Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ նա իմ որդին է:



Mankik
09.05.2009, 00:17
Իրական պատմություն, հեղինակի թույլտվությամբ...
- - - -
Փոքրիկ տղան արդեն մեկ ու կես տարի է, ինչ ապրում է ընտանիքում: Բայց ընտելանալ նրան այնպես, որպեսզի քեզ միանգամայն հանգիստ զգաս, չէր ստացվում: Տղան թվում էր անտանելի, ավելի շատ նրա տհաճ սովորություններն էին գրգռում: Ինչ-որ մի պահ թվում էր, որ ոչինչ չի ստացվի, որ մենք տանջվելու ենք կողք կողքի, մինչեւ չազատվենք իրարից:
Երեխային մանկատուն վերադարձնելուն պահում էր միայն մի բան, որ կուրսերի ժամանակ զգուշացնում էին պատասխանատվության մասին: Պատասխանատվությունն, ինչ-որ, ինձ մոտ չէր մեծանում: Վերջապես որոշեցի այցելել հոգեբանին, այսինքն որտեղ կուրսերի էի գնում: Թե ինչի մասին խոսեցինք, արդեն չեմ հիշում, բայց այնտեղից դուրս եկա հաստատ որոշմամբ, պիտի աշխատեմ տեսնել, թե ինչքան տագնապալի ու անհարմար է նրա (տղայի) համար, որ ոչ մեկը չկա, որը կսիրի իրեն՝ բոլոր թերություններով հանդերձ: Հաճախ էի փորձում մտածել դրա մասին, նկատել նրա դեմքի արտահայտությունը, նայել աչքերի մեջ, երբ «Բարի գիշեր» էի մաղթում:
Հիշում եմ հուսահատության զգացումը, երբ ինքս էի պարկում քնելու... «Այո, սա անհնար է: Անպայման պետք է քո հարազատին ծնես»: Իսկ գիշերը երազ տեսա...

«Մենք լճի մոտ ենք, տանից ոչ հեռու: Կողքիս օտար երեխաներ են վազում ու ծիծաղում: Իմ տղան էլ այնտեղ էր ու շատ ուրախ էր: Նայում եմ նրան, առաջին անգամ նա ինձ դուր է գալիս, բայց շատ քիչ: Մեր կողքին ինչ-որ մի հին տրոլեյբուսի կմաղք էր, այո, հենց տրոլեյբուսի: Երեխաները նրա շուրջը պահմտոցի էին խաղում: Իմ տղան վազելով մտնում է տրոլեյբուսի մեջ, այն ակնթարթորեն սահում ընկնում է լիճը: Ես վազում եմ բոլորի հետեւից ու չեմ հասնում: Շուրջբոլորը սարսափելի ճիչեր են, ինչ-որ մեկը փորձում է սուզվել լիճը, դուրս է գալիս ու ճչում-«Անօգուտ է, ընկղմվել է տիղմի մեջ»:
Արթնացա սեփական ճչոցից: Մի քանի վայրկյան եւս զգացի անվերադարձ կորուստի սարսափելի վիճակը: Հասցրեցի մտքով որսալ «... երջանկությունս վախճանվեց քեզ հետ»
...Վերջապես հասկացա, որ այս ամենը երազ էր: Ինչպես թռա տեղիցս, նետվեցի որդուս սենյակ, հափշտակելով գրկեցի նրան: Երջանկությունը հորդեց սիրտս:
Կարծում էի, որ ես քնքշության ընդունակ չեմ: Բայց հիմա... համբուրում եմ նրան, գուրգուրում, լաց լինում... «Ների՛ր ինձ, որդիս: Ոչ ոքի ես քեզ չեմ տա»: Վախեցրի երեխային, հետո հանգստացրի ու ինքս էլ հանգստացա: Սիրում եմ նրան մինչեւ հիմա:
Նա արդեն դպրոցն էլ ավարտել է, իսկ ես մինչեւ հիմա այրվում եմ այդ զգացումից::)

comet
14.05.2009, 11:28
Ջերմ էր:)
Բայց ինչու համատեղ ստեղծագործությունների մեջ?

Mankik
14.05.2009, 13:25
Ջերմ էր:)
Բայց ինչու համատեղ ստեղծագործությունների մեջ?

երեւի պետք է տեղափոխել::think
Նման պատմություններ էլի կան, ժամանակ լինի, կգրեմ:)

Chuk
14.05.2009, 16:09
Մոդերատորական. Թեման «Համատեղ ստեղծագործություններ» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

Mankik
28.05.2009, 15:30
Ահա, եւս մի գեղեցիկ պատմություն: Միայն թե չեմ հասցնում (ժամանակս չի բավարարում), որ թարգմանեմ այն: Եթե ինչ-որ մեկը թարգմանի, սիրով կփոխարինեմ թարգմանվածով:

Я вчера ошиблась этажом
В здании тридцатой гор.больницы -
(Это ветхий, очень старый дом,
Где скрипят тоскливо половицы)

- Как пройти отсюда на массаж?
- Выше. Выше: прямо и направо:
Лестничный пролет. Второй этаж.
За стеклом хирурги-костоправы.

Все не то: А это что за вход?
(осторожно дверцу открываю)
- Девушка, у нас сейчас обход.
Не мешайте! - (я и не мешаю).

- Вы к кому?
- Да, в общем, ни к кому:
- Ах, наверно, Вы из меценатов?
- Из кого? Простите:. не пойму:
- Проходите в первую палату!

Ладно: От чего бы не пройти,
Раз уж так активно приглашают?
Господи, куда твои пути
Приведут сегодня? Я не знаю.

В коридоре сумрачная тишь,
Ожиданье придавило плечи.
Вдруг, смотрю..: застенчивый малыш
Осторожно вышел мне на встречу.

(гoда два ему, а, может, три):
Застеснялся...поспешил обратно...
- Стой, хороший мой. Не уходи!
Но мальчонка убежал в палату...

- Девушка, не стойте у дверей!
Проходите и располагайтесь.
Здесь пятнадцать отказных детей.
Поиграйте с ними: Не стесняйтесь.

- Что сказали вы? Мне не понять:..
"Отказных"? Что значит это слово?
- Господи, ну бросила их мать!..
(надо ж быть такою бестолковой!)

- Бросила? Как это?
- Да вот так!
Вы как будто первый день на свете!
Ведь в России форменный бардак -
(Все мы, в чем-то, брошенные дети):

Надо мной разверзлись небеса -
Как во сне я шла по коридору,
И упрямо горькая слеза
Застилала свет, мешала взору:..

Пять кроваток к ряду у стены -
(В них лежат трехмесячные крошки).
Дети спят:. возможно, видят сны:..
Тихо солнце льётся из окошка.

Медленно на цыпочки встаю:
Кто там плачет?
- Ладушка проснулась?
Успокойся... Баюшки-баю:
Ах, как сладко-сладко потянулась:

Я беру на руки малыша:
- Так... штанишки мокрые: Бывает: -)))
Ну не плачь, - шепчу я, чуть дыша, -
Мы сейчас пеленки поменяем.

- "Доченька": хорошая моя: -
Подношу к губам твои ладошки, -
Мама здесь:.. сегодня мама - я:..
Всё по правде: всё не понарошку:.

Девочка глядит в мои глаза,
И в улыбке растянулся ротик:..
Я молчу: не знаю, что сказать,
Робко глажу спинку и животик.

Маленькими ручками дитя
Обхватило вдруг меня за шею
И прильнуло с нежностью, любя.
(я собою больше не владею)

Не могу сдержать горячих слёз,
Поправляя сбитую подушку,
Задаю бессмысленный вопрос:
Где же мать - беспечная кукушка?

Милая, ну, как же ты могла?!!!
Как? Ребенка подарила миру,
Чтоб затем, лишив его тепла,
Укатить транзитным пассажиром?

Не виню... Поверишь??? Видит Бог:
Знаю все о женской трудной доле::
Мир безумен:. мир порой жесток -
(сердце разрывается от боли:.).

Вот вошел в палату карапуз,
Ножками едва передвигая:
- Стоп: Не падать! Господи: Иисус!
Что мне делать с вами? Я не знаю:.

Сколько здесь печальных добрых глаз!
Как согреть вас всех, помилуй, Боже:
- Я иду: бегу к тебе:.. сейчас:..
- Как его зовут?
- Его? Сережа...

- Ну, Сергунька, ты уже большой:.
Нам ходить давно пора учиться!
Дай мне ручку: шаг: теперь второй:
Так: еще: а ну-ка не лениться!

Молодец! Серега, ты герой:..
Скоро будешь бегать - не догонишь:
Леночка, не плакать: я с тобой:..
Не вертись! - бутылочку уронишь,

Пей, моя родная, молочко:
Подрастай: И будь всегда здорова:.
Знаю-знаю: это не легко:
Ну-ка пей! -)) - уважь труды коровы:..

Я вчера ошиблась этажом
В здании тридцатой гор.больницы.
Ночь:.. Гроза:. И первый майский гром:
(мне сегодня слишком плохо спится

Mankik
28.03.2012, 23:15
Մի մարդ ուշ երեկոյան վերադառնում է աշխատանքից ինչպես միշտ հոգնած ու տանջված, եւ տեսնում է դռան ետեւում իրեն սպասող 7-ամյա զավակին:
- Հայրիկ, կարելի՞ է քեզ մի բան հարցնել:
- Իհարկե, ի՞նչ է պատահել:
- Հայրիկ, ինչքա՞ն ես դու ստանում:
- Դա քո գործը չի, - վրդովվում է հայրը, - եւ հետո, դա քո ինչի՞ն է պետք:
- Պարզապես ուզում եմ իմանալ: Խնդրում եմ, ասա՛, ինչքա՞ն ես ստանում մեկ ժամում:
- Դե, ասենք թե 500, եւ ի՞նչ:
- Հայրիկ, - տղան լուրջ հայացքով ներքեւից վերեւ նայում է հորը, - կարո՞ղ ես ինձ 300 պարտք տալ:
- Դու հարցնում ես միայն նրա համար, որ ես քեզ փող տամ մի ինչ որ հիմար խաղալիքի համա՞ր, - գոռում է նա, - Անմիջապես անցիր քո սենյակ ու պառկիր քնելու: Չի կարելի լինել այդքան եսասեր: Ես աշխատում եմ ամբողջ օրը, սարսափելի հոգնում եմ, իսկ դու քեզ հիմարավարի ես պահում:
Փոքրիկը լուռ գնաց իր սենյակը եւ իր հետեւից փակեց դուռը: Իսկ հայրը բարկացած կանգնած էր դռան մեջ: – Ինչպե՞ս է համարձակվում աշխատավարձիս մասին հարցնել:
Բայց որոշ ժամանակ անց հանգստացավ, եւ սկսեց առողջ տրամաբանել: Մի գուցե իսկապես նրան կարեւոր ինչ-որ բան էր հարկավոր գնել: - Գրողը տանի էտ երեք հարյուրը, նա դեռ ոչ մի անգամ փող չի խնդրել ինձնից: Երբ նա մտավ մանկական սենյակ, որդին արդեն անկողնու մեջ էր:
- Որդիս, դու դեռ քնած չե՞ս:
- Չէ հայրիկ, պարզապես պառկած եմ:
- Կարծեմ ես քեզ չափազանց կոպիտ պատասխանեցի, - ասաց հայրը, - դժվար օր էր ինձ համար եւ ես չկարողացա զսպել բարկությունս: Ների՛ր ինձ: Ահա, վերցրու փողը որը դու խնդրեցիր:
Տղան նստեց անկողնում եւ ժպտաց:
- Շնորհակալություն հայրիկ, - ուրախ բացականչեց տղան:
Հետո նա բարձի տակից հանեց եւս մի քանի ճմրթված թղթադրամ: Հայրը տեսնելով, որ տղան արդեն ունի դրամ, նորից սկսեց բարկանալ: Իսկ տղան դարսեց բոլոր թղթադրամները միասին, հաշվեց դրանք, եւ նորից նայեց հորը:
- Եթե դու արդեն ունեիր փող, ինչու՞ նորից խնդրեցիր, - փնթփնթաց հայրը:
- Որովհետեւ չէր բավականացնում: Բայց հիմա կբավականացնի, - պատասխանեց երեխան: - Հայրիկ, հիմա այստեղ ուղիղ 500 է: Կարո՞ղ եմ ես գնել քո մեկ ժամը: Խնդրում եմ, վաղը աշխատանքից շուտ արի, ես ուզում եմ, որ դու ընթրես մեզ հետ միասին:

Ֆոտոն
29.03.2012, 23:06
Անսպասելի էր ու հաճելի: :)

E-la Via
30.03.2012, 00:21
Ինչ-որ տեղ ռուսերեն տարբերակով կարդացել եմ, միայն թե չեմ հիշում որտեղ :think: