PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուշադիր քայլեք



քաղաքացի
25.12.2006, 20:05
Ամեն տարի՝ ձմեռները, երբ առաջին ձյունը գալիս ու կիսատ հալվում է ու սառույց է դառնում:
Առանց բացառության ինքս ամեն ձմեռ հավեսով ընկնում եմ: Անցյալ տարի 2 անգամ ընկել եմ ուրիշին օգնելու պատճառով (զոհեր չեղան :D ): Այս տարի դեռ ոչմեկին չեմ փորձել օգնել, դեռ չեմ ընկել ;)
Ես ընկնել կոտրվելուց չեմ վախենում և առանց վախենալու քայլում եմ:
Իսկ դուք ինչե՞ր եք մշակում հանգիստ ու անվախ քայլելու համար:

Արսեն
25.12.2006, 20:32
ես օրինակ նենց պլատֆորմով կոշիկ եմ առնում, որ եթե <ուզենամ էլ>, չեմ ընկնի.

Ուլուանա
25.12.2006, 20:44
Վերջին տարիներին արդեն ավանդույթի պես ձմռան ընթացքում գոնե մի անգամ սայթաքում ու շրմփում եմ գետնին :cry, որից հետո որոշ ժամանակ կապտուկներով եմ ման գալիս։ :bl Օդ եմ թռնում (ահագին բարձր), հետո՝ շրը՜մփ... մեջքի վրա գետնին... :oy

Artgeo
25.12.2006, 21:23
Մեր բակում, ինչ ես ապրում եմ ու ասում են, դրանից շատ առաջ էլ, տարին տասերկու ամիս, ջուր ա հավաքվում։ Դե գիտեք, զարգացած, երկնիշ թվերով զարգացող, բոլոր երկրների բակերում էլ տենցա։ Էս ջուրը ջուր չեղած ժամանակ քչանումա ու սառում։ Հա, ի դեպ, նույն էդ երկրում, ջուրը երկու-երեք ժամ են տալիս։ Հետո որ ջուրը տալիս են, էս սառուցի վրա ջուր ա ավելանում ու նորից սառում։ Վրաից էլ ձյունա գալիս ու... Կարճ ասած, բոլորիդ հրավիրում եմ մեր բակ՝ սահուկադաշտ։ ԱՆՎՃԱՐ։ Հենց հոգնեք ու/կամ սուրճ ուզենք, կբարձրանաք մեր տուն։ Բակի մեջտեղում էլ կլոր երկաթներ են, դրանցից կբռնվեք, որ չընկնեք։ :)

Kita
25.12.2006, 21:34
այս տարի ընկել եմ...երեք տառի է չէի ընկել, երևի որոշեցին վերևում, որ շատ է...:angry
ու ինստի դեմը:D

Լոս
26.12.2006, 07:22
Շատ զվարճալի մարդածին ֆենոմենա էտ սառույցի վրա ընկնելը։

ուրեմն։ վոտերը միքիչ ծալելով ծանրության կենտրոնը մոտեցնում ենք գետնին, որպիսզի ընկնելու հավանականությունը պակասի։ Ակա պինգվինի պես :Ճ

Angelina
26.12.2006, 10:07
Ես ընդհանրապես չեմ ընկնում: Բայց հանկարծ աչքով չտամ: :P

StrangeLittleGirl
26.12.2006, 13:32
ուրեմն։ վոտերը միքիչ ծալելով ծանրության կենտրոնը մոտեցնում ենք գետնին, որպիսզի ընկնելու հավանականությունը պակասի։ Ակա պինգվինի պես :Ճ
Ես որ պինգվինի պես քայլում եմ, ինձ ձեռ են առնում :D Իսկ ընդհանրապես, չնայած ես շատ հեշտ ընկնող մարդ եմ, որովհետև անուշադիր եմ քայլում, բայց ձմեռները մենակ վազելուց եմ ընկնում :D

Cassiopeia
26.12.2006, 13:43
Իմ մոտ վայրէջք կատարելը շատ լավ է ստացվում, մանավանդ մեր ճամփեքին… Մեր դիքերով քայլողը շատ լավ կասկադիոր կարող է աշխատել նմանատիպ ֆիլմերում…:D

Երվանդ
26.12.2006, 13:45
Ինձ դուրա գալի որ մարդիկ ընկնում են(անվտանգ):) , նենց շփոթված տեսք են ստանում հետո նամանավանդ աղջկեքը:D

StrangeLittleGirl
26.12.2006, 14:02
Իմ մոտ վայրէջք կատարելը շատ լավ է ստացվում, մանավանդ մեր ճամփեքին… Մեր դիքերով քայլողը շատ լավ կասկադիոր կարող է աշխատել նմանատիպ ֆիլմերում…
Բայց ձեր դիքերով քայլելը շատ հաճելի է: Քեզ ֆիլմում ես զգում, ամեն մի քայլդ մտածված ես անում: Պատկերացրու, ձեր կողմերում ընդհանրապես չեմ ընկել:

Cassiopeia
26.12.2006, 14:05
Բայց ձեր դիքերով քայլելը շատ հաճելի է: Քեզ ֆիլմում ես զգում, ամեն մի քայլդ մտածված ես անում: Պատկերացրու, ձեր կողմերում ընդհանրապես չեմ ընկել:
Դե, մեր դիքերով չես բարձրացել, բայց հաստատ դպրոցի դիմացի դիքը իջել ես ու բարձրացել… դա էլ քեզ օրինակ;)
Ու պատկերացրու, որ էդ դիքերով բարձրանալն ավելի դժվար է քան իջնելը… Իջնելուց, որ սխալ քայլ ես անում, միանգամից հայտնվում ես ներքևում… (մարմնական վնասվածքներով կամ առանց)… Իսկ բարձրանալուց, անցյալ տարի էր կարծեմ, մի տեղ "լռվել մնացել էի": Մի քայլ անում էի ու ընկնում, հենց փորձում էի կրկին առաջանալ… նույն տեղում 3-4 անգամ վայրէջք կատարեցի:D

StrangeLittleGirl
26.12.2006, 14:13
Հա՛, բարձրանալ չեմ փորձել: Ես միշտ իջել եմ :D

Cassiopeia
26.12.2006, 14:19
Հա՛, բարձրանալ չեմ փորձել: Ես միշտ իջել եմ :D
Ուղղակի բարձրանալուց ընկնելն այն առավելությունն ունի, որ տեսնում ես թե ուր ես ընկնում:D

Վազգեն
27.12.2006, 06:00
Մի քանի տարուց ավել կլինի, որ չեմ սայթաքել։:P Ես չնկնելու իմ հնարքը ունեմ։ Սայթաքուն մասերով մանր–մանր քայլերով եմ գնում, միշտ օգնել է։

քաղաքացի
27.12.2006, 11:40
Մի քանի տարուց ավել կլինի, որ չեմ սայթաքել։:P Ես չնկնելու իմ հնարքը ունեմ։ Սայթաքուն մասերով մանր–մանր քայլերով եմ գնում, միշտ օգնել է։
Ինսկ եթե սառույցը վրա ձյուն է լինում, այդ դեպքում ինչպե՞ս ես նկատում սայթաքուն մասերը։

Վազգեն
27.12.2006, 12:13
Ինսկ եթե սառույցը վրա ձյուն է լինում, այդ դեպքում ինչպե՞ս ես նկատում սայթաքուն մասերը։
Դե այդ ժամանա արդեն էլ ընտրության հանարավորություն չեմ ունենում ու գետնին եմ հայտնվում։:D

Cleopatra
28.12.2006, 17:23
Վայ այս թեման շատ արդիական է, դե ինչ ասեմ մի երկու խորհուրդ էլ իմ կողմից;) Եթե ես քայլում եմ սառույցի վրայով ապա դա քայլել չի կոչվում այլ սահել:D ես ոտքերս չեմ բարձրացնում գետնից այլ ինչպես չմուշկների վրա սահելով անցնում եմ վտանգավոր զոնան;)

StrangeLittleGirl
28.12.2006, 17:31
Մի հատ էլ երթուղայիններին խորհուրդ տվեք ոնց «քայլեն», թե չէ դիքերով չեն կարողանում բարձրանալ, դրա պատճառով դասից 40 րոպե ուշանում եմ :(

Աբելյան
18.01.2007, 09:57
ես միշտ 4 վերջույթների վրա եմ ընկնում: Իմ համար ընկնելը պրոբլեմ չի:

Breath of wind
16.11.2007, 14:09
նորից գալիսա ընկնելու սեզոնը :(

xman
16.11.2007, 14:24
նորից գալիսա ընկնելու սեզոնը :(
իսկ չընկնելու համար պետք է պահպանակ օգտագործել…

Արամ
18.11.2007, 22:36
իսկ չընկնելու համար պետք է պահպանակ օգտագործել…

Մենակ հայերը կարան Սապոգին Պահպանակ ասեն:P

Taurus
18.11.2007, 22:39
ես մինչև ընկնում եմ հասցնում եմ կանգնել, էտ էլ բոյով մարդու առավելություններից մեկն ա:P

Guest
18.11.2007, 22:55
ես մինչև ընկնում եմ հասցնում եմ կանգնել, էտ էլ բոյով մարդու առավելություններից մեկն ա:P

Իսկ ես մազոխիստ եմ:love Մինչև ընկնելը կարում եմ կարգին ռազգոն հավաքեմ… շրխք:bl դզում ա:love

Աբելյան
19.11.2007, 16:32
դզում ա՞ :o
ես էլ եմ էս ձմեռ փորձելու

Lilushik
23.12.2007, 20:27
Գիտեք՝ մի բան եմ նկատել, երբ ընդհանրապես չեմ մտածում ընկնելու մասին, չեմ ընկնում…
Իմ փորձից ձեզ խորհուրդ, եթե չեք ուզում ընկնել, քայլեք որքան հնարավոր է արագ, գրեթե վազելով…Օգնում է:hands…

Belle
23.12.2007, 20:59
Ընկնելա պետք, որ բարձնալու հաճույքը զգաս: :hands
Ափսոս ես շաաատ հազվադեպ եմ ընկնում`տաիրն մի անգամ: :(

Աբելյան
17.01.2008, 12:30
էս տարի արդեն 2 անգամ ընկա

Մի անգամ ինտերնետ մտնելուց, որովհետև գետինը թաց էր (2 ոտի ու մի ձեռի վրա եմ ընկել), մի անգամ էլ՝ փողոցն անցնելուց: Վռազ էի, դե մայթերին մոտ միշտ էլ սառույց մնացած ա լինում, սղղացի, լավ ա ավտո-մավտո չկար (էտ անգամ էլ երկու ոտի ու երկու ձեռի վրա եմ ընկել)

VisTolog
17.01.2008, 12:39
Մեր շենքի դեմը. մինչև խոր ամառ մերկասառույցա::(

ChildOfTheSky
17.01.2008, 12:41
Դեռ չեմ ընկել , բայց մի 2 անգամ գյաբռլամիշ լինելուց եմ պրծել , իսկ անցյալ տարի ծախկաձորում եմ ընկել դահուկներով իջնելուց ընթացքում մի քանի անգամ գլուխկոնծի տալով , ԱԴՐԵՆԱԼԻՆ :

Undina
17.01.2008, 13:19
Իմը ավելի դժվարա… Քանի որ աշխատանքի բերումով պիտի միշտ սոլիդ տեսք ունենամ բարձրակրունկ "սապօկ"-ներով եմ… Փողոցում քայլում եմ ամեն քայլից առաջ մտածելով…:D դեռ էս տարի չեմ ընկել, բայց եթե մի շաբաթ էլ անընդմեջ էս "սապոկ"-ները հագնեմ, հաստատ կընկնեմ;)

ChildOfTheSky
17.01.2008, 13:22
Մեր փողոցները ստեղծում են ակտիվ ապրելակերպի համար անհրաժեշտ բոլոր պայմանները :

Malu
17.01.2008, 13:36
Վերջին անգամ անցյալ տարի եմ ընկել, հենց ծննդյանս օրը սահադաշտի կողքը:
Մի քանի օր առաջ Երվանդի հետ քայլում էինք, թևը մտա, իբր ես չընկեմ, բայց 2 անգամ իրեն փրկեցի ընկնելուց: Թե ասա հույսս ում վրա էի դնում :P
Պարզապես պետք է ուշադիր լինել, թե ոտքդ ուր ես դնում, ու չփորձել մեծ քայլերով վազել :) Համ էլ պետք է վստահ քայլել, պինդ քայլերով, և ոչ թե վախվխած ;)

Երկնային
21.02.2008, 01:46
Անցած տարիներին համարյա ոչ մի անգամ չէի ընկնում սառույցի վրա…
բայս էս տարի մի քանի անգամ արդեն հաջողացրել եմ… այն էլ միշտ «ակումբի» հանդիպումներին գալուց… :D երկու անգամ նույնիսկ աստիճաններով գլորվել եմ…:D

Shah
23.07.2010, 13:30
Իսկ դուք ինչե՞ր եք մշակում հանգիստ ու անվախ քայլելու համար:

դրա երեսից եկա էստեղ էլի... :D