Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հին շոր, հին կոշիկ, հին շոր
Մուշեղ Ասատրյան
14.05.2009, 20:36
Հին շոր, հին կոշիկ, հին շոր…
Կյանքը հնանում է, նորանում,
Յուրաքանչյուր մանր դառնում է խոշոր,
Հին է դառնում ամեն օր` ամեն մի նոր:
Ու ամեն շոր, ամեն կոշիկ
Մի օր դառնում է փոշի:
Մանկությունը մեծանում է,
Հեռանում է հուշիկ,
Անձայն` կարծես մի մուկ անկոշիկ,
Հուշերին նստում է փոշի:
Սակայն պատռելով հուշերիս կաշին՝
Այժմ էլ լսում եմ հուշիկ,
Կարծես մի կորած օրորոցային,
Փողոցի աղքատ ծերուկի.
«Հին կոշիկ, հին շոր, հին կոշիկ...»։
Միայն մի տպավորություն ստացա, հեղինակը մաշտոցյան Շա տառը շատ է սիրում: :oy
Ուրիշ ոչինչ...
Մուշեղ Ասատրյան » Կուզենայի մի քիչ մեկնաբանեիք Ձեր գրածը
առաջին հայացքից հասկացա,որ խոսվում է ամեն ինչի փոփոխական, անցողիկ լինելու մասին
Ճիշտն ասած ոգեշնչվեցի ու ինձ թույլատրեցի այս խորագրի ներքո ստեղծագործել. :oy
Դանակ, մկրատ սրեմ, դանակ...
Կյանքն անցնում է արագ,
Յուրաքանչյուր սուր մի որ քոռանում,
Ու ամեն քոռն է հետո շուտ սրվում:
Ու ամեն մկրատ, ամեն մի դանակ,
Մի օր անպայման կկտրի կարագ:
Ու կյանքի օրերն իրար հաջորդիվ,
Անցնում են, գնում,
Աննշան, ինչպես կտրտված հացեր,
Որ պիտի մարսվեր...
Սակայն կտրելով երազիս աստառն,
Այժմ էլ լսում եմ հարազատ բառը,
Որ կարծես հեռու, հեռավոր մի հուշ,
Կանչում էր անուշ.
«Դանակ, մկրատ սրեմ, դանակ»...
Բրավո, Չուկ, բրավո։
Մի հատ բրավո էլ պրն. Ասատրյանին։
Empty`Tears
15.05.2009, 02:34
Չուկ դուրս չեկավ, հեչ::think
Էդ նրանից էր որ կանչեցի: :))
Empty`Tears
15.05.2009, 02:40
Մուշեղ, մոռացա գրել: :))
Քոնը դուրս եկավ ::)
Մուշեղ, մոռացա գրել: :))
Քոնը դուրս եկավ ::)
Մի րոպե։ Բայց Չուկինն ինչով էր վատը, կասե՞ս։
Արի քննարկենք։
Միայն մի տպավորություն ստացա, հեղինակը մաշտոցյան Շա տառը շատ է սիրում: :oy
Ուրիշ ոչինչ...
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տառի հանդեպ սեռական խոշտանգում էր իրականացված, ես դա էլ չստացա :(
Ճիշտն ասած ոգեշնչվեցի ու ինձ թույլատրեցի այս խորագրի ներքո ստեղծագործել. :oy
Դանակ, մկրատ սրեմ, դանակ...
Կյանքն անցնում է արագ,
Յուրաքանչյուր սուր մի որ քոռանում,
Ու ամեն քոռն է հետո շուտ սրվում:
Ու ամեն մկրատ, ամեն մի դանակ,
Մի օր անպայման կկտրի կարագ:
Ու կյանքի օրերն իրար հաջորդիվ,
Անցնում են, գնում,
Աննշան, ինչպես կտրտված հացեր,
Որ պիտի մարսվեր...
Սակայն կտրելով երազիս աստառն,
Այժմ էլ լսում եմ հարազատ բառը,
Որ կարծես հեռու, հեռավոր մի հուշ,
Կանչում էր անուշ.
«Դանակ, մկրատ սրեմ, դանակ»...
Էս ավելի լավն էր :D
Empty`Tears
15.05.2009, 03:00
Աչկիս խմած եմ::8:D
Ճիշտն ասած ոգեշնչվեցի ու ինձ թույլատրեցի այս խորագրի ներքո ստեղծագործել. :oy
Դանակ, մկրատ սրեմ, դանակ...
Կյանքն անցնում է արագ,
Յուրաքանչյուր սուր մի որ քոռանում,
Ու ամեն քոռն է հետո շուտ սրվում:
Ու ամեն մկրատ, ամեն մի դանակ,
Մի օր անպայման կկտրի կարագ:
Ու կյանքի օրերն իրար հաջորդիվ,
Անցնում են, գնում,
Աննշան, ինչպես կտրտված հացեր,
Որ պիտի մարսվեր...
Սակայն կտրելով երազիս աստառն,
Այժմ էլ լսում եմ հարազատ բառը,
Որ կարծես հեռու, հեռավոր մի հուշ,
Կանչում էր անուշ.
«Դանակ, մկրատ սրեմ, դանակ»...
___
Փաստօրեն լավ էլ ստացվումա :hands
Լավ ես գրել Մուշեղ ջան։ Բայց լիքը վրիպակներ կան։ Եքե կարաս ուղղի։
Empty`Tears
15.05.2009, 07:45
Մի բան նկատեցի::8 Մենակ էն մարդկանց դուրը եկավ, ով Ամերիկայում ա ապրում::D
Ինձ շտապ Երևան գնալ ա պետք: :D:blin
Բանաստեղծությունը իմաստային առումով լրիվ հասկանալի է, սակայն այն մի ոճով է գրված որ անձամբ ես չեմ սիրում՝ սպիտակ բանաստեղծություն, որտեղ բացակայում կամ համարյա բացակայում է հանգը:
Ճիշտն ասած հիմա շատ երիտասարդներ հակված են գրել հենց այս ոճով, ու ինչքան անհասկանալի է այնքան մոդեռն է համարվում, երբ պարզ բառերով ու գեղեցիկ հանգով է գրված համարվում է հնաոճություն, սա իհարկե ակումբի շրջանակներից դուրս և գիտությունների ակադեմիայի պատերի մեջ;)
Մուշեղ Ասատրյան
16.05.2009, 01:51
Լավ ես գրել Մուշեղ ջան։ Բայց լիքը վրիպակներ կան։ Եքե կարաս ուղղի։
Յա, ինչ հաճելի հանդիպում ("պետրոպվլովյան ամրոցում":))):Սահակ ջան, ստեղնաշարս լավ չի աշխատում, դրա համար անընդհատ սենց բաներ են լինում: Իսկ ո՞նց կարելի ա գրածս խմբագրել:
Մուշեղ Ասատրյան
16.05.2009, 01:53
Բանաստեղծությունը իմաստային առումով լրիվ հասկանալի է, սակայն այն մի ոճով է գրված որ անձամբ ես չեմ սիրում՝ սպիտակ բանաստեղծություն, որտեղ բացակայում կամ համարյա բացակայում է հանգը:
Ճիշտն ասած հիմա շատ երիտասարդներ հակված են գրել հենց այս ոճով, ու ինչքան անհասկանալի է այնքան մոդեռն է համարվում, երբ պարզ բառերով ու գեղեցիկ հանգով է գրված համարվում է հնաոճություն, սա իհարկե ակումբի շրջանակներից դուրս և գիտությունների ակադեմիայի պատերի մեջ;)
Համաձայն եմ, բանաստեղծությունը "սպիտակոտ" է… Սակայն ոչ բոլոր դեպքերում է, երբ նման բանաստեղծությունները ռիթմ չունեն: Ըստ իս, այս մեկի մեջ բավական ռիթմ կա:
Եւ ամենեվին էլ "մոդեռնի" հետևից չեմ ընկել այն գրելից, ուղղակի այդպես է ստցվել:
Ուլուանա
16.05.2009, 02:14
...Սահակ ջան, ստեղնաշարս լավ չի աշխատում, դրա համար անընդհատ սենց բաներ են լինում: Իսկ ո՞նց կարելի ա գրածս խմբագրել:
Ցավոք, այլևս չես կարող։ Ակումբում գրառում անելուց հետո միայն 20 րոպեի ընթացքում է խմբագրելու տեխնիկական հնարավորություն լինում, իսկ թեմայի վերնագիրը՝ 10 րոպեի ընթացքում։ Դրանից հետո սովորական անդամները չեն կարող խմբագրել։ Միայն ադմինիստրատորներն ու մոդերատորներն ունեն այդ հնարավորությունը։ Արդեն խմբագրել եմ։ ;)