PDA

Դիտել ողջ տարբերակը : Flash mob կամ գրկախառնության օր..



nune'
08.05.2009, 14:51
Մայիսի 16, Հրապարակ, 18:00Այդ օրը ողջ աշխարհում մարդիկ տոնում եմ Գրկախառնության միջազգային օրը, ու քանի որ մենք էլ այս մոլորակի մի մասն ենք ու շատ ենք սիրում գրկախառվել, որոշեցինք կազմակերպել ֆլեշ մոբ… Սրանք բավականին տարածված ակցիաներ են, որոնք բացի լավ ու բարի ժամանց անցկացնելուց ոչ մի այլ նպատակ չեն հետապնդում…
Հավաքվում ենք, գրկում իրար, կարող ենք մոտենալ գրկել նաև անցորդներին, իհարկե նախօրոք զգուշացնելով նրանց այդ օրվա խորհրդի մասին, ոչ մի ստիպողական գրկախառնություն…
Ասեմ, որ ֆլեշ մոբը լուսաբանվելու է Հանրային ռադիոյի ԼյունՍե երիտասարդական ծրագրով, իսկ այդ օրվա լուսանկարները տեղադրվելու են համանուն ծրագրի կայքում և դառնալու են այս ամսվա հերոսներ…
Մի խոսքով, լավ ու ամենակարևորը ջերմ ժամանցն ապահովված է...

comet
08.05.2009, 14:52
Գրկեք և կգրկվեք:D

Chilly
08.05.2009, 14:56
Գրկեք և կգրկվեքԻսկ Ձեր ակցիայի մեջ գեղեցիկ աղջիկներ շատ կա՞ն :yahoo

nune'
08.05.2009, 15:00
էհհ..մարդիկ, մարդիկ...նախօրոք ասեմ, որ իմաստը նախևառաջ հավաքվելն ու մի հատ բոլոր մեծ շրջան կազմելով գրկվելնա լինելու..իսկ հետո նոր կտեսնենք..ես գրել եմ չէ, որ ստիպողաբար բան չի լինելու..հոսով եմ չեք մտածում, որ ինչա թե էդ օրնա, պիտի զոռով աղջիկներին գրկել..դա չի էս ամենի «աղը կամ պղպեղը», այսպես ասած......այն, որ մարդկանց տեղեկացնենք...և այլն..........կգաք կտեսնեք............

Artgeo
09.05.2009, 00:23
գրկվելնա լինելու..իսկ հետո նոր կտեսնենք..
Կարելի՞ է միանգամից «հետո»-յին գալ :oy

nune'
14.05.2009, 12:32
իսկ դու ինչ գիտես «հետո» ինչա լինելու՞՞՞

լավ, ասեմ, որ ֆլեշ մոբը կայանալու է ու ինչքան մարդ գա, բնականաբար, էդքան լավ...
կսպասենք բոլորիդ եթե ոչ մասնակցությանը, ապա գոնե ներկայությանը...