PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 2007



Artgeo
25.12.2006, 18:49
Մոտենում է ավարտին 2006 թվականը։ Պատմությանն է հանձնվում ևս մեկ տարի։ Ըստ ավանդույթի՝ տարեվերջին ի մի է բերվում արվածն ու անելիքը։ Մենք նույնպես որոշեցինք չդավաճանել ավանդույթին և թեթևակի անդրադառնալ արվածին, ինչպես նաև թեթևակի խոսել անելիքների մասին։ Ինչո՞ւ թեթևակիորեն։ Դե, անցյալի մասին ավելի մանրամասն կխոսենք մի քանի ամսից, ավելի կոնկրետ՝ մարտի 17-ին։ :B
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ 2006 թվականը լավ տարի էր։ Տարին անցավ հանգիստ, առանց խոշոր ցնցումների։ :ok
2006 թվականի մարտի 17-ին համացանցում հայտնվեց Akumb.am (http://www.akumb.am/)-ը։ Ինչը, անշուշտ, նշանավոր իրադարձություն էր հայկական և ընդհանրապես համացանցում։ Մենք առաջինն էինք, ով ինտերնետից հայ օգտվողներին հնարավորություն տվեց շփվել հայերեն լեզվով, հայերեն միջավայրում։ Պարզ էր, որ ճանապարհը լինելու է բարդ ու փշոտ, սակայն մենք ունեինք նաև գործողությունների հստակ մշակված ծրագիր։ Արդեն ստեղծված և ստեղծվող նախագծերի համար, որոնք մենք կիրականացնենք 2007 թվականին, առաջնային խնդիր էր համակարգչից օգտվողներին առավելագույնս հարմար ու հեշտ հայերեն մեքենագրման համակարգով ապահովելը։ Հենց այդ նպատակով ստեղծվեց http://hayeren.akumb.am-ը, մեր երկրորդ խոշոր անհրաժեշտ նախագիծը, որը իրականություն դարձավ հունիսի 28-ին, իսկ վերջնական տեսքով ներկայացրինք հոկտեմբերին։ Այս ամենը իրականացնելուց հետո, որոշակի դադար վերցրինք։ Հարկավոր էր հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնել Akumb.am (http://www.akumb.am/)-ի մասին։ Ընդամենը 9 ամսում Ակումբի անդամ դարձավ ավելի քան 1000 մարդ։ Դուք գտաք մեզ, իսկ մենք ձեզ :) ։ Մեծամասնությունը կայքի մասին իմացել է նույնիսկ ադմինիստրացիայից անկախ, ընկերներից ու ծանոթներից։ Մեկ անգամ մտնելով Ակումբ.am (http://www.akumb.am/), հուրախություն մեզ, հիմնական մասը դարձել է մշտական անդամ, ինչը մեր տարած աշխատանքի լավագույն գնահատականն է :)
Անհրաժեշտ բարձր մակարդակ ապահովելու համար, ստեղծման երկրորդ իսկ օրը՝ մարտի 21-ին, ակումբում բացվեց «Օֆֆտոպանոց» թեման (http://www.akumb.am/showthread.php?t=13), որը հետագայում ընդգրկվեց նորաստեղծ «Ի՞նչ կա-չկա» բաժնում (http://www.akumb.am/forumdisplay.php?f=41)։
Ակումբի այցելուները տարբեր տարիքի, սեռի, ազգության, քաղաքացիության ու մասնագիտության տեր մարդիկ են։ Որոնց ընդհանուր հետաքրքրություններից, ընդհանուր նպատակներից և այլ ընդհանրություններից բացի, միավորում է ամենակարևորը հայերեն՝ շփվելու ցանկությունը։
2006 թվականի ավարտին, ձեր շնորհիվ Ակումբի անդամների (http://www.akumb.am/memberlist.php) վստահ կարող ենք ասել, որ Ակումբ.am նախագիծը կայացել է։
Իհարկե եղել են և որոշակի խոչընդոտներ (օրինակ՝ Chuk-ի բանակ գնալը (http://www.akumb.am/showthread.php?t=385)), խնդիրներ, թյուրիմացություններ, հարաբերությունների վատթարացում։ Դրանց մի մասը հետագայում հարթվել է, մյուս մասն առայժմ չի հաջողվել։ Սակայն մենք հուսով ենք, որ դրանք նույնպես կմնան 2006 թվականի պատմության մեջ, չէ՞ որ Ամանորը ներելու և ընդառաջելու լավագույն ժամանակահատվածն է։:)

Վիրտուալ կյանքի հետ մեկտեղ, Ակումբում (http://www.akumb.am/) մեծ ուշադրություն են դարձնում նաև իրական կյանքում ծանոթանալուն ու շփվելուն՝ միմյանց ավելի մոտ ու լավ ճանաչելու համար։ Այդ նպատակով 2006 թվականի ապրիլին որոշվեց Ակումբի հանդիպումների օրը դնել շաբաթ օրը։ Անդրանիկ հանդիպումը մայիսի 6-ին էր։ Անդրանիկ 2 հանդիպումը՝ մայիսի 7-ին։ Անդրանիկ 3-ը՝ մայիսի 8-ին :D , որից հետո ակումբցիները հանդիպում են ամեն շաբաթ գրեթե նույն տեղում, գրեթե նույն ժամին, գրեթե նույն կազմով։ :P :hands Հուլիսի 22-ին (http://www.akumb.am/showthread.php?t=745) ստեղծվեց վեբ էջ (http://www.akumb.am/nkarner/), որտեղ տեղադրվեցին բոլոր հանդիպումների նկարները։ Անց է կացվել երկու ֆուտբոլային խաղ (http://www.akumb.am/showthread.php?t=361), որից մեկը ակումբցիների միջև, մյուսը ԵՊՀ-ի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրոսների հետ։ Երկու խաղում էլ Ակումբը հաղթել է։ :):D

Այսքանը թռուցիկ 2006 թվականին կատարված ամենակարևոր իրադարձությունների մասին։ Այժմ վստահաբար կարող ենք ասել, որ 2006 թվականը արգասաբեր տարի էր և լուրջ հիմքեր ունենք ակնկալելու, որ 2007 թվականը նույնպես այդպիսին կլինի։ 2007 թվականին նույնպես մենք հավատարիմ կմնանք մեր նշանաբանին «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը» ( «Քայլ առ քայլ դեպի հայատառ համացանց») և Աստծո օգնությամբ Ակումբ.ամ ի բոլոր անդամների հետ միասին կնվաճենք նորանոր հորիզոններ, կիրականացնենք նոր նախագծեր, որոնցից մեկն արդեն իրականացվում է և կներկայացնենք հունվար-փետրվար ամիսներին, իսկ երկրորդի մասին լուրջ քննարկումները կսկսվեն Ամանորի տոներից հետո։

Ակումբ.am-ի ադմինիստրացիան սրտանց շնորհավորում է ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Առողջություն ու ջերմություն ձեզ ու ձեր ընտանիքներին։ Ցանկանում ենք, որ խոզը խոզություն չանի և առատաձեռն լինի բոլորիս նկատմամբ։ Թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի 2007 թվականին։

:santa

3237

Նորմարդ
25.12.2006, 20:59
Ուզում եմ իմ և Ուրվականի (չգիտեմ երևի այս տարում նա այլևս որևէ գրառում չանի) կողմից շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը ցանկանալ առողջություն, երջանկություն և իհարկե անխափան Ինտերնետ: Հուսով եմ, որ այս տարի կընդլայնվի Ակումբի հանդիպումների աշխարհագրությունը և հանդիպմանը մասնակցողների կազմը: Ակումբը իրոք շատ կարևոր քայլ է հայատառ ինտերնետի կայացման և զարգացման բարդ ճանապարհին: Ես էլ եմ ուզում հավատալ, որ վեճերը, գժտությունները կմնան այս տարում, իսկ նոր տարում ավելի կխորանան ակումբցինրի ջերմ և բարի զգացմունքները:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Kita
25.12.2006, 21:14
շատ լավ էր ձևակերպված…ես էլ եմ հույսով, որ հետագա ակումբի գործունեությունը կշարունակվի, և էլի նոր և լավ ծանոթություններ կլինեն:)
սրտանց շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:)

