PDA

Դիտել ողջ տարբերակը : Պրոգրեսիվ ռոք/մեթալ



Ռուֆուս
15.05.2009, 14:25
Եկեք քննարկենք ռոք երաժշտության այս ուղղությունը:

Ի տարբերություն հարդ ռոքի, որտեղ գերակշռում է բլյուզի ազդեցությունը, պրոգրեսիվ ռոքի վրա մեծ ազդեցություն են թողել դասական, ջազ և էթնիկ երաժշտությունները: Պրոգրեսիվ ռոքը բնորոշող ամենաառաջին (ու ամենահայտնի) ալբոմն է համարվում King Crimson խմբի "In The Court of The Crimson King" ալբոմը (թողարկվել է 1969թ-ին): Այս ուղղությունը իր պոպուլյարության պիկին է հասնում 70-ական թվականներին, այնուհետև կամաց կամաց տեղը զիջում է ռոքի մյուս ճյուղերին: Պրոգրեսիվ ռոքը հիմնականում համարվում է բարձր ինտելեկտուալ երաժշտություն:

Պրոգրեսիվ ռոք երգերը հիմնականում երկար, շատ բարդ կառուցվածք ունեն, երբեմն երգի ընթացքում մեղեդին և տակտը փոխվում են: Հաճախ օգտագործվում են ռոքին ոչ բնորոշ երաժշտական գործիքներ: Երգերի բառերը փիլիսոփայական են, ալբոմները հիմնականում կոնցեպտուալ են, այսինքն կամ բոլոր երգերը մի ընդհանուր թեմայի շուրջ են, կամ էլ երգերի հիմքում մի պատմություն է ընկած: Ալբոմների շապիկների ձևավորմանը նույնպես շատ մեծ տեղ է տրվում:

Պրոգրեսիվ ռոքի սկզբնադիրներ են համարվում անգլիական King Crimson, Yes, Genesis, Emerson, Lake and Palmer, Pink Floyd խմբերը: Մյուս հանրահայտ խմբերից են Jethro Tull, Rush, Kansas, Gryphon, Gentle Giant, Asia, Van Der Graaf Generator, U.K. նաև այսպես կոչված Քենտրբերիի սցենայի ներկայացույցիչները, որոնցից են Soft Machine, Camel, Caravan խմբերը:

2000-ականներին այս նեոպրոգրեսիվ ռոքը և պրոգրեսիվ մեթալը նորից վերելք է ապրում, հայտնի խմբերից են Porcupine Tree, Dream Theater, Riverside, Tool, Ayreon, Anglagard խմբերը, հայկական Oaksenham-ը և ուրիշներ:

Ֆրեյա
17.05.2009, 10:28
Պրոգրեսիվ ռոք - արտ ռոք :ok

Իսկապես, երևի թե ռոքի այն ուղղություններից է. որ իր մեջ մաքսիմալ ներառել է սիմֆոնիկ երաժշտության, ակապելլայի ու միաժամանակ էթնիկ երաժշտության տարրեր:

Նաև հետաքրքիր է, որ նշված խմբերը երբեք շատ հայտնի ու մասսայական հայտի չեն եղել ու չեն էլ դառնա: Սա պոպսա չէ, ավելի շուտ` արվեստ ;)
Լսեք, հետաքրքիր է ;)

Արտիստ
17.05.2009, 10:34
Իմը հեչ չսիրել պրոգ ռոք:) Բացառությամբ երեք խմբի` Yes,Jethro Tull(Արտ ռոք), Riverside: Իսկ Dream Theater-ից հետ եմ տալիս:oy Ասում են նրանիցա, որ չեմ հասկանում.եսիմ կարողա, բայց դե որ ճեմ հասկանում ուրեմն տենցա պետք: Ընդհանրապես, իրոք, պրոգ,արտ,եթնիկ ռոքը չափազանց "լուրջ" եմ համարում իմ համար:oy Դրա համար էլ չեմ լսում::)

Հ.Գ. Devil Doll լսեք

Արտիստ
17.05.2009, 10:37
Ի դեպ, ես ցանկում կավելացնեի նաև Marillion-ին, որին չնկատեցի: Նրանց նույնպես քիչ եմ լսել, բայց ինքը post-prog-ի դեմքերիցա)))))))))))) Ու արժանիա վերևի ցուցակում հայտնվելու:B

Ֆրեյա
17.05.2009, 10:54
Ի դեպ, ես ցանկում կավելացնեի նաև Marillion-ին, որին չնկատեցի: Նրանց նույնպես քիչ եմ լսել, բայց ինքը post-prog-ի դեմքերիցա)))))))))))) Ու արժանիա վերևի ցուցակում հայտնվելու:B

Բա Փինք Ֆլոյդը???? :o

Ժամանակակիցներից` šPorcupine Tree-ն ա շատ լավը, ծանր չի ընդհանրապես:
Ու Opeth-ն էլ ա համարվում պրոգրեսիվ /երևի միայն որոշ երգերի,ալբոմների համար :think/
Չես սիրում? ;)

Rammer
17.05.2009, 11:56
Ընդհանրապես ռոք երաժշտության մեջ տարբեր ոճերի, ուղղությունների, հոսանքերի, ենթամշակույթների բաժանումը շատ ու շատ պայմանական է: Մի օր Կոռն խմբի լիդերի հարցազրույցն էի կարդում, լրագրողը հարցնում է ."Հպարտ եք, որ ձեզ համարում են նյու-մետալ ոճի հիմնադիր??", պատասխան. "Մենք նվագում ենք պրոգրեսիվ երաժշտություն, որտեղ արտահայտում ենք մեր մտքերը, ապրումները...Իսկ թե մեր երկպագուները դրան ինչ ոճ են կոչում կամ մեր պռոդյուսերը գովազդի համար ինչեր է հորինում, դա մեզ չի հետաքրքրում":
Իմ անձնական կարծիքով չկա ոչ պռոգրեսիվ ռոք: Եթե ռոքի` երգի/երաժշտության մեջ չկա իմաստ, իդեա, ապա դա արդեն ռոք չի, դա պոպա կամ ռոք&ռոլլ...Կարող եմ երգերի օրինակ բերել, որ գործիքավորումը, հարմոնիան ռոք է բայց, որ լսես, երբեք մտքովդ չի անցնի դրան ռոք ասես...Չնայած մարդկանց մեծամասնությունը հենց էլեկտրական գիտառ է լսում ասում է ռոք` օրիան Հասմիկ Կարապետյանի երգը:D
Իմ համար անհրաժեշտ է, որ երգը լինի պռոգրեսիվ`ինտելեկտուալ որ կոչվի ռոք, բայց ոչ բավարար: Օրինակ Հախվերդյանի երգերի մեջ էլ իմաստ կա, բայց դա իհարկե ռոք չի...այսիքն երաժշտությունը`գործիքավորումը ևս շատ կարևոր է:
Մի քանի համեմատաբար նորաստեղծ նորմալ խմբերի անուն ասեք լսեմ էլի? Ժամանակից նոր բան չեմ կարողանում գտնել: Հին խմբերի նոր ալբոմները մի տեսակ սպառված են իմ համար, մի անգամից արդեն հոգնում եմ...Բայց գռոուլինգ չլինի: Էտ ոռնոցը ինձ դուր չի գալիս: Պատահական Edguy ընկավ ձեռքս: Լսել եք? Դուրս եկավ:

Economist
17.05.2009, 12:39
Եկեք քննարկենք ռոք երաժշտության այս ուղղությունը:

Ի տարբերություն հարդ ռոքի, որտեղ գերակշռում է բլյուզի ազդեցությունը, պրոգրեսիվ ռոքի վրա մեծ ազդեցություն են թողել դասական, ջազ և էթնիկ երաժշտությունները: Պրոգրեսիվ ռոքը բնորոշող ամենաառաջին (ու ամենահայտնի) ալբոմն է համարվում King Crimson խմբի "In The Court of The Crimson King" ալբոմը (թողարկվել է 1969թ-ին): Այս ուղղությունը իր պոպուլյարության պիկին է հասնում 70-ական թվականներին, այնուհետև կամաց կամաց տեղը զիջում է ռոքի մյուս ճյուղերին: Պրոգրեսիվ ռոքը հիմնականում համարվում է բարձր ինտելեկտուալ երաժշտություն:

Պրոգրեսիվ ռոք երգերը հիմնականում երկար, շատ բարդ կառուցվածք ունեն, երբեմն երգի ընթացքում մեղեդին և տակտը փոխվում են: Հաճախ օգտագործվում են ռոքին ոչ բնորոշ երաժշտական գործիքներ: Երգերի բառերը փիլիսոփայական են, ալբոմները հիմնականում կոնցեպտուալ են, այսինքն կամ բոլոր երգերը մի ընդհանուր թեմայի շուրջ են, կամ էլ երգերի հիմքում մի պատմություն է ընկած: Ալբոմների շապիկների ձևավորմանը նույնպես շատ մեծ տեղ է տրվում:

Պրոգրեսիվ ռոքի սկզբնադիրներ են համարվում անգլիական King Crimson, Yes, Genesis, Emerson, Lake and Palmer, Pink Floyd խմբերը: Մյուս հանրահայտ խմբերից են Jethro Tull, Rush, Kansas, Gryphon, Gentle Giant, Asia, Van Der Graaf Generator, U.K. նաև այսպես կոչված Քենտրբերիի սցենայի ներկայացույցիչները, որոնցից են Soft Machine, Camel, Caravan խմբերը:

2000-ականներին այս նեոպրոգրեսիվ ռոքը և պրոգրեսիվ մեթալը նորից վերելք է ապրում, հայտնի խմբերից են Porcupine Tree, Dream Theater, Riverside, Tool, Ayreon, Anglagard խմբերը, հայկական Oaksenham-ը և ուրիշներ:

Շատ գեղեցիկ է պրոգրեսիվ երաժշտությունը:
Նշված խմբերից հատկապես սիրում եմ Jethro Tull, Rush,Porcupine Tree, Dream Theater, Riverside, Tool, Ayreon, Anglagard խմբերը: Իմ կողմից կավելացնեի Symphony X, Meshugah, Sadist, Gojira, Uriah Heep,Marillion խմբերը: Իսկ Pink Floyd, Opeth խմբերը էդքան էլ պրոգրեսիվ չեն՝ չնայած պրոգրեսիվ էլեմենտներ ունեն:
Նշվեց հայկական Oaksenham խմբի մասին: Շատ սիրում եմ: Իմ կողմից կավելացնեի հայկական Stryfe խմբին, որը ստեղծագործում է պրոգրեսիվ մետալ ոճում::)

Ֆրեյա
17.05.2009, 16:37
Ընդհանրապես ռոք երաժշտության մեջ տարբեր ոճերի, ուղղությունների, հոսանքերի, ենթամշակույթների բաժանումը շատ ու շատ պայմանական է: Մի օր Կոռն խմբի լիդերի հարցազրույցն էի կարդում, լրագրողը հարցնում է ."Հպարտ եք, որ ձեզ համարում են նյու-մետալ ոճի հիմնադիր??", պատասխան. "Մենք նվագում ենք պրոգրեսիվ երաժշտություն, որտեղ արտահայտում ենք մեր մտքերը, ապրումները...............................Էտ ոռնոցը ինձ դուր չի գալիս: Պատահական Edguy ընկավ ձեռքս: Լսել եք? Դուրս եկավ:

Ընդհանրապես ասած` ճիշտ ես, ոճերի բաժանումը մի քիչ պայմանական է ու հիմնականում նույն խումբը մի քանի ոճերի տակ կարող է գնալ:
Հետո, այս նույն խմբերը իրենց զարգացման փուլերում տարբեր երաժշտություն են ստեղծել, ամեն ալբոմ տարբեր է մյուսից:
Օրինակ, Yes-ը նույնիսկ մի հատ նենց երգ ունի, որ ես կդասեի պոպսայի տակ, չնայած որ դուրս շատ է գալիս :D
Կամ էլ, Opeth-ը, որ համ պրոգրեսիվ մեթալ ա համարվում, համ հարդ, համ death...
Բայց Korn-ը հաստատ NU-ա, նենց որ թող շատ չխոսա իրենց խմբի լիդերը :D

Արտիստ
17.05.2009, 18:31
Բա Փինք Ֆլոյդը???? :o

Ժամանակակիցներից` šPorcupine Tree-ն ա շատ լավը, ծանր չի ընդհանրապես:
Ու Opeth-ն էլ ա համարվում պրոգրեսիվ /երևի միայն որոշ երգերի,ալբոմների համար :think/
Չես սիրում? ;)

ՓՖ-ն նշված էր::)
Հմ,քանի որ Opeth սիրում եմ, ու չհասկացա իրանց ինչի կարելիա անվանել պրոգ, թեկուզ որոշ երգերի համար, դրա համար եթե դժվար չի կասես կոնկրետ որ գործերը)))Զարմացա ուղակի))))) Ըստ wiki-ի , ինքը heavy-ա, որի հետ էլ ընդհանարապես համաձայն չեմ)))) Լավ,չնայած, որ ճիշտն ասեմ չի էլ հետաքրքրում ինչա, սիրում եմ, դուրս գալիսա` լսում եմ::)

Rhayader
17.05.2009, 19:01
Ժող ես ստեղ նկատեցի, որ հարցականի տակ էր դրվում Օպետի պրոգ լինել կամ չլինելը, ու նախքան բոլորին աջուձախ զխկելը կուզեի պատմել ձեզ, ինչ ասել է պրոգրեսսիվ ռոք:
Պրոգրեսսիվ՝ բնավ ոչ «առաջադեմ» իմաստով:

Պրոգտեսսիվ ռոքն այդպես է սկսել կոչվել մեղեդու, հարմոնիաների ու ռիթմի «պրոգրեսիվ» փոփոխությունների հաշվին:
Այլ կերպ ասած՝ լսողի մոտ երաժշտական տեսանկյունից պրոգրեսսիայի զգացողություն է առաջանում:
Հիմիկվա դրությամբ պրոգ է համարվում այ ռոք/մետալ երաժշտությունը, որն իր մեջ ներառում է բարդ ռիթմեր, հարմոնիաներ կամ ակադեմիկ երաժշտության կառուցվածքային տարրեր:

Իսկ Օպետն իր մեջ այդ ամենը ներառում է: Պետք է միայն ուշադիր լսել:

Փինք Ֆլոյդի առումով ասեմ, որ այն ընդհանրապես պրոգ չի: Պրոգի տարրեր կան միայն Բարրետական ալբոմներում:

Ռուֆուս
20.05.2009, 11:42
Ռամմեր, համաձայն եմ, որ ոճերի բաժանումը քիչ թե շատ պայմանական է, որովհետև շատ խմբեր մի ոճի մեջ չեն ստեղծագործում ու տարբեր ոճերի էլեմենտներ են օգտագործում իրենց երաժշտության մեջ: Բայց միևնույնն է, էս խմբերի մեջ ընդհանրություններ կան, որոնք թույլ են տալիս նրանց ոճերի մեջ դասակարգել:


Օրինակ, Yes-ը նույնիսկ մի հատ նենց երգ ունի, որ ես կդասեի պոպսայի տակ, չնայած որ դուրս շատ է գալիս
Yes-ը, Genesis-ը, Pink Floyd-ը իրենց ավելի ուշ շրջանի ալբոմներում անցում կատարեցին դեպի փոփ ռոք: 80ականների ալբոմները էդքան էլ հետաքրքիր չեն:

Փինք Ֆլոյդի առումով ասեմ, որ այն ընդհանրապես պրոգ չի: Պրոգի տարրեր կան միայն Բարրետական ալբոմներում:
Ես միշտ դժվարացել եմ Փինք Ֆլոյդին որևէ ոճի տակ դասակարգել, որովհետև իրենց երաժշտությունը էնքան հարուստ է, որ մի քանի ոճերի միացություն ոնց որ լինի:

Rhayader
29.05.2009, 09:12
Ի միջի այլոց, ի՞նչ կասեք Վան դեր Գրաաֆ Ջեներեյթոր խմբի նոր՝ «Թրայսեկտոր» ալբոմի մասին ու յոթանասունականների պրոգ խմբերի վերածննդի մասին ընդհանրապես: