PDA

Դիտել ողջ տարբերակը : Եղիշե Չարենց



Մելիք
21.06.2006, 05:52
էրեխեք, Սահյանի մասին թեմաից ես սկսեցի սիրել նրան, թեև մինչև էտ էլ որոշ բաներ կաեդացել էի, ու դուրս եկել էր: Գուցե մեկն էլ էս թեմայով իր համար Չարենց բացահայտի: Ու թեև հասկանում եմ , որ "հայ գրականութըան գոհարներ" թեման բացվել ա, որ ամեն մի բանաստեղծի համար առանձին թեմա չբացվի, բայց Չարենցը ամեն մի բանաստեղծ չի: Չարենցը... այսինքն ես իմ վրա պատասխանատվություն չեմ վեցնի Չարենցին բնութագրելու, բայց էս թեման կբացեմ ու կխնդրեմ , որ ով ինչ ունի Չարենցից, դնի էստեղ: Էս դրածները ես ինտեռնետից եմ հանել, բայց իրա լավագույն գործերը ցհեմ ճարել, ով դնի, իրա արևը երկար-երկար ապրի:-)

Մելիք
21.06.2006, 05:54
Քույր, գուցե՜ չընկանք...
Գուցե մեկը,- ո՞վ-
Երազել է մեզ
Անլույս գիշերով...

Թվում էր հոգուս,
Թե երկուսս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք- երեք...

Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան-
Փնտրելով կորած
Ուղիները Տան:

Կամուրջներ չկան:
Իսկ գետը- վարար:
-Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար...

Մելիք
21.06.2006, 06:00
ՊԱՏԳԱՄ

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:--

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:-

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,

Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում--
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում...

Ափերին այն խավարտչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,--
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա'ն այս հեռուն...

Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ...

Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև'ն այդ արի,
Վառված հրով աշխարհի...
Չկա՜ ուրիշ արև է'լ.
Նա' է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևէ'...

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք

Իմաստությունն այն արար.--
Մեր անցյալի խորամիտ
Է'ջն այն արդար ու ռամիկ՝

Մեծահանճար ու վարար...

1933.V. 9

Սա աքրոստիկոս է, որի տողերի երկրորդ տառերով կազմվում է հետևյալ նախադասությունը." Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է":

Մելիք
21.06.2006, 06:02
Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան`
Ձգեցավ սևահեր զգեստ, բզկտված փշերով հազար
Անցնում ես հերկերով այս ամա, դարերով այնքա՜ն ծանոթ
Եվ - մաքուր ցորյանի նման - գրում ես հնչյուններ հայրենի...

1936

Մելիք
21.06.2006, 06:02
Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով
Քացի չեմ տալիս իմ ընկերներին,
Օ, ո՛չ, ես ինքըս եմ, ինքըս եմ օրերով
Եվ տարիներով "ընկածի" դերին
Եղել ենթակա և ընտելացել...
Ա՜խ, դժբախտաբար, օրերին այս մութ
Ոչ թե յամբով եք դուք ինձ հարվածել,
Այլ,- վատ եղբայրներ,- էշի ոտներով...

Մելիք
21.06.2006, 06:03
ՔԱՄԻՆ

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին, Աշնան քամին...
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին...

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով...

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք...

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին...

Մելիք
21.06.2006, 06:05
Չնչին, ինչպես Արարատին նետած քար`
Դավերը սև մարդուկների այդ անկար -
Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո`
Վայր են թափվում համայնացած քո կամքով -
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար...

Մելիք
21.06.2006, 06:05
ՌՈՒԲԱԻՆԵՐ

Ա
Այսպես` այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.-
Ախ, դեռ ինչպես ամենտատես Իմաստու՛նն է այն ասել –
Գիշերով է ելնում որսի այդ թռչունը իմաստուն:
Բ
Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան.
Քանի՜-քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես` միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,-
Եվ ո՛չ միայն հատակն, այլև - մակերեսը չտեսան:-
Գ
Դո՜ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու ոգի,
Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ –
Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի:
Դ
Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ` անգետ չարին ու բարուն:-
Ե
Մեր քերթությունը` մեր դարի ընթացքի հետ միասին`
Առնչվելով մեր տենչերին` երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա՜ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ:
Զ
Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու,-
Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում.
Բայց արդ` քո մեջ ծայր է առնում այլ մեղեդի մի անվերջ.-
Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում:
Է
Ա՜խ, շռայլ է լինում ոգին- լոկ մի՛ անգամ իր կյանքում.
Երբ վառվելով, մոխրանալով` իր վախճանին է հանգում.
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով` խինդով, ահով, ծնում է աստղ իր հանգույն:
Ը
Չի՛ շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին,
Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին.
Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան
Եվ կմնա գալիք կյանքում` անխորտակ ու ահագին:
Թ
Ամեն պոետ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած – որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
Ժ
Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
Գրի առած` լինի այդքա՜ն ինքնաբավ ու այդքան նո՛ր.-
Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ – ցոլք ու ցնորք հեռավոր:
ԺԱ
Զգում ես, որ անհուն ու խոր, ինչպես մի հանք անսպառ,
Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին.
Դեռ ի՜նչ գանձեր – անհուն, անծիր – պիտի հանես դու աշխարհ,
Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի:
ԺԲ
Առուներով, գետակներով, վտակներով անհամար
Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.-
Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար,
Անհատելի ու անդադար, անկերպարանք ու անձև:
ԺԳ
Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես.
Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես.-
Բայց ինչքա՜ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ-
Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես:
ԺԴ
Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ.
Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում:
Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ-
Անակնկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում:
ԺԵ
Ո՜վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն.
Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.
Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.-
Օ՜, հանճարե՛ղ ակնթարթ, դու ընթացքն ես – ու ոստում:
ԺԶ
Հե՜յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՜ն եք դուք երազել,
Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե.
Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած,-
Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ:
ԺԷ
Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ,
Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար.
Այսպես` նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
Ընդդեմ երկրի մեր հոյաշեն – դառնում են հոն ու գազան:
ԺԸ
Ո՛վ, երգիչներ, մեր մե՜ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն.
Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու.
Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց-
Դուք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն:
ԺԹ
Ո՛վ, Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ
Հանճարների,- դարձել ես արդ խժդժությանց մի կրկես.
Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ
Այգաբացեր անեզրական, որ դու կրում ես քո մեջ:
Ի
Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծայրանում,
Մա՛հն է կրկին ոխակայել` մռայլ նստած դարանում.
Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն-
Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանակն է նորանում:
ԻԱ
Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ,
Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի,
Կրկի՜ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով
Կյանքը հրեն ետ` դեպի հին օվկիանոսը սառույցի:
ԻԲ
Չի՛ ընդանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ.
Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ – մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ.
Գազանային ոհմակներով ինչքան էլ գան` պիտի լոկ
Արագացնեն մա՛հն իրենց սև - ու չքանան առհավետ:
ԻԳ
Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
ԻԴ
Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.
Մեկը – դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.
Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող.-
Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ:

1934

Մելիք
21.06.2006, 06:06
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արևաներկ -
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս` ավերակ ու արևաներկ....

Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն -
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր -
Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում...

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ -
Անյպես էլ սիրտս - անսփոփ, այնպես էլ սիրտս - անուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ -
Ախ, սի՜րտ իմ` բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր իմ` ո՜րբ ու անուրախ...

Մելիք
21.06.2006, 06:11
Դու - հողմային մշուշ ու մահ,
Դու - կրակի դուստր բարի,-
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:

Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:

Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա -
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...

Մելիք
21.06.2006, 06:12
ՄԱՐԻՈՆԵՏԿԱ

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին:

Ձեռքը շարժեց - մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց - մեռե՛լ, մեռե՛լ,-
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:

Ահա՛, ահա՛, - թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛... բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի:

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.-
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի -
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց...

Մելիք
21.06.2006, 06:15
***
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:

Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր...'

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ...

Մելիք
21.06.2006, 06:16
Երազում եմ այն երկիրը հեռավոր,
Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին`
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր`
Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին:

Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն...
Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես:
Աննյութացած- դու մանրանաս- ու կրկին
Հրա՜շք դառնաս` անդունդները արևես...

Ու երբ կանչեմ- դու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած-
Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ-
Ախ, կի՜ն- ցնորք, քո՜ւյր, Շամիրա՜մ ու Աստվա՜ծ

Մելիք
21.06.2006, 06:17
...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...

Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա...

Մելիք
21.06.2006, 06:18
Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, - աչքերդ փակի՛ր:

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր:

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՜ր...

Մելիք
21.06.2006, 06:19
Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-
Հոգևար հոգուս- աչքերիս վրա...

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա...

Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-
Խոնջացած, անհույս աչքերիս վրա...

Մելիք
21.06.2006, 06:19
Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:

Մելիք
21.06.2006, 06:20
"Կապուտաչյա Հայրենիքից"

Կա հոգեկան անհունության մի վայրկան,
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան
ՈՒ դառնում են ուղևորները ճամփից
Դուռս բաց է ,դուռս բաց է ձեր համար
Օ՛,հեռավոր բարեկամներ ու քույրեր,
Սիրտս վառել է կրակները անմար'
Հին երազները ու կարոտները հրե:
Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում
Հավատում էր կարոտակեզ ,որ կգաք,
ՈՒ կլինի հանդիպումի երազում
Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:
ա՛խ ես գիտեմ , որ դուք կգաք խնդագին,
Լույս կվարեք մառախուղում ու մուժում
ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի,
Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում:

Մելիք
21.06.2006, 06:21
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...

Մելիք
21.06.2006, 06:22
Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, նայեցե՛ք:
Ես գալիս եմ ահա- դարերից...
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:

Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն...
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:

Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ:-
-Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն,-
Պոռնիկի պեզ ընկած, աղոթքի պես հեզ...

Մելիք
21.06.2006, 06:23
"Խեղկատակ"-ից

Կուզե՞ք-երգեմ
Ձեզ համար,
Հիմա,
Այնպես երգեմ ,որ զգաք ինչ-որ կուզեք - սեր
Կուզեք - մահ:
Ես երգում եմ ,որ հուզեմ
Տալիս եմ երգս լուսե
ՈՒմ որ կուզեք ,թեկուզ նա լինի պոռնիկը վերջին
Դուր չի՞ գալիս ձեզ միթե այս քնքշությունը
Առջի

Ես երգում եմ ակամա:
Ինչ էլ երգեմ, կուզեք -սեր ,
կուզեք-մահ:
բայց չեմ կեղծում ես երբեք
լսեք երգերս
Ահա-
լսեք երգերս , բայց թե -
Չհարբեք:
Ես չեմ ուզում , որ հարբեք
լավ չէ , գիտե՞ք , երբ որ մի
Անհուն կարոտ դառնում է քաղցր
Քամի

Մելիք
21.06.2006, 06:25
Հեռացումի խոսքեր

Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել
Կյանքս ,որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի,կմարի-բայց երգս կա ,կապրի դեռ:

Կյանքս կանցնի կմարի, որպես կրակ ճահիճում
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս
Երգերիս մեջ -դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
Կարծես ուրիշն է երգում կապույտ կարոտս հուգուս:

Հավիտյան գոց ու անխոս թափառել եմ ու լռել
Ոչ ոք ,ոչ ոք ,չգիտե, արդյոք ինչ է կյաքս ,ես
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Կյաքս թողած անհունում-ես երգել եմ սերը խոր:

ՈՒ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան...
Մոտենում է քույր իմ ախ, իրիկունս միգամած,
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից
Ի՞նչպես ,ի՞նչպես ընդհունեմ կյանքիս բաժակը քամած:

Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներեն ինձ:
Գուցե հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս,ես
ՈՒ սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան....
-Ինչ էլ լինի , քույր իմ քույր, հեռանալիս չանիծես
Խեղճ կարոտը թևերիս , որ երբեք քեզ չհասան:

Մելիք
21.06.2006, 06:27
Առավոտ

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ
Հնացել եմ ես:
Ես արդեն հնացել եմ
Ես արդեն հիմա ծե´ր եմ,
Հեռացել ու անցել եմ _
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե´ր եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ իմ սիրտը պահել է
Կրակները հին:_
Ախ, գիտեմ, որ այդ դո´ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր:
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկանչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսկում է
Իմ հոգին հուզել_
Ես կարծես ծերացե´լ եմ.
Ծերացել ու դարձել եմ
ՈՒ նորից երազել եմ
Կարոտանք ու սեր...

Lionne_en_Chasse
21.06.2006, 06:47
Ծիածանը

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո´ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո´ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

Ուլուանա
21.06.2006, 18:03
«ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ» շարքից

ՍՈՆԵՏ

* * *

Ես ձեզ ինչպե՞ս չսիրեմ։ - Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի,
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար երգեր նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՛ն,
Ձեր շրթունքերը գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին,
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում,
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։

Եվ Դուք գիտե՞ք, որ սիրով հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի
Եվ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։


* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքին՝ լուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի,
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող,
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող։

Riddle
03.08.2006, 18:02
Հանճարեղ է, բայց սիրել ոչ մի կերպ չեմ կարողանում::nea

Simon
21.12.2006, 19:52
Հանճարեղ է, բայց սիրել ոչ մի կերպ չեմ կարողանում::nea

Ճիշտ որ կարդաս, երևի կստացվի::)

Simon
08.01.2007, 13:57
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...
1920.6.X

Angelina
08.01.2007, 17:21
Հանճարեղ է, բայց սիրել ոչ մի կերպ չեմ կարողանում::neaՊետք չէ, որ սիրես::think

Shauri
08.01.2007, 20:17
Չարենցից իմ ամենա–ամենա–ամենասիրած երկու բանաստեղծություններն են Մահվան տեսիլը ու Հարդագողի ճամփորդները... Հատկապես էս վերջինի համար գժվում եմ... :love

ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
(Սիրելի Վիվանին)

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:

Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ - ու հավիտյան երազել:

Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական -
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:

Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ -
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:

Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում -
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:

Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր - արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը - լուսավոր հեռուներ:

Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահակա՛ն աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:

Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում - արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն - հոգեվար:

Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու -
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի...

Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն -
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ -
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:

Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք...
1916-1917

***
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր -
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր -
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին...
1917

StrangeLittleGirl
08.01.2007, 21:54
«Մահվան տեսիլը» Չարենցի գլուխգործոցն է, ամենա-ամենան: Զարմանում եմ, թե ինչպես մինչև հիմա չի տեղադրվել այս թեմայում:
Ի դեպ, լավ հիշեցի, կարելի է ստորագրությունս փոխել ;)

Մելիք
09.01.2007, 17:19
Չարենցից իմ ամենա–ամենա–ամենասիրած երկու բանաստեղծություններն են Մահվան տեսիլը ու Հարդագողի ճամփորդները... Հատկապես էս վերջինի համար գժվում եմ... :love
Չարենցը լիքը ամենա-ամենա-ամենա-ներ ունի, ես չեմ կարա ասեմ էս ինչը քն մյուսից լավնա, ո՞րն ասեմ՝ "Նավզիկե՞ն", "Մարի, Էգ թռչո՞ւն"-ը, թե՞ չգիտեմ որը:

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ -
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:

Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք...
1916-1917

Բայց մեկա, փշաքաղվում եմ ամեն անգամ էս տողերից, մեկ-մեկ էս կարդալուց ամբողջ մարմինս դողում ա… անհնար բան ա, սենց նկարագրել էն միտքը, որ երևի ցանկացած մարդու մտքով անցնում ա: Բայց երևի ոչ մեկին էս թեմայով նույնիսկ իրանց սեփական մտորումները էդքան չեն հուզի, ոնց որ էս տողերն էն կարում հուզեն:

Srtik
19.02.2007, 10:28
Յոթը խորհուրդ գալիքի սերմնացաններին

Ո՜վ գալիքի սերմնացաններ, ո՜ր լիաբուռ
Նետելու եք ձեր սերմը մեր ձեռքերով հերկած
Այս դաշտերում, բերրի այս հերկերում՝
Մեր քրտինքով, երգով ու արյունով ներկած,-

Ո՜վ, որ գալու եք զվարթ ու թեթևաքայլ,-
Արևի և ոգու ծնծղաններով ձեր լուրթ,-
Ահավասիկ գրում եմ, որպես հեռու եղբայր,
Մեր ընթացքի համար յոթը խորհուրդ:-

Եվ առաջին խորհուրդս, որ հղում եմ կարմիր
Մեր օրերից այս բորբ ու գալիքնաբեր,-
Անդրանիկ բուռը ձեր անեզրական սերմի
Մեր դաշտերի վրա իբրև ցնո՜րք թափեք:

Փռե՜ք իբրև բարիք, որ անհատնում է,
Մեր երկրի թռչուններին ու հովերին,-
Թող անսահման լինի նրանց խնդությունը,
Անսահման էր ինչպես տառապանքը մեր հին:

Դեպի Հյուսի՛ս հղեք ձեր շնորհը երկրորդ,
Դեպի տափաստաններն ընդարձակ,
Ուր բռնըկած Կարմիր Ուրագանը մի օր
Այս հերձեցյալ երկրում և ամենուր
Գարնան անձրև՜ դարձավ:

Իսկ երրորդ բուռը ձեր անհատնելի սերմի
Դեպի լյառը Մասիս սերմանեցե՜ք,-
Թող թանձրացյալ թռչի, իբրև ցնորք ջերմին,
Դեպի կուրծքը նրա ձյունածեծ:-

Ապա մի բուռ ցորյան կամ ցնորք,
Ձեր նման լուսափայլ ու ազնիվ
Սերմանեցե՜ք դեպի այս հին ավանը Նորք,
Որ աձնտեղ նո՜ր մի բողբոջ հասնի:

Հինգերորդ բուռը ձեր անհատնելի գանձի
Սերմանեցեք ոքու՜ն մեր ի նվեր,
Որ օրերում հեռու երկնեց այս երգն անծիր,
Այս երազանքը վեհ:

Իսկ վեցերորդ ձեր բուռը, ո՜վ սերմնացաններ,
Հղերցե՛ք անցյալի՜ ոսկորներին,-
Եվ կլսեք հանկարծ հառաչանքի ձայներ
Մեր երկրի բոլո՜ր խորքերից:-

Եվ նո՜ր ապա, այս վեց հղումներից հետո,
Լցրե՛ք դուք բուռը ձեր և, յոթերորդ անգամ-
Ձեր ապագա հունձքի անե՛զըր կարոտով
Սերմանեցե՛ք ձեր հերկը անեզրական...

Ավելացվել է 19 րոպե անց
Մեր լեզուն

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված է հրով անշեջ դարերում հին:-

Եվ վարպետներ, խոհարարն ու հանճարեղը,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ-
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի:-

Այդ նրանից է, որ մեր օրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա:-

Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջական,-
Բայց նա կգա-լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խոր ու երկրակամ...

Srtik
25.03.2007, 15:42
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

Մելիք
11.04.2007, 18:40
ՍՈՄԱ


I

Որպես քուրմը Գանգէսի,
Կարոտակեզ, սիրակեզ -
Կեանքս տվե՜լ եմ լույսիդ
Եւ երգում եմ քեզ
Քե՜զ եմ երգում այս կարմիր
Աշխարհում հիմա,-
Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
Խելագա՜ր սոմա՛:

II

Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
Ու սիրտս - գարուն,
Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտռում
Այս չար աշխարհում:
Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
Քո դէմքը հրե,-
Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
Ով որ քեզ սիրե:

Ու սիրտս տված մահի անուրջին,-
Մա՜հ էի տենչում,-
Բայց տեսայ հանկարծ քո դէմքը վերջին
Այս աղջամուղջում:

Քո դէմքը տեսա, որպես սրբազան
Մի զոհաբերում.
Քո դէմքը տեսա աշխարհասասան
Այս հրդեհներում:

Եւ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց
Հրդեհի պարին,-
Եւ կեանքս տվի, պարզ ու սրտաբաց,
Վառվող աշխարհին...


III

Սո՛մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
Երկնային մի քույր,
Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
Թույն, թախիծ ու բույր:

Երկնքից իջած քո ցո՛ղն է սերում
Բույսերը բոլոր.
Քո՛ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում
Քաղցր ու ահավոր:

Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,
Գինի հրակեզ,
Եւ այդ սրբազան խմիչքով հարբած -
Ցանկանում ենք քեզ:

Վառվում ես, Սո՛մա, մեր երակներում
Դու, որպես գինի,-
Եւ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
Որ այս աշխարհում քո կամքը լինի...

IV

Սո՛մա, օ, Սո՛մա, սրբազան խմիչք,
Սրբազան դու սեր,
Ոգեվորության դու քա՜ղցր գինի,
Երկունքի գիշե՜ր:

Արշալույսների սրբազան արգանդ,
Ոգու Կաթն Ծիր.
Արեվից առաջ դո՛ւ երկնից անցար,
Ոսկի փռեցիր:

Օ, Սրբազան հա՜րս դու ազատության,
Դու - ազատությո՜ւն,
Դու - վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության,
Դու - ոգու խնդում:

Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
Հոսում ես արագ,
Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում
Վառվում ես յանկարծ, դառնում ես կրակ:-

Սո՛մա, օ՜, Սո՛մա, օրհնվի՜ թող այն
Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,
Երբ մարդու սրտում առաջին անգամ
Հրի փոխվեցիր ու Ա՛գնի դարձար...

Ու հրդե՛հ դարձար, ու կրակ, ու հուր,
Սրտից ծփալով - անցար աշխարհին,
Եւ կյանքը այս չար, այս կյանքը տխուր
Հանձնեցիր հրին:

Ծփում ես հիմա մարդկանց սրտերում.
Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.
Քո՛ւյր, դո՜ւ ես միայն թխպոտ օրերում
Մեզ մխիթարել...

Վառե՜լ ենք հիմա աշխարհը նորից,
Ուխտի ենք եկել խենթ ու խելագար.
Օրհնվի՛ թող քո անունը նորից,
Որ հուր դարձրեց մեր սրտերը քար:

Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.
Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի,
Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ.
Բռնկվի՛ր կրկին ու կրկին անգամ,
Վառվի՛ր մեր սրտում, ծփա՛, արնաքամ,
Խելագա՜ր Սո՛մա...

V

Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
Մխացել է դա՜ր ու դարե՜ր,
Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
Քանի՜ ոսկի ջահ է վառել...
Քանի՜ ոսկի ջահ է վառել...
Երկրի մուԺում,
Քանի՜ ոսկի ջահ է վառել
Կյանքի փոշում:
Դա՜ր ու դարեր մեր սրտերում
Վառվել է վառ,
Բայց հրդեհվել չի կամեցել
Աշխարհը վառ:

Ով չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր -
Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր:
Փոշիացող ոսկորներից լույս է ծորում.
Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում:
ինիդ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝
Գինի՛դ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել.

Ու գիշերի թանձր մթում -
Հրե մի սուր -
Դուրս է թռչում գերեզմանից ՝
Վառվում է զուր...
Սո՛մա, գինիդ, որով հարբել,
Խենթ ենք հիմա -
Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ
Երկունք ու մահ.
Մա՛հ է տվել ու գերեզման,
Հող ու անհուն -
Որ դուրս թռչի, ազատ վառվի -
երեզմանում...
Ու չեր վառվում դա՜ր ու դարեր
Աշխարհը քար.
Հիմա վառվեց...Խե՜նթ ենք մենք էլ
Ու խելագար:-

Պա՜ր ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում -
Այն ամենը, ի՛նչ որ կար
Հազարամեա աշխարհում:

Ու արյունը մեր ՝ խառնված հրին ՝
Վառվում է ագահ,-
Ու լույս է տալիս վառվող աշխարհին
Դեմքդ հեռակա:

VI

Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
Եւ մեր շուրջպարում - հրդեհի պարում
Հէքյա՛թ է կեանքը, ուր մարդը - կրակ:

Հրթի՜ռ-հրթի՜ռ վեր են թռչում
Կյանքերը մեր կարեվեր,
Ու վառվում է աղջամուղջում
Ողջակիզվող սիրտը մեր:

Ամբոխները զրահապատ
Ծափ են զարկում ու պարում,
Ջա՛հ է դարձել ամեն մի մարդ
Կրակապատ աշխարհում:

Ու պար բռնած ու խելագար
Ե՜րգ ենք ասում կրակին -
Ու վառվում է աշխարհը քար
Մրրիկներում կրակի:

Կիրակի է կյանքն հիմա -
Ջահազարդվա՜ծ, կրակուն -
Ու պարում են կյանք ու մահ
Սո՛մա, քո սուրբ կրակում...

VII

Հե՜յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ,-
Դուք չէ՞ք լսում. ձե՛զ ենք կանչում,-
Զվարթ ու սեգ,
Եկեք, մտե՛ք շուրջպարը մեր -
Եկե՜ք, եկե՜ք:

Օ, կո՜ւյր է նա, ով չի տեսնում
Երկինք հասած կրակը թեԺ.
Եկե՛ք, եկե՛ք, ով սիրտ ունի
Ողջակիզվող ու հրակեզ:
Ով որ եկավ – պետք է իր հետ
Ողջակիզվող մի սիրտ բերի-
Եկե՛ք, հսկա պարը մտեք
Աշխարհային հրդեհների:

Ու ծավալվի՛ թող
Աշխարհովը մեկ
Հրդեհը մաքրող,
Բոցը հրաշեկ:

Կյանքը հնամյա,
Որ մխում է զուր -
Թող մոխի՛ր դառնա
Ու անցնի իզուր

Հո՛ւրը թող մնա,
Հրդե՛հը հոգու,
Ու հրաշք դառնա
Սո՛մա, խոսքը քո:

VIII

Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
Ամբոխները ահագին,
Որ կյանքը հին ու սնամէջ
Ողջակիզեն կրակին:

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըւում է կյանքը քար -
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար:

Ու արյունը մեր, խառնված հրին,
Վառվում է հրում՝ զո՛հ է սրբազան -
Ու Ժպտում է քո դեմքը աշխարհին
Այս հրդեհներում աշխարհասասան...

IX

Թվում է հիմա կյանքը իմ հոգուն
Մի ոսկի տեսիլ.
Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն
Հիմա՛ եմ հասել.
Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ քո կրակում
Վառվում եմ ես էլ...

Կը վառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ
Ու զոհաբերում,
Եւ եթէ մարի հրդեհը այս մեծ
Որ չունի մարում -
Դու էլի՛ հազար հրդեհ կը վառես
Այս չար աշխարհում...

Սո՛մա, սերը քո թույն է ու գինի,
Բայց քա՜ղցր է այնքան.
Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես
Ու վաղը չկամ.
Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի
Տիեզերական:-

Կեանքս կը մարի՝ հին, չնչին մի կայծ
Քո ոսկի հրում -
Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած
Քո բոլո՜ր գալիք արշալույսներում:

sweet
21.04.2007, 15:32
Կներեք:ok Ես Չարենցին չեմ ընդունում ամենա-ամենա, ընդհակառակը` հենց որ կարդում եմ Չարենց, միայն տրամադրությունս է ընկնում ու բացսական էմոցիաներ են առաջանում իմ մեջ: Իրոք, կարդալ շատ եմ սիրում, բայց Չարենցը երբեք էլ իմ սիրած բանաստեղծների մեջ չի մտել: Զարմանում եմ, որ դեռ Չարենց սիրողներ էլ կան: :think Ախր որ մի մարդ հոգեկան հիվանդ լինի, նույնիսկ սիրած կնոջ վրա կրակի, էդ մարդուն ոնց կարելի է սիրել... Էլ չեմ ասում գրածները:o : Գրեթե բոլոր ստեղծագործություններում ,,մահ:angry ,, բառը կա, ամեն տեղ իր վախճանի մասին է խոսում: Ինձ մոտ մի տպավուրություն կա, որ նրա այդքան շուտ կյանքից հեռանալն իրենից էր կախված....նույնն էլ Տերյանը, էնքան իր մահից գրեց, շուտ մահացավ....Դուրյանը.... (խնդրում եմ ասածս սխալ չհասկանաք)
Եթե ես իրավունք ունենայի դպրոցական գրականության ծրագիրը փոխելու, հաստատ երեխեքին ,,Մահվան տեսի:o լ,, կամ նման ստեղծագործություններ անգիր անել չէի տա: Ես հիշում եմ, որ մենք դպրոցում Չարենց էինք անցնում, շատ տխուր էին դասերն անցնում, :( ու ոչ մի աշակերտ չէր սիրում: :(
Հըն, ժողովու'րդ, ինչ կարծիքի եք: Ինձ նման մտածող շատ կա? (Իմիջալիոց ես սա միայն իմ կողմից չեմ ասում, այլ շաատ շատերի, որոնք ինձ խնդրել են այս թեմայով գրել):
Միակ բանաստեղծությունը, որ բոլորն ել սիրում են ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է:

Artgeo
21.04.2007, 17:53
Կներեք:ok Ես Չարենցին չեմ ընդունում ամենա-ամենա, ընդհակառակը` հենց որ կարդում եմ Չարենց, միայն տրամադրությունս է ընկնում ու բացսական էմոցիաներ են առաջանում իմ մեջ:
Սևակ կարդա, Հ1 նայի ու կյանքը կլինի պարզ ու երջանիկ...

Մելիք
28.04.2007, 17:11
Կներեք:ok Ես Չարենցին չեմ ընդունում ամենա-ամենա, ընդհակառակը` հենց որ կարդում եմ Չարենց, միայն տրամադրությունս է ընկնում ու բացսական էմոցիաներ են առաջանում իմ մեջ: Իրոք, կարդալ շատ եմ սիրում, բայց Չարենցը երբեք էլ իմ սիրած բանաստեղծների մեջ չի մտել: Զարմանում եմ, որ դեռ Չարենց սիրողներ էլ կան: :think Ախր որ մի մարդ հոգեկան հիվանդ լինի, նույնիսկ սիրած կնոջ վրա կրակի, էդ մարդուն ոնց կարելի է սիրել... Էլ չեմ ասում գրածները:o : Գրեթե բոլոր ստեղծագործություններում ,,մահ:angry ,, բառը կա, ամեն տեղ իր վախճանի մասին է խոսում: Ինձ մոտ մի տպավուրություն կա, որ նրա այդքան շուտ կյանքից հեռանալն իրենից էր կախված....նույնն էլ Տերյանը, էնքան իր մահից գրեց, շուտ մահացավ....Դուրյանը.... (խնդրում եմ ասածս սխալ չհասկանաք)
Եթե ես իրավունք ունենայի դպրոցական գրականության ծրագիրը փոխելու, հաստատ երեխեքին ,,Մահվան տեսի:o լ,, կամ նման ստեղծագործություններ անգիր անել չէի տա: Ես հիշում եմ, որ մենք դպրոցում Չարենց էինք անցնում, շատ տխուր էին դասերն անցնում, :( ու ոչ մի աշակերտ չէր սիրում: :(
Հըն, ժողովու'րդ, ինչ կարծիքի եք: Ինձ նման մտածող շատ կա? (Իմիջալիոց ես սա միայն իմ կողմից չեմ ասում, այլ շաատ շատերի, որոնք ինձ խնդրել են այս թեմայով գրել):
Միակ բանաստեղծությունը, որ բոլորն ել սիրում են ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է:
Հիմա էս մեջբերումն արել եմ, անպայման պիտի պատասխանեմ, բայց չգիտեմ ինչ գրեմ: Փորցեմ պաշտանե՞լ Չարենցին. ինչի՞ համար: Չարենցը դրա կարիքը չունի: Իրա կենդանության օրոք էլ իրան քիչ չեին փնովում ժամանկի շատ հայտնի մարդիկ, որոնց հիմա ոչ ոք չի հիշում: Դրանցից մեկին ուղղված մի էպիգրամ ունի Չարենցը. " Չնչին, ինչպես Արարատին նետված քար…" :

Զարմանում եմ, որ դեռ Չարենց սիրողներ էլ կան: :think
Ոչինչ, մարդ էլ կա զարմանում ա, որ Աստծուն հավատացողներ էլ կան:

Գրեթե բոլոր ստեղծագործություններում ,,մահ:angry ,, բառը կա
Էդ, որովհետև, բոլոր բանաստեղծություններում կյանք կա, իսկական, գուցե և չապրված, բայց իսկական կյանք: Իսկ մահը միշտ կյանքի կողքին ա, եթե չես նկատել:

Եթե ես իրավունք ունենայի դպրոցական գրականության ծրագիրը փոխելու, հաստատ երեխեքին ,,Մահվան տեսի:o լ,, կամ նման ստեղծագործություններ անգիր անել չէի տա:
Լավ ա, որ դու նման իրավունք չունես:

Միակ բանաստեղծությունը, որ բոլորն ել սիրում են ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է
Որովհետև դա Չարենցի ամենասովորական բանաստեղծություններից է:

Ընդհանրապես, ինձ թվում ա, որ դու և բոլոր էն մարդիկ, որոնց անունից գրում ես, Չարենց չեք էլ կարդացել, բացառությամբ մի քանի հատվածներից, որ դպրոցում հանձնարարել են:

Ավելացվել է 11 րոպե անց
Հա, մի տեղ էլ նկատեցի, որ "Նավզիկեի" մասին էր ինչ որ բացասական բան ասվել, հիմա չեմ գտնում որտեղ տեսա:
Ժողովուրդ, Ճիշտ եմ ասում , առանց չափազանցնելու, Կարդացածս բոլոր գրքերը միասին, "Նավզիկեի" արժեքը չունեն: " Նավզիկեն" բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների լավագույն երկն ա:

Ես ուղղակի ափսոսում եմ, որ Չարենցը հայ ա եղել: Վստահ եմ եթե լիներ մի ուրիշ, ուժեղ երկրից, ամբողջ աշխարհը երդվելու էր իրա անունով, իսկ հիմա իրան ո՞վ գիտի: Ափսոս ա, էդ հրաշքը, որ փակվել ա մի փոքրիկ Հայաստանում: Մենք չգիտեմ խի կարանք մի ինչ որ միջակ Ֆրանսիացի կամ Ռուս գրողի իմանանք, բայց իրանք, մեր հրաշքի մասին չգիտեն: Ու չեն էլ իմանա, քանի որ մենք ինքներս նախ մեր ունեցածը գնահատել չգիտենք:

Srtik
02.05.2007, 04:29
Լալիս է հոգիս, անվերջ հեկեկում,
Պատում է սրտիս թախիծ անանուն
Մինչև ե՞րբ պետք է ես թաքուն տանջվեմ
Անանց տխրությամբ լամ ու արտասվեմ:

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն,
Փռված է լույսդ շուրջս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում:

Քո հեռու երկրի ուղին չգիտեմ,-
Գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հրամայել եմ, որ վրաս իշխես:

Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել,-
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ մահաբեր ձեռքդ համբուրել...

Fantazy
03.05.2007, 22:19
1915թ. «Տեսիլաժամեր» շարքից

Մի լուսե աղջիլ, լուսե մի մեռել
Օրերի միգում երևում է ինձ:
Թարթում են միգում կրակները դեռ,
Ու կարոտը հին խեղդում է նորից:

Անցնում է, որպես անմարմին տեսիլ
Ու նորից միգում երևում է նա:
Ու նորից չկա: Ու նորից գիշեր-
Փողոցի վրա ու հոգուս վրա:

Կրակներ, ջահեր: Անցնում են նրանք,
Կանչում են նրանք, ակնարկում են ինձ:
Կանգնում են թարթող կրակների տակ,
Ներկած աչքերով կանչում են նորից:

ՈՒ լուռ է հոգիս: ՈՒ մենակ եմ ես:
Երազուն, տխուր: Հավատում եմ դեռ:
Ու անցնում է նա - անմարմին, անտես, -
Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել:

Ավելացվել է 7 րոպե անց
1916-1917 «ԾԻԱԾԱՆԸ» գրքից

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային
փոսում-
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր
երկրի,-
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո, - Քո
գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած
մի զոհ,-
Մայրամուտային Եզերքը Կապույտ, - լույս
եզերքը Քո…

Fantazy
03.05.2007, 22:41
1920-1921 «ՏԱՂԱՐԱՆ»

***
Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ. -
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում. - բոլո՜րը քեզ…

***
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

ՈՒրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
ՈՒրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը-
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը-
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

Philosopher
04.05.2007, 23:11
ՇԱՄԻՐԱՄ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի։

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի։

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան։

Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին,
Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին։

Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ։

Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ –
Արքաների համար նոր – բավական է մի չպիտ.–

Միայն ակնարկ մի թեթև – և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ։–

Կգան մեկ–մեկ ու սիրով – ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու։

Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ։

... Բայց կլինի մի գիշեր – ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան։

Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի –
Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի։

Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին –
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին։

Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա։

Նա կմեռնի, որպես զոհ – բայց չես հաղթի դու նրան,
– Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշու՛րթ Շամիրամ...

vartabooyr
06.05.2007, 08:44
ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆԻՆ
(Դասական Ուղղագրութեամբ)

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

Երբ խօսում էի մի անգամ քո հետ՝
Ասացիր դու ինձ, ով «յայտնի» պոէտ.-
-Գրողը որ կա՝յ պոռնիկ է միայն-
Ով որ շատ տւեց՝ կտրւի նրան:-
Եվ դու տրւեցիր, պոռնիկի նման,
Քեզ «շատ տվեցին»: -
Բացագանչել է ինձ մնում միայն,-
-Վա՜յ վերցնողին...


ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻՆ
(Նոր Ուղղագրությամբ)

Երբ խոսում էի մի անգամ քո հետ՝
Ասացիր դու ինձ, ով «հայտնի» պոետ.-
-Գրողը որ կա՝ պոռնիկ է միայն-
Ով որ շատ տվեց՝ կտրվի նրան:-
Եվ դու տրվեցիր, պոռնիկի նման,
Քեզ «շատ տվեցին»: -
Բացագանչել է ինձ մնում միայն,-
-Վա՜յ վերցնողին...

1928

Ավելացվել է 9 րոպե անց
ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
(Դասական Ուղղագրութեամբ)
Requiem Æternam
ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ


Ա.
Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք:-
Դէմքիդ տանջանքն է դրել
Անագորոյն մի կնիք:-
Եւ հանճարի հեռակայ
Հուրն է հանգչում ճակատիդ,
Ինչպէս մարող ճառագայթ
Արարատի գագաթին:-

Բ.
Հայրենի ե´րգն ես դու մեր
Հալածական, ինչպէս ամպ,
Որ քամիներն են ցրել
Եւ տարիներն ապստամբ:-
Ժողովրդի հանճարեղ
Սրտով երկնած ձայն ու շունչ,
Որ բարբառել ես դարեր
Օտարութեան մշուշում:

Գ.
Առանձին ձայնն է ինչպէս
Դառնում հնչիւն հայրենի-
Դաշնութեան մէջ լոկ հնչեղ
Հայրենական ձայների,-
Այդպէս մեր հին դաշնութեան
Ով մարգարէ տարագիր,-
Դու գտանում ես ահա
Ե´ւ ժողովուրդ, և´երկիր:

Դ.
Հայրենի երգ մեր վսեմ,
Հազարամեա՜յ մեր հանճար,-
Լոկ ժողովո'ւրդն է հիւսել
Քո դաշնութիւնը պայծառ,-
Քեզ ժողովո´ւրդն է խոնարհ
Տառապանքով իր ծնել,
Իր աւիւնով պահել վառ,
Իր ոգու մէջ ընդունել...

Ե.
Քեզ ժողովո'ւրդն է չարքաշ
Իր բորբ շնչով տւել շունչ,-
Ո´չ մի իշխան կամ արքայ
Քեզ չի´ պահել իր նաշում:-
Թէ´ հայրենի, թէ´ օտար
Տիրողների համար միշտ
Եղել ես- ձա´յն որոտան,
Եւ յա´ր օտար, և ուրի´շ:-

Զ.
Դու աշխատա՜նքն ես երգել
Եւ քրտինքը մաճկալի,-
Անջու´ր հանդեր ու հերկեր,
Սիրոյ երգեր անձկալի...
Դու պանդուխտի տարագիր
Սիրտն ես երգել կարօտող՝
Անհայրենիք արագիլ՝
Կապւած յուշի նարօտով:-

Է.
Հնչիւններ ես հաւաքել
Հէնքի համար քո երգի
Դու՝ հանդերից մահաբեր
Հայրենական եզերքի,-
Եւ հայրենի հանդերի
Մրմունջներից չմարող
Հիւսել ես երգ անթերի
Սերունդների համար նոր:-

Ը.
Դու երգել ես միայն ճորտ
Ժսղովրդի համար մեր
Երգեր՝ կեանքի նման խոր
Եւ զրկանքի նման վեհ:-
Եւ երգերում քո անհուն-
Ժողովրդի սրբազան
Սէ´րն է միայն վեհանում
Եւ աշխատանքը դաժան:-

Թ.
Դու երգել ես միայն բորբ
Ժողովրդի սրտում մեր
Վառւող ցնորքն անյողդողդ՝
Իր գալիքի մասին վէս:-
Հայրենիքի՜ մասին նոր,
Կեանքի, որ հաշտ ու ազատ-
Ծնւելու է արիւնով
Եւ զոհերով սրբազան...

Ժ.
Քո ժողովո'ւրդն է խոնարհ
Քո երգերում անրջել՝
Իր կեանքի տենչն անհնար
Եւ սիրոյ շունչը հնչեղ:-
Խաղաղութիւնն հաշտ ու սուրբ՝
Տանիքների վրայ մեր,-
Եւ սիրոյ խօսք ու շշուկ,
Հասկերի երգ ու համերգ...

ԺԱ.
Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
Երգը՝ երկրում մեր անշող-
Տանիքների վրայ մեր
Եւ սրտերի ղօղանջող:
Կարկաչում էր նա յուշիկ,
Մինչև խորշակն այն դաժան
Յու՜շ դարձրեց ու փոշի
Երկիր ու երգ սրբազան...

ԺԲ.
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենի հող կոչւող սև
Այն հեռաստանն արնակոխ
Որ քո ցնորքն էր լուսէ:
Քեզ չմնաց անգամ ժանտ
Այն արեգակն հայրենի,
Որ աւելի´ էր դաժան,
Քան թշնամին վայրենի...

ԺԳ.
Քեզ չմնաց անգամ քո
Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
Որ, ինչպէս եզ գլխիկոր,
Տքնում էր լուռ ու չարքաշ,-
Սև զրկանքում մտորող
Քո ժողովո'ւրդն անգամ հեզ,
Որ լոկ հացի ու սիրոյ
Յոյզերո´վ էր սնում քեզ...

ԺԴ.
Քո ժողովուրդը չարքաշ,
Հազարամեայ զրկանքով,
Հազա՜ր սրով զարկած յար՝
Մարտիրոսեա՜լ իր կեանքով-
Իր եզերքում հայրենի
Հազիւ գտած հող մի բուռ-
Քշւե´լ է յար իր բնից,
Իր խրճիթից ընդհանուր...

ԺԵ.
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենիքում դեռ աճած՝
Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
Կամ թոնիրում թխած հաց...
Գերի երկրում քո անթով
Անգամ մի մա´յր, որը քեզ
Սնէ՜ր անգին իր կաթով
Եւ հավատով իր փրկէր...

ԺԶ.
Չար ուրագան մի շաչող,
Դաժան մրրիկ մի ահեղ-
Քշեց շիւղի նման չոր,
Հողմի նման խելահեղ,-
Եւ տերևներ ինչպէս հին՝
Ծառից ընկած ու անկեանք-
Քշեց երախը մահի
Թէ՝ մայրերին, թէ´ մանկանց...

ԺԷ.
Զարհուրելի եռանդով,
Ինչպէս քաղցած մի գազան-
Սրբեց կամքով մի քանդող
Երկիր ու տուն սրբազան...
Լափեց եզերքը քո հին՝
Ե´ւ ժողովուրդ, և´վաստակ,
Եւ անապատ ամայի
Դարձավ երկիրն Հայաստան...

ԺԸ.
Ինչպէս գրքից պոկւած թերթ,
Կամ չորացած արտի շիւղ,
Նետւած հողմով այն անեզր
Մահւան քամուն ու փոշուն,
Դու՝ հանճարի նման մեր՝
Հազարամեայ ուրւական՝
Դարձար տերև մահամերձ,
Քշւած ոգի ու վկա...

ԺԹ.
Հողմով տարւած ինչպէս շիւղ,-
Ուղիներում դու տեսար
Հրաճարակ կեանք ու խուղ,
Եւ ժողովուրդ հրկիզած:-
Ինչպէս մահո´ւ մանգաղով,-
Տեսար գիւղե՜ր դու հնձած,-
Այս ժողովո´ւրդն էր քո ողջ,
Որ քեզ տւեց երգի ձայն...

Ի.
Եւ արդէն խո՜լ դարձած հողմ,
Խուղերի ծուխ ու փոշի՝
Քշւած ձեռքով անողորմ
Զարհուրելի մի ուժի,-
Խելակորոյս քո ոգին
Դո´ւրս շպրտւեց երկրից յար,-
Եւ թափառեց տարագիր,
Իբրև մեռա՜ծ երգի բառ:

ԻԱ.
Վիթխարի եզ մի ինչպէս՝
Սովից տոչոր՝ յանկարծ գայ,
Լիզէ մի ողջ ոսկի դէզ
Եւ չթողնի հե´տք անգամ,-
Այդպէս աղետն այն զարհուր
Անցաւ բարձրիկ քո դաշտից,-
Եւ դաշտն ամբողջ դարձավ մու´ր,
Ինչպէս արտը երաշտից:-

ԻԲ.
Հալածակա՜ն, որպէս քո
Ո´ղջ ժողովուրդն այն պահին-
Խելակորոյս քո ոգով
Չտրւեցի՜ր դու Մահի...
Ո´չ,- չմեռա´ր այնժամ դու,
Այլ սարսափից խելագար՝
Երազեցիր դառնալ տուն,
Որ աշխարհում էլ չկար...

ԻԳ.
Եւ՝ սարսափից խելագար
Ե´ւ գզգզւած, և´բոկոտն
Մահւան սքեմ դու հագար
Եւ սնւեցիր քո ոգով:-
Բայց քո ոգին չքամեց
Եւ չէ´ր կարող քամել ժանտ
Այն զոհերի մեծամեծ
Արիւնը սուրբ ու անչափ...

ԻԴ.
Անհնարին էր, վարպետ,
Որ քո ոգին ստեղծող
Յղիանա՜ր ու արբեր
Աւիւնով ժանտ ու խոցող...
Անհնարին էր, որ քո
Երգի ոգին հանճարեղ
Նայիրական իր երգով
Այնժամ երգեր մի արև...

ԻԵ.
Անհանգրւան, ինչպէս նոր,
Հալածական Արքայ-Լիր՝
Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
Անէացած մի երկի´ր,-
Զգեցած մահ ու սարսափ,
Տեսած և´ահ, և´դժոխք,-
Ինչպէս կարող էր անսալ
Ոգին քո կեանք ու ցնորք...

ԻԶ.
Քո հին սրինգը գրկած,
Իբրև մանուկ մի ազատ,
Որ դեռ պահում է երգած
Երգերիդ շունչն հարազատ,-
Քո այդ եղեգն երգեցիկ
Հեռու ափեր դու տարար,
Բայց դու երբեք չերգեցիր
Նրանով- ե՜րգ փրկարար...

ԻԷ.
Անհանգրւան տարւեցիր
Երկրից-երկիր, որպէս մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղ-ունի ե´րգ:-
Բայց չլսեց ոչ ոք քեզ,
Քեզ ոչ մի սիրտ չգթած,-
Միայն քամին մորմոքեց,
Միայն անձրևն իջավ ցած...

ԻԸ.
Եւ ափերում այն օտար,
Ուր քեզ նետեց հողմը սև-
Դու ունկնդիր չգտար,
Իսկ պատահմամբ թէ լսեց
Քեզ մի անցորդ կամ մոլոր
Մի ուղևոր ահաբեկ,-
Տեսար, որ նոյն հողմերով
Քշւածներ են նրանք հեք...

ԻԹ.
Նրանք՝ իրենք-տարագիր,
Իրենք՝ և´որբ, և´անճար-
Ունկնդրում են քո երգին,
Որ երազեն ու տենչան,-
Որ՝ բռնելով քո թելից
Իրենց սրտով կարոտող
Դառնան երկիրն այն էլի,
Գոնէ յուշով փարատող...

Լ.
Ինչ պիտի տար սրտին քո,
Քո հանճարին որբացած
Նրանց անհող արցունքով
Ցօղւած ոգիդ նրբաձայն...
Հեռու երկրից քո այն վառ,
Ժողովրդից՝ դարձած յուշ-
Ո՞նց քո ոգին որոտար
Կարօտանքից նրանց ուշ...

ԼԱ.
Որքան էլ պիրկ նա լիներ՝
Ստեղծագործ քո ոգին-
Ո՞ր դաշտերում նա հինէր
Երգն իր անմահ մորմոքի...
Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
Հող չի´ յաճախ ճանաչում,-
Բայց սե´րմն հոգու-միայն իր
Հայրենիքում է աճում...

ԼԲ.
Ամայացա՜ւ քո ոգին,
Ինչպէս անջուր հանդի հող,
Եւ մազերին քո չոքեց
Ձմեռ ու ձիւն անողոք:-
Եւ գետնահար, որպէս ծառ`
Պոկւած հողմով կատաղի-
Բեկւեց ոգին քո պայծառ`
Առանց բոյրի ու շաղի:-

ԼԳ.
Քո հեռաւոր երկրի ջեռ
Արոտների նման ա'յն,
Որ դարձրեց սև մի ձեռք
Հերկ` խորշակեալ և ունայն,-
Խորշակեալ դաշտ դարձավ չոր
Այդպէս ոգի'ն քո հնչեղ,
Որ ո'չ արև կենսաշող,
Ոչ յոյսի շող չշնչեց:-

ԼԴ.
Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
Քո մազերին զառամեալ,-
Եւ` հալածւած ոսոխից`
Երազեցիր միայն մահ...
Զառանցանքի մէջ զարհուր
Երազւեցին քեզ հեռվից-
Հրդեհ ու ջարդ ընդհանուր
Եւ գլխատում արևի...

ԼԵ.
Ապա խաւար իջավ խոր
Եւ հանճարեղ քո ոգում
Փռւեց գիշեր ու ժխոր,
Եւ մտքի մուժ բորբոքուն.-
Եւ տարինե՜ր անցան սին,
Եւ քո ոգին խելագար
Կիզւեց հուրո´վ այն զազիր,
Մինչև գիշեր վերջին գար:-

ԼԶ.
Ո՜վ հարենի մեր երգի
Հրէ հանճար տառապած,
Դու չտեսա՜ր քո երկրի
Արշալոյսը փառապանծ...
Իբրև աճիւն դու եկար,
Իբրև մեռա՜ծ տարագիր,-
Հին դաշնութեան դու վկա
Եւ առաջին քարակիր...

ԼԷ.
Անհանգրւան, ինչպէս մի
Տերև, պոկւած իր ծառից՝
Քեզ վտարեց մի քամի
Քո հայրենի աշխարհից,-
Եւ քո ոգում՝ հայրենի
Յուշն արիւնով նա նշեց-
Զառանցանքով արիւնի՝
Յորդած կարմիր մի գիշեր...

ԼԸ.
Ճի´շտ է վարպետ:- Քո ոգուն
Իջած մուժի´ նման մառ-
Եւ հալածող մահաթոյն,
Եւ խաւարի պէս խաւար,-
Այն օրերում մեր երկրի,
Մեր աշխարհի´ վրայ ողջ-
Իջել էր սե՜ւ աւերքի
Զարհուրելի մռայլ քո´ղ...

ԼԹ.
Այն օրերին արդէն մեր
Ողջ աշխարհում համարեայ՝
Նստե´լ էր սև, ինչպէս նեռ,
Մեր սև ոսոխն հնօրեայ,-
Ինչպէս բերքի տեղ հանդի՝
Հնձեն թուփեր վարդենի,-
Այդպէս մահու գերանդին
Հունձն էր արել արդէն իր:-

Խ.
Ո´ղջ աշխարհում արդէն մեր,
Ծայրէիծայր համարեայ
Կենդանի հունտ էր ինչ դեռ
Պարտեզներում հնօրեայ
Եւ՝ ամենից առաջ՝ ինչ
Բողբոջ ու ծի´լ էր ոգու՝
Որ շիւղ անգամ էլ չաճի-
Հնձել էր ձեռքն ահարկու:-

ԽԱ.
Վերջին հողի վրայ լոկ,
Վերջին քարին հայրենի,
Ցցւած կղզու նման շող՝
Օվկիանում արիւնի,-
Վերջին քարի վրայ այդ,
Դեռ մնացած անողող՝
Զառանցում էր յուսահատ
Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

խԲ.
Զառանցում էր կիսամեռ
Ժողովրդի մեր մի բուռ
Մնացորդը, որ չունէր
Էլ փրկութեան կարծես դուռ:-
Հորդաներով ամեհի
Շրջապատւած ու ողող՝
Տէրն էր նաև «հայրենի»
Քշում անդունդն անողոք...

ԽԳ.
Ինչպէս մարդկանց նաւաբէկ՝
Կառչած լաստին մօտեցող-
Ծովահէնն է հրում լերկ
Մոլեգնութեամբ դէպի ծով.-
Ժողովրդի ինչպէս մեր
Բեկորները այդ չնչին.-
«Հայրենական» տերն էր դեռ
Հրում անդունդը վերջին...

(Շարունակելի)

vartabooyr
06.05.2007, 09:03
ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
(Շարունակելի #2)
(Դասական Ուղղագրութեամբ)
Requiem Æternam
ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

ԽԴ.
Փորձանքներից յարատև
Արդէն կորած, անուղի,
Այդ շիւղն անգամ մահամերձ
Ժողովրդի ու հողի,-
«Իր» տէրերի ձեռքով սև,
Որպէս դիակ՝ կրծքին քար-
Պիտի սուզւէր վերջապէս,-
Թէ փրկութիւնը չգար...

ԽԵ.
Բայց փրկութիւնը եկավ
Խոր խաւարում, ինչպէս լոյս
Արեգակի հեռակայ,
Որ ճառագում է վերուստ...
Որպէս հրա՜շք նա եկաւ,
Որպէս որո´տ շառաչեց,
Խնդութիւնից խելագար,
Մի փրկչի´ պէս փառաճեմ...

ԽԶ.
Մեզ հայրենի տւեց հող,
Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,
Դաշտ՝ արգանդում իր պահող
Հանճարի հունտն արևկայ,
Հանճարի հուրը այն որբ,
Որ դարերից մինչև մեր
Այս օրերը հրաբորբ
Երգն է երկնել մեր անմեռ...

ԽԷ.
Եւ եզերքում մեր նորոգ,
Հայրենիքում ահա մեր
Արդ ողջունոմ ենք սիրով
Քո վերադարձը վարպե՜տ:-
Իր տարագիր հանճարի
Վերադարձն է տոնում արդ
Ժողովուրդը քո արի
Հայրենիքով իր անպարտ:-

ԽԸ.
Հազարամեայ ճորտ անհող
Իմ աներկիր ժողովուրդ,
Էլ չկայ քեզ կործանող
Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.-
Եւ հնամեայ իր երգով
Գիրկն է դառնում քո անմահ-
Ահա քո շուրջը երգող
Քո ձայնապետը անմահ:-

ԽԹ.
Վերադարձել է ահա
Քո հայրենիքը ազատ,
Մեռած սրտում քո պահած
Նրա փոշին սրբազան.
Գուրգուրեցի՜ր այն խաւար
Զառանցանքում քո անդուռ,
Բայց չբացւեց քեզ համար
Դարձի շաւիղ դէպի տուն...

Ծ.
Հալածական երգ մեր հին,
Հանճարեղ ձայն դու մեր որբ,-
Դեմքիդ կնիքը մահի,
Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.-
Չորս ծայրերում աշխարհի
Ինչքան եղար դու խաչւած,
Մինչ հայրենիք դառնայիր՝
Նոր պայքարում նւաճւած...

ԾԱ.
Օ՜, հնամեայ դու մեր յոյս՝
Ոգու զրոյց դու մեր հին,
Որքան զրկանք ու կորուստ
Եւ լուսէ զոհ մենք բերինք-
Մինչ այս դարձի համար քո,
Ե´ւ հայրենի, և´ ազատ-
Այլ պայքարով ու երգով
Հիմնեցինք հող հարազատ:-

ԾԲ.
Եւ չգիտեմ ես՝ արդեօք
Կա՞յ աշխարհում մի այլ երգ,
Որ քո երգի նման խոր,
Եւ արնաթոր, ինչպէս վէրք-
Ժողովրդի սրտում իր
Տարիներով որբացած
Լինի այնքա՜ն մտերիմ,
Որքան ուղին՝ նոր բացած:

ԾԳ.
Եւ չտեսար, ո´վ երգիչ,
Այս հայրենիքը նորոգ,
Որն իբրև մայր ամոքիչ
Արևային իր սիրով
Բուժէր քո սիրտը խոցւած
Սև տէգերով անցեալի,
Դափնեպսակ դնէր պարզ
Քո ճակատին պանծալի:

ԾԴ.
Իբրև աճիւն դու եկար
Քո հայրենիքը, որ քեզ
Յուշ էր թւում սրբացած,
Մեռած զրոյց, որ որպէս
Արդէն անդարձ, կորած հեք,
Ննջած մի այր՝ դրած հող,-
Չի´ բարձրանայ էլ երբեք,
Որ արևի ըմպէ շող...

ԾԵ.
Արդեօք կարո՞ղ էր քո սուրբ,
Բեկւած հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգւանքը մեր այս
Եւ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած...

ԾԶ.
Բայց հայրենի երկրում քո,
Մայր քաղաքում նրա հին,
Պատւանդանի վրայ նոր
Եւ սրտերի վրայ հիր՝
Ահա մարմինը քո սուրբ,
Իբրև մասունք զմռսած՝
Բարձրացել է վեհաշուք
Եւ բարձաբերձ՝ իբրև սար...

ԾԷ.
Սեր է բերել և գորով
Քո ժողովուրդն ահա քեզ-
Քո հնօրեայ երգերով
Օրորելով սիրտդ կէզ.-
Սիրտդ տանջանք տեսած լոկ
Եւ չարչարանք կրած հեզ,-
Ահա քեզ փա՜ռք երգելով՝
Այնքան հպարտ ենք արդ, տե´ս...

ԾԸ.
Կարօտով խոր իբրև վէրք
Եւ երկիւղով սրբազան-
Խոնարհւել եմ ահա ես
Աճիւնիդ դէմ երգաձայն,-
Սիրտն ու հոգին իմ ահա
Նոյն ափսոսանքն են յորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն...

ԾԹ.
Կարծես տեսել եմ ես քեզ,
Մանկութիւնից մինչև մահ
Դեգերել եմ կարծես ես
Ուղիներում այն ամայ,-
Բռնած քո ձեռքը դողդոջ,
Յանուն ջրի ու հացի՝
Դեգերել եմ որպէս գող՝
Կոյր իմ հօր հետ մուրացիկ...

Կ.
Այդպէս բռնած ձեռքը ծեր
Հալածական իմ հօր՝ ես
Հաց եմ լեղի մուրացել
Հեռուներում աղեկէզ.-
Ցուրտ բակերում ժամերի
Հիւանդ հօր հետ իմ պառկած՝
Երազել եմ ես մեր հին
Տունն հեռաւոր, ինչպէս հաց...

ԿԱ.
Եւ հեռավոր մի ժամի
Պատերի տակ ցրտահար՝
ես առաջին անգամ ինձ
Երջանիկ եմ տեսել, հա´յր:-
Հա՜յր, առաջին անգամ ես
Կեանքում ժպիտ տեսայ քո
Շրթունքներին, երբ որ քեզ
Մի բաժակ թէյ տւի գոլ...

ԿԲ.
Յետոյ փակել եմ յոգնած
Քո աչքերը՝ ընկած խոր,-
Եւ քարերին այն պառկած՝
Ննջել կողքին մեռած հօր:-
Առավոտեան իմ մռայլ,
Իմ մեռած հօր դէմքին ցուրտ-
Երանութեան անայլայլ
Ժպիտն էր նոյն հանգչում լուրթ...

ԿԳ.
Եւ հողմերին հեռավոր
Տալու մարմինը քո հայր,
Կարո՞ղ էի ես արդեօք
Զառանցանքում անգամ վառ-
Օ՜, երազել անգամ լոյս
Վերադարձիդ մասին այս,-
Որ հայրենիք ես գալու,
Իբրև աճիւն զմռսած...

ԿԴ.
Մի՞թէ իրօք դու այն բիրտ
Ծերունին չես ննջած յար,
Որ անունով միայն իր
Կոմիտաս չէր, այլ Աբգար:-
Ինչպէս մեռած մարգարէ
Քարաքանդակ իր նաշում,
Մի՞թէ դու չես երկարել
Այն իրիկւայ մշուշում...

ԿԵ.
Եւ մատները այն դողդոջ,
Մոմէ մատներն այն բարակ,
Որ փակեցին մի օր քո
Յոգնած կոպերն անկրակ՝
Չէի՞ն արդեօք այն իմ խեղճ
Մատները որբ՝ դեռ գերի
Նւագների տրտմաշեշտ
Եւ Տերեանական երգերի...

ԿԶ.
...Իբրև մեռած մարգարէ՝
Պառկել էր նա այդպէս միշտ.
Դեմքը մի քիչ երկարել
Եւ խաղաղւել էր ընդմիշտ:-
Իսկ անդագաղ նրան երբ
Իջեցըրինք գերեզման-
Խաղաղութեամբ նայեց վեր
Եւ արքայի էր նման...

ԿԷ.
Եւ վայրկեանին ահա այդ,
Երբ որպէս սուրբ մի նաշից,
Արքայական վեհութեամբ
Նայեց նա խեղճ իր փոսից,-
Ես հասկացայ, որ այդ խիստ,
Այդ մռայ մարդն աշխարհում
Բարի մի հայր էր միայն
Եւ տխրութիւնն էր սիրում...

ԿԸ.
Այն տխուր մարդն էր, որ իր
Մռայլ տեսքի տակ ունէր
Մի անսահման սիրող սիրտ
Եւ երազի հեռուներ,-
Որ ահաբեկ իր կեանքում
Ոչ մի անգամ չժպտած,
Բայց գիտէի, որ հոգում
Ունի հուրեր մշտակայծ...

ԿԹ.
Տխուր մի մարդ էր նա լոկ
Եւ երազող ունէր սիրտ,
Ունէր ոգի համբերող,-
Դեմքն էր նրա միայն բիրտ:-
Դեմքն էր նման փականքի,
Որ նա երբէք չբացեց.-
Ահաբեկւել էր կեանքից
Եւ զրկանքից քարացել:

Հ.
...Ո´չ մի անգամ չժպտաց
Նա յոգնատանջ իր կեանքում:-
Տեսայ ամպի պէս մթնած
Ես նրա դէմքը մանկուց:-
Գոց մնաց դուռն երկաթէ
Մինչև վայրկեանը մահւան,-
Եւ միայն մայրս գիտէր,
Որ այնտեղ սէրն է պահւած:

ՀԱ.
...Չհամբուրեց աշխարհում
Զավակներին նա երբէք,-
Եւ ժամերով նստած լուռ՝
Չպատահեց, որ արբէր:-
Մարդու հանդէպ չարացած՝
Ո´չ խոհերի, ո´չ հացի
Նա չունեցաւ բարեկամ,
Լռութիւնից իր բացի:

ՀԲ.
...Եւ տարիներ միայն վերջ՝
Արդէն բեկւած, արդէն լուրջ՝
Նոր հասկացայ միայն ես,
Երբ նրա պէս դարձա լուռ-
Որ երգերում բոլոր իմ
Եւ խոհերում այնքան վեհ՝
Ինչ կա անհուն ու խորին,
Այդ միայն ն´ա է տւել...

ՀԳ.
...Որ իր ամբողջ կեանքում լուռ
Ի´նչ չէր վատնել նա երբեք,
Ի´նչ չէր այրել իբրև հուր
Եւ չէր երգել իբրև երգ,-
Երազներում իր տխուր,
Պահած անգամ իրենից.-
Թաքցրել է այնքան խոր,
Որ իբրև գանձ բաշխի ինձ...

ՀԴ..
Կայ տառապանք անվեհեր
Նայիրական քո դէմքին՝
Խոհն աշխարհի այն աւեր,
Շողն հանճարի աներկիր...
Նա էր այդպէս պառկել վեհ
Մի օր հողէ իր փոսում-
Որպէս վկայ հանճարեղ՝
Հազարամեայ մի նաշում...

ՀԵ.
Եւ յիրաւի´.- դու անմահ
Հայրն ես երգի մեր համայն,
Որ տարագիր գտած մահ՝
Տուն ես դարձել արդ միայն:-
Դու թաղւելու ես եկել
Երկրում քո նոր, որ արդէն
Դարձել է հաշտ ու հզօր
Եւ քեզ բերում է վարդեր...

ՀԶ.
Կարդում եմ ես քո յոգնած,
Մագաղաթեայ կոպերին
Եւ ճակատի վրայ բարձր-
Մտերմութիւն մի վերին:-
Նոյն մտորումն ու անհուն
Նայիրեան խոհն հարազատ,-
Նոյն երազանքն անանուն՝
Հազարամեայ´ երազած:-

ՀԷ.
Ճգնաւորի դէմքով ծեր՝
Մարտիրոսի դէմքով սուրբ,-
Օ՜, ուրվական դու վսեմ,
Թափառական մեր Յիսուս,-
Ճգնաւորի ճակատով
Եւ մորմոքով վկայի՝
Նո՜ր ես յառնում ահա դու
Իբրև վկայ ներկայի...

ՀԸ.
Օ՜, վարդապետ անվեղար,
Որ վայրերում վրդովիչ
Ձայնի հովի´ւ լոկ եղար՝
Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
Դու աղօթքի փոխարէն
Ձայն խնկեցիր միայն վեհ-
Դէպի երկինք, որ բիւրեղ
Ժողովրդիդ սիրտն էր մեծ...

ՀԹ.
Ո՜վ Նայիրեան հանճարի
Հազարամեայ դու տեսիլ,-
Որքան զրկանք ու չարիք
Դու աշխարհում կրեցիր,-
Մարտիրոսեալ յաւիտեան,
Որպէս անհող մարգարէ-
Դու հանգրւան չգտար
Կեանքում-դարեր ու դարեր:-

Ձ.
Եւ միայն արդ, Նահպե´տ,
Գիսախռով, կորացած,
Հազարամեայ յոգնաբեկ
Թափառումից քո դարձած՝
Պիտի յառնի շողշողուն
Հանճարիդ հուրն այգաբեր,-
Եւ խոր հանգչեն մեր հողում
Քո ոսկորներն յոգնաբեկ...

ՁԱ.
Իբրև աճիւն դու դարձար
Քո հայրենիքը ազատ,-
Իբրև մասունք մի պայծառ,
Իբրև նշխար հարազատ,-
Եւ հայրենի քո հողում,
Հին հանճարի իբրև սերմ՝
Կբարձրանա´յ նա բեղուն,
Երկրիդ ցողով ցողւած ջերմ:-

ՁԲ.
Իբրև աճիւն դու դարձար,-
Բայց հայրենի երկրում քո
Հանճարիդ հունտն հրացայտ
Կբարձրանա՜յ նոր բերքո´վ:-
Բեղմնաւորւած սրբազան
Քո աճիւնով և անեզր
Արեգակով մեր կիզած՝
Հողն հազար ծի՜լ կտայ մեզ:

Ձ.
Մե՜ծ ցնծութիւն է հիմա
Մեր սրտերում, ո՜վ երգիչ:-
Տօնն է երգի իր անմահ
Տօնում յառնած մի երկիր:-
Դարձի համար քո այս վեհ,
Վերադարձի քո անմահ-
Կեանք ենք կերտել արդէն մենք
Ե´ւ արևոտ, և´անմար:

ՁԴ.
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հազա՜ր սրտեր տարագիր,
Զարհուրելի հեռուներ
Տարւած հողմով յարաբիրտ:-
Իբրև սրտե՜ր կենդանի,
Իբրև աճիւն կամ մասունք-
Սրտեր քանի՜, դեռ քանի՜-
Հողն են իրենց երազում...

ՁԵ.
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հայրենի հողը բուրեան՝
Իբրև նորո՜գ երկրի տէր՝
Ե´ւ Թումանեան, և´Տէրեան:-
Շիրիմներից իրենց որբ
Իրենց դարձին են նայում
Ե´ւ Դուրեանի սիրտը բորբ,
Ե´ւ Մեծարենցն հմայուն:-

ՁԶ
...Միջագետքից-Օրենբուրգ,
Հելեսպոնտից մինչև Վան,-
Ո՞ր աշխարհում արդեօք սուրբ
Չկայ մասունք Նայիրեան...
Ո՞ր ափերով աշխարհի
Քո մերկ ոտքերը չանցան,-
Օ՜, նայիրեան հանճարի
Հազարամեայ Սերմնացան...

ՁԷ.
Պիտի դառնան դեռ հերթով
Տարագիրներն այդ անթիւ,-
Որ աճիւնով կամ սրտով
Դառնան աղբիւր եռանդի:-
Կենդանի սիրտ, թէ աճիւն-
Իբրև հունտեր հանճարեղ,
Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ
Հայրենի հողն այդ իրենց:-

ՁԸ.
Իսկ դու´, ոգի´ երգի մեր,
Վերադարձած արդէն տուն,-
Օ, սրբազա՜ն բերքի պէս
Ընդունեց սիրտը խնդուն,-
Ցնծութիւնից խելագար
Ժողովրդի սիրտը քեզ.-
Իբրև աճիւն դու եկար,
Բայց իբրև կեանք ընդունեց:-

ՁԹ.
Ինչպէս երգերը քո ջերմ,
Ժողովրդի սիրտը մեծ
Իբրև բարիք, իբրև սերմ
Մի ոգեղէն ընդունեց,-
Քեզ կընդունէ այդպէս յար
Հայրենի հողն արդարև-
Ե´ւ քո աճիւնը արդար,
Ե´ւ քո ոգին հանճարեղ:-

Ղ.
Թո´ղ ամոքւի վերջապէս
Հազար սրով զարկած խոր-
Սիրտդ հողում մեր հրկէզ,
Որպէս գրկում սիրած մօր:-
Որպէս վսե՜մ ողջակէզ՝
Յոգնած աճիւնը քո թո´ղ
Գտնի հանգի՜ստ վերջապէս-
Եւ հայրենի դառնայ հող...

ՂԱ.
Եւ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի-
Կելնեն շքե՜ղ և ուղիղ
Երգի շիւղե՜ր կենդանի:-
Եւ շշունջում գեղեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր-
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր...

ՂԲ.
Կխաղաղւի՜ վերջապէս
Խոնջած աճիւնը քո յար:-
Դարձած մոխի՜ր կենսաբեր,
Դարձած աւիւ՜ն, դարձած քար:-
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն-
Եւ հայրենի դարձած հող...

ՎԵՐՋ

vartabooyr
06.05.2007, 10:09
Կներեք:ok Ես Չարենցին չեմ ընդունում ամենա-ամենա, ընդհակառակը` հենց որ կարդում եմ Չարենց, միայն տրամադրությունս է ընկնում ու բացսական էմոցիաներ են առաջանում իմ մեջ: Իրոք, կարդալ շատ եմ սիրում, բայց Չարենցը երբեք էլ իմ սիրած բանաստեղծների մեջ չի մտել:

Բայց ի՞նչ ես կարդում: Որքան ես կարդացել Չարենցին որ այդպիսի կարծիք ես յայտնում, չը լինի թե Հակոբ Օշականը քո վրա ազդել է և դու էլ նրա նման ցանկություն ունես, Չարենցին «այդ ռուսահայ պատանին» անւանել:
Դու քեզ Ն.Աղբալյանից ավելի վեր ես դասո՞ւմ որ համարձակվում ես այդպիսի արտահայտություն անես, երբ Աղբալյանը Չարենցին ներկայացրեց ամենաեծ պոետը, որի մասին Չարենցը գրեց.

-Եւ ինչո՞ւ չը ցնծար իմ հոգին
Երբ նիկոլ Աղբալյանը մի օր (հետագային փոխված տարբերակը՝ երբ մի լուրջ քննադատ)
Թնդացնելով դահլիճն ու ֆոայեն
Ավետեց ամբողջ աշխարհին,
Թե ծնվել է մեծ մի պոետ,
Եւ անունն է Եղիշե Չարենց,
Ցնցա Հայաստան աշխարհ,
Ցնծա Եղիշէ Չարենց...

Խնդրեմ ներողամիտ գտնվեք եթե վերոհիշեալ տողերում սխալներ լինեն, ես դրանց հիմնվելով հիշողությանս վրա եմ գրել:


Զարմանում եմ, որ դեռ Չարենց սիրողներ էլ կան: :think Ախր որ մի մարդ հոգեկան հիվանդ լինի, նույնիսկ սիրած կնոջ վրա կրակի, էդ մարդուն ոնց կարելի է սիրել... Էլ չեմ ասում գրածները:
Դու քանի՞ հատ բանաստեղծություն ես գրել որ հիմա այդպէս պոռոտախոսութիւն ես անում և մեր ամենամեծ հանճարիե քննադատում ես:


Գրեթե բոլոր ստեղծագործություններում ,,մահ:angry ,, բառը կա, ամեն տեղ իր վախճանի մասին է խոսում: Ինձ մոտ մի տպավուրություն կա, որ նրա այդքան շուտ կյանքից հեռանալն իրենից էր կախված....նույնն էլ Տերյանը, էնքան իր մահից գրեց, շուտ մահացավ....Դուրյանը.... (խնդրում եմ ասածս սխալ չհասկանաք)

Ուրեմն եթե մեկը իր մահւան մասին մտածի կամ խոսի անպայման շուտ պիտի մեռնի՞, այ քեզ տրամաբանություն;


Եթե ես իրավունք ունենայի դպրոցական գրականության ծրագիրը փոխելու, հաստատ երեխեքին ,,Մահվան տեսի:o լ,, կամ նման ստեղծագործություններ անգիր անել չէի տա:

Ինչքան բախտավոր ենք որ դու և քո նմանները գործի գլուխ չեն:


Ես հիշում եմ, որ մենք դպրոցում Չարենց էինք անցնում, շատ տխուր էին դասերն անցնում, :( ու ոչ մի աշակերտ չէր սիրում: :(

Սուտն էլ պոզ ու կոտոշ կունենա՞, որտեղ էր այդ քո դպրոցը, մեզ էլ ասա´ որ իմանանք:


Հըն, ժողովու'րդ, ինչ կարծիքի եք: Ինձ նման մտածող շատ կա? (Իմիջալիոց ես սա միայն իմ կողմից չեմ ասում, այլ շաատ շատերի, որոնք ինձ խնդրել են այս թեմայով գրել):
Միակ բանաստեղծությունը, որ բոլորն ել սիրում են ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է:

Այդ շատ-շատերն էլ քո նման տրամաբանութիւնից զուրկ և բանաստեղծություն չը ճանաչող անձնավորություններ են: Պատճառը որ դու միայն «Ես իմ անուշ..»ն ես սիրում այն է որ բարդ մի նյութ չի և 2-րդ - 3-րդ դասարանների աշակերտների համար է:

Ինչ վերաբերում է բարդ բանաստեղծությունների մասին, դա արդեն ուրիշ խնդիր է: Հենց մի ժամ առաջ «ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ» բանաստեղծությունը դրեցի այս կայքէջի գրական բաժնում, կարդա եթե կարողությունն ունենաս ըմբռնելու այդ և պիտի տեսնես որ Պ. Սևակը իր «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ.-ը գրելու ժամանակ դրանից է ներշնչվել: Սևակը Չարենցի գործերի կարգավորումը իր վրա էր առած և տարիներ մատենադարանում այդ ուղղությամբ աշխատանք էր տարել:

vartabooyr
06.05.2007, 11:15
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...
ՍԻԱՄԱՆԹՈ

ՄՈՒՏՔ


Քերթության ոլորապտույտ ճանապարհներով
Անհանգըրվան անցած տարիներ երկարաձիգ,
Սիրտս կիզած բազում արևների հրով,
Խուսափելով ընդմիշտ երգերից դյուրածին,
Ահա զգում եմ ինձ կրկի՛ն անօգնական,
Ահավորված, ինչպես բարձր լերան առջև -
Որի ոլորտներով կրկի՛ն պիտի գնամ,
Եվ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած հանգչեմ...
Արդ՝ մանուկ եմ ես նորից, ե՛ւ անուժ, ե՛ւ դողահար,
Անհամարձակ, ինչպես աշակերտ, ուժերիս ու գրչիս անվստահ,-
Լեզվիս վրա կսկիծ, ե՛ւ ջերմություն, ե՛ւ վահր՝
Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած:-

Ձե՛զ եմ հառել աչքերըս, ո՜վ անցյալի վսեմ քերթողահայրե՛ր,
Գագաթնե՛ր Մտքի ու Հանճարի և Քերթության պետե՛ր,-
Քե՛զ, անհույզ, մարմարյա Հոմերո՛ս, որ երգել ես հերոսների մահը,
Սակայն խաղա՜ղ սրտով, մի մանկական հեքիաթ իբրև թե:-

Եվ քե՛զ, լատինական փառքի հռչակը ավետող
Ո՜վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՛լ,
Որ ընթացել ես թեև հելլեն հանճարների սրբագործած հետքով,
Սակայն ինքնահուն է եղել պղընձյա արշավանքը երգիդ:

Եվ քե՛զ, արեգակնական հանճար, շռայլորեն փարթամ Ֆիրդովսի՜,
Բազմաբղետ, ինչպես Արևելքը, գանձերով ու արկածներով հարուստ,
Որ հանճարիդ այնքա՜ն անայլայլ և իմաստուն լույսով
Ներբողել ես շահերի սխրությունները սին, իբրև ուղի անմեռ, որ տրվում է վերուստ...

Սակայն բոլորդ միասին թվում եք ահավասիկ
Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ հառել ահալի,-
Ո՜վ դուք, զառամյալ մանկության հիշատակներ վսեմ,-
Այնքա՜ն թոթովախոս ու միամիտ...

Ձեր երգը միամիտ մանկության և ոգու երջանիկ անգիտության,
Եվ կարծեցյալ փառքի, և ճորտության դժնի,
Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրված
Հի՜ն դարերի տքնությունից ազնիվ:-
Այլև ներբողել է ձեր երգը հերոսություն ու փայլ,
Խիզախների վսեմ արշավանք և այրերի դաշինք,
Նշել է քերթության լուսազարդ ճանապարհ,
Փառք անմահական՝ բազմած մարմարիոնյա նժույգների բաշին:-

Բայց անցյալը այն, այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց,
Որին ես ահավասիկ ուզում եմ մոտենալ -
Չէ՛ լյառ հերոսության, կամ վեհության ուղի, կամ փառքի ճանապարհ,
Կամ իմաստության պարտեզ, կամ ոգորում ոգու, կամ տքնություն անահ...

Եվ այն տեսիլը, որ՝ տարիներից հառնած՝
Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրյալ հայացքների դեմ -
Ո՛չ փառքի գագաթ է խոստանում, ո՛չ Քերթության Պառնաս,
Ո՛չ անգամ փողփողյալ տողերի անմրցելի հանդես:-

Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական,
Եվ զարհուրելի է, ինչպես զառանցանք, և անիմաստ է հավետ,-
Ո՜վ անցյալի պայծառ քերթողներ, ձեր երգը հերոսական
Թող դարերի՛ն մնա ձեր հեռավոր, ձեր օրերի՛ն անէ:-

Ձեր մարմարիոնյա և դաշն դեմքերի փոխարեն,
Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարե -
Ահավասիկ հառնում է մռայլ միջնադարից
Եվ կանգնում է դեմս, ո՜վ տառապյալ հանճար, քո կերպարանքը քարե:-

Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած հայացքներիս հանդեպ,
Որ ուղեցույց են հայցում, ե՛ւ առաջնորդ արդար, ե՛ւ կորովի հանճար -
Պատկերելու համար Անցյալի խավարից հառնած զարհուրանքը -
Դժոխքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դեմքը բազմաչարչար...

Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,
Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՜ր նայում ես ոգուս խորքը,-
Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,
Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը:-

Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,
Քերթության թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,
Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով անհունորեն տարբեր,
Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՛ւյն մարդկության երկու տարբեր հասակ:-

Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ երկար,
Եվ մեր առջև ահա իր հորձանքն է ձգում արնափրփուր մի գետ,
Որ բաժանում է դժնի անցյալից այս լուսավոր ներկան,-
Եվ մենք նստում ենք Մտածումի նավը, որ նավարկենք քեզ հետ:-

Գնում ենք ահավասիկ քեզ հետ Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով
Դեպի ափը դեմի՝ ամե՛ն հույս ու հավատ թողնելով այս ափին,
Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի Քարոն,
Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն, դեպի ափը Մահվան ու Սարսափի...


Ա

Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ.-
Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ
Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է տխրություն ու ահ
Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու Մահի:
Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,
Անուղի, ինչպես մոլորված երկու կույր կամ անօգ մանուկ:
Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թե՛ մոտիկը մեր, թե՛ հեռուն,
Միևնո՛ւյն լռությունն անհուն:

Խտանում է մեր դեմ մառախուղը.- ժայռեր են կարծես ու քարեր
Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ:-
Մոտենում ենք մենք ժայռերին - և տեսնում ենք վիթխարի ծառեր,
Եվ մտնում ենք ահա խավարով ու ահով լեցուն մի անտառ:-

Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք առաջ,
Կանգնում ենք, ականջ ենք դնում լռության մեջ երկար ու երկար,-
Եվ ահա հնչում է մթին անտառի խորքից մի հառաչ.-
Այդ ե՞րգ է արդյոք, հեկեկա՞նք, թե՞ տրտունջ՝ քնարով երգած:-

Լսվում է ապա մոտիկից մի հանդարտ, դանդաղ ոտնաձայն.
Մոտենում է մեկը. դեպի մե՛զ, դեպի մե՛զ է գալիս ահա նա.
Եվ ահա - ծառերի ետևից ելնում է մի այր գլխաբաց.-
Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թե՞ գեղջուկ, աղքատ քահանա:-

Լուսնի սառ լույսերով ողողված՝ մոտենում է նա երերուն
Քայլերով, կանգնում է մեր դեմ,- ուրվական է կարծես նա ցավի.-
Փոքրիկ է. նիհար. կիսամերկ. ճակատին պսակ է կրում,
Եվ ձեռքին բռնած նա ունի մի հսկա արծաթյա տավիղ:

Հասնում է մորուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝
Սպիտակ սավանի նման ծածկելով մերկությունը ծերի.
Հայացքով տխուր ու անօգ նայում է նա լուռ մեր վրա,
Եվ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է ձայնով մտերիմ.

«- Վարպե՛տ, օ՜հ, ես է՛լ քեզ նման մի գիշեր աշխարհից անցա,
Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո ծովի.
Բայց չքնաղ հայրենիքը քո - ինձ համար հայրենիք չդարձավ,
Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն,- չբուժեց իմ սիրտը ցավից:

Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած,
Զգեցած սևասև սքեմ՝ ես տավիղը սակայն սիրեցի.
Եվ տավիղը շեփոր դարձըրած՝ քերթության պարտեզը մտա,
Որ կորած հայրենիքս երգեմ և անցյալը նրա հրածին:-

Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը հայոց,
Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ.
Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին հայող,
Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ պահել:

Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ հանուն անցյալի,
Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին բարբարոս,-
Կոչեցի արժանի լինել մեր նախնյաց փառքին պանծալի՝
Վառելով ջահերն անցյալի, իբրև նո՜ր փրկության փարոս:-

Եվ երգս իզուր չհնչեց:- Հայրենի եզերքից քո լուրթ
Թռչելով, իբրև հրավեր, դեպի հայրենիքն իմ հեռու -
Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի սերունդ,
Որ ելավ գերության փոշուց հայրենյաց համար կռվելու:-

Եվ թեև քենով բարբարոս փորձեցին նոքա, դարավոր
Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արյա՛մբ ողողել կրկին,-
Բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլո՛վ փառավոր,
Եվ խաղա՜ղ սրտով ես մեռա՝ մինչև մահ քնարը ձեռքիս»:-


Ասաց - և խփեց քնարին նա մոմե մատներով դեղին,
Աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությունը ծածկած,-
Եվ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,
Հնչում էր, ինչպես մի հիվանդ, մահամերձ ընկած մանկան լաց:

Եվ տավիղն հնչելով հեռացավ, խարխափով մտավ նա նորից
Անտառի խորքը խավար, ուր տիրում էր տագնապ ու հառաչ:-
Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,
Մինչ սուզվեց, լռեց նա հեռվում... Եվ անձայն անցանք մենք առաջ:-

Բ

Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու խավար,
Ծառերի ճյուղերն անտերև քսվում են դեմքերին մերթ մեր,
Եվ թվում է մեզ, թե նոքա չորացած մատներ են նիհար,
Եվ թվում են ծառերն անտառի - սարսափից քարացած դեմքեր:

Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք մտնում -
Լցվում է անտառը այնքան հառաչի ու լացի ձայներով,
Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են հռնդում մթնում,
Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ գրկող ու գերող:

Բայց ահա երևում է հեռուն՝ տագնապով թարթող մի կրակ,
Թարթում է նա մերթ խավարում, ու կրկին տագնապով մարում:
Մենք քայլում ենք նրա ուղղությամբ, մոտենում ենք ահա մենք նրան
Եվ տեսնում ենք արդեն մոխրացած, համարյա հանգած մի խարույկ:

Խարույկի շուրջը թափված՝ մենք տեսնում ենք զենքեր, ոսկորներ,
Մարդկային գանգեր, հնօրյա զրահներ, մի հին հրացան:-
Եվ տեսնում ենք ապա, այլայլված հայացքով նայում ենք երբ վեր -
Ծառերի ճյուղքերից կախված կմախքներ՝ տապից չորացած:

Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդեն կիսամար
Այդ խարույկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին, երբ հանկարծ,
Ծառերի ետևից ելնելով՝ երևում է կիսամերկ մի մարդ՝
Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ:

Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խավարից ելած.
Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք.
Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրա.
Ակնոցներ ունի նա դրած և ձեռքին բռնել է մի գիրք:

Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի տակից,
Նստում է ապա կիսամար խարույկի մոխիրի վրա,
Եվ հսկա մի գնդի նման ցնցելով գլուխը ահագին՝
Ասում է ձայնով կանացի՝ ցուցամատը ճակատին դրած.

«- Այս խարույկը ե՛ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թույլ,
Եվ տասնյակ տարիներ բորբոքված՝ նա ցրեց շողեր ու կայծեր,-
Իմ ամբողջ կյանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,
Որ երբե՛ք, երբե՛ք չմարի նրա հուրը - և հա՛ր առկայծե:

Եվ եկան, տասնյակ տարիներ սերունդնե՜ր եկան բորբոքված,
Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ հրով,-
Հայրենի երկրի խավարում սփռեցին հուր ցնորք ու կայծ.
Այստեղի՛ց զրահներ առած գնացին Ֆահրատն ու Կարոն:-

Ես վրե՛ժը կյանքում երգեցի թշնամու հանդեպ հնօրյա.
Իմ քնարը, գրիչն իմ հատու - սրբազան մրրի՛կ սերմանեց,-
Բայց նստած եմ կրկի՛ն ահա ես խարույկիս մոխիրի վրա -
Եվ շրթերս թորում են հիմա նախատի՛նք միայն ու անեծք»...

Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,
Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել.-
Ելնում էր շունչը կրծքից մի խռպոտ, փայտյա աղմուկով,
Եվ խարույկը չէր բորբոքում... Եվ կանգնեց նա ոտքի ու գոչեց.

«- Բարձրացի՛ր, ելի՛ր խավարից, ո՜վ ռազմի երգերի գուսան,
Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.-
Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,
Ե՛վ զենքերը թող որոտան, ե՛ւ ռազմի սրերը թող շաչեն»:-

Այսպես նա կանչեց,- և ահա, անտառի խորքից ելնելով,
Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ.
Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելոք.
Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ:

(Շարունակելի)

vartabooyr
06.05.2007, 11:32
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
(Շարունակելի #2)


Բայց շեփորը՝ ռազմի ամպագոռ շառաչուն երգի փոխարեն՝
Արձակեց խռպոտ մի հառաչ, որ նման էր քամու կաղկանձի.
Բայց նրանց մեռյալ աչքերում ամեհի հուրեր նա վառեց,
Եվ գաճաճն սկսեց պարել - խելագար, խնդությամբ անծիր...

Քարացած՝ մենք նայում էինք վիթխարի գլխով այդ մարդուն,
Որ վայրի մի պար էր պարում կաղկանձող նվագի ներքո,
Իսկ վերից, խավարի միջից, պահակի նման մշտարթուն,
Զառամյալ լուսինն էր նայում՝ հմայված պարով ու երգով:-

Իսկ ծառի ճյուղերից կախած կմախքները այն չորացած,
Շարժելով ծնոտներն իրենց՝ սկսեցին ամեհի կափկափել,-
Եվ լուսինը, ի վերուստ տրված իր ժպիտը անդարձ մոռացած,
Սկսեց քրքջալ և վերից մեր գլխին պաղ մոխիր թափել...

Գ

Մենք թողինք պարող գաճաճին և ռազմի շեփորով մարդուն,
Եվ կրկին դանդաղ քայլերով քայլեցինք անտառի միջով,-
Երբ թնդաց հանկարծ անտառում մի երկինք հասնող դղրդյուն,
Եվ անտառը լցվեց ծայրեծայր բարձրաձայն լացով ու ճիչով:

Սարսափած՝ վազեցինք մենք առաջ ծառերի միջով անտառի,
Անպաշտպան կրծքերս նրանց ճյուղքերի հարվածին բացած,-
Եվ այդպես երկար վազելով - դուրս եկանք հանկարծ անտառից,
Եվ փռվեց աչքերիս առջև - ամայի, ընդարձակ մի բացատ:

Ողողված կարմրավուն լույսով - ձգվում էր բացատն ընդարձակ,
Ամայի, ինչպես անապատ, անպտուղ, քարքարոտ ու լուռ:-
Այդ մռայլ բացատի մեջտեղում, հրաշքի նման բարձրացած,
Ցցվել էր ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձև բլուր:

Մենք նայում էինք բլուրին՝ աչքներս սարսափից չռած,
Այնտեղից ռազմի մի շեփոր կանչում էր խրոխտ ու առույգ.
Վառվում էր բլուրի գլխին բարձրաբերձ բոցով մի կրակ,
Թվում էր, թե վառել են այնտեղ մի հսկա տոնական խարույկ:-

Ոլորուն մի ուղի էր տանում բացատով դեպ բլուրն այդ թեք,
Քայլեցինք ուղիով այդ ոլոր,- և ահա, բլուրին չհասած,
Հանդիպեց, կտրեց մեր ուղին մի ինչ-որ կերպարանք անդեմ,
Մի, կարծես դժոխքից ելած, անսահման դժնի արարած:

Դա մա՞րդ էր, ուրո՞ւ, թե մի դև՞,- դժվար էր որոշել իսկույն:-
Նման էր հսկա մորեխի, շարժվում էր թռիչքով թեթև,
Մնում էր մի պահ իր տեղում - և հանկարծ թռիչք էր անում,
Կարճ, հատու, ինչպես դաշտերում մորե՛խն է թռչում տեղից տեղ:

Այդպիսի թռիչքով հատու ծառացավ երբ նա մեր առաջ -
Սկզբում տեսանք մենք միայն ոսկորի և մսի մի կույտ.
Կարծես մեկը առել էր մի խուրձ ոսկորներ և խառնել էր իրար,
Իսկ հետո - իրարու կապել, խառնելով ազդրեր ու գլուխ:

Երբ մի քիչ երկար նայեցինք ոսկորի ու մսի այդ կույտին -
Տեսանք, որ կմախք է դա մի՝ գլխի տեղ՝ երկաթյա մեքենա,
Ձեռքերը տեղերից պոկած, գլուխը հագցրած ոտին,
Իսկ սրտի փոխարեն - կրծքում պողպատյա զսպանակ դրած:

Ներքևից, ձախ ոտի մոտից, գլուխը նայում էր վերև՝
Աչքերից շանթեր թափելով, ատամները քսելով իրար.
Աջ ոտի մատներով մի պահ նա գունատ ճակատը քերեց -
Եվ այսպես նա խոսեց՝ ներք-ից ցասումով նայելով մեր վրա.

«- Ո՜վ դուք, որ մտել եք ահա այս մռայլ անտառը Ահի,-
Նայեցե՛ք հատյալ կմախքիս և գլխիս՝ պոկված իր տեղից.-
Աշխարհում որոճում էի ես խոհեր կռվի ու մահի
Եվ գլխի փոխարեն ունեի մեքենա՝ շինված թիթեղից:-

Ես սրտի փոխարեն ունեի իմ կրծքում պողպատ զսպանակ,
Անծանոթ էր կյանքում ինձ համար ամենայն վարանում ու ահ.
Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մե՛ծ մի բանակ
Եվ մեր սև դրոշի վրա գրեցի «Հայրենիք կամ Մահ»:

Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն Ավետյաց,
Տիրում էր այնտեղ բռնություն, ե՛ւ ոճիր, ե՛ւ կյանք անազատ.
Գնացին նոքա՝ սրբելու մեր դեմքից նախատինք ու լաց,
Բայց երկիրն արյամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:

Հանելով բարբարոս հորդաներ - նա քանդեց մեր շեները բոլոր,
Մեր մանկանց արյա՛մբ արբեցավ՝ թաքնըված որջում արքունի,-
Եվ ահա, վրեժով լցված, դժոխքի հանճարին դիմելով,
Ուխտեցի ըմպել մի բաժակ բռնակալ Արքայի արյունից:

Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենա,
Բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու նա պայթեց,-
Եվ խփեց - խորտակեց նա ինձ... Իսկ Արքան կենդանի մնաց,
Եվ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նյութեց ու ջարդեր...

