PDA

Դիտել ողջ տարբերակը : Անդրիան Բալի



Jarre
17.05.2009, 11:16
Քանի որ նկարիչ չեմ և մեղմ ասած նկարչությունց քիչ բան եմ հասկանում, շատ եմ խնդրում գնահատեք այս ստեղծագործությունները։ Իմ համար սա կարևոր է...

Ազատորեն քննադատեք և գրեք ձեր կարծիքը, անգամ եթե պրոֆեսիոնալ չեք։ Իմ ռուս ընկերներից մեկի գործերն են, որին ըստ երկու օր անցած բժշկական հետազոտության հաշված ժամանակ է մնացել ապրելու։

Ինձ հետաքրքիր է հատկապես ԿԳԴ-ի կարծիքը։

Այստեղ (http://www.andrianbali32.narod.ru/page_3.htm) կարող եք տեսնել բոլորը։

ԿԳԴ
23.05.2009, 21:10
Ինձ հետաքրքիր է հատկապես ԿԳԴ-ի կարծիքը։Շնորհակալ եմ իմ կարծիքը հաշվի առնելու համար, ցավում եմ, որ այսպիսի տաղանդավոր մարդուն հաշված ժամանակ է մնացել :( Ես էս տեսակի դեկորատիվ նկարչությունից շատ հեռու եմ, դրա համար վախենում եմ օբյեկտիվ չլինեմ գնահատականիս մեջ: Նայեցի բոլոր նկարները,հետաքրքիր են, իրենց ոճի մեջ յուրահատուկ, դեկորատիվ նկարչություն է, ավելի հարմար է տան կամ ինչ որ սրահի ձևավորման համար, նկարների մեջ և գունային կոլորիտով հաջողված նկարներ կան, և իմ կարծիքով անհաջող, դա բնական է ցանկացած արվեստագետի մոտ: Այս նկարներին նայելով կասեի, որ ստեղծագործողն ավելի շուտ ճարտարապետ նկարիչ է, շատ են գծային լուծումները, ճշգրիտությունն ու կաշկանդվածությունը ինձ դուր չի գալիս,արհեստական և թունավոր գույներ կան, բայց բավականին աշխատանք է տարվել: Ինձ ավելի շատ դուր եկան միատոն նկարները` հատկապես ձկնիկը: :)

Ձայնալար
23.05.2009, 21:20
Ես էլ նկարիչ չեմ, ու ոչ էլ արվեստաբան, բայց նկարները աչքս չեն շոյում, հոգիս չեն ջերմացնում: Օրինակ, կցված նկարներից առաջինի մեջտեղի մանուշակագույնը ոնց որ մուրճով գլխիս տա, կներեք եթե միքիչ կոպիտ եմ արտահայտվում, իսկ քանոնով քաշած գծերը աչքս քերծում են: Ձախից 4-րդ նկարն ավելի հաճելի է, միքիչ չինական նկարիչների ա հիշացնում, բայց այդտեղ էլ, էն վերևի կապույտ հատվածը աստղերով նվաստիս համեստ կարծիքով համահունչ չէ ընդհանուր նկարին:
:oy

Դեկադա
31.05.2009, 09:20
Ես էլ նկարիչ չեմ, բայց կարծում եմ էտքան էլ չի ստացվել: Չեմ սիրում գծագրված նկարներ, ըստ իս նկարի եզրը պիտի կորի տարածության մեջ: Չգիտեմ... ինչ- որ «տաք չի..»

Բարեկամ
01.06.2009, 04:47
Չորրորդը վատ չէր, բայց ֆոտոշոպով սարքածները նկարչություն չես համարի: