիսզի վարկավորի ծրագրեր որոնք կնպաստեն Հայասատանի երկարաժամկետ զարգացումը:

Հ.Գ: Խնդրում եմ ուղարկեք ստորագրահավաքի հասցեն նաև ձեր ծանոթներին :)

ապրեն ստորագրողները :)

Մեծ հաճույքով ստորագրեցինք, բայց երեկ էլ արշավի ժամանակ նամակ ենք ստորագրել, էլի Թեղուտի փրկության համար, բայց ուղված ինչ-որ պետական մարմնի:

Ուզում եմ իմանալ, դա նույնը չի՞

նախշուն
18.05.2009, 21:10
Դրանք Տարբեր նամակներ են:

Երեկ , եթե Ապրեսի արշավի ժամանակ եք ստորագրել դա նախագահին, վարչապետին ուղղված նամակն է Թեղուտի փրկության համար:
էս մեկը առանց ստորագրությունների և ՎՏԲ -ի բոյկոտնա~որպեսզի սթափեցնի բանկին:

Այսինքն մեկի ստորագրելը չի բացառում մյուսում գրանցվելը: Երկու դեպքում էլ ցույց ենք տալիս հասարակության անհամաձայնությունը:

Խնդրում եմ ակտիվ եղեք:
Ձեր ձայնը որոշիչ է: Հավատացեք

նախշուն
20.05.2009, 13:44
Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր բնությունը մարդուց չեն առանձնացնում, սիրում են թարմ օդ, մաքուր ջուր:

Ծնվել են արժանավայել ապրելու և ոչ թե մեռնելու համար:
Հարգում են կյանքը և պատրաստ են պայքարել հանուն լինելիության:

Ուղիղ ժամը 19:00 Կոմիտասի արձանի մոտ /Կոնսերվատորիայի հարևանությամբ/ տեղի կունենա հրաշք, մենք բոլորս կկերպարանափոխվենք
թիթեռների, բզեզների, զատիկների, ծաղիկների և կսկսենք Ձայներ հավաքել անտառի, մեր երեխաների, մոլորակի, կյանքի համար:

Անտառը Լուռ է ... նրան ՁԵՐ Ձայներն են հարկավոր:
Եվ այսպես...

Բացօթյա Ստորագրահավաք հանուն Թեղուտի դեռ ԿԱՆԳՈՒՆ անտառների փրկության համար:

Ձեզ բացակա մենք չենք դնի ....

Grieg
21.05.2009, 23:08
Ավե~լի աշխույժ :)
http://gopetition.com/petitions/save-teghut-forest.html
ստորագրում ենք , չենք ալարում:

ի դեպ այս պահին մոտ 100 հոգի քոմենթ է թողել որը կարող եք տեսնել այ ստեղ
http://mirope.livejournal.com/34004.html

Ռուֆուս
21.05.2009, 23:19
Ես էսօր մասնակցեցի ստորագրահավաքին: :oy

Ապրեք, երեխեք ջան, նույն եռանդով շարունակեք :)

նախշուն
22.05.2009, 12:55
38617

Ստորագրահավաքի համար հատուկ թույլտվություն անհրաժեշտ չէ քաղաքապետարանից..

Սկզբում ոստիկանները պահանջում էին դադարեցնել ստորագրահավաքը` պատճառաբանելով որ իլեգալ գործողություններ ենք անում, ինչ -որ "Oրենքներ" խախտելով, սակայն քիչ անց, ոչ միայն ոստիկանները թույլ տվեցին շարունակել, այլ նաև նրանք ստորագրեցին ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ!!

Այո!!!!!!!!!!

նախշուն
23.05.2009, 10:59
«ԲԶԵԶՆԵՐՆ» ԱՅՍՕՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՅՑԵԼԵՆ JETHRO TULL-Ի ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ


Մի քանի օր է` Թեղուտի անտառների պաշտպանության խումբը Երևանում ստորագրություններ է հավաքում` ի պաշտպանություն Թեղուտի անտառի: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, այս պահի դրությամբ հավաքվել է 2000 ստորագրություն: Նկատենք, որ խմբի ակտիվիստները մայիսի 20-ից սկսած ամեն օր ժամը 19:00-ից բզեզի հագուստներով շրջում են քաղաքի ամենաբանուկ հատվածներում և ստորագրություններ հավաքում: Այսօր ևս Կոմիտասի արձանի մոտ ժամը 19:00-ից նրանք կշարունակեն ստորագրություններ հավաքելու ակցիան: Ըստ Սուխուդյանի, հնարավոր է այսօր շատ ստորագրություններ հավաքելու համար ուղևորվեն Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, որտեղ տեղի է ունենալու բրիտանական հեղինակավոր Jethro Tull ռոք խմբի համերգը: «Այնտեղ բազմությունը շատ կլինի և հույս ունենք շատ ստորագրություններ կհավաքենք», -հավելեց Մ. Սուխուդյանը: Ըստ խմբի տարածած հաղորդագրության, ստորագրված նամակ-պահանջագիրը ուղարկվելու է ՀՀ Նախագահին, Վարչապետին և Ազգային ժողովի նախագահին` «որպես ՀՀ քաղաքացիաների բողոք` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրի կապակցությամբ»: Ըստ աղբյուրի, Թեղուտի շահագործմամբ 175 մլն խոր մ ծավալ ունեցող հսկա պոչամբար է կառուցվելու, որն աննախադեպ է Հայաստանի համար և անմիջական ազդեցություն կունենա առանց այն էլ աղտոտված Դեբեդ գետի վրա
http://www.panorama.am/am/society/2009/05/22/action/ (http://www.panorama.am/am/society/2009/05/22/action/)

--------
Եվ այսպես երեկ բօօօմ էր, մարդկանց հիշեցնում էինք համերգի բուն առաքելությունը, այն է Թեղուտի անտառների փրկության ստորագրահավաքը:hands
Շատ ծանոթ դեմքեր, ակումբցիներ, անծանոթներ, վրացիներ,բոլորն մի կարծիքի էին, որ պետք է դադարեցվի նման աղետաբեր ծրագիրը:

Ո'չ ինքնաոչնչացման գնով "զարգացմանը"

Շնորհակալ ենք բոլորին, նաև նրանց, ովքեր այցելելու են այսօր մեզ և թողնելու իրենց համաձայնության ձայնը:

Ժամը 19:00 Կոմիտասի արձանի մոտ