PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջոցառում երեխաների համար



Tig
18.05.2009, 10:13
<<Ոսկե Միջին - հասարակական նախաձեռնությունների կենտոնը>> Վանաձորում երեխաների պաշտպանության օրվանից` հունիսի 1-ից, տասնօրյա միջոցառումներ է կազմակերպելու մանկապարտեզի երեխաների համար, այցելելով մանկապարտեզներ և ցուցադրելով <<Անխելք մարդը>> հեքիաթի բեմականացումը: Կազմակերպությունը ցանկանում է նաև երեխաներին փոքրիկ նվերներ մատուցել: Նվերները պիտի լինեն <<Անխելք մարդը>> հեքիաթից դրվագներով և տեքստով` <<ներկիր ինքդ>> ալբոմներ: Ալբոմների պատրաստման համար հարկավոր են հետաքրքիր նկարներ հեքիաթի դրվագներից: Այդ պատճառով կազմակերպությունը խնդրում է այն նկարիչներին, որոնք կունենան ցանկություն և ժամանակ այս հարցով օգներու համար, նկարեն որոշ դրվագներ այս հեքիաթից, որոնք հարմար կլինեն <<ներկիր ինքդ>> ալբոմներ պատրաստելու համար և ուղարկել կազմակերպության հասցեին` [email protected] :
Նախապես շատ շատ շնորհակալություն թե մեր, թե Վանաձորի երեխաների կողմից: