PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է ձեզ համար երաժշտությունը



sharick
11.05.2009, 13:10
Ուզում եմ ձեր կարծիքները լասել , թէ ինչ է ձեզ համար երաժշտությունը?

T!gran
11.05.2009, 13:11
Ուզում եմ ձեր կարծիքները լասել , թէ ինչ է ձեզ համար երաժշտությունը

Հանգստանալու առօրյա հոգսերը մոռանալու միջոց

sharick
11.05.2009, 13:15
Հանգստանալու առօրյա հոգսերը մոռանալու միջոց


Այդքան բան?

T!gran
11.05.2009, 13:20
Այդքան բան?

Դե դա ընդհանուր , մի քանի դաշնամուրային նոտաները նույնիսկ ինձ համար այդ ազդեցությունն են ունենում, երբ հոգնած եմ լինում:

sharick
11.05.2009, 13:27
Իսկ կոնկրետ ինձ համար երաժշտությունը կյանքի համն ու հոտն է :) ես կարծում եմ , որ երաժշտությունը պետք է ապրելու համար : Երբ ես ինչ որ գեղեցիկ երաժշտություն եմ լսում ծնկներս ուղղակի թուլանում են , առանց երաժշտության ես ինձ ուղղակի չեմ պատկերացնում , դա նպատակ է ինձ համար , կյանքի իմաստ, ինձ համար երաժշտությունը օդ ու ջուր է ..................................:) ես պաշտում եմ երաժշտությունը:love

T!gran
11.05.2009, 13:30
Իսկ կոնկրետ ինձ համար երաժշտությունը կյանքի համն ու հոտն է ես կարծում եմ , որ երաժշտությունը պետք է ապրելու համար : Երբ ես ինչ որ գեղեցիկ երաժշտություն եմ լսում ծնկներս ուղղակի թուլանում են , առանց երաժշտության ես ինձ ուղղակի չեմ պատկերացնում , դա նպատակ է ինձ համար , կյանքի իմաստ, ինձ համար երաժշտությունը օդ ու ջուր է .................................. ես պաշտում եմ երաժշտությունը

Դու երևի երաժիշտ էս, գուշակեցի՞

sharick
11.05.2009, 13:32
Դե դա ընդհանուր , մի քանի դաշնամուրային նոտաները նույնիսկ ինձ համար այդ ազդեցությունն են ունենում, երբ հոգնած եմ լինում:

Դաշնամուրային երաժշտությունը իրոք , որ հանգստացնում է :
Բայց ինձ նույնիսկ ամենաարագ ու ռիթմիկ երաժշտությունն էլ ե հանգստացնում գիտես
ճնայած հնարավոր է շատերը համամիտ չլինեն ինձ հետ:)

Mankik
11.05.2009, 13:34
Իմ հանգիստը

Ռուֆուս
11.05.2009, 13:35
Երաժշտությունը ինձ համար ուրիշ աշխարհ է, իր սեփական կանոններով, իր հույզերով ու հույսերով, սիրով ու հիասթափություններով, գեղեցկությամբ ու կյանքի աբսուրդներով, բարիությամբ և դեպրեսիայով...

Մի խոսքով կյանք է :)

sharick
11.05.2009, 13:35
Դու երևի երաժիշտ էս, գուշակեցի՞

Այո ես երգում եմ :) և նոր ուսունական տարուց սկսված դա արդեն ինձ համար մասնագիտություն է լինելու:)

Փոքրիկ
11.05.2009, 13:37
Դաշնամուրային երաժշտությունը իրոք , որ հանգստացնում է :
Բայց ինձ նույնիսկ ամենաարագ ու ռիթմիկ երաժշտությունն էլ ե հանգստացնում գիտես
ճնայած հնարավոր է շատերը համամիտ չլինեն ինձ հետ:)

:thinkինձ օրինակ Ռոքը ահավոր նյարդայնացնում ա, կարծեմ մի թեմայում գրել եմ, որ սկսում եմ եղունգներս կրծոտել...

:loveիսկ ջութակի, դաշնամուրի համար խելագարվում եմ...
:oyերաժշտական դպրոց էլ եմ ավարտել, դաշնամուրի բաժին, բայց նվագելուց էդքան հաճույք չեմ ստանում, ինչքան լսելուց...

ինձ հիպ-հոպն էլ կարա հանգստացնի, նայած թե ինչ տրամադրություն ունեմ:think

Լուսաբեր
11.05.2009, 16:02
Երաժշտությունը ինձ համար
երբեմն հանգստանալու միջոց, երբեմն լիցքաթափվելու,երբեմն ուղղակի ուրխանալու.
Կախված է տրամադրությունից :)
Ռոքային կամ այլ աղմկոտ երաժշտություն չեմ լսում
Շատ սիրում եմ գործիքային,հատկապես գիթառ :love
էս վերջերս սկսել եմ շատ լսել ազգային երաժշտություններ ու երգեր.

T!gran
11.05.2009, 16:04
Ռոքային կամ այլ աղմկոտ երաժշտություն չեմ լսում
Չեմ կարծում որ Ռոք լսելով կարելի է հանգստանալ, բայց դե մարդիկ տարբեր են :)

Լուսաբեր
11.05.2009, 16:06
Չեմ կարծում որ Ռոք լսելով կարելի է հանգստանալ, բայց դե մարդիկ տարբեր են :)

:) ես էլ միշտ զարմացել եմ այդ հանգամանքի վրա

Yellow Raven
11.05.2009, 16:08
Չեմ կարծում որ Ռոք լսելով կարելի է հանգստանալ, բայց դե մարդիկ տարբեր են :)

Հենց հիմա հանգստանում եմ;)

Սիրում եմ մտնել երաժշտության մեջ ու մտնելուց հետո արդեն մի տեսակ դուրս գալս չի գալիս: Մագնիսի նման կպչուն երևույթա ինքնին:ok

Տանումա:love

cold skin
11.05.2009, 16:26
Դիտարկումներից պարզ է դառնում, որ մարդիկ երաժշտություն լսում են միայն ու միայն հանգստանալու համար:think
Իսկ ես կարծում եմ, որ երաժշտությունը միայն հանգստի համար չէ, որովհետև ինչ-որ տեղ երաժշտություն արտահայտում է քո զգացածը տվյալ պահին, դու կարող ես լացել, մեղմ ժպտալ, սիրել, անհանգստանալ, ոգևորվել՝ երաժշտություն լսելու պահին:
Անձամբ ես երբեք հանգստանալու համար երաժշտություն չեմ լսում:
Լսում եմ, որովհետև ինձ այն կարող է դարձնել համարձակ, կարող է այդ պահին նվիրել քաղցր հպում, կարող է դառնացնել՝ իր դատարկ սենյակներով...
Ռոքին չեմ անդրադառնում, արդեն բազմիցս նշվել է նրա ազդեցության մասին:
Հետքրքիրն այն է, որ ռոքի կուլմինացիան երթուղայինի մեջ նենց եմ զգո՜ւմ…
Ռուֆուսը ճիշտ է ասում՝ երաժշտությունը կյանք է:

Mankik
11.05.2009, 17:18
Հենց հիմա հանգստանում եմ;)

Սիրում եմ մտնել երաժշտության մեջ ու մտնելուց հետո արդեն մի տեսակ դուրս գալս չի գալիս: Մագնիսի նման կպչուն երևույթա ինքնին:ok

Տանումա:love

Երաժշտության մեջ մտած ժամանակ էլ երազում ես չէ՞:;)

T!gran
11.05.2009, 18:20
ևս մի կարծիք » երգը (և երաժշտությունը) մարդու արտահայտման միջոց է, ինչպես խոսելը, երգը իմ կարծիքով հենց առաջացել է նաև , որպես արտահայտման մի ձև, շատ մարդիկ կան ովքեր «քտի տակ» երգում են, և նրանց ոչ մեկն ել չի լսում, ...

Yellow Raven
11.05.2009, 21:05
Երաժշտության մեջ մտած ժամանակ էլ երազում ես չէ՞:;)

Պատահում է:) Հիմնականում, եթե կենտրոնանում եմ երաժշտության վրա,տարբեր պատկերներ են դիմացովս անցնում, հաճախ ինձ եմ պատկերացնում տարբեր իրադրություններում… Բայց ամեն ինչ կախված է երաժշտությունից,օրինակ դասականի տակ ավելի շատ գերադասում եմ գլուխս անջատել ու հանգստանալ(մեկ-մեկ էլ ջահել վախտերս եմ հիշում:love)

:)