Եվ մնա՜ց նա կենդանի... Կենդանի՜ նա մնաց... Վա՛յ ինձ...
Աշխարհից հեռացա ես այսպես՝ իմ ուխտը թողած անկատար...
Եվ ո՛չ մի կաթիլ չխմած արյունից այն Հրեշ-Արքայի՝
Ես կյանքից ընդմիշտ հեռացա... Եվ չունե՜մ հանգիստ ու դադար»...

Ասաց - կափկափեց կրկին ատամները թափով մի ահեղ,
Աչքերից շանթեր արձակեց,- և հանկարծ թռչելով տեղից,
Սկսեց թպրտալ օդում, թռչկոտել, ճչալ ու վայել,
Լցնելով բացատն աղմուկով ոսկորի և շաչող թիթեղի:-

Թռչկոտում էր նա խելահեղ, կատաղի դառնությամբ վայում,
Դառնում էր օդում, ինչպես հոլ, և ճիչեր արձակում ցավի,-
Մենք դիտում էինք քարացած, սարսափած աչքերով նայում,
Երբ հանկարծ մոտեցան նրան երկու այր՝ դեմքերով կավիճ:

Բուսնելով կարծես խավարից՝ մոտեցան նրան երկու այր,
Երկու մարդ սևազգեստ, մռայլ, կրծքերին պղնձյա նշան.
Կմախքներ էին՝ զգեցած զգեստներ մթին ու մռայլ,
Ձեռքերին ոսկորներ բռնած, ինչպես գոռ մարտի դրոշակ:

Ելնելով կարծես խավարից՝ մոտեցան նրանք այն հոլին,
Որ ցատկում ու դառնում էր օդում և ճիչեր արձակում ահեղ,-
Եվ մեկը նրանցից, որ ուներ հայացքներ՝ մռայլ փայլով լի -
Սկսեց ձեռքերով օդում, նրա շուրջը շարժումներ անել:

Հիպնոսող բժիշկն է ինչպես ներազդող շարժումներ անում՝
Հիվանդի առջև շարժելով պսպղուն մի գունդ կամ բյուրեղ -
Նա շարժում էր այդպես մի ոսկոր, կրկնելով անհայտ մի անուն,
Հոնքերի տակից ցայտելով կրակներ կարմիր ու հուրեր:

«Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն¦,- ձայնում էր կանչով շառաչուն,
Ձեռները կարոտով օդում հոլաձև մարդուն տարածած,
«Խա՜ն Բա՜ն ո՜տ, Խա՜ն Բա՜ն ո՜տ, Բա՜ն ո՜տ»,- ձայնակցում էր նրա հառաչին
Ուղեկիցը նրա՝ ամեհի էքստազում ինչպես վերացած:

Այդ մռայլ կանչերի ներքո հոլատիպ մարդը քիչ-քիչ
Սկսեց թուլանալ, հանդարտել,- և ահա ընկավ ուժասպառ.
Ցնցվում էր մի քանի վայրկյան իր գլուխը միայն ահագին,
Բայց նա էլ հանդարտվեց ահա... Եվ տիրեց լռություն անբառ:-


Մենք նայում էինք քարացած պատկերին այդ մութ ու հոռի
Եվ ուզում էինք հեռանալ, ընթանալ բացատով կրկին,
Երբ հնչեց բլուրի գլխից հռինդը ռազմի շեփորի,
Եվ լսեց աղմուկ, ոտնաձայն - ներքևից, անտառի խորքից:

Լսելով ձայնը շեփորի - վեր թռավ տեղից հոլաձև
Այն կմախքը կամ մարդը կրկին՝ ճակատին արնաթոր վերքեր,-
Մի քանի վայրկյան քարացած, ականջը շեփորին, նա լսեց,-
Եվ քամու նման սրընթաց - երեքով սլացան ներք-:

Շռինդը ռազմի շեփորի թնդում ու կանչում էր մինչդեռ,
Ձայնում էր բլուրի գլխից, ինչպես կոչ, երթի աղաղակ,-
Եվ լսվում էին ներքևից, անտառից - ճիչեր ու կանչեր,
Հավաքվում էր կարծես անտառում և երթի էր ելնում մի բանակ:

Վերևից, բլուրի գլխից հնչում էր շեփորը, կանչում,
Տագնապով, ինչպես ահազանգ,- և ձայնին նրա զուգահեռ՝
Լսվում էր հառաչ, ոտնաձայն, մի զանգ էր հեռուն ղողանջում,
Եվ վառվում էին անտառում բազմաթիվ կրակներ ու ջահեր...

Դ

Մենք լսում էինք, քարացած, շեփորի ձայնը դժնի,
Որ վերից, բլուրի գագաթից, հնչում էր ամեհի թափով,-
Երբ ահա ներքևից, անտառից, ողողված ցոլքերով լուսնի,
Սկսեց ելնել ու հոսել դեպի մեզ - հսկա մի թափոր:

Շարժվում էր թափորը՝ լուսնի սպիտակ լույսով ողողված,
Ահագին, ինչպես մարդկային վիթխարի մի գետ, կամ հեղեղ.
Ձիերի խրխինջ, բառաչյուն, մարդկային հեկեկանք ու լաց,
Զենքերի շաչյուն, թմբուկներ, կրակներ կարմիր ու դեղին,-

Այս ամենը խառնըված իրար, գալիս էր դանդաղ դեպի մեզ,
Կամ դեպի բլուրն էր գնում՝ անսալով շեփորի ձայնին:-
Քաշվեցինք զգույշ մենք մի կողմ, որ հորձանքը մեզ չճզմե,
Կամ չնչին տաշեղի նման մեզ հանկարծ իր հետ չտանի:

Մոտենում էր թափորը դանդաղ, հոսում էր հանդարտ ու ահեղ,
Հեղեղի նման հորդանում՝ բերելով աղմուկ ու հառաչ,
Ցնծության ճիչեր խելագար, զառանցանք ու վիշտ խելահեղ,
Ոսկորի ու մսի մխրճանք, երկաթի շռինդ ու շառաչ:

Մոտեցավ թափորն ահա մեզ և դանդաղ սկսեց անցնել
Մեր չռած աչքերի առաջով, երազի նման մի դժնի:-
Մենք նայում էինք քարացած, սարսափով անհուն ու անծիր,
Ողողված սպիտակ լույսով այն ահից դալկացած լուսնի:

Գալիս էր ամենից առաջ վիթխարի հասակով մի մարդ՝
Չոր, բարակ, հսկա ճակատով, բեղերը սափրած, բայց կլոր
Մորուքով, ինչպես քահանա, հայացքով խոնարհ ու հանդարտ,
Իր գունատ, մահատիպ շրթերով մի ինչ-որ աղոթք երգելով:

Մազերին եղյամ էր ցանել մառախուղը կարծես Հյուսիսի,
Որ շողում էր ալեզարդ գլխին, ինչպես սառը, օտար լույսի փայլ.
Նա տխուր շարական էր երգում աստծո որդի Հիսուսին,
Բայց բառերը խառնում էր իրար՝ հորդելով անհարթ մի բարբառ:

Իր բարակ, ոսկրոտ մատներով նա բռնել էր մի գանձարան.
Աջհամբույր են փոքրիկ ժամերում հավաքում նման ամանով.
Թիթեղյա էր փոքրիկ գանձարանը,- և ձեռքով գրված էր վրան՝
«Քաղաքական անոթ»:

Սկիհի նման սրբազան գանձարանն այդ բարձր պահած՝
Երբ անցավ առաջով նա մեր - մենք տեսանք զարմանքով անծիր,
Որ ճախրում է անոթի վրա, աղավնու կերպարանք առած,
Սուրբ հոգու նման - մի փոքրիկ երկգլխանի արծիվ:

Այդ անոթը բարձր պահած՝ նա անցավ քայլերով դանդաղ,
Անմռունչ, ինչպես քահանա, որ գանձ է հավաքում ժամում,-
Եվ դեմքը նրա սպիտակ, և սկիհը նրա այդ - անդարձ
Դրոշմված մնաց իմ հոգում - այնքա՜ն էր պատկերն այդ անհուն:

Գալիս էր ապա անտառի եզերքին մեր տեսած այն ծերուկ
Վարդապետը կամ քերթողն այն հզոր՝ մորուքով մերկությունը ծածկած.-
Նստած է կմախքի վրա նա մի մերկ, երերուն ձիու,
Որ քայլում էր ճոճվելով, ինչպես ձիերն են քայլում ծերացած:

Իր ձիու կմախքե վզին արծաթյա տավիղն իր դրած՝
Խփում էր մատներով նա չոր ու երգում ռազմական մի երգ,
Եվ նրա ետևից մի քանի երգիչներ, հրելով իրար,
Արշավում էին՝ նրա պես նստոտած կմախքե ձիեր:

Բայց նրանք տավիղի փոխարեն ոսկորներ ունեին ձեռներին,
Որ թափով խփելով իրար՝ աղմկում էին կատաղի.-
Նրանցից մեկն էր միայն, որ ուներ իսկական սրինգ,
Եվ սրինգը ձայներ էր հանում չափազանց տխուր ու աղի:-

Պատանի՛ էր դա մի դալկահար, արցունքով լեցուն աչքերով,
Եվ ձայնը նրա սրինգի նման էր ողբի ու լացի.
Նվագում էր իր խեղճ սրինգով նա տաղեր վշտի ու սիրո,
Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի:-

Այս գունատ պատանու կողքին արշավում էր այլ մի քերթող,
Նրանից ավելի տարեց, փառահեղ ճակատով և ճաղատ.
Նա տավիղ ուներ արծաթե և շեփոր պղնձե - ու հերթով
Նվագում էր կամ սիրո տաղեր, կամ հնչում ռազմի աղաղակ:

Եվ այսպես՝ խառնելով իրար ռազմաշունչ, ամպագոռ տաղեր
Եվ սիրո տխուր նվագներ - անցնում էր խումբը նոցա,-
Եվ հնչում էր նվագն այդ խմբի - թաղումի նման դառնաղետ,
Լցնելով սրտերը հավետ - դառնության անկոբար ու ցավ:

Երգեցիկ այդ խմբից հետո գալիս էր մի սև դիակառք,
Որ քաշում էին մարդակերպ, չորեքթաթ դևեր կամ ձիեր.
Դրված էր այդ կառքի վրա ոսկեզօծ, շքեղ մի դագաղ,
Եվ նստած էր դագաղի վրա մի գաճաճ՝ դեմքով դեպի ետ:

(Շարունակելի)

vartabooyr
06.05.2007, 11:42
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
(Շարունակելի #3)

Նախ այնպես մեզ թվաց, թե նա, դագաղի մարդն այդ գաճաճ,
Կրում է իր մարմնի վրա՝ վիթխարի գլուխներ երկու,
Բայց կառքը երբ քիչ մոտեցավ և կանգնեց մի պահ մեր առաջ -
Մենք տեսանք դագաղի վրա - վիթխարի մի գլուխ և մի կուզ:

Այդ կուզն էր, որ ետ էր նայում, իսկ գլուխը նայում էր առաջ,
Կոնաձև բլուրը դեպի, դեպի լույսը նրա գագաթի:-
Իր խրոխտ, արծվային քթին ակնոցներ ուներ նա դրած
Եվ խորունկ կնճիռներ ուներ սպիտակ ու նեղ ճակատին:-

Նա ո՛չ թե նստած էր ոսկյա դագաղի վրա, այլ մի մեծ
Չղջիկի, կամ բուի նման՝ թառել էր կարծես չորեքթաթ:-
Նա կառքի անհարթ շարժումից կշռվում էր մերթ առաջ, մերթ ետ,
Եվ մերթ կուզն էր բարձրանում վերև, մերթ գլուխը՝ մի փոքր հերթափ:

Բայց այդպես չորեքթաթ կռացած՝ ձեռքերով նա իր ահագին
Պահել էր վիթխարի մի թերթ, կամ դրոշ՝ շինված թիթեղից.
Թիթեղե դրոշի վրա նկարված էր մի արջ թագակիր,
Որ թաթի երկաթյա խաչով կոտրում էր մահիկ մի դեղին:

Անախորժ ճռինչ հանելով ընթանում էր կառքը դանդաղ,
Երգեցիկ խմբի ետևից, անսալով ձայնին շեփորի,-
Իսկ կառքի երկու կողքերից, քայլերով ծանր ու հանդարտ,
Ընթանում էին անտառում մեր տեսած այրերը նորից:-

Առաջինը՝ անտառում վառած խարույկի պահապանն էր այն հեք,
Որ ձեռքին, դրոշի փոխարեն, կրում էր վիթխարի մի փուքս.
Փչելով փուքսն իր հսկա՝ նա փորձում էր կրակներ հանել,
Բայց հանում էր ձայներ խռպոտած, տխրագին տնքոց ու հոգոց:

Իսկ մյուսը - նրա օգնական ռազմաշունչ այն գուսանն էր, որ
Շանթեր էր աչքերից թափում, բարկության հուրեր ու կայծեր.-
Իր ձեռքին բռնած նա ուներ պղնձյա ահագին մի շեփոր,
Բայց շեփորը չէր շեփորում, այլ տխուր կաղկանձում էր կարծես:

Գնում էր նրանց ետևից կիսամերկ այրերի մի խումբ.
Կմախքներ էին՝ զգեցած զանազան լաթեր ու շորեր.
Մեկը խաչ էր իր կրծքին կրում, մի ուրիշը՝ դեղնած ծաղկեփունջ,
Որ նավթի բուրմունք էր հանում՝ չափազանց սուր ու զորեղ:

Մի կմախք տանում էր մեջքին մազութի երկաթյա աման,
Մի ուրիշը՝ հսկա մի հաշվիչ, որ նման էր փայտյա քնարի.
Մի կմախք, շալակին դրած, մի դույլ էր տանում իր համար,
Մի ուրիշը պահել էր գլխին ոսկեզօծ նժար վիթխարի:

Հազիվ էր այս խումբը անցել, երբ ահա երևաց ջահակիր,
Սևասքեմ այրերի մի խումբ, որ գալիս էր՝ երգելով շարական.
Քայլում էր այդ խմբի մեջտեղում, կապտավուն ծիրանի հագին,
Մի փարթամ մորուքով վարդապետ, մի նժդեհ, մոտ վաթսուն տարեկան:

Նա կրծքին կրում էր մի աստղ, որ ցոլում էր ինչպես ադամանդ,
Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բյուրեղե.-
Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած ավանդ,
Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթե մի շերեփ:

Թափորի առջևից տարվող այն փոքրիկ սկիհի նման
Այս շերեփը ե՛ւս ուներ հովանի մի ոգի անլույծ.-
Արծաթյա արծվի փոխարեն այս թղթի շերեփի վրա
Նստել էր, իբրև հովանի, պղնձյա բաշով մի առյուծ:

Երգելով տխուր շարական, սևասև զգեստներ հագած,
Քայլում էր շքախումբը նրա՝ կրելով ջահեր մահատիպ,
Եվ թղթե շերեփը ձեռքին ընթանում էր նա համրաքայլ,
Անընդհատ, ձայնով անայլայլ, կրկնելով մոգական մի թիվ:-

Մինչ անցնում էր թափորն այս այսպես - ետևից հորդում էր արդեն
Անընդհատ աճող, ծավալվող, լեռնացող մի ծով կամ հեղեղ.
Աճում էր աղմուկն ավելի, խտանում ու դառնում էր տարբեր,
Մոտենում էր խորշակ մի կարծես՝ խառնելով ազգեր ու ցեղեր:

Դղիրդի նման հեռավոր մոտենում էր աղմուկ նախ մի խուլ,
Երկիր էր կարծես ընթանում՝ հեղեղով արված տեղահան.
Անտառ էր կարծես ճարճատում, հրդեհված երկիր էր մխում՝
Սփռելով բարբարոս մի բույր, հանելով ճիչեր երկնահաս:

Ձիերի դոփյուն, զենքերի չարագույժ շառաչ, մարդկային
Հեկեկանք, օգնության ճիչեր, շների կաղկանձ հուսահատ.-
Մոտենում էր այսպես հեռվից արշավանքը Արյան և Մահի,
Եվ նայում էինք մենք՝ ահից կարկամած, շնչներս պահած:

Իսկ դեմից, բլրի գագաթից, կանչում էր շեփորն անընդհատ,
Շեփորում էր մահու տագնապով՝ կոչելով նոցա հանդեսի,-
Եվ հոսում էին դեպի նա ամբոխները այդ տեղահան՝
Դեպի լյառն էին շտապում՝ Մահու ու Արյան մի ծեսի...

Ե

Հռինդով, լացով, աղմուկով, թնդալով մոտենում էր մեզ
Գլխավոր օղակն այդ ահեղ, հեղեղի նման թափորի.
Ջահակիր թափորից հետո, այրերից հետո սևազգեստ -
Զրահակիր բանակ էր դա մեծ, որ կռվի էր արշավում նորից:

Վիթխարի մի նժույգ նստած՝ ընթանում էր երթի առաջից
Հոլաձև մարդն այն ահեղ՝ ծածանած մի սև դրոշակ.
Խրխնջում էր նժույգը նրա, բայց նման էր հիվանդ բառաչի
Խրխնջոցը նրա նժույգի, որ քայլում էր դանդաղ և ուժատ:

Գլուխը՝ հագցրած ոտին՝ նայում էր շանթող աչքերով
Նժույգի ոտների մոտից, ճոճվելով մերթ ետ, մերթ առաջ.
Վառվում էր լապտերի նման, կապտավուն ժլատ մի հրով,
Շլինքին դրված մեքենան, հանելով տնքոց ու հառաչ:

Իսկ նրա ետևից, իր նման նժույգներ նստած և ձիեր,
Արշավում էր նրա շքախումբը՝ կազմելով ստվար մի բանակ.
Ձիերի վրա նստոտած կմախքներ էին ու դիեր՝
Ձեռներին սուսեր, զրահներ, հնամյա զենքեր ու դանակ:

Ընթանում էր մեկը՝ կմախքե նժույգի վրա ընկըղմած,
Անգլուխ, մի ոտը կտրած, ձեռքերը կապած կռնակին,
Բայց կապած ձեռքերի արանքում մի դաշույն ուներ նա պահած
Եվ փորձում էր նա դաշույնով խողխողել նժույգն իր տակի:

Հետևյալը... նիհար նժույգի ոսկորե նստուկին նստած
Խեղդամահ էր՝ լեղակի պես կապույտ իր լեզուն բերանից կախած.
Իր մռայլ պետի ետևից արշավում էր քայլքով նա վստահ,
Գնում էր կարծես անվեհեր՝ ելնելու կրկի՛ն կախաղան:-

Մյուսի իրանն էր միայն երևում, լոկ այդ, և մեկ էլ -
Մեջտեղից կոտրած մի սրունք, էլ ոչի՛նչ. արշավում էր այդպես.
Իսկ ո՞վ էր արդյոք այն մեկի ողնաշարը մեջտեղից թեքել -
Եվ դարձել էր նա հարցական նշանի նման մի պատկեր...

Ձիերից շատերի վրա, մարդկային թեկուզ հաշմանդամ
Կմախքի կամ մարմնի փոխարեն - պարզապես բազմել էին սեգ
Զըրահներ կամ սրեր ժանգոտած, մի դաշույն կամ փամփուշտ անգամ,
Մի ամբողջ նժույգի վրա - մի փամփուշտ կամ հին հրազեն...

Այդ նժույգ նստած հաշմանդամ այրերից շատերը սակայն
Ձիերի գավակին կապած, իբրև բեռ վսեմ կամ պարծանք -
Ավարներ էին տանում - այն փառավոր մարտերում հավաքած՝
Մխրճած գանգեր, սրունքներ՝ սրբելուց պսպղուն դարձած:-

Այս լեզուն կտրած, կուրացած, խեղդամահ ասպետը ահա
Շարել է նժույգի սանձին - մխրճած մատների մասեր.
Մի ուրիշը կրում էր ձեռքին կոնքերից շինած մի վահան,
Մի ասպետ փաթաթել էր մեջքին մի տրցակ կանացի մազեր:

Անցնում են, անցնում են անվերջ, գնում են շարքերով անծիր,
Կմախքե նժույգներ նստած, զրահներ հագած մահաշունչ.
Հնձվորներ են կարծես, որ դանդաղ դառնում են Եղեռնի հնձից,
Մանգաղի ու բահի փոխարեն հրազեն առած ու դաշույն:

Բայց ահա այդ կույր, հոշոտված, հաշմանդամ շքերթի միջում
Արշավում է՝ նստած տախտակե ձողերից շինած մի նժույգ -
Սևահեր, թխադեմ մի այր, որ կրակ ու բոց է շնչում,
Մի ձեռքին քնար ոսկելար, մյուսին՝ հրազեն մի զույգ:

Մի փոքրիկ մորուք նա ուներ, գալարուն սևասև մազեր,
Ծածկել էր թավիշե գլխարկ, և ուներ փողկապ փառահեղ,
Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն ասես,
Որ տեսքը լինի երևի սրբազան իր դերին վայել:-

Իր խրոխտ դեմքին հակառակ, հակառակ առնական տեսքին՝
Երգում էր կերկերուն ձայնով նա քաղցրիկ, լորձունքոտ երգեր.-
Մենք լսում էինք զարմացած, նայելով առնական կրծքին,
Երբ տեսանք, որ նստուկը նրա բարձրանում ու իջնում է ներքև:

Փողային գործիք նվագող վարպետի այտերի նման
Ուռչում էր նստուկը նրա և իջնում, կրկին ու կրկին,-
Տեսնելով հրաշքն այս ցնցող - ա՜հ, մենք նո՛ր հասկացանք նրա
Ինքնագոհ ժպիտը - և խուլ, կաղկանձող թախիծը երգի...

«- Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն»,- երգում էր նստուկով նա իր,
Խառնելով կանչին այդ - մահու հառաչանք, ատամի կրճտոց,-
Անտառից բարձրանում էր այնինչ աղաղակ ամեհի ու խոր,
Եվ երկինք էր հասնում այնտեղից տագնապով բարձրացող մի բոց:

Անտառից, խարույկի պես մեծ, շառայլ էր նետում դեպի վեր
Կարմրավուն, արնագույն մի բոց՝ այրելով հոնքերը լուսնի,
Եվ լսվում էին այնտեղից սուլոցներ, օգնության ճիչեր,
Ծառերի ճարճատյուն, հեկեկանք, քրքիջներ վայրի ու դժնի:

Եվ որքան գնում - ավելի ահեղ էր դառնում անտառից
Բարձրացող աղմուկն ահավոր, հեկեկանքը՝ աստղերին հասնող.
Ցերեկի պես լույս էր արդեն անտառից բարձրացող հրից,
Իսկ թափորը ձգվում էր էլի, ողողված շառայլով այդ նոր:

Թափորի մի ծայրը արդեն հասել էր բլրի գագաթին,
Որտեղից հնչում էր, կանչում այն շեփորը - անվե՜րջ, անընդհա՛տ,-
Եվ անցնում էին մեր դեմից, դեռ անցնում էին մահատիպ,
Գոսնելի ասպետներ ու այրեր, կազմելով խռիվ մի ընթացք:

Մենք վաղուց արդեն, նայելով թափորի ընթացքին այդ հորդ,
Էլ չէինք ջոկում իրարից այրերին շարեշար անցնող.-
Դժվար էր արդեն տարբերել նորերին՝ դեմքերից նախորդ,
Ընդհանուր մի գետ էր անցնում մեր դեմից արդեն, կամ մի ծով:

Դժվար էր արդեն տարբերել նրանցից մեկին մյուսից,
Զրահներն էին շատացել թերևս, կամ ձիերն էին ծեր.
Միևնո՛ւյն կերպարանքն էր արդեն բոլորինը, բոլորի՛ ուսից
Կախված էր զե՛նքը միևնույն,- և արդեն չկային անձեր:

Բայց հանկարծ ամբոխի մեջ այդ, հորձանքում այդ բութ ու անդեմ,
Բարբարոս թափորում այդ մթին, որ նման էր արդեն կոշմարի -
Մենք տեսանք կերպարանք երկու,- և պատեց մեզ վիշտ մի անդեղ,
Եվ կարծես վերացանք մենք մի պահ այդ արյան ու տենդի աշխարհից:

Գնում էր թափորի միջից մի արձան կարծես մարմարե.
Հասակը բարձր. քարե աչքերում թախիծ ու կորով.
Իր քարե շրթերով նա անկապ մի երգ էր փորձում բարբառել,
Երևում էր, որ Մա՛հն էր տեսել և Սարսափը նա իր աչքերով:-

Եղկելի էր որքան նստուկով նվագող քերթողն այն - այնքան
Հարգանք էր ներշնչում սրա կերպարանքը ամբողջ նայողին.
Իր կյանքում տեսած սարսափից նա դարձել էր արդեն խելագար,
Եվ ահից հանկարծ քարացել՝ կորցըրած թե՛ հույս, թե՛ ուղի:

Նա ո՛չ թե ինքն էր քայլում, այլ երթի ընթացքով տարված՝
Շարժվում էր, ինչպես մեքենա, ենթակա հորձանքի ուժին.
Երբեմն ցնցում էր նրան անհաղորդ, ներքին մի հարված -
Նա կանգնում էր մի պահ քարացած և նայում՝ լուսնոտի պես ուշիմ:

Եվ քայլում էր կրկին մարմարյա արձանի պես ուղիղ ու անթեք,
Նայելով ուղի՛ղ իր առջև՝ կույրերն են ինչպես միշտ նայում.
Ձեռքերը խավարին մեկնած՝ անսահման Եղեռնի հանդեպ
Շշնջում էր սարսափի բառեր և կրկնում մեռած մի անուն...

vartabooyr
06.05.2007, 11:48
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
(Շարունակելի #4)

Նա հո՜ղ էր հայցում՝ խավարին կարկառած ձեռքով իր քարե,
Եվ լո՜ւյս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին իր կույր,-
Եվ մահու պես գունատ շրթերով շշնջում էր բառեր մարմարե,
Երազում էր խոնջենք ու արև և սիրո աղբյուրներ մաքուր:

Բայց վսեմ այդ խոհից հանկարծ դառնալով ուրիշ մի խոհի՝
Նա թակում էր գլուխն իր թափով, սկսում էր մարմինը ցնցել -
Եվ մաքուր, անբիծ շրթերից թորում էր լորձունք ամեհի,
Եվ դեմքի վրա այդ պահին նկարվում էին ալ բծեր...

Գնում էր նրա հետ մեկտեղ, համրաքայլ, քերթող մի ուրիշ.
Շինված էր կարծես նա մոմից, և դեմքը, որպես մագաղաթ.
Նրա ձայնը ելնում էր կարծես ժայռերում փորած ջրհորից՝
Ե՛վ մաքուր, ե՛ւ ջինջ էր այնքան, ինչպես ցողը՝ դաշտերում շաղած:-

Բայց մոմե այդ գունատ գուսանի թղթի պես ճերմակ շրթերից
Հորդում էր երգը հանկարծ - ամպրոպի, որոտի՛ պես թափով...
Եվ ո՞վ էր տվել այդքան ուժ, այդքան թափ ու շնորհ վերին
Այդ մոմե դեմքով գուսանին - և նետել նման մի թափոր...

Նա ե՛ւս, սարսափից քարացած այն քարե գուսանի նման,
Քայլում էր՝ հորձանքով տարված՝ իր ավագ ընկերոջ կողքին,
Եվ դեմքը նրա մոմեղեն, սփրթնած, գունատ, ինչպես մահ,
Մերթ ընդ մերթ բոցվում էր, կարծես մի ուրի՛շ արևի շողքից:

Արծաթե ափսեի վրա նա տանում էր բոցավառ մի սիրտ,
Որ բոսոր ցոլքեր էր ցանում խավարում այն սիրտ կեղեքող,
Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,
Իր գյուղի՜ արևի մասին, որ մորթել էին ցերեկով...

Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար,-
Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,
Եվ մոմե շրթերով քերթողի - սկսում էր նա նզովք կարդալ:

Պահերին այդ դեմքը նրա դառնում էր դժնի, արյունռուշտ,
Խռպոցի էր փոխվում ու ճիչի նրա ձայնը պայծառ ու մաքուր,-
Սևանում էր սիրտը մի պահ, դառնալով անհուր ու անուժ,
Եվ քարե ընկերոջ նման՝ քայլում էր նա էլ՝ ինչպես կույր:-

«- Ո՛վ տխուր ու խեղճ գուսաննե՛ր, նոխազնե՛ր, կյանքի բարբարոս,-
Բարբառեց Վարպետը հանկարծ՝ դառնալով նոցա ստվերին.
- Դուք կոչված էիք լինելու Լույսի ու Խնդությա՛ն փարոս,
Բայց սրտերը ձեր բոցավառ այն Ստի՛ն ողջակեզ բերիք»:

Եվ նա ցույց տվեց հեռևում, բլուրի գագաթին վառվող
Այն կրակը դժնի ու դեղին, որ վառվում էր անհուն տագնապով,-
Եվ ապա, դառնալով կրկին բարբարոս հորձանքով տարվող
Այրերին այն՝ ասաց իր սրտի բովանդա՛կ տխրությամբ ու թափով.

«- Դուք կարո՜ղ էիք Քերթության և Մտքի լուսե պարտեզում
Ճաշակել Ոգո՛ւ խնդություն՝ սնվելով խոհով ու բանիվ,-
Եվ երթում այս մութ ու դաժան կա՞ արդյոք ավելի՛ մեծ զոհ,
Քան հանճարը ձեր բոցավառ՝ մատուցած այս պի՛ղծ սեղանին»...

Եվ լռեց Վարպետը մռայլ, առաջին և վերջին անգամ
Մեր ամբողջ երթի ընթացքում շրթունքները իր բանալով,-
Մինչ մռայլ թափորին ձուլված, ոտքերով բոբիկ, արնաքամ
Հեռացան գուսաններն այն վսեմ՝ խելագար խնդալով ու լալով...

Զ

Կանչում էր այնինչ վերևից, բլուրի գագաթից, դժնի
Այն շեփորը ձայնով չարագույժ,- և գնում էր թափորը վերև,
Անցնում էր անվերջ՝ ողողված արնագույն ցոլքերով լուսնի,
Եվ գնում էին արդեն մերկ մանուկներ, կանայք և ծերեր:

Անցել էր արդեն թափորի գլխավոր հոսանքը ամբողջ,
Թափորի մի ծայրը վաղուց հասել էր բլրի գագաթին,
Որտեղից երկինք էր հասնում արդեն ալ, արնագույն մի բոց,-
Իսկ թափորը դեռ չէր վերջանում, դեռ գալիս էր - անվե՜րջ ու անթիվ:

Ներքևում անտառը արդեն ճարճատում էր հրով ընդհանուր,
Երկինք էր բարձրանում այնտեղից արդեն նո՛ր մի, ընդհանուր հրդեհ,
Եվ ռումբեր էին շառաչում, և թնդում էր բյուր թնդանոթ,
Եվ կրակը շենե՛ր էր ամբողջ սկսել երկինք շպրտել:

Դղրդում էր հողը արդեն ռումբերի շաչող որոտից,
Բովանդակ աշխա՛րհն էր արդեն սասանել մոլուցքից արյան,-
Լցվել էր տիեզերքն ամբողջ արդեն տոթ բույրով վառոդի,
Էլ չկար հեռու ու մոտիկ,- բայց թափորը երգում էր «Հարյավ»:

Կատարյալ բանակներ էին արշավում մեր դեմից արդեն,
Շտապում էին տագնապով կոնաձև բլուրն հասնելու,-
Եվ ահա վառվող անտառից սկսեց նոր մի գետ հորդել
Եվ հոսել, հոսել անընդհատ, նախիրի նման անգլուխ...

Երբ ռազմի շաչով-շառաչով, ցնցելով հնչուն ծնծղաներ,
Թմբուկներ խփելով տոնական, երգելով երգեր ռազմաճիչ,
Դոփելով՝ բանակներն անցան,- սկսվեց տրտունջ մի անել,
Հուսահատ հեկեկանք ու լաց, խելագար հառաչք ու քրքիջ:

Մեր դեմից անցնում էին արդ մանուկներ մեռյալ և ծերեր,
Հաշմանդամ սերունդներ ամբողջ՝ Եղեռնի հնձանին ընծա...
Նախիրներ էին անցնում հոծ, սարսափած կույրերի պես երեր,
Եվ ցանքսեր, արտեր ոսկեզօծ՝ դեռ ո՛չ մի ձեռքով չհնձած...

Եվ անցնում էին զորքերից ոտնակոխ արված պարտեզներ,
Հրդեհից մոխրացած հյուղեր, քաղաքներ մեռյալ և շեներ,-
Եվ գետեր՝ տապից չորացած, ցորյանի հրդեհված դեզեր,
Եվ գայլեր՝ մարդուց գազազած, և մկնե՛ր զառամ, և շնե՛ր...

Սրածված սերունդնե՜ր էին արդ անցնում, քաղաքներ քանդած,
Հեղեղի պես պրծած, տեղահան, գնում էր երկի՛ր մի ամբողջ,-
Անցնում էր արմատից պոկած, անխնա կտրած մի անտառ,-
Սարսափած նախիրի նման՝ սպանդից փախած մի ամբոխ...

Ամեհի լացով, աղմուկով, ոռնոցով անհույս ու մռայլ
Շարժվում էր ամբոխը դեպի այն բլուրը կարմիր, կոնաձև.-
Վերջանում էր երթը արդեն, երբ մենք է՛լ, ձուլվելով նրանց,
Քայլեցինք կամ կարծես թռանք՝ շյուղերի նման հողմածեծ:

Դիվական մի ձեռք էր կարծես թռցնում, քշում մեզ առաջ,
Եվ ահա, տարվելով այդպես, երբ լեռան գագաթը հասանք,-
Կանգնեցինք՝ մեր դեմ ծառացած պատկերի առջև շվարած.
Զառանցա՛նք էր պատկերն այդ կարծես, որ մեր դեմ փռված մենք տեսանք...

Բացվում էր բլուրի վրա մի անծայր, լերկ հարթավայր,
Ողողված կարմրավուն լույսով, որ դողում էր անվերջ ու պարում.
Իր բոսոր, արնավառ գույնով ներկելով շրջակայքը խավար՝
Վառվում էր բլուրի մեջտեղում մի հսկա, երկնահուպ խարույկ:

Կրակե օղակի նման բոցկլտում էր խարույկը կարմիր.
Բոցեղեն պարիսպ էր կարծես՝ Արքայի շուրջը քաշած:-
Այդ նրանց արքա՛ն էր գուցե, կամ՝ սերած Հրդեհի զարմից՝
Առաջնորդը նրանց կրակե, որ ցույցի էր ելել մարդաշատ:

Խարույկի մեջտեղում, ոսկյա մի գահի վրա ընկղմած,
Նստած էր Արքան այդ ահեղ, որ չուներ կերպարանք որոշ.
Մերթ թվում էր, թե դա - կրակե մի մարդ է՝ բռունցքը սեղմած,
Որ բռնել է սեղմած բռունցքում - մի փոքրիկ եռագույն դրոշ:

Բայց հաջորդ վայրկյանին արդեն փոխվում էր տեսքը նրա,
Եվ ահա - գահի վրա նույն - մի գայլի գլխով վարդապետ,
Սևասև վեղարը գլխին և դեղին ճակատի վրա -
Մի հսկա, շողշողուն ադամանդ, որ թե՛ խաչ է, թե՛ գունդ է, թե՛ նետ:

Փոխվում էր ապա նաև այդ կերպարանքը. հանկարծ նրա տեղ՝
Երևում էր դեղին մի կատու՝ աչքերում կրակներ ահի,-
Եվ թվում էր, թե դեմքը նա իր - ոսկեկար քողով է պատել,
Եվ նետը դարձել է նժար, և խաչը դարձել է մահիկ:

Նստած էր ոսկյա իր գահին կրակե Արքան այդ ահեղ,
Տեսիլքի նման մի դժնի, կերպարանքը մթին ու մռայլ,-
Եվ շուրջը նրա խարույկի, բոլորած մի պար խելահեղ,
Ցատկոտում էին ու պարում ամբոխները այն դիվահար:

Խարույկին ամենից մոտիկ, բոլորած շրջանն առաջին,
Թռչկոտում էին ու պարում մեր տեսած այրերն այն ճիվաղ,-
Հոլաձև կմախքն էր պարում, և ձայնով, նման բառաչի,
Երգում էր խաժադուժ մի երգ՝ սփռելով տառապանք ու վախ:

Նրա ձեռքը բռնած, նրա հետ, պարում էր անտառում հանդիպած
Խարույկի պահապանը գաճաճ և գուսանը ապա ռազմատենչ.
Պարում էր վարդապետը պարթև՝ շերեփը շրթերին հպած,
Եվ բոլոր ասպետնե՛րն ապա՝ աչքերում մոլուցք մի անշեջ:

Գնալով լայնանում էր, ուռչում շրջանակը այդ շուրջպարի.-
Բռնելով հարթավայրն ամբողջ, չարագույժ բոցերի ներքո,
Ահռելի տեսիլքի նման ելնելով կարծես խավարից՝
Մի ամբողջ ժողովո՛ւրդ էր պարում եղկելի ճիչով ու երգով:

Մանուկներ տկլոր, անատամ աղջիկներ, ծերեր հաշմանդամ,
Գլուխները բռնած ձեռներին, վայրենի լացով ու ճիչով,
Թռչկոտում էին ու պարում,- ցատկոտում էր կարծես մի անտառ,-
Եվ անցնում էինք մենք դանդաղ այդ պարող անտառի միջով...

«Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն,Հըդահյո՜ւն»,- ոռնում էր ամբոխը մոլի,
Կարկառած ձեռները վերև կամ դիմացը՝ դեղին Արքային,-
Երբ ճիվաղը հանկարծ այն ծանոթ, որ նման էր մարդակերպ հոլի,
Մորեխի պես օդում ցատկելով՝ մոտեցավ Արքայի գահին:

Մոտեցավ շարժումով հատու և կտրած գլուխն իր նետեց
Արքայի ոտքերի առջև, իբրև տուրք, կամ զոհ սրբազան,-
Եվ ամբոխը խռպոտ ճիչերով, ոռնոցով նրան հետևեց -
Բարձրացավ գանգերի մի բուրգ և բուրգը աստղերին հասավ...

Իսկ շուրջը վիթխարի այդ բուրգի, մշուշում, բռնած խոլապար,
Թռչկոտում էին ու պարում ավերված քաղաքներ ու շեներ,-
Եվ երթի ելած նրանց հետ՝ ամեհի խանդով, խոլաբար՝
Թռչկոտում էին ու պարում նախիրներ զառամ և շներ...

Եվ արդեն ոսկյա իր գահից բարձրացած բլուրի վրա՝
Կանգնել էր Արքան այն դեղին՝ հրդեհի նման մորուքով,-
Եվ փողի նման անողոք՝ մահագույժ շեփորը նրա
Կանչում էր, կանչում էր նրանց - դեպի նոր մի մեռյալ Երիքով...

Է

Այդ դաժան տեսիլքին ի տես՝ քայլերով երեր մենք փախանք,
Կտրեցինք հարթավայրն ամբողջ և իջանք անտառ մի ուրիշ,
Մինչ հասնում էր դեռ բլուրից մի լացի նման աղաղակ,
Ոռնում էր կարծես մի քաղաք՝ փախչելով հրից ու սրից:

Խավար էր անտառում այդ նոր, և ծառերը, կորած խավարում,
Կմախքներ էին կարծես սև, որ պարզած ոսկորե ձեռներ -
Մեզ բռնել էին կամենում, քաշքշում էին ու հրում
Եվ մահվան սառնություն բուրում, քրքջալով մտքերին մեր վեհ:

Հառաչում էին նրանք խուլ ձայներով, անեծք շշնջում,
Կամ կարծես օգնություն հայցում մոտեցող սրից ու հրից,-
Դեռ հասնում էին բլուրից սրերի շառաչ ու շաչյուն,
Դեռ շեփորը կանչում էր, կանչում այն Մահու և Արյան բլուրից:

Սարսափած փախչում էինք մենք անտառի միջով այդ խավար,
Այդ մռայլ ծառերի միջով, որ պարզած երերուն ձեռներ -
Մեզ թվում էին մի գալիք ահռելի սպանդի համար
Հանրային դամբանից ելած, հարություն առած մեռելներ:

(Շարունակելի)

vartabooyr
06.05.2007, 11:51
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
(Շարունակելի #5)

Մեր ոտքերը դիպչում էին սուր, փշերի նման քարերի,
Ծառերի ճյուղերը՝ կանանց մատների նման գալարուն՝
Չանգռտում էին, արնոտում մեր դեմքերը,- և հին դարերից
Նախամա՛րդն էր արդեն արշավում՝ աչքերում մոլուցք ու արյուն:

Ժամանակը ե՛տ էր թռչում արդեն խուլ աշխարհի վրայով,
Մարդակերպ Կապի՛կն էր արդեն արշավում հետքերից մեր նորից,-
Եվ լուսինը, եդեմ ժպիտով ծառերի արանքից նայող,
Մեզ թվում էր վհուկ՝ հմայող, որ փրկում է ջրից ու հրից...

Սարսափած փախչում էինք մենք անտառի ծառերի միջով,
Եվ ամեն ծառի ետևից մեզ նայում էր արդեն մի հրեշ,
Մեզ արդեն ագռա՛վն էր ծաղրում իր լացի նման քրքիջով,
Եվ ամեն մի շրշյուն ու շշուկ մեզ գուժում էր պատիժ ու վրեժ:

Մեր հոգուց քերում էր մի ձեռք այն ամենը, որ տարիներ,
Կամ դարե՜ր էինք կուտակել՝ սերունդից սերունդ կրելով,-
Եվ գունատ ցոլքերը լուսնի մեզ թվում էին հուրիներ,
Արյունռուշտ, չարա՛չք հուրիներ՝ մարդու միս ու արյուն սիրող:-

Մենք երկար, երկար վազեցինք, սարսափից խելագար, անհույս,
Այդ մռայլ ու մութ անտառում կորցրած ուղի ու հավատ,-
Երբ հանկարծ ծառերի միջից երևաց երկնագույն մի լույս,
Որ աստղի նման փրկարար շողշողաց հեռվում այն խավար:

Հևիհև, արյունոտ ոտքերով, չանգռելով կուրծք ու երես,
Վազեցինք մենք լույսը դեպի, որ ցոլում էր ցոլքով մի մաքուր,-
Եվ ահա, վազքից շնչասպառ, քայլերով անուժ ու երեր,
Մոտեցանք անտառի եզերքին - և տեսանք կերպարանք մի հուր:

Մի մարդ էր գալիս դեպի մեզ՝ ոսկեզօծ լապտերը ձեռին.
Գունատ էր. հսկա ճակատով. երկնագույն աչքեր նա ուներ.
Լույսի պես սպիտակ դեմքին խաղում էր ժպիտ մի վերին,
Հայացքը թափանցում էր կարծես անսահման, անծիր հեռուներ:

Ողջունեց ժպիտով նա մեզ և ապա լապտերն հուրհուրան
Նա պահեց մի պահ մեր առաջ, իբրև աստղ, նշան լուսատու.-
Վիթխարի ճակատով այդ մարդու լապտերի ապակու վրա
Նկարված էր ոսկեթև մի աստղ և գրված էր պատգամ մի հատու:

Այդ լապտերը իր դեմ պահելով՝ նա հանեց մեզ մութ անտառից,
Մոլորվել էինք ուր արդեն՝ կորցըրած ուղի ու հավատ,-
Եվ այստեղ հրաժեշտ տվեց ինձ Վարպետը Մահու աշխարհի,
Որ գիտեր լոկ վիշտ ու չարիք և երգել էր դժոխքը խավար:

Արդ՝ անցել էինք արդեն մենք Անցյալի մռայլ եզերքից,
Լայնահուն աշխարհն էր իմ դեմ՝ ողողված հրով փրկարար,-
Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի՛ երգիչ,-
Այդ լապտերը, ո՜վ Առաջնորդ, կփրկե աշխա՛րհը արար...

ՎԵՐՋ

vartabooyr
07.05.2007, 04:41
«Մահվան տեսիլը» Չարենցի գլուխգործոցն է, ամենա-ամենան: Զարմանում եմ, թե ինչպես մինչև հիմա չի տեղադրվել այս թեմայում:
Ի դեպ, լավ հիշեցի, կարելի է ստորագրությունս փոխել ;)

«ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ»-ը երեկ տեղադրեցի կայքէջում որ ցանկացածդ իրականա, դեհ, հիմա գնա ու վայելիր:
Հիմա արդյոք մեկը ձեզանից կարող է՞ ինձ համար տեղադրի ՇԻՐԱԶԻ գրված բանաստեղծությունը Նանեկացու մասին:
Շնորհակալություն
Հրաբույր

vartabooyr
09.05.2007, 23:40
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ #1

Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
Որ հուրհուրատում է մեր դեմ գալիքնափայլ:
Այն անգո առավոտից, երբ լեգենդական
Իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը,
Այս Մասիսի հանդեպ, այս անիրական
Արարատյան դաշտում,- որպես զրույց անծայր մի
Տարածվել է ուղին մեր անպատմելի,
Անծայրածիր ձգվել դարերով ձիգ
Եվ գնում է այսօր ու երկարվում էլի
Դեպի ի՜նչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր...

Բայց ուղին մեր եղել է մի՛շտ մթին,
Եղել է անանստգյուտ ու անփառունակ,
Տարածվել է անբոց ու անժպիտ`
Ուրիշների փայլով շարունակ
Շառագունված - որքա՜ն, որքա՜ն աղետավոր...
Որպես անմիտ զրույց` մեզ պատմել են մի օր
Նախնիների մասին մեր փառապանծ,
Բայց օրերի հեռվում ես տեսնում եմ միայն
Ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ
Եվ երկրային ընթացք մի անիմաստ...
Եվ ես, ահավասիկ, հին գրերով այս մեր
Իմ տողերը կոփող մի պոետ -
Ի՜նչ խոսքերով երգեմ և ինչ տենդով պատմեմ
Մեր անանցյալ անցյալը, մեր ընթացքը, որ էլ
Ո՛չ մի գուսան երգով չոգեկոչի հին փառքը
Ու կարոտով անմիտ ետ չնայի,-
Չպանծանա այլևս, որ առ անց մեզ աշխարքը
Կլիներ պարտեզ մի ամայի...

Պատմության քառուղիներում առաջնորդել են նախ
Մեզ նախնիներ անստույգ ու ոչնչատեսիլ,
Մռայլ հեռուներում անճանապարհ առկախ,
Որ իրենց մորթի հետ միասին
Տարել են բախտը մեր թավալգլոր
Երկրներից երկիր,- օ, տառապանք երկար,-
Նշել են մեզ համար ուղի աղետավոր,
Եվ տոտեմը եղել է մեր - գայլ...
Օ՜, նախնինե՜ր... Տեսնում եմ ահավասիկ.-
Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը...
Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերը - բյուր գազանների կողմից,-
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա`
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին:-
Որտեղի՞ց է եկել նա, այդ գայլը,
Եվ ինչո՞ւ է արդյոք նա առաջին օրից
Սարսափահար հայացքը հառած լուսնի փայլին`
Աղեկտուր ոռնում իր սարսափը խորին:
Եվ նա գիտե՞ արդյոք, այդ բզկտված գազանը,
Որ նշված է արդեն նրա ուղին
Ապագայի գրքում,- որ տարիներ հազար
Քայլելու է այդպես անուղի,-
Որ պատմության մռայլ քառուղիներում
Նա բազմաթիվ դարեր պիտի այդպես տանի
Իր բզկտված կողերը - դեպի ի՜նչ անհայտ հեռու,
Ի՜նչ արոտներ կարմիր ու արնանիստ...
Օ, չի եղել մեր գայլը պղնձյա
Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե,-
Նիհար, կողերը լերկ, նա անցել է անծայր
Տափաստաններ, մինչև նա հանգիստ է առել
Այս Մասիսի հանդեպ անիրական,
Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում,
Եվ` լուսնի դեմ նստած` նա երկար
Ոռնացել է իր վիշտը անկշտում,-
Ոռնացել է անձուկ իր տառապանքը,
Անասնական իր քաղցը,- և ոռնոցը նրա
Դարձել է հիմնը մեր անարձագանք -
Ու դարերով հնչել մեր պատմության վրա...

Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Արքաներ անժողովուրդ և գահազուրկ,
Որոնց փառքը` մեր հին մատյաններում երգած`
Եղել է եղկություն ու քծնություն քսու:-
Օ, դո՛ւք, մեր վաղեմի առաջնորդնե՛ր,
Առասպելյալ Հայկեր ու Տրդատներ բազում,
Իշխաններ անփառունակ, սին ըղձերի ճորտեր,
Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ,-
Դո՛ւք, որ դարեր երկար, հազարամյակներ,
Ուրուների նման անկերպարանք
Ապրել եք ու կանգնել օդե ապարանքներ,
Օտար խարույկներից հայցել ոգու կրակ,-
Որ ամբողջ ձեր գոյության հազարամյակներում
Չեք ծնել և ո՛չ մի խոհ սերունդների համար -
Ո՞ր, ո՞ր պատմիչը ձեզ պիտի կարդա ներում,
Օ, դո՛ւք, անպտուղ պարտեզներ ու խորաններ ամա...

Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին,
Հազար երանգներով իրենց դեմքը ներկած,-
Եվ մեր անմահության ակունքները այն ջինջ
Պղտորել են ոխով ու ոչնչությամբ,
Չնչին տենչանքների անխոհությամբ ոսին,
Փաթաթելով վզին մեր մի ճորտային շղթա,
Սերմանելով մեր ողջ ժողովրդի մասին
Ոչնչության սերմեր, անխոհության,
Թշվառ անհողության և աղապատանքի,
Եվ դրել են դեմքին մեր կնիքը գերության,
Սնել թշվառ կաթով ապաշնորհ կյանքի...

Իսկ նոքա՞, որ եկել են իշխաններից հետո,-
Վերջին ասպետները մեր խեղճության խորին,
Սնված նախնիների անհողության կաթով,-
Օ՛, վարդապետ Մինաս, կամ Իսրայել Օրի,-
Այն ի՜նչ տենչեր են վեհ, ու անխորտակ ու խոր,
Որ սերմանել եք դուք երկրներում օտար,
Եվ ո՞ր, և ո՞ր, և ո՞ր նպատակի շողով
Ձգտել եք կյանքը մեր անմխիթար
Հանել ափունքներից այն սև ու ապերջանիկ,
Նշել սերունդներին ուղի պայծառ,-
Եվ ձե՞զ պիտի արդյոք մենք երգենք հիմն -
Ձեր ո՞ր խոհին, կամ ո՞ր երազանքին անճառ...

...Ահավասիկ ելած մեր լեռներից այն բարձր,
Ուր վառվում էր հույսի մեր խարույկը վերջին,
Շուրջը - խավար գիշեր ու մառախուղ մի թանձր,
Շուրջը - ժայռեր մռայլ ու բարդիներ վերձիգ,-
Ու թանձրացյալ մուժում - ապարանքներ ահա`
Փոքրիկ, ողորմելի, խեղճ -
Իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած,
Եվ ո՛չ մի, ոչ մի մեխ,-
Ո՛չ մի կտոր երկաթ, կամ անագե շաղախ,
Կամ մարմարյա մի սյուն, կամ թեկուզ կիր,
Որ փորձության պահին անձրևներից մխար
Եվ իր ծուխը խառներ ըմբոստության երգին...

Ապարանքը - այսպես:- Իսկ ներքևում - խուղեր`
Գետնափոր, ստորերկրյա, ցաքուցրիվ,
Թաղված գանգի պես խուլ, գանգի պես անուղեղ,
Կարծես մի խեղճ նախիր
Արածելու ժամին կայծակնահար` հանկարծ
Կըծկըվել է ահից ու մոխրացել -
Եվ մնացել է տեղը մի մոխրաբույր զանգված`
Դարերով անջրդի ու հողմածեծ...
Եվ նոքա - մեր անղեկ առաջնորդները,
Այդ իշխանները եղկ, այդ տերերը վերջին,
Ելել են գիշերով ու մենակ ճամփորդել են
Դեպի հյուսիս, դեպի հյուսիսային որջի
Արջերը սառցասիրտ ու արնաթաթախ,-
Այդպես մեր գա՛յլն էր հին ճանապարհվում որսի`
Հյուծված, կողերը լերկ և անատամ...

Ես տեսնում եմ նոցա:- Իմ աչքերի առջև
Ահավասիկ իրենց եղկ հասակով ամբողջ`
Իրենց խուլ խուղերից ու լեռներից այն բարձր
Ճանապարհ են ընկնում` անուղի ու անխոհ:-
Ելած որոնելու հորիզոններ, գալիք
Սերունդների համար արահետներ ուղիղ -
Ի՞նչ են տանում նոքա ուրիշներին տալու,
Այն ի՜նչ բերքեր երկրի ու բարիքներ հողի...
Այն ի՜նչ գանձեր արդյոք, ի՜նչ արգասիք ու բեռ,
Ի՜նչ ոսկիներ ոգու ու զորության...
Ո՛չ:- Տանում են նոքա, որպես շնորհ առձեռն,
Կարավաններ ահի ու թշվառության:-

Ելած որոնելու գալիքների շավիղ,
Ապագայի ընթացք ու հորիզոն -
Նոքա կրում են լոկ անանձնական ցավի
Ու հանգուցյալ փառքի մեռելային կավիճ`
Հազարամյա մեր դեմքը երիզող...
Եվ անվավեր փառքի առասպելյալ փայլով
Շղարշելով խեղճությունն հազարամյա -
Միջնորդել են նոքա հյուսիսում ու այլուր`
Ներքինատիպ, զազիր ու զառամյալ...
Խոստացել են նոքա իրենց երբեք չեղյալ
Փառապանծ անցյալի անունով -
Առաջնորդել նոցա Երկիրը Ավետյաց`
Հանուն Որդու, Հոգու և հանուն Հոր...

Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար
Պատմության քառուղիներով, որպես միրաժ,-
Կտրել ենք երկար մի ճանապարհ
Եվ ճանապարհը մեր այս
Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, օ, ե՞րբ,
Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ,-
Եվ ո՞վ, և ո՞վ է մեր ապագային տվել
Անխզելի ընթացք ու գաղափար...

(Շարունակելի)

vartabooyr
09.05.2007, 23:48
ՊԱՏՄԵՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ #2

Իսկ նրանցից հետո ահավասիկ իմ դեմ
Մի ձեռք, որ զորություն է տալիս գրչիս -
Մեր պատմության գրքից դարձնում է մի թերթ
Եվ բացում է էջը նախավերջին,-
Եվ հանդես են գալիս - անկերպարանք անդեմ -
Երեկվա մեր տերերը չնչին:-
Օ, վաշխառու ճորտե՛ր, հացկատակնե՛ր, մթին
Սերմանողներ քամու ու մուրացկանության,-
Մեզ ժառանգած գանձի, օ, վատնիչներ հետին,
Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած -
Կերտեցիք դղյակներ ու ապարանքներ,
Մեր անունից մրրիկ սերմանեցիք -
Եվ այսօրվա ձեր խեղճ ոչնչությանն անգետ
Վերջին խարիսխը մեր
Վաճառքի հանեցիք...
Եվ կործանվեց ձեր փառքը:- Ապարանքները ձեր
Միրաժների նման անապատի
Անէացան մի օր - և ո՛չ մի ձեռք
Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին...
Որպես փոշի - անցաք, որպես քամի,
Եվ ո՛չ մի, ո՛չ մի մատյան
Չի նշելու երբեք ձեր ցնորքը անհիմն
Իր էջերում անջինջ ու անհատյալ...
Անէացավ ձեր փառքը:- Եվ այն, որ դեռ ունեք
Աշխարհի բոլոր հեռուներում -
Կկործանվի մի օր ամենուրեք
Եվ գալիք պայծառ օրերում
Ո՛չ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ
Չի կարդա նզո՛վք անգամ ձեզ,-
Դո՛ւք, որ միայն ոգու խեղճություն եք ցանել
Եվ գալիքում - տխուր մոռացություն հնձել...

Իսկ ժողովո՞ւրդը, որ եղել է հանճարեղ,
Եղել է որմնադիր, եղել է կառուցող,
Քաղաքներ է շինել, պարիսպներ է շարել,
Կամուրջներ է գցել կոր գծով,-
Որ դարերի միջով մինչև այգն այս հասած`
Կրել է մեջքի վրա իր,
Օ՜, եղկելի տերե՛ր, զազիր ու բազմազան
Ձեր բռնությունը բիրտ...
Ունի՞ արդյոք թեկուզ մի աննշան մասնիկ
Վաստակներում ձեր այս անքանքար -
Ժողովուրդը, որ իր աշխատա՛նքն է ազնիվ
Ձեր սեղանին բերել` արնաքամ:-
Օ, ո՛չ:- Ապրել է նա իր ճորտային կյանքով,
Խոր խավարում` արև՛ երազել,-
Եվ երգել է դարեր իր ռամկական հանգով
Իր խոհերը արդար ու վսեմ:
Ստեղծել է նա իր հեքիաթները,- և իր
Հնամյա վեպում հանճարեղ -
Իր ապագա կյանքի գաղափարը կարմիր
Եվ անմահ խորհուրդն է դրել:
Խոր գերության ներքո, այնուամենայնիվ,
Պատմության քառուղիներում ոլորապտույտ,
Պայքարել է ոգով, մաքառել է նա միշտ,
Եվ չի կորել դաժան տարիներում այն մութ:-
Խո՜ր գերության քարե կամարների ներքո,
Բռնության տակ հայրենի և օտար,
Նա մեր անպարտ ոգու ստեղծարար բերքի
Ճանապարհն է հարթել անդադար:
Այդ ճանապարհն է, որ չնչին արքաների
Եվ բոլո՛ր տերերի ոչնչությանն ընդդեմ -
Դարձրել է ոգին մեր - այնքա՜ն բերրի,
Ամե՛ն ճորտության անընտել:
Այդ ճանապարհը ձգվում է ահավասիկ
Մեր օրերից մինչև միջնադարյան հեռուն,
Մինչև դարերը հին, ուր մենք հազի՛վ ենք
Պատմության ընթացքը տարբերում:
Քայլել են քարքարոտ այդ ճանապարհով
Գորշ, անանուն մարդիկ, գեղջուկ ճորտեր,-
Կրել են կրծքերում գաղափարներ գերող,
Ստեղծարար մտքեր, բոցե բառեր, որ դեռ
Չեն խոյացել երկինք, չեն ընդունել դեռ ձև,
Բայց կհառնեն մի օր կերպավորված,-
Օ՜, հանճարե՛ղ ոգու դեռ չբացված գանձե՜ր,
Եվ հանճարի հանքե՜ր դեռ չփորված...
Ա՛յս է տվել նրան ոգու անհուն կորով
Եվ ա՛յս է մեզ փառք սահմանել,-
Բայց կարո՞ղ էր արդյոք` կապանքներում գերող`
Իր հուրը անեղծ նա պահել...
Արքաների օրով և իշխանների
Կքել է ճորտության կապանքներում նա լուռ,
Եվ անգամներ բազում նա քշվել է գերի
Եվ գերությունը իր կրել է համր ու լուռ:-
Եվ գերության գրկում կեղեքող
Յուրաքանչյուր գերին` աչքը ահեղ մահի`
Ծածկել է խեղճության թաղիքով
Իբրև անգին մի գանձ, իբրև ավանդ վերին`
Իր հանճարեղ ոգու կրակն անշեջ,
Ստեղծարար այն հուրը,- և բոլորից թաքուն
Վառել է միայնակ, վախվըխելով, ինչպես
Հանցագործն է վառում իր լապտերը միգում:
Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր
Հավաքական հանճարը զարկիչների հանդեպ,-
Եվ դարձել է ահա ժողովուրդը և՛ս,
Իր տերերի նման, անուղի ու անդեմ...
Իսկ ապա, երբ փոխվել է ընթացքը դարերի,
Երբ դարերում մարել է թիթեղյա,
Սակայն շլացուցիչ պորփյուրն արքաների -
Եվ արքաների տեղ ա՜յն
Ոսկի՛ն է նվաճել իշխանություն ու փայլ,
Բաժանել արյունոտ դափնիներ,
Պետություններ կանգնել, ուր պճնություն ու փառք
Կարելի է գնել,-
Նա քշվել է կրկին նախիրների նման
Դեպի թիարաններն անհաց աշխատանքի,
Եվ վաստակել այնտեղ մինչև ի մահ`
Ընտելացած արդեն անինքնուրույն կյանքի:
Եվ անհաց վաստակի այդ թիարաններում,
Ինչպես առաջ` դաշտերում ճորտության -
Վիճակվել է նրան մի կապարե հեռու
Կրկնակի՛ տառապանքի և գերության:
Նրա գլխին շաչող այդ նոր խարազանը
Եղել է երկճյուղ, ինչպես քիստ,-
Եվ վաստակը ոգու, որ սրբազան է -
Արգելված է եղել նրան միշտ:
Բայց առաջին անգամ իր գոյության չարքաշ
Հազարամյա ուղու ընթացքում -
Նա այստե՛ղ է տեսել շողշողացող մի այգ,
Որ պայքարով է բացվում...

Եվ այսպես - պատմության քառուղիներով
Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,
Շառագունված անվերջ ուրիշների հրով,-
Եվ մեր ճանապարհը անփայլ
Եղել է ճանապարհ ունայնության, մահի -
Եվ չե՛նք կարող այսօր ձեզ մեծարել
Օ, նախնինե՛ր մեր խեղճ, առաջնորդնե՛ր մեր հին,-
Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ...
Ահավասիկ ելած ձեր աներազ քնից
Նզովում ենք մենք ձեր եղկությունը մթար -
Օ՜, կերտողնե՛ր չնչին մեր անհանճար հնի
Եվ հերոսնե՛ր անքանքար մեր պատմության...
Մոլորակի վրա այս խայտաբղետ,
Աշխարհի սկզբից մինչև վախճանը
Երևի առաջին ժողովուրդն ենք մենք,
Որ կամենանք անգամ - դավաճանել
Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,
Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ`
Մերկության պես տկլոր ու անանցյալ...
Այդ մե՛նք ենք երևի այն ուղտը հաստակող,
Որ Հիսուսի առակին հակառակ -
Պիտի մտնենք` անգամ ասեղի նուրբ ծակով`
Ապագայի դրախտը անարատ...
Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,
Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ -
Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ...

Գրեց՝ Եղիշե Չարենց
1933.I

Fantazy
11.05.2007, 10:38
***
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,-
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուտ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:

sweet
15.05.2007, 23:09
[QUOTE=Մելիք;258994]

Ընդհանրապես, ինձ թվում ա, որ դու և բոլոր էն մարդիկ, որոնց անունից գրում ես, Չարենց չեք էլ կարդացել, բացառությամբ մի քանի հատվածներից, որ դպրոցում հանձնարարել են:

sweet
15.05.2007, 23:40
Մելի'ք և մյուսներ, որոնք չհասկացան իմ գրանցումը, ես ընդհամենն իմ ու ծանոթներիս անկեղծ կարծիքն եմ արտահայտել, որի իրավունքն ունեմ,: Ընդհանրապես մարդիկ տարբեր են և նրանց գաղափարներն ու կյանքի նկատմամբ աշխարհայացն էլ է տարբեր: Նույն ստեղծագործությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում ու գնահատում: Ես չեմ պատրաստվում կռվել քո հետ: Եթե ուշադիր կարդաս իմ նյութը, գուցե հասկանաս, որ ոչ ոքի ոչինչ չեմ պարտադրում, պարզապես հարցնում եմ` արդյոք ինձ նման մտածող մարդիկ էլի կան: Իսկ քո գրած մի շարք քննադատություններ, էդպես էլ չհասկացա. _զարմանում եմ, որ Աստծուն հավատացողներ էլ կան...._ կամ _ երևի դու ու քո նման մարդիկ Չարենց չեք կարդացել......._և այլն.... ես ել կարող եմ ասել. -ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, դու և քո նման մտածողները միայն Չարենց են կարդացել....... կամ շատ վիրավորական է, երբ գրում եք, թե մտքերս մտացածին են...

Philosopher
17.05.2007, 08:50
Վերջապես տեղադրում եմ Չարենցի ամենահանճարեղ գործերից մեկը՝ "Նավզիկեն"…
Սա տղամարդկային սկզբի հավերժական վերադարձն է դեպի կանացի սկզբի ներդաշնակությունն ու կենդանի կյանքը, կանացի սկզբի հավերժական երազն է՝ դրված տղամարդու հոգում, անհասանելի երազը, որն իրականության ու առասպելի խառնուրդում վեր է ածվում տղամարդու հավերժական պատերազմի՝ հանուն իր Նավզիկեի, որը և' դեռ աշխարհ չեկած անհասանելի աղջիկն է, և' ահա նա՝ գաղջ անկողնու նորահաս աղջիկը, խոհանոցի կինը, և' մաքուր, անարատ սիրելին, և' իր ետևից կանչող հավերժական կիրքը… Նավզիկնեն նա է, ում համար ապրում է յուրաքանչյուր խորը, իմաստուն տղամարդ և որի համար իրականում արժե ապրել կյանք կոչված այս աբսուրդում՝ սրբագործված Նավզիկեի ու նրան երգող, նրանով իր կյանքի պրոզան լցնող տղամարդու գոյությամբ:
Շնորհակալ եմ Մելիքին էս թեմայում "Նավզիկեի" մասին գրառման համար, որը կարդալուց հետո նորից կարդացի այն ու նորից ապրեցի ու որոշեցի տեղադրել ակումբում: Ու շնորհակալ եմ CactuSoul-ին էս տեքստը հավաքելու համար... Շնորհակալ եմ, ջա'ն:

ՆԱՎԶԻԿԵ

ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
Ե. ՉԱՐ. 1936. 21.IX

I
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

Նայադների~ նման, նայադների~ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, -
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, –
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: –

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած –
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պե’ս, –
Ամբողջովի’ն մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած – իմ Նավզիկեն…

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերո’վ ծանոթ, մերթ` միայն նո’ր
Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, –
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն –
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե’:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե’զ, –
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնո’րք իմ, իմ Նավզիկե…

Ե’վ հանճարեղ երգում, և’ հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամե’ն կտավի մե’ջ, –
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե’:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե’ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, –
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե’:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, –
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին –
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, –
Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե’:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, –
Ի’նչ որ արել եմ ես, ի’նչ անելու եմ դեռ –
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի~ իմ սեր, իմ Նավզիկե’…

Եվ պոետի հռչակ, և’ փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սե’ր, –
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…

Որ վարդերի’ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ –
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա –
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…

Նայադների~ նման, նայադների~ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, –
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…

(շարունակելի)

Philosopher
17.05.2007, 09:13
ՆԱՎԶԻԿԵ (շարունակություն)

II
ԿՆՈՋՍ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նայադների~ նման, նայադների նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, –
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո’ւ կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կե’զ, –
Իբրև հոժա~ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի~ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…


III

…Արդեն նայի~վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարո’ւն ու գարնանային հմայք –
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգի’ն գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի’ն այն ափերին…

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մե’ջ –
Պիտի տեսնեմ կղզի’ն այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն…

Նո’ւյն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, –
Բայց ավելի’ անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նո’ւյն կախարդական եզերքը`
Բայց… ինչու՞ է թվում նա ամայի…

Նո’ւյնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած
Նո’ւյն աղջիկներն ահա, – և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը – երազի պես…

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մե’ջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ –
Մանկությա~ն պես անցած – իմ Նավզիկեն…


IV

Նայադների~ նման, նայադների~ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն – մահո’ւ կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի~ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի~շ Ուլիս, ուրիշի սեր…

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե –
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի~, քանի~ չքնաղ Նավզիկե –
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մե’ջ…

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ`
Մի~շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե’ն մի Նավզիկե…

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ –
Իմ երգերի կարմիր ավազի’ մեջ…

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի’ր ավազի մեջ –
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած –
Իմ չսիրա’ծ աղջիկ, տվեցի քե’զ…

Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա~կ իմ Նավզիկե, –
Ում սպասում էի – կորցըրի նրանց –`
Երազներում սիրած, երազի պե'ս…

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ո’չ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, –
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց –
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե’:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ,
Որ չմնա երա’զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո’չ մի Նավզիկե: –

Սակայն կրկի~ն, կրկի~ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահո’ւ կսկիծ: –

Ո’չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե’: –

Նայադների~ նման, նայադների~ նման, –
Կարոտների կանչով կանչում ես ինջ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ…

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…

1936. 21. IX

vartabooyr
22.05.2007, 19:05
Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, - էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի´ կը տեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, - էլի´ կը տեսնես:

Մանե
11.11.2007, 23:38
Կապույտը հոգու աղոթքն է,քույր,
Կապույտը-թախիծ,
Կապույտը-կարոտ թափանցիկ,մաքուր,
Ու հստակ,ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց,
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզոր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը-արցունք,ու կապույտը-ցող
Հոգու,երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից-երկինք:
Հոգիս-Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն,որ չի եղել,որ պետք է լինի
Մանկական սրտում-
Հոսում է,որպես լուսավոր գինի-
Հոգու կապույտում:

Մանոն
27.11.2007, 16:21
Այսօր Չարենցի մահվան օրն է…
Եկեք հարգենք տաղանդավոր բանաստեղծի հիշատակը, որն ասես մարգարեացել էր.

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի~ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի-
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո~րբ հոգու.
................................................................................
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան-
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց-մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշպարան, ու երկնուղեղ փայտե՛ր երկու:
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ոչ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…
................................................................................
Երթամ մարող ու մարմարող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,-
Տա~մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

Սիրում եմ Չարենցի բորբ ոգին…Մի առիթով նա գրել է. «Եթե ուզում ես, որ լսեն քեզ` պիտի դառնաս դարի շունչը», ու նա դարձել է…

Srtik
02.01.2008, 15:58
Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով -
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. -
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, - ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի -
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի -
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում -
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

Ooooo
23.02.2008, 02:03
ՉԱՐԵՆՑՅԱՆ ՄԻ ԱՆՀԱՅՏ ՎԱՎԵՐԱԳԻՐ


Հանրահայտ փաստ է, որ 1930-ական թվերի կեսին խորհրդային տոտալիտար համակարգը երկիրը վերածել էր մի հսկայական բանտի, որտեղ հասարակությունը մատնված էր բացարձակ մեկուսացման ու հսկողության: Այդ հալածանքներն առավել խստությամբ կրում էին մտավորականները, արվեստի և գրականության աչքի ընկնող ներկայացուցիչները: Մշակութային ոլորը պատվել էր գործակալների ցանցով, խստագույն գրաքննությունն ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկումներով ու մատնություններով: Բազմաթիվ լրտուներ իրենք էլ գրողներ էին, ստեղծագործական միությունների անդամներ, ովքեր նստում, զրուցում էին գրչակից ընկերների հետ, իսկ այնուհետև այդ զրույցների բովանդակությունը հանձնում հատուկ ծառայություններին: Նման տեղեկությունները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում էին պատժիչ մարմինների կողմից, որոնց հետևում էին §կանխարգելիչ միջոցառումները¦: Այլախոհությունը հատուցվում էր կյանքի գնով կամ սիբիրյան անժամկետ տաժանակրությամբ: Բայց նույնիսկ նման իրավիճակում գտնվում էին եզակի անհատներ, որոնք շարունակում էին պայքարել հանուն մարդկային արժանապատվության և ստեղծագործ մտքի ազատության: Չարենցն այդ բացառիկների թվում էր:
Նրա անհանդուրժողականության, բողոքների և ընդվզումների շարքն այսօր կարող ենք լրացնել ևս մեկով: Այդպիսի հնարավորություն է տալիս Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնական արխիվում պահվող մի փաստաթուղթ: Նրա արխիվային համարն էª ֆոնդ 3, ցուցակ 3, գործ 121, էջ 61-69: Այս բավականին ընդարձակ, մեքենագիր փաստաթղթը, որն առաջին հայացքից կարծես թե որևէ առնչություն չէր կարող ունենալ մեծ բանաստեղծի հետ, իրականում կրում է արժեքավոր տեղեկություններ, որոնց լույսի ներքո մի շարք իրադարձություններ ստանում են առավել տրամաբանական ու արժանահավատ մեկնաբանություններ:
Փաստաթուղթն ունի այսպիսի ընդարձակ անվանում. §ԽՍՀՄ ՆԳԺԿ Պետանվտանգության գլխավոր վարչության Գաղտնի- քաղաքական բաժնի հատուկ հաղորդագրությունը գրողներ Ի. Ս. Պոստուպալսկու, Պ. Ս. Կարաբանի (Շլեյման) և Վ. Ի. Նարբուտի հակախորհրդային խմբի մասին¦:
§Խիստ գաղտնի¦ մակագրությունը կրող այս հաղորդագրությունը կազմվել է 1936 թ. հունիսի 25-ին, հիշյալ բաժնի պետ, պետանվտանգության կապիտան Ստրոմինի կողմից: Գրության պատճեններն անմիջապես ուղարկվել են մի քանի հասցեներով: Դրանցից առաջինը ստացել է ՆԳ ժողկոմ Յագոդան:
Գաղտնի ծառայությունների անհանգստությունն էր հարուցել այն փաստը, որ դեռևս 1935 թ. ամռանը ուկրաինացի գրող Իգոր Պաստուպալսկու նախաձեռնությամբ, նրա հայրենակից Պավել Կարաբանի և ռուս գրող Վլադիմիր Նարբուտի ակտիվ մասնակցությամբ հիմնադրվել էր Խորհրդային գրողների միությունից անկախ մի կազմակերպություն, ուր համախմբվում էին ազատ հայացքներով ու §վտանգավոր¦ նպատակներով գրողները: Հիմնադրումից շատ չանցած խմբին անդամագրվում են ևս մի քանի ազդեցիկ մտավորականներ, իսկ աշնանն այդ կազմակերպությունն արդեն խորհրդանշական անուն ուներ և կոչվում էր §Ավագների միավորում¦: Ինչպես իր զեկույցում գրում էր անվտանգության աշխատակիցը, §…պարբերաբար կազմակերպվող հավաքների ժամանակ խումբը հակախորհրդային ոգով քննարկում էր հասարակական-քաղաքական և գրական խնդիրներ….¦:
Սակայն վերադառնանք այդ գաղտնի խմբում Չարենցի դերակատարությանը, անուն, որը փաստաթղթում հիշատակվում է մի քանի անգամ: Ահա, հաղորդագրության առաջին էջերից մեկում կապիտան Ստրոմինը գրում է. §…Խմբի անդամների առաջին խորհրդակցությունից հետո կապեր են հաստատվել ուկրաինացի գրողներ Բաժանի, Ռիլսկու, Պանչի, Կոպիլենկոյի, Սեմենկոյի և ուրիշների հետ, ազգայնականորեն տրամադրված հայ գրող Եղիշե Չարենցի հետ: Արդյունքում ազգային հանրապետությունների գրողների հետ կապերն ընդլայնվել ու ամրացել են…¦:
Չարենցը ե±րբ կարող էր իմանալ նորաստեղծ կառույցի գոյության և դրա նպատակների մասին: Ո±վ կարող էր նրան հայտնել այդպիսի տեղեկություններ և ստանալ անդամակցելու համաձայնությունը: Ամենայն հավանականությամբ, խմբի և Չարենցի միջև կապավորի դերը ստանձնել է Մ. Բաժանը, որը, ինչպես փաստաթղթում է ասվում, §նախորդ տարվա (այսինքնª 1935-ի) ամառը անցկացրել է Վրաստանում և կապեր ունի տեղի ազգայնական գրողների հետ…¦: Հայտնի փաստ է, որ նույն տարվա աշնանը Միկոլա Բաժանը Պ. Տիչինայի հետ եղել է նաև Երևանումª Հայաստանում սովետական կարգերի հաստատման 15-ամյակի տոնակատարությանը մասնակցելու նպատակով: Միաժամանակ հայտնի է, որ Չարենցը նրան հրավիրել է տուն և երկար զրուցել: Կարող ենք ենթադրել, որ հենց այդ հանդիպումն էլ կանխորոշել է դեպքերի հետագա ընթացքը:
Իսկ ինչպիսի±ն էր Չարենցի մասնակցության աստիճանը: Արդյո±ք նա համագործակցում էր միայն հեռակա կարգով, թե մասնակցե±լ է այդ գաղտնի հավաքույթներին, որոնք սովորաբար գումարվում էին նախաձեռնողներից որևէ մեկի տանը:
Ամենայն հավանականությամբ, ներկայությունը մի շարք դեպքերում եղել է ուղղակի: Այդ մասին խիստ հետաքրքիր վկայություն ենք գտնում նույն Բաժանի հուշերում: Վերջինիս հիշողության մեջ հատկապես տպավորվել է մոսկովյան մի երեկո, որը նա անց է կացրել Չարենցի հետª մի խումբ ռուս գրողների շրջապատում: Ի դեպ, ներկաներից շատերի անունները հիշատակվում են քննության առարկա հաղորդագրության էջերում իբրև §Ավագների միավորման¦ անդամներ: Ուկրաինայում հրապարակած իր հոդվածում Մ. Բաժանն այդ մասին հետևյալն է գրել. §…Հիշում եմ, հիշում, և վերջ չկա հիշողություններիս, որ սկիզբ են առնում այն երեկոյից, երբ Պավլիկի (Պավել Անտակոլսկու) հրավերով նրա մոտ եկանք Նիկոլայ Տիխոնովը, Վիկտոր Գոլցևը, Եղիշե Չարենցը և ես: Հայազգի Եղիշեին և ինձª ուկրաինացուս, ուրախալի էր լսել, թե ինչպես են ռուս գրողներըª Պավլիկը, Նիկոլայը և Վիկտորը, հուզված խոսում մեր բազմազգ գրականության գլուխգործոցները համամիութենական ընթերցողին հասցնելու իրենց ձգտման և ստեղծագործական օգնություն ցույց տալու պատրաստակամության մասին…¦: Այդ օրը ամենքը հիացած էին Չարենցիª Բաժանի խոսքերովª §փոքրահասակ, կրակոտ, հիվանդագին, նյարդային շարժումներով, ամիջական հակազդեցությամբ, նուրբ դատողություններով, շատ անկեղծ և հաճախ իր կարծիքը հայտնելիս շատ կտրուկ, լեռնային սրաթռիչ թռչնի կիսադեմով այդ մարդու¦ ելույթով: Այժմ դժվար չէ կռահել, թե ինչի մասին կարող էր խոսել Չարենցն այն երեկո:
Իսկ որ նրա կարծիքի հետ խմբի անդամները հաշվի էին նստում, և նրա որոշ առաջարկություններ դարձնում քննարկման նյութ, այդ մասին հավաստում էին նաև անվտանգության աշխատակիցներն ու նրանց գրող-ինֆորմատորները: Ահա ևս մի հատված գաղտնի փաստաթղթից. §…Այդ հավաքի ժամանակ Պաստուպալսկին նորից գրողների առանձնահատուկ կազմակերպություն ստեղծելու հարցը բարձրացրեցª ի հակադրություն խորհրդային Գրողների միության: Պաստուպալսկին հայտարարեց. §Հետաքրքիր է, որ բոլոր հանրապետություններում ընկերները միանման են մտածում: Լավ կլինի իսկական մարդկանց կազմակերպություն ստեղծել: Չարենցն ինձ ասաց, որ եթե կրկին վերաբացենք գրասերների ընկերությունը,- իսկ դա իսկապես գաղափար է,- այնտեղ միայն իսկական մարդիկ կլինեին¦:
Հետաքրքրական է, որ Չարենցը վկայակոչել է դեռևս հեղափոխությունից առաջ մշակութային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող ընկերությունª համոզված լինելով, որ այն կարող էր իբրև նախատիպ ծառայել նորաստեղծ միության համար:
Նույն փաստաթղթում մի քանի անգամ հիշատակվում է բանաստեղծ ու արձակագիր Լեոնիդ Պերվոմայսկու անունը: Վերջինս մասնակցել է 1936 թ. մայիսի 1-ին կայացած գաղտնի հավաքին:
Զարմանալի զուգադիպությամբ (իսկ գուցե նաև ոչ պատահաբար) հենց նույն օրը, երբ խմբի անդամները իրենց զրույցում հերթական անգամ հիշատակում էին Չարենցի անունը, §Լիտերատուրնայա գազետա¦ թերթում տպագրվել էր Պերվոմայսկու բանաստեղծությունըª նվիրված Չարենցին: Այդ ստեղծագործությունը անսովոր երկար ու հետաքրքիր վերնագիր ուներª §Եղիշե Չարենցինª հայ բանաստեղծին, որին, ինչպես և շատ-շատերին, զարմացրել է իմ ազգանունը¦:
Մոսկովյան կապերի մասին անուղղակիորեն վկայող փաստերից մեկն էլ կարել է համարել այն, որ երբ Մոսկվայում նույն այդ օրերին նախապատրաստվում են լույս ընծայել Չարենցի ռուսերեն ժողովածուն, ապա բանաստեղծի խնդրանքով արտահաստիքային խմբագիր է ընտրվում Իգոր Պաստուպալսկին: Եվ դա այն դեպքում, երբ գիրքն արդեն ուներ նշանակված մեկ այլ խմբագիր: Միայն թե, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ…
Եթե հիշում եք, մատնագիր- փաստաթուղթը կազմվել էր 1936 թ. հունիսի 25-ին: Երեք օր անց Չարենցի ժողովածուն ստորագրվում է տպագրության… և այլևս լույս չի տեսնում (ի դեպ, չհրատարակված այդ գրքի եզակի օրինակը այժմ էլ պահպանվում է Մոսկվայում, գրականության և արվեստի կենտրոնական արխիվում): Սակայն դա ընդամենը դժբախտությունների շղթայի առաջին օղակներից էր: Ուշադրություն դարձնելով այս ամսաթվին և Չարենցի կյանքում այդ պահից հետո կատարված իրադարձությունների հաջորդականությանը, պետք է արձանագրել, որ դրանցում տրամաբանական կապի գոյությունը միանգամայն իրատեսական է: Հետագա օրերին նա հայտնվում է մեկուսացման մեջ: Շաբաթներով փակվում է տանը: Թերթերն այլևս ոչ մի բառ չեն գրում նրա մասին: Օգոստոսի սկզբին արգելում են բուժման նպատակով արտասահման մեկնել: Մի քանի օր անց Բերիան նրան կանչում է Թբիլիսի, որտեղ կայանում է ծանր ու ճնշող խոսակցություն Սեպտեմբերի 24-ին ՆԳԺԿ-ն Չարենցից տեղեկանք է վերցնում Երևանից չբացակայելու համար: Իսկ դեկտեմբերի 15-ին նա արդեն գրում էր.
Իմ մահվան օրը կիջնի լռություն
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետիª թերթերում գրված…
Ողբերգության ավարտը կանխորոշված էր ի սկզբանե…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
,,ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ,, 2007

Dragon
23.02.2008, 02:25
Այսօր Չարենցի մահվան օրն է…
Եկեք հարգենք տաղանդավոր բանաստեղծի հիշատակը, որն ասես մարգարեացել էր.

Սիրում եմ Չարենցի բորբ ոգին…Մի առիթով նա գրել է. «Եթե ուզում ես, որ լսեն քեզ` պիտի դառնաս դարի շունչը», ու նա դարձել է…

«Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր...»;)

Empty`Tears
23.02.2008, 03:03
Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին:

Ձեռքը շարժեց - մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց - մեռե՛լ, մեռե՛լ,-
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:

Ահա՛, ահա՛, - թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛... բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի:

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.-
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի -
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց... http://s8.rimg.info/fe5c8f7326241291f0e7db8a1f7da4c1.gif (http://smiles.33b.ru/smile.89412.html)

Empty`Tears
11.05.2008, 06:52
Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...

Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա... :roll


***********

Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-
Հոգևար հոգուս- աչքերիս վրա...

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա...

Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-
Խոնջացած, անհույս աչքերիս վրա...:roll

Empty`Tears
11.05.2008, 07:45
Հեռացումի խոսքեր

Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել
Կյանքս ,որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի,կմարի-բայց երգս կա ,կապրի դեռ:

Կյանքս կանցնի կմարի, որպես կրակ ճահիճում
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս
Երգերիս մեջ -դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
Կարծես ուրիշն է երգում կապույտ կարոտս հուգուս:

Հավիտյան գոց ու անխոս թափառել եմ ու լռել
Ոչ ոք ,ոչ ոք ,չգիտե, արդյոք ինչ է կյաքս ,ես
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Կյաքս թողած անհունում-ես երգել եմ սերը խոր:

ՈՒ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան...
Մոտենում է քույր իմ ախ, իրիկունս միգամած,
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից
Ի՞նչպես ,ի՞նչպես ընդհունեմ կյանքիս բաժակը քամած:

Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներեն ինձ:
Գուցե հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս,ես
ՈՒ սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան....
-Ինչ էլ լինի , քույր իմ քույր, հեռանալիս չանիծես
Խեղճ կարոտը թևերիս , որ երբեք քեզ չհասան: :roll

Երկնային
09.06.2008, 03:16
Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.--՝
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...

Ավելացվել է 7 րոպե անց

***
Դու - հողմային մշուշ ու մահ,
Դու - կրակի դուստր բարի,-
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:

Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:

Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա -
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...

Ավելացվել է 11 րոպե անց

***
Լեցուն է սիրտս լացով,
Թակարդ է բախտը հինում.
Չգիտեմ ու՞ր եմ գնում
Վարանքով, մթին կասկածով ...
Ինձ խաբում, ինձ դավում են թևերս,
Ինձ տանում են գուցե դեպի մահ.
Ախ, դատարկ է շուրջս, ամա,-
Եվ դահիճ են դարձել ընկերներս...

Ջուզեպե Բալզամո
14.06.2008, 00:47
Նա գիտե ինքն էլ, թե ինքն ինչի է տեր,
Բայց իր դիզած ոսկին ավելի է եթե,
Քան բուրգերը հսկա, աշտարակները ցից —
Նա սիրում է խորհել, պաղարյուն ու հանգիստ,
Խորը, զգաստ սիրով,
Որ ինքն ունի արդեն, որպես բարիք ու գանձ-
Իսկական ակն հողի զրնգան ու զնգան:


Ամբոխն ատում է իրեն, բայց պատկանում է նրան.
Նախանձում են բոլորն էլ — ոսկին պսա՛կն է նրա:
Ցանկությունը երկրային, հրդեհումը նրա կեզ
Լափում է սիրտը նրանց, ինչպես իր սիրտը լափեց:


Ինքը — նա է, որ տալիս է ուզածին
Դյութիչ վաստակը հացի:
Ի՞նչ հոգ, որ նա կեղեքում է բոլորին. —
Ով իր դռնից հեռացավ — նա դառնալու է նորից:
Որպես հսկա ջրապտույտ, որպես հորձանք.
Թավալվում է ուժը նրա ահեղաձայն,
Փրփրում է, եռում ու քաշում է իր մեջ
Տերևներ ու ճյուղեր և քարեր ու սերմեր, —
Կարողություն, հասույթ, տնտեսություն ու կյանք
Եվ կոպեկնե՛րն անգամ,
Որ խուղերի մթում, գիշերն ամեն ծառա
Համարում է ծածուկ իր ճրագի առաջ:


Այսպես ահա, հսկա իր դեզերով փողի
Թիկնաթոռում թաղված, դողդոջուն ու մռայլ,
Նա տիրում է բոլո՛ր արքաների վրա
Ու վճըռում բախտը ծովերի ու հողի:

Արիացի
24.02.2009, 17:11
Կատուներն ու Ես

Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում,
Որ ես իզուր վիրավորում եմ իմ խեղճ
ՈՒ խայտառակ գոյությամբ
Վեհությունը աշխարհի...
Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում...
Եվ ո՞վ ասաց. մի կատու,
Որ գարնան դեմ, սիրակարոտ մլավելով,
Երազում էր տա՜ք գգվանքներ ու խնդում:
Նա նստել էր կտուրին,
ՈՒ իր մրսած կողերն հողին քսելով,
Մլավելով աղիողորմ,
Կանչում էր որձ կատուներին, որ, ավա՜ղ, չկային...
Գարնան արևն իրիկնային
Գցել էր պաղ մի ճառագայթ կողերին
ՈՒ արևի տակ գարնան
Տաքանում էր կարոտը ո՜րբ կողերի...
ՈՒ կատվային աչքերում,
Արդեն մարող ճառագայթի նման խաղճ,
Հուրհուրում էր վերջին տագնապը սիրո,
Որ դեռ մխում էր ցամաքած սրտի մեջ:
Երկա՜ր, երկա՜ր մլավում էր հուսահատ:
Եվ որպես սև դառնություն -
Այդ աղեխարշ մլավյունը իրիկվա
Հոսում էր վար կտուրից,
Որպես թախիծ, որպես թույն...
Նայում էի ես երկա՜ր:
Լու՜ռ էր այնպես: ՈՒ միայն ջուրն էր կաթում,-
Երբ դիմացի կտուրից,
Գաղտնագողի մոտենալով-
Ցատկեց հանկարծ մի կատու:
Դեռ չէր տեսել: Բայց հանկարծ
Նա նկատեց - մլավյունը խղճուկ
Փոխվեց մի սուր, արնափրփուր խնդության:
Եվ իրարու մոտեցած.
Արդեն մարող լույսերի տակ արևի,
Նրանք իրար միացան,
Չիմանալով, որ նայում է մի չար աչք - ներքևից...
Հետո... Ների՛ր ինձ, երկի՛նք,
Որ հալհլոցը գարնան
ՈՒ տեսարանը հեթանոս այդ սիրո
Մեջս շարժեց չար մի կիրք...
Եվ ես, հանկարծ,
Ի՛նքս էլ դեռ լավ չհասկացած, թե ինչու,
Վերցրեցի մի բուռ ձյուն
ՈՒ խփեցի կատուներին սիրարծած...
Եվ ա՛յդ պահուն միայն ես
Նկատեցի, որ եթե
Ես պատահմամբ այդ չար քայլը չանեի-
Սիրով տարված կատուները կտուրից
պիտի գետին ընկնեին...
Սակայն իմ թաց ձյունագնդից արթնացած
Սուր զայրացած, որ չթողին, որ խաղան -
Նրանք ահեղ մլավեցին դեպի ցած -
ՈՒ փախան..
Ո՜վ երկինք,
Ների՛ր, որ ես ոչնչի չե՜մ պետք եկել,
Որ կյանքս ողջ երգ է եղել ու քամի...
Բայց մի անգամ, միայն մի,-
Երբ գարուն էր, հալհլոց -
Ես փրկել եմ - թեկուզ կամքիս հակառակ -
Երկու կատվի ... կտուրից վայր ընկնելուց...

Աբելյան
26.02.2009, 23:18
ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ


I

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած:
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը — բաց:
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված:

Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
Որպես երազում արձակած մի ճիչ:
Ո՜չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝
Կախարդել էր մեզ առավոտը ջինջ:

Պար էինք խաղում ու երգեր ասում,
Զենքերի փայլով հրճվում էինք մենք:
Կարծես մանկական կապույտ երազում՝
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:
Ո՜չ հրաժեշտի անորոշ հուզում,
Ո՜չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ:

Անսահման դաշտն էր փռված մեր առաջ:
Ոսկի հասկերով ողջունում էր մեզ
Աշխարհի հեռուն՝ բա՛ց, լայնատարա՛ծ,
Արևի շնչով լվացված կարծես:
Իսկ ճամփան, անծայր իրանը փռած,
Թավալվում էր մի հսկա օձի պես:

Թեթև քայլերով ու սրտով թեթև
Քայլում էինք մենք կայտառ ու ջահել:
Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝
Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել...
Նայում էին մեզ լեռները պարթև՝
Կոչո՜ւմն է նրանց — հավիտյա՜ն նայել:

Ուշ իրիկուն էր, երբ մի գյուղ մտանք:
Վրաններն արդեն զարկըված էին,
Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգ
Բոլորեց իսկույն մեր շուրջպարը հին.
Զնգացին նորից հազա՜ր երգ ու վանկ
Եվ վերջին անգամ պղպջաց գինին:

Լուսնյակը արդեն բարձրացել էր վեր
Եվ շուրջը փռել արծաթե մշուշ,
Երբ հոգնած մտանք վրանները մեր,
Խոտերի վրա պառկեցինք անուժ,
— Է՛, բարի գիշեր, անգի՛ն ընկերներ, —
Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ:


II

Եվ ուրախ էինք այսպես — երեք օր:
Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ
Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր
Մի տառապանքի խորշակ կար վառած:
Եվ կամաց-կամաց դարձավ վիրավոր
Մեր հոգին անօգ ու բազմաերազ:

Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն:
Անձրևներ էին մեր գլխին տեղում:
Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝
Իր ծայրը թաղած մեգ-մառախուղում:
Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝
Անձրևների տակ մրսում էր, դողում:

Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ:
Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար:
Փտել էր արդեն անձրևների տակ.
Ի՞նչ ցեղից էր նա — այդ ո՞վ կիմանար:
Իր ապրած կյանքից ամեն հիշատակ
Սրբել էր, տարել անձրևը վարար:

Երկա՛ր կանգնեցինք: Մի զինվոր — ընկեր
Դիակն հրելով, խնդաց խելագար:
Բայց չէ՞ որ նա՜ էլ կրել է զենքեր,
Եղել է մեզ պես կյանքի սիրահար:
Ես մտածեցի՝ գնում ենք մենք էլ
Այսպիսի դիակ դառնալու համար:

Եվ անցա առաջ: Լեռներից անդին
Երևաց հանկարծ արեգակը հուր:
Եվ ես մոռացա այն այլանդակ դին,
Շնչեցի հողի թարմությունը խոր,
Եվ նորի՛ց իմ բաց ու լցված սրտին
Աշխարհը թվաց այնքան թա՛րմ ու նո՛ր:

Արևի ոսկի մատները իջան
Ու գուրգուրեցին հեռուները թաց:
Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝
Խոտերի միջից առվակը խնդաց:
Եվ թեթև՛ նետած սլաքի նման
Դեմից մի թռչուն անցավ սրընթաց:

Ախ, այդ դաշտերի հեռո՛ւն ոսկեգույն,
Այդ երկինքների կապո՛ւյտը պայծառ...
Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն,
Որ այս աշխարհում քմահաճ ու չար՝
Չըպե՜տք է, որ մարդն հեկեկա անքուն —
Աշխարհում մի օր ապրելու համար:

Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով:
Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
Ամենքի համար կա մի վիշտ անթով —
Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից
Ահաբեկիչի խելագար խանդով:

Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն:
Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն:
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր —
Կյանքը դարձնում նզովյա՜լ գեհեն:

Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել
Երբեք հեռուներն այս լա՛վ աշխարհի,
Ուր արևը բյո՛ւր հրաշք է վառել,
Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝
Գգվի հիացքով երջանկավայել —
Ամե՜ն մի խոտի, ամե՜ն մի քարի:

Ախ, ո՛չ... Սատանա՜ն քրքջացել է այս
Ոսկի դաշտերի քնքշությանը խոր,
Փռել է կարմիր խորշակ ու երաշտ,
Վառել է ոսկի հասկերը բոլոր: —
Սրտի կսկիծով ես անցա առաջ
Ու շուրջս նորից նայեցի մոլոր: —

Եվ ահա — կրկին մի քանի դիակ:
Եվ այստեղ ահա — վարսեր կանացի:
Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ —
Փտած փշրանքներ արնաներկ հացի:
Ո՞վ է հեռացել այստեղից — մենակ,
Քարացա՛ծ սրտով, լուռ, առա՜նց լացի...

Իսկ այստեղ ահա — մի ոսկրացած ձեռք:
Մարմինը չկա: Ընկած է անձայն:
Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,
Իսկ քիչ է՜լ այն կողմ — ատամներ ցիրցան:
Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,
Մոռացել էին մի հին հրացան:

Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
Եվ մեր հայացքից արյուն էր կաթում:
Լուսնոտի նման բութ ու շվարած՝
Այլևս ոչինչ չէինք նկատում:
Մի ծա՜նր կսկիծ ուսերիս առած՝
Լուռ քայլում էինք արնաբույր տոթում:

Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք:
Անունն էր միայն, իսկ ինքը չկար:
Այլանդակ գուղձեր, դևի ապարանք:
Մնացինք՝ հանգիստ առնելու համար:
Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանք
Զրույցներ զազիր ու խայտանկար...


III

Եվ նորից՝ կանուխ, առավոտ ծեգին,
Մենք ճամփա ընկանք անխոնջ ու համառ:
Այս անգամ արդեն լեռնոտ էր ուղին,
Բայց տրտունջ չկար հոգու համար:
Նախատում էինք տրտնջացողին,
Դեպի նա դառնում անողոք ու չար:

Ես չեմ մոռանա մեր վերելքը թեք
Թափարիզ լեռան ծերպերով անտես:
Այնքան գեղեցիկ չի՜ եղել երբեք
Տոկացող կամքի մաքառումը վես:
Թվում էր, թե հին ասպետներ ենք մենք
Եվ վեր է մղում սուրբ ցնորքը մեզ: —

Սառած — ծերպերով գնում էինք մենք՝
Ե՜վ զենք, և՜ զրահ ուսերիս առած:
Իսկ ձյունոտ ուղին խաբող էր ու նենգ՝
Սայթաքում էինք, բայց անցնում առաջ:
Վագրերի նման ճկուն էինք մենք՝
Հայացքներս լուրթ գագաթին հառած:

Վերելքը ծանր էր և ուղին — ավեր:
Եվ այնտեղ չկար ո՜չ մարդ, ո՜չ թռչուն:
Եվ շարա՛ն-շարա՛ն բարձրանում էր վեր
Մեր բեռնավորված ընկերների չուն:
Իսկ ձյունն անընդհատ լարում էր դավեր՝
Ոտքերիս կպած մեզ վա՜ր էր կանչում:

Կեսօր էր արդեն, երբ հսկա լեռան
Ձյունապատ ու ցուրտ գագաթը հասանք:
Կանգնեցինք ճերմակ գագաթի վրա,
Ուր ո՜չ արարած, ո՜չ բույս կար, ո՜չ կյանք:
Եվ կրծքերը մեր ահից թունդ առան՝
Անհո՛ւն զգացինք, որ ապրում ենք, կա՛նք:

Հպարտ հայացքով նայում էի ես
Եվ խմում էի անսահման հեռուն:
Բարձրության վրա անհո՛ւն է այնպես
Մարդկային հոգին աշխարհը սիրում:
Անբառ հրճվանքով զգում էի ես,
Որ կյանքն է իմ մեջ ցնծում ու եռում:

Եվ՝ խորասուզված կույս հեռուների
Անսահման ու խոր անհունության մեջ —
Ես հոգուս խորքում խոստանում էի
Լինել վեհասիրտ, ու հպարտ, ու մեծ —
Երբ հեռվից հանկարծ մի զինվոր ընկեր —
Դողդոջուն ձայնով ինձ իր մոտ կանչեց:

Մոտեցա... և քար կտրած մնացի: —
Սառույցի վրա ընկած էր մի կին,
Որ առանց խոսքի ու առանց լացի
Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին:
Դողդոջ մատներով փշրանքը հացի
Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին:

Աչքերը թարթեց նա վերջին անգամ
Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ:
Սարսափելի էր այս ամենն այնքան,
Որ մեր շրթերից ո՜չ մի բառ չընկավ:
Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ
Մի անհուն կսկիծ, ամեհի մի ցավ:

Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծեր
Եվ անալելու թաղեցինք նրան:
Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մեր
Նույն ձյունն անհամբույր դիզեցին վրան:
Եվ ճամփա ընկանք, որպես մեռելներ,
Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն:

Ու քայլում էինք, հոգնած ու մռայլ,
Այդ ճամփաների հետքերով ավեր:
Եվ մեր թափորի ընթացքն համրաքայլ
Չար, մահաշշուկ բարձրանում էր վեր:
Եվ մեր համր հոգին ծանր էր, որպես քար,
Եվ չէինք կարող այլևս ցավել:

Մենք չէինք կարող խղճալ ոչ-ոքի.
Սարսափն էր նստել մեր հոգիներում:
Զգում էինք, որ — մի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն:
Զգում էինք, որ — չար ոսո՜խ կա մի,
Որ վերք է տալիս ու մահ է բերում:

Եվ սուրբ էր թվում ճամփան ահավոր,
Այդ ճամփան խելառ, քմահաճ բախտի:
Եվ քայլում էինք մենք հանդիսավոր,
Ինչպես մի վսեմ սրբազան ուխտի:
Եվ վերջին անգամ երդվում էինք, որ
Էլ ո՜չ ոք իր այս ուխտը չխախտի:

Եվ՝ ծանրաբեռնված քարավաններով՝
Դառնում էր մեկը ճամփաներից ետ:
Ի՛նչ էր հավաքել, ինչո՞ւ, ո՞ւմ գնով —
Մութ էր մեզ համար, անմիտ, անհեթեթ:
Բարեկամ էր նա... բայց մե՜ր արյունով
«Բարեկամ» դարձած մի գիշեր մեզ հետ...

Եվ թշնամի էր մեզ ամեն մի քար.
Եվ ամեն մի իր լարում էր դավեր:
Եվ անցնում էինք մենք հանդիսաքայլ
Այն ճամփաների հետքերով ավեր,
Ուր ո՜չ մի էակ այլևս չկար,
Ուր չէ՜ր կարող մարդ խղճալ ու ցավել...


IV

Եվ ահա մի օր մենք մտանք մի գյուղ,
Որ գտնվում էր ծովակի ափին:
Հրդեհված էր նա: Այստեղ ու այնտեղ
Մի քանի տներ դեռ մխում էին:
Իսկ ծովի կապույտ ջրերը հնչեղ
Դեռ երգում էին իրենց երգը հին:

Կարկաչուն, հնչուն մանուկների պես,
Դեմքերին ժպիտ ու փրփուր փռած՝
Ալիքներն, անհոգ ու ժպտուն այնպես,
Վետվետում էին ու թռչում առաջ:
Անուշ ճիչերով պատմում էին մեզ
Հազար մանկական զրույց ու երազ:

Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր,
Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր,
Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր,
Մեռելաստանի իր նինջը մռայլ:
Եվ չէ՜ր հասկանում այդ ժիր, բախտավոր,
Չար ալիքների զրույցները չար:

Իսկ այգիների շուրջպարը կանաչ
Ձգվում էր անծա՛յր ու անծա՛յր հեռու:
Բնությունը, գիրգ ստինքները բաց,
Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու —
Պատրաստ էր ամե՜ն անցորդի առաջ
Իր աշնանային տռփանքը տալու:

Երկու ընկերով ներս մտանք այգին
Եվ տեսանք մեր դեմ — խաղողի մի ծով:
Անձնատուր եղած բախտի քմայքին՝
Սնվել էր անմահ արևի բոցով:
Հովերը նրան օրորել էին
Կարկաչուն ծովի հեռո՛ւ զնգոցով:

Մոռացած մի պահ հոգնությունը մեր
Խոնջացած սրտի, փոշոտ ոտքերի —
Մոռացած ամեն քանդում ու ավեր,
Բնության անճառ հմայքին գերի՝
Չորացած, ծարավ շրթունքները մեր
Վայելում էին բերքը տունկերի —

Երբ տունկերի մեջ... տեսանք մի դիակ:
Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր:
Ընկած էր արնոտ խաղողների տակ՝
Նրանց ստվերին ընկեր էր դարձել...
Ու չռվել էին աչքերն այլանդակ՝
Զարհուրանքալի մեզ տալով հարցեր:

Ընկերս ճչաց ու ընկավ գետին:
«Ջո՛ւր», — շշնջացին շրթերը նրա:
Մռայլ մոտեցա այգու ջրհորին,
Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝
Ուզեցի նայել հատակի ջրին —
Ոչինչ չերևաց: Պարան կար: Առա, —

Եվ կախ տվեցի անտակ հորի մեջ: —
Լսեցի հեռու ճղփոցը ջրի:
Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես:
Դույլը մի վայրկյան զարնվեց քարի.
Էլի՛ մի վայրկյան... Եվ հանկարծ ասես
Իմ դեմ ոգինե՛ր ելան շուրջպարի...

Չռած աչքերով նայում էի ես
Դույլում օրորվող ջինջ, հստակ ջրին,
Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
Հանդարտ, դանդաղկոտ օրորվում էին:
Ճիչը իմ կրծքում զսպելով հազիվ՝
Ջրհորի մոտից հեռացա լռին:

Հարբածի երեր, տարտամ քայլերով,
Որպես հալածված երկու ուրուներ՝
Մենք դուրս վազեցինք դեմքերով խռով, —
Եվ սարսափահար հայացքները մեր
Ո՜չ այգի էին էլ տեսնում, ո՜չ ծով, —
Ուր Մա՜հն էր արդեն իր թույնը քամել...

Աբելյան
26.02.2009, 23:20
V

Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից
Հոգնաբեկ, անուժ, հանգստի համար —
Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից
Մեռած Քաղաքի փողոցները մառ:
Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից,
Ու տենդում էր մեր սիրտը դիվահար:

Մեռած Քաղաքում ո՜չ մի մարդ չկար:
Եվ ամայացած շենքերը ավեր,
Մութ, մահատեսիլ, կույրերի նման
Փորած աչքերով նայում էին վեր:
Եվ չէին կարող նրանց հանդիման
Գետին չնայել հայացքները մեր:

Չգիտեմ ինչու — մենք մտանք մի տուն:
Անարև, անբիբ աչքերի նման
Նայում էին մեզ կասկածով անքուն
Պատուհանների խոռոչները լայն:
Շեմքի մոտ ընկած՝ նեխել էր կատուն.
Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան:

Ներս մտանք: Տեսանք՝ կոտրած թախտի մոտ
Ընկած էր մի կին՝ արնաշաղ ու մերկ:
Խոռոչի նման բացված ահահոտ՝
Քրքջում էր կարծես բերանն արնաներկ:
Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ
Պատմում էին մեզ պղծումներ անելք:

Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
Ուղեղս կարծես արդեն ի՜մը չէր:
Ու պար բռնեցին երկինք ու գետին,
Եվ մեկն ինձ ասաց, որ պետք է փախչել...
Սակայն ո՞ւր գնալ, որ քեզ չգտնեն
Այդ կոնքերը մերկ, այդ ծծերը ծեր...

Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ
Մեռած Քաղաքի ավեր շենքերում:
Ամբոխվել էին տեսիլներն ահեղ.
Խեղերի նման ցատկոտում, պարում,
Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
Սատանայական տենդոտ շուրջպարում:

Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
Աչքերս անլույս խավարին հառած,
Պառկել էի ես — ահավոր, անքուն:
Ու դեմս, կարմիր կրակներ վառած՝
Ցատկոտում էին, բառաչում, տնքում
Մեռելներ զարհուր ու բազմատարազ:

Գույնզգույն շորեր, մարմիններ մեռած,
Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին,
Հետույքներ ուռած ու արնակալած —
Խեղկատակ, արագ ցատկոտում էին, —
Իմ սարսափահար աչքերի առաջ,
Անթափանց միգում գերեզմանային...

Երգ էին ասում, ոռնում էին խուլ,
Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում, —
Խինդի էր նման ոռնոցը տխուր,
Լացի էր նման խինդը կարկաչուն, —
Բայց մահո՜ւ նման, և՜ ծանըր, և՜ խոր —
Կրծում էր հոգիս ամե՜ն մի հնչյուն:

Եվ դժժում էր իմ աղեղում բորբոք
Երգը այդ շփոթ, սատանայական,
Դառնում էր հեռու կարոտի մորմոք,
Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ,
Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ
Տարվում է հոգիս անզո՛ր ու անկամ:

Թռչում էի ես, որպես մի ուրու —
Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում:
Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու
Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում:
Եվ ես հասկացա, որ հեռո՛ւ-հեռուն
Ծո՜վն է շառաչում գիշերվա տոթում: —

Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ,
Արևի նման կարմրավառ լուսին,
Մեռելներ զվարթ ու խայտանկար —
Պա՛ր էին խաղում, երգում միասին...
Թռչկոտում էին սեթևեթ ու չար
Եվ երգում էին Աստղկա մասին...

Խե՜նթ երգում էին, որ Աստղիկը կա՛,
Ապրում է այնտեղ — ջրերի խորքում.
Թո՜ղ բուքը ոռնա՛ աշխարհի վրա —
Իրե՛ն ինչ՝ նա կա՜ — անմահ, անհերքում, —
Եվ մի՜շտ գեղեցիկ ու կույս կմնա
Իր աստվածային, անհուն եզերքում:

Եվ մեռելների շուրջպարն էր թռչում
Լուսնահար, խելառ, տխուր, արնաներկ,
Հնչում էր նրանց երգը կարկաչուն՝
Սատանայական տագնապի մի երգ, —
Ու ցատկում էին խավարի միջում
Մարմինները մառ, սրունքները մերկ...

Ու ձուլած իրար սեր, ցնորք ու մահ,
Լուսնահար ծովի երգով օրորուն —
Ուղեղիս բորբոք կտավի վրա
Թանձրացան նրանք ու անցան հեռուն, —
Եվ խավարն իջավ աչքերիս վրա
Եվ ո՜ղջը կորավ աներազ նիրհում...


VI

Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք
Ճի՜շտ դեպի կռիվ — դեպի ռազմավայր:
Գնում էինք մենք՝ համառ և ուրախ
Կռվելու, կռվով մեռնելու համար:
Նահանջում էր դեռ թշնամին արագ —
Եվ չէինք մենք դեռ հանդիպում իրար:

Թնդանոթները թնդում էին թունդ,
Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք,
Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ
Ավեր է փռում նա, հարված ու վերք,
Եվ դառնում են շեն գյուղեր — մոխրակույտ,
Եվ ծուխը կապույտ բարձրանում է վեր:

Եվ գնում էինք առաջ ու առաջ՝
Սյունապատ լեռան ահավոր կողով:
Դժվար էր ուղին: Բայց աչքերս հառած
Փախչող թշնամուն՝ անհուն մի կորով
Մղում էր մեզ միշտ առաջ ու առաջ
Եվ սրտերս այրում քանդումի հրով:

Երբ մենք, մի վայրկյան, հանգստի համար,
Կանգնեցինք լեռան ճերմակ գագաթին —
Նայեցի հեռուն: — Վարը, հողմավար,
Ծովն էր աղմկում գանգատով մթին:
Զարնվում էին ջրերը իրար,
Ու խուլ, ու վարար մորմոքում էին:

Արճիճի նման գորշ, անփայլ ու մութ
Փռվել էր իմ դեմ ծովը հողմակոծ:
Գորշացել էին ջրերը կապույտ
Ու գորշ էր թվում աշխարհը ամբողջ:
Եվ ինչ-որ մի խոր ու տխուր խորհուրդ
Համակեց հանկարծ էությունս ողջ:

Եվ ծեր, ծովի պես, ծանրացավ հոգիս:
Ու կատակ թվաց արած գործը մեր:
Բայց լուռ բարձրացա, քայլեցի նորից:
Թնդանոթները թնդում էին դեռ:
Լցվել էր հոգիս անբառ մի կսկիծ՝
Թվում էի ինձ մենա՛կ ու անտեր:

Հանկարծ կանգ առա ես ձորամիջին:
Այլանդակ մի դի փռված էր իմ դեմ:
Նրա մոտ ընկած վիրավոր մի ձի
Ջղաձգորեն մեռնում էր արդեն:
Հե՛յ, մի քիչ առաջ, հլու իր սանձին՝
Սա՜ էլ էր փախչում այս վայրից գեհեն:

Ո՞ւր էիր փախչում, խղճո՜ւկ անասուն...
Քեզ քո տերն այստեղ ծեծելո՞վ բերեց:
Բայց նա չգիտե՞ր, որ այս երազում
Միայն Մա՜հն է տեր՝ անողոք ու մեծ:
Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում,
Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեg:

Տե՜ս, այլանդակված այժմ ընկած է նա:
Սևացել է, տե՜ս, արճիճի նման:
Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա,
Ոչ ոք չի՜ փորի նրան գերեզման, —
Ոչ ոք չի՜ տխրի, որ նա զոհ եղավ
Մի արնածարավ, անիմաստ ցասման:

Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ,
Նայեցի ահով նրա երեսին, —
Ու առաջ անցա քայլերով արագ,
Հոգուս բեռ արած խեղճությունը իմ:
Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ,
Կռվում էին դեռ ու քանդում էին:

Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ —
Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ:
Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝
Ուսին շալակած պարտություն, ամոթ:
Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ
Ծածկեց գիշերվա վարագույրը տոթ:

Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝
Հանգստանալու հեռավոր գյուղում:
Հեռուն՝ մի այրած, սևասև արտի
Ցողուններն էին ծուլորեն մխում:
Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի,
Աշնան գիշերի մեգ-մառախուղում:

Երկու ընկերով քայլում էինք լուռ՝
Հոգնած զինվորի եռանդով անշեջ:
Մեռելի նման ահավոր, տխուր
Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ:
Գնում էինք լուռ, չգիտեմ, թե ո՜ւր՝
Միշտ նո՜ւյն ծովափով — անվե՛րջ ու անվե՛րջ:

Երբ ուրվագծվեց մշուշում մի լեռ —
Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի:
Բայց ծալվում էին սրունքները մեր.
Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի —
Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՜ծ դեռ,
Հենց ճամփի վրա՝ ինչ կուզե — լինի:

Ու մնաց այնտեղ: Ես անցա առաջ:
Նրան երևի ձիով կբերեն:
Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՛նչ արած...
Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ,
Հասնեմ — նո՛ր քնեմ հոգնած, խոնջացած,
Որ երազները հոգիս օրորեն:

Բարձրանում էի: Վայրենի քամին
Ծեծում էր կուրծքս ահռելի ուժով
Եվ մթնում էին հայացքները իմ,
Լցվում էր հոգիս թանձր մշուշով:
Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝
Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով:

Մենակ, անընկեր: Հսկա բուի պես
Ավազե մատներն աչքերիս հառած՝
Ոռնում էր քամին: Ընկնում էի ես,
Նորից բարձրանում ու անցնում առաջ:
Երբեք չէր եղել մարմինս — այնքան հեզ,
Եվ ոգիս — այնքան կամքի ուժ առած:

Ու վատնում էի ճիգերս հետին:
Գագաթը մոտ է — կհասնեմ հիմա:
Բայց հանկարծ քամին շպրտեց գետին,
Դեպի անդունդը՝ ուղի՜ղ դեպի մահ:
Բայց ո՜չ... Մեռնողի տագնապով մթին
Գրկեցի քարերն ու ոտքի ելա:

Քայլեցի նորից: Եվ հանկարծ իմ դեմ
Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ:
Ա՛, հասել էի ես գյուղը արդեն:
Հասել էի ես: Կես-գիշեր էր ուշ: —
Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն
Քնեցի անո՛ւշ, քնեցի անո՛ւշ…


VII

...Կռիվն սկսվեց — անողոք ու գոռ:
Մենք դաշտում էինք: Ձյունոտ լեռներից
Հարձակվում էին նրանք — բյուրավոր,
Մերթ ետ նահանջում մեր գոռ գրոհից,
Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր —
Ու փախչում էին, ու գալիս նորից:

Եվ ընկնում էին նրանք շարեշար,
Մռնչում էին գազանների պես:
Բայց խիտ, անհատնում շարքերով վարար
Շարժըվում էին նորից դեպի մեզ:
Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար —
Եվ սվինամարտն ահա սկսվեց:

Մենք գրկում էինք ու չանկռում իրար,
Սվինի զարկով գլորում գետին:
Վագրերի նման խորամանկ ու չար,
Ապրելու հսկա ծարավով հետին՝
Խոշտանգում էինք — ապրելո՜ւ համար, —
Եվ կռվում էինք, և կռվում էինք:

Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում:
Եվ շատերն էին ընկնում մեզանից
Եվ ոտքերի տակ մեր անշնչանում:
Չէ՜ինք տարբերվում վայրի գազանից
Ահի ու արյան այդ խառնարանում: —

Կոխոտում էինք ընկերների դին,
Ընկերների դին դիրք էինք անում:
Ու վատնում էինք ճիգերս հետին
Անհասկանալի տագնապով անհուն:
Եվ չգիտեինք, և չգիտեինք,
Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում:

Իրիկունն իջավ: Անհուն խավարի
Խավար ծալքերում կորավ ամեն բան:
Եվ իջավ մռայլ երազը Չարի
Այն խայտաճամուկ դաշտերում անբան:
— Է՛, մնաք բարի, ընկերնե՜ր արի,
Դուք պատվո՛վ անցաք ձեր կյանքի ճամփան:

Իսկ մենք — նենգորեն նահանջեցինք ետ՝
Ձյունագիշերի մրրիկների տակ:
Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ:
Երբե՛ք չէր եղել հոգիս — այնքան խենթ,
Եվ գանգս — այնքան զառանցոտ ու տաք:

Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
Եվ աչքերիս մեջ — խարույկներ լափլեզ:
Բայց մարմինս հավե՛րժ, հավե՛րժ մարդկային՝
Ապրել էր ուզում: Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
Մյուսների հետ փախչում էի ես:

Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
Գնդակներն էին թռչում ու շաչում:
Եվ ընկնում էին ընկերները մեր
Սատանայական խուճապի միջում:
Եվ ընկնում էին անգի՛ն ընկերներ:
Եվ վերջին անգամ մեզ էին կանչում:

Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք —
Մեռելների պես սփրթնած էինք,
Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.
Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք:

* * * * * * * * * * * * * * * *

Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝
Քաղցած գայլերի ոհմակներին կեր,
Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում
Եվ հոգին դառնում անհունին ընկեր.
Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն —
Մնում են միայն այլանդակ գանգեր:

Ու մութ է հիմա այնտեղ, ամայի,
Քամին է միայն ոռնում ու կոծում,
Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝
Նենգավոր ու խոր ձյուների ծոցում:
Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի
Անդրշիրիմյան տոնող Աստծուն...

* * * * * * * * * * * * * * *

Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ
Այս խայտանկար, ավերակ գյուղում,
Ուր ամեն տան մեջ մա՛ հ է ու ավեր,
Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում,
Ուր ամեն վայրկյան լարում է դավեր
Քմահաճ բախտի ժրաջան մեղուն:

Եվ առօրյա է հիմա մեզ համար
Մարդկային անթաղ, այլանդակված դին:
Ահաբեկիչի քրքիջով համառ
Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին:
Եվ իմաստ չունի այլևս հիմար
Ճակատագրի որոշած Անդին:

Եվ գինին այստեղ ծորում է առատ,
Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում:
Այլևս չկա և ո՜չ մի արատ,
Որ ծաղիկ չտա մեր գինով այգում:
Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝
Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշի ձեռքում...


VIII

…Երեկ առավոտ բարձրացա կանուխ
Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա:
Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ,
Լսում էի ես կարկաչը նրա:
Կապույտ երկնքում ո՜չ ամպ կար, ո՜չ ծուխ:
Եվ ես մոռացա՛ տաժանքն առօրյա…

Ա՛խ, գյուղակների շուրջպարը կանաչ՝
Դաշտերի ոսկի՛ հեռաստաններում,
Ուր մի անսահման թախիծ կա փռած
Եվ մի հոգեթով տխրության հեռու,
Ուր հավերժության ցնորքը անհաս
Ճախրում է կարծես ոսկի՛ դաշտերում...

Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս,
Որ չեմ հավատում կարմիր երազին:
Միրաժի նման փարվում է հոգուս
Անէ աշխարհի քնքշությունը հին:
Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս —
Եվ չե՜ն էլ լսել քնքշության մասին…

Օ՛, խորհուրդների հավերժական մա՜յր,
Որ տառապանքի ու տարփանքի մեջ
Հղանում ես միշտ կյանքեր անհամար —
Հազար գույներով՝ հազա՜ր ելևէջ, —
Որ հղանում ես աշխարհի համար
Հավիտենական կշռույթների վեճ...

О՛, դո՜ւ, բարբարո՛ս, խելագա՛ր, ցավո՛տ,
Երբեմն իմաստուն, երբեմն — գազան,
Աշխարհներ այրող կախարդական խո՛տ,
Աշխարհներ շինող բախտի գավազա՛ն, —
Դիվային ոգի՝ ճահիճների մոտ,
Ոչնչի՛ մասին — աղո՛թք սրբազան...

...Ու պե՛տք է քայլե՛լ ու քայլե՛լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած —
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՛ երբեք ու մնա — երազ...

1915 — 1916
ռազմաճակատ

Jarre
26.02.2009, 23:29
Չարենցասերներին խորհուրդ եմ տալիս (կներեք հանդուգնությանս համար :) ) լսել Տիգրան Մանսուրյանի «Արս Պոետիկա» ալբոմը, որտեղ Չարենցի բանաստեղծությունները հնչում են Մանսուրյանի անաղարտ նոտաների ներքո, բայց միայն երգ է առանց երաժշտության։ Զգում ես Չարենցի ոգին....

Հայկօ
26.02.2009, 23:44
Չարենցասերներին խորհուրդ եմ տալիս (կներեք հանդուգնությանս համար ) լսել Տիգրան Մանսուրյանի «Արս Պոետիկա» ալբոմը, որտեղ Չարենցի բանաստեղծությունները հնչում են Մանսուրյանի անաղարտ նոտաների ներքո, բայց միայն երգ է առանց երաժշտության։ Զգում ես Չարենցի ոգին....

Հղում վ ստուձիյու, փլիզ :oy:

Չարենցի էպիգրամներն են մահացու լավը.

Նա մեջ է ընկնում տեղի-անտեղի,
Սխալվում է միշտ ու կարծիք փոխում.
Նման է նա քիչ այն ծծկեր տղին,
Որ մատն ուզում է բերանը կոխի,
Բայց միշտ անպատեհ տեղեր է կոխում:

Jarre
26.02.2009, 23:51
Հղում վ ստուձիյու, փլիզ :

Ոնց որ թե մենակ վճարովի կայքերում է :( Եթե չգտնես, սիրով կձայնագրեմ :)

Հայկօ
26.02.2009, 23:55
Թեմա

Իբրև մեծ պատիվ՝ քեզ բնությունից տրված է լեզու -
Եվ ուրիշ ոչինչ: Երբ մանուկ էիր, լիզում էիր դու
Երևի շաքար:- Մեծացար - հիմա նստուկ ես լիզում.
- Ի՞նչ տարբերություն...

Վարիանտ I

Հայրը, տեսնելով իր երեխային շաքար լիզելիս՝
Նայեց, մտածեց և ասաց որպես մի փիլիսոփա.-
- Լիզի՛ր, սիրելի՛ս, քանի փոքր ես դու՝ շաքար ու կոնֆետ,-
Վաղը մեծացար - ո՞վ գիտե ինչեր դու պիտի լիզես...

Վարիանտ II

Հայրը, տեսնելով իր երեխային շաքար լիզելիս՝
Նայեց, մտածեց և ասաց որպես մի փիլիսոփա.
- Լիզի՛ր, սիրելի՛ս, դարձիր լիզելու դու հմուտ վարպետ
Եվ ամբողջ կյանքդ կդառնա շաքար... Լիզի՛ր, սիրելի՛ս:-

Հայկօ
27.02.2009, 00:10
Նա հաչում է աջ ու ձախ,
Քամին որ կողմ որ տանի.
Եթե աջը չընդունես,
Ձախին է՛լ է պիտանի…

Հայկօ
27.02.2009, 00:16
Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց «փառավոր» դնչին,
Թե ինչու՞ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք - այսքան փոքրիկ ու չնչին…

Հայկօ
27.02.2009, 00:18
Հենվիր, ով ճիվաղ, նրանց որմերին,
Հայցիր նրանցից և՛ «պատիվ», և՛ «գանձ»,-
Ոչ միայն հոգիդ մուրացիր նրանց,
Այլև մարմինըդ, ո՜վ ողորմելի…

Հայկօ
27.02.2009, 00:23
Իմ ամենասիրածը :love.

Մեֆիստոֆել

Եվ ասաց նա ինձ. «Լսի՛ր, լսի՛ր,-
Ափերիցդ հորդող քո էներժին,
Որ տալիս ես դու գինու, կանանց,-
Տու՛ր անպարտելի խոսքիդ, գրչիդ,
Դարձրու այն մաղձ, թույն ու թանաք…»-

Եվ ես ասացի.- Լսու՛մ եմ, սի՛ր:-

Երվանդ
27.02.2009, 11:45
ԱՍՊԵՏԱԿԱՆ


I

Մի հոգնած, տխուր տրուբադուր,
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի:
Երգում էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ-կրակ,
Երգում էր սերը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան:

II

Երգում էր կարոտն իր արթուն,
Երգում էր ամո՛թը այն սև,
Որ կարող է դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ:
Իր մռայլ օրերի բանտում,
Աշխարհի գո՜րշ ճամփեքին
Երգում էր հեք մի տրուբադուր
Մահացու հարվածն իր տեգի...

III

«... Հոգնած ու թույլ մի խաչակիր
Ես մի օր այն դղյակը մտա.
Ասպետի լաթեր էր հագիս,
Զրահներս ժանգոտած ու թաց:
Ես դառնում էի սուրբ Քաղաքից
Եվ սրտիս թագուհուն նվեր
Ես տանում էի ցավը վերքիս
Ու կարոտս՝ բա՛րձր ու վեհ...
IV

Դարբասը շռինդով բացվեց. —
Մի զինվոր էր մառ ու մթին:
— Կտանես ողջո՛ւյնս ձեր վեհ
Ու խիզախ, անհաղթ ասպետին:
Ասացի. ու կրկին փակվեցին
Դարբասները մութ ու մռայլ:
Հոգնած խրխնջում էր իմ ձին
Այն օտար ճամփեքի վրա:
V

Ու նորից մռայլ շռինդով
Բացվեցին դարբասները վեհ...
Եվ ասաց. — Ալֆոնս Անդոն
Ձեզ, խոնարհ, խնդրում է վեր:
Ու բռնեց ձիուս սանձից,
Հանեց զրահներս թաց:
Եվ ահա, ես՝ թողած իմ ձին՝
Այն մռայլ դղյակը մտա:

VI

— Ողջո՛ւյն պիլիգրիմ ասպետին.
Ձեզ ծառա Ալֆոնս Անդո:
Ու իջավ գլուխս գետին
Մի անհուն ու խոր եռանդով:
Եվ երբ, շարժումով մի անփույթ,
Բարձրացրի աչքերս լուռ —
Ես տեսա աչքե՛րը նրա մութ
Ու մորուքը ճերմակ ու սուր:

VII

Ծերունի էր Ալֆոնս Անդոն՝
Իննսուներեք տարեկան...
Բայց աչքերը՝ չոր ու անթով՝
Դեռ նայում էին չար ու ագահ:
Նա կարող էր լինել արքա
Մավրերի, կամ ցեղին Արաբ,
Նա կարող էր լինել բռնակալ —
Ամբո՛ղջ աշխարհի վրա:

VIII

Ծերունի էր Ալֆոնս Անդոն,
Բայց իրանը, պիրկ ու խիզախ՝
Նա պահում էր անմար խանդով
Բարձրահեռ, որպես սուր մի նիզակ:
Նա իր կուրծքը պահում էր հաստատ,
Պղնձե վահանի նման թեք,

Եվ իր քայլքը` բիրտ ու վստահ-
Նժույգի քա՛յլք էր երկաթե:

IX

— Ընդունե՛ք հարկը դղյակիս
Որպես ձեր հարկն հարազատ...
Եվ տվեք մեզ սուրբ Քաղաքի
Օրհնությունը, իբրև ընծա: -
Ես նրան դրախտ ցանկացա,
Ես նրան տվեցի երկու խաչ, —
Եվ հանկարծ լսեցի երգի ձայն,
Հնչեցին քնար ու ծնծղա:

X

…Ու մտան երկու գեղանի
Աղջիկներ՝ հուր-հրեղեն…
Մոտեցան կլոր սեղանին,
Դրեցին գավաթներ հողե:
Ու ճկուն շարժումով մի պարե`
Իրենց սեգ ողջույնը տվին...
Ուխտավո՛ր, նման մի արև
Մի՛ անգամ թող կյանքդ արևի:

XI

Ուխտավո՛ր, մի՛ անգամ կյանքիդ
Օրերում տխուր ու մռայլ
Թող ցոլա հրհուր ու անգին
Այդպիսի մի բախտ քո վրա:
Թող բացվի այդպիսի մի լույս
Երկրային կյանքում քո խավար —
Եվ ապա՝ տանջանքին հլու`
Թող սիրտդ հավիտյա՛ն նվա:

XII

Երկու լույս էին վառ նրանք…
Երկու բոց սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր հրաշքներ լուսե…
Մեկի բոյը — սեգ մինարեթ,
Մյուսինը — սև մի սոսի.
Մեկը վառ, պայծառ մի արև,
Մեկը կաթ, արծաթ մի լուսին:

XIII

Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
Մյուսի աչքերը — տխուր
Միրաժներ էին անմեկին:
Մեկի կուրծքը մզկիթ էր սպիտակ,
Մյուսինը — սե՜գ մի տաճար.
Մեկը բիլ գազե՛լ էր կապուտաչ,
Մեկը հուր նժույգ սևաչյա...

XIV

Մեկը թիռ քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել…
Մյուսի քայլքն հրաթև —
Թռի չք էր դաշտերում ավազե...
Աշխարհում դեռ չի երազել
Նման բախտ և ո՛չ մի արքա, —
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՛լ էր Անդոն չարկամ:

XV

Ու հոսում էր հուր-հրահուր,
Թափվում էր գինին սեղանին:
Ու տարփում էին բո՛ց մի մահու
Մարմինները նրանց գեղանի:
Ու քամում էր գավաթը հողե,
Ու նայում էր Անդոն չարկամ-
Կույսերին հո՛ւր-հրեղեն՝
Աչքերով չա՛ր ու ագահ:

XVI

Ու իջավ, որպես սև գիշեր
Իմ սրտին թախիծը մռայլ:
Ու մի ամպ՝ մութ-մշուշե`
Ծանրացավ հոգուս վրա:
Ու ոռնաց մրրի՛կը իմ հոգում,
Ուրագանը շաչե՛ց ավազե -
Մի վա՛գր էր իմ սրտում մորմոքում,
Վիրավոր էր չա՛ր մի բազե:

XVII

Մոռացել էի արդեն ես
Իմ սրտի թագուհուն լուսե,
Որի դեմքը կյանքում հողմածեծ
Տարինե՛ր էի երազել:
Մոռացա կարոտը իմ վառ,
Մոռացա թագուհուն իմ անգին,
Որի մի՛ հայացքի համար
Ես դարձել էի խաչակիր:

XVIII

— Հանգի՛ստ ասպետիդ վաստակած-
Ու ոտքի ելավ Անդոն:
Մռայլ` բարձրացավ ու գնաց,
Հեռացավ, որպես հուշ անթով:
Ու նրա ետևից գնացին
Աղջիկները հո՛ւր-գեղանի...
Իսկ ես... մինչև լույս մնացի`
Կռթնած կլոր սեղանին:

XIX

Մինչև լույս մնացի կիսաքուն
Կռթնած կլոր սեղանին,
Մինչև լույս պարեցին իմ հոգում
Այն կույսերը հուր-գեղանի:
Մինչև լույս, ինչպես ալվլան
Երկու բոց, սպիտակ ու սև`
Իմ հոգում պարեցին նրանց
Մարմինները լո՛ւյս ու լուսե:

XX

Եվ, ինչպես հավաքվում է քամին
Դաշտերում մառ ավազե,
Կամ ինչպես չար թշնամուն
Մոտենում են քայլերն հովազի,
Կամ ինչպես բեդվինը չարկամ
Հարձակվում է հեռվից հանկարծ
Մի կարոտ խոր ու ագահ
Իմ հոգում շաչեց ու ընկավ:

XXI

Մինչև լույս աղմկեց իմ հոգում
Այդ կարոտը, որպես ուրագան,
Մինչև լույս մռնչաց անքուն
Այդ կարոտը չա՛ր ու ագահ:
Մինչև լույս իմ հոգում շաչեց
Այդ կարոտը, որպես է՛գ մի հովազ,-
Ու ծեգին իմ սիրտը հողմածեծ
Անապատ էր արդեն գորշավազ:

XXII

Անապատ էր արդեն գորշ ու շոգ
Իմ հոգին՝ տապ ու մթին,
Ուր անբավ կարոտը ճնշող
Հղանում էր տենդեր անմեկին:
Կախված էր իմ գլխին կարծես
Անշարժ ու շոգ մի արև —
Ու ծարավ արշավում էի ես
Դաշտերում անջուր -մոխիրե...

XXIII

Ու թվում էր, թե նորի՛ց, նորի՛ց
Ահա ես` խոլ մի խաչակիր –
Թռչում եմ դաշտերով մոխիրե`
Ժանգոտած զրահներ հագիս:
Արշավում եմ անխոնջ ու ծարավ
Ու նորից եռանդ եմ ու վազք,-
Դաշտերով տոթ, գորշավազ
Արշավո՛ւմ եմ դեպի Դամասկ:

XXIV

Այն գիշերը ուշ լուսացավ,
Այն գիշերը տևեց մի դար:
Այն գիշերը անթիվ անգամ
Ես Կարմիր Քաղաքը մտա:
Այն գիշերը խեղդամահ արի
Իմ սրտում հազա՛ր սարացին,
Եվ նայում էին ինձ խավարից
Այն կույսերը հուր-հրածին...

XXV

Առավոտը, մռայլ, բացվեց:
Դուրսը մութ էր, մրրիկ ու քամի:
Գլխիկոր` դեռ նստած էի ես`
Կռթնած կլոր սեղանին:
Իմ սրտում անապատ էր արդեն,
Իմ սրտում կեսօ՛ր էր արդեն շոգ-
Երբ դղյակը դանդաղ զարթնեց.
Լսեցի հեռու մի շշուկ:

XXVI

Ու վագրի նման վիրավոր
Ցատկեցի իսկույն ես տեղից՝
Ու թռա անհուն ծարավով,
Ինչպես նետ՝ պոկված աղեղից:
Ու իջա ես դղյակի
Ներքնահարկը մռայլ ու մութ.
Ու խեղդում էր արդեն իմ հոգին
Մի կարոտ` համր ու անգութ:

XXVII

Եվ ահա աչքերով բոցակեզ
Ու սրտի վագրային խանդով –
Ես տեսա՝ դանդաղ այնպես,
Լուռ, գնում էր Ալֆոնս Անդոն:
Ու նրա քայլերին դանդաղ
Հետևում էին հեզանազ,
Օրորուն քայլերով խանդոտ –
Այն կույսերը փայլ ու երազ…

XXVIII

Ես նայում էի անկյունից:
Հեռանում էին համրաքայլ..
Ու թվաց, թե հո՜ւր մի գինի
Լցվում է սիրտս ագահ:
Եվ ահա ես տեսա, որ թեթև
Այն կույր սերը հուր-գեղանի
Ծերունի ասպետի ետևից
Հեզանազ, մտան բաղանիք...

XXIX

Մի առյուծ էր, որ — իմ սրտում
Վիրավոր` խոլ մռնչաց:
Իմ հոգում փոթորիկ էր պայթում,
Ճարճատում էր մրրիկ մի չար:
Ես կանգնել էի քարացած,
Ես զգում էի, ուր հիմա
Կծալվեն ոտքերս հանկարծ
Հողմածեծ շամբերի նման:

XXX

Եվ ես էլ չիմացա — ինչպես
Հաջորդ վայրկյանին, խանդոտ –
Քարացել էի արդեն ես
Այն մռայլ, այն մութ դռան մոտ:
Եվ զգում էի ես միայն
Մի կարոտ՝ հուր-խելագար,
Որ մի էգ բորենու նման
Ուտում էր սիրտս ագահ:

XXXI

Ես կանգնել էի դռան մոտ,
Բայց տեսնում էի արդեն ես
Մարմինները նրանց խանդոտ,
Մարմինները լույս ու հրկեզ:
Եվ տեսնում էի, որ մռայլ
Ծերուհու անկար խանդով
Հրեղեն մարմինները նրանց
Չարչարո՛ւմ է Ալֆոնս Անդոն...

XXXII

Ես տեսնում էի կույսերի
Մարմինները՝ երկու ա՛լ-կրակ,
Որ ծերի մութ գիշերին
Գալարվում էին ալվլան:
Ես տեսնում էի ծերունու
Մարմինը՝ չոր-հողագույն.
Մի ճիվա՛ղ էր սև-լրբենի,
Մի կտրիճ էր Ալֆոնս Անդոն...

XXXIII

Ու փարվել էր Ալֆոնս Անդոն
Գալարուն ու տոթ կույսերին,
Ու խմում էր անհագ եռանդով
Քրտինքները նրանց ուսերի:
Քրտնքոտ ծնկներին էր փարում,
Ձեռքերով մարում էր երկու բոց,
Գրկում էր մեջքերը գալարուն,
Փարվում էր` չար ու անթով:

XXXIV

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

XXXV

Ես տեսնում էի մշուշում
Տարփանքով վառվող երկու բոց,
Երկուսի մեջտեղում — ծեր մի շուն.
Ու լալիս էր հոգիս հողմակոծ:
Որպես հուր երկու ժապավեն,
Երկու օձ` սպիտա՛կ ու սև —
Ծերունու մարմինը փաթաթել,
Գալարվում էին օձաձև:

XXXVI

Ես նայում էի հուսահատ
Ու ճչում էր հոգիս խանդից
Եվ ուզում էր հոգիս-նզովված
Տիեզերքն ու կյանքը քանդի:
Կուտակվում էր կրծքում իմ տոչոր,
Ահռելի ու սև մի սամում,-
Ես արդեն — մի վա՛գր էի չար,
Փոթորի՛կ էի ես անհուն:

XXXVII

Ես կարող էի բյուրավոր
Ոսոխներ խեղդել, հոշոտել,-
Հորդահոս արյան ծարավով
Արնահամ դիակներ ուտել:
Որպես չար, արնախում բորենի
Ես կարող էի սի՛րտը հանել —
Թե ընկած լիներ ծերունին
Իմ ճանկերը պիրկ ու անել:

XXXVIII

Բայց կանգնել էի ես քարացած
Ու խղճուկ էի, որպես շուն:
Լսվում էր ներսից երգի ձայն,
Ու պարում էին մշուշում:
Ու պարում էին երկու հուր,
Երկու բոց` սպիտակ ու սև-
Ու փարվում էին ծերունուն
Գալարքով խո՛լ — օձաձև…

XXXIX

Պայթե՛ց փոթորիկը գլխիս
Եվ սիրտս ահեղ մռնչաց:
Մրրիկի պես շաչով մտա ներս,
Բորենու պես ագահ ու չար:
Ու իջավ տեգս երկաթե
Նրա չոր կրծքին ծերուկ, —
Ու հաջորդ վայրկյանին արդեն
Թավալվում էր նա ա՛լ լճերում:


Ու լցվեց բաղանիքը հանկարծ
Կանացի սուր ճիչերով.
Զգացի, որ կրծքիս ընկան,
Բռնեցին ինձ երկու ուրու:
Երկու բոց` սպիտակ ու սև,
Երկու հուր հրեշներ է՛գ.
Երկու չար ոսոխներ օձաձև.
Երկու խոլ չարքե՛ր հուսաբեկ:

XԼI

Ու վայում էին կատաղի,
Ու ծեծում էին ինձ նրանք:
Նրանց դեմքը դարձել էր դեղին
Ու հայացքը՝ օձ ալվլան:
Այդ վայրկյանը հուր-արյունի
Զառանցանք էր՝ խոլ միստերի.
Ու հոսում էր ալ մի գինի
Դեպի սիրտս նրանց զիստերից...

XԼII

Ճանկռթում էին նրանք ինձ,
Գազազած՝ ձեռքերս կծում,
Ու թքում էին դեմքիս
Վահրով՝ դառն ու կծու:
Ու լուսե մատներով չարկամ
Իմ աչքե՛րն էին փորփրում.
Օ, մահու քա՛ղցր վայրկյան,
Օ, նզո՛վք, անեծք, աններում:

XԼII

Զառանցանք էր, տենդ էր թվում
Այդ վրեժը չար էգերի:
Ու տրվել էի ես հլու
Նրանց չար, տանջող կամքերին:
Ու խփում էին երեսիս
Նրանք հուր-թեթև ոտքերով:
Ու անհույս, սև մի կսկիծ
Լռվում էր սիրտս խռով...

XԼIV

Եվ հանկարծ թողեցին նրանք ինձ
Ու հասան մեռած ծերուկին:
Կախվեցին նրա չոր դեմքից,
Փարվեցին կրկի՛ն, կրկի՛ն:
Ու ներկաս էր արյունը նրա սև,
Ծերունու արյունը մութ-
Մարմինները նրանց լուսե,
Մարմինները դառն ու անգութ:

XԼIV

Համբուրում էին ծերուկի
Սպիտակ շրթերը նրանք:
Ու ճչում էին դառնագին,
Ու կանչում էին — նրան:
Ու սրբում էին վերքի
Արյունը մազերով իրենց սև: —
Ու ընկած էի ես մեջքիս`
Մերժված, խեղճ ու անսեր…

XԼIV

Ո՛վ երկինք, պայթի՛ր գլխիս,
Փոթորի՛կ, մազերիս տեղա՛.
Տատասկնե՛ր թող բացվեն ճամփիս,
Կայծակնե՛ր գլխիս թող շողան:
Կուրանա՛ն թող աչքերն իմ դաժան,
Չորանա՛ թող ձե՛ռքը իմ չար,
Թող գգվի ինձ մա՛հ տարաժամ,
Թող հոգիս դժոխքո՛ւմ ճչա...

XԼVII

Ինձ գցին բանտը դղյակի,
Ինձ համար սուսեր սրեցին:
Բայց էլի լիքն էր հոգիս
Այն սիրով հուր-հրածին:
Ու մռայլ բանտից ես փախա,
Որ կյանքի գո՜րշ ճամփեքին
Երգեմ իմ այս սե՛րն արնահամ
Ու հատու հարվածը իմ տեգի:

XԼVIII

Չուզեցի մեռնել բանտում
Ու թաղել սերս անհետ:
Ուզեցի լինել տրուբադուր,
Դղյակից-դղյակ թափառել:
Ուզեցի, որ լուռ չմնա,
Չմարի սիրտս հրկեղ, —
Ուզեցի ապրե՛լ մշտական,
Որ նրանց գովքը երգեմ:

XԼIX

Երկու լույս էին վառ նրանք,
Երկու բոց սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր-հրաշքներ լուսե:
Մեկի բոյը — սեգ մինարեթ,
Մյուսինը — սև մի սոսի.
Մեկը — վառ, անմար մի արև,
Մեկը — կաթ, արծաթ մի լուսին:

Լ
Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
Մյուսի աչքերը — տխուր
Միրաժնե՛ր էին անմեկին:
Մեկի կուրծքը մզկի՜թ էր սպիտակ,
Մյուսինը – սե՛գ մի տաճար,
Մեկը — բիլ գազե՜լ էր կապուտաչ,
Մեկը — հուր-նժո՛ւյգ սևաչյա:

ԼI

Մեկը թիռ քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել.
Մյուսի քայլքն հրաթև —
Թռիչք էր դաշտերում ավազե:
Աշխարհում դեռ չի՛ երազել
Նման բախտ և ո՛չ մի արքա,
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՛լ էր Անդոն չարկամ...

ԼII

Ես կարող էի նրանց հետ
Աստծու գահին տիրանալ,
Դամասկի վրա հարձակվեք
Մեն-մենակ` հա՛ղթ ու անահ:
Ես կարող էի, որպես շուն,
Հավիտյան նրանց ո՛տքը լիզել. —
Օ, նրանց ոտքերի՛ փոշում
Ինձ համար դրախ՛տ էր լուսե:

ԼIII

Բայց ահա — հոգնած մի տրուբադուր.
Օրերի գորշ ճամփեքին
Երգում եմ հարվածը հատու,
Մահացու հարվածը իմ տեգի:
Երգում եմ նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ա՛լ-կրակ,
Երգում եմ սե՛րը նրանց սև
ՈԼ վերքիս արյո՛ւնն ալվլան:

ԼIV

Երգում եմ կարոտն իմ արթուն,
Երգում եմ ամո՛թը այն սև,
Որ կարող է դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ:
Ուխտավո՛ր, լսի՛ր հիմա դու.
Աշխարհի գո՛րշ ճամփեքին
Երգում է հե՛ք մի տրուբադուր
Մահացու հարվա ծը իր տեգի…

Երվանդ
27.02.2009, 11:47
Էս իմ ամենասիրածն ա:), վերջն ա:love, իսկ ընդգծածս տողերը ամեն անգամ կարդալուց փշաքաղվում եմ:

Հայկօ
07.07.2009, 03:38
Դաշնակցականներին

(Ներբող քաղաքական)

Լծված տերերի շառաչուն կառքին՝
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:
Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
Որ սնվել է լոկ հրով ու արյամբ.
Ծառս չլինի ու չբողոքի
Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:
Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
Օ, դո՛ւք, արշինի՛ երկրպագուներ,
Ասպետներ ոսկու ու մաուզերի:
Դուք չէի՞ք արդյոք, որ բախտը այս մերկ,
Բազում սրերով զարկած աշխարքի
Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
Բռնակալների արնածոր կառքին:
Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու
Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:
Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
Որ հառնում էր այն դժնի օրերում:
Դուք չէի՞ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
Այն ազգամիջյան սև նախճիրներում:
Դուք չէի՞ք, որ ողջ Ժողովուրդը իմ
Այն անօրինակ փորձության ժամին
Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,
Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս:
Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.
Եվ դա - տերերի պայքարն է եղել
Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:
Դա չդադարող պայքա՛րն է եղել
Ձեզ կյանքի կոչած դասակարգերի,
Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
Եղել է երկիրն՝ արցունքի հեղեղ,
Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի:

Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
Ու լցրել այդքան անմիտ ցանկությամբ,
Որ տե՜ր եք ուզում դուք այսօր կանգնել
Դարերի՜ ավանդ մեր ժառանգության:
Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
Այն հերոսական, հսկա պայքարի,
Որ ժողովո՛ւրդն է իմ երեկ վարել
Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛:
Դժգոհ է եղել իր վզին նստած
Բռնակալներից նա բազմապիսի,
Դուք նրա վսեմ ընդվզումը այս
Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին:
Նա ծա՜ռս է եղել տիրողների դեմ՝
Լինելով անհաց վաստակի գործիք,
Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին:
Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
Արհավիրքների հրե հորձանքում-
Դուք նրան դավել, մեջքի՜ց եք խփել
Ու տարել անվերջ անկումից անկում:
Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,
Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
Չի սազում նա ձեր արնոտ մռութին:
Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ
Դուք անկախության պայքարի մասին․
Դա մե՜րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
Որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
Մեզ լծել, ծախու գրաստի նման,
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:

Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր․
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:
Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
Կերտելու համար հարկավոր է նախ
Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ:
Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
Մեր երկրի անկախ արևի ներքո,
Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել՝
Պրոլետարիատի հաղթական ձեռքով:
Ոռնացե՜ք այդտեղ, որքան կամենաք,
Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,
Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ,
Երբ թնդանոթը մեր դեմ որոտա:
Իսկ մինչ այդ՝ կապված ամբողջ աշխարհի
Պայքարի ելած ստրուկների հետ՝
Կերտում ենք ահա մի շենք վիթխարի,
Որ շիրիմն է ձեր լինելու հավետ:
Մաքառում ենք մենք՝ մեր երթին լծված,
Աշխատում անդուլ, կերտում, կառուցում,
Եվ վաղվա անմար հավատով լցված՝
Երգում է քնարն իմ պղնձաձույլ․․․


1929

Մարկիզ
07.07.2009, 03:41
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նա մի պոեմ պիտի գրեր
Ու մի պիես, ու մի վեպ.
Գրի առավ, թղթեր դրեց
Եվ հայացքը հառեց վեր.
Նայեց, նայեց առաստաղին,
Հանճարի տեսք ընդունեց,
Դեմքին իջավ խորը թախիծ,
Քունը տարավ… ու քնեց:
Երկա՜ր քնեց:- Եվ աչքերը
Խորը քնից բացեց երբ-
Թերթում կարդաց, որ գրել է
Նա մի պիես ու մի վեպ:-

Մարկիզ
07.07.2009, 03:42
Հայկ ջան լավ ես, չէ.:)


Սա Չարենց Է գրել…:D

Շինարար
23.09.2009, 22:21
Էքսպրոմտ, գրված հողմի ժամանակ
(Գրական նավապետին)

Սանձե՜լ է ուզում հողմերին
Այս… ողորմելին:

Չարենցին պաշտում եմ:

Lexsa
22.10.2009, 13:53
Նրանք ովքեր Չարենցին լավ չեն ճանաչում խորհուրդ չեմ տա կարդալ

Արմիկ, Արմիկ,
Դու տղայի ունես մարմին,
Բարակ մարմին,
Կրակ մարմին, -
Որպես եղեգ գարնանային
Ախ, կուզեի մոտս գայիր, -
Բարակ մարմինդ տայիր,
Քեզ գգվեի, դողայի,
Գիրկս առած քեզ դող տայի
Որպես քնքուշ մի տղայի
Արմիկ, Արմիկ,
Դու շրթունքներ ունես կարմիր, -
Հաստ շրթունքներ կրքաբորբոք,
Ամռան ար¢, կրակ ու շոգ
Քո շուրթերի հուրը կարմիր

***

Արմիկ, ուզում եմ, որ գաս
Շորերըդ հանես -
Եւ մերկ նըստես վըրաս -
Համարձակ անես,
Ինչքան չքնաղ կլինես
Երևի դու մերկ.-
Փոքրիկ մանկան նման,
Հասուն-ինչպես բերք
Արմիկ, ուզում եմ քեզ հետ
Մեն-մենակ լինեմ,
Հետո քեզ շինեմ
Գրկեմ մարմինդ տկլոր,
Որ տեգիս
Հպվեն կոնքերդ կլոր



**********

Մերկ պառկեցիր ոսկեզօծ
Վագրի մորթու վրա...
Արեգակի պես կիզող,
Կարմիր կրակ!..
Մոտենայի ես ծածուկ,
Գգվեի վերից -
Եւ տրվեիր կամացուկ
Շշնջալով ՙմեռի¯ր՚...

**********

Մանկական կոնքերիդ վրա
Արևը հինա է դրել, -
Դու շոգ ես, կեսօր հուրհրան,
Մանկիկ իմ հրե...
Արև ես, հինա ես, արևելք ես, -
Երգերիս ջրցայտքի ներքո
Նվիրի°ր ինձ մարմնիդ արևելքը
Որ անեմ քեզ կրքով ու երգով!..

**********

Էլի իմ դեմ է պատկերդ,
Էլի ուզում եմ ես քեզ,
Էլի թեքվում են մտքերս
Դեպի մարմինդ հրկեզ
Էլի սուզում եմ իմ մտքում
Նիզակս հուր քո մեջ, -
Նվաղում ես դու կիսաքուն
Գգվանքներով քո շեջ...

Lexsa
22.10.2009, 13:55
Նրանք ովքեր Չարենցին լավ չեն ճանաչում խորհուրդ չեմ տա կարդալ

http://bnagir.masis.am/?issue=13&work=138

Արիացի
22.10.2009, 14:03
Նրանք ովքեր Չարենցին լավ չեն ճանաչում խորհուրդ չեմ տա կարդալ

Փաստորեն, դու լավ ես հա Չարենցին ճանաչում? Իսկ քեզ էլ օգնել են Չարենցին ճանաչել Վահան Իշխանյանն ու Ջեյմս Ռասսելը:

Lexsa
22.10.2009, 14:27
Փաստորեն, դու լավ ես հա Չարենցին ճանաչում? Իսկ քեզ էլ օգնել են Չարենցին ճանաչել Վահան Իշխանյանն ու Ջեյմս Ռասսելը:

Սխալվում ես ինքս էտքան գիտակցական մակարդակ ունեմ որ կարողանամ հանճարներին ճանաճել բայց ցավոք ոչ բոլորն են հասել գիտակցական էդ մակարդակին

Շինարար
22.10.2009, 15:48
Նրանք ովքեր Չարենցին լավ չեն ճանաչում խորհուրդ չեմ տա կարդալ

Չգիտեմ, թե որքանով է այս տողերի Չարենցին պատկանելը հավաստի, բայց, որքան ես եմ հասկանում, իր նման չէ, համենայն դեպս ես չհավատացի, ոչ միայն անհամոզիչ է այս տողերի Չարենցին պատկանելը, այլ ինքնին տողերն են անհամոզիչ, ով գիտե՝ գուցե Չարենցն էլ թույլ գործեր ունի:

Շինարար
22.10.2009, 16:18
.
Հետո քեզ շինեմ
Գրկեմ մարմինդ տկլոր,
Որ տեգիս
Հպվեն կոնքերդ կլոր


Արդյոք մինչև 1937 թիվը Խորհրդային Հայաստանում շինել բայը կրել է կենակցել իմաստը, որքան գիտեմ` դա ավելի շատ բնորոշ է արևմտահայերենին և մեզ մոտ էլ նոր-նոր է այդ իմաստով սկսվում այն ընկալվել: Գուցե սխալվում եմ, բայց չհավատացի: բացի այդ կիրքը բացարձակապես բացակայում է այս տողերում, Չարենցը, որ նույնիսկ աստվածամոր աչքերով լուսամփոփի պես թոքախտավոր, թափանցիկ աղջկան է կրքով երգում, կամ ինչ եմ խոսում, նույնիսկ հայրենիքը երգելիս է նրա մոտ կիրք, տարփանք ընթերցվում, հանկարծ սեքս է գովերգում նման գունատ, սառած, իմպոտենտ տողերո՞վ: Ներեցեք՝ չեմ հավատում:

Արիացի
23.10.2009, 15:37
Արդյոք մինչև 1937 թիվը Խորհրդային Հայաստանում շինել բայը կրել է կենակցել իմաստը, որքան գիտեմ` դա ավելի շատ բնորոշ է արևմտահայերենին և մեզ մոտ էլ նոր-նոր է այդ իմաստով սկսվում այն ընկալվել: Գուցե սխալվում եմ, բայց չհավատացի: բացի այդ կիրքը բացարձակապես բացակայում է այս տողերում, Չարենցը, որ նույնիսկ աստվածամոր աչքերով լուսամփոփի պես թոքախտավոր, թափանցիկ աղջկան է կրքով երգում, կամ ինչ եմ խոսում, նույնիսկ հայրենիքը երգելիս է նրա մոտ կիրք, տարփանք ընթերցվում, հանկարծ սեքս է գովերգում նման գունատ, սառած, իմպոտենտ տողերո՞վ: Ներեցեք՝ չեմ հավատում:

Ինձ էլ ա միշտ թվացել, որ Չարենցին վերագրվող այս բոլոր "բանաստեղծությունները" հեչ Չարենցի ոճով չեն գրված: Դրանք ավելի շուտ մեր օրերին գրված ոտանավորներ են, որոնք չգիտեմ, թե ում ցանկությամբ էսօր վերագրվում են Չարենցին ու այդ հանճարի անունը շահարկումների առարկա է դարձվում :angry

Ձայնալար
23.10.2009, 15:46
Արդյոք մինչև 1937 թիվը Խորհրդային Հայաստանում շինել բայը կրել է կենակցել իմաստը, որքան գիտեմ` դա ավելի շատ բնորոշ է արևմտահայերենին և մեզ մոտ էլ նոր-նոր է այդ իմաստով սկսվում այն ընկալվել: Գուցե սխալվում եմ, բայց չհավատացի: բացի այդ կիրքը բացարձակապես բացակայում է այս տողերում, Չարենցը, որ նույնիսկ աստվածամոր աչքերով լուսամփոփի պես թոքախտավոր, թափանցիկ աղջկան է կրքով երգում, կամ ինչ եմ խոսում, նույնիսկ հայրենիքը երգելիս է նրա մոտ կիրք, տարփանք ընթերցվում, հանկարծ սեքս է գովերգում նման գունատ, սառած, իմպոտենտ տողերո՞վ: Ներեցեք՝ չեմ հավատում:
Որքանով ինձ է հայտնի, «շինելը» հենց արևելահայերենում է էռոտիկ ( :)) ) իմաստ ստանում, իսկ արևմտահայերը շինելը աջ ու ձախ օգտագործում են ու չեն հասկանում, թե ինչու է մեր դեմքին ժպիտ հայտնվում :)

Շինարար
23.10.2009, 17:12
Որքանով ինձ է հայտնի, «շինելը» հենց արևելահայերենում է էռոտիկ ( :)) ) իմաստ ստանում, իսկ արևմտահայերը շինելը աջ ու ձախ օգտագործում են ու չեն հասկանում, թե ինչու է մեր դեմքին ժպիտ հայտնվում :)

Մի գուցե, դրա համար ես գրել եմ, որ կարող է և սխալվեմ, բայց ամեն դեպքում դեռ երկու տարի առաջ ես չգիտեի, որ այն էրոտիկ իմաստ ունի, կարծեմ՝ նոր երևույթ է, բայց էլի կարող եմ սխալվել: Ամեն դեպքում, իմ իմացած Չարենցը կասեր տիրել, որը ավելի գրական լինելով հանդերձ շատ ավելի կրքոտ բառ է: Ախր շատ հանգած բանաստեղծություններ են, ոնց որ իմպոտենտ գրած լինի:)

Mariam1556
19.11.2009, 22:42
ՀՒՄԱ ՉԳԻՏԵՄ


Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման- ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին -
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր,
Ու աստղը ժպտա մոխրացած քարին...

Chuk
20.11.2009, 02:41
Մոդերատորական:Պահանջում եմ Գրականություն բաժնում բացված Չարենցի մասին թեման չդարձնել էժանագին մամուլի էժանագին բամբասանքներից ծնված էժանագին քննարկումների վայր:

Աբելյան
20.11.2009, 12:36
Եթե ինքն ա գրել, լավ էլ գրել ա, եթե ինքը չի գրել, ամոթ Արտաշես Էմինին...:think

A.r.p.i.
20.11.2009, 15:41
Չի կարելի խոսել Չարենցի մասին՝ առանց հիշելով նրա այս բանաստեղծությունը:

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ, չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցի՛ր ,Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում:

vaharm
11.01.2010, 15:35
ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԳՏՆՎԵ՞Լ Է
«Հայրենիքի դավաճան» պիտակը ստացած, «hակախորհրդային գործունեության» մեջ մեղադրվող ու 1937-ին բանտի հիվանդանոցում մահացած Եղիշե Չարենցի գերեզմանը մինչեւ վերջերս անհայտ էր, եւ 5-6 տասնամյակ շարունակ, տարբեր մարդիկ ապարդյուն փորձել են գտնել այն վայրը, որտեղ նա թաղված է:
Այժմ, կարծես, այդ հարցը ստացել է իր վերջնական պատասխանը: Գրականագետ Հովիկ Չարխչյանը, ով ուսումնասիրում է բանաստեղծի կյանքն ու գործունեությունը` պատրաստվելով նրա մահվան հանգամանքների վերաբերյալ գիրք գրել, մեզ հետ զրույցում պատմում է, որ մի խումբ չարենցասերների` այդ ուղղությամբ կատարած աշխատանքի արդյունքում այսօր արդեն, թերեւս, ոչ ոք չի կասկածում, որ Եղիշե Չարենցի գերեզմանը գտնվում է Երեւանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում` Հրազդան գետի կիրճի ափին` Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին:
«80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին հայտնվեցին մի քանի վկայություններ` Չարենցի կոնկրետ թաղման վայրի մասին: Դրանցից առաջինը եւ, իմ կարծիքով, ամենալուրջ վկայությունը կապվում էր Եղիշե Հովհաննիսյան անուն-ազգանունով մի մարդու հետ: Նույնիսկ 40-ականների վերջին, մի շրջան, երբ Չարենցի անունն անգամ արգելված էր արտասանել, այս մարդը սկսել է նյութեր հավաքել` բանաստեղծի թաղման վայրի վերաբերյալ: Այն ժամանակ նա ցուցակագրել է 15 հոգու, ովքեր վկայություններ են տվել, թե որտեղ կարող էր թաղված լինել Չարենցը»,- ասում է գրականագետը: Ըստ նրա, Եղիշե Հովհաննիսյանը խոստացել էր մահվանից առաջ անպայման բացահայտել այդ տեղեկությունը ու նաեւ դա ապացուցող հատուկ նշաններ հայտնել: Եւ ինչպես Եղիշե Հովհաննիսյանը, այնպես էլ 80-ականներին հայտնված` Հրազդանի մի քաղաքացի, ով 37 թվին նույնպես կալանավոր է եղել, բայց` գողության համար, պատմել է, որ ինքն անձամբ է թաղել Չարենցի աճյունը, սակայն, հաշվեհարդարի սպառնալիքով, իրենից պահանջել են լեզուն բուն դնել: Եւ Հրազդանի բնակիչն այդ մասին բարձրաձայնել է միայն ԽՍՀՄ փլուզումից հետո: «Մի խոսքով, այդ բոլոր վկայությունները մատնանշում էին միեւնույն տեղը»,- շարունակում է Հովիկ Չարխչյանը: 90-ականների վերջերին, մի խումբ չարենցասերների` վերը նշված տարածքում առաջին որոնումները արդյունք չեն տալիս: Բայց մի օր այն քաղաքացին, ում սեփականությունն էլ հանդիսացել է այդ հողատարածքը, հողագործության ժամանակ ոսկորներ է գտնում եւ դրա մասին տեղյակ պահում չարենցասերների խմբին, թե` կարծես ես գտել եմ այն, ինչ որ դուք էիք փնտրում: «Գալիս, բացում են, այդ մնացորդները հանում եւ տրամադրում են Գիտությունների ազգային ակադեմիայի հատուկ ինստիտուտին, որտեղ հետազոտություններ են կատարվում»,- ներկայացնում է գրականագետ Չարխչյանը: Ու Ակադեմիան, ըստ նրա, հաստատում է, որ գտնված մարդկային ոսկորները պատկանում են միջինից ցածր հասակ ունեցող, 40 տարեկան տղամարդու: Իսկ Եղիշե Հովհաննիսյանն իր մահից առաջ իսկապես հանդիպել է գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ ու հայտնել խոստացված ապացույց-նշանների մասին` ծնկոսկրի կոտրվածք եւ գանգի բացակայություն: Առաջինի վերաբերյալ Չարենցի կենսագրության մեջ հիշատակում կա: Իսկ ինչ վերաբերում է գանգին, ապա, ըստ Չարխչյանի, բանաստեղծի դիահերձման ակտում գանգի հերձման առնչությամբ ոչ մի գրառում չկա, ինչն ուղղակի պարտադիր պայման է: Այստեղ մեր զրուցակիցը հիշում է այն հանգամանքը, որ բանտում` մահից առաջ, ռուս սպան դաժան ծեծի է ենթարկել Չարենցին ` ճտքակոշիկներով հարվածներ հասցնելով նրա գլխին: «Ենթադրում եմ, որ այդ հետքերը վերացնելու համար պարզապես գլուխը մարմնից անջատել են»,- կարծիք է հայտնում գրականագետը: Ահա համադրելով գոյություն ունեցող փաստերը ու նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր չէ` մի քանի տարբեր մարդիկ պատահմամբ միեւնույն տեղը մատնացույց անեն, Չարխչյանը հայտարարում է` այժմ արդեն, թերեւս, չհանդիպի մեկը, ով Չարենցի գերեզմանի գտնված լինելու հարցում կասկածներ ունենա. բանաստեղծի կենսագրությամբ զբաղվող գրեթե բոլոր մարդիկ անվերապահորեն հավատում են դրան: «Բայց այսօր կա իրար հակասող 2 ծայրահեղ վերաբերմունք: Մի խումբը մտածում է, որ իմաստ չունի այս փաստը մասսայականացնել, ու պետք չէ, որ Չարենցը ունենա կոնկրետ գերեզմանատեղ: Եւ շատ զարմանալի է, որ այդ տեսակետի պաշտպաններից մեկն էլ Չարենցի աղջիկն է: Նա ասում է, որ դա այնքան էական բան չէ` Չարենցի մահվան լեգենդը թող ժողովրդի համար մնա որպես լեգենդ, Չարենցի մարմինը թող ձուլվի երկրին, աշխարհին: Մյուս խումբը ոչ միայն պնդում է, որ թաղման վայրը ինչ-որ կերպ նշվի, այլ նաեւ մտածում է, որ շատ ճիշտ կլիներ, եթե կառավարության մակարդակով` Չարենցի մասունքները տեղափոխվեին Պանթեոն ու հավուր պատշաճի, քրիստոնեական ավանդույթների համաձայն, հողին հանձնվեին»,- ասում է գրականագետը: Նա անձամբ երկրորդ տարբերակի կողմնակիցն է:
ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

vaharm
11.01.2010, 15:50
«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՈՔԱ ԱՆԳԱՄ ԱՄԱՉՈՒՄ ՔՈ ԱՃՅՈՒՆԻՑ...»

Վերնագիրը Չարենցի տողն է, հասցեատիրոջն ինքներդ ընտրեք։ Իսկ այս շարադրանքը պայմանավորված է դեկտեմբերի 1-ին օրաթերթերից մեկում տպագրված հոդվածով, որի վերնագիրը՝ «Չարենցի գերեզմանը և աճյունը գտնված չեն», անտեղյակ ընթերցողին կարող է ոչ միայն մոլորեցնել, այլև հանել ափերից։ «Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ սրբապղծություն, ինչպե՞ս կարելի է նման բան անել»,- կբացականչեն ոմանք։ Այդ «ոմանք»-ից երկուսի ձայնն արդեն լսեցինք։ Առաջինը Չարենցի թոռն է՝ Արմեն Չարենցը, ում անձամբ չեմ ճանաչում ու չգիտեմ, թե, ժառանգաբար նրան փոխանցված ազգանունից բացի, վերջինս ուրիշ ի՞նչ ընդհանրություններ ունի մեծ բանաստեղծի հետ։ Փոխարենը գիտեմ երկրորդին՝ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանին, ում մինչ այս պահը համարել եմ իր գործի գիտակ և սեփական խոսքի կշիռն արժևորող մարդ։ Բայց, ավաղ, պարզվեց, որ խոսքի փոխարժեքն էլ այս դեպքում խիստ անկայուն ու տատանվող է՝ պայմանավորված այն բանով, թե քամին որ կողմից կփչի։
Իսկ այժմ դատենք փաստերով։
Մարդիկ հայտնվել են ցայտնոտի մեջ՝ իմանալով, որ մի խումբ չարենցասերներ բանաստեղծի մահվան օրը գնացել են նրա թաղման վայրը՝ հարգելու հանճարի հիշատակը։ Նրանց համար այդօրինակ քայլն ուրիշ անուն չունի, քան էժան սենսացիա։ Այնինչ էժանագին սենսացիայի իրական սիրահարներին պիտի հիասթափեցնեմ՝ ասելով, որ Չարենցի թաղման վայրը գտնվել է ոչ երեկ, ոչ երեկ չէ առաջին օրը, այլ... 20 տարի առաջ՝ 1989 թվին, և հերքողներն էլ այդ մասին հրաշալի գիտեն։ Բայց հո չե՞ն խոստովանի, որ եղածը վաղուցվա պատմություն է։ Այդ դեպքում ստիպված պիտի լինեին պատասխան գտնել մի այնպիսի պարզագույն հարցի, ինչպիսին սա է՝ 20 տարեկան սենսացիա է լինո՞ւմ։ Իհարկե` ոչ։ Սակայն փոխարենը կարող է լինել 20-ամյա կուրություն ու խլություն, քանի որ այդ երկու տասնամյակների ընթացքում բազում անգամ գրվել ու ասվել է դրա մասին և ուրեմն կարիք չկա այսօր անմեղ ու անտեղյակ գառնուկ ձևանալով՝ կոտրատվել, թե իբր մենք հենց նոր իմացանք։ Շատ հեռուն չգնանք։ Բառացիորեն շաբաթներ առաջ էլ Հանրային հեռուստատեսությամբ մի ընդարձակ հաղորդում եթեր հեռարձակվեց՝ նվիրված հատկապես Չարենցի թաղման վայրին։ Վստահ եմ, որ ընդդիմախոսներս դիտել են այդ հաղորդումը, բայց ձայն ու ծպտուն չհանեցին։ Հո չէի՞ն կարող դեմ գնալ Հ1-ին։ Իսկ հիմա պահը շատ հարմար է։ Հիմա նախաձեռնողներից վնաս չկա։ Բայց վերադառնանք փաստերին և նախապատմությանը։ Թաղման վայրը, որի մասին տեղեկությունն օդից չէր ընկել, այլ հիմնավորվում էր տարբեր ականատեսների վկայություններով, վերջին հաշվով ճշմարիտ դուրս եկավ։ Արդեն 1990-ին չարենցագետ Դավիթ Գասպարյանն իր գրքում գրում էր. «...Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի մինիստրության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ: Դեռ ապրում է այդ օրերի ականատես վկան...» (Դավիթ Գասպարյան` «Ողբերգական Չարենցը», Երևան, 1990 թ., էջ 99):
Սրան հաջորդեցին բազմաթիվ այլ հրապարակումներ, նոր փաստարկումներ, որոնց միայն թվարկումը թերթի մի քանի էջ կլցներ։ Բայց մենք կխնայենք ընթերցողի ջղերն ու առաջ կանցնենք, որպեսզի մոտենանք մեր պատմության ամենահետաքրքիր հատվածին։
Երբ հուղարկավորման վայրում ի վերջո գտնվեցին Չարենցի մասունքները, ի՞նչ եք կարծում, ո՞վ էր, որն առաջինն ի լուր ամենքի հայտարարեց այդ մասին։ Այո, դուք չեք սխալվում, հենց նույն Լիլիթ Հակոբյանը, հենց նա, ով այսօր ասում է, թե այդ ամենը կեղծիք է։ Մամուլում տեղ գտած առաջնեկ հրապարակումն էլ Հակոբյանի քիմքին հարիր վերնագիր ուներ. «Եվ տնօրենն ասաց. «Ճշտված է Չարենցի գերեզմանի տեղը»։ Ահա այսպես։ Թղթակցի ձայնագրիչի ներկայությունից ոգևորված ավետաբերը հայտարարում էր. «Մի քանի չարենցապաշտների ու թանգարանի աշխատակիցների ջանքերով հաջողվել է ճշգրիտ որոշել Չարենցի թաղման վայրը: Փորել ենք և գտել մի քանի ոսկորներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք Չարենցինն են» (Արամ Մարգարյան, «Եվ տնօրենն ասաց…», «Հայք», 10.1.1996 թ.):
«Դրանք Չարենցինն են»։ Այս խոսքերի հեղինակը հետագայում ևս մի քանի առիթներով կրկնեց նույն միտքը, և դա կարող էր երկար շարունակվել, եթե... Հենց այս «եթե»-ն էլ բացեց տարաձայնության խորխորատը։ Քաղաքականության մեջ նման շրջադարձի մասին ասում են՝ «իրավիճակի փոփոխության պատճառով»։ Իսկ ի՞նչ անուն ունի սույնը գրականության պարագայում։ Լիլիթ Հակոբյանն ինքը ակամա բացում է փակագծերը։ «Ժառանգները գերեզման փորելուն և գերեզման գտնելուն դեմ են»,- ասում է նա։ Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, ահա թե որտեղից է գալիս չարության հասնող անհանդուրժողականությունը։ Մարդիկ դեմ են և վերջ։ Նրանց համար կարևոր չէ՝ դա Չարե՞նցն է, թե՞ մեկ ուրիշը։ Նրանք որոնումների ու գերեզմանի կարիքը չունեն։ Իսկ եթե որևէ մեկն այլ կարծիքի է, ապա կարելի է նրան թեթև ձեռքով որակել արկածախնդիր ու սրբություն անվանարկող։
Հիմա վերադառնանք պարոն Արմեն Չարենցին, ով պաշտոնական (հետաքրքիր է, ո՞ր պաշտոնի դիրքերից) հայտարարություն է անում, թե «արկածախնդրություն և անազնվություն է այդպիսի լուրեր տարածելը»։ Մինչ վերը ասվածի համատեքստում կկռահենք, թե ո՞ւմ է ուղղված նրա մեղադրանքը՝ չարենցագետների՞ն, թանգարանի տնօրենի՞ն, թե՞ իր մյուս հարազատներին, նկատենք մի աննշան շեղում, որ վրիպել է զայրացած ժառանգորդի աչքից։ Բանն այն է, որ թոռը հանդես է գալիս բանաստեղծի ժառանգների անունից և մոռանում է, որ կա նաև թոռնուհին՝ Անահիտ Չարենցի դուստր Հասմիկ Չարենցը, ով այնքան էլ համամիտ չէ այդ կարծրացած տեսակետին։ Իր հարցազրույցներից մեկում (10 մայիսի, 2008 թ., «Հրապարակ») նա մասնավորապես հետևյալն է ասում. «... Ես ասացի. «Խնդրեմ, տվեք (ոսկորները- Հ. Չ.), տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ անցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ՝ փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչ կդնենք»։ Բայց ինձ չտվեցին...»։
Չտվեցին, քանի որ դա ոչ մեկին չի մտահոգում։ Իսկ այսօր իրենց անգործությունը մարդիկ փորձում են քողարկել մեկ ուրիշին փնովելով։ Այդպես ավելի հեշտ է ու անծախսատար։ Ասենք, գենետիկ հետազոտության մասին թանգարանի տնօրենը հազիվ թե հստակ պատկերացում ունի, այլապես չէր արտաբերի այնպիսի մի դարակազմիկ միտք, ինչպիսին սա է. «... Պիտի գանգոսկրը գտնվի, որպեսզի ժառանգական կապը հաստատվի»։
Գանգոսկրին սպասելով` պահն օգտագործենք ու տիկնոջ համար մի կարճ մեջբերում կատարենք տրամաբանության դասագրքից առ այն, որ առարկությունը նույնպես պիտի իր փաստարկված հիմնավորումն ունենա։ Եվ երբ ասում են՝ «ոչ», այդ «ոչ»-ը ևս պիտի պաշտպանված լինի ծանրակշիռ փաստերով։ Իսկ փաստեր չկան։ Փոխարենը կան անհարկի աղմուկ-աղաղակից բխող մեր եզրահանգումներն այն մասին, որ Չարենցի հիշատակը մասնավոր սեփականություն չէ։ Նաև այն մասին, որ չի կարելի մշակութային լուրջ խնդիրներ լուծել տնայնագործական եղանակով։
Սրանց հետ մեկտեղ կան նաև մութ հարցեր, որոնցից ընդամենը երեքը կտանք այս պահին։
Այդ ի՞նչ պատահեց, որ երեկվա «այո»-ն այսօր դարձավ «ոչ»։ Չարենցի հարազատներն ի՞նչ պատճառով լսել չեն ուզում գերեզմանի մասին։ Եվ մի վերջին հարց. իսկ որտե՞ղ են ոսկորները, որոնք հանձնվել էին թանգարանին։ Դրանք տուն-թանգարանում չեն, ակադեմիայում չեն, և որքան մեզ հաջողվեց ճշտել, գտնվում են մի մասնավոր անձի ձեռքում։
Ահա և ձեզ նախանձախնդրություն, լրջության աստիճան ու սրտացավություն։ Վայելեք։
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
<Իրավունք Դե Ֆակտո> 22.12.2009

vaharm
11.01.2010, 16:07
Չարենցի գերուհին

Չարենցի կանայք... Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան... Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե' նրա զգացական, թե' ստեղծագործական աշխարհում:

Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:

1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու' Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով' իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:

Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:

Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումը' զայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից:

Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին(«Հայկական կինո, լիակատար կատալոգ»): Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով' աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »:

Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ' Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ»' ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:

Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:

Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլ... Չարենցի խանդը («Կովչեք», Մոսկվա, 1991թ.):

Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը' ամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:

Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները' ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը:

Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին' հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:

Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից («Չարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:

Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին' բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է... քեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր:

Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ' Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:

Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններ' նույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «... Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին է - Հ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էր... Ես նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը' Մահարու եղբայրը - Հ. Չ)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և' աղջկա, և' մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նման Չարենցի մեծ աղջկան. դա նկատեցինք թե' ես, և թե' Գուրգենն' իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով...»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55)։

Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց' 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց' թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն....»։

Իբրև ասվածին հավելում' նշենք նաև, որ և' Էռան, և' Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
<Անկախ> շաբաթաթերթ

vaharm
11.01.2010, 16:16
Չարենցի հռոմեական արձակուրդները
1924 թ. տարեվերջին Եղիշե Չարենցը Հայաստանի իշխանությունների և անձամբ երկրի ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի աջակցությամբ մեկնում է ուղևորության եվրոպական մի շարք երկրներ: Նպատակը ոչ միայն արևմտյան արժեքների հետ ծանոթությունն էր, այլև այն, որ բանաստեղծը խորհրդային կարգերը պրոպագանդի հայկական գաղթօջախներում: Սակայն նման առաքելության համար բոլշևիկ ղեկավարներն այնքան էլ հաջող թեկնածու չէին ընտրել: Չարենցը Չարենց չէր լինի, եթե անակնկալներ չմատուցեր նրանց: Չարենցը Չարենց չէր լինի, եթե դավաճաներ իր անհանգիստ էությանն ու աղմկահարույց բնույթին: Եվ այս ուղևորությունը նույնպես բացառություն չեղավ: Ճիշտ է, հետագայում թե ինքը և թե նրա մեկենասները հնարավոր ամեն ջանք գործադրեցին քողարկելու համար պատահած տհաճ միջադեպերը, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկի մեջ պահելն այնքան էլ դյուրին գործ չէ: Եվ այժմ մենք կարող ենք գոնե ընդհանուր գծերով վերականգնել բանաստեղծի արկածները Իտալիայում: Իսկ ի՞նչ պատմության մեջ էր այս անգամ հայտնվել նա: 1925 թ. ապրիլին Հռոմ հասած Չարենցը որոշում է առաջին հերթին ծանոթանալ քաղաքի հասարակաց ակումբների ու կաբարեների կյանքին և ժամանակն անցկացնել կրքոտ ու գեղեցիկ իտալուհիների շրջապատում: Օրեր շարունակ նա հաճախում է Հռոմի վատահամբավ թաղամասերի գետնահարկ հաստատությունները: Սակայն վերջին այցելությունը ցավալի ավարտ է ունենում գիշերային խրախճանքների սիրահարի համար: Այս անգամ զվարճության վայր ընտրելով համեստ մի կաբարե` նա չէր էլ կարող կռահել, որ դա արկածախնդիրների ու դրամաշորթների հայտնի հավաքատեղի է: Մի քանի թեթև վարքի տեր կանանց ընկերակցությամբ Չարենցն այստեղ թունդ հարբում է, ապա բարձրանում է սեղանի վրա և պատրաստվում է բանաստեղծություններ արտասանել իրեն դուր եկած աղջկա համար: Սկսվում է իրարանցում: Տեղի ծառայողները փորձում են նրան ցած իջեցնել, սակայն Չարենցը շարունակում է համառել` ետ մղելով վրդովված աշխատակիցների «գրոհները»: Դիմադրության հետևանքները ծանր են լինում` շրջված սեղաններ, փշրված սպասք, զայրացած հաճախորդներ… Ի վերջո, երկու հաղթանդամ երիտասարդներ նրա թևերը ոլորելով` դուրս են բերում կաբարեից: Եվ հենց այստեղ Չարենցը նրանց առաջարկում է հաշտություն, պատճառած տհաճության փոխհատուցում և ցույց է տալիս իր լեցուն դրամապանակը: Իտալացիներն իսկույն համաձայնում են, ու հարբած եռյակն ուղևորվում է մեկ ուրիշ խորտկարան` շարունակելու կիսատ մնացած գինարբուքը: Առավոտյան Չարենցն արթնանում է բաց երկնքի տակ` անծանոթ մի փողոցում: Առաջին բանը, որ նկատում է նա, դատարկված գրպաններն էին: Անհետացել էր նաև դրամապանակը: Հետագայում խոսում էին, թե կորուստը կազմել է շուրջ 15 հազար ֆրանկ, թեև գումարի այս չափը կարող էր փոքր-ինչ չափազանցված լինել: Ինչ խոսք, նյութական վնասը վերականգնելն այնքան էլ հեշտ չէր նրա համար, ով հազարավոր կիլոմետրեր հեռու էր Երևանից: Բայց կար նաև բարոյական վնասը, ինչն էլ ավելի էր բարդացնում Չարենցի կացությունը: Բանն այն է, որ սփյուռքի կուսակցական որոշ խմբավորումներ թշնամաբար էին տրամադրված բոլշևիկ բանաստեղծի նկատմամբ և ցանկացած առիթ օգտագործում էին նրան վարկաբեկելու համար: Իսկ այս միջադեպը պարզապես նվեր էր քաղաքական ու գաղափարական շահարկումների սիրահարների համար: Տեղի մամուլն իր հերթին լրացնում էր պակասը` գունեղ երանգներով ներկայացնելով «Բաքոսի խնկարկության» չարենցյան ծեսերն ու մյուս «քաջագործությունները»: Հիմնական աղբյուրն Աթենքում լույս տեսնող դաշնակցական «Նոր օր» պարբերականն է. «Չարենցը բացարձակ տգետ մըն է. զինք շփացուցած են շուրջինները. ան իբրև բանաստեղծ ոչ մեկ արժեք չունի…»: Մի կողմ թողնելով թերթային բանսարկությունները` ասենք, սակայն, որ Հռոմում պատահած դեպքը միակը չէր իտալական շրջագայության օրերին: Ավետիք Իսահակյանի որդին` Վիգենը, իր հիշողություններում ակնակում է ևս մի քանի նմանատիպ արկածների մասին, որոնք կատարվել են Վենետիկում այն օրերին, երբ Չարենցն այդ քաղաքում էր ու համարյա ամեն օր հանդիպում էր Վարպետի հետ: Ըստ այդ հուշերի` մի անգամ Չարենցը հրապուրվում է վենետիկցի գեղեցիկ մի օրիորդով ու սկսում է սիրաբանել: Հանկարծ որտեղից որտեղ հայտնվում են կնոջ տաքարյուն երկրպագուները և որոշում պատժել անպատկառ օտարերկրացուն: Ամեն բան կարող էր ավարտվել ծեծկռտուքով, եթե չլինեին Իսահակյանի միջամտությունն ու թախանձանքները… Տհաճ իրավիճակների պակաս չի զգացվել նաև հետագա շաբաթներին: Հիշատակություններ կան այն մասին, որ թե Փարիզում և թե Բեռլինում Չարենցն անմասն չմնաց իրեն ուղեկից դարձրած պատահարներից: Եվ հավանաբար նաև այդ ձախորդությունները պատճառ դարձան, որ նա ստիպված ժամանակից շուտ ընդհատեց ճամփորդությունը և շտապեց օր առաջ հասնել Հայաստան:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

vaharm
11.01.2010, 16:25
ՉԱՐԵՆՑԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Մի նո֊րահայտ փաս֊տաթուղթ ար֊ձանագրում է, թե Չարենցը փոր֊ձել է բռնաբարել եր֊կու քույրերի: Հայաս֊տանի ազգային ար֊խիվի պահոցներում պահպանվող այդ վավերագիրը (ֆ. 972, ցու֊ցակ 1, գործ 125, էջ 70) գրել է Չարենցի մո֊լի հակառակորդ, բանաս֊տեղծ Ազատ Վշտու֊նին: 1920-ական թվականներին ծայր առած գրական պայքարի ժամանակ հակառակորդ թևերի անհանդուր֊ժո֊ղականությունն ավելի ու ավելի հաճախ էր ուղեկց֊վում «գոտկատեղից ներքև» հասցվող հար֊վածներով, մաս֊նավորապես` հակառակորդի դեմ անձնական կյանքի` հասարակության համար անընդունելի դրվագներ օգտագործելով: Անվանար֊կումները, զրպար֊տությունները, սուր բախումները դար֊ձել էին այդ շիկացած մթնո֊լորտի անբաժանելի բաղկացու֊ցիչ֊ները: Եվ պատահական չէր, որ առավել հաճախ դրանց թիրախն էր դառ֊նում հենց Եղիշե Չարենցը, ո֊վ, լինելով չափազանց բարդ ու հակասական կեր֊պար, աչ֊քի էր ընկնում իր թուլություններով, մո֊լո֊րություններով և սկանդալային պատ֊մություններով, ո֊րոնց թվում այս ներ֊կայաց֊վող միջադեպը մինչ օրս վրիպել է կենսագիր֊ների ուշադրությունից: Չարենցի ամենաաղմկահարույց սկանդալը, ինչ֊պես հայտ֊նի է, այն էր, երբ 1926 թ. սեպ֊տեմբերի 5-ին նա կրակեց օ֊րիորդ Մարիաննա Այվազյանի վրա և արդյունքում շուրջ կես տարի անց֊կաց֊րեց Երևանի ուղղիչ տանը: Նրան վաղաժամկետ ազատ ար֊ձակեցին, սակայն, ինչ֊պես երևում է այս փաս֊տաթղթից, ազատ֊վելուց հետո էլ նա շարու֊նակում է սկանդալները, և փաս֊տորեն, ազատազր֊կումը «դասե չեղավ նրա համար ու չար֊գելակեց բանաս֊տեղծին իր գայթակղություններն իրագործելուց: Եր֊կու տարի անց, ըստ այս փաս֊տաթղթի, Չարենցը կրկին հայտնվում է հեր֊թական «քաջագործությանե կիզակետում` այս անգամ Թիֆլիսում: Ազատ Վշտու֊նին, այս միջադեպը հակառակորդի դեմ որպես զենք օգտագործելով, դիմում է գրում Խորհր֊դային Հայաս֊տանի պրո֊լետ գրողների ասոցիացիա(ստեղծվել է 1922թ.), որ Չարենցին հեռաց֊նեն: Սակայն այս փորձն անհաջողության է ենթարկվել, և Չարենցին ոչ ոք չի փոր֊ձել հեռաց֊նել ասոցիացիայից, և այդ միջադեպին չի հաջոր֊դել իրավապահների ար֊ձագանքը կամ որևէ հրապարակային հաղորդում: Հնարավոր է` Վշտու֊նին ո֊րոշել էր զրպար֊տել Չարենցին (ինչ֊պես վար֊վել էր շատ անգամներ) կամ սկանդալի գույները խտաց֊նել, կամ էլ Չարենցն իս֊կապես այն ժամանակ ազդեցիկ պաշտ֊պաններ ու հո֊վանավոր֊ներ ուներ: Փոխարենը պատ֊ժամիջոց֊ներ կիրառ֊վեցին հենց Վշտու֊նու նկատ֊մամբ և հեռաց֊րեցին ասոցիացիայից£ Հեռաց֊ման ո֊րոշումը, ըստ մի այլ փաս֊տաթղթի, հիմնավոր֊վում է կազմակեր֊պության մեջ լար֊վածություն ստեղծելու հանգամանքով:

«ԽՀՊԳԱ կենտ֊վար֊չության կոմֆրակցիային Խ. Հայաս֊տանի պրո֊լետգրողների ասոցիացիայի և Հայաս֊տանի կոմկուսի անդամ Ազատ Վշտու֊նուց Դիմում ԽՀՊԳ կենտ֊վար֊չության կոմֆրակցիան, ինչ֊պես նաև Խ. Հայաս֊տանի պրո֊լետգրողների ասոցիացիայի ամեն մի անդամ, շատ լավ գիտի ասոցիացիայի անդամ Եղիշե Չարենցի նախանց֊յալ տար֊վա խուլիգանական ելույթի մասին, ո֊րի համար նա բանտարկվեց և ար֊տաքսվեց Հայաս֊տանի սահմաններից դուրս: Հակառակ դրան` ՀՊԳ և կենտ֊վար֊չության մի քանի անդամներ այս տարի Թիֆլիսում հանդիսավոր ելույթով նո֊րից նրան ընդունեցին ԽՀՊԳ ասոցիացիայի շար֊քերում և անմիջապես դարձրին նրան կենտ֊րոնական վար֊չության անդամ: Դրանից հետո Եղիշե Չարենցը դարձյալ զբաղվում է հար֊բեցողությամբ և խուլիգանական ելույթներով: Սույն թվի հոկտեմբեր ամսին մի քանի կուսակցական պատաս֊խանատու ընկեր֊ների հետ նա կատարում է նո֊րից մի խուլիգանական ակտ` գիշերը սաս֊տիկ հար֊բելով և հար֊ձակվելով մի տան վրա, որպես֊զի կոտրի եր֊կու աղջիկների սենյակի դուռը և բռնաբարի նրանց: Այդ պատ֊ճառով դիմում եմ ձեզ հետևյալ առաջար֊կությամբ. 1. Անմիջապես պահանջել Եղիշե Չարենցից «Նո֊յեմբերե միության բո֊լոր դրամական հաշիվ֊ները և ար֊խիվը: 2. Ար֊տաք֊սել Եղիշե Չարենցին ՀՊԳՄ ասոցիացիայից այն պատ֊ճառով, որ նա իր խուլիգանական արար֊քով վար֊կաբեկում է ասոցիացիան և որպես կենտ֊վար֊չության անդամ ոչ մի աշխատանք չի կատարում միության մեջ: Եթե կենտ֊վար֊չությունը մի շաբաթվա ընթաց֊քում չլուծի այդ խնդիր֊ները, ես ստիպ֊ված կլինեմ մեծ ցավով հրաժար֊վել ՀՊԳՄ անդամ լինելուց: Ա. Վշտու֊նի: Հ. Գ.- Խնդրում եմ այս հար֊ցը նույնպես փոխադրել Երևանի կազմակեր֊պության կոմֆրակցիա: 1928 թ., նո֊յեմբերի 19»:
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
<ԱՆԿԱԽ> շաբաթաթերթ, 2009 թ.

Լեո
05.07.2010, 22:09
Խորեն Աբրահամյան - «Ես իմ անուշ Հայաստանի»


http://www.youtube.com/watch?v=C0XYGtPljM8

Իսկական հայի իսկական հայեցի ասված խոսքեր...
Այս ձայնագրությունը լսելուց հետո կարծես հասկանում ես, որ բացի Խորեն Աբրահամյանից ուրիշ ոչ ոք իրավունք չունի արտասանել «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:

Chuk
06.07.2010, 01:09
Վախ մամա ջան... գյոզալ բանաստեղծություն բռնաբարում ա :o

Rammstein
06.07.2010, 14:47
Խորեն Աբրահամյան - «Ես իմ անուշ Հայաստանի»

Իսկական հայի իսկական հայեցի ասված խոսքեր...
Այս ձայնագրությունը լսելուց հետո կարծես հասկանում ես, որ բացի Խորեն Աբրահամյանից ուրիշ ոչ ոք իրավունք չունի արտասանել «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:

Մենակ էն ասեմ, որ ոչ թե «արեւահամ բառն եմ սիրում», այլ «արեւահամ բարն եմ սիրում»:
Մնացած առումներով ասելիք չունեմ… :scare

Լեո
06.07.2010, 20:42
Մենակ էն ասեմ, որ ոչ թե «արեւահամ բառն եմ սիրում», այլ «արեւահամ բարն եմ սիրում»:
Ռամշ ջան, Չարենցը հենց «բառ» էլ գրել ա ;) «Բար»-ը Չարեցնի համար չափազանց պրիմիտիվ կլիներ :)

Rammstein
06.07.2010, 22:21
Ռամշ ջան, Չարենցը հենց «բառ» էլ գրել ա ;) «Բար»-ը Չարեցնի համար չափազանց պրիմիտիվ կլիներ :)

Հենց «բառ»-ն ա պրիմիտիվ ու անտրամաբանական, Հայաստանի բառը ո՞րն ա, դեռ մի հատ էլ` արեւահամ: Գիտեմ, կասես, թե սա փոխաբերական իմաստով ա… բայց չկա տենց բան, անիմաստ բաները ինչքան էլ փոխաբերական լինեն, իմաստավոր չեն դառնա: ;)
Իսկ փաստ ունե՞ս` որ «բառ» ա եղել բնագրում:

Chuk
07.07.2010, 00:03
Ռամշ, Լեո, ողջ գրական աշխարհը տարիներ շարունակ վիճում ա, «ր» ա, թե՞ «ռ», ոչ մի կողմն ապացույց չունի, երկու տեսակետն էլ կասկածելի ա, դուք ուզում եք միանշանակ տեսակե՞տ պնդել :o:think

Նաիրուհի
07.07.2010, 00:18
Ռամշ, Լեո, ողջ գրական աշխարհը տարիներ շարունակ վիճում ա, «ր» ա, թե՞ «ռ», ոչ մի կողմն ապացույց չունի, երկու տեսակետն էլ կասկածելի ա, դուք ուզում եք միանշանակ տեսակե՞տ պնդել :o:think

Կողմերից մեկն ապացույց ունի… Հիմա մանրամասները չեմ հիշում, բայց երբ տեքստաբանություն էինք անցնում, դասախոսս որպես օրինակ նշեց, որ հայտնաբերվել է «Ես իմ անուշ»-ի՝ հենց Չարենցի օրոք կատարված ռուսերեն մի թարգմանություն, որտեղ վիճելի արտահայտությունն ունի «Слово Армении» տեսքը:
Անձամբ ինձ համար վեց տարեկանից, երբ սովորել եմ այս բանաստեղծությունը, մեր բոլոր բառերն արևահամ են…

Chuk
07.07.2010, 00:21
Կողմերից մեկն ապացույց ունի… Հիմա մանրամասները չեմ հիշում, բայց երբ տեքստաբանություն էինք անցնում, դասախոսս որպես օրինակ նշեց, որ հայտնաբերվել է «Ես իմ անուշ»-ի՝ հենց Չարենցի օրոք կատարված ռուսերեն մի թարգմանություն, որտեղ վիճելի արտահայտությունն ունի «Слово Армении» տեսքը:
Անձամբ ինձ համար վեց տարեկանից, երբ սովորել եմ այս բանաստեղծությունը, մեր բոլոր բառերն արևահամ են…

Ես էլ եմ այդ բանաստեղծությունը «բառ»-ով ընկալում, «բառ»-ով արտասանում, «բառ»-ով սիրում, բայց որքան գիտեմ ապացուցված չի ոչ մի տեսակետը: Ես կարծում եմ, որ նման ապացույց գտնված լինելու դեպքում արդեն վաղուց դրա մասին կիմանայի, վեճերն իսպառ դադարացված կլինեին: Այնպես որ կարծում եմ, որ դասախոսդ խոսել է հերթական վարկածի մասին՝ ներկայացնելով որպես ապացույց :) Գուցե և սխալվում եմ:

Նաիրուհի
07.07.2010, 00:25
Ես էլ եմ այդ բանաստեղծությունը «բառ»-ով ընկալում, «բառ»-ով արտասանում, «բառ»-ով սիրում, բայց որքան գիտեմ ապացուցված չի ոչ մի տեսակետը: Ես կարծում եմ, որ նման ապացույց գտնված լինելու դեպքում արդեն վաղուց դրա մասին կիմանայի, վեճերն իսպառ դադարացված կլինեին: Այնպես որ կարծում եմ, որ դասախոսդ խոսել է հերթական վարկածի մասին՝ ներկայացնելով որպես ապացույց :) Գուցե և սխալվում եմ:

Չուկ ջան, հաստատ պնդել չեմ կարող, բայց կաշխատեմ մանրամասները ճշտել և անպայման կգրեմ։

Ուլուանա
07.07.2010, 00:29
Ռամշ, Լեո, ողջ գրական աշխարհը տարիներ շարունակ վիճում ա, «ր» ա, թե՞ «ռ», ոչ մի կողմն ապացույց չունի, երկու տեսակետն էլ կասկածելի ա, դուք ուզում եք միանշանակ տեսակե՞տ պնդել :o:think
Ես լսել եմ, որ «բարն» է ճիշտը, ու տրամաբանորեն էլ է դա ճիշտ։ Ռամշտայնի հետ համաձայն եմ. նույնիսկ եթե «արևահամ բառ» բառակապակցությունը մի կերպ մարսենք՝ համարելով փոխաբերական (չնայած, ինչպես Ռամշտայնը նկատեց, ամեն ինչ չի, որ փոխաբերաբար գործածելուց իմաստ է ստանում), ապա, միևնույն է, էդ բառակապակցությանը նախորդող «Հայաստանի» բառն ամեն դեպքում արևի համը հանում է :D։ Էդ բառն ուղղակի անհնար է դարձնում «արևահամ բառ»–ի տրամաբանական գոյությունը, քանի որ «Հայաստանի բառ» արտահայտությունը, մեղմ ասած, անհեթեթ է ու մաքուր անգրագիտություն։ Չեմ կարծում, թե Չարենցը նման պարզունակ անգրագիտություն թույլ տար իր ստեղծագործության մեջ։

---------- Ավելացվել է՝ 01:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:27 ----------

Վերևի գրառումները չէի կարդացել... Գրելուց հետո տեսա։ Ամեն դեպքում տեսակետս չի փոխվում, թեև ես էլ դեմ չէի լինի ստույգ պարզելու Չարենցի գրագիտության աստիճանը։ :oy

Chuk
07.07.2010, 00:31
Ես լսել եմ, որ «բարն» է ճիշտը, ու տրամաբանորեն էլ է դա ճիշտ։ Ռամշտայնի հետ համաձայն եմ. նույնիսկ եթե «արևահամ բառ» բառակապակցությունը մի կերպ մարսենք՝ համարելով փոխաբերական (չնայած, ինչպես Ռամշտայնը նկատեց, ամեն ինչ չի, որ փոխաբերաբար գործածելուց իմաստ է ստանում), ապա, միևնույն է, էդ բառակապակցությանը նախորդող «Հայաստանի» բառն ամեն դեպքում արևի համը հանում է :D։ Էդ բառն ուղղակի անհնար է դարձնում «արևահամ բառ»–ի տրամաբանական գոյությունը, քանի որ «Հայաստանի բառ» արտահայտությունը, մեղմ ասած, անհեթեթ է ու մաքուր անգրագիտություն։ Չեմ կարծում, թե Չարենցը նման պարզունակ անգրագիտություն թույլ տար իր ստեղծագործության մեջ։

---------- Ավելացվել է՝ 01:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:27 ----------

Վերևի գրառումները չէի կարդացել... Գրելուց հետո տեսա։ Ամեն դեպքում տեսակետս չի փոխվում, թեև ես էլ դեմ չէի լինի ստույգ պարզելու Չարենցի գրագիտության աստիճանը։ :oy

Ան ջան, ես չէի անվանի բառով տարբերակը պարզունակություն կամ անգրագիտություն, դա ընդամենը քո խիստ սուբյեկտիվ կարծիքն է, ու հիմնավորումդ էլ թերի է: Կարող է լինել Հայաստանի բառ, կարող է լինել Ապարանի բառ, կարող է լինել Գյումրվա բառ:

Rammstein
07.07.2010, 01:06
Ինձ հոգեհարազատ է «բար»-ով տարբերակը, հոգուս խորքում վստահ եմ, որ ճիշտը դա է:
Եթե նայենք տրամաբանությանը, ապա միեւնույն տան մեջ գտնվող «սազի լարը», «ծաղիկների բույրը», «աղջիկների պարը» արտահայտությունների կողքին պարզապես տեղ չունի ինչ-որ վերացական «արեւահամ բառ» արտահայտություն, իսկ «արեւահամ բար»-ը լրիվ տեղավորվում է տրամաբանության մեջ:
Ամեն դեպքում, ապացույց չկա, ես էլ ոչինչ չեմ պնդում: :)

Շինարար
07.07.2010, 01:57
Ինձ էլ շատ հետաքրքրեց էս հարցը: Ի միջի այլոց ինքս չլինելով ոչ ասմունքի, ոչ Խորեն Աբրահամյանի երկրպագու, Խորեն Աբրահամյանի ասմունքը չգիտես ինչու հավանում եմ, թե Ես իմ անուշ-ի դեպքում, թե այլ… Լսե՞լ եք «Տերից» ինչպես ա մի հատված արտասանում, պոեմ ա թվում և ոչ արձակ: Բայց Լեոյի գրառումը ինձ մոտ էլ էր բողոք առաջացրել, ի՞նչ ա նշանակում այլևս ոչ ոք իրավունք չունի արտասանելու այդ ստեղծագործությունը, ծնունդների ժամանակ հաճախ են Չարենցի «Որքան որ հուր կա»-ն արտասանում, իմ ծնունդին ինձ համար մայրս է ասել, ինքը ասմունքող չի, կողքի մարդու համար երևի դա ընդհանրապես տպավորիչ չլինի, բայց որդու համար ամենասրտանց, իսկական, հավատալու, ճշմարիտ «Որքան որ հուր կա»-ն մոր ասածն է:) Մենք բոլորս «Ես իմ անուշ»-ի լավագույն արտասանողներն ենք, քանի դեռ մեզ համար ճշմարիտ են «Ես իմ Հայաստան յարն եմ սիրում» և «Արարատի նման ճերմակ գագաթ չկա» խոսքերը, ու ոչ ոք, անգամ ամենահանճարեղ ասմունքողը չի կարող այդ խոսքերը ասելու իրավունքը մեզնից վերցնել:)

Լեո
07.07.2010, 18:32
Ես լսել եմ, որ «բարն» է ճիշտը, ու տրամաբանորեն էլ է դա ճիշտ։ Ռամշտայնի հետ համաձայն եմ. նույնիսկ եթե «արևահամ բառ» բառակապակցությունը մի կերպ մարսենք՝ համարելով փոխաբերական (չնայած, ինչպես Ռամշտայնը նկատեց, ամեն ինչ չի, որ փոխաբերաբար գործածելուց իմաստ է ստանում), ապա, միևնույն է, էդ բառակապակցությանը նախորդող «Հայաստանի» բառն ամեն դեպքում արևի համը հանում է :D։ Էդ բառն ուղղակի անհնար է դարձնում «արևահամ բառ»–ի տրամաբանական գոյությունը, քանի որ «Հայաստանի բառ» արտահայտությունը, մեղմ ասած, անհեթեթ է ու մաքուր անգրագիտություն։ Չեմ կարծում, թե Չարենցը նման պարզունակ անգրագիտություն թույլ տար իր ստեղծագործության մեջ։

---------- Ավելացվել է՝ 01:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:27 ----------

Վերևի գրառումները չէի կարդացել... Գրելուց հետո տեսա։ Ամեն դեպքում տեսակետս չի փոխվում, թեև ես էլ դեմ չէի լինի ստույգ պարզելու Չարենցի գրագիտության աստիճանը։ :oy
Իսկ ինչու՞ չեն կարոք մարսել հիշյալ բառակապակցությունը:
Հայաստանը արևոտ երկիր է: Արևոտ այդ ջերմեռանդությունը նաև հայ մարդու հոգում է: Եվ լրիվ տրամաբանական ու ըմբռնելի է, որ հայ խոսքը նույնպես հայի նման տաք ու արևոտ է: «Արևահամ» ածականը այստեղ բնավ էլ չի պահպանում իր բուն իմաստը (իբրև թե բառ, որից արևի համ է գալիս): «Արևահամ»-ն այստեղ բնորոշում է հայոց լեզվի ճոխությունն ու արտահայտչականությունը, այն հոգին, որը պարունակում է մեր լեզուն:
Ու Չարեցը այն մեծությունն է, ով կարող էր ասել, թե հայ բառն իր մեջ արև է պարունակում:

Իսկ իր սերը դեպի արևահամ բալն ու ելակը կարծում եմ Չարենցն այլ կերպ էլ կարող էր արտահայտել :)

---------- Ավելացվել է՝ 19:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:22 ----------


Ինձ էլ շատ հետաքրքրեց էս հարցը: Ի միջի այլոց ինքս չլինելով ոչ ասմունքի, ոչ Խորեն Աբրահամյանի երկրպագու, Խորեն Աբրահամյանի ասմունքը չգիտես ինչու հավանում եմ, թե Ես իմ անուշ-ի դեպքում, թե այլ… Լսե՞լ եք «Տերից» ինչպես ա մի հատված արտասանում, պոեմ ա թվում և ոչ արձակ: Բայց Լեոյի գրառումը ինձ մոտ էլ էր բողոք առաջացրել, ի՞նչ ա նշանակում այլևս ոչ ոք իրավունք չունի արտասանելու այդ ստեղծագործությունը, ծնունդների ժամանակ հաճախ են Չարենցի «Որքան որ հուր կա»-ն արտասանում, իմ ծնունդին ինձ համար մայրս է ասել, ինքը ասմունքող չի, կողքի մարդու համար երևի դա ընդհանրապես տպավորիչ չլինի, բայց որդու համար ամենասրտանց, իսկական, հավատալու, ճշմարիտ «Որքան որ հուր կա»-ն մոր ասածն է:) Մենք բոլորս «Ես իմ անուշ»-ի լավագույն արտասանողներն ենք, քանի դեռ մեզ համար ճշմարիտ են «Ես իմ Հայաստան յարն եմ սիրում» և «Արարատի նման ճերմակ գագաթ չկա» խոսքերը, ու ոչ ոք, անգամ ամենահանճարեղ ասմունքողը չի կարող այդ խոսքերը ասելու իրավունքը մեզնից վերցնել:)

Շինարար ջան, ես նկատի ունեի ձայնի տոնայնությունն ու խրոխտությունը: Անձամբ ես Աբրահամյանին համարում եմ այդ բանաստեղծության մինչ այս լավագույն ասմունքողը:
Իսկ այդ խոսքերը բոլորինս են` ողջ հայությանն ու ամեն մի հայինը:

---------- Ավելացվել է՝ 19:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:28 ----------

Լավ, բա եթե «բառ»-ով տարբերակը սխալ է, ինչու՞ հայ լեզվաբանները չեն բողոքում 1000 դրամանոցի վրա բանաստեղծությունից մեջբերված տողերի դեմ :think

http://fmimg.finmarket.ru/Banknotes/51/51_k_1000_a.jpg

Մանուլ
07.07.2010, 18:36
Ինձ հոգեհարազատ է «բար»-ով տարբերակը, հոգուս խորքում վստահ եմ, որ ճիշտը դա է:
Եթե նայենք տրամաբանությանը, ապա միեւնույն տան մեջ գտնվող «սազի լարը», «ծաղիկների բույրը», «աղջիկների պարը» արտահայտությունների կողքին պարզապես տեղ չունի ինչ-որ վերացական «արեւահամ բառ» արտահայտություն, իսկ «արեւահամ բար»-ը լրիվ տեղավորվում է տրամաբանության մեջ:

Ավետ ջան, իսկ «լացակումած լար» արտահայտության կողքին «արևահամ բառ» արտահայտություն պատկերացնո՞ւմ ես :):
Նաիրուհու գրածի մասին ես էլ էի լսել: Կարծում եմ, որ եթե Չարենցի կենդանության օրոք է թարգմանվել, պիտի որ սխալ չլինի:

Շինարար
07.07.2010, 19:18
Շինարար ջան, ես նկատի ունեի ձայնի տոնայնությունն ու խրոխտությունը: Անձամբ ես Աբրահամյանին համարում եմ այդ բանաստեղծության մինչ այս լավագույն ասմունքողը:
Իսկ այդ խոսքերը բոլորինս են` ողջ հայությանն ու ամեն մի հայինը:



Հայի խասյաթ ա չէ՞, Լեո, ամեն ինչի մեջ անչափ:)) քեֆերի ժամանակ, որ իրար սկսում են կենացներով գովալ, հասնում են նրան ոգևորության պահին, որ իրար Աստված են հռչակում, ես հասկացել էի, եղբայր, որ դու պարզապես հիացմունքդ էիր արտահայտում Խորեն Աբրահամյանի ասմունքի հանդեպ, պարզապես բառերի ընտրության մեջ պետք է ուշադիր լինել, «ամեն բառ մի աշխարհ է»,- Թումանյանն է չէ՞ կարծեմ ասել:) տես հենց այս վերջին բանավեճը՝բա՞ռ, թե՞ բար, և ինչքան բան է փոխվում:)

Հ. Գ. Ես էլ եմ կողմ «բառին», չնայած ո՞վ գիտե, պարզապես ինձ ավելի է դուր գալիս, ավելի կոպիտ, բարբարոս, խելագար ու չարենցյան է թվում::8

Արևածագ
07.07.2010, 21:48
Իմ կարծիքով թե' բարն է ճիշտ, թե' բառը: Միայն ինքը՝Չարենցը կիմանա, թե ո՞ր տառն է գրել:
Չարենցի գործերում ,ըստ իս, ուշադրության արժանի ուրիշ հակասություններ կան: Դրանց մասին կարելի է խոսել: Օրինակ՝ «Նավզիկեում» գրում է.

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ո’չ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչու՞ չսիրած, երբ ամբողջ երկը սիրո անմրցելի խոստովանություն է, ինքն էլ նախաբանում գրել է .«ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ»:

Կամ էլ մի ուրիշ օրինակ.
Կուզեմ հիմի փչե զուռնեն - հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ - ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Այդ ինչպե՞ս է, որ սիրուց հարբած մարդը գնում է գլուխը դնի «ուրիշ գոզալների գիրկը»: Կուզենայի, որ հոգեբանական այս առեղծվածը քննեինք: Սա միայն հանճարներին է հատու՞կ, թե՞ հասարակ մահկանացուներն էլ այդ ապրումներն ունենում են:

Rammstein
08.07.2010, 02:34
Լավ, բա եթե «բառ»-ով տարբերակը սխալ է, ինչու՞ հայ լեզվաբանները չեն բողոքում 1000 դրամանոցի վրա բանաստեղծությունից մեջբերված տողերի դեմ :think

http://fmimg.finmarket.ru/Banknotes/51/51_k_1000_a.jpg

Ի դեպ, 1000 դրամանոցի նախորդ տարբերակը եղել է «բար» տարբերակով:
Իսկ չեն բողոքում, ոչտեւ, արդեն այս թեմայում էլ նշվել է` ոչ մի տարբերակն էլ չի հիմնավորված:


Ավետ ջան, իսկ «լացակումած լար» արտահայտության կողքին «արևահամ բառ» արտահայտություն պատկերացնո՞ւմ ես :):

Ես ներողություն եմ խնդրում, համեմատությունս սխալ էր պրունակում. «սազի լարը», «ծաղիկների բույրը», «աղջիկների պարը» արտահայտությունները համեմատել էի «արեւահամ բառ»-ի հետ, այնինչ պետք է համեմատեի «Հայաստանի բառ»-ի հետ (արեւահամը ածական է): Ամեն դեպքում` սազի լարն ու մնացածը խելքին մոտ են, իսկ Հայաստանի բառը ես չեմ հասկանում, կարծում եմ` Չարենցն էլ չէր հասկանա: :)

Chuk
08.07.2010, 10:21
Ես ներողություն եմ խնդրում, համեմատությունս սխալ էր պրունակում. «սազի լարը», «ծաղիկների բույրը», «աղջիկների պարը» արտահայտությունները համեմատել էի «արեւահամ բառ»-ի հետ, այնինչ պետք է համեմատեի «Հայաստանի բառ»-ի հետ (արեւահամը ածական է): Ամեն դեպքում` սազի լարն ու մնացածը խելքին մոտ են, իսկ Հայաստանի բառը ես չեմ հասկանում, կարծում եմ` Չարենցն էլ չէր հասկանա: :)
Բնականաբար ես չեմ կարող պնդել, որ Չարենցը «բառ» է գրել, բայց ես հասկանում եմ «Հայաստանի բառ» արտահայտությունը, յուրովի ու շատ գեղեցիկ, ու խիստ հավանական եմ համարում, որ Չարենցը հենց իմ հասկացածն էլ նկատի ունենար:

Փորձեմ բացատրել:
«Հայաստանի բառը» չհասկացողները երևի չեն հասկանում, թե ինչու՞ պետք է խոսվի «Հայաստանի բառի», այլ ոչ թե «Հայերեն բառի» մասին: Որովհետև նրանք կարծում են, որ ի վերջո բառը հայերեն է, անկախ նրանից, թե որտեղ է արտասանվում: Չէ: Էդպես չի: Օրինակ ես սիրում եմ հենց Հայաստանի բառը, խոսքը, ոչ թե հայերենը: Որովհետև «Պարսկաստանի հայերեն բառը» այն բառը չի, որ ես սիրում եմ, այնտեղ շատ է երկարում, որովհետև «Ռուսաստանի հայերեն բառը» այն բառը չի, որ ես եմ սիրում, շատ է կոպտանում, որովհետև «Ֆրանսիայի հայերեն բառը» այն բառը չի, որ ես եմ սիրում, շատ է ղ-ասացվում...

Իսկ կոնկրետ ես սիրում եմ հենց Հայաստանի բառը, էն խրոխտ ու ուժեղ բառը, խոսքը, որը այդպիսի հնչեղություն կարող է ստանալ հենց միայն մեր հողի վրա, հենց մենակ մեր արևով սնվելուց, մեր արևի տակ կոփվելուց, մեր արևի համը ստանալու, մեր մոտ արևահամվելուց: Ու իհարկե կարող է լինել Հայաստանի բառ, Հայաստանի խոսք, ու իհարկե այդ Հայաստանի բառը կսազի Չարենցի բանաստեղծությանը, անկախ նրանից, թե Չարենցն իրականում բար է գրել, թե բառ: Ես իհարկե կուզեի, որ մի օր իմանանք թե Չարենցը հատկապես որ տարբերակով է գրել, բայց առավել շատ կուզեի, որ պարզվեր, որ հենց իմ հասկացած տարբերակով ա գրել, որ ինքը էն եզակի գրողն ա, որը բառի հնչեղությունը, ուժգնությունը, արտահայտչաձևը, համն ու հոտը հենց մեր երկրի հետ ա կապել, էդպիսի սիրուն համեմատություն ա ստեղծել:

Նաիրուհի
09.07.2010, 12:52
Ե՞րբ է ծագել այս վեճը՝ դժվար է ասել; Գուցե դեռ բանաստեղծի կենդանության ժամանակ; Բայց տարիներ շարունակ վեճը կրել է բանավոր խոսք ու զրույցի բնույթ և որևէ «սպառնալիք» չի ներկայացրել բանաստեղծության տեքստի համար: Վերջինս թվում էր անսասան, քանի որ հեղինակի կենդանութան ժամանակ եղած երկու տպագրությունները, որոնց նա կարող էր հետևել, ունեն բառ ձևը, որը ոչ ոք իրավասու չէ փոխելու: 20-ական թթ. արտասահմանում կատարված արտատպությունները ևս, ինչքան մեզ հայտնի է, բառ ձևով են:
Սակայն հետագայում իրավիճակը էապես փոխվեց, երբ 1962թ. Չարենցի երկերի գիտական հրատարակության առաջին հատորում, առանց որևէ հիմնավորման կամ նույնիսկ ծանոթագրության, բանաստեղծությունը տպագրվեց արևահամ բար ձևով: Դրանով սկիզբ դրվեց տեքստաբանական մի ցավալի սխալի, որը, չունենալով գիտական և իրավական որևէ հիմք, ունի այն «առավելությունը», որ համապատասխանում է պոեզիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներին:
...Առաջարկվող ուղղումն անընդունելի է ոչ միայն իր բացարձակորեն կամայական բնույթի պատճառով, այլև այն, որ էապես իջեցնում է բանաստեղծության բովանդակությունը: Այդ առաջարկի կողմնակիցները երևի չեն նկատում, թե ինչքան է հասարակացվում, նույնիսկ գռեհկացվում բանաստեղծության սկիզբը, երբ «արևահամ բառի» հմայքն ու խորությունը փոխարինվում են «արևահամ բար», այսինքն՝ միրգ, պտուղ սիրելու պրոզայիկ իրողության արձանագրմամբ:
Բացի այդ, բանաստեղծական խոսքի մեջ տառացի ճշգրտություն որոնողներին պետք է հիշեցնենք, որ «արևահամ» մակդիրն ինքնին արդեն որոծակի փոխաբերություն է և երբեք ուղղակի առումով հասկացվել չի կարող, եթե նույնիսկ կիրառվի մրգի նկատմամբ: Արևն ի՞նչ համ կարող է ունենալ, կամ ո՞վ է որոշել այդ համը...
...Ավելորդ չենք համարում հիշեցնել նաև մի կարևոր փաստ: Վ Սուտիրինի «Очерки литературы Закавказа», Թիֆլիս, 1928թ. գրքում բերված է Չարենցի բանաստեղծության առաջին և վերջին տների ռուսերեն տողացի թարգմանությունը, որը, մեր խորին համոզմամբ, կատարել է ինքը՝ բանաստեղծը: ...Իր գրքի առաջաբանում Սուտիրինը հայտնում է, որ Անդրկովկասի ազգային գրականությունների հետ ծանոթանալու համար իրեն «ամենաէական օգնություն են ցույց տվել» մի շարք տեղացի գրողներ: Հայերից հիշատակվում է նաև Չարենցը: Էլ ինչո՞վ պիտի օգներ Չարենցը ռուս քննադատին, եթե ոչ վեճերի առիթ դարձած իր բանաստեղծությունների տողացի թարգմանությամբ:
Ահա առաջին տողը.
Люблю я «солнцевкусное» слово сладкой Армении моей...

Հոդվածն ամբողջությամբ՝ Էդ. Ջրբաշյան, «Չորս գագաթ», Ե. 1982, էջ 433-446
Շարունակությունը կտեղադրեմ ավելի ուշ...

Ձայնալար
09.07.2010, 13:01
Այդ ինչպե՞ս է, որ սիրուց հարբած մարդը գնում է գլուխը դնի «ուրիշ գոզալների գիրկը»: Կուզենայի, որ հոգեբանական այս առեղծվածը քննեինք: Սա միայն հանճարներին է հատու՞կ, թե՞ հասարակ մահկանացուներն էլ այդ ապրումներն ունենում են:

Դա ձեր՝ կանանց, խելքի բանը չէ, օրինակ ես լրիվ պատկերացնում եմ էդ հոգեվիճակը :oy

Ariadna
09.07.2010, 13:11
Դա ձեր՝ կանանց, խելքի բանը չէ, օրինակ ես լրիվ պատկերացնում եմ էդ հոգեվիճակը :oy

Ես էլ չնայած կին եմ, բայց լրիվ պատկերացնում եմ :D Տենց ժամանակ մենակ ուրիշ «գոզալը» կփրկի։ Էս օֆֆթոփ է՞ր:sorry

Chuk
09.07.2010, 13:21
որ համապատասխանում է պոեզիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներին:
...Առաջարկվող ուղղումն անընդունելի է ոչ միայն իր բացարձակորեն կամայական բնույթի պատճառով, այլև այն, որ էապես իջեցնում է բանաստեղծության բովանդակությունը: Այդ առաջարկի կողմնակիցները երևի չեն նկատում, թե ինչքան է հասարակացվում, նույնիսկ գռեհկացվում բանաստեղծության սկիզբը, երբ «արևահամ բառի» հմայքն ու խորությունը փոխարինվում են «արևահամ բար», այսինքն՝ միրգ, պտուղ սիրելու պրոզայիկ իրողության արձանագրմամբ:

Վախ, Ջրբաշյան ջան, ի՜նչ սրտիցս էր :love

Նաիրուհի
10.07.2010, 00:13
Շարունակություն

Այսքան անառարկելի փաստարկներից հետո էլ բար-ի կողմնակիցները «զենքերը վայր չդրեցին»: Նրանց նոր առարկությունները շարադրված են Ռ. Իշխանյանի «Չարենցի լեզվի զարգացման շրջանները» հոդվածում:
Իշխանյանը համոզված է, որ Չարենցը նախապես գրած է եղել «արևահամ բար»: Եվ ահա ինչպես է նա հիմնավորում իր այդ պնդումը. «...Հազիվ թե Չարենցը սկզբնապես Հայաստանի արևահամ բառ գրած լինի՝ հայոց լեզու իմաստով, քանի որ այդ կապակցության մեջ բառ-ը ուժեղ չի խորհրդանշում լեզու իմաստը, և Հայաստանի լեզու ընդունված անվանում առհասարակ չկա, ինչպես որ սովորական չէ Ռուսաստանի լեզու, Վրաստանի լեզու և այլն: Սա, կարծում ենք, գլխավոր փաստարկն է հօգուտ բար-ի»:
Չենք ուզում մտնել այս տարօրինակ տերմինաբանական վեճի մեջ, բայց ակամայից հարց է ծագում. հոդվածագիրն արդյոք չի՞ շփոթում քնարական բանաստեղծությունը գիտական հոդվածի կամ լեզվաբանության դասագրքի հետ:
Այնուհետև Իշխանյանը մի ամբողջ նորահայտ լեգենդ է շարադրում այն մասին, թե ինչպես ի վերջո բար-ը վերածվեց բառ-ի: Նա գրում է. «ըստ երևույթին պետք է հավատալ Գ. Աբովի այն վկայությանը, ըստ որի 1922-ի ժողովածուի մեջ ձեռագրում եղած բար-ը վրիպակով բառ է տպագրվել, իսկ Չարենցը որդեգրել է այդպես անակնկալ հայտնված բառը իր բանաստեղծության համար»:
Բայց, նախ, այդ ի՞նչ վկայություն է, որո՞նք են նրա աղբյուրները՝ անհայտ է: Աբովի բավական ծավալուն հուշերը Չարենցի վերաբերյալ ընդգրկում են 1919-1925 թվականները, բայց այնտեղ այդ մասին որևէ խոսք չկա: Իսկ կողմնակի շուրթերից լսած լուրերը չի կարելի ոչ այդքան անվերապահորեն վերագրել Աբովին և ոչ էլ, մանավանդ, փաստարկ դարձնել գիտական լուրջ հարցի քննության ժամանակ: Եվ ապա, մեզ լավ հայտնի է, որ 1922 թ. սկզբին գտնվելով Մոսկվայում Չարենցն անձամբ հետևել է Երկերի երկհատորյակի տպագրությանը: Միքայել Մազմանյանը հիշում է. «Չարենցը տպարանից չէր հեռանում, սրբագրում էր, հետևում էր շարվածքին, տպագրությանը»:
...Ոչ մի հիմք չկա կարծելու, որ այնուամենայնիվ գրքում տեղ գտած տարրական բնույթի վրիպակների թվին է պատկանում նաև բառ-ը: Ընդհակառակը, հեղինակի անմիջական հսկողության պայմաններում բոլորովին հավանական չէ ենթադրել, թե վերլուծվող բանաստեղծության մեջ կարող էր սպրդել այդպիսի՝ իր բովանդակությամբ սկզբունքային և ձևով պարզունակ սխալ: Ահա թե ինչու պետք է առանց մնացորդի մերժել իբրև եղելություն ներկայացվող այս անհիմն վարկածը:
Առավել ևս մերժելի են այն հետևությունները, որ Իշխանյանն անում է Չարենցի ստեղծագործական աշխատանքի ընթացքի մասին՝ հենվելով միևնույն վարկածի վրա:
«Հավանական է նաև, որ Չարենցն անմիջապես համակերպված, ապա որդեգրած լինի այդ բառը: Իրոք, այդպիսի մի զորավոր հայրենասիրական բանաստեղծության մեջ եթե չի հիշատակվել հայության ամենաէական հատկանիշը և եթե վրիպակով հայտնված բառը, թեև լեզվաիմաստային ու հանգային որոշ խախտումների պատճառ է դառնում, բայց և յուրօվսանն վերացնում է ավելի լուրջ թերին,-այն պետք է որ ընդունվեր և որդեգրվեր Չարենցի նման բանաստեղծի կողմից: Այսպիսով, հայոց լեզվին տրվող Հայաստանի բառ անունն ամենահաաջողը չէ, բայց և ավելի լավ է, որ «Ես իմ անուշ»-ում հայոց լեզվի իմաստն այդ կերպ արտահայտվի, քան բոլորովին չլինի…»:
Այսպես, ուրեմն, մեր օրերի բանասերը շատ լավ գիտակցում է, որ «այդպիսի մի զորավոր հայրենասիրական բանաստեղծության մեջ» պետք է անպայման հիշատակվեր նաև հայոց լեզուն: Բայց բանից պարզվում է, որ դա նախապես չի գիտակցել ինքը՝ այդ բանաստեղծության հանճարեղ հեղինակը, և միայն գրաշարի պատահական սխալն է, որ օգնել է նրան՝ հասկանալու այդ տարրական պահանջը: Ահա թե մեծ բանաստեղծին ի՜նչ տարօրինակ դեր է հատկացվում այս ամբողջովին հորինված պատմությամբ, որը բար-ի տարբերակն ինչ-որ կերպ պաշտպանելու և «փրկելու» կողմնակի փորձ է:
...Մենք հատուկ չենք քննի բար-ն արդարացնելու համար բերվող «հանգաբանական փաստարկը». իբր թե, Չարենցը չէր կարող գրել բառ, քանի որ այն լավ չի հանգավորվում լարի, պարի, քարի կամ սարի հետ: Տաղաչափական տարրական գիտելիքների շփոթի վրա հիմնված այդ պնդումն արդեն հերքված է Պարտիզունու «Մի կարևոր ճշտում» հոդվածում:

Լեո
10.07.2010, 00:49
Ընտիր հոդված է: Լրիվ իմ սրտից է բխում: Երախտիքս եմ հայտնում հոդվածի հեղինակին՝ Էդ. Ջրբաշյանին:
Նաիրուհի, շնորհակալություն հոդվածը տեղադրելու համար:

Whyspher Whisper
10.07.2010, 11:01
Երթամ - ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:



Երբ ինչ-որ մեկին էնքան ես սիրում, որ գրեթե սրբացնում ես, նրան որպես մարմնական էակ ընկալելը սրբապղծություն է դառնում, հետևաբար, միայն ուրիշների գիրկը կարող ես դնել գլուխդ:


Մի ուրիշ հարց տամ էլի, լուսավորեք, խնդրեմ, ինձ անգրագետիս, "բաՐ" ի՞նչ է նշանակում:

Դարք
10.07.2010, 11:11
"բաՐ" ի՞նչ է նշանակում:


պտուղ :)

Նաիրուհի
10.07.2010, 11:14
Եվս երկու դրվագ Ջրբաշյանի հոդվածից

Այս, թերևս բավականին ձգձգված, վեճն ավարտելուց առաջ չեմ կարող չմեջբերել արևահամ բառ-ին Հր. Քոչարի տված մեկնաբանությունը, որը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչքան կարևոր տարր է այդ պատկերը բանաստեղծության ճիշտ ըմբռնման համար: Քոչարը գրում է. ««Արևահամ բառն եմ սիրում…»: Դա այն լեզուն է, որով մարդիկ սովորեցին խոսել Արարատյան շոգ դաշտում, որով երգեր երգեցին Գողթան գավառի գուսանները Արաքսի ափերին՝ արևախանձ ժայռերի մոտ»:

Այս բոլորը, ահա՛, մենք չպետք է տեսնենք բանաստեղծության մեջ, եթե հետևենք չարաբաստիկ բար-ի վարկածին: Չափից ավելի մեծ գին չէ՞ դա բանասիրական մի հորինված վեճի դիմաց (ընդգծումն իմն է-Ն.):
Եվ քանի որ այս հոդվածն սկզբից ևեթ քնարական-անձնական որոշ երանգ ստացավ, թող թույլ տրվի վկայակոչել մի փոքրիկ հուշ-դրվագ: 1967 թ. սեպտեմբերին էր, գրական աշխարհը պատրաստվում էր նշելու Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակը: Ի թիվս այլ գրքերի տպագրվում էր Չարենցի քնարական երգերի ժողովածուն, որը կազմել և խմբագրել էր Պարույր Սևակը: Պատահաբար իմացա, որ հրատարակչության մի ղեկավար աշխատող կարգադրել է Չարենցի բանաստեղծության մեջ բառ-ը դարձնել բար: Երբ նույն օրը գրականության ինստիտուտում հանդիպեցի Սևակին ու հայտնեցի նրան այդ մասին, նրա վերաբերմունքը եղավ անսպասելիորեն կտրուկ ու անզիջում: Իմ ներկայությամբ նա անմիջապես հեռախոսով կապվեց հրատարակչության հետ և հայտնեց, որ եթե բանաստեղծությունը տպագրվելու է այդ ուղղումով, ապա ինքը պահանջում է, որ գրքի վրայից հանվի իր՝ իբրև կազմողի և խմբագրողի, անունը: Գիրքը լույս տեսավ բառ ընթերցմամբ: Իսկ Պարույր Սևակը բանաստեղծություն հասկանում էր...

Հ. Գ. Ինքս թեև Սևակին հանճարեղ բանաստեղծ չեմ համարում, բայց համարում եմ հարգանքի արժանի բանասեր. Ջրբաշյանի վերջին նախադասության հետ համաձայն եմ… (Ն.)

Whyspher Whisper
10.07.2010, 11:14
Ուրեմն հաստատ "բաՌ"ը ավելի ճիշտ կլինի :)

Դարք
10.07.2010, 11:28
Ուրեմն հաստատ "բաՌ"ը ավելի ճիշտ կլինի :)

հոդվածը կարդա Նաիրուհու մեջբերած, այնտեղ մանրակրկիտ ձևով ապացուցված է, որ Չարենցը օգտագործել է բառ բառը, իսկ բարը սերմանվել է մեր մեջ տպագրական սխալի արդյունքում:

Արևածագ
10.07.2010, 13:25
Դա ձեր՝ կանանց, խելքի բանը չէ, օրինակ ես լրիվ պատկերացնում եմ էդ հոգեվիճակը :oy

Զգացված եմ սիրալիր պատասխանի համար, բայց կցանկանայի քիչ ավելի հանգամանալից պարզաբանում լսել...

Նաիրուհի
30.09.2010, 15:06
Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան.
Քանի՜-քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես՝ միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,-
Եվ ո՛չ միայն հատակն, այլև մակերե՛սը չտեսան:

Դիպլոմայինիս բնաբանն էր...

Նաիրուհի
13.03.2011, 14:01
Իմ լուսաստղը

Սոնետ

Առավոտ կանուխ բարձրացի՛ր
Երբ դեռ նո՛ր մարմանդ լուսանում է։ -
Կտեսնե՛ս լուսա՛ստղը կապտածիր,
Որ պայծառ ցոլքով բարձրանում է։ -

Ա՛խ, այդպե՛ս բարձրացավ մի օր
Աշխարհում, Չարենց, քո անունը...
Բայց հետո - կլանեց անհունը
Քո լուսաստղը - ցոլուն, ոսկևոր...

Այդ ո՛չ թե Արևն էր՝ բարձրացավ-
Եվ սրբեց ոսկեզօծ քո ցոլքը
Իր շքեղ ցոլքերով պայծառ։-

Ո՛չ։- Չնչի՛ն ամպերի սև զորքը
Պաշարեց Արևի՛ց առաջ քեզ,-
Իսկ այնտեղ, ներքևում,-երգի սով էր,-

Բայց ցնծում էր պառնասն առանց քե՛զ...

Շնորհավո՜ր ծնունդդ, Չարե´նց։ Շնորհավո՜ր տոնդ, հայ ժողովուրդ...

Նաիրուհի
14.03.2011, 00:19
Այսօր եմ հայտնաբերել... :love

Վերջին աղոթք

Տե՜ր իմ , -էությու՛ն իմ, - հարազատ իմ, -այսինքն`
Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՛ս հենց, ինչպես իր հետ ինքը,-

Չե՞ս զարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես` բանաստեղծս անահ ու մարտնչողս արի`
Յուրաքանչուր նյարդով կապված այս վեհ դարիս,
Յուրաքանչյուր <1 անընթ. բառ> կրկնապատիկ հրկեզ,-

Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ`
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ` սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի` թերևս անզո՜ր ինձ պես….

Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում` ահեղ սամումների ժամին`
Քարավանի տերերն արնաշաղախ-
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում- և գտնում ուղին…

Kiss
17.04.2011, 19:06
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անբո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին...

Չարենցը իմ ամենասիրելի բանաստեղծներից մեկն է, հոյակապ բանաստեղծ, որը էդքան սիրեց իր ժողովրդին, իր հայրենիքը ու էնպես անշուք մահացավ, որ հիմա նույնիսկ գերեզման չունի: Ուղակի զարմանում եմ. միթե կարելի էր նման Մեծ մարդու հետ էդպես վարվել: Էդ ժամանակ չգնահատեցին նրան, բայց մեկ ա իր տաղանդը չլռեց....

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Դե իսկ էս բանաստեղծությունը հայ գրականության լավագույն բանաստեղծություններից մեկն է, եթե ոչ լավագույնը

Անտիգոնե
17.04.2011, 20:39
Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին,
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին

Ձեռքը շարժեց- մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց- մեռել, մեռել,
Առաջ եկավ դժվար, դյվար,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:

Ահա, ահա - թեքվեց, թեքվեց,
Կընկնի, կընկնի...բայց չէ, նայիր,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի:

Ու սուր ճչաց` կարծես բռնի
Աչքերն անշարժ, հեռուն գամած.-
Այդպես հոգիս պիտի մեռնի-
Կամաց, կամաց, կամաց, կամաաաաաց...

Milli
04.08.2011, 19:36
ՄԱՐԻ, Է′Գ ԹՌՉՈՒՆ…

Չգիտեմ, Մարի, երկնքի մովից
Ինչու՞ էր հոգիս կարոտով կանչում,
Որ ճախրես, թռչես, վերանաս նորից,
Մարի, ի′մ Մարի, Մարի, է~գ թռչուն:
Դաշտերը միայն գրավում են քեզ.
Դաշտերը կանաչ, գոհարը ցողի:
Դաշտերի միգում կորցրել եմ ես
Մի հին, երկրային բերկրանքի ուղի:
Մոռացել եմ ես դաշտերի ուղին.
Մոռացել է իմ երազող հոգին
Հովը դաշտերի, զմրուխտը կանաչ.
Աշխարհը մեռավ հավերժի առաջ-
Եվ ես մոռացա բախտը աշխարհի`
Աշխարհի հեռուն ու բախտը բարի:
Լուսնյակ գիշերով ես ճամփա ընկա
Ու կյանքը թողած, ու կյանքի հեռուն-
Թաղեցի հոգիս լուռ ու լուսնկա
Հավիտենության մեռած դաշտերում:
Ու լուռ է շուրջս – ձմեռ ու գիշեր,
Ու երգը մահի, որ կոչվում է - սեր -:


Մեռած է: Մարի~, իմ սիրտը հիմա:
Շուրջս – լռություն, ու գիշեր, ու մահ.
Շուրջս քարացած երազը մահի.
-Կուզեի~ այնպես, որ ետ դառնայի
Ու համբուրեի շուրթերը հողի.
Փնտրեի մի պարզ, երկրային ուղի,
Հո~ղը լիզեի, որպես համր շուն-
Ու լուռ կորչեի աշխարհի փոշում…
Ախ, ցուրտ է այստեղ – երկնքի կամարում-
Չի վառում այստեղ ճառագայթը հուր.
Երկնքում չկա ծաղիկ ու գարուն
Ու սուտ է հոգու բերկրանքը մաքուր:
Մարի, ի′մ Մարի, մնացիր նախշուն,
Արևոտ ու տաք դաշտերում երկրի,
Թող հոգիդ զնգա′ երկրի մշուշում,
Աշխարհի մուժում թող հոգիդ բերկրի:
Մի′ նայիր դու վեր. Թող կյանքդ լինի
Ոսկի մի ղողանջ, վա′ռ բախտի հնչյուն,
Թող կյանքդ լինի հուրհրող գինի,
Մարի, ի′մ Մարի, Մարի, է~գ թռչուն…



-Իսկ ե՞ս, ի՞նչ անեմ ես, որ մնացի
Երկնի դաշտերում – ու մեռավ հոգիս,
Ես, որ երկրային կյանքս թաղեցի-
Լսու՞մ ես, Մարի,- ի՞նչ արի ես ինձ:
Ինչու արևի համբույրը երբեք
Չվառեց իմ մեջ ցանկություն ու դող
Ու չհրդեհեց սիրտս հոգնաբեկ
Քո հուր մարմնի հմայքը դյութող:
Բայց չէ՞ որ հոգին, ասում են, առաջ`
Ապրել է այնտեղ – արևի վրա,
Եղել է վառման խնդագին երազ,
Հրոտ, հրանազ, ու անունը – Ռա:
Վառվել է անմար արևի հոգում`
Ինքը զոհ իրեն ու զոհաբերող,
Ու սփոփել է մութ օրերի միգում
Հրդեհ ու կարոտ, ցանկություն ու դող:
Ու եղել է այս կյանքը երկրային
Արևի առաջ խանձված մի զոհ
Աղոթք են արել հրակամ Ռային-
Ապրել են հրում ու անցել են գոհ:


Հոգնե~լ եմ, հոգնե~լ երազից, մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ, շոշափել նորից,
Չունենալ երազ, թռիչք ու թևեր:
Կուզեի~ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ, որպես քաղցր դող,
Եվ ամբողջ կյանքում մի պահ երկարող-
Վառել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչու՞ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող, մարմինը հիվանդ
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ` հնամյա ավանդ:
Ճնշում է, ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ, ծանր, անբաժան,
Ինչու՞ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան:


Եվ ինչու՞ հիմա, օրերիս ծոցում,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր-
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում
Վերջին տագնապում, որ կոչվում է – սեր…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես ինձ ուզում եմ, ի′նձ, լսու՞մ ես, կի′ն,
Ինձ, որ չե′մ լինի էլ ուրիշ անգամ,
Որ վաղը պիտի հո′ղ դառնամ կրկին
Ու անցնեմ անդարձ ու աշխարհ չգամ:
Ի՞նչ անեմ ես, կին,- ի՞նչ անեմ հիմա,
Թե զգամ, որ ես անցել եմ անդարձ-
Ու ցուրտ մշուշում ճերմակ երևա
Մահը` աստղային զգեստներ հագած:
Եվ ցույց տա նա իմ երազած ուղին`
Հավիտենության սահմանը ունայն-
Եվ ես հասկանամ, որ հավերժը հին
Վերջ չի ունենա, որ հանգստանամ…
Երբ զգամ հանկարծ, որ հասել եմ ես
Հավիտենության սահմանը – ու նա,
Քարացած հոգիս` աներազ, անտես`
Ցու~րտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի լուսնաշխարհը սառ,
Նա էլ չի′ դառնա կյանքի անսահման
Օվկիանը, որ կոչվում է Սանսար…


Օ, ծա′նր է, ծա′նր է, օ ծա′նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի.
-Ախ, լինել թեթև~, հրո~տ, հրակա~մ,
Վառվել, որպես զոհ` զոհս չմերժի,
Արևը – արև, ու Ագնի, ու Ռա.
Վառվել ու մարե~լ աշխարհի վրա`
Զոհի~ պես արդար, ինքնաամոքիչ-
Ու մահից հետո չլինի~ ոչինչ…

Milli
04.08.2011, 20:44
ԵՍ ԱՅՆ ՉԵՄ ԱՅԼԵՎՍ

Եվ գիտեմ ես հիմա, որ համա~ռ է,
Առօրյա աշխատանքն է անդուլ-
Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
Որ գալու էր երգով ու խանդով…
Ե. Չ.


Օ, դու′ք, ասպետներ չնչի′ն դավերի,
Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած.-
Ես հոգով հիմա պի′նդ եմ ավելի,
Ավելի′ տոկուն, քան էի առաջ:
Եվ եթե երգով ես ասում եմ, թե
Ես ա′յլ եմ հիմա, այլևս այն չեմ-
Նշանակում է` նոր հու′ն եմ մտել`
Ավելի′ խորունկ, ավելի′ անշեղ:

Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ,
Եվ սրտով թեթև, ու երգով շռայլ,-
Եվ ոգով այսօր չե′մ փոխվել թեպետ,
Դարձել եմ, սակայն, ծանր ու ժլատ:
Իմ հոգին այսօր էլ չի′ մանրանում,
Չի′ մսխում իրեն թռվռուն խոսքով-
Այդպես ցողու′նն է հանդում ծանրանում,
Երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով:

Ես այն չեմ հիմա… Հույզերիս քամին,
Որ քշում էր ինձ անկումից-անկում-
Հանգստացել ու նստել է հիմի
Եվ ամեն կանչի չի′ արձագանքում:
Էլ չի′ հռնդում սիրտս վայրենի,
Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ.-
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա:
Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,
Մարդկային ծփուն ովում հողմածեծ
Միա′յն երգերով ու անձև խանդով
Օ, ո′չ մի ցողուն դեռ չի′ բարձրացե:
Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,
Զգացմունքների հարձանքից անձև-
Եվ աշխատանքի բոցը փրկարար
Իմ անձրևածեծ երեսը խանձեց:


Ու դա~շտ եմ ելնում ես կրկին ահա,
Ինչպես հնձվորը ելնում է հնձի,
Թմբկի փոխարեն ձեռքերիս պահած
Խոհով ծանրացած քնար պղնձի:
Իմ գլխի վերև կեսօ′ր է արդեն,
Ամռան արևն է կանգնել զենիթում,
Իմ դեմ – խոհերի չհնձած արտեր,-
Եվ հոգսն է ահահոնքերը կիտում:
Ինչքա~ն եմ վատնել ես անգին ժամեր,
Եվ ինչքա~ն հունդեր ցրել եմ ձրի,-
Եվ ինչքա~ն պիտի հիմա աշխատեմ,
Որ գտնեմ ես այն, ինչ զու~ր կորցրի…
Ես շռայլ եղա իբրև սերմնացան,
Ժլա′տ կլինեմ` ելնելով հնձի,-
Եվ աշխատանքի բոցը սրբազան
Թող մինչև գիշեր ճակատս հնձի:


Որքա~ն աշխատանք ու խոհ կա այստեղ,
Երկաթավորվող իմ հայրենիքում,
Որի վրայով հողմեր են անցել
Եվ մեզ լվացել հրե մրրիկում:
Որի դարերից գոսացած դեմքին
Փչել է այսօր շունչը Լենինի,-
Կիզվել է հրով երկիրը հիմքից
Ու շռնդալով շինվում է հիմի:
Առաջին անգամ իմ հայրենիքում,
Ուր հոսում էին արնահուն գետեր-
Այս այգաբացի երթը զրնգուն
Իմ բարձրաշառաչ ե′րգն է ավետել:
Հիմա` վաստակած ու ձեռքիս քնար`
Ելնում եմ ահա կրկի′ն ժպտադեմ,
Որ սերունդների գործին անկոբար
Խոհով ծանրացած իմ երգը խառնեմ:


Ես չե′մ երգելու այժմ շառաչուն
Գալիքի մասին, որ գալու է դեռ.
Իմ ներսում հիմա հուզվում են, աճում
Ու շարժվում ուրի′շ խոհերի գնդեր:
Նեկա′ն է հիմա իմ դեմ աղմկում,
Ինչպես կրքերի ամեհի մի ծով,-
Եվ անցնում եմ ես, քնարս բեկուն,
Այս հազարագույն օվկիանի միջով:
Անցնում եմ` իմ նո′ր խոհերին գերի-
Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն,
Անքուն կրքերի, զգացմունքների
Լա~յն, անծայրածի~ր օվկիանն է եռում:

Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,
Քնա′րս է միայն ինձ հետ միասին,-
Եվ երգում եմ ես, երգում եմ անահ
Իմ պայծառացած խոհերի մասին:
Դժվար կլինի իմ երթը հիմա,
Դժվար ու դժնի, քան երբևիցե,
Իմ ճամփիս գուցե օձերի նման
Ինձ արյունոտեն ժանիքները ձեր,-
Բայց պի′նդ է ոգիս… Ու ո′չ մի ժանիք
Ինձ չի′ բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ո′չ մի ուժ ինձ չի′ բաժանի
Իմ շռնդալից, պայծա~ռ քնարից…

suren.harutyun
20.08.2011, 13:38
Մինչև վերջ նայեք, վերջում սպանում ա

http://www.youtube.com/watch?v=d8pECcIFBKU

Ապրես բալիկ

Milli
28.08.2011, 13:46
ՕՎԿԻԱՆԻ ԵՐԳԸ :love

Երգի′ր, պոե′տ, երգի′ր, երգի′ր երգը քամու,
Երգի′ր երգը սիրո ու պայքարի,
Որպես մրրիկ` երգի′ր, երգի′ր, որպես սամու′մ,-
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի′...


Ես հիշում եմ օվկիանը փոթորիկի ժամին.-
Օրորելով կրծքին անհուն ջրեր`
Որոտում էր անդունդը - և ահռելի քամին
Մռնչալով երգում էր մի վայրի երգ:
Նրա երգում հնչում էր մի անսահման թախիծ,
Մի վիթխարի ոգու անափ կարոտ,
Որ օվկիանի հախուռն մթնշաղից
Խելագարված` կանչում էր անհուն սիրով:
Խելակորույս` կանչում էր անծայրածիր մի սիրտ,
Մռնչալով կանչում իր սիրուհուն,
Որ երգելով փախչում էր փոթորիկի միջից
Եվ թնդալով թռչում անծայր հեռուն:
Եվ հողմերի միջից շառաչելով փախչող
Իր սիրուհուն վսեմ չհասնելով երբեք-
Այդ ամեհի քամին, զարմանալի թախծոտ`
Հեռուներում երգում էր հաղթական ե′րգ...
Դա ամեհի պայքար էր ջրերի ու քամու,
Երկու իրար խանդող թշնամու սեր,-
Անհանգչելի սիրո մի վիթխարի սամու′մ,
Որ տալիս էր քամուն պայքարի երգ:
Դա հաղթական մի երգ էր անեզրական կրքի,
Հերոսական մի երգ անափ սիրո,-
Եվ հանձնված սիրո այդ հաղթական երգին-
Այդ խոլ քամին թռչում էր դեպի գրոհ...


Երգի′ր, պոե′տ, երգի′ր, երգի′ր երգը քամու,
Երգի′ր երգը սիրո ու պայքարի,
Որպես մրրիկ` երգի′ր, երգի′ր, որպես սամու′մ,-
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի′...


Այն կատաղի հողմի մթնշաղի միջից
Շառաչելով կանչող այն քամու պես-
Քեզ հրկիզեց կյանքում անեզրության վերջին
Մի անսահման կարոտ, մի անափ սեր:
Նա քեզ ցնցեց, այդ սերը, ինչպես շաչող քամին
Ալիքներն էր ցնցում իր խոլ թափով,
Անցավ սրտից նա քո այս պայքարի ժամին,
Որպես երթի ելած ցասման թափոր:
Նա որպես շանթ` պայթեց քո խոհերի վրա,
Որպես կայծակ` շաչե′ց հողմաշառաչ,-
Եվ լեռնացան խոհերըդ օվկիանի նման,
Եվ որոտաց քո սերը հողմահալած...


Երգի′ր, պոե′տ, երգի′ր, երգի′ր երգը քամու,
Երգի′ր երգը սիրո ու պայքարի,
Որպես մրրիկ` երգի′ր, երգի′ր, որպես սամու′մ,-
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի′...


Այս անսահման սիրո անհանգչելի բոցում,
Այս պայքարում ահեղ, այս մարտում խոլ-
Թո′ղ կարծրանա′ ոգիդ, որպես պողպատ դաշույն,
Թող շողշողա′, որպես հանճարեղ խոհ:
Քո մեջ եռա′ թող նա, ինչպես անմար եռանդ,
Ինչպես վսեմ մի խանդ թո′ղ բորբոքի,-
Եվ կլինես դու մե′ծ, և կլինի անպարտ
Այս պայքարում կոփված քո խոլ ոգի′ն:
Քո հույզերի, քո խոր կարոտների խորքից
Թող որոտա այդ ե′րգը անափ սիրո-
Եվ, ունկնդիր նրա այդ հաղթական երգին`
Թող քո ոգին թռչի դեպի գրոհ:-


Երգի′ր, պոե′տ, երգի′ր, երգի′ր երգը քամու,
Երգի′ր երգը սիրո ու պայքարի,
Որպես մրրիկ` երգի′ր, երգի′ր, որպես սամու′մ,-
Եվ քո սրտում այդ երգը թող չմարի′...

Milli
28.08.2011, 13:54
Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.


Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.

Դու հարազա՜տ, սրտիս մոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,

Ամռան կեսօր դու իմ տոթ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,

Անուշացած մրգի հոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Milli
28.08.2011, 15:37
Հատկապես այս բանաստեղծությունը շատ եմ սիրում:)

ԵՐԳ ՄԱՔԱՌՈՒՄԻ


<<Իմ ոգին էր դա, որ երգում էր իր վերելքի երգը,
իսկ այդ ծիծաղելի ասպետը կարծում էր,
թե դա ե′ս եմ երգում>>...
Էդգար Պո


I
Ինչպես ճամփորդ մի, որ խորդուբորդ
Ուղիներով է բարձրանում վեր,-
Այդպես ելել ես մի առավոտ
Եվ ընկել ուղի մի ահավոր,
Մի ուղի դժվար ու անչափ վե′հ:


Տարել է ուղին քո խորդուբորդ
Քեզ դեպի անհաս բարձրություններ,
Եվ անձրևն է մերթ քեզ թրջել հորդ,
Եվ երկինքն է մերձ գլխիդ ձյունել:-
Դու մաքառել ես, ընկել հաճախ,
Քսել երեսդ քարերին մերկ,
Ու չարչարել ես քեզ չարաչար
Բայց կրկի′ն, կրկի′ն ձգտել ես վե′ր:


Արդեն կտրել ես, արդեն անցել
Դու երկա~ր, երկա~ր մի ճանապարհ,
Եվ բարձունքնե′ր ես դու ունեցել
Եվ անկումներ ես ունեցել հար,-
Բայց դու սրբել ես հոգիդ մի′շտ էլ
Ճամփեքի մաքուր, վսեմ հրով,
Եվ միշտ պայծառ է հոգիդ եղել,
Եվ սիրտդ լիքն է եղել սիրով:


Եվ սիրտդ լիքն է եղել հաճախ
Ցասման թույնով ու ատելությամբ,
Եվ կասկածը սև, կասկածը չար
Քեզ ճնշել է մերթ իր ծանրությամբ,-
Բայց դու մաքրել ես միշտ էլ հոգիդ
Կասկածանքներից այդ խաժադուժ,
Եվ մաքառել ես, որ չչոքի
Քո սրտին երբե′ք հոգնության մուժ:


Դու բարձրացել ես մաքառումով
Դեպի ահռելի բարձրություններ,
Եղել ես հաճախ արևին մոտ,
Տեսել գագաթներ լուսաձյունե,-
Եվ ճանապարհին ինչքա~ն ես դու
Քո բոբիկ ոտներն արյունոտել,
Բայց քայլե′լ ես միշտ, քայ;ե′լ անդուլ,
Տքնել անդադար ու կարոտել:


Եվ երբ հոգնած ես եղել դու քիչ,
Երբ ճնշել է քեզ ուղիդ անհաս,
Եվ ճանապարհի քարերին ցից
Նստել ես, որ քիչ հանգստանաս-
Քեզ մեռած են միշտ կարծել նրանք,
Այն մարդիկ, որոնք իրենց օրում
Ո′չ մաքառել են, որ բարձրանան,
Ո′չ տեսել սարսափ ու հոգնություն:


Այդպես էլ այժմ:- Քեզ դիմացից
Կանչու′մ, կանչու′մ է ուղիդ անհաս,
Եվ դու ճամփեքի քարերին ցից
Նստել ես, որ քիչ հանգստանաս,-
Իսկ նրանք ահա, չարախնդում,
Տաք ճահիճների տիղմին հլու`
Հանգուցելոց են կարդում
Եվ երգում քեզ մահ ու ալելու...


Բայց դու հանգիստ ես:- Սրտիդ խնդուն
Եվ մտքերի′դ մեծ, և′ հույզերիդ
Իջել է մի նո~ր իմաստություն`
Ե′վ պայծառ, և′ ջինջ, և′ մտերիմ:
Քիչ հետո պիտի դու բարձրանաս
Եվ մաքառումի երգով անդուլ
Կրկի′ն տքնաջան պիտի գնաս,
Եվ ուղիդ պիտի լինի խնդուն:-


II
Ձգվում է ահա քո դեմ ուղիդ
Դեպի նոր, անհաս բարձրություններ,
Եվ գգվում է քեզ բույրը հողի
Եվ գագաթների շունչը ձյունե.
Եվ մենակ ես դու կրկին ահա,
Եվ դարերն են քո շուրջը երգում,
Եվ արեգակն է, որպես վահան,
Բարձրանում քո նոր այս եզերքում:


Ելնում է քո նոր այս եզերքում
Մի չտեսնված, մի նո′ր արև,
Բարձրանում է հուր, խնդուն երգով
Քո վերջի~ն, վերջի~ն լեռան վերև.
Վերջին գագաթն է քո դեմ ցցված`
Քարքարոտ, անհաս ու ձյունաձիր.
Դու վերջի~ն անգամ պիտի զգաս
Բարձունքի ցնորքն անծայրածիր:


Օ, վերջի′ն անգամ խնդուն երգով
Թոթափի′ր հոգդ ու բարձրացի′ր,
Ժպիտով անհուն նայիր ներքև`
Թող նորի′ց հոգիդ արյունոտի,
Բայց ճահիճների ճղճիմ երգին
Թող երբե′ք, երբե′ք չկարոտի:


Դաշտերում ծագող լուսաբացին,-
Ու քայլի′ր անդուլ, քայլի′ր կրկին,
Ներքևում ահա, լեռան լանջին,
Ուր կան խարույկներ ու արոտներ,
Ինչպես ցնորքներ ու մտքեր չնչին-
Ձգվում են նեղլիկ արահետներ:
Մարդիկ են ահա այնտեղ հածում
Եվ արածում են այնտեղ գառներ,-
Բայց ուղի′ն, ուղի′ն քո մահացու
Արահետներին դու չխառնես:


Եղիր վերջի′ն դու, եղի′ր հետի′ն,
Թող լինի ուղիդ օրհասական,
Քո ճանապարհը երբե′ք, սակայն,
Չխառնե′ս նրանց արահետին:-
Մաքառի′ր անդուլ, գնա վերև′,
Քո գագաթային երգը երգիր,
Վերելքը թող քեզ տանջանք բերե,
Եվ արյուն ծորա թող քո վերքից-



Եվ ուղիդ լինի թող հիմա ցուրտ,
Եվ վերելքդ թող լինի դժվար,
Անկումդ լինի թող մահացու,
Թող գագաթը քեզ անհա′ս թվա,-
Քայլի′ր դու սակայն, գնա′ անդուլ
Դեպի քարքարոտ բարձրություններ,-
Եվ եթե ընկար – բուքը հռնդուն
Թող վերջին խինդով վրադ ձյունե:

Նաիրուհի
09.05.2012, 03:31
Մեծ, հզոր գործ հզորի մասին...


ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԲՆՈԻԹՅԱՆԸ

Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր, —
Մշտահոլով, մշտագո և մշտատև, —
Դո՜ւ, որ փոխվում ես հար,
Բայց մնում ես և կաս բազմաձև, —
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Ահա՜ աստղերը քո և երկինքներդ ահա՛,
Ահա՜ ընթացքը քո մշտահոլով, —
Եվ արեգակդ ահա՜, և հորիզոնդ ահա՜,
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՜ լեռներդ լազուր, և՜ գետերդ բոլոր:
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Եվ ուժերդ ահա՜ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ,—
Եվ ոգին իմ ահա՜, որ տիրաբար
Դեպի քե՜զ է ձգտում ողողված լույսերիդ տարափով:
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Խուժի՜ր, տեղա՜ իմ մեջ, սուզվի՜ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե՜ կյանք, թե՜ խնդություն բերող: —
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՜վ ենք ձգտում հասնել Քո ընթացքի՜ն, քո
վազքի՜ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհուրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ: —
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Դու դաժան ես ու բարի, դու հեզ ես և անողոք,
Դու սիրում ես շարժումը, զորությունը, ուժը, —
Ունայնությամբ ես լցնում ու հողով
Դու հայեցող սրտերը, որ խեղճ են և քնքուշ են: —
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Եվ առաջին անգամ դու չե՞ս տվել արդյոք
Քո արևից, քո սրտից մի բեկոր: —
Այն զարմանալի ճարտար և հանճարեղ մարդուն,
Որը ո՜չ թե սրտի մորմոքով,
Այլ ձեռքերով կոպիտ վերցըրել է քարը
Եվ զարկել է մի ուրիշ քարի —
Եվ արևի դստերը իր խրճիթն է տարել,
Որ գիշերի գրկում ոսկեվորիկ պարի…
Օ՛ , Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Եվ չե՞ս տվել արդյոք դու ծովերիդ անեզրությունը
Եվ բարիքները նրանց խորքերի, —
Այն ըմբոստին, այն խիզախ ճանապարհորդին,
Որ ծառերի դալար ճյուղքերից
Հյուսել է մի առավոտ ուռկանն իր առաջին
Եվ նետելով խորքը ծովերի —
Բռնել է ծովային մի ոսկեծամ աղջիկ
Եվ իր խուզը տարել, իբրև գերի...
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Եվ այսպես — սիրել ես դու խիզախների՜ն միայն,
Եվ մայրական անեզր համբերությամբ —
Քո գաղտնիքները, գանձերը, քո ուժերը նրան
Հանձնել ես ստեղծարար մի գերության...
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Բայց մարդը, տիրանալով քիչ-քիչ անեզրական գանձիդ
Այն շինել է շղթա ու կապանք,
Կեղեքելու համար ուրիշների անծիր,
Տվնջական, հանապազօրյա աշխատանքը. —
Եվ նրանք, որ եղել են դաժան ու ամեհի,
Որ ճորտերից շորթել են քո բարիքներն անհուն —
Շղթայել են ոգին բնապաշտ և մատնել են մահի
Պղծելով և նզովելով քո անունը…
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Եվ հանճարին մարդու, նրա ստեղծարար
Եվ անսահման կարող ձեռքերին,
Բաղձանքներին նրա և ըղձերին վարար,
Եվ նրա հանդուգն կրքերին —
Կապանքներ են դրել նրանք բազմապիսի,
Օրենքներ՝ ահով սահմանած —
Պատնեշներ են կանգնել արևներիդ լույսին,
Որպեսզի սիրտը քո մեզ չբանաս...
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Բայց այժմ վիթխարի և զորավոր ուժեր
Պատերազմի ելած այդ բերդերի դեմ —
Դարձնում են նրանց պատնեշները փոշի՝
Հանուն հացի, լույսի, աշխատանքի վսեմ, —
Եվ պատերազմը այդ դժնի ու անողոք,
Այդ մարտնչումն՝ ընդդեմ շահագործող մարդու —
Չէ՞ արդյոք արշավանք դեպի լուսաողող
Քո գիրկը զվարթուն —
Օ՛, Բնությո՜ ւն, օ՛, Մա՜յր: —
Պայքարների դժնի ճանապարհով
Բազմություններ ահա բազմահազար,
Որ դարերով գրկիդ ու գգվանքիդ կարոտ
Հնձել են, բայց չեն ճաշակել բերքերդ սրբազան,
Դեպի քե՛զ են գալիս, դեպի անեզրական
Երկինքնե՜րդ բազմաշխարհ ու բազմաստեղ,
Իբրև տե՛ր են գալիս, իբրև տիրակա՛լ,
Գալիս են, որ աստղերիդ և ընթացքի՛դ անգամ
Իրենց ստեղծարար հանճարը պատվաստեն, —
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
Ընդունի՜ր ուրեմն նվաճողներիդ երթը,
Իբրև արգանդդ հին բեղմնավորող բարիք, —
Ընդունի՜ր որդիներիդ հաղթանակի երգը,
Որ հնչում է ընդերքից աշխարհի. —
Ընդունի՜ր նաև այս երգը գորովական,
Որ քո չնչին հյուլեն մի գիշեր աստղալից
Մատուցեց քեզ սիրով ու որդիաբար՝
Ողջունելով խորհուրդդ աստղային...
Օ՛, Բնությո՜ւն, օ՛, Մա՜յր: —
1933. II. 27

Ամմէ
15.11.2012, 15:10
«Մահվան տեսիլը» Չարենցի գլուխգործոցն է, ամենա-ամենան: Զարմանում եմ, թե ինչպես մինչև հիմա չի տեղադրվել այս թեմայում:
Ի դեպ, լավ հիշեցի, կարելի է ստորագրությունս փոխել ;)

:o:o Ես Չարենցին շատ եմ սիրում :

StrangeLittleGirl
15.11.2012, 16:03
:o:o Ես Չարենցին շատ եմ սիրում :

Ամմէ, ուրեմն տեսա, որ էս թեմաներում վերջին գրառումները դու ես արել: Չեմ հասկանում՝ ինձ հետևու՞մ ես: Հա, ես Չարենցին իսկապես սիրում եմ: Ի՞նչ կա զարմանալու: Հիմա պա՞րզ ա, որ ինադ չեմ անում, այլ ունեմ կոնկրետ ճաշակ, որը, ցավոք, բոլորին հայ գրողներին ո՛չ միանշանակորեն ընդգրկում է, ո՛չ բոլորից միանշանակորեն հրաժարվում: Ու երևի ուղեղիցդ հիմա ծուխ ա դուրս գալիս, որովհետև ըստ քեզ էդ բոլորին պետք ա սիրել կամ ձև տալ, որ չես սիրում: Բալիկ ջան, աշխարհը գունավոր ա, մենակ սև ու սպիտակ չի:

Ամմէ
15.11.2012, 16:05
Ամմէ, ուրեմն տեսա, որ էս թեմաներում վերջին գրառումները դու ես արել: Չեմ հասկանում՝ ինձ հետևու՞մ ես: Հա, ես Չարենցին իսկապես սիրում եմ: Ի՞նչ կա զարմանալու: Հիմա պա՞րզ ա, որ ինադ չեմ անում, այլ ունեմ կոնկրետ ճաշակ, որը, ցավոք, բոլորին հայ գրողներին ո՛չ միանշանակորեն ընդգրկում է, ո՛չ բոլորից միանշանակորեն հրաժարվում: Ու երևի ուղեղիցդ հիմա ծուխ ա դուրս գալիս, որովհետև ըստ քեզ էդ բոլորին պետք ա սիրել կամ ձև տալ, որ չես սիրում: Բալիկ ջան, աշխարհը գունավոր ա, մենակ սև ու սպիտակ չի:


նեղվում ես որ հակասական կարծիքներդ եմ ջրի երես հանում , մի նեղվիր նոռմալ ա , թեթև տար , ;): Ես վաղուց բալիկ չեմ :)

StrangeLittleGirl
15.11.2012, 16:16
նեղվում ես որ հակասական կարծիքներդ եմ ջրի երես հանում , մի նեղվիր նոռմալ ա , թեթև տար , ;): Ես վաղուց բալիկ չեմ :)

բացարձակապես չեմ նեղվում, որովհետև դու ոչ մի հակասական կարծիք դեռ ջրի էրես չես հանել, եթե, իհարկե, ըստ քեզ հակասականներիդ մեջ չի մտնում նաև՝ եթե Չարենց սիրում ես, պիտի Սևակ էլ սիրես տիպի պնդումները

Շինարար
15.11.2012, 16:17
:D Բյուր, բա որ ասում են՝ գլխիդ կգա: Դո՞ւ ես ամեն օր սաղին ասում՝ ուզո՞ւմ ես խոսել այդ մասին: Հիմա քեզ են թերապայի ենթարկում:

Ամմէ
15.11.2012, 16:21
Օօօօօ ոչ Բյուրակն դա քեզ սազական չէ , ;) : Ամեն ինչ բացահայտ է : Գոնե ընդունիր որ էդպես է , քո ստիլն էլ վատը չէ տարօրինակ ակումբցի :)

StrangeLittleGirl
15.11.2012, 16:21
:D Բյուր, բա որ ասում են՝ գլխիդ կգա: Դո՞ւ ես ամեն օր սաղին ասում՝ ուզո՞ւմ ես խոսել այդ մասին: Հիմա քեզ են թերապայի ենթարկում:

հա, գնամ բուժման, ու դրական դինամիկայի առաջին նշանը կլինի, որ կսկսեմ ոչ թե նորից, այլ կրկին սևակ սիրել :D

StrangeLittleGirl
15.11.2012, 16:22
Օօօօօ ոչ Բյուրակն դա քեզ սազական չէ , ;) : Ամեն ինչ բացահայտ է : Գոնե ընդունիր որ էդպես է , քո ստիլն էլ վատը չէ տարօրինակ ակումբցի :)

ի՞նչն ա բացահայտ :D որ սևակի նկարը բարձիս տա՞կ եմ պահում, թե՞ որ Նար-դոսի գիրքը պայուսակիցս չեմ հանում

Ամմէ
15.11.2012, 16:23
Բյուրի դու դեռ տողեր ես գրում , բայց հիմիկվա համար վատ չէ :hands

StrangeLittleGirl
15.11.2012, 16:25
Բյուրի դու դեռ տողեր ես գրում , բայց հիմիկվա համար վատ չէ :hands

ասաց նարդոսապաշտ մեծն քննադատը

StrangeLittleGirl
15.11.2012, 16:26
Հ.Գ. ասեցի՝ ես քո համար Բյուրի չեմ

Ամմէ
15.11.2012, 16:28
Բյուրակն լավ եմ անում , բա հո քեզ չեմ պաշտելու :), մի քիչ շատ չէր լինի ՞:8:

Ամմէ
15.11.2012, 16:29
Հ.Գ. ասեցի՝ ես քո համար Բյուրի չեմ

Բայց ախր անունդ էդպես շատ լավն է , դրա համար եմ Բյուրի ասում Բյուրակն :)

StrangeLittleGirl
15.11.2012, 16:31
Բյուրակն լավ եմ անում , բա հո քեզ չեմ պաշտելու :), մի քիչ շատ չէր լինի ՞:8:

Հազար անգամ կրկնեցի՝ ինձ հազար տարի պետք չի, որ ինձ պաշտես: Արխային, ինչքան ուժ ունես, զզվի: Չեմ նեղանա: Մենակ քեզ հավաքի, թե չէ հեսա մոդեր կբերեմ վրադ:

Ամմէ
15.11.2012, 16:35
Ինչու՞, չէ ես քեզանից չեմ կարող զզվել , էլի եմ ասում դու շատ լավն ես , թեկույզ ինքնահավան ես , քեզ մի փոքր գերագնահատում ես , ի սեր Աստծո դա քո խնդիրն է : Անում և մտածում ես այնպես ինչպես ուզում ես հարգելիդ իմ , միայն թե մի նեղացիր : Ես քեզ կարգում եմ : Բյուրակն ուզում եմ ասեմ Համեստությունը գեղեցկացնում է մարդուն : Այքանով վերջացնում եմ : :)

StrangeLittleGirl
15.11.2012, 16:36
Ինչու՞, չէ ես քեզանից չեմ կարող զզվել , էլի եմ ասում դու շատ լավն ես , թեկույզ ինքնահավան ես , քեզ մի փոքր գերագնահատում ես , ի սեր Աստծո դա քո խնդիրն է : Անում և մտածում ես այնպես ինչպես ուզում ես հարգելիդ իմ , միայն թե մի նեղացիր : Ես քեզ կարգում եմ : Բյուրակն ուզում եմ ասեմ Համեստությունը գեղեցկացնում է մարդուն : Այքանով վերջացնում եմ : :)

Չեմ նեղանում: Եթե ինձ գերագնահատած լինեի, սաղին խեղդած ու բռնաբարած կլինեի իմ գրքերով: Ես ինձ համար բլոգ եմ գրում: Կարդում ես, կարդա, չէ, քո գործն ա: Ու հա, ինքնահավան, դե լավ ա: Համեստության կարիք էլ չունեմ, արխային:

Ամմէ
15.11.2012, 16:41
Հա լավ ա , չուզողների նասկու թայն էլ հանի , չուզողն էլ թող ես լինեմ ;)

Հայկօ
15.11.2012, 16:41
Բյուրը լավ ա գրում ))

Անվերնագիր
22.05.2013, 23:08
Մարդ ես, կարողա էլի իմ նման մարդ կա, որ էս չի կարդացել :)
Կյանքը
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

lusattik
23.05.2013, 08:29
Մարդ ես, կարողա էլի իմ նման մարդ կա, որ էս չի կարդացել :)
Կյանքը
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

բայց անսպասելիորեն թույլ էր...

Raul Gonsalez
26.05.2013, 22:06
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ… Ամենա շատը սա եմ սիրում ու մեկ էլ այն մեկը որը չիմանալն ու չսիրելն անհնար է .

IVI Art
19.04.2017, 18:45
Բարև ձեզ: Օգնեք, խնդրեմ, գտնելու Չարենցի "Նավզիկեն"` ռուսերեն թարգմանությամբ: Շատ շնորհակալ կլինեմ եթե գտնվի...

Դեղին մուկիկ
19.04.2017, 22:53
Բարև ձեզ )) Միխայիլ Սինելնիկովի թարգմանությամբ այ այս կայքում կա՝ http://magazines.russ.ru/druzhba/2007/10/ch16.html

IVI Art
20.04.2017, 14:32
Բարև ձեզ )) Միխայիլ Սինելնիկովի թարգմանությամբ այ այս կայքում կա՝ http://magazines.russ.ru/druzhba/2007/10/ch16.html

офигеть :o ոչ մի տեղ չէի գտել... Շաաաաատ շնորհակալ եմ:

"Эта жажда… ей нет утоленья, пока я
Существую, дышу… Это все для того,
Чтоб тебя на земле отыскать, Навзикая …"

Հզոր է, շատ հզոր!!!

Progart
20.04.2017, 17:58
«HOMO SAPIENS»

I

Տասերեք թվի ամառը, հունիսին,
Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
Անցնում էր, հոգսը երեսին,
Տասնըվեց տարեկան մի տղա։—
Վտիտ էր։ Միջահասակ։ Ուսերը նեղ։
Գանգուր մազեր ուներ, գունատ ճակատ։
Հագին սև շապիկ սատինե՝
Խունացած, առնվազը երեք ամառ հագած։
Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ։
Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ,
Անտարբեր շրջապատին, ինչպես ձի։
Նա դուրս եկավ տնից։ Կեսօր էր։
Քիչ հետո հայրը երևի գալու էր ճաշելու։
Նա չէր սիրում հորը։
Իսկ հոր համար տղան դարձել էր հանելուկ։
Հայրը։— Հիշեց զայրացած։ — Նա երեկ,
Երբ ինքը կես-գիշերին վերադարձավ տուն —
Գազազեց ու համոզեց երկար։— Հետո պայման դրեց՝
Կամ տուն չգալ այլևս, կամ կրկին պատրաստվել քննության։
Ուսը ցնցեց տղան մեքենայաբար,
Հիշեց դպրոցը, հորը, մռայլ տեսուչին,—



Ինքը կանգնած է գլխիկոր նրանց առաջին՝
Դեմքին ամոթ, փոշի ու արցունքներ թափած...
Խորը հոգոց հանեց, հառաչեց —
Ու քայլերը ձգեց։— Երկար
Ձգվում էր իր դեմ փողոցը։ Գնում էր։
Ամառվա շաֆրանով ներկած՝
Հորանջում էր փողոցը քնում իր։
Փողոցը... Երկու շարք միհարկանի տներ՝
Դեղին, գորշ, վարդագույն, կրկին դեղին։
Իսկ մեջտեղում՝ շոսսե։— Փոշոտ, նեղ,
Ինչպես գյուղական սայլուղի։ —
Երբեմն անցնում էին մայթից մարդիկ,
Դանդաղ անցնում էին ու մտնում տուն։
Ու կրկին ամայանում էր մայթը։
Շոգ։ Փոշի։ Խաղաղություն։—
Կամ մի տնից երբեմն, մի պատուհանից
Դուրս էր նայում մի պահ մի կանացի գլուխ,
Կանչում էր դիմացի հարևանին —
Ու կրկին փողոցը ննջում էր։ Լուռ։
Տղան քայլում էր դանդաղ, առանց նայելու
Իր շուրջը։— Ոտքերը մեքենայաբար
Տանում էին նրան։— Ճանապարհը
Չուներ նրա համար հրապուրիչ բան,
Նա գնում էր այգի։— Կռնատակին
Նա տանում էր մի գիրք։ — Չսարսափե՛ս,
Ընթերցո՛ղ։ — Գրքի շապիկին
Գրված էր՝ «Homo Sapiens»։ —

II

Նա կարդում էր երկար, նստած ալեյում1,
Այն հին կաղնու ներքևը, որի բնին
Անցյալ տարի ամառը մի տաքգլուխ
Դանակով փորագրել էր «Արփենիկ»։
Նա կարդում էր անհագ, լափելով


Էջերը, գլուխները։ — Գրքի թերթերից
Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
Եվ այրում իր հոգին, իր կրքերը։
Գլուխը վառվում էր։ Սիրտը
Թրթռում էր։— Ուզում էր թռչի դո՛ւրս, դո՛ւրս։—
Տագնապով դարձնում էր թերթերը
Ու կարդո՛ւմ, կարդո՛ւմ, կարդո՛ւմ։—
Չքացել էր աշխարքը։ — Այգին
Դարձել էր անիրական։ Այգին չկար։
Կար մի մարդ հանճարեղ, կար մի կին։
Կար մի կարոտ միայն։
Եվ անարատ մի սիրտ կար։ Եվ մի ուղեղ՝
Դեռ անապակ, դեռ ջինջ, դեռ մաքուր։

Գավառցի պատանի կար մի խեղճ
Նաիրյան այդ խեղճ քաղաքում։
Նա կարդում էր։ Սուզվում էր անդարձ
Ցնորքների հորձանքը։ — Գրքի էջերից
Երազվում էր նրան տիտանային մի մարդ,
Որի հոգին, մտքերը, տենչերը
Վիթխարի են, ամե՛ն ինչ խորտակող,
Որը բարձր է իր բութ շրջապատից,
Ինչպես ճահճից — էլբրուսը,— և վարդագույն
Մի մշուշի նման նրա հոգում
Արդեն փռվում էր մի անեզրական կարոտ...
Նա կարդում էր անհագ— և գնում էր, հանդուգն,
Արդեն ինքն էլ այդ «վեհ» ճանապարհով։ —
Եվ թվում էր նրան, թե իր գլխին
Շառաչում են շանթեր,— և իր սրտում
Հրդեհներ է վառում անիրական մի կին,
Մի հանճարեղ աղջիկ... անհագ թերթում
Ու կարդում էր անվերջ, մինչև հոգնեց։
Զգաց՝ քաղցած է քիչ, իսկ գրպանում...
Ընդամենը ուներ... երկու կոպեկ։

III

Երեկո էր արդեն, երբ նա հոգնած,
Գիրքը դրեց մի կողմ։ — Շուրջը նայեց —



Ամայի էր ալեյը։— Հանճարներին վայել
Մի շարժումով շոյեց նա իր ճակատն հանկարծ —
Եվ քայլերը ուղղեց ալեյից դուրս:
Այնտեղ, այգու դիմացը, կար մի փոքրիկ խանութ
Որ վաճառում էր հաց։ — Կես ֆունտ գնեց
Եվ գրպանում պահած՝ վերադարձավ կրկին
Նա ամայի ալեյը։— Շուրջը նայեց —
Չէր երևում ոչ ոք։ — Նա սպասեց մի քիչ,—
Եվ սկսեց ուտել գաղտագողի։— Մտքում
Երազվում էր դեռ նա, այն հանճարեղ գերմարդը —
Շուտով — կիջնի գիշեր, այգի կգա Նվարդը...
Նա շտապով կերավ, վերջացրեց։— Հանկարծ
Մի շարժումով կրկին իր ճակատը շոյեց —
Եվ որոշեց, որ ինքը դառնալու է կյանքում...
Մի հանճարեղ պոետ։ —
Նա որոշեց հանկարծ, միանգամից,
Եվ սկսեց շրջել ալեյներում խաղաղ,
Հետո մտավ ակումբը, ուր մի քանի
Ուսանողներ՝ հարբած՝ բիլիարդ էին խաղում։
Ձանձրանալով՝ դանդաղ նա այդտեղից
Երբ դուրս եկավ կրկին մի քիչ հետո —
Արդեն այգին լցվել էր։ — Դեմը նայեց —
Անցնում էր այն աղջիկը ծառի մոտով,
Իր երազած աղջիկը, իր դիցուհին,
Իր հանճարեղ Նվարդը... Նա մոտեցավ,
Փորձեց զրույց անել հետը մի քիչ,
Շլացնել նրան իր խոհերով պայծառ...
Բայց աղջիկը նրան չշոյեց,
Չվերցրեց անգամ նրա վարդը...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այդ պատանին հետո դարձավ պոետ,
Եվ գրեց այս նովելը, որ դուք կարդաք...


//Հզոր ա էս գործը։

Դեղին մուկիկ
20.04.2017, 19:30
офигеть :o ոչ մի տեղ չէի գտել... Շաաաաատ շնորհակալ եմ:

"Эта жажда… ей нет утоленья, пока я
Существую, дышу… Это все для того,
Чтоб тебя на земле отыскать, Навзикая …"

Հզոր է, շատ հզոր!!!

Խնդրեմ :)
Իրոք, բավականին լավ ստացված թարգմանություն է:

Դեղին մուկիկ
20.04.2017, 20:10
ՊՈԵՏ

Ինձ համար չարը դառնում է բարի,
Անգույն առօրյան — մոգական երազ.
Սիրում եմ բոլոր գույներն աշխարհի՝
Երկնային հեռուն ու աստղերն անհաս։

Եվ շրջիկների երգերը անհոգ,
Վազքը կառքերի, փողոցի ուղին —
Դառնում են հանկարծ հեռավոր ցնորք,
Որ երազել է պոետի հոգին։

Երբ համբուրում եմ շրթերը կնոջ,
Շրթեր, որ հազար մարդ է համբուրել —
Հավատում եմ ես, որ նրանք քրոջ
Շրթունքներ են կույս — ու մաքուր են դեռ։

Ո՞վ կհասկանա պոետի ուղին...
Երբ փողոցներում թափառում է նա —
Նրա թևավոր, աստղային հոգին
Ճախրում է հեռու աստղերի վրա։

Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ։

Ո՞վ նրա տրտում երգը կլսի,
Երգը խելագար, կամ ցնդած մարդու։
Բայց նա մեռնելիս կժպտա, կասի.
— Օրհնությո՜ւն քեզ, կյանք։ Հրա՜շք էիր դո՛ւ...

Դեղին մուկիկ
20.04.2017, 20:12
Շատ եմ սիրում Չարենց, շատ-շատ... Ամեն անգամ նորովի եմ հասկանում նրա ամեն մի տողը:
Հզոր... հզոր.. հզոր բանաստեղծ...