PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը



Ozon
02.05.2009, 16:32
Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի օգտագործվող ռեսուրս է:Մաքուր և անվտանգ ջրի նկատմամբ մարդու կենսական պահանջը բացատրվում է բացարձակ ֆունկցիոնալ անփոխարինելիությամբ:Երկրագնդի ցամաքում ջրային պախարները չափազանց անհավասար են բաշխված ոչ միայն տարբեր աշխարհամասերում և երկրներում ,այլև շատ երկրների տարածքներում:Համաձայն որոշ գնահատականների ,զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից ,իսկ աշխարհի բնակչության 20 %-ը զգում է նրա անբավարարությունը:
Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկներում ,մեկ լիտր հում նավթի թոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է խահավետ գործարք::think

Ozon
02.05.2009, 16:37
Առաջին հայացքից երկրագնդի քաղցրահամ ջրերի պաշարները բավարար են թվում (ամբողջ ջրային ռեսուրսների 2.5 %) ,սակայն օգտագործման համար մատչելի ջրի քանակը ,ըստ տարբեր աղբյուրների կազմում է բոլոր քաղցրահամ ջրերի ընդամենը 0,003-0.016%-ը:

Surveyr
02.05.2009, 16:45
Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկներում ,մեկ լիտր հում նավթի թոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է խահավետ գործարք::think

Երևի թե շահավետը շատ մեղմ է ասված, ինձ թվում է էսօրվա պայմաններում, Պարսից ծոցի ավազանում, նման գործարք իրականացնողը վստահ կարող է իրեն հաջողակ գործարար համարել, ու թաքուն հրճվել, որ կարողացրել է հարիֆացնել գործընկերոջը /ջուր վաճառողին/:

Ամեն դեպքում համաձայն չեմ այն պնդմանը, որ մեկ լիտր ՀՈՒՄ նավթը մոտավորապես համարժեք է 1 լիտր ջրին / առավել ևս Պարսից ծոցի ավազանում/

Jarre
19.05.2009, 21:01
ՄԱԿ-ը լուրջ ուշադրություն է սկսել դարձնել մաքուր ջրի հիմնախնդրին։ Ահա նրանց պաշտոնական վեբ կայքի էջը այդ հարցի վերաբարյալ ռուսերեն լեզվով Вода Для Жизни (http://www.un.org/russian/waterforlifedecade/)

ministr
19.05.2009, 23:10
Ժողովուրդ, նոր ցուցատախտակներ են հայտնվել քաղաքում սև ֆոնի վրա գրված "Իսկ դուք մտածել եք , թե ինչ ջուր եք խմում" մակագրությամբ:
Ու ոչ մի բրենդ չի նշված: Հիմա սա ինչ ա, մտածեք ինչ ջուր եք խմում թե չէ վերջներդ սև գույննա? Էդքան փողով թող մի հատ համաքաղաքային ջրի ստուգումներ իրականացնեին, վերջիվերջո բնակչության շատ քիչ մասն է խմելու ջուր գնում:

Ի միջի այլոց "Մաքուր ջրից" ինչ որ համ եմ սկսել առնել: Էն որ ջուրը մի 5-6 օր մնումա պլաստիկի շշի մեջ ինչ անդուր համա գալիս... նման մի համ:

yerevanci
06.04.2011, 09:52
Զարմանալիա, որ նման թեման «անուշադրությանա» մատնվել, նամանավանդ մեր դարում, որ խմելու ջրի անբավարարության հետևանքով ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ են մահանում: Հայաստանը կարծես թե այդ խնդիրը չունի. մեր հանրապետությունում սառնորակ աղբյուրների հանդիպելը զարմանալի չէ, սակայն մեզ մոտ գերակա խնդիրը այդ ջուրը բնակչությանը հասցնելն է, որը, հավատացեք, ժամանակի խնդիր է: Բա ի՞նչ ասեն նրանք, որ մի կիսացամաք աղբյուր էլ չունեն, էհ, սա իմ համար ամենացավալի թեմաներից մեկնա, որովհետև ներկայիս դարում, տեսնելով, թե խելամիտ երկրները ինչպես են գնում դեպի «ջրային քաղաքականության», մեր հանրապետությունն աչքիցս ընկնումա: Հասարակ մի օրինակ, մեր հարևաններից մեկը՝ Թուրքիան, օգտագործլով իր աշխարհագրական դիրքի առավելությունները հարևան Սիրայի նկատմամբ (տեղադիրքով ավելի բարձր է), կարողանում է նրան թելադրել իր կանոնները ցանկացած հարցում միայն այն պատճառով, որ նա կարողանում է կառավարել Սիրիայի ջրային ռեսուրսները: Այժմ Թուրքիայի ողջ տարածքում պետական մասշտաբով իրականացվում են այսպես կոչված «ջրբռնման» գործընթացներ, փորվում են շատ մեծ խորությամբ հորեր և հասնում գետնաջրեին ու պոմպերով հանում դրանք, որի հետևանքով դեպի Սիրիա գետնաջրերի տեսքով գնացող ջրի քանակը կիսով չափ նավազել է: Մեկ այլ օրինակ Թուրքիայի կողմից այս դեպքում ուղղված ՀՀ-ին. Արաքս գետի վերին հոսանքներում կառուցվում են խոշոր ջրամբարներ, որոնք Արաքսի ջուրը պետք է պահեն Թուրքիայի տարածքում: Մեր մեկ այլ հարևանը՝ Ադրբեջանը սկսել է նոր ջրամբարի կառուցումը Նախիջևանում՝ Արաքս գետի վրա, որը ևս ՀՀ-ին մեծ վնաս կհասցնի հատկապես հարավային թևի համար:
Եվ այսքանից հետո մենք այսպես ասած նվիրում ենք այդքան թանկ ջուրը մեր հարևաններին, քանի որ տարածաշրջանի գետերի զգալի մասը ձևավորվում է մեր հանրապետության տարածքում և ապա նոր հոսում հարևան երկրներ:

Ձայնալար
06.07.2011, 16:07
Երեւանը կարող է զրկվել 35% խմելու ջրից

Աբովյանի երկաթահանքի շահագործումն ավելի վտանգավոր է, քան Հրազդանինը: «Էկոլուրին» ասել է երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Ըստ նրա` Հրազդանի հանքավայրում երկաթը մակերեսին է, իսկ Աբովյանի դեպքում հանքը գտնվում է ջրերի տակ: «Մեր խմելու ջուրը կփչացնեն, նոր կհասնեն իրենց հանքին»,- ասում է Ռուբեն Յադոյանը:

Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի հանքավայրերի շահագործման կոնցեսիոն իրավունքը ձեռք է բերել «Fortune Oil» ընկերությունը:
Այն, որ Աբովյանի հանքավայրի շահագործումն ավելի մեծ ռիսկեր է պարունակում, դա դեռ չի նշանակում, որ Հրազդանում խնդիրներ չեն լինի:

«Հրազդանի երկաթահանքը եթե շահագործեն, քաղցրահամ ջրերի Արզաքանի խումբը, որտեղից Երեւանը մեծ քանակությամբ ջուր է ստանում, շարքից դուրս կգա»,-ասաց Ռուբեն Յադոյանը:

Մասնագետը զարմանում է այն անփութության վրա, որը ցուցաբերվում է մեր ընդերքի նկատմամբ: «Ես նրանց եկողներից մի քանիսի հետ հանդիպել եմ եւ ասել, որ դուք եւ գործիքներ շատ ունեք, լավ տեխնոլոգիա, փող ունեք, բայց իմ երկիրը ես գիտեմ, ոչ թե դուք: Ոչ մեկը մեր ցավը չի տանի, ոչ մեկի պետքը չի մեր ցավը, նրանք իրենց շահին են վազելու»,- ասաց Ռուբեն Յադոյանը:

Եթե մասնագետների գնահատականներով Հրազդանի երկաթահանքի շահագործման ժամանակ անպիտան կդառնա Արզաքանի խմելու ջրերի խումբը, որից Երեւանը վերցնում է մոտ 10% խմելու ջուր, ապա Աբովյանի (Կապուտանի) հանքավայրի շահագործման դեպքում, ըստ, Յադոյանի, կապականվի Մայակովսկու խումբը, որը Երեւանին մատակարարում է մոտ 25% խմելու ջուր: Այսինքն` ՀՀ տնտեսության զարգացման համար ռազմավարական առաջնահերթություն համարվող հանքարդյունադերության շնորհիվ մայրաքաղաքը կզրկվի իր խմելու ջրի 35%-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է խմելու ջուր արտահանել արաբական երկրներ: Բայց մասնագետները ահազանգում են, որ մի օր Հայաստանը նույնպես կկանգնի խմելու ջուր արտերկրից ներկրելու փաստի առաջ:

http://www.a1plus.am/am/social/2011/07/6/ruben-yadoyan

Sophie
06.07.2011, 19:26
իսկ վաճառվող ջրերն իսկապե՞ս մաքուր են:think, ո՞նց կարելի է հաստատ իմանալ: Օրինակ հնարավոր է տնային պայմաններում ինչ որ ստուգում անցկացնել: Նենց չեմ ուզում խաբված լինել: