PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրո՞ւմ ես ուշադրություն, թե՞ փախչում դրանից



ivy
17.05.2009, 17:13
Քիչ առաջ LiveJournal-ում էդպիսի մի հարցի հանդիպեցի: Մի քիչ մտածեցի, էդպես էլ չկարողացա ինձ համար հստակ պատասխան գտնել:
Իսկ դուք ի՞նչ կասեք:
Փնտրո՞ւմ եք ուշադրություն, թե՞ թաքնվում դրանից:

T!gran
17.05.2009, 17:20
Ճիշտն ասած՝ ոչ մեկը, ոչ էլ ՝ մյուսը, ինչ ստացվի, բայց շատ հաճախ ուշադրությունն ինձ շուտ ա գտնում, բայց դա ինձ միշտ չի դուր գալիս

One_Way_Ticket
17.05.2009, 20:32
Կարճ ասած՝ ոչ մեկը, ոչ մյուսը։
Մի քիչ ավելի երկար ասած՝ ինքս չեմ ձգտում ուշադրության, սակայն երբ այն ինձ գտնում է, չեմ թաքնվում։ Բացառություններ իհարկե լինում են, ինչպես և գրեթե ամեն հարցում։

Jarre
19.05.2009, 20:55
Երևի ֆորումում չկա այդպիսի մարդ, որ չի ուզում որ իր գրառումը ուրիշների ուշադրությանը արժանանա, այլապես երևի թե անիմաստ կլիներ այստեղ գտնվելը։

ivy
19.05.2009, 21:09
Երևի ֆորումում չկա այդպիսի մարդ, որ չի ուզում որ իր գրառումը ուրիշների ուշադրությանը արժանանա, այլապես երևի թե անիմաստ կլիներ այստեղ գտնվելը։

Բայց խոսքը միայն ֆորումի մասին չէր... Էստեղ իրենց գրառումներով ուշադրություն փնտրողների մի մասը գուցե ֆորումից դուրս` իրական պայմաններում, չի էլ ուզում մարդկանց հետ առանձնապես շփվել, ուր մնաց թե նրանց ուշադրության կենտրոնում լինել:
Մի խոսքով, միայն ֆորումը չէր քննարկվում:
Այ օրինակ դու, ուշադրություն փնտրո՞ւմ ես իրական կյանքում (Ակումբում` գրածիցդ պարզ է, որ հա):

Jarre
19.05.2009, 21:19
Բայց խոսքը միայն ֆորումի մասին չէր... Էստեղ իրենց գրառումներով ուշադրություն փնտրողների մի մասը գուցե ֆորումից դուրս` իրական պայմաններում, չի էլ ուզում մարդկանց հետ առանձնապես շփվել, ուր մնաց թե նրանց ուշադրության կենտրոնում լինել:
Մի խոսքով, միայն ֆորումը չէր քննարկվում:
Իմ գրածը պարզապես ընդհանուր օրինակ է՝ սկզբունք. բոլոր մարդիկ էլ փնտրում են ուշադրություն։ Ես չեմ խոսում դրա անհավասարակշված ու երբեմն ծիծաղելի դրսևրումների մասին։


Այ օրինակ դու, ուշադրություն փնտրո՞ւմ ես իրական կյանքում (Ակումբում` գրածիցդ պարզ է, որ հա):
Քանի որ իմ աշխատանքը հանրության հետ է կապված, այո՛ փնտրում եմ ուշադրություն և ջանքեր թափում եմ դրան արժանանալու համար։ Սակայն ինձ դա պետք չի ինքնահաստատման համար։
Իսկ ինչ վերաբերում է ակումբին, ապա այո՛ ակումբում ուշադրություն փնտրում եմ, և վստահ եղիր, որ ոչ ավելի շատ քան դու։

Թանկագի՛ն Ivy, իսկ դու ճանաչո՞ւմ ես այդպիսի մարդու ում տհաճ է արժանանալ ուրիշների ուշադրությանը, ընդունված ու սիրված լինի նրանց կողմից։

ivy
19.05.2009, 21:29
Թանկագի՛ն Ivy, իսկ դու ճանաչո՞ւմ ես այդպիսի մարդու ում տհաճ է արժանանալ ուրիշների ուշադրությանը, ընդունված ու սիրված լինի նրանց կողմից։

Ուշադրության արժանանալը չի նշանակում անպայմանորեն լինել սիրված ու ընդունված: Ուշադրություն գրավել նշանակում է մարդկանց հայացքները շրջել քո կողմը, ինչը բացարձակապես չի նշանակում, թե այդ հայացքներն անպայմանորեն սիրով ու բորությամբ են լցված լինելու: Տարբեր բաներից ենք խոսում:
Ուղղակի կան մարդիկ, ովքեր սիրում են հայտնվել ուշադրության կենտրոնում, դրանով իրենց նշանակալից են զգում, էնպիսի մարդիկ էլ կան, որ իրենց համար հանգիստ ապրում են ստվերում ու դուրս գալու ոչ մի ցանկություն էլ չունեն, որովհետև ինքնաբավ են. իրենց անձի նշանակությունն զգալու համար չունեն ուրիշների կարիքը:
Դե քանի որ ֆորումի օրինակն էիր բերել, ես էլ նույն օրինակով շարունակեմ: Օրինակ` ես վերջին ժաանակներս Ակումբում ապրում եմ իմ ասած ստվերի տակ, գալիս սուսուփուս մոդերությունս անում, գնում եմ, բացարձակ չեմ փորձում ոչ ինչ-որ խելոք մտքեր արտահայտել, ոչ ուշադրություն գրավել: Նույնն էլ աշխատանքի տեղն է: Դե սա կոնկրետ ներկայի մասին է:

Jarre
19.05.2009, 21:42
Օրինակ` ես վերջին ժաանակներս Ակումբում ապրում եմ իմ ասած ստվերի տակ, գալիս սուսուփուս մոդերությունս անում, գնում եմ, բացարձակ չեմ փորձում ոչ ինչ-որ խելոք մտքեր արտահայտել, ոչ ուշադրություն գրավել: Նույնն էլ աշխատանքի տեղն է:
Անկեղծ շատ ուրախ եմ քեզ համար, որ կարողացել ես այդ մակարդակին հասնել։ Մարդիկ կան որ շատ երկար չարչարվում են, որ այդպես մտածեն ու շատ դժվարությամբ է ստացվում, իսկ ավելի շատ մարդիկ էլ ընդհանրապես չեն մտածում որ կարելի է փորձել այդպես մտածել։


կան մարդիկ, ովքեր սիրում են հայտնվել ուշադրության կենտրոնում, դրանով իրենց նշանակալից են զգում, էնպիսի մարդիկ էլ կան, որ իրենց համար հանգիստ ապրում են ստվերում ու դուրս գալու ոչ մի ցանկություն էլ չունեն, որովհետև ինքնաբավ են. իրենց անձի նշանակությունն զգալու համար չունեն ուրիշների կարիքը:
Սա հենց այն դեպքն է որի մասին ես գրել եմ

Ես չեմ խոսում դրա անհավասարակշված ու երբեմն ծիծաղելի դրսևրումների մասին։

Ուշադրության արժանանալու քո նշած կոնկրետ այդ դրևորումը ես ձգտում եմ երբեք չկիրառել։ Անձամբ ավելի շատ հարգում եմ համեստ մարդկանց, որոնք ինքնագովազդով չեն զբաղվում։

Լուսաբեր
19.05.2009, 21:59
Միշտ խուսափել եմ ուշադրության կենտրոնում լինելուց :oy
Չեմ փնտրում, ինչ լինի լինի :pardon

Sunny Stream
20.05.2009, 21:51
Նայած ում միջավայրում... ավելորդ ուշադրությունից ու հոգատարությունից շատ եմ նեղվում:

ministr
20.05.2009, 21:57
Ոչ փնտրում եմ ոչ էլ փախնում եմ: Ապրում ենք էլի.. :)

Կաթիլ
20.05.2009, 22:02
Խուսափում եմ: Ուշադրության կենտրոնում լինելուց շփոթվում եմ մի տեսակ:

Ուլուանա
21.05.2009, 01:48
Նայած ում հետ և ինչ միջավայրում։ Օրինակ, մարդաշատ ու թեկուզ մի քիչ անծանոթ միջավայրերում հիմնականում խուսափում եմ ուշադրությունից։ Շփոթվում եմ դրանից։ :oy Մտերիմ ընկերների միջավայրում ո՛չ հատուկ ուշադրություն գրավելու պահանջ եմ զգում, ո՛չ էլ ստվերում մնալու։ Իսկ ընտանիքում ոչ միայն փնտրում, այլև պահանջում եմ ուշադրություն։ :)) :oy

Elmo
21.05.2009, 16:53
Ինձ դուր ա գալիս լինել կենտրոնում: Մանավանդ երբ ջրիկանում եմ, կամ ցնդաբանում: Իսկ ես միշտ ջրիկ եմ ու ցնդաբանում եմ: Անցանկալի միջավայրում չեմ լինում, կամ պարտադրված հայտնվելու դեպքում՝ շուտափույթ հեռանում եմ:

Փոքրիկ
21.05.2009, 17:06
չեմ փնտրում, չեմ էլ փախչում, :)) ուշադրությունն ա ինձ փնտրում:}

Արտիստ
21.05.2009, 17:19
Արդեն մի տարիա փախչում եմ::) Խի՞:8

Ձայնալար
21.05.2009, 18:06
Երբ շատ ա լինում, փաղչում եմ, երբ քիչ՝ փնտրում եմ: Երկու վիճակն էլ լինում ա մոտս: Եթե հարցնեք, թե շատն ու քիչը ոնց եմ որոշում, կասեմ՝ եթե փնտրում եմ, ուրեմը քիչ ա, երբ փախչում եմ՝ շատ ա: