PDA

Դիտել ողջ տարբերակը : Ատամնահատիկ կամ ակռահատիկ



ars83
07.05.2009, 16:36
Մի անգամ գրեցի այլ թեմայում, արձագանք չեղավ, ստեղծում եմ առանձին թեմա:

Ակռահատիկը սովորոբար կատարում են փոքր երեխայի առաջին ատամը դուրս գալու ժամանակ: Խաշում են լոբի, ոլոռ, ձավար, ապա երեխայի գլուխը ծածկում են մոմլաթի կտորով և այդ խառնուրդը լցնում գլխին: Երեխայի առջև դնում են տարբեր իրեր՝ գրիչ, մկրատ, թել ու ասեղ, մեխ, թղթադրամ, և այլն: Համարվում է, որ երեխան ապագայում կընտրի այն մասնագիտությունը, որը բնորոշող առարկան առաջինը վերցնի՝ գլխին ուտելիքը լցնելուց հետո:

Եթե ձեր պատվին ակռահատիկ կազմակերպել են, ապա կարող եք գրել այս թեմայում, պատմեք ձեր ընտրության մասին և նրա մասին, թե ինչքանով այն իրականացավ ;)

Ես ակռահատիկի ժամանակ գրիչ եմ վերցրել http://www.funportal.info/smiles/smile279.gif
Երևի այդ ժամանակվանից էլ ծնվել է սերս գրել-կարդալու վերաբերյալ :read
Ինչ խոսք, տեխնիկայի առաջընթացը որոշ ուղղումներ ևս մտցրել է մանկական ընտրության կատարման գործում http://www.evangelie.ru/images/smilies/type.gif

Քույրս ակռահատիկի ժամանակ մկրատ է վերցրել /կասկածում եմ՝ գլխին տաք ապուր լցնողներից վրեժը լուծելու նպատակով, բայց այն ժամանակ դա ընկալվել է որպես ապագա դերձակուհի դառնալու նշան/: Ընտրած մասնագիտությունը ոչ մի կապ չունեցավ մկրատի հետ:

Գաղտնիք չէ, որ «էս դարի» երեխաներն ավելի գործնական են: Եղբորս տղայի ակռահատիկի ժամանակ /մոտ 12 տարի առաջ/ սեղանին ինչ ասես կար դրված, և երեխային անընդհատ մատնացույց էին անում տարբեր իրեր: Բայց ոչ դանակ-մկրատի փայլը, ոչ կարմիր գրիչը, ոչ որևէ այլ իր չգրավեցին Միքայելի ուշադրությունը. նա վճռական տեսքով ձեռք գցեց սեղանին դրված 50 դոլարանոց թղթադրամը և հետո երկար ժամանակ այն ոչ ոքի չէր տալիս: :))

Ձայնալար
07.05.2009, 17:01
Ես դոլլար չեմ վերցրել :( էն ժամանակ չկար, փոխարենը ռուբլի կար, որը և սիրով նախընտրեցի :D Բայց հլը որ մեծահարուստ դառնալուս ուղին չի ուրվագծվում :D

Elmo
07.05.2009, 17:02
Ինձ ատամհատիկ չեն արել:

Yellow Raven
07.05.2009, 17:12
Ինձ ատամհատիկ չեն արել:

Իսկ ինձ արել են,բայց չեն հիշում ինչ եմ վերցրել:D

ԿԳԴ
07.05.2009, 17:31
Ինձ էլ չեն արել ատամնահատիկ, :( հիմա ուշ կլինի՞, որ անեն: :D

Ձայնալար
07.05.2009, 17:34
Սաթ, ասում են 100-ից հետո մարդիկ նորից ատամ են հանում: Բան չմնաց, համ էլ նոր մասնագիտություն կարաս ընտրես ;)

ԿԳԴ
07.05.2009, 17:38
Սաթ, ասում են 100-ից հետո մարդիկ նորից ատամ են հանում: Բան չմնաց, համ էլ նոր մասնագիտություն կարաս ընտրես Իմաստությանս ատամները դեռ դուրս չեն եկել, հենց դուրս գան ատամնահատիկ եմ կազմակերպելու, բայց վրձին չեմ դնելու, նորություն եմ ուզում: :))

Elmo
07.05.2009, 17:39
Իմաստությանս ատամները դեռ դուրս չեն եկել, հենց դուրս գան ատամնահատիկ եմ կազմակերպելու, բայց վրձին չեմ դնելու, նորություն եմ ուզում: :))

գերանդի դիր Սաթ ջան:

Rammer
07.05.2009, 18:57
Ես դաշնամուր եմ վերցրել...Ընենց ծանր էր, մինչև հիմա հիշում եմ. :)

Լուսաբեր
07.05.2009, 20:21
Մեր մոտ ատամհատիկին կռքենի են ասում-կռեք՝ ատամ բառից :))
Էլի էտ ոլոռով լոբով ճաշից են սարքում ու բարեկամներով հավաքվելով, երեխայի վրա են լցնում էտ ճաշը ու հավաքելով ամանները լցնում ու ուտում են :) Բայց չեմ տեսել, որ ինչ-որ իրեր դնեն երեխայի մոտ որպեսզի ընտրի :esim Դրա համար ինձ, երբ ատամհատիկ են արել իրեր չկար ընտրելու :cry2

Բայց, որ առաջին քայլերս եմ արել մեծ տատիս /մամայի տատին/ կոշիկիս մեջ 25ռուբլիա դրել :))

Սամվել
07.05.2009, 20:28
Քրոջս երեխեն Մկնիկա վերցրել :))

Ուլուանա
08.05.2009, 02:28
Մայրս ասում է, որ գրիչ եմ վերցրել։ :)
Հիմա որ մտածում եմ՝ դժվար թե ավելի համապատասխան իր վերցնեի։
Նախ գրելն իմ տարերքն է. սիրում եմ գրել՝ ցանկացած իմաստով՝ թե՛ ստեղծագործել, թե՛ օրագրային գրառումներ անել, թե՛ պարզապես գրի առնել զանազան կարևոր ու անկարևոր, մեծ ու մանր–մունր բաներ։ Գրչով գրելու ֆիզիկական պրոցեսն անգամ հաճելի է ինձ համար։ :) Աշխատանքս էլ միշտ կապված է եղել գրելու հետ՝ թարգմանություն, սրբագրություն, լրագրություն։ :) Մի խոսքով՝ ինչ ինձ հիշում եմ՝ գրիչը միշտ ինձ հետ է։ :love

Chuk
08.05.2009, 02:29
Ես էլ եմ գրիչ վերցրել :(

Ուլուանա
08.05.2009, 02:31
Ես էլ եմ գրիչ վերցրել :(
Բա ինչի՞ տենց դարդոտած որ։ :unsure

Chuk
08.05.2009, 02:49
Բա ինչի՞ տենց դարդոտած որ։ :unsure

Բա նորմալ բան չկա՞ր, վերցնեի :(

Ribelle
08.05.2009, 05:14
Ես կարմիր գույնի մանիկյուր եմ վերցրել:) դարձա իրավաբան:D

Մինչև հիմա թուլություն ունեմ վառ գունյների նկատմամբ:love:oy

Ձայնալար
08.05.2009, 11:29
Քրոջս երեխեն Մկնիկա վերցրել :))

Եղբորս աղջիկն էլ՝ խեղճ երեխա :(

Second Chance
08.05.2009, 11:47
Ես մկրատ եմ վերցրել, դարձա հագուստի մոդելավորող:

Փոքր եղբայրս փող է վերցրել էս տարիա դպրոցն ավարտում տեսնենք ինչ կլնի:D

comet
08.05.2009, 14:17
Մայրս ասում է, որ գրիչ եմ վերցրել։ :)
Հիմա որ մտածում եմ՝ դժվար թե ավելի համապատասխան իր վերցնեի։
Նախ գրելն իմ տարերքն է. սիրում եմ գրել՝ ցանկացած իմաստով՝ թե՛ ստեղծագործել, թե՛ օրագրային գրառումներ անել, թե՛ պարզապես գրի առնել զանազան կարևոր ու անկարևոր, մեծ ու մանր–մունր բաներ։ Գրչով գրելու ֆիզիկական պրոցեսն անգամ հաճելի է ինձ համար։ :) Աշխատանքս էլ միշտ կապված է եղել գրելու հետ՝ թարգմանություն, սրբագրություն, լրագրություն։ :) Մի խոսքով՝ ինչ ինձ հիշում եմ՝ գրիչը միշտ ինձ հետ է։ :love

Chuk-ի խոսքերից

Ես էլ եմ գրիչ վերցրել


Դե էն ժամանակ կլավիատուրա չկար, որ վերցնեինք:esim

Ariadna
08.05.2009, 14:34
Ես էլ եմ գրիչ վերցրել :(

Ես էլ եմ գրիչ վերցրել :)

Chuk
08.05.2009, 14:48
Ես էլ եմ գրիչ վերցրել :)

Բա ինչի՞ տենց ուրախ :'

ars83
08.05.2009, 14:53
Բա ինչի՞ տենց ուրախ :'

Իսկ դու ի՞նչ կուզենայիր վերցնել, որ այդպես տխրել ես:

Sona_Yar
08.05.2009, 14:56
Ատամնահատիկ, չգիտեմ, ունեցե՞լ եմ , թե՞ չէ...Բայց ծնվելուց հետո, երբ պորտալարիս կապն ընկել է, տատս, մտածված, տարել ու դպրոցի բակում է գցել...:)Դարձա ուսուցչուհի...

Chuk
08.05.2009, 15:19
Իսկ դու ի՞նչ կուզենայիր վերցնել, որ այդպես տխրել ես:
Դուբինկա :love
Կարմիր բերետավոր կդառնայի :oy

Ariadna
08.05.2009, 15:38
Բա ինչի՞ տենց ուրախ :'

Ուղղակի ուրախացա, որ մենակ ես չեմ :)

Ձայնալար
08.05.2009, 15:40
Կարմիր կեպկադ տուր մկրատ վերցնողներին թող կարմիր բերետ սարքեն :))

Rammer
08.05.2009, 16:06
Դուբինկա :love
Կարմիր բերետավոր կդառնայի :oy
Բայց ինչքան գիտեմ կարմիր բերետավորի համար դուբինկա չեն դնում այլ անասուննննննն-ի գլուխ...

Ռուֆուս
09.05.2009, 15:16
Ես գիրք եմ վերցրել, բայց գրադարանավար կամ քննադատ չդառա :D

ars83
09.05.2009, 15:21
Ես գիրք եմ վերցրել, բայց գրադարանավար կամ քննադատ չդառա :D

Գրազ՝ վերցրածդ գիրքն եղել ա "Javascript: The definitive guide" (1st կամ 2nd edition), հը՞ Ռուֆ ;)

Ռուֆուս
09.05.2009, 15:30
Գրազ՝ վերցրածդ գիրքն եղել ա "Javascript: The definitive guide" (1st կամ 2nd edition), հը՞ Ռուֆ ;)

:D :D :D

Չէ, ինչքան հիշում եմ կոմունիստական ինչ-որ գրականություն ա եղել, դրա համար էլ մեծացա սոցիալիստ դարձա :)

Հայկօ
09.05.2009, 18:38
Դուբինկա :love
Կարմիր բերետավոր կդառնայի :oy

Բայց ինչքան գիտեմ կարմիր բերետավորի համար դուբինկա չեն դնում այլ անասուննննննն-ի գլուխ...

Չէ: Ուրիշ բան ա պետք: Բայց ինչքան գիտեմ՝ ատամհատիկի սուրբ սեղանին, էն անմեղ էրեխու առաջ բժշկական, լատեքսից հարմարանքներ չեն դնում: Անհարմար ա, տո՜: Թու թու թու, չար սատանա...

Astghik
26.08.2010, 11:53
Ես հիմա եմ պատրաստվում իմ աղջկա ատամնահատիկը կատարեմ, տեսնեմ ինչ կընտրի.... ապուրի մասին չգիտեի, ես լսել էի, որ չարոզ են լցում երեխայի գլխին