Ռեդ
11.05.2009, 21:31
Չէի ասի, որ երաժշտություն լսելիս ինչ որ հիշողության ապրումներ եմ ունենում, ու հիմնականում չեմ լսում հանգստանալու համար: Պարզապես փորձում եմ գնահատել երաժշտությունը, էնպես, ինչպիսին որ կա. էդքան բան

Elmo
09.08.2009, 22:47
Երաժծտությունը իմ համար ավելորդ ինֆորմացիա է, որը ուղողս պայթացնում ա: Բայց բացառություններ լինում են:
Օրինակ Բեթհովեն ձյաի 7-րդ սիմֆոնիայի 2-րդ արարը ոնց որ էներգիայով լիցքավորի:

Վայելեք:

http://www.youtube.com/watch?v=LdfNTO_o-3k

aerosmith
09.08.2009, 23:50
իմ համար երաժշտությունը մի ձև է, որը հանգստացնում է հոգիս երբ ավելի լարված եմ լինում… բայց դե կան երաժշտություններ որոնք տանում են ինձ դեպի հիշողության գիրկը…
օրինա դդթ--ի չտո տակոե օսեն երգը, կամ էլ երբ Տալկով եմ լսում

Yevuk
09.08.2009, 23:57
Ինձ համար երաժշտությունը իմ կյանքի կարևոր բաղադրիչ է… Արդեն կարծես կախվածություն է մոտս. առանց ipod-ի տնից դուրս չեմ կարող գալ… Երաժշտությունը ոչ միայն հանգստացնւոմ է, այն նաև քեզ ուժ է տալիս ու դարձնում առույգ… Ամեն առավոտ, դասի գնալուց, երաժշտություն լսելով ես կարծես արթնանում եմ: Լսում եմ ամեն ինչ՝ ըստ տրամադրության, մենակ որ իմ դուրը գա, ու կարևոև չի, թե ինչ ժանրում է…Կարևորն այն է, թե տվյալ երգը ինչ էմոցիաներ է առաջացնում մոտդ…

Narinfinity
10.08.2009, 10:32
Ուզում եմ ձեր կարծիքները լասել , թէ ինչ է ձեզ համար երաժշտությունը?

Երաժշտությունը, կարծում եմ յուրահատուկ մի լեզու է, որը չունի սահմաններ և այն յուրովի է ընկալվում ամենքի կողմից, այն կարող է նորանոր մտքեր, մուսաներ բերել...
Նրա ուղեկցությամբ կարող ենք լիովին ազատ ճախրել և ճամփորդել աշխարհով մեկ...
Նա անհնարից դեպի հնարավորը տանող ճանապարհն է հուշում, ինչ-որ տեղ շշուկով քնքշությամբ շշնջում մեզ և երջանկության զգացողություններն են մեզ պարուրում...
Խոսքը հանդարտ երաժշտությանն է վերաբերում...
Լավ եղեք մարդիիիիիիիիկ...;)

unknown
10.08.2009, 10:42
Երաժշտությունը կյանք է՝ իմ կյանքը...մենակությանս ընկերն է...շատեմ սիրում երաժշտություն լսել...:love

Jarre
15.08.2009, 22:45
Ինչ է ձեզ համար երաժշտությունը?
Ինձ համար երաժշտությունը կրոն է։

Loki
16.08.2009, 13:05
Չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երաժշտության׃ Ծնվածս օրվանից երաժշտությունը հետս է եղել. պապաս էլ մեծ երաշժտաեր է, ու կարող եմ ենթադրել, որ հենց ինձ ծննդատնից տուն են բերել, առաջին լսածս հնչյունները Black Sabbath կամ Iron Maiden Է եղել :)

Երաժշտություն լսում եմ ամենատարբեր իրավիճակներում, ու էդ ամենատարբեր իրավիճակներում երաժշտությունը ինձ համար ամենատարբեր ֆունկցիաներ է կատարում׃ Կարող է ծառայել պարզապես որպես ֆոն՝ հաճելի մթնոլորտ ստեղծելու համար, երբ ինչ-որ բանով եմ զբաղված... Երբ կենտրոնացած եմ հենց երաժշտության վրա, երաժշտության մեջ կարող եմ գտնել թե՛ եմ իմ սեփական մտքերի, հույզերի արտացոլանքը, թե՜ նոր մտքերի ու ոգեշնչման աղբյուր׃ Էլ չեմ ասում, որ երաժշտությունից ուղղակի էսթետիկ հաճույք եմ ստանում :)

Բարեկամ
26.02.2010, 06:55
Տրամադրություն:
Oրինակ ինձ նոր թվաց, որ [դասական] տանգոյի երաժշտության մեջ դավաճանության / խաբող սիրո ռիթմ կա … Մի քիչ էլ վրեժ:

AniwaR
26.02.2010, 16:20
Ուզում եմ ձեր կարծիքները լասել , թէ ինչ է ձեզ համար երաժշտությունը?

Եսի՞մ: :8

Ի՞նչ է ձեզ համար Արևը: :roll

Դեկադա
26.02.2010, 17:11
Եսի՞մ: :8

Ի՞նչ է ձեզ համար Արևը: :roll

Արևը՝ լույս, երաժշտությունը՝ լույսի արտացոլում

Tig
26.02.2010, 18:00
Մանոնի ասած «Հոգևոր սնունդ» ա :)

AniwaR
26.02.2010, 22:52
Արևը՝ լույս, երաժշտությունը՝ լույսի արտացոլում

Լույսի արտացոլում::think Լույսի....

հը՞ն...

հա, արտացոլում

լույսի...

Գնամ մտածեմ::8

*e}|{uka*
26.02.2010, 23:07
Ի՞նչ ա: Ամենահարմար բառը երևի սա է՝ «ամեն ինչ»:

Հարդ
26.02.2010, 23:25
Նոր էս թեմայում գրառումս էի ման գալիս, փաստորեն չկա տենց բան...
ԿԼԻՆԻ

Երաժշտությունն իմ ամեն ինչն ա, իմ ամեն վայրկյանը, ամեն ապրումը կապված ա երաժշտություն կոչվածի հետ: Անգամ ծնվածս (բառի բուն իմաստով) օրվանից զգացել եմ ռիթմերն ու դրա տակ շարժվել: Ինձ համար չկան ոճեր, որոնց բաժանելով կասեմ էս ոճը չեմ լսում, հիմնականում ռոք ու դասական եմ լսում, բայց անգամ, եթե ռաբիսի մեջ լավ, ճաակով ստեղծագործություն ա լինում, դա էլ կլսեմ: Իսկ բլյուզի մասին չեմ խոսում...:love
Երաժշտությունը կարող ա չափազանց վատ տրամադրությունից ինձ դարձնի աշխարհի ամենաուրախ մարդը, կարա ցինիկ վիճակից ստիպի փիլիսոփայել:oy... Երաժշտությունն այն բանն ա, որում ստեղծագործում եմ, կատարում, սովորում, սիրում... կարելի ա մի քանի էջ գրել:
Ակամայից հիշում ես Միքայել Պողոսյանի Խորոտիկ Բլյուզ երգի խոսքերը...:love
Լրիվ տանում ա...

Whyspher Whisper
08.03.2010, 01:19
Ինձ համար երաժշտությունը... չեմ հասկանում, թե ինչ է...
Երաժշտաությամբ ինքս երբեք չեմ զբաղվել, երևի դրանից է, որ ոչ էնքան գիտակցում, ինչքան զգում եմ այն: Մի տեսակ անգիտակցականի գիրկն եմ ընկնում, երբ լսում եմ, ոնց որ ինչ-որ տարերք լինի, որի մեջ ընկնում ես, ինքդ էլ չես հասկանում ինչի, բայց տանումա...:) Եթե հոգեվիճակին համապատասխան է լինում, իհարկե, իսկ եթե չե` ահավոր սկսում եմ նյարդայնանալ, մինչև ազդեցության տակից դուրս չեմ գալիս...

Magic-Mushroom
14.04.2010, 23:26
ապրելակերպ:love

աշոտ24
15.04.2010, 03:43
Ուզում եմ ձեր կարծիքները լասել , թէ ինչ է ձեզ համար երաժշտությունը?

Ինձ համար երաժշտություն կյանքն է: Երաժշտությունն է իմ լավագույն ընկերը, այդ ընկերը ես համոզված եմ երբեք չի դավաճանելու ինձ, այդ ընեկերը ով միշտ է ինձ հետ...և այլն և այլն :)

Գոնե ինձ համար, երաշժտությունն է ամեն ինչը: