PDA

Դիտել ողջ տարբերակը : Միացե՜ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը։



ցեղակրոն
08.05.2009, 02:13
Միացե՜ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը:
30 ապրիլի, 2009թ., Երևան
Մենք՝ հայ հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, խիստ անհանգստացած և վրդովված ենք «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով և հատկապես ս.թ. ապրիլի 23-ին հրապարակված՝ իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «ճանապարհային քարտեզով»։
Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը և նրանց կողմից
Հայկական հարցի,
Հայաստանի անկախության մասին հռչակագրի,
ՀՀ Սահմանադրությանպահանջների ուղղակի ոտնահարումը:
Մենք պահանջում ենք ՀՀ նախագահից`
1. անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական այսպես կոչված «ճանապարհային քարտեզը».
2. անհապաղ դադարեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու՝ Թուրքիայի պետության հետ տարվող բոլոր բանակցությունները` մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի Հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքները վերացնելու պատրաստակամությունը.
3. անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են նշված համաձայնագրի ընդունմանը.
4. հրահանգել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը` մինչև ս.թ. մայիսի 7-ը (Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը) մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում այն ընդունել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարաններում՝ հետադարձ ուժ ունեցող օրենքների տեսքով։

Ծանոթացեք նաև համացանցային ստորագրահավաքի միջոցով սույն հայտարարությանը միացած անձանց ցանկին։
http://gopetition.com/online/27397/signatures.html

Միացե’ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը:
http://gopetition.com/online/27397.html

Մարկիզ
08.05.2009, 02:36
3. անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են նշված համաձայնագրի ընդունմանը.
Իբր այդ ամենի հեղինակն ու ջատագովը նախագահը չէ: Նալբանդյանն ընդամենը կատարող է: Կատարում է այն, ինչ իրեն հանձնարարում է իր ուղղակի շեֆը՝ նախագահը: Կոչը կարծես հերթապահ կոչ լինի, հատկապես՝ եթե հաշվի առնենք, թե ովքեր են կոչի հեղինակները:

Այնպես որ՝ հայտարարություն- կոչի հարգելի հեղինակներ, նախքան փաստելը, որ արտգործնախարարը հայ ժողովրդի կեսական շահերի դեմ ոտնձգություն է կատարել, պետք է ավելի մեծ ու լայն տառերով փաստեք, որ այդ ոտնձգության հեղինակը, կազմակերպիչն ու ուղղորդողը նախագահն է: Թե չէ՝ մի քիչ անհիմն ու մերկապարանոց է դառնում ձեր հայտարարությունը:

Տրիբուն
09.05.2009, 14:15
Ի միջի այլոց, Նալբանդայնը իր բերանով ասեց, բառացաի, որ ինքը ընդամնը կատարող է, իսկ քաղաքականություն իրականացնողը երկրի նախագահն է: Թեմաներից մեկում էլ մեջբերումը դրել եմ, հիմա չեմ հիշում որտեղ:


Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը և նրանց կողմից ...

Չգիտես, լացես թե ծիծաղես: Ում ի նկատի ունեն որոշ ներկայացուցիչներ ասելով ? Կրթության փոխնախարարին ? Թե Կադաստրի կոմիտեի նախագահին ?? Թե մարդ չի իմանում էս երկրում երկրի անունից ով ա արտաքին քաղաքականություն իրականացնում, ու ով կարող է փաստաթուղթ ստորագրել ?

voter
09.05.2009, 23:06
Անհապաղ դադարեցնել Թուրքիայի պետության հետ տարվող բոլոր բանակցությունները, երբ ով հասնում ԱՄՆ,Եվրոպայում,Ռուսաստանում միայն այդ բանակցությունները ողջունում է, կնշանակի քաղաքական խարակիրի Հայաստան պետության համար։

Հայ ժողովրդի թիվ 1 թշնամի Թուրքիա պետությունը չի կարող համարվել, քանի դեռ չկան փաստացի թշնամական հայտարարություններ այդ պետության կողմից։

Ճանապարհային քարտեզ հասկացողությունը նորմալ պայմաններում նշանակում է ընդհամենը պատրաստակամություն լուծել խնդիրներ։

Այն որ աննոռմալ պայմաններում է այդ ճանապարհը ուրվագծվել ու անհայտ է ինչ է այն պարունակում, դրա դեմ է պետք հայտարաություններ անել և ոչ թե ինքնին բանակցություններ ու հարաբերություններ հաստատելու ցանկության դեմ։

ՄԵԾԱՑԵՔ միքիչ, Երկիր մոլորակում մենակ ապրել չի ստացվի, իսկ հայությամբ գաղթել լուսին կամ մարս դեռ չի լինի...

lav tgha
11.05.2009, 18:18
ýýýýý
ՀՀ նախկին արտգործնախարար. Անզիջում հարեւանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը հենց զիջում է 27.04.2009 19:57 GMT+04:00
/PanARMENIAN.Net/ §Եթե Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համատեղ հայտարարության ստորագրումը ապրիլի 24-ից մեկ օր առաջ պատահական էր, ապա դա վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն անտարբեր են մեր ընդհանուր զգացմունքների հանդեպ: Եթե հայտարարությունը դիտավորյալ է արվել, ինչ-որ բան փոխանակելու հույսով, ապա դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձել է աճուրդի առարկա, իսկ դա անընդունելի է¦,- ասվում է Հայաստանի նախկին արտգործխնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունում:
§Անկախության ճանաչման օրվանից Հայաստանը հանդես է եկել որպես Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կողմնակից: Բայց մեր անցյալը համատեղ հաղթահարելու մեր ցանկությանը պաշտոնական Անկարան արձագանքեց ձգձգելով եւ բազմաթիվ արգելքներով: Անզիջում հարեւանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը հենց զիջում է: Ձեռք մեկնել կառավարությանը, որը հովանավորում է Հայոց ցեղասպանության ժխտումը լուրջ, խոշոր զիջում է, որն անվտանգության տեսանկյունից կարող է հետեւանքներ ունենալ¦,- նշվում է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի հայտարարությունում:
Սեփական պատմությունը ժխտելու հետ մեկտեղ Թուրքիան շարունակում է Հայաստանի կառավարության բարի կամքի դրսեւորումը: §Ես չեմ ուզում որ մենք կասկածենք Հայաստանի կառավարության անկեղծ մտադրությունների հարցում: Բայց այդ բարի կամքի դրսեւորումից իրադրությունն այնքան է փոխվել, այնքան նախապայմաններ են առաջ քաշվել, որ ամբողջ գործընթացն այժմ գտնվում է անորոշ վիճակում: Այս ամենի վերջին դրսեւորումը դարձավ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին երկու երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը¦,- ընդգծվում է Վարդան Օսկանյանի հայտարարությունում:
Նախկին արտգործնախարարի խոսքերով, անկախությունից ի վեր բոլոր կառավարություններին հաջողվել է դիմագրավել Հայաստանից զիջումներ պոկելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերին: §Ես հույս ունեմ, որ Հայաստանի այժմյան ղեկավարությունը բավականաչափ խոհեմություն եւ վճռականություն կունենա անելու այն, ինչ նախորդները¦,- ասել է Օսկանյանը:

ministr
11.05.2009, 18:47
Անհապաղ դադարեցնել Թուրքիայի պետության հետ տարվող բոլոր բանակցությունները, երբ ով հասնում ԱՄՆ,Եվրոպայում,Ռուսաստանում միայն այդ բանակցությունները ողջունում է, կնշանակի քաղաքական խարակիրի Հայաստան պետության համար։
Կարևորը մեզ համար դա ողջունելի լինի: Եթե էդ սիլի բիլիի տակը չենք տեսնում ինչ կա մեզ պետք ա դա? Եթե ինչ որ գերշուստրի արտաքին քաղաքականություն ունենայինք էդքան չեինք մտահոգվի:



Հայ ժողովրդի թիվ 1 թշնամի Թուրքիա պետությունը չի կարող համարվել, քանի դեռ չկան փաստացի թշնամական հայտարարություններ այդ պետության կողմից։

Թուրքիան եղել ա, կա ու կլինի Հայաստան պետության ամենամեծ թշնամին անկախ ամեն ինչից: Խոսքը որևէ բարի Սուլեյմանի կամ Ահմեդի մասին չի, որ հայ տեսնելիս աչքերը լցնում է ու ասում ես քո հետ պրոբլեմ չունեմ (իրականում չունի): Խոսքը թուրքական քաղաքականության, պանթուրքիզմի (ինչքան էլ որ ուտոպիա լինի) մասին ա: Հլա Թուրքիան հերիք չէր, Ադրբեջանն էլ մյուս կողմից: Քանի ջարդ պտի տենանք, որ ազգովի համոզվենք, որ էդ երկիրը չի կարող մեզ լավ ցանկանա?



Ճանապարհային քարտեզ հասկացողությունը նորմալ պայմաններում նշանակում է ընդհամենը պատրաստակամություն լուծել խնդիրներ։

Չէ, պատրաստակամությունից շատ ավելինա, դա գործողությունների ծրագիրա, տեսլական, ապագայի քայլեր.... որի մասին ոչ մեկս խաբար չի:



Այն որ աննոռմալ պայմաններում է այդ ճանապարհը ուրվագծվել ու անհայտ է ինչ է այն պարունակում, դրա դեմ է պետք հայտարաություններ անել և ոչ թե ինքնին բանակցություններ ու հարաբերություններ հաստատելու ցանկության դեմ։

Սկզբիցա պետք սկսել... առհասարակ ինչ շահ ունենք էդ ծրագրից: Կարծում ես մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատելուն, սահման բացելուն?


ՄԵԾԱՑԵՔ միքիչ, Երկիր մոլորակում մենակ ապրել չի ստացվի, իսկ հայությամբ գաղթել լուսին կամ մարս դեռ չի լինի...

Խոսքը մեծանալ փոքրանալու մասին չի, խոսքը պատմության դասերը չմոռանալու, իրականության զգացումը չկորցնելու և սիրուն խոսքերին կամ ժպիտներից երկինք չթռնելու մասինա:

Հ.Գ. Բայց չի նշանակում, որ էն հայտարարությանը կողմ եմ...

voter
13.05.2009, 19:14
......
Թուրքիան եղել ա, կա ու կլինի Հայաստան պետության ամենամեծ թշնամին անկախ ամեն ինչից: Խոսքը որևէ բարի Սուլեյմանի կամ Ահմեդի մասին չի, որ հայ տեսնելիս աչքերը լցնում է ու ասում ես քո հետ պրոբլեմ չունեմ (իրականում չունի): Խոսքը թուրքական քաղաքականության, պանթուրքիզմի (ինչքան էլ որ ուտոպիա լինի) մասին ա: Հլա Թուրքիան հերիք չէր, Ադրբեջանն էլ մյուս կողմից: Քանի ջարդ պտի տենանք, որ ազգովի համոզվենք, որ էդ երկիրը չի կարող մեզ լավ ցանկանա?
......


Թուրքիան եղել է պանթուրքիզմի դրոշակակիրը, քանի դեռ դա ԱՄՆին հետաքրքիր է եղել, ԽՍՀՄի թուրքալեզու հանրապետությունների վրա ազդեցություն ունենալու ու արաբական երկրներին օսմանական կայսրության վերականգնման վտանգ ստեղծելու առումով։

Դրա համար պան-թուրքիզմի կրողներին էլիտար աթաթուրքիստներին ԱՄՆն ու Եվրոպան պահել են 70 տարի իշխանության գլուխ ու նույնիսկ 80ականներին երբ առաջին անգամ պարզ դարձավ, որ իսլամիստները իշխանությունը Թուրքիայում իրենցով են անում, նույնիսկ ռազմական հեղաշրջում անել թույլատրեցին, նման ստրատեգիական կարևոր երկրում ու ԱՄՆ զորքերի առկայության պայմաններում։

Երդողանի իսլամիստների կուսակցությունը Հայաստանի դեմ այն է դեպի միջին արևելք պան թուրքիզմի տարածման կամ օսմանական կայսրության վերականգնման առումով նկրտումներ չի ցուցաբերել ու կարծում եմ, որ չի էլ ցուցաբերի։ Նրանք ռեալիստ են ու ձգտում են կապեր հաստատել իրենց համահավատ եղբայրների հետ ու մեծացնել իրենց ազդեցությունը միջին արևելքում և ոչ թե վերևից իշխել նրանց վրա, ինչպես էլիտարիսնտերը-ռազմական աթաթուրքիստ մեքենան թուրքիայում դա արել ու անում է արդեն այդքան տարի, պահելով աշխարում ամենամեծ բանակներից մեկը ԱՄՆ, Ռուսաստան ու Չինաստանից հետո...

Մեծ բանակի առկայությունը անմիջական առընչություն ունի տարածքում իշխող լինելու ձգտումների հետ։

Բայց վերջին տարիների զարգացումները ու ԱՄՆի ինչպես նաև Ռուսաստանի նպատակները միջին արևելքում իրենց ազդեցությունը մեծացնելու առումով, հանգեցնելու է եթե արդեն չի հանգեցրել, Թուրքիայի ապառազմականացմանը ու ցանկացած ԻԶՄԻ ձգտումների չեզոքացմանը։

Թուրքիային առաջարկվել է դառնալ ԱՄՆի կամակատարը միջին արևելքում ու կովկասում, ինչի համար Թուրքիան ստիպված է լինել հոժար ու բարիդրացիական բոլորի հետ նաև Հայաստանի։ ՈՒ միառժամանակ Ռուսաստանը նույնանման առաջարկությամբ ու հետաքրքրությամբ է տոգորված Թուրքիայի նկատմամբ, տեսնոլվ նրանում հավատարիմ գործնկերի - որպես դեպի Եվրոպա Ռուսաստանյան բարիքների տեղափոխման ճանապարհ։

Այնպես որ, եթե 1992ին և Ռուսաստանը և ԱՄՆն մատ թափ տվեցին այն ժամանակվա իսկապես պան թուրքիստական իմպերիալիզմով տառապող իշխանության վրա ու թույլ չտվեցին ներխուժել Հայաստան, այս անգամ էլ թույլ չեն տա։
Ավելին, կարծում եմ Թուրքերը ուղղակի իրենք չեն էլ պատրաստվում ռազմական ներխուժումներ կազմակերպել, որևիցե գոտի, անգամ հյուսիսային Իրաք, քուրդիստան չեն մտնի հասկանում են, որ դա իրենց ոչինչ էլ չի տալու, բացի բարոյական բավարարվածություն, այն էլ միայն այն դեպքում եթե ռազմական տրամադրվածություն ունեն։ Իսկ ռազմական տրամադրվածություն Էրդոգան-Գյուլի կառավարությունը չունի, հակառակը նրանք ամեն կերպ փորձում են չեզոքացնել թուրքական ռազմական համակարգի ազդեցությունը երկրում։

Այս ամենը հենց այսօր ամենաառաջնային դիվանագիտական դաշտն է, որտեղ Հայաստանը իր դերակատարությունը ուզի չուզի արդեն սկսել է, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ձգտումներով ու նախաձեռնությամբ։ Դադարեցնել այսօր այդ բանակացությունները, արդեն ասեցի, կնշանակի Հայաստանի ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ու նրա դիվանագիտական դաշտում զրօյացում։
Ինքնին Հայաստանը այդ դիվանագիտական դաշտում ասելիք չունի ու միայն կարող է ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ այն ամենի հետ ինչ արվում է ու հուսալ, որ հիմնականում Հայ ժողովրդի շահերից բխող որոշումներ կկայացնեն ԱՄՆն ու Ռուսաստանը։ Այդ առումով է, որ ոչ մի նշանակություն չունի ով է այսօր ՀՀ ներկայացուցիչը ու ինչքան լեգիտիմություն ունի նա իր եկրում, ընդհամենը կոտոշություն չպիտի անել, որ Հայ ժողովրդին չհնձեն, որպես խանգարող մոլախոտ - իսկ որ կարող են անել, նրանում կասկած չկա։

Կանեն ոչ թե ֆիզիկապես այլ տնտեսապես ու բարոյապես ուղղակի կհայտարարեն, որ թույլ են տալիս Հայերին քոչել Ռուսաստան, Եվրոպա ու ԱՄՆ, այնտեղ տեղավորվելու, տեղափոխվելու ֆինանսական օգնություն կխոստանան ու Հայաստանը մի տարում կդատարկվի....