PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամուսնալուծություն



Chuk
30.04.2009, 21:28
Ակումբի իրավաբաններին խնդրում ու առաջարկում եմ այս թեմայում հնարավորինս շատ ինֆորմացիա գրել առաջարկված խնդրի մասին:

Մասնավորապես.
1. Ինչպե՞ս է պետք սկսել ամուսնալուծության գործընթացը, որտե՞ղ դիմել, ինչի՞ց սկսել:
2. Ո՞ր դեպքերում է այս հարցը լուծվում դատական կարգով, ո՞ր դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:
3. Եթե ամուսիններից մեկը ցանկանում է ամուսնալուծվել, իսկ մյուսը կտրականապես դեմ է դրան, ապա ինչպե՞ս է լուծվում այս հարցը, կողմերից յուրաքանչյուրը ինչ արգումենտներ կարող է բերել, որպեսզի դատարանն իր օգտին որոշում կայացնի:
4. Եթե ամուսիններն ունեն անչափահաս երեխաներ, ապա այս հարցը ոնց է լուծվում, ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը որոշում, թե զավակներն ում խնամակալությանը պիտի հանձնվեն:
5. Եթե սեփական գույքը ընդհանուր է, ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում, ապա ինչպե՞ս է կատարվում այդ գույքի բաժանումը: Ինչպես է հարցը վճռվում, եթե գույքը կողմերից մեկին է հասել ժառանգական ճանապարհով:

Եվ ընդհանրապես առաջարկում եմ այստեղ քննարկել թեմային վերաբերվող այլ հարցեր:

Rhayader
01.05.2009, 10:47
«Մեզ երեխան էլ չկապեց»


Հոգեբանի կարծիքով, ամուսինները շատ դեպքերում բաժանվում են, քանի որ մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ չեն ունենում եւ իրար լավ չեն ճանաչում:

«Երբ ամուսնացանք, երկուսս էլ շատ սիրում էինք իրար: Համատեղ կյանքի առաջին տարին շատ լավ, շատ խաղաղ անցավ, բայց մեկ տարի անց՝ երեխայի լույս աշխարհ գալու հետ մեկտեղ, ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Թվում էր, թե պետք է հակառակը լիներ, երեխան պետք է նորություն հաղորդեր հարաբերություններին, բայց մեր պարագայում այդպես չեղավ: Կենցաղային խնդիրներն այնքան շատացան, որ զգացմունքներից այլեւս ոչինչ չմնաց»,- մեզ հետ զրույցում ասաց 23-ամյա Լիլիթը: Նա արդեն 8 ամիս է՝ ամուսնալուծված է եւ 2 տարեկան դստեր հետ ապրում է ծնողների տանը: Լիլիթի ներկայացմամբ՝ նոր ընտանիք կազմելու մասին չի էլ մտածում:

28-ամյա Հայկն էլ ամուսնալուծվել է երկու տարի առաջ: Չորսամյա դստերն ու երեքամյա որդուն տեսնում է շաբաթը 2 անգամ: Երկրորդ անգամ ամուսնանալու մասին դեռ չի մտածում. «Առաջին ամուսնությունից ունեցածս հիասթափությունն այնքան մեծ է, որ երկրորդ անգամ նման քայլ անելու մասին դեռ ի վիճակի չեմ մտածել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա:

33-ամյա Հասմիկն էլ, իմանալով ամուսնու դավաճանության մասին, առանց երկմտելու վերցրել է 10-ամյա որդուն եւ հեռացել. «Ամեն ինչի հետ գուցե հաշտվեի, ամեն ինչ կարող էի ներել, բայց ոչ դավաճանությունը»:

Վերջին տարիներին Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ աճել է. այդ մասին փաստում է նաեւ ազգային վիճծառայությունը: Ըստ վիճակագրական տվյալների, այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում հանրապետությունում ամուսնալուծվել է 2195 զույգ, իսկ անցյալ տարվա միայն վերջին 5 ամիսներին գրանցվել է 1341 ամուսնալուծություն, մինչդեռ ողջ 2006-ի ընթացքում բաժանվել է 1398 զույգ:

«Առավոտի» հետ զրույցում հոգեբան Նարե Գրիգորյանն ամուսնալուծությունների աճը պայմանավորեց անցումային ժամանակաշրջանով. «Մեր հասարակությունը ճգնաժամային վիճակում է, այժմ մենք գտնվում ենք 2 տարբեր մշակույթների՝ հնի ու նորի՝ հայկականի եւ արեւմտյանի արանքում: Իսկ դրանից բխում են մի շարք խնդիրներ, որոնք էլ հիմնականում ամուսնալուծությունների պատճառ են դառնում: Ամենաառաջնային եւ, թերեւս, ամենամեծ խնդիրը մեր հասարակությունում սեռական դաստիարակության բացակայությունն է եւ միաժամանակ արեւմուտքից արագ ներխուժող սեռական ազատությունը: Հին կարծրատիպերը շարունակում են գոյություն ունենալ եւ ճնշել, իսկ նորին հետեւողներն էլ հաճախ մյուս ծայրահեղության մեջ են հայտնվում»:

Ըստ հոգեբանի՝ մեր հասարակությունը չի ընդունում մինչամուսնական սեռական հարաբերությունները, ինչի հետեւանքով էլ այդքան տարածված են ամուսնական դավաճանությունները. «Անհատներն, ունենալով տարբեր գիտելիքներ, տարբեր կուլտուրաներ սեռական կյանքի վերաբերյալ, առանց միմյանց այդ առումով ճանաչելու եւ փորձ ունենալու, մտնում են ամուսնական կյանք եւ հենց այստեղից էլ սկսվում են ընտանեկան խնդիրները: Ամուսնալուծությունների պատճառ է դառնում նաեւ այն, որ հասարակությունն, անընդհատ ճնշում գործադրելով երիտասարդների վրա, միեւնույն ժամանակ չի կարողանում ձեւավորել հասուն մարդ, անհատ, ով կարող է պատասխանատվություն կրել, կարող է ընդունել դիմացինին, հանդուրժող լինել»:

Այսօր Հայաստանում գործող աշխարհիկ օրենքի համաձայն, ամուսնալուծության գործընթացը բավականին հեշտ է. անհրաժեշտ է միայն ամուսնալուծվողների փոխհամաձայնությունը: Սակայն այս նախապայմանը բավական չէ պսակի լուծարման եկեղեցական կանոններում: Այս առնչությամբ, Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երբ Աստված Ադամին ստեղծելուց հետո ստեղծեց Եվային, ասաց, որ սա այժմ ոսկորն է իր ոսկորից եւ մարմինն է իր մարմնից: Եվ սա պիտի կոչվի կին, քանզի իր տղամարդու կողից ստեղծվեց: Եվ այն, ինչ որ Աստված միացրեց՝ մարդը թող չբաժանի: Հետագայում, մեղքի աշխարհ գալու հետ մեկտեղ, աշխարհ եկան նաեւ դրա հետեւանքները եւ ինչ-ինչ պատճառներով ամուսնալուծությունը դարձավ անխուսափելի երեւույթ»:

Այժմ Հայ առաքելական եկեղեցին որոշակի նախապայմաններ է սահմանել ամուսնալուծությունների համար: Դրանք են՝ ամուսնական դավաճանությունները, ամուսիններից մեկի մահը, յոթ տարի անհայտ գտնվելը, որոշակի հիվանդությունները, ամուսիններից մեկի դավանափոխ լինելու հանգամանքը: Քահանայի խոսքերով՝ մահվան պարագայում տղամարդը եւ կինն այլեւս ազատ են երկրորդ անգամ ամուսնանալու:

ԱՐԵՎԻԿ ՉԱՓԱՐՅԱՆ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակ.4-րդ կուրս
Աղբյուրը (http://new.aravot.am/am/articles/society/50473/view)

Rhayader
01.05.2009, 11:13
գ լ ու խ 6.

ամուսնության դադարումը
Հոդված 31. Ամուսնության դադարումը ամուսինների կենդանության օրոք
Ամուսինների կենդանության օրոք ամուսնությունը կարող է դադարել ապահարզանի միջոցով` ամուսիններից մեկի կամ երկուսի դիմումի համաձայն: Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության գործ հարուցելու կնոջ հղիության ժամանակ և երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Հոդված 32. Ամուսնալուծության կարգը
Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, իսկ սույն օրենսգրքի 38 և 39 հոդվածներով նախատեսված դեպքերում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

Հոդված 33. Ամուսնալուծությունը դատական կարգով
Ամուսնալուծության վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցային վարույթի կարգով: Դատարանը միջոցներ է ձեռնարկում ամուսիններին հաշտեցնելու համար: Դատարանը իրավասու է, հետաձգելով գործի քննությունը, ժամկետ նշանակել ամուսինների հաշտվելու համար: Այդ ժամկետը չպետք է անցնի վեց ամսից: Ամուսնությունը լուծվում է, եթե դատարանը կպարզի, որ ամուսինների հետագա համատեղ կյանքը և ընտանիքի պահպանումը անհնարին են դարձել: ամուսնալուծության մասին վճիռ կայացնելիս դատարանը անհրաժեշտ դեպքերում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու անչափահաս երեխաների և անաշխատունակ ամուսնու շահերը:

Հոդված 34. Երեխաների դաստիարակության վերաբերյալ վեճի լուծումը
Երբ ամուսինների միջև վեճ է ծագում, թե նրանցից ում մոտ պետք է ապրեն երեխաները ամուսնալուծությունից հետո և ինչ չափով պետք է միջոցներ վճարվեն երեխաների ապրուստի համար, դատարանը պարտավոր է ամուսնալուծության վերաբերյալ գործի լուծման հետ միաժամանակ որոշել, թե ծնողներից որի մոտ և երեխաներից ով է մնալու, ինչպես նաև որ ծնողից և ինչ չափով է երեխաներին պահելու համար ալիմենտ գանձվելու:

Հոդված 35. Ամուսնու համար ապրուստի միջոց բռնագանձելը
Մյուս ամուսնուց ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունեցող ամուսնու խնդրանքով դատարանը պարտավոր է ամուսնալուծության վերաբերյալ գործի լուծման հետ միաժամանակ որոշել մյուս ամուսնուց բռնագանձման ենթակա ապրուստի միջոցի չափը:

Հոդված 36. Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության բաժանումը
Ամուսինների կամ նրանցից մեկի խնդրանքով դատարանը պարտավոր է ամուսնալուծության վերաբերյալ գործի լուծման հետ միաժամանակ բաժանել ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը: եթե նման բաժանումը շոշափում է երրորդ անձանց իրավունքները, ապա գույքի բաժանման վերաբերյալ վեճը ամուսնալուծության գործի հետ միաժամանակ լուծվել չի կարող:

Հոդված 37. Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա ամուսիններից գանձվող պետական տուրքը
Ամուսնալուծության վերաբերյալ վճիռ կայացնելիս դատարանը որոշում է պետական տուրքի չափը` հարյուր դրամից մինչև երկու հարյուր դրամ, որը ենթակա է վճարման ամուսինների մեկի կամ երկու ամուսինների կողմից, եթե երկու ամուսինները գտնվում են առաջին ամուսնության մեջ, իսկ եթե ամուսիններից մեկը գտնվում է կրկնակ ամուսնության մեջ, պետական տուրքի չափը դատարանը որոշում է երկու հարյուրից մինչև երեք հարյուր դրամի չափով, որը ենթակա է վճարման ամուսինների մեկի կամ երկու ամուսինների կողմից` ամուսնալուծության մասին նրանց վկայական տալու ժամանակ: եթե դատարանն անհրաժեշտ է գտնում տուրքը բռնագանձել երկու ամուսիններից, ապա որոշում է նրանցից յուրաքանչյուրի կողմից վճարման ենթակա չափը:

Հոդված 39. Ամուսնու միակողմանի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնալուծությունը կատարվում է նաև ամուսիններից մեկի միակողմանի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը` օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող. օրենքով սահմանված կարգով անգործունակ է ճանաչվել հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով. հանցանք կատարելու համար դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով: Ալիմենտի, գույքի բաժանության կամ երեխաների վերաբերյալ վեճ լինելու դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատարանի միջոցով: Այդպիսի դեպքերում ամուսնալուծությունը գրանցելու համար դիմող ամուսնուց պետական տուրք է գանձվում հինգ դրամի չափով:

Հոդված 40. Ամուսնությունը դադարելու ժամանակը
Ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից:

Հոդված 41. Ամուսնու ազգանվան փոփոխումը ամուսնալուծության դեպքում
Ամուսնանալիս իր ազգանունը այլ ազգանունով փոխած ամուսինը իրավունք ունի ամուսնալուծությունից հետո ևս կոչվելու այդ ազգանունով կամ ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից գրանցելիս նրա պահանջով նրան տրվում է մինչամուսնական ազգանունը:

