PDA

Դիտել ողջ տարբերակը : Խնդրում եմ օգնեք պաշտպանվել կիբերհանցագործից

Սլիմ
12.05.2009, 13:28
Երեկ կոտրել են իմ ու ընկերուհուս փոստային հասցեները, հիմա ինձ շանտաժի են ենթարկում: Փստային արկղում գտելա իմ, ընկերուհուս, ընկերոջս ռեզյումեները , հիմա պահանջում է, որ կատարեմ իր ցանկությունները այլապես սպառնումա տեղդրել մեր տվյալները ինետում տարբեր լկտի սայտերում, ասումա ըկերոջդ անվամբ , հասցեով, հեռ. համարներով ծանոթությունների սայտերում կգրանցվեմ որպես գեյ, իսկ քո տվյալներով էլ որպես անբարոյական: Չգիտեմ ինչ անել, դիմել եմ մեյլի ադմինիստրացիային, ոչ մի պատասխան չեմ ստանում: Օգնեք խնդրում եմ դուրս գամ էս անիմաստ վիճակից:

Ապե Ջան
12.05.2009, 13:32

ինքը ոնցա քո հետ կոնտակտի մեջ մտնում???

Սլիմ
12.05.2009, 13:46
ինքը ոնցա քո հետ կոնտակտի մեջ մտնում???

Ինքը իմ ագենտի ընկերներից մեկինա գրում իմ անունից, էտ էլ մյուս ընկերուհիսա, հիամ էլ ստատուսա դրել "как всегда курю травку" ես կգժվեմ, չգիտեմ ինչ անեմ:

Ապե Ջան
12.05.2009, 13:49
Ինքը իմ ագենտի ընկերներից մեկինա գրում իմ անունից, էտ էլ մյուս ընկերուհիսա, հիամ էլ ստատուսա դրել "как всегда курю травку" ես կգժվեմ, չգիտեմ ինչ անեմ:

բա լավ պայմանը որնա դրա?

Armeno
12.05.2009, 13:53
Էլի եդ mail.ru ն... մի ամիս առաջ էլ ծանոթներիցս մեկինն էին ջարդել, չկարացանք հետ բերել

Dorian
12.05.2009, 13:54
Երեկ կոտրել են իմ ու ընկերուհուս փոստային հասցեները, հիմա ինձ շանտաժի են ենթարկում: Փստային արկղում գտելա իմ, ընկերուհուս, ընկերոջս ռեզյումեները , հիմա պահանջում է, որ կատարեմ իր ցանկությունները այլապես սպառնումա տեղդրել մեր տվյալները ինետում տարբեր լկտի սայտերում, ասումա ըկերոջդ անվամբ , հասցեով, հեռ. համարներով ծանոթությունների սայտերում կգրանցվեմ որպես գեյ, իսկ քո տվյալներով էլ որպես անբարոյական: Չգիտեմ ինչ անել, դիմել եմ մեյլի ադմինիստրացիային, ոչ մի պատասխան չեմ ստանում: Օգնեք խնդրում եմ դուրս գամ էս անիմաստ վիճակից:

Կներես, որ կատակի եմ տալիս, բայց կարաս ինձ առաջարկես քո տեղը... :D

Սլիմ
12.05.2009, 13:55
բա լավ պայմանը որնա դրա?

Ասումա քո ինտիմ նկարներից ուղարկի ու հետո էլ վեբ կամերայով տկլոր պիտի տեսնեմ քեզ, իսկ ես չեմ կարա, չգիտեմ ինչ անեմ:

VisTolog
12.05.2009, 13:56
Ինքը իմ ագենտի ընկերներից մեկինա գրում իմ անունից, էտ էլ մյուս ընկերուհիսա, հիամ էլ ստատուսա դրել "как всегда курю травку" ես կգժվեմ, չգիտեմ ինչ անեմ:
mail-դ կասես?

Dayana
12.05.2009, 13:56
Ասումա քո ինտիմ նկարներից ուղարկի ու հետո էլ վեբ կամերայով տկլոր պիտի տեսնեմ քեզ, իսկ ես չեմ կարա, չգիտեմ ինչ անեմ:

Կներես, որ կատակի եմ տալիս, բայց կարաս ինձ առաջարկես քո տեղը... :D

կներեք օֆտոպի համար, չդիմացա :D :D

Սլիմ
12.05.2009, 13:58
mail-դ կասես?
[email protected]

Ապե Ջան
12.05.2009, 14:00
Ասումա քո ինտիմ նկարներից ուղարկի ու հետո էլ վեբ կամերայով տկլոր պիտի տեսնեմ քեզ, իսկ ես չեմ կարա, չգիտեմ ինչ անեմ:

կամ մի հատ լավ խակերի պետքա ճարես, որ իրանց ձեռից ինքը գողանա ետ եջը, կամ ել պետքա կատարես իրա պահանջները, չգիտեմ կոնկրետ ես էս դեպքում կոնկրետ ես որիշ տարբերակ չեմ տեսնում:(

Սլիմ
12.05.2009, 14:01
կներեք օֆտոպի համար, չդիմացա :D :D

Երևի ծիծաղելիա թվում ուղակի հեչ ծիծաղելու բան չի, ասենք պատկերացնում եմ ես որ համարները տարբեր բովանդակության հայտարարություններով ու նկարներով լինեն ինետում ու դրանցող սկսեն տուն զանգել իմ կամ ընկերոջս:

masivec
12.05.2009, 14:02

Ես չեմ հասկանում եթե ընկեր ունես ու էտ մարդուն գիտես, ինչ պռոբլեմ կա՞:8

Ապե Ջան
12.05.2009, 14:03
հիմա online-ա

Սլիմ
12.05.2009, 14:03
կամ մի հատ լավ խակերի պետքա ճարես, որ իրանց ձեռից ինքը գողանա ետ եջը, կամ ել պետքա կատարես իրա պահանջները, չգիտեմ կոնկրետ ես էս դեպքում կոնկրետ ես որիշ տարբերակ չեմ տեսնում:(
Լավ իսկ լավ խակերի տեղ գիտես? Հետո որ հետ էլ վերցնեն արկղս միևնույննա ինքը ին նկարները ու տվյալները ունի, կարա նորը բացի :Ես արդեն դիմել եմ ծանոթների միջոցով 6-րդ վարչություն, բայց պատասխան դեռ չեմ ստացել:

Սլիմ
12.05.2009, 14:04
Ես չեմ հասկանում եթե ընկեր ունես ու էտ մարդուն գիտես, ինչ պռոբլեմ կա՞:8
Էտ մարդուն չգիտեմ, ամբողջ խնդիրը դրանումա , որ չգիտեմ ոնց գտնեմ դրան: Ախ որ իմանայ...

հիմա online-ա
հա , իմ ընկերուհուն էլ գրումա իմ անունից :

VisTolog
12.05.2009, 14:05
[email protected]
rambler-ում էլ մեիլ ունես?

Սլիմ
12.05.2009, 14:06
rambler-ում էլ մեիլ ունես?
Հա նույն անունով rambler-ում էլ ունեմ:

masivec
12.05.2009, 14:09
Էտ մարդուն չգիտեմ, ամբողջ խնդիրը դրանումա , որ չգիտեմ ոնց գտնեմ դրան: Ախ որ իմանայ...
Ընկերոջտ ասա թող կուտ տա:8

Սլիմ
12.05.2009, 14:12
Ընկերոջտ ասա թող կուտ տա:8

Էտ ով ինձ գրումա , ինքը ասումա որ տղա չի , ասումա որ լեզբիա, ու որ տղայի հետ չի ուզում խոսա: Ընկերս կոմպից ու ինետից լավ չի հասկանում: Այ որ գտնեմ դրան կարա լավ ծեծի: Չգիտեմ էլ ու դիմեմ:

VisTolog
12.05.2009, 14:12
Հա նույն անունով rambler-ում էլ ունեմ:
Փորձել ես վերականգնել մեիլի վերականգնման համակարգով?
Փորձեցի էդպես, ու սեկրետնի հարցի տեղում գրած էր rambler. դրանից էլ ենթադրեցի որ կունենաս, ու հենց էտ հասցեն դրած կլինես. բայց կամ ինչ-որ բան էն չի, կամ էլ մեր խակեռնա հարցը փոխել, որովհետև քո ասածով չի լինում...

Սլիմ
12.05.2009, 14:13

Հա էտ էլ եմ փորձել, հարցը իմ դրած հարցը չի: Փոխելա:
Իսկ իրան գտնելու ինչ որ տարբերակ կա?

VisTolog
12.05.2009, 14:31
Հա էտ էլ եմ փորձել, հարցը իմ դրած հարցը չի: Փոխելա:
Իսկ իրան գտնելու ինչ որ տարբերակ կա?
1. ՈՒմ հետ ես վերջերս վիճել.
2. Ով կարող էր իմանալ կամ հեշտությամբ գուշակել ծածկագիրդ
3. Դժվար աղջիկը էտքան խելք ունենար, ու ամեն ինչ իր խելքով աներ :))

Սլիմ
12.05.2009, 14:34
1. ՈՒմ հետ ես վերջերս վիճել.
2. Ով կարող էր իմանալ կամ հեշտությամբ գուշակել ծածկագիրդ
3. Դժվար աղջիկը էտքան խելք ունենար, ու ամեն ինչ իր խելքով աներ :))

Գիտես ես էլ եմ մտածում , որ աղջիկ չի, կռվել , չեմ կռվել ոչ մեկի հետ, շատ կան նախանձողներ, բայց չգիտեմ, կարծում ես ծանոթ մարդա? Ծածկագիրս շատ հեշտ թվերի հաջորդականություն էր:

T!gran
12.05.2009, 14:37
Ընդհանրապես մաիլ.ռու -ն անվտանգության տեսակետից չափազանց թույլ ա

Սլիմ
12.05.2009, 14:38
Ընդհանրապես մաիլ.ռու -ն անվտանգության տեսակետից չափազանց թույլ ա
Իսկ ինչ ճանապարհով կարող եմ գտնել իմ հասցեից մտնողի IP-ն?

T!gran
12.05.2009, 14:40
Իսկ ինչ ճանապարհով կարող եմ գտնել իմ հասցեից մտնողի IP-ն?
Դե դու կամ ես դժվար , ես նման հարցրեով չեմ զբաղվում, եթե լոկալ ցանցից լինի կարող ես ցանցի ադմինին դիմել, գուցե օգնի մի բանով

VisTolog
12.05.2009, 14:42
Գիտես ես էլ եմ մտածում , որ աղջիկ չի, կռվել , չեմ կռվել ոչ մեկի հետ, շատ կան նախանձողներ, բայց չգիտեմ, կարծում ես ծանոթ մարդա? Ծածկագիրս շատ հեշտ թվերի հաջորդականություն էր:
Ցավոք սրտի ամեն ինչ հնարավոր է :)
Տեսնեմ հրաշքով կարող եմ իրա IP հասցեն իմանալ:
Եթե իմանամ հնարավորա մի բան լինի անել:think

T!gran
12.05.2009, 14:45
Ցավոք սրտի ամեն ինչ հնարավոր է Տեսնեմ հրաշքով կարող եմ իրա IP հասցեն իմանալ: Եթե իմանամ հնարավորա մի բան լինի անել

իսկ հնարավոր չե ուրիշ IP օգտագործված լինի՞

Սլիմ
12.05.2009, 14:46
Ցավոք սրտի ամեն ինչ հնարավոր է :)
Տեսնեմ հրաշքով կարող եմ իրա IP հասցեն իմանալ:
Եթե իմանամ հնարավորա մի բան լինի անել:think

Շատ շնորհակալ եմ նախապես: Կսպասեմ անհամբեր:

VisTolog
12.05.2009, 14:46
Եթե նույնիսկ դու անես նրա պահանջները, մեկ է, դրանից հետո եթե նա ուզենա, կարող է ամեն մի տեղեկություն քո մասին տարածել ինտերնետում…

Սլիմ
12.05.2009, 14:47
իսկ հնարավոր չե ուրիշ IP օգտագործված լինի՞
Ինքը նույն կոմպից 2 մեյլերով զուգահեռ մտնումա:

Եթե նույնիսկ դու անես նրա պահանջները, մեկ է, դրանից հետո եթե նա ուզենա, կարող է ամեն մի տեղեկություն քո մասին տարածել ինտերնետում…

Ես էլ եմ էտ կարծիքին, որ մի անգամ արեցի , ինձ հանգիստ չի թողնի: Դրա համար ուզում եմ գտնել դրան ու էլ դրանից հետո ոչ մի բան չի կարողանա անել:

VisTolog
12.05.2009, 14:51
Իսկ նա ինչ գիտի, որ դու վեբ կամեռա ունես :think

Սլիմ
12.05.2009, 14:53

Չգիտի, ասու էր քեզ ժամանակ գնա առ, ինձ հետաքրքիր չի:

VisTolog
12.05.2009, 14:53
իսկ հնարավոր չե ուրիշ IP օգտագործված լինի՞
Հնարավոր է. բայց դե եթե ասսենք իմացա մի այ փի, որը մեիլ ագենտի ցուցակումս կա, որն էլ օրինակ չինաստանին է պատկանում, ուրեմն դա հենց ինքն է. արդեն ավելացրել եմ իմ մեիլ ագենտի լիստում, չնայած նա դեռ չի ընդունել.

Armeno
12.05.2009, 14:55
ԻՊ ն ոնց կարաս իմանաս՞՞՞

John
12.05.2009, 20:18
Սենց ա վիճակը' իրան հեչ պետք չի քո նկարները-տվյալները տարածել ինետում, իրան ուրիշ բան ա պետք, ինչի մասին ասել ա . . . Տվյալ դեպքում կարելի էր ուղղակի չպատասխանել իրա գրածներին, կամ նենց գրել, որ մտածի, որ քո հեչ վեճն էլ չի. Ասենք դու իրան վախեցնեիր ' ասեիր, որ նենց կապեր ունես, որ իրան կգտնեն հաստատ, որ դու չես պատրաստվում իրա ասածներն անել, որտև ինքը էդքան չկա . . . Շանտաժը փաստորեն ծառաել է նպատակին ' դու ահաբեկվել ես . . . Բայց ոչ մի դեպքում պետք չի թույլ տալ, որ ինքը հասնի իրա կեղտոտ նպատակին . . . Եթե ինքը իրականում ընդամենը չբավարարված լեզբուհի լինի հաստատ ' էլ մի կերպ կարելի էր մի բան անել, բայց մեկը ես խիստ կասկածում եմ . . . Պատկերացրու, որ ինքը խափում ա ու իրականում իրան էդ նկարներդ ու վիդեոդ պետք են ՔԵԶ ավելի լուրջ նպատակներով ու ավելի վատ նպատակներով շանտաժի ենթարկել . . . ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ԻՐԱ ՊԱՀԱՆՋՆԵՐը ՉԲԱՎԱՐԱՐԵՍ !!!

One_Way_Ticket
12.05.2009, 21:06
Ես չհասկացա թե ինչ կապ ունի էլեկտրոնային փոստի կոտրելը: Պետք լինի մեկի հեռախոսի համարը և այլ տվյալներ իմանալ, առանց դրա էլ համարյա միշտ հնարավոր է: Իր "պահանջները" բավարարելու տարբերակը քննարկելն անգամ աբսուրդ է:

Մի խոսքով իգնոր անել այդ մարդուն: Եվ ընդհանրապես մի քիչ բարդ գաղտնաբառեր ընտրել:

Սամվել
12.05.2009, 21:19
Հա էլի... Ի՞նչ ես խառնվել իրար....

Թող դնի... մաքսիմում մի հատ հեռախոսի համար պետքա էլի փոխեք...

Ոնց հասկացա ընկերոջդ չես ասել...

Գնա ասա իրան բացատրի կհասկանա... Էտ անասւոնին էլ Իգնոռ արա... եթե հանկարծ ինչոր տեղից զանգել են ձեզ ուղակի համարը կփոխեք..

Ուրի՞շ ինչ տվյալ ունի...

Կարողա՞ ինչոր ուրիշ բաներ էլ կային մայլիդ մեջ որ ստեղ չես գրել ... Կարաս Նամակով պատասխանես...

Ուրվական
12.05.2009, 21:23
Արա բայց աշխարհում ինչ անասուն բտ-ներ կան...

Ambrosine
12.05.2009, 21:34
Երեկ կոտրել են իմ ու ընկերուհուս փոստային հասցեները, հիմա ինձ շանտաժի են ենթարկում: Փստային արկղում գտելա իմ, ընկերուհուս, ընկերոջս ռեզյումեները , հիմա պահանջում է, որ կատարեմ իր ցանկությունները այլապես սպառնումա տեղդրել մեր տվյալները ինետում տարբեր լկտի սայտերում, ասումա ըկերոջդ անվամբ , հասցեով, հեռ. համարներով ծանոթությունների սայտերում կգրանցվեմ որպես գեյ, իսկ քո տվյալներով էլ որպես անբարոյական: Չգիտեմ ինչ անել, դիմել եմ մեյլի ադմինիստրացիային, ոչ մի պատասխան չեմ ստանում: Օգնեք խնդրում եմ դուրս գամ էս անիմաստ վիճակից:
ընկերուհուդ էլ է նույն բովանդակությամբ նամակներ գրում? ընկերուհիդ ինչ քայլերի է դիմել? ես զարմանում եմ, որ դեռ 6-րդ վարչությունից չեն արձագանքել... շաաատ զարմանալի է

այսինքն՝ փոստից մեր բոլոր նկարները ջնջել ա պետք? իսկ ջնջածը չեն կարող վերականգնել?

Yellow Raven
12.05.2009, 22:48
Կարաս համոզես,որ մեյլով քեզ ինչ-որ բան ուղարկի?
Տենց մի բան մտածի,որ մեյլ ուղարկի ԻՊ-ն կարաս իմանաս,չնայած չգիտեմ ինչքանով էդ կօգնի...

Ձեռից գնումա մարդկությունը...

Ներսես_AM
12.05.2009, 22:56
Ես չհասկացա թե ինչ կապ ունի էլեկտրոնային փոստի կոտրելը: Պետք լինի մեկի հեռախոսի համարը և այլ տվյալներ իմանալ, առանց դրա էլ համարյա միշտ հնարավոր է: Իր "պահանջները" բավարարելու տարբերակը քննարկելն անգամ աբսուրդ է:

Մի խոսքով իգնոր անել այդ մարդուն: Եվ ընդհանրապես մի քիչ բարդ գաղտնաբառեր ընտրել:
Մեջբերման մեջ գրած ամեն ինչի հետ համաձայն եմ: Պլյուս դրան Կտրականապես չօգտվել mail.ru կայքից, դրանց անվտանգության վրա ստեղծման օրվանից ջ րոպե են աշխատել, փոխարենը օգտվել նորմալ մեյլ ծառայություններից, իմ կարծիքով ամենլավը՝ gmail.com

Հա մեկել ուղղակի փոխել հեռախոսահամարը:

ministr
12.05.2009, 23:03
Sisuan, չես խառնվում իրար: Իրա պահանջները ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չկատարես: Այ դա կլինի վերջը: Եթե շանտաժ է անում ռեզյումեով, պատկերացնում ես ինչ շանտաժ կանի մերկ նկարներով, կամ վիդեոյով? Էս ամեն ինչի իմաստը լուրջ կոմպրոմատ ունենալնա:
Էլի եմ ասում, հանկարծ նման բան չանես, մտածելով լավ ջհանդամ գյոռ մենակ թե յան տա...
Դա ամենավատ սցներան ա, որ կարողա պատահել:
Հիմա անցնեք առաջ: Օտար մարդը սովորաբար նման բան չի անի, սաղ ինտերնետով լիքը մերկ աղջիկներ ու օնլայն տրանսլացիաներ են: Պետք ա փնտրել ծանոթների շրջանում:
Արի սկսենք մոտիկից: Որպես նախաբան ասեմ, որ երբեք չեմ հավատացել աղջիկների ընկերությանը: Արի անդրադառնանք վերը նշված երկու ընկերուհիներիդ: Մենակ չասես թե վայ իրենցից նան բան չեմ սպասում: Երբեք չես իմանա ումից ինչ սպասես: Էդ ընկերուհիներդ ճանաչում են իրար? Ինչքան մոտ են, եթե ճանաչում են?Էդ ոնց պատահեց, որ ընկերուհուդ մեյլն էլ հետը ջարդվեց? Իրեն էլ են նույն պահանջները դեմ տալիս? Էդ իրա մեյլ ջարդելը կարող ա ուղղակի շիրմա լինի, որ տեսեք տեսեք իմ մեյլն ել են ջարդել, իսկ մյուսն ուղղակի կապավոր ա այսպես ասած: Էդ ընկերուհիներդ ինչ շահ կարող էին ունենալ էս ամեն ինչից? Ի միջի այլոց ընկերոջդ հետ ինչ հարաբերությունների մեջ են? ինչ որ մոտ-մոտ չես նկատել? Եթե նման բան կա քեզ ընկերոջդ աչքում գցելը, կամ շանտաժով ձեզ բաժանելը լրից հավանական սցնենարներ են: Ու ընդհանրապես, դու ում ճամփեն ես փակում? Մի շտապի պատասխանել լավ մտածի:

Մի հատ էս պահով մտածի, հետո կշարունակենք:

Կտրուկ
12.05.2009, 23:24
Sisuan դու տանից էս մտնում մեյլդ.թէ՞ պատահել ա որ ինտերնետ ակումբից ես օգտվել ։եթէ այո.հնարավո՞ր է որ մեյլիցդ դուրս գալուց выход արած չլինես։

Սամվել
12.05.2009, 23:40
Մինիստր դու աչքիս Դետեկտիվներ շատ ես սիրում, դզեց :))

ministr
12.05.2009, 23:46
Կակռազ հեչ չեմ սիրում :)

T!gran
12.05.2009, 23:48
Ժողովուրդ, ես թեման էսքան զարգացնելու իմաստը որնա՞ , ամեն ինչ կարծում եմ ասվել է

ministr
12.05.2009, 23:49
Բա մի հատ անալիզ չանենք տենանք էդ Ռուդոլֆն ովա որ հիմա էլ էկել կպելա Sisuan-ին? :)

T!gran
13.05.2009, 00:01
Բա մի հատ անալիզ չանենք տենանք էդ Ռուդոլֆն ովա որ հիմա էլ էկել կպելա Sisuan-ին?
բայց դե անձնական ա էլի, իմ կարծիքով պետք չի շարունակել

ministr
13.05.2009, 00:12
Ապեր դեռ ոչ մի կոնկրետ բան էս մարդուն չեք ասել... իսկ ինքը դա էր հարցնում: Օգնենք ինչով կարող ենք, իսկ ինչքանով կընդունի, կշարունակի չի շարունակի դա միայն Sisuan-ի գործնա:

T!gran
13.05.2009, 00:14
կշարունակի չի շարունակի դա միայն Sisuan-ի գործնա:

Միանգամայն համաձայն եմ

VisTolog
13.05.2009, 09:53
ԻՊ ն ոնց կարաս իմանաս՞՞՞
Վախտին մի հատ ծրագիր ունեի, անունը չեմ հիշում. կոմպից դուրս եկող/մտնող ցանկացած ԻՊ ցույց էր տալիս, էդ թվում մի անգամ ICQով խոսելու ժամանակա ցույց տվել մտնող ԻՊ, երբ ինձ գրեցին:
ԻՊ-ին իմանանք, կիմանանք պրովայդերին /հատուկ սայթ կա իմանալու/, պրովայդերին էլ իմանանք (Երևի հայ լայնա օգտագործում, թե չէ դիալ ափ-ով դժվար վեբ կամեռա օգտագործեր), կգնանք կասենք, կամ կյանքդ կամ ԻՊ-ի տերը :D. Ինչքան գիտեմ հայ լայնը արդեն հաստատուն ԻՊ ունի :think

Իսկ ընդհանրապես, եթե իգնոր անես, ոչինչ էլ չի անի.
Այ որ լավ վախացնես, մի իրական հեքիաթ հորինելով, ինքը կարողա ընդհանրապես անհետանա :))

VisTolog
13.05.2009, 10:17
ընկերուհուդ էլ է նույն բովանդակությամբ նամակներ գրում? ընկերուհիդ ինչ քայլերի է դիմել? ես զարմանում եմ, որ դեռ 6-րդ վարչությունից չեն արձագանքել... շաաատ զարմանալի է

այսինքն՝ փոստից մեր բոլոր նկարները ջնջել ա պետք? իսկ ջնջածը չեն կարող վերականգնել?
1, պետք չի mail.ru-ում պոչտա ունենալ.
2, պետք չի շատ հասարակ ծածկագիր դնել, օրինակ` 123456
3. ջնջածը հնարավոր չի վերականգնել

Սամվել
13.05.2009, 10:54
Վախտին մի հատ ծրագիր ունեի, անունը չեմ հիշում. կոմպից դուրս եկող/մտնող ցանկացած ԻՊ ցույց էր տալիս, էդ թվում մի անգամ ICQով խոսելու ժամանակա ցույց տվել մտնող ԻՊ, երբ ինձ գրեցին:
ԻՊ-ին իմանանք, կիմանանք պրովայդերին /հատուկ սայթ կա իմանալու/, պրովայդերին էլ իմանանք (Երևի հայ լայնա օգտագործում, թե չէ դիալ ափ-ով դժվար վեբ կամեռա օգտագործեր), կգնանք կասենք, կամ կյանքդ կամ ԻՊ-ի տերը :D. Ինչքան գիտեմ հայ լայնը արդեն հաստատուն ԻՊ ունի :think

Իսկ ընդհանրապես, եթե իգնոր անես, ոչինչ էլ չի անի.
Այ որ լավ վախացնես, մի իրական հեքիաթ հորինելով, ինքը կարողա ընդհանրապես անհետանա :))

Ապեր Դինամիկա Հայ լայնը... չլնող բանա եթե հայլայնա.. ու վաբշե էլ չլնող բանա համարյա

ministr
13.05.2009, 11:02
IP-ով բռնելու միակ հնարավոր տարբերակը, որ մտքովս անցնում է, դա նա է, որ էդ թերմացքի ասած live video-ն կազմակերպվի (բնականաբար ոչ իրա ուզած սցենարով :) ) ու էդ ձևով բռնվի: Բայց դրա համար էլ նախապատրաստական աշխատանքներ պետք ա տարվի...

Elmo
13.05.2009, 11:19
IP -ն էլ կարամ իմանամ, տեղն էլ, եթե հայկական պրովայդերներից/բացի հայլայնից/ ա օգտվում, հասցեն էլ հեռախոսն էլ:
Բայց իմաստը չեմ տեսնում: Թեմայի հեղինակին խորհուրդ եմ տալիս մի հատ 8 հարկանի քրֆել դրան, եթե չէս կարա, ընկերոջդ ասա, թող անի: Mail.ru -ի ադմինիստրացիային նամակ ուղարկի, որ փոսարկղդ ջարդել են, իրանք բլոկ կանեն: Ու անտեսի դրան: Մեկ էլ բոլոր պառոլներդ փոխի, մի հատ նորմալ, հեշտ պառոլ դիր: Իմը շանս անունն ա դրած(իմ շան անունը $&bhgTTf65L*@ -ա, բայց շուն էլ չունեմ, որ ունենամ անունը տենց եմ դնելու) Ոչ էլ հեռախոսիդ համարը փոխի: Ոչ ոք էլ չի զանգի:
Էլ ի՞նչ էի ուզում ասել: Հա մեկ էլ կարող ա արկղդ հետ բերելու տարբերակ կա: ՄԻ քիչ բզբզեմ, կգրեմ:

Սլիմ
13.05.2009, 12:52
Նախ շատ , անչափ շնորհակալ եմ բոլորիցդ երեխեք ջան, որ ուզում եք օգնել ինձ ու օգնում եք, ձեր մտքերը ու առաջարկները փորձումեմ իրականության հետ համատեղել ու համարյա մոտավոր արդեն պատկերացնում եմ էն մարդկանց , ովքեր նման բան կարող էին անել իմ հանդեպ: Սկզբում մտածում էի, որ ուղակի պատահական հիվանդ անծանոթա, հիմա ձեր օգնությամբ ավելի ռեալ եմ տեսնու ամեն ինչ: ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Սենց ա վիճակը' իրան հեչ պետք չի քո նկարները-տվյալները տարածել ինետում, իրան ուրիշ բան ա պետք, ինչի մասին ասել ա . . . Տվյալ դեպքում կարելի էր ուղղակի չպատասխանել իրա գրածներին, կամ նենց գրել, որ մտածի, որ քո հեչ վեճն էլ չի;Եթե ինքը իրականում ընդամենը չբավարարված լեզբուհի լինի հաստատ ' էլ մի կերպ կարելի էր մի բան անել, բայց մեկը ես խիստ կասկածում եմ . . . Պատկերացրու, որ ինքը խափում ա ու իրականում իրան էդ նկարներդ ու վիդեոդ պետք են ՔԵԶ ավելի լուրջ նպատակներով ու ավելի վատ նպատակներով շանտաժի ենթարկել . . . ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ԻՐԱ ՊԱՀԱՆՋՆԵՐը ՉԲԱՎԱՐԱՐԵՍ !!!
John ջան ես էլ կարծում եմ , ո դրանով մի ավելի վատ շանտաժա պատրաստում, դրա համար չեմ անի էն ինչ ուզումա:

Հա էլի... Ի՞նչ ես խառնվել իրար....
Թող դնի... մաքսիմում մի հատ հեռախոսի համար պետքա էլի փոխեք...
Ոնց հասկացա ընկերոջդ չես ասել...
Գնա ասա իրան բացատրի կհասկանա... Էտ անասւոնին էլ Իգնոռ արա... եթե հանկարծ ինչոր տեղից զանգել են ձեզ ուղակի համարը կփոխեք..
Ուրի՞շ ինչ տվյալ ունի...
Կարողա՞ ինչոր ուրիշ բաներ էլ կային մայլիդ մեջ որ ստեղ չես գրել ... Կարաս Նամակով պատասխանես...
Սամվել ջան ընկերս գիտի, որ գտնենք կսպանի, ուրիշ ոչ մի բան չունեմ էդտեղ, հասցես, տան համարը, բջջայինիս համարը ու նույնն էլ ընկերոջս տան , բջջայինի համարը , էն ինչ ընդհանրապես գրում եմ ռեզյումեում: Իգնոռ արեցի, իմ համար ինչ որ "мой мир" ա բացել, տղաների հետա խոսում, գրելա համարներս , հասցես, գրելա , որ հիմա էլ պլան եմ ծխում, ոնց որ միշտ:

ընկերուհուդ էլ է նույն բովանդակությամբ նամակներ գրում? ընկերուհիդ ինչ քայլերի է դիմել? ես զարմանում եմ, որ դեռ 6-րդ վարչությունից չեն արձագանքել... շաաատ զարմանալի է

Ընկերուհուցս ոչ մի բան հիմա չի ուզում, ուղակի իրա անունից խոսումա բոլորի հետ:

Սլիմ
13.05.2009, 13:06
Կարաս համոզես,որ մեյլով քեզ ինչ-որ բան ուղարկի?

Վահիկ ջան ինքը հիմա ընկերուհիներիսա գրում, իմ հետ ասումա որ էլ չի ուզում խոսա, ասումա որ ես իրան բարկացրել եմ:

Sisuan, չես խառնվում իրար: Իրա պահանջները ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չկատարես: Այ դա կլինի վերջը: Եթե շանտաժ է անում ռեզյումեով, պատկերացնում ես ինչ շանտաժ կանի մերկ նկարներով, կամ վիդեոյով? Էս ամեն ինչի իմաստը լուրջ կոմպրոմատ ունենալնա:
Էլի եմ ասում, հանկարծ նման բան չանես, մտածելով լավ ջհանդամ գյոռ մենակ թե յան տա...
Դա ամենավատ սցներան ա, որ կարողա պատահել:
Հիմա անցնեք առաջ: Օտար մարդը սովորաբար նման բան չի անի, սաղ ինտերնետով լիքը մերկ աղջիկներ ու օնլայն տրանսլացիաներ են: Պետք ա փնտրել ծանոթների շրջանում:
Արի սկսենք մոտիկից: Որպես նախաբան ասեմ, որ երբեք չեմ հավատացել աղջիկների ընկերությանը: Արի անդրադառնանք վերը նշված երկու ընկերուհիներիդ: Մենակ չասես թե վայ իրենցից նան բան չեմ սպասում: Երբեք չես իմանա ումից ինչ սպասես: Էդ ընկերուհիներդ ճանաչում են իրար? Ինչքան մոտ են, եթե ճանաչում են?Էդ ոնց պատահեց, որ ընկերուհուդ մեյլն էլ հետը ջարդվեց? Իրեն էլ են նույն պահանջները դեմ տալիս? Էդ իրա մեյլ ջարդելը կարող ա ուղղակի շիրմա լինի, որ տեսեք տեսեք իմ մեյլն ել են ջարդել, իսկ մյուսն ուղղակի կապավոր ա այսպես ասած: Էդ ընկերուհիներդ ինչ շահ կարող էին ունենալ էս ամեն ինչից? Ի միջի այլոց ընկերոջդ հետ ինչ հարաբերությունների մեջ են? ինչ որ մոտ-մոտ չես նկատել? Եթե նման բան կա քեզ ընկերոջդ աչքում գցելը, կամ շանտաժով ձեզ բաժանելը լրից հավանական սցնենարներ են: Ու ընդհանրապես, դու ում ճամփեն ես փակում? Մի շտապի պատասխանել լավ մտածի:

ministr ջան ընկերոջս վրա չեմ կասկածում ընդհանրապես, լուրջ վատություն չեմ հիշում որ ինչ որ մեկին արած լինեմ, կան մարդիք որ նախանձում են , շատ կան, ընկերուհիս իմ ընկերոջը դու չի գալիս, իրա ճաշակը ուրիշա, բացի էտ էլ ընկերուհիս էլ լավ ընկեր ունի: Կասկածում եմ մի քանի տղաների վրա, ես էլ արդեն մտածում եմ որ աղջիկ չի:

Sisuan դու տանից էս մտնում մեյլդ.թէ՞ պատահել ա որ ինտերնետ ակումբից ես օգտվել ։եթէ այո.հնարավո՞ր է որ մեյլիցդ դուրս գալուց выход արած չլինես։
Կտրուկ ջան աշխատանքի վայրից են մտնում, բայց Ֆայրֆոքսի կարգավորքւները էնպես եմ դրել, որ դուրս գալուց ինքը ավտոմատ ջնջումա:

Իսկ ընդհանրապես, եթե իգնոր անես, ոչինչ էլ չի անի.

Հա ջանս իգնոր անում եմ , բայց արդեն գրելա ինչ ուզեցելա, հիմա ուզում եմ իրան գտնեմ , էս մի քանի օրը էտ հիմարը կյանքս լրիվ դժողք սարքեց:

IP -ն էլ կարամ իմանամ, տեղն էլ, եթե հայկական պրովայդերներից/բացի հայլայնից/ ա օգտվում, հասցեն էլ հեռախոսն էլ:
Բայց իմաստը չեմ տեսնում: Թեմայի հեղինակին խորհուրդ եմ տալիս մի հատ 8 հարկանի քրֆել դրան, եթե չէս կարա, ընկերոջդ ասա, թող անի: Mail.ru -ի ադմինիստրացիային նամակ ուղարկի, որ փոսարկղդ ջարդել են, իրանք բլոկ կանեն: Ու անտեսի դրան: Մեկ էլ բոլոր պառոլներդ փոխի, մի հատ նորմալ, հեշտ պառոլ դիր: Իմը շանս անունն ա դրած(իմ շան անունը $&bhgTTf65L*@ -ա, բայց շուն էլ չունեմ, որ ունենամ անունը տենց եմ դնելու) Ոչ էլ հեռախոսիդ համարը փոխի: Ոչ ոք էլ չի զանգի:
Էլ ի՞նչ էի ուզում ասել: Հա մեկ էլ կարող ա արկղդ հետ բերելու տարբերակ կա: ՄԻ քիչ բզբզեմ, կգրեմ:
Elmo ջան իրան գտնելը շատ կարևորա իմ համար, քրֆելը, ինչ ասես չեմ ասել, չի ազդում, ադմինիստրացիային էլ գրել եմ , չեն փակում ու պատասխան էլ չկա:

Elmo
13.05.2009, 13:18
Elmo ջան իրան գտնելը շատ կարևորա իմ համար, քրֆելը, ինչ ասես չեմ ասել, չի ազդում, ադմինիստրացիային էլ գրել եմ , չեն փակում ու պատասխան էլ չկա:

Մի 2 ժամից ինձ ICQ -ով գրի: Հավանականություն կա, որ կգտնենք:

Սլիմ
13.05.2009, 14:24
Մի 2 ժամից ինձ ICQ -ով գրի: Հավանականություն կա, որ կգտնենք:
Elmo ջան ես ICQ չունեմ, կարամ ուրիշ մեյլի հասցե տամ ագենտում: Կամ հեռախոսի համար:

Elmo
13.05.2009, 15:00
Elmo ջան ես ICQ չունեմ, կարամ ուրիշ մեյլի հասցե տամ ագենտում: Կամ հեռախոսի համար:

ես ագենտ չունեմ, չեմ օգտվում:
ՊՄ -դ ստուգի, քեզ նամակ եմ ուղարկել, մի քանի հարցի պատասխանի, կարող ա շատ հեշտ կարանանք կամ mail -դ հետ բերենք, կամ տեղը իմանանք: Բայց եթե խելոք եղավ էդ սրիկան, ոչ մի բան չենք կարա անենք, բացի անտեսելուց: