PDA

Դիտել ողջ տարբերակը : Պայմանագիր համալսարանի հետ



One_Way_Ticket
01.05.2009, 15:17
Ես անցյալ տարի ասպիրանտուրա ընդունվելուց Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հետ կնքել եմ պայմանագիր, որի մեջ առկա է այսպիսի կետ։
Ուսումն ավարտելուց հետո ես պետք է 3 տարի աշխատեմ համալսարանում։ Եթե հրաժարվում եմ առաջարկվող աշխատանքից, պետք է հատուցեմ իմ ուսման վրա ծախսված գումարը։

Հարցերս հետևյալն են․
1) Արդյոք այդ կետի առկայությունը չի՞ հակասում հիմնադիր օրենքներին։ Ասենք, աշխատանքային օրենսգրքի հիմնադրույթներից է կամայական ձևի հարկադիր աշխատանքի արգելումը։
2) Եթե աշխատում եմ ասենք 1 տարի ու էլ չեմ ուզում աշխատել, էլի պիտի ամբողջ գումարը հատուցեմ, թե՞ երկու երրորդը։
3) Ի՞նչ կարելի է հասկանալ "ուսումն ավարտել" բառակապացության տակ։ Եթե ինչ-որ պահի պայմանագիրը խզում եմ (պայմանագրում կետ կա, ըստ որի ես դա իրավունք ունեմ անել), համարվում է, որ ուսումն ավարտել եմ, թե՞ ոչ։

Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։

REAL_ist
01.05.2009, 15:48
1. Այստեղ խոսք չի կարող գնալ հարկադիր աշխատանքի մասին: Պայմանագիր ես կնքել քո կամքով` ստանձնելով ապագայում աշխատելու պարտականությունը, և համաձայնվել ես պարտականությունների չկատարման համար ուսման ծախսերը հատուցել:
2. Եթե հատուկ բան սահմանված չի պայմանագրով, ապա 3 տարի չաշխատելու դեպքում պետքա ծախսերը հատուցես, անկախ նրանից 1 տարի ես արդեն աշխատել, թե 2:
3. Ուսման ավարտը պետքա մեկնաբանվի որպես ուսումնական ողջ պրոցեսի ավարտ` ուսումը ավարտելը վկայակոչող համապատասխան փաստաթուղթ(դիպլոմ) ստանալով:

ամեն դեպքում պայմանագրին ծանոթ չեմ, վերը շարադրվածը իմ սուբյեկտիվ մեկնաբանություննա իրավիճակի, հնարավորա նաև համալսարանի կանոնակարգով ուրիշ կարգ սահմանված լինի: Խորհուրդ կտամ հենց համալսարանի համապատասխան աշխատողներից կարգը իմանաս;)