Հոդված 42. Ամուսնության վերականգնումը մեռած հայտարարված ամուսնու հայտնվելու դեպքում
Օրենքով սահմանված կարգով մեռած հայտարարված ամուսնու հայտնվելու և նրան մեռած հայտարարելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացվելու դեպքում ամուսնությունը համարվում է վերականգնված, եթե մյուս ամուսինը նորից չի ամուսնացել:

Հոդված 43. Ամուսնության վերականգնումը անհայտ բացակայող ճանաչված ամուսնու հայտնվելու դեպքում
Երբ հայտնվում է ամուսինը, որը օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող է ճանաչված, եթե այդ հիման վրա ամուսնալուծությունը կատարված է եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կամ դատարանի միջոցով, և վերացվել է նրան անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը, ապա ամուսնությունը կարող է վերականգնվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից` ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:

Այն դեպքերում, երբ ամուսնալուծությունը կատարվել է դատարանի կողմից, ապա դատարանը ամուսինների դիմումի հիման վրա վերացնում է ամուսնալուծության վերաբերյալ վճիռը: ամուսնությունը չի կարող վերականգնվել, եթե անհայտ բացակայող ճանաչված անձի ամուսինը ամուսնացել է մեկ ուրիշի հետ:

Աղբյուրը (http://arlis.am/DocumentView.aspx?DocID=12)

REAL_ist
01.05.2009, 12:33
Rhayader, չգործող օրենսգրքի հոդվածներն ես գրել;)

1. Ինչպե՞ս է պետք սկսել ամուսնալուծության գործընթացը, որտե՞ղ դիմել, ինչի՞ց սկսել:

Եթե ամուսնալուծությունը պետքա ՔԿԱԳ մարմիններում կատարվի, դիմում եք այդ մարմնին, այնտեղ մանրամասները ներկայացնում են, ինչ փաստաթղթեր պետքա ներկայացնենք, ինչ ժամկետներ կան և այլն: Այն դեպքերում, երբ դատական կարգով, վարձում եք պաշտպան ու պատրաստվում դատաքննությանը:


ՀՀ Ընտանեկան Օրենսգիրք

Գ Լ ՈՒ Խ 4

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ



Հոդված 13. Ամուսնության դադարման հիմքերը

1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։

2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:


Հոդված 14. Ամուսնալուծության կարգը

Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

2. Ո՞ր դեպքերում է այս հարցը լուծվում դատական կարգով, ո՞ր դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:


Հոդված 15. Ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում

1. Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:

2. Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝

ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

3. Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց` սույն օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:


Հոդված 16. Ամուսնալուծությունը դատական կարգով

1. Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

2. Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ:

Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

3. Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում:

3. Եթե ամուսիններից մեկը ցանկանում է ամուսնալուծվել, իսկ մյուսը կտրականապես դեմ է դրան, ապա ինչպե՞ս է լուծվում այս հարցը, կողմերից յուրաքանչյուրը ինչ արգումենտներ կարող է բերել, որպեսզի դատարանն իր օգտին որոշում կայացնի:

16 հոդվածի 2 մասից հետևում է, որ ամուսիններից մեկի պահանջը բավարարա ամուսնալուծվելու համար, սակայն դատարանը պրակտիկայում հաճախ կիրառում է ամուսիններին հաշտեցնելու համար ժամկետ տրամադրելը: Այսինքն եթե ամուսինը պնդումա ամուսնալուծվելու համար, դա արդեն բավարար արգումենտա ամուսնալուծվելու համար:

4. Եթե ամուսիններն ունեն անչափահաս երեխաներ, ապա այս հարցը ոնց է լուծվում, ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը որոշում, թե զավակներն ում խնամակալությանը պիտի հանձնվեն:

Դատարանը որոշում է, թե ծնողներից ում հետ պեքտա ապրի երեխան հաշվի առնելով տարբեր հանգամանքներ` երեխայի կապվածությունը ծնողի հետ, ծնողոների նյութական վիճակը, երեխայի համար առավել նպատսավոր ապրելու պայմանները և այլն: Ծնողները պահպանում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, եթե իհարկե դատարանը չի սահմանափակում կամ զրկում ծնողական իրավունքներից: Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացմանն է վերաբերվում 54-դ հոդվածը`

Հոդված 54. Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը

1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։

2. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։ Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։

4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից։ Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում։ Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով։

Վեճերի քննարկման կարգը սահմանվում է 17-րդ հոդվածով`

Հոդված 17. Ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերի քննարկման կարգը

1. Դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։

2. Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.

բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.

գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.

դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։

3. Եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, ապա դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ։

5. Եթե սեփական գույքը ընդհանուր է, ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում, ապա ինչպե՞ս է կատարվում այդ գույքի բաժանումը: Ինչպես է հարցը վճռվում, եթե գույքը կողմերից մեկին է հասել ժառանգական ճանապարհով:

Եթե առկա է ամուսնական պայմանագիր, ապա դատարանը կատարում է գույքի բաժանում դրանում նախատեսված պայմաններով: Ամուսնական պայմանագրի բացակայության դեպքում հարցը լուծվում է քաղաքացիական օրենսգրքի համաձայն, որի 201 հոդվածով սահմանվում է`


ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
Հոդված 201. Ամուսինների ընդհանուր սեփականությունը

1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

3. Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

4. Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

5. Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:

Ամուսինները ընդհանուր համատեղ գույքը բաժանման կանոնները հետևյալն են`

Հոդված 199. Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը և դրանից բաժին առանձնացնելը

1. Համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

2. Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

3. Ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են սույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:


Հուսով եմ պարզ ներկայացրեցի:)

Rhayader
01.05.2009, 12:40
Չի բացառվում: Ավելի մանրամասն կգրե՞ս: Ասենք, կինն ուզում է բաժանվել, ամուսինը՝ ոչ: Կան անչափահաս երեխաներ: Երկուսն էլ հիմիկվա դրությամբ աշխատում են:
Ինչպե՞ս կարելի է անել, որ կինը պահպանի երեխաներին, կամ հակառակը՝ երեխաները մնան ամուսնու մոտ:

REAL_ist
01.05.2009, 12:51
Օրենքում չկա ծնողներից մեկի առավելության մասին դրույթ, բայց պրակտիկայում, եթե երկու ծնողն էլ աշխատում են, երկուսն էլ ապահովված են բնակարոնով, մայրը անբարոյական վարքագիծ չունի, հիմքեր չկա մոր ծնողական իրավունքները սահամանափակելու կամ դրանցից զրկելու, ապա 99 տոկոս դեպքերում դատարանը երեխային թողնումա մոր մոտ, հաշվի առնելով, որ մոր դերը երեխայի դաստիարակման գործում ավելի շատա, բայց ամեն դեպքում հայրը ինչպես նշեցի արդեն չի զրկվում երեխային անձամբ դաստիարակելու իրավունքից և դրա իրականացման մեխանիզմը 54-րդ հոդվածով է սահմանվում: Իսկ թե ով է ուզում ամուսնալուծվել սկզբունքորեն ոչ մի նշանակություն չունի:

Rhayader
01.05.2009, 13:00
Օրենքում չկա ծնողներից մեկի առավելության մասին դրույթ, բայց պրակտիկայում, եթե երկու ծնողն էլ աշխատում են, երկուսն էլ ապահովված են բնակարոնով, մայրը անբարոյական վարքագիծ չունի, հիմքեր չկա մոր ծնողական իրավունքները սահամանափակելու կամ դրանցից զրկելու, ապա 99 տոկոս դեպքերում դատարանը երեխային թողնումա մոր մոտ, հաշվի առնելով, որ մոր դերը երեխայի դաստիարակման գործում ավելի շատա, բայց ամեն դեպքում հայրը ինչպես նշեցի արդեն չի զրկվում երեխային անձամբ դաստիարակելու իրավունքից և դրա իրականացման մեխանիզմը 54-րդ հոդվածով է սահմանվում: Իսկ թե ով է ուզում ամուսնալուծվել սկզբունքորեն ոչ մի նշանակություն չունի:

Ենթադրենք, հայրն ընտանիքում բռնություն ա կիրառում ու անհավասարակշիռ հոգեբանության տեր մարդ ա: Բացի դրանից, ունի սուիցիդալ հակումներ:

Մի կողմի պահանջելու դեպքում իրականացվում ա դատական գործընթաց: Կասե՞ս, կոնկրետ ինչ հարցեր են քննվում, ինչպես է այդ ամենն իրականացվում ու ինչեր կարող են խաղարկվել, ինչում է կայանում հաղթելն ու ինչպես կարող է հաղթել կողմերից մեկը: Մոտավորապես ի՞նչ ֆինանսական ծախսերի մասին է գնում խոսքը (ի նկատի ունեմ հենց բուն դատական ծախսերը):

REAL_ist
01.05.2009, 13:17
Ենթադրենք, հայրն ընտանիքում բռնություն ա կիրառում ու անհավասարակշիռ հոգեբանության տեր մարդ ա: Բացի դրանից, ունի սուիցիդալ հակումներ:
նշածդ հանգամանքները կարող են դատարան ներկայացվել որպես ծնողական իրավունքներից զրկելու հիմք

Հոդված 59. Ծնողական իրավունքներից զրկելը


Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝
ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց.
բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.
գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.
դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը.
ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.
զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։



Մի կողմի պահանջելու դեպքում իրականացվում ա դատական գործընթաց: Կասե՞ս, կոնկրետ ինչ հարցեր են քննվում, ինչպես է այդ ամենն իրականացվում ու ինչեր կարող են խաղարկվել, ինչում է կայանում հաղթելն ու ինչպես կարող է հաղթել կողմերից մեկը: Մոտավորապես ի՞նչ ֆինանսական ծախսերի մասին է գնում խոսքը (ի նկատի ունեմ հենց բուն դատական ծախսերը):
Կողմերից մեկը ներկայացնում է հայցադիմում, որում նշում են պահանջները, հանգամանքները որոնց վրա դրանք հիմնված են, հայցապահանջին վերաբերվող ապացույցները և այլն: Պատասխանողը իր հերթին ներկայացնում է հայցադիմումի պատասխան, ինչպես նաև իրավունք ունի հակընդեմ հայց հարուցելու: Դատարանը լսելով կողմերի փաստարկները գնահատում է ներկայացված ապացույցները, ուսումնասիրում է հանգամանքները և դրանց հիման վրա կայանցում է վճիռ: Դատարանը նաև որոշում է դատական ծախսերի բաշխման հարցը: Ավելի մանրամասն քաղաքացիական դատավարության կանոններին ծանոթանալու համար կարող եմ գրականություն խորհուրդ տալ;) կոնկրետ ընտանեկան գործերով դատաքննության մանրամասներին տեղյակ չեմ, քանի որ ընտանեկան իրավունքը իմ նեղ մասնագիտացումը չի, նման հարցերի պատասխանը կարող ես ստանալ ընտանեկան վեճերով զբաղվող մասնագետներից:

Արշակ
26.05.2009, 16:49
Կա սենց դեպք.
Կինը ուզում է ամուսնալուծվել ու տեղափոխվել արտասահմանում գտնվող հարազատների մոտ։
Հնարավո՞ր է արդյոք ամուսնալուծության դիմում ներկայացնել ու ամուսնալուծվել արդեն արտասահմանում գտնվելով։ Եթե այո, ապա ի՞նչ պրոբլեմներ կարող են առաջանալ։ Մե՞ծ քաշքշուք է նման բան անելը։ Իսկ մինչև գնալն ամուսնալուծվելու դեպքու՞մ։
Իրավիճակն այսպիսին է. ընդհանուր գույք արանձնապես չկա, ամուսինը կտրականապես դեմ է ամուսնալուծությանը (ընդհուպ մինչև բռնությամբ արգելելը)։
Երեխաներ չունեն, բայց կինը հղի է։

Ի՞նչ խորհուրդ կտան մեր իրավաբանները։
Նախորոք շնորհակալություն։

REAL_ist
26.05.2009, 17:45
Ինչպես վերևում մեջբերածս օրենքի բովանդակությունից է հետևում, ամուսնալուծությունը առանց փոխադարձ համաձայնության կարող է կատարվել միայն դատական կարգով, բացառությամբ 15 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Եթե տվյալ դեպքում համաձայնություն ձեռք բերվի կամ նշածս հոդվածի բացառություններն են առկա, ապա ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում կատարելը կարող է իրականցվել նաև արտասահմանում ՀՀ Հյուպատոսության կամ Դեսպտանատան հյուպատոսական բաժնի միջոցով, որը իրականացնում է ընդունող պետության տարածքում իր քաղաքացիների քաղացիական կացության ակտերի գրանցումը: Հակառակ դեպքում ամուսնալուծությունը պետք է իրականցի դատական կարգով, ինչը արտասահմանից բնականաբար անհնար է դառնում: Ուստի խորհուրդ եմ տալիս մինչև գնալը դիմել դատարան ամուսնալուծության պահանջով` ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն: