PDA

Դիտել ողջ տարբերակը : «Նաիրիտ» գործարանում պայթյուն է գրանցվել



Xelgen
14.05.2009, 19:29
http://tert.am/g_image.php?id=72395&tmb=3

«Նաիրիտ» գործարանի արտադրամասերից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին մեզ տեղեկացրել է «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Տուժածների կամ զոհվածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։ Պատահարի մանրամասները դեռ հայտնի չեն։ Այս պահին սև ծխի մեծ գոյացություն կարելի է նկատել գործարանի վրա։ Պայթյունի ձայնը լսելի էր Երևանի կենտրոնական մասում։

Ինչպես մեզ հայտնեց ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը դեպքի վայր են մեկնել փրկարարները, սակայն արտակարգ իրավիճակների ծառայությունը նույնպես առայժմ մանրամասներ չի կարող հաղորդել։


http://tert.am/am/news/2009/05/14/nairit/

Elmo
14.05.2009, 19:30
Նոր 2 զոհերի մասին ասեցին Շանթով :(
Ու ոնց որ դա դեռ սկիզբն ա:

Ռուֆուս
14.05.2009, 19:35
Ինչ ահավոր ա....

Նոր Malaletka-ն էլ ասեց, որ 2 զոհի մասին տեղեկություններ կան, ինքն էլ վաղվանից Նաիրիտում պետք ա գործի անցներ... :(

Հայկօ
14.05.2009, 19:49
ԱՐ-ով ասացին, որ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, գործարանի տարածքից արդեն հինգ դիակ են դուրս բերել... :(

Xelgen
14.05.2009, 19:50
Նոր 2 զոհերի մասին ասեցին Շանթով
Ու ոնց որ դա դեռ սկիզբն ա:

Աստված դա, այդքանով վերջանա..

Արտանետումների մասին որևե ոչ-պաշտոնական, բայց վստահելի ինֆորմացիա կա՞ ։

Kita
14.05.2009, 19:56
Աստված դա, այդքանով վերջանա..

Արտանետումների մասին որևե ոչ-պաշտոնական, բայց վստահելի ինֆորմացիա կա՞ ։

ԴԵ հլը որ տարածքից էվոկուացնում են բոլոր շենքերի բնակիչներին, փաստորեն անվտանգ որ չի հաստատ...

Հայկօ
14.05.2009, 19:58
Պայթյունի ալիքը տվել մեքենաների հողմապակիները (պարբրիսները) ջարդել էր սաղ... Մի ավտոբուս ցույց տվեցին, մի կողմից վրան ոչ մի սաղ ապակի չկար :(:

Kita
14.05.2009, 20:02
Տեսնենք 9ի լուրերով Հայլուրն ինչ է ասելու....

Հայկօ
14.05.2009, 20:06
Էրեբունի և Շենգավիթ համայնքների բնակիչներին խորհուրդ է տրվում փակել դռներն ու պատուհանները. ավելին՝ թաց շոր փռել պատուհանագոգերին:

Xelgen
14.05.2009, 20:11
Էրեբունի և Շենգավիթ համայնքների բնակիչներին խորհուրդ է տրվում փակել դռներն ու պատուհանները. ավելին՝ թաց շոր փռել պատուհանագոգերին:

Պաշտոնական տեղեկություններ/դիմում է, թե ինչ որ մեկը զգուշության կարգով է առաջարկում։


ԴԵ հլը որ տարածքից էվոկուացնում են բոլոր շենքերի բնակիչներին, փաստորեն անվտանգ որ չի հաստատ...

դա բացատրում էին, ոչ թե արատնետումների վտանգավրությամբ, այլ փայթունավտանգությամբ։

Kita
14.05.2009, 20:12
Նոր հոդված էի կարդում ու մեջը նշվում էր, որ մոտ 1000 հոգի աշխատող ունեն:

Հայլուրը ասեց, որ 3 զոհ և 7 վիրավորված են հայտնագործվել:

Ասում են վտանգ չի սպառնում մոտակա բնակիչներին և տեղահանման կարիք չկա:
Էտ ասում են, ով գիտի:

Elmo
14.05.2009, 20:14
Շատ վտանգավոր արտանետումներ դժվար լինեն: Էս պահին ամենակարևորը, որ զոհերն ու վիրավորները մինիմալ լինեն:

Elmo
14.05.2009, 20:17
«Նաիրիտ» գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հաղորդել է «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Բացի 2 զոհերից, 8 մարդ ստացել են ծանր և միջին աստիճանի վնասվածքներ, իսկ արտակարգ իրավիճակի ընդհանուր մակերեսը 80 ք/մ է։

Հիշեցնենք, որ Նաիրիտ» գործարանում պայթյունը գրանցվել է 17։40–ին քլորոպրենային արտադրամասում։ Պայթյունից հետո տեղի է ունեցել հրդեհ. այրվում էր 1-12 բ արտադրամասի աշտարակը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանն ավելի վաղ նշել էր, որ տեղում աշխատում են 17 հրշեջ մեքենաներ Երևանից, նաև լրացուցիչ մեքենաներ և ուժեր են ներգրավվում, որպեսզի կարողանան սառեցնել 1-12բ արտադրամասի աշտարակում բռնկված հրդեհը։

Նիկոլայ Գրիգորյանը վստահեցրել է, որ տոքսիկ արտանետումներ չկան, արտանետումները բնապահպանական վնասներ չեն ներկայացնում, սակայն միևնույն ժամանակ «Նաիրիտի» մոտակայքում բնակվող քաղաքացիներին կոչ է արել օգտագործել թրջոցներ և փակել պատուհանները։

Թերթ (http://tert.am/am/news/2009/05/14/nairitsadinfo/)

Հայկօ
14.05.2009, 20:21
Պաշտոնական տեղեկություններ/դիմում է, թե ինչ որ մեկը զգուշության կարգով է առաջարկում։


տոքսիկ արտանետումներ չկան, արտանետումները բնապահպանական վնասներ չեն ներկայացնում, սակայն միևնույն ժամանակ «Նաիրիտի» մոտակայքում բնակվող քաղաքացիներին կոչ է արել օգտագործել թրջոցներ և փակել պատուհանները։

Հեռուստացույցով էլ ասացին:

Elmo
14.05.2009, 20:23
http://www.youtube.com/watch?v=hE1MzCyYLf0

Վիդեո էլ կա

REAL_ist
14.05.2009, 20:47
համ ասում են արտանետումներ չկան, համ էլ կոչ են անում օգտագործել թրջոցներ և փակել պատուհանները, կասկածելիա:think

Ambrosine
14.05.2009, 21:01
համ ասում են արտանետումներ չկան, համ էլ կոչ են անում օգտագործել թրջոցներ և փակել պատուհանները, կասկածելիա:think
պլյուս՝ չեն թողնում նկարահանել :think

Fedayi
14.05.2009, 21:09
Հրդեհը դեռ չի մարվե՞լ

Ambrosine
14.05.2009, 21:11
Արմենիայով ասեցին, որ իրենց աղբյուրը նշել է, թե ացետիլենի արտադրամասն է այրվել, իսկ պաշտոնապես ուրիշ էին ասում...:think

Terminator
14.05.2009, 21:13
«Նաիրիտ» գործարանի արտադրամասերից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին մեզ տեղեկացրել է «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Ոչ թէ մեկ պայթյուն է տեղի ունեցել, այլ 2 պայթյուն, մոտ 5 րոպե տարբերությամբ:

ՀԳ. Ես Էրեբունի մասիվում եմ մնում, ու պայթյունների ձայնը ավելի պարզ էր լսվել, նաև մեր տան լուսամուտից ավելի լավ էր երևում ծխի ամպը...

Nareco
14.05.2009, 21:26
Արդեն 5 զոհ եւ 2 վիրավոր


Ժամը 20:00-ի դրությամբ`"Նաիրիտում" բռնկված հրդեհի հետեւանքով կա 5 զոհ եւ
2 վիրավոր: Այդ մասին "Ա1+"-ին հայտնեց Շտապ օգնության ծառայության օպերատիվ բաժնի ավագ բժշկուհի Էլմիրա Գեւորգյանը:

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:
Իսկ այս պահին «Նաիրիտ» գործարանի հրդեհվող արտադրամասում կրակը դեռ հանգցված չէ եւ հրշեջները դեռ շարունակում են աշխատանքները: Բագրատունյաց պողոտան փակված է, սակայն «Գործարանայինի» կամուրջի մոտ մեքենաների եւ մարդկանց հսկայական կուտակումներ են: «Նաիրիտի» աշխատակիցների ընտանիքի անդամներն ու բարեկամները հրդեհվող գործարանի կողմից եկող բոլոր մարդկանց հարցնում են իրենց հարազատների մասին:

Անհանգիստ է նաեւ գործարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցները խիստ հսկողության են սահմանել եւ գործարանից ներս ու դուրս անել չեն թողնում: «Ա1+»-ին ականատես անցորդները պատմեցին, որ 2 պայթյուն է տեղի ունեցել եւ իրարանցում է եղել:

«Բոլորը տեսան, որ պայթուն էր, մեքենան ցնցվեց, ապակիները կոտրվեցին թափվեցին մեզ վրա: Բարձր աղմուկ էր, շատ բարձր աղմուկ էր, դմբոց էր, կրակ, իրար կորցրել էին, բան չէին հասկանում»,-պատմեց ականատեսներից 14 ամյա Մհերը:

«Առաջին պայթյունը ուժեղ էր, հետո թույլ պայթյուն եղավ, դիմացից մեծ երկաթներ պոկվեցին, թռան, կպան դիմացի շենքին: Արյուն էր, մի տղա մեքենա էր փնտրում, հետո երբ խուճապը անցավ, արդեն ոչինչ չիմացանք: Առաջին շտապ օգնության 2 մեքենաները շուտ եկան, գնացին: Հետո նորից եկան»,-պատմեց ականատեսներից տիկին Անահիտը, ով գործարանի դիմացի մայթին գտնվող ավտոտեխսպասարկման կենտտրոնում է աշխատում:

Գործարանի աշխատակիցներից մեկն էլ, ով աշխատանքի ժամի ավարտից հետո դուրս էր եկել եւ րոպեներ անց լսվել էր պայթյունը, զանգում էր իր ընկերներին ներսում գտնվող եւ չէր կարողանում միանալ:

«Բոլոր բլոկները շաղկապված են: Մենակ գիտեմ, որ 1/12 արտադրամասն է վառվում, էնտեղ են իմ ընկերները»,-պատմեց նա ու շտապեց բանակցել անվտանգության աշխատակիցների հետ, որ իրեն ներս թողնեն:

«Ա1+»-ը հետաքրքրվեց նաեւ պայթյունի հավանական հետեւանքների մասին եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը ասաց. "Եթե «Նաիրիտ»-ի քլորոպրենային կաուչուկի արտադրամասն է հիմա այրվում, ապա սովորաբար քլորն է պայթում, որը օդում տոքսիններ է առաջացնում: Դրանք, նրա վստահեցմամբ` թունավոր են օրգանիզմի համար; Այդ պատճառով մոտակայքում ապրող մարդիկ պետք է աշխատեն լուսամուտները փակ պահեն, որպեսզի դրսից այդ օդը չգա ներս: «Ես հիմա այլ բան չեմ կարող պատկերացնել»:

Նրա ասելով` ցավոք, հիմա էկոլոգիական մոնիտորինգ քաղաքում չի անցկացվում: Մինչդեռ, ըստ նրա` Օպերատիվ մոնիտորինգի կենտրոնը հիմա պետք է այնտեղ չափումներ աներ» «Սակայն հիմա չգիտեմ դրա հնարավորությունը նա ունի՞, թե ոչ, քանի որ այդ չափումները վաղուց դադարեցվել են».- ընդգծեց տիկին Դանիելյանը` ավելացնելով, որ եթե «Նաիրիտը» գործելու է, ապա գոնե ինչ-որ շառավիղով այդ տարածքից թե բնակիչները, թե առավել եւս դպրոցներն ու հիվանդանոցները դուրս պետք է բերվեն: Դրա փոխարեն, ըստ նրա` պետք է հսկայական սանիտարական, կանաչապատ գոտի ստեղծվի:

A1+ (http://www.a1plus.am/am/society/2009/05/14/nairit-fire)

sharick
14.05.2009, 21:28
Նոր 2 զոհերի մասին ասեցին Շանթով :(
Ու ոնց որ դա դեռ սկիզբն ա:

Իիիիիիիիի զոհեր էլ են եղել?:(

Լուսաբեր
14.05.2009, 21:45
Նաիրիտի ղեկավարությունը հայտնեց, որ այդ արտադրամասը աշխատում է 24 ժամ ու կոնկրետ այդ արտադրամասում աշխատում է 4 հոգի: Երեք զոհ արդեն կա, Փրկարարաները ներսում փնտրում են չորրորդին: Կենդանի լինելու շանսեր համարյա չկա :(
Շանթի «Հորիզոն»-ից եմ լսել

Terminator
14.05.2009, 22:11
3-րդ պայթյունը գործարանում.

Իսկ ավելի ուշ, 20-ն անց 30-ի սահմաններում, երբ այնտեղ աշխատում էին
փրկարարները եւ հրշեջները, տեղի է ունեցել արդեն երրորդ պայթյունը։

Պայթյունի պահին, պաշտոնական տեղեկությամբ, արտադրամասում եղել է չորս աշխատակից։
Սակայն, ականատեսների վկայությամբ, այնտեղ գտնվել են
շուրջ 25 հոգի։
Երկիր Մեդիա. (http://67.18.130.178/index.php?lang=arm&page=1&id=4461)

(http://67.18.130.178/index.php?lang=arm&page=1&id=4461)

Nareco
14.05.2009, 22:49
Հակասական լուրեր են շրջանառվում, A1+ը ի դեմս Շտապ օգնության ծառայության խոսում է 5 զոհից, և նույն լուրի հղման (http://www.a1plus.am/am/society/2009/05/14/nairit-fire) մեջ վիրավորների թիվը արդեն դարձավ 18 հոգի, վերևում նշված 2-ի փոխարեն, իսկ մնացած լրատվամիջոցները խոսում են 3 զոհից ու վիրավորների մասին լռում են:
Թողե'ս Իրաքի մասին ռեպորտաժներ պատրաստեն, երբ «քթների» տակ տեղի ունեցածը չեն կարողանում լուսաբանեն, իսկ Հ1-ը սովորականի պես սերիալներ է ցուցադրում կարծես ոչինչ էլ չի եղել: Ոչ մի ուղիղ միացում, ոչ մի թեկուզ վազող տող... համատարած անտարբերություն է:

Yellow Raven
14.05.2009, 22:54
Էս ինչ ցավալի բանա եղել,գոնե չորրորդ աշխատակիցը կենդանի մնացած լինի:(:(

Rammer
14.05.2009, 23:37
1. Հայտնի է պայթունի պատճառը?
2. Հիշում եք այս վերջերս քանի միլլոին հատկացրեց կառավարությունը Նաիրտին չփակվելու համար?
3. Ինչ որ մեկին հայտնի է թե արդյոք ապահովագրված էին այդ պայթող արտադրամասերը?

Grieg
15.05.2009, 10:56
քլորոպրենի մասին (http://mirope.livejournal.com/32192.html)

masivec
15.05.2009, 13:49
«Նաիրիտ» գործարանի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ:

http://s44.radikal.ru/i103/0905/d7/401919977973.jpg (http://www.radikal.ru)

Երեկ «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Նրանք են 1959թ. ծնված Լևոն Լևոնյանը, 1958թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը, 1959թ. Վահան Ղարիբյանը և 1970թ. Արթուր Կարապետյանը։ Եվս 8 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 4-ը՝ «Նաիրիտի» աշխատակիցներ, 4-ը՝ փրկարարներ և հրշեջներ։

Ինչպես Tert.am–ի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը, երեկ երեկոյան ձևավորված մասնագիտական խումբն արդեն աշխատում է դեպքի վայրում, այնտեղ են գտնվում նաև դատախազության ներկայացուցիչները։

Գործարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել երեկ ժամը 18։35–ին քլորոպրենային արտադրամասում։


Tert.am

Ձայնալար
15.05.2009, 13:58
քլորոպրենի մասին (http://mirope.livejournal.com/32192.html)
Իսկ ես քիմիկոսի կարծիք եմ լսել, որ քլորոպրենի այրումից թունավոր նյութեր չեն արտազատվում: :unsure

Elmo
15.05.2009, 14:03
Իսկ ես քիմիկոսի կարծիք եմ լսել, որ քլորոպրենի այրումից թունավոր նյութեր չեն արտազատվում: :unsure

Բագ ջան հեսա կգտնվեն մարդիկ, որոնք դրանից աղետ կսարքեն: Թմբկահարելու համար իրանց շատ բան պետք չի: Էդքան ուշադրություն էլ չեն դարձնի հարցի բուն ցավալի մասի՝ զոհերի վրա:

Ձայնալար
15.05.2009, 14:09
Էդ մարդիկ մեղք չունեն, տենց ա լինելու, քանի դեռ վստահություն չկա պաշտոնական տեղեկատվության նկատմամբ, քանի դեռ պաշտոնական ինֆորմացիայի 99% -ը սուտ ա: Մինչև էդ մարդու կարծիքը լսելը, ես էլ էի կարծում, որ սուտ են ասում, մտածում էի. «ո՞նց կարա ինչ-որ քիմիական նյութ վառվի առանց տոքսիկ արտանետումների, հաստատ սուտ են ասում»:

Elmo
15.05.2009, 20:11
քանի դեռ պաշտոնական ինֆորմացիայի 99% -ը սուտ ա

Ի միջայլոց, Աստված տա սուտ լինեն, բայց արդեն լուրեր են պտտվում ավելի շատ զոհերի մասին:

Սամվել
15.05.2009, 20:38
Хлоропрен, 2-хлорбутадиен-1,3, CH2=CH—CCl=CH2, бесцветная жидкость с резким запахом; tkип 59,4 °С, плотность 0,9585 г/см3 (20 °С). Нерастворим в воде, смешивается с большинством органических растворителей. Х. присоединяет по двойным связям (обычно в положение 1,4) галогены, галогеноводороды, вступает в реакции диенового синтеза, чрезвычайно легко полимеризуется (поэтому его стабилизируют добавками пирогаллола или пирокатехина). Получают Х. гидрохлорированием винилацетилена при 0—20 °С в присутствии хлорида меди Cu2Cl2 и хлорида аммония; применяется для производства хлоропреновых каучуков. Токсичен; предельно допустимая концентрация в воздухе 0,002 мг/л.

Կարճ ասած Թունավորա Մաքսիմալ Թույլատրելի կոնցենտրացիան օդում 0,002 մգ/լ...

Բայց վառվածի մասին չգտա :think

Artgeo
17.05.2009, 21:00
Քիչ առաջ հայլուրով մի հատ ձյաձյա էր խոսում, չհասցրի կարդալ ով էր, բայց դատելով նրա խոսքից ոստիկանության ներկայացուցիչ կլիներ։ Մասնավորապես նա ասաց. «Պայթյունը չէր կարող նպատակադրված լիներ, քանի որ 4 զոհ ունենք»...

malaletka
28.05.2009, 22:53
«Պայթյունը չէր կարող նպատակադրված լիներ, քանի որ 4 զոհ ունենք»...

Պայթյունը հաստատ նպատակադրված չի եղել...Նաիրիտը առաջին անգամ չի , որ պայթում ա...պարզապես այս անգամ ավելի խոշոր մաշտաբների ա հասել ու ցավոք մարդկային զոհեր են եղել...իսկ պատճառը եղել ա մարդկային սխալի հետևանքով...ու դա հատուկ չեն ջարդում մահացածների գլխին...բոլոր նյութերը, անալիզները նորմայի մեջ են եղել...ենթադրում են , որ արտահոսք է եղել...իսկ վթարը վերացնելու ժամանակ կայծ է առաջացել, իսկ մի աննշան կայծը հերիք է այդ մաշտաբի հրդեհի համար, նամանավանդ այդ արտադրամասում, որը համարվում է 2րդ ամենապայթունավտանգը...1-12ա-ից հետո:
Այդ օրը իրոք կարելի ա ասել Երևանի բախտը բերել ա...բացարձակ քամի չի եղել ու բարեբախտաբար կարողացել են հրդեհը տեղայնացնել ու այն չի հասել հարևան արտադրամասին...այ որի պայթելու դեպքում , հաստատ թունավորումներից չէինք փրկվի...

Արտիստ
28.05.2009, 23:10
Պայթյունը հաստատ նպատակադրված չի եղել...Նաիրիտը առաջին անգամ չի , որ պայթում ա...պարզապես այս անգամ ավելի խոշոր մաշտաբների ա հասել ու ցավոք մարդկային զոհեր են եղել...իսկ պատճառը եղել ա մարդկային սխալի հետևանքով...ու դա հատուկ չեն ջարդում մահացածների գլխին...բոլոր նյութերը, անալիզները նորմայի մեջ են եղել...ենթադրում են , որ արտահոսք է եղել...իսկ վթարը վերացնելու ժամանակ կայծ է առաջացել, իսկ մի աննշան կայծը հերիք է այդ մաշտաբի հրդեհի համար, նամանավանդ այդ արտադրամասում, որը համարվում է 2րդ ամենապայթունավտանգը...1-12ա-ից հետո:
Այդ օրը իրոք կարելի ա ասել Երևանի բախտը բերել ա...բացարձակ քամի չի եղել ու բարեբախտաբար կարողացել են հրդեհը տեղայնացնել ու այն չի հասել հարևան արտադրամասին...այ որի պայթելու դեպքում , հաստատ թունավորումներից չէինք փրկվի...

Վայ, փաստորեն դու ողջ ես մնացել?:P

Artgeo
28.05.2009, 23:29
Պայթյունը հաստատ նպատակադրված չի եղել...
Հա, դե, ո՞նց կարար նպատակադրված լինել, 4 զոհ ա եղել։ ©

ministr
28.05.2009, 23:33
Պայթյունը հաստատ նպատակադրված չի եղել...Նաիրիտը առաջին անգամ չի , որ պայթում ա...պարզապես այս անգամ ավելի խոշոր մաշտաբների ա հասել ու ցավոք մարդկային զոհեր են եղել...իսկ պատճառը եղել ա մարդկային սխալի հետևանքով...ու դա հատուկ չեն ջարդում մահացածների գլխին...բոլոր նյութերը, անալիզները նորմայի մեջ են եղել...ենթադրում են , որ արտահոսք է եղել...իսկ վթարը վերացնելու ժամանակ կայծ է առաջացել, իսկ մի աննշան կայծը հերիք է այդ մաշտաբի հրդեհի համար, նամանավանդ այդ արտադրամասում, որը համարվում է 2րդ ամենապայթունավտանգը...1-12ա-ից հետո:
Այդ օրը իրոք կարելի ա ասել Երևանի բախտը բերել ա...բացարձակ քամի չի եղել ու բարեբախտաբար կարողացել են հրդեհը տեղայնացնել ու այն չի հասել հարևան արտադրամասին...այ որի պայթելու դեպքում , հաստատ թունավորումներից չէինք փրկվի...

Հարևան արտադրամասը որնա? Ասա իմանանք ապագայում գլխներիս գալիքը