Ուրվական
25.12.2006, 22:41
Վերջ... այս տարի սա իմ վերջին գրառումն է: Դե կարծում եմ, որ ինքներդ էլ հասկանում եք, որ վերջում վատ բաների մասին չեմ խոսելու: Ուղղակի կասեմ հետևյալը. արդեն էս ֆորումը դառել է իմ օրվա մի մասը. շատ հետաքրքիր բաներ պարզեցի այստեղ, նույնիսկ որոշ բաներ սովորեցի: Ցավում եմ, որ չկարողացա ձեր հետ ծանոթանալ: Շատ օբյեկտիվ պատճառներով այս տարի այլևս չեմ կարողանա այստեղ գրառումներ կատարել, այդ պատճառով ուզում եմ մի քիչ ժամանակից շուտ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՖՈՐՈՒՄԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ::joker Ցանկանում եմ բոլորիդ գալիք տարում ձեր ունեցած նպատակներից գոնե կեսի իրականացում, առողջ եղեք, լավ պահեք ձեզ, ու միշտ լավ գրառումներ ու լավ թեմաներ ստեղծեք, ինչպես հիմա արվում է: Չեմ ուզում առանձին անուններ տալ, բոլորդ էլ ձեր ոճի մեջ անհատականություններ եք: Թող խոզի տարին բոլորիդ համար առատության, ուրախության ու լիքը լավ բաների տարի լինի: Շնորհավոր Նոր Տարի::) :) :)

Cassiopeia
26.12.2006, 10:39
http://imgnew.thalys.com/ecard-noel-2006/en/ecard.swf

aniko
26.12.2006, 10:49
երբ նոյեմբերին գտա այս կայքը, վարաքվեցի նոր վիրուսով, անունը ակումբամանիա
ու գիտեք այն ինձ դուր է գալիս :hands
Շնորհավոր Գալիք Ամանոր և Սուրբ ծնունդ

Mesrop
26.12.2006, 11:13
Ակումբի հետագա գործունեությանը ամեն կերպ կնպաստենք :)
Շնորհավոր ակումբի ու բոլորիդ ամանորը ;)

Angelina
26.12.2006, 12:09
Ակումբը ասես մի մեծ ընտանիք լինի մեզ բոլորիս համար: Այստեղ օրը շատ հետաքրքիր է անցնում: Շնորհավոր այս մեծ ընտանիքի Ամանորը և Սուրբ ծնունդը::P

Երվանդ
26.12.2006, 12:35
Եսել մանրից միանում եմ շնորհավորանքներին:) , ձեզ շատ առողջություն եմ ցանկանում, մի քիչ էլ հաջողություն, էտ 2-ը որ եղան, մնացածը կլինի:

Արամ
26.12.2006, 15:17
Բոլորիտ ցանկանում եմ քաջ առողջություն ու որ ձեր բոլոր նպատակները ընթանան առանց խոչընդոտների:
ՇՆՈՐՀԱՎՈՐ

Մանե
26.12.2006, 16:18
Ասեմ,որ երբ նտա այս սայտը,շատ որախացա քանի որ այստեղ բոլորը հնարավորություն ունեն արտայայտել իրենց մտքերը և կարծիքները. Միայն ափսոսում եմ որ ավելի շուտ չեմ իմացել այս կայքի մասին.Բայց դեռ ամեն ինչ առջևում է.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:) ;) :) :B

Lapterik
26.12.2006, 20:27
ես էլ եմ շնորհավորում բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս տարին լինի ուրախության ու երջանկության տարի: :) Լինենք միմյանց նկատմամ ներողամիտ, բարի ու նրբանկատ: Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ ու որ բոլորդ կյանքում լինեք հաջողակ մարդ: Ուսանողներին թեթև քննություններ::hands Էս մեր հայ ազգին խաղաղություն: Ու մի բան, որ շատ եմ ուզում, որ փողոցներում այլևս մուրացկաններ չլինեն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

aniko
27.12.2006, 11:09
3258
:love

Գոռ Ջան - Հայ
27.12.2006, 19:15
Դե ինչ, ամփոփենք տարին: Շատերի համար այս տարին եղավ ձեռքբերումների տարի, ոմանք մուտք գործեցին ուսանողական կյանք, ոմանք գտան իրենց սիրած գործը, ոմանք հաջողությամբ իրականացրին վաղուց մշակված ծրագրերը, հասան նոր բարձունքների կյանքում,իսկ մի քանիսի համար տարին նույնիսկ երջանիկ տարի եղավ, երջանիկ բոլոր առումներով:
Ինչևէ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՆՈՐ ՏԱՐԻՆ:
Ցանկանում եմ բոլորին ուրախ տարի, թող ժպիտը անպակաս լինի բոլորիդ դեմքից, թող նոր տարին ձեզ համար դառնա նորանոր նվաճումների, նոր հաջողությունների տարի:
Մաղթում եմ բոլորին նպատակների իրականացում, անսպառ եռանդ, երազանքների իրականացում, սեր, ջերմություն, խինդ ու լիություն, ընտանեկան համերաշխություն,:
Թող նոր տարին նոր ճանապարհներ բացի բոլորիդ առաջ, առանց խոչընդոտների, միայն վերելքներով: ՈՒՐԱԽ ՏԱՐԻ և ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ ՁԵԶ

John
29.12.2006, 15:42
ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ:)

Lionne_en_Chasse
29.12.2006, 15:59
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ :)
Թող գալիք տարին միայն բարիք բերի մեզ բոլորիս :)

Cassiopeia
29.12.2006, 16:15
Թող բոլորի համար 2007-ը բեղումնավոր տարի թե անձնական, թե գործնական ասպարեզում… Թող բոլոր վատը մնա անցյալ տարում եւ թող մեր բոլորից աչքերը փայլեն երջանկությունից…

Lionne_en_Chasse
29.12.2006, 16:17
Թող բոլորի համար 2007-ը բեղումնավոր տարի թե անձնական, թե գործնական ասպարեզում… Թող բոլոր վատը մնա անցյալ տարում եւ թող մեր բոլորից աչքերը փայլեն երջանկությունից…
Ամեն ! :)

Ուլուանա
30.12.2006, 09:24
Իսկ ես չեմ շնորհավորի, մինչև Նոր տարին չգա։ :P :D

Լէգնա
30.12.2006, 10:41
Ամենայն Բարիք ՁԵԶ :)
http://users.freenet.am/~serguei/AKUMBGIF.gif

StrangeLittleGirl
30.12.2006, 12:23
Իսկ ես չեմ շնորհավորի, մինչև Նոր տարին չգա։ :P :D
Ես էլ եմ նույն բանին սպասում: :D

Taurus
30.12.2006, 13:08
էհեե
դե ուրեմն նոր տարին կգա դուք երկուսով իրար կշնորհավորեք:

Ստոպ մի րոպե:o , բայց խի ենք շնորհավորում?:think
Մի հատ նորմալ պատճառ կա որ, չէ չկա, թե կա :) , չէ մեկա չկա:( , լավ ավանդույթա ուղղակի …
Որ տոն ա համաձայն եմ:B , բայց մարդիք ինչ կապ ունեն դրա հետ, որ մարդը չլինի երկրագունդը մեկա կպտտվի, հա բայց մարդն ա հորինել որ կա տարի ամիս օր ……
է խառնվեցի, кажется у меня раздвоение личностьи. կարճ ասած նայի ստորագրությունը:ok

քաղաքացի
30.12.2006, 13:13
Մարդ կա ամանորից հետո չի շնորհավորում: Մարդ էլ կա՝ չի համբերում: Ինձ թվում է հետոն է ճիշտ: Ես երբեք ինչ-որ մեկի ծնունդը նախօրոք չեմ շնորհավորել: :unsure
Համենայնդեպս ես Արթուրին հասկանում եմ: ;)

Cassiopeia
30.12.2006, 13:19
Ամփոփելով 2006-ը, ցանկանում եմ բոլոր ակումբցիներին հայտնել շնորհակալությունս, քանզի միգուցե նրանք չկասկածելով իրենց մտքերով ինձ այնքան են հարստացրել, որ դժվար կլիներ նման հարստություն ձեռք բերել այսքան կարճ ժամանակահատվածում…
Ուրախ էի ծանոթանալ բոլորիդ հետ… Ձեզ բոլորիդ ի սրտե մաղթում եմ ամենայն բարիք, սեր ու երջանկություն…
Եկեք 2007-ին այնքան բարի լինենք իրար հանդեպ, որ մեր բարությունը լցնի աշխարհը…, եկեք այնքան սիրենք իրար, որ մեր սերը իշխի բոլոր մահկանացուների վրա…, եկեք այնքան երջանիկ լինենք, որ բոլորը երջանկանան մեր երջանկությամբ…:love

ՇՆՈՐՀԱՎՈՐ 2007
Հ.Գ. - 2006-ի վերջին՝ 500-րդ գրառում:P

Աբելյան
31.12.2006, 15:56
Շնորհավոր բոլորիդ Նոր Տարին: Թող էս տարին ձեզ երջանկություն բերի:

Մանե
31.12.2006, 16:24
Անհամբեր սպասում եմ 2007-ին որ նոր շնորհավորեմ

Ֆելո
31.12.2006, 16:34
հայեր ջան շնորհավոր ձեր գալիք նոր տարին. թող բոլորիս համար լավ տարի լինի
Հ.Գ. կուշտ փորով հաց ուտենք:)

kiki
31.12.2006, 17:35
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ, հարգելիներս:)
Երջանկություն, հաջողություն ու երազանքների իրականացում...
Բոլորին համբուրում եմ:)
Կհանդիպենք Նոր տարում...

Egern.net
31.12.2006, 17:37
http://egern.net/2.jpg

Anul
31.12.2006, 17:55
Շնորհավորում եմ մեր բոլորի գալիք տալին. ցանկանում եմ առողջություն, սեր, համբերություն....
ու ամենակարևորը, որ մենք`հայերս, քիչ սրան-նրան քննադատենք ու ապրենք ամենքս մեր կյանքով:ok

Gohar
31.12.2006, 21:44
Շնորհավորում եմ բոլորիդ ամանորն ու սուրբ ծնունդը:
Թող, որ այս տարում բոլորիդ երազանքները իրականաության վերածվեն: Ժպիտով դիմավորեք և քնծիծաղով ճանապարհեք ձեզ հանդիպող բոլոր դժվարությունները և այդժամ կյանքն ինքը կժպտա ձեզ: «Տուր, որ ստանաս» :)
Առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ Հայաստանից դուրս ապրող հայերի նոր տարին, հատկապես այն հայերինը, որոնց մարմնում դեռևս չի մակարդվել հայի արյունը :)

Վազգեն
31.12.2006, 23:00
Լավ, արդեն շնորհավորելու պահը մոտենում է, հերիք եղավ, ինչքան սպասեցի:
Իմ սիրելի ակումբցիներ ջան, բոլորիդ ամանորն ու սուրբ ծնունդը շնորհավոր: :)

Թող այս գալիք տարին երջանիկ տարի լինի ձեր համար: :) Թող մյուս տարի մեր ֆորումը բարի, ժպտացող, երջանիկ սմայլիկներով ողողված լինի ու դա հայելու պես արտացոլի մեր բոլորի հոգեկան վիճակը: :B

StrangeLittleGirl
31.12.2006, 23:25
Շատ քիչ մնաց մինչև Նոր տարին: Արդեն համարյա բոլոր գործերս վերջացրել եմ, մնացել է մեկը՝ ամենակարևորը, բայց դրանից առաջ կուզեի ժամանակս օգտագործել և վերջապես այս թեմայում նորմալ գրառում կատարել:

Չգիտեմ դուք ինչպես, բայց ես զզվում եմ այս տոնից: Զզվում եմ 31-ի անիմաստ վազվզոցներից, երբ շտապում ես ինքդ էլ չգիտես ինչու: Ատում եմ այն մի շիշ կոնյակն ու տուփով շոկոլադը, որոնք ամբողջ քաղաքով մեկ պտտվում են: Հոգնել եմ նույն կենացներից, սեղանի պարունակությունը ստամոքսի մեջ լցնելուց, սրա-նրա տուն հյուր գնալուց, հեռավոր ազգականների հեռախոսազանգերից ու այցելություններից: Ձանձրացրել են ինձ բոլոր տեսակի բարեմաղթանքները, որոնք այդպես էլ միայն խոսքեր են մնում:

Բայց այս ամենի հետ մեկտեղ ես որոշեցի ինձ համար օգտակար դարձնել այս տոնը: Եվ դա իմ փոքրիկ սովորությունն է. հետ նայել ավարտվող տարվան, գնահատել արածներս ու չարածներս, նոր ծրագրեր կազմել սկսվող տարվա համար, աղոթել…

Հիմա շնորհավորում եմ ձեզ, սիրելինե՛րս: Շնորհավորում եմ ոչ թե Նոր տարվա առթիվ, այլ որովհետև լավ թե վատ ևս մեկ տարի փակեցինք, ապրեցինք, առաջ գնացինք: Ու կոչ եմ անում գինին խմելուց առաջ հետ նայել, հիշել անցածը, վերցնել լավը, իսկ վատը թողնել հին տարում, համարձակորեն առաջ քայլել դեպի նոր՝ 2007թ.:

Երևի շնորհավորանքս մի քիչ խիստ ստացվեց… Չգիտեմ, չուզեցի խստությունս թողնել
հին տարում, այն ինձ հետ վերցնում եմ, որովհետև գիտեմ, որ դեռ պետք է գալու:

John
31.12.2006, 23:46
:) :) :) :) :)
Բոլոր նրանց՝ ովքեր քննություններ ունեն 2007-ին ցանկանում եմ, որ առանց վերաքննությունների ու լիքվիդների՝ բարեհաջող կերպով հանձնեն քննությունները, աշխատողներին ցանկանում եմ աշխատավարձի ու պաշտոնի բարձրացում, աշխատանք փնտրողներին՝ իրենց հարմար աշխատանք, սիրահարվածներին ու սիրահարվել պատրաստվողներին (վերջիններիս մեջ ես էլ էի մտնում) ցանկանում եմ անձնական հաջողություններ ու ոչ մի դեպքում թող չլինեն ատելի դարձած հիասթափությունները: Էլ ինչ ասեմ… բոլորին ցանկանում եմ առողջություն, միշտ բարձր տրամադրություն, ավելի շատ ուրախ, քան թե տխուր օրեր… Մի խոսքով՝
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Թող 2007-ը բոլորիս համար լինի ավելի հաջողակ, քան նախորդ տարիները: Բոլորիս ուղեկցեն հաջողությունները: Մենք բոլորս արժանի ենք դրան;)

քաղաքացի
01.01.2007, 00:07
Այ հիմա կասեմ, շնորհավոր բոլորիս նոր տարին:
Դե ինչ ուզում էի ասել արդեն ՀՀ նախագահը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ասեցին:
Հուսով եմ այս տարի Ռոբերտի համար քաղաքական փոփոխություններ կլինեն: ;)
:drinks

Arisol
01.01.2007, 00:08
ՇՆՈՐՀԱՎՈ~Ր :yahoo

StrangeLittleGirl
01.01.2007, 00:15
Իսկ հիմա իսկականից ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր

Mesrop
01.01.2007, 00:42
Նոոոր տարիյա տուն էկեեք, որ ձեզ գըմ-փըց-նեենք

Taurus
01.01.2007, 12:29
Բարիլույս աշխարհ!
Շնորհավորում եմ բոլորիդ, նոր տարի է արդեն և ես որպես ֆոռումի ադմինների ադմին(նախագահից մի քիչ ուշացա), ցանկանում եմ մեզ, որ մեր արդեն կայացած ընտանիքը երբեք չքայքայնվի, ընդհակառակը՝ ընդլայնանա ու դարձնի մեր տունը՝ Ակումբը մեր կյանքի անբաժանալի մաս (շատերիս մոտ արդեն այդպես է):
Ցանկանում եմ որ այս տարի իկատար ածվեն ձեր բոլոր ցանկությունները և երազանքները, թող միշտ լինեք ուրախ ու բարձր տրամադրությամբ և այդ տրամադրությունը Ակումբի օգնությամբ տարածեք մնացածի վրա, իսկ ես որպես Chuk ամեն ինչ կանեմ, որ թեկուզ բանակում , բայց ձեր գլխից անպակաս լինեմ:
Հարգանքներով Chuk

Մանե
01.01.2007, 12:53
Սիրելի ակումբցիներ ՇՆՈՐՀԱՎՈՐ բոլորիդ ամանորը.2006-ը իմ համար նշանավորվեց նրանով,որ թեկուզ ոչ անձամբ,բայց ծանոթացա ձեզ հետ/հուսով եմ 2007 ին կծանոթանամ անձամբ/ . Բոլորիդ ցանկանում եմ 2007-ին առողջություն,երջանկություն,երազանքների իրականացում. Միշտ եղեք այդպիսին,ինչպիսին կաք.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:) :) :) :)

Timbaka
01.01.2007, 13:23
Ժողովուրդ ջան , ըհը , խոզուկն էլ էկավ ու արդեն մի քանի ժամ ա համոզում ա, որ ինքը մի այլ տեսակի անհավանական լավ տարի ա լինելու : ՈՒ էնքան էլ անկեղծ աչքերով ա վրաս նայում , որ չհավատալ չեմ կարող: Շնորհավոոոոոոոոոոոր :

Selene
01.01.2007, 14:25
Շնորհավոր բոլորիս Ամանորը:)
Թող ուրախ ու սիրով լեցուն տարի լինի 2007-ը մեզ համար:hands
Հուսով եմ վարդագույն խոզուկը բարություն ու երջանկություն է բերել իր հետ,ու ամենակարևորը՝ ՍԵՐ:love

Մանե
01.01.2007, 14:29
Սիրելի ակումբցիներ ՇՆՈՐՀԱՎՈՐ բոլորիդ ամանորը.2006-ը իմ համար նշանավորվեց նրանով,որ թեկուզ ոչ անձամբ,բայց ծանոթացա ձեզ հետ/հուսով եմ 2007 ին կծանոթանամ անձամբ/ . Բոլորիդ ցանկանում եմ 2007-ին առողջություն,երջանկություն, երազանքների իրականացում. Միշտ եղեք այդպիսին,ինչպիսին կաք.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:) :) :) :)

kiki
01.01.2007, 22:05
Չուկ, ինչի՞ ես տենց դաղալություն անում...ուզում եմ շնորհավորել քեզ, էն էլ անջատել ես...:(

sweet
01.01.2007, 22:47
Շնորհավորումեմ իմ` շաաաաաաաաաատ հարազատ “Դար ” ակւմբի բոլոր ;) անդամների Նոր Տարին: Ցանկանում եմ լիքը, լիքը առողջություն, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, և ամենալավն ու բարին, սիրելի ընկերներ…:) ;) :B

Մարիաննա
02.01.2007, 20:42
Շնորհավորում եմ բոլորիդ ամանորն ու սուրբ ծնունդը::)

Ծով
03.01.2007, 01:54
Լավ,Շնորհավոր…
Ժպտացե՛ք…:)

Լիաննա
06.01.2007, 02:11
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:)
Առողջություն, երջանկություն և մեծ սեր:)

Ուլուանա
07.01.2007, 11:44
Վերջապես ես էլ շնորհավորեմ։
Շնորհավորում եմ բոլորի, հատկապես մեր սիրելի ակումբցիների Նոր տարին ու Սուրբ ծնունդը։ Թող այս նոր տարին էլ ավելի հաջող լինի երկրագնդի բոլոր մարդկանց, մասնավորապես «Դար» ակումբի համար, թող ավելի շատանանք, ավելի բարիանանք, ավելի խելոքանանք, սիրենք միմյանց, և, որ շատ կարևոր է, ավելի հանդուրժող ու ներողամիտ լինենք միմյանց հանդեպ։ :) Թող բոլոր վեճերը, թյուրիմացություններն ու վիրավորանքները մնան հին տարում, և բոլորս միասին, իրար նկատամբ սիրով ու ջերմությամբ լցված՝ թևակոխենք նոր՝ 2007 թիվ։ :love

Նաև ուզում եմ առանձին շնորհավորել բոլոր զինվորների, հատկապես մեր ակումբցի ընկերների՝ Chuk-ի, Մասսագետի և Narinfinity-ի Նոր տարին, որոնք հիմա բանակում են և, հայտնի պատճառներով չեն կարող մեզ նման ուրախանալ ու տոնել Նոր տարին։ Նրանց էլ մաղթում եմ համբերություն, հույս ու հավատ, որ երբեք իրենց մենակ չզգան, թեկուզ հեռվից, բայց միշտ զգան մեր սերն ու ջերմությունը և չտխրեն։ Թող այս տարին նրանց համար արագ ու թեթև անցնի։ ;)

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։ :hands