PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճարտարապետական Հուշարձանների Վերականգնումը



Rammstein
08.05.2009, 12:42
Այսօր ձեքս ընկավ այս գիրքը: Տեսա, որ "Դար"-ն է հրատարակչությունը::)
Խմբագիր- Օդենա Մարկոսյան
Ձեւավորումը - Արթուր Հարուտյունյան
Համակարգչային էջադրումը - Անուշ Խաչատրյանի
Սրբագրիչներ - Ծովինար Մարկոսյան, Նելլի Մելքումյան

Ի միջի այլոց էս գրքի հեղինակնեից 2-ը (Գրիգոր Նալբանդյանն ու Արտյոմ Գրիգորյանը) հիմա իմ դասախոսներն են: :)

Հ.Գ. Նաեւ նկատեցի, որ «ու»-ի վրայի հարցականը ոչ թե «ու՞» է (ինչպես Չուկն է ասում), այլ նորմալ մարդավարի ձեւով՝ «ո՞ւ»: :P:))

Chuk
08.05.2009, 15:04
Իսկ ինձ խիստ հետաքրքրեց, որ նշված է խմբագրի, սրբագրիչների, ձևավորողի (ի դեպ տառասխալով), էջադրողի անունները, նշված են հեղինակներից երկուսի անունները, բայց չես նշել գրքի հիմնական հեղինակի՝ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի անունը, կարծես թե այդ բավական հաջող գրքի հետ ինքը կապ չուներ :'

Rammstein
08.05.2009, 20:02
բայց չես նշել գրքի հիմնական հեղինակի՝ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի անունը, կարծես թե այդ բավական հաջող գրքի հետ ինքը կապ չուներ
Իհարկե կապ ունի, ինչի՞ մասին է խոսքը, գրքի գերակշիռ մասը հեղինակել է հենց լուսահոգի Վ. Հարությունյանը, ուղղակի ես նշեցի այն մարդկանց, ովքեր ինձ դաս են տալիս։ :oy

Այդ դեպքում արժե նշել նաեւ Կարեն Աբրահամյանի ու Վահագն Իսրայելյանի անունները։


բավական հաջող գրքի
Հաջող է, բայց կարող էր ավելի հաջող էլ լինել։ Ես մի փոքր ինչ ավելին էի սպասում էս գրքից։ :)


ի դեպ տառասխալով
Վա՜յ, ինչքան չարչարվեցի որ սխալ չլինի, վերջը էղավ։ :cry
Ուղղակի տնից չէի գրում, ստիպված էի օգտագործել տրանսլիտ, դրա համար տառասխալը եղավ։ Չուկ ջան եթե դժվար չի կուղղե՞ս (եթե մարդու անուն չլիներ, չէի խնդրի)։

Rammstein
10.05.2009, 12:03
Ձեւավորումը - Արթուր Հարուտյունյան
Ներողություն սխալի համար։
«Ձեւավորումը - Արթուր Հարությունյան»