PDA

Դիտել ողջ տարբերակը : Համահայկական պրոյեկտ`պատմական խաղ



TigranTheGreat
29.04.2009, 11:11
Հայտարարություն

Փնտրում եմ իրոք հայրենասեր երիտասարդների, որոնք իրենց մասնագիտական գիտելիքները ցանկանում են ներդնել մի նախագծում, որը ոչ միայն կբարձրացնի երկրի միջազգային համբավը, այլև կնպաստի ՀԱՅՈՑ ազգի համաշխարհային ճանաչմանը, և խթան կհանդիսանա հայապահպանությանը, ինչպես նաև պետությանը ֆինանսական խոշոր եկամուտներ կբերի:
Հաշվի առնելով ինֆորմացիայի տարածման առավել արդիական ձևը` տեղեկատվական տեխնոլոգիաները, առաջարկում եմ ստեծել ստրատեգիական համակարգչային խաղ RTS:
“Տիգրան Մեծ” նախագծի հիմնական նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանը, նրա փառավոր անցյալի մասին պատմել ամբողջ աշխարհին: “Տիգրան Մեծ” խաղում նշվելու են Ծովից Ծով Հայաստանի տարածքներն ու Հայոց բանակի արիությունն ու հզորությունը: Խաղի թողարկումից հետո աշխարհի ցանկացած կետում բոլորը կիմանան Հայասա երկրի մասին:

Արդեն հանդիպել եմ շատերի (Աշոտ Գրիգորյանի - Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական վարչության պետ, Նորայր Ստեփանյան - սփյուռքի նախարարության տեղեկատվական տեխնոլեգիաների վարչության պետ, 3D MNU մոդելավորողների միության նախագահ – Գուրգեն Պարոնյանի և այլ` պրոյեկտով հետաքրքրված լուրջ անձանց) հետ , և ունեմ որոշակի սխեմա (բիզնես պլան), սեփական միջոցներով (ընկերներիս աջակցությամբ) հավաքված որոշ տեղեկություններ և ինչ-ինչ միջոցներ, սակայն մեզ անհրաժեշտ է նաև այլ աջակցություն:
Պետք են մարդիք, որոնք իրենց ազատ ժամանակը չեն ապսոսա այդ համահայկական նախագծին նվիրել:

Հարգանքներով`
Տիգրան Սարգսյան

Isq: 198970214
Skype: tigrsark
e-mail` [email protected]
forums: www. tigranthegreat.mybb.ru, www.tigr.forum2x2.ru

Lion
29.04.2009, 18:55
Ավելրոդ էլ է ասել, որ ես մասնակցում եմ: Բայց միայն մի պայմանով, եթե հստակ ծրագիր ու ֆինանսավորման միջոցներ լինեն...

Սամվել
29.04.2009, 19:00
Պետքա կարգին վիզ դնել.. գռաֆիկայի վրա ու հետաքրքրության... թե չէ շուկա դուրս գալտ շա՜՜՜՜՜՜տ դժվարա...

Դե իսկ եթե դուրս չեկավ շուկա... Հայաստանից դուրս մենակ երևի հայերը իրա մասին կիմանան ու մի 3-4 ամիս հետո չեն էլ հիշի...

Սա ես ասում եմ որպես վաստակավոր գեյմեռ :))

Անկախ ամեն ինչից հաջողություն եմ մաղթում ձեր մտահաղացմանը :)

Lion
29.04.2009, 19:03
Ապրես: Իսկ ես, որպես մի մարդ, որը մեծ ավանդ է ներդրել վերջին Տոտալ Վառի Հայկական ֆրակցիայի կազմակերպման գործում, այնուհանդերձ կարող եմ ասել, որ... մինչև գործի մեջ կարգին փող չեղավ, գործը առաջ չի գնա...

Արիացի
29.04.2009, 19:12
Ես էլ հաճույքով կմասնակցեմ: Կցանկանայի ավելի կոնկրետ ծանոթանալ նախագծի հետ: Եթե դժվար չի էստեղ տեղադրեք թե ինչ պլաններ կան ու ամենակարևորը` միջոցներ բավականացնելու են, թե ոչ:

TigranTheGreat
25.05.2009, 14:30
Ավելրոդ էլ է ասել, որ ես մասնակցում եմ: Բայց միայն մի պայմանով, եթե հստակ ծրագիր ու ֆինանսավորման միջոցներ լինեն...

Անչափ շնորհակալ եմ բոլորիդ հետքրքրություն ցուցաբերելու համար: Եթե միտքս հասել և դուր է եկել ՁԵԶ, ապա իմ չարչարանքներն ապարդյուն չեն:
Ինչ վերաբերվում է ֆինանսավորմանն ու հովանավորությանը, հարցին հարցով պատասխանեմ` իսկ ըստ քեզ, ՈՐՔԱՆ դրամ է հարկավոր, այս գլոբալ պրոյեկտը սկսելու (ավարտի մասով չեմ անհանգստանում, քանի որ ՀԱՄՈԶՎԱԾ եմ`մի քանի խոշոր ներդրողներից հետո. մեր բյուջեն ահռելի կերպով կաճի. Սկիզբն է դժվար) համար: Եթե կարող եք գրել խաղի ստեղծման վրա կատարվելիք ծաղսերն ու մոտավոր թվեր ներկայացնել ինձ, շնորհակալ կլինեմ: Օգնելու համար մեջբերեմ իմ բիզնես պլանից անհրաժեշտ կադրերի ցուցակը`
"Առաջին փուլում մեզ անհրաժեշտ է շուկայագետ, որ ուսումնասիրի համակարգչային խաղերի շուկան, պարզի այսօր շուկայում տեղ գտած խաղերից լավագույները, նրանց դրական և բացասական կողմերը, մարդկանց արձագանքները այդ խաղերի մասին, ընդհանրապես այդ ապրանքատեսակի պահանջարկը Հայկական շուկայում և արտասահմանում…

Պատմաբանը մեզ մանրամասն կծանոթացնի այն ժամանակաշրջանում ապրող անվանի մարդկանց կյանքին, հայտնի դեմքերին ու նրանց վարած քաղաքականությանն ու ռազմավարությանը: Կպատմի մեզ այն ժամանականշրջանի կարևոր իրադարձություններն ու դեպքերը:
Սցենարիստը մեզ կօգնի գրել խաղի բուն սցենարը՝ թե որ կերպարը ուր պետք է շարժվի, ինչ պետք է անի եվ ինչպես: (Նախնական սցենարն արդեն պատրաստ է):

Վերոհիշյալ երկուսն էլ սերտորեն կհամագործակցեն նկարչի հետ, որն էլ կընկարի խաղի հերոսներին ու կերպարներին: 3D- մոդելավորողները կվերածեն այդ նկարները կենդանի (վիռտուալ աշխարհում) էակների:
Իսկ ծրագրավորողների խումբը պարկերները շարժունակ կդարձնեն և կգրեն բուն խաղը:
Երաժշտության պատասպանատւոները պիտի ընտրեն խաղի համար առավել հարմար ձայներ ու հնչյուններ, կգրեն նոր երաժշտություն:
Հաշվապահի