Artgeo
25.12.2006, 18:49
Մոտենում է ավարտին 2006 թվականը։ Պատմությանն է հանձնվում ևս մեկ տարի։ Ըստ ավանդույթի՝ տարեվերջին ի մի է բերվում արվածն ու անելիքը։ Մենք նույնպես որոշեցինք չդավաճանել ավանդույթին և թեթևակի անդրադառնալ արվածին, ինչպես նաև թեթևակի խոսել անելիքների մասին։ Ինչո՞ւ թեթևակիորեն։ Դե, անցյալի մասին ավելի մանրամասն կխոսենք մի քանի ամսից, ավելի կոնկրետ՝ մարտի 17-ին։ :B
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ 2006 թվականը լավ տարի էր։ Տարին անցավ հանգիստ, առանց խոշոր ցնցումների։ :ok
2006 թվականի մարտի 17-ին համացանցում հայտնվեց Akumb.am (http://www.akumb.am/)-ը։ Ինչը, անշուշտ, նշանավոր իրադարձություն էր հայկական և ընդհանրապես համացանցում։ Մենք առաջինն էինք, ով ինտերնետից հայ օգտվողներին հնարավորություն տվեց շփվել հայերեն լեզվով, հայերեն միջավայրում։ Պարզ էր, որ ճանապարհը լինելու է բարդ ու փշոտ, սակայն մենք ունեինք նաև գործողությունների հստակ մշակված ծրագիր։ Արդեն ստեղծված և ստեղծվող նախագծերի համար, որոնք մենք կիրականացնենք 2007 թվականին, առաջնային խնդիր էր համակարգչից օգտվողներին առավելագույնս հարմար ու հեշտ հայերեն մեքենագրման համակարգով ապահովելը։ Հենց այդ նպատակով ստեղծվեց http://hayeren.akumb.am-ը, մեր երկրորդ խոշոր անհրաժեշտ նախագիծը, որը իրականություն դարձավ հունիսի 28-ին, իսկ վերջնական տեսքով ներկայացրինք հոկտեմբերին։ Այս ամենը իրականացնելուց հետո, որոշակի դադար վերցրինք։ Հարկավոր էր հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնել Akumb.am (http://www.akumb.am/)-ի մասին։ Ընդամենը 9 ամսում Ակումբի անդամ դարձավ ավելի քան 1000 մարդ։ Դուք գտաք մեզ, իսկ մենք ձեզ :) ։ Մեծամասնությունը կայքի մասին իմացել է նույնիսկ ադմինիստրացիայից անկախ, ընկերներից ու ծանոթներից։ Մեկ անգամ մտնելով Ակումբ.am (http://www.akumb.am/), հուրախություն մեզ, հիմնական մասը դարձել է մշտական անդամ, ինչը մեր տարած աշխատանքի լավագույն գնահատականն է :)
Անհրաժեշտ բարձր մակարդակ ապահովելու համար, ստեղծման երկրորդ իսկ օրը՝ մարտի 21-ին, ակումբում բացվեց «Օֆֆտոպանոց» թեման (http://www.akumb.am/showthread.php?t=13), որը հետագայում ընդգրկվեց նորաստեղծ «Ի՞նչ կա-չկա» բաժնում (http://www.akumb.am/forumdisplay.php?f=41)։
Ակումբի այցելուները տարբեր տարիքի, սեռի, ազգության, քաղաքացիության ու մասնագիտության տեր մարդիկ են։ Որոնց ընդհանուր հետաքրքրություններից, ընդհանուր նպատակներից և այլ ընդհանրություններից բացի, միավորում է ամենակարևորը հայերեն՝ շփվելու ցանկությունը։
2006 թվականի ավարտին, ձեր շնորհիվ Ակումբի անդամների (http://www.akumb.am/memberlist.php) վստահ կարող ենք ասել, որ Ակումբ.am նախագիծը կայացել է։
Իհարկե եղել են և որոշակի խոչընդոտներ (օրինակ՝ Chuk-ի բանակ գնալը (http://www.akumb.am/showthread.php?t=385)), խնդիրներ, թյուրիմացություններ, հարաբերությունների վատթարացում։ Դրանց մի մասը հետագայում հարթվել է, մյուս մասն առայժմ չի հաջողվել։ Սակայն մենք հուսով ենք, որ դրանք նույնպես կմնան 2006 թվականի պատմության մեջ, չէ՞ որ Ամանորը ներելու և ընդառաջելու լավագույն ժամանակահատվածն է։:)
Վիրտուալ կյանքի հետ մեկտեղ, Ակումբում (http://www.akumb.am/) մեծ ուշադրություն են դարձնում նաև իրական կյանքում ծանոթանալուն ու շփվելուն՝ միմյանց ավելի մոտ ու լավ ճանաչելու համար։ Այդ նպատակով 2006 թվականի ապրիլին որոշվեց Ակումբի հանդիպումների օրը դնել շաբաթ օրը։ Անդրանիկ հանդիպումը մայիսի 6-ին էր։ Անդրանիկ 2 հանդիպումը՝ մայիսի 7-ին։ Անդրանիկ 3-ը՝ մայիսի 8-ին :D , որից հետո ակումբցիները հանդիպում են ամեն շաբաթ գրեթե նույն տեղում, գրեթե նույն ժամին, գրեթե նույն կազմով։ :P :hands Հուլիսի 22-ին (http://www.akumb.am/showthread.php?t=745) ստեղծվեց վեբ էջ (http://www.akumb.am/nkarner/), որտեղ տեղադրվեցին բոլոր հանդիպումների նկարները։ Անց է կացվել երկու ֆուտբոլային խաղ (http://www.akumb.am/showthread.php?t=361), որից մեկը ակումբցիների միջև, մյուսը ԵՊՀ-ի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրոսների հետ։ Երկու խաղում էլ Ակումբը հաղթել է։ :):D
Այսքանը թռուցիկ 2006 թվականին կատարված ամենակարևոր իրադարձությունների մասին։ Այժմ վստահաբար կարող ենք ասել, որ 2006 թվականը արգասաբեր տարի էր և լուրջ հիմքեր ունենք ակնկալելու, որ 2007 թվականը նույնպես այդպիսին կլինի։ 2007 թվականին նույնպես մենք հավատարիմ կմնանք մեր նշանաբանին «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը» ( «Քայլ առ քայլ դեպի հայատառ համացանց») և Աստծո օգնությամբ Ակումբ.ամ ի բոլոր անդամների հետ միասին կնվաճենք նորանոր հորիզոններ, կիրականացնենք նոր նախագծեր, որոնցից մեկն արդեն իրականացվում է և կներկայացնենք հունվար-փետրվար ամիսներին, իսկ երկրորդի մասին լուրջ քննարկումները կսկսվեն Ամանորի տոներից հետո։
Ակումբ.am-ի ադմինիստրացիան սրտանց շնորհավորում է ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Առողջություն ու ջերմություն ձեզ ու ձեր ընտանիքներին։ Ցանկանում ենք, որ խոզը խոզություն չանի և առատաձեռն լինի բոլորիս նկատմամբ։ Թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի 2007 թվականին։
:santa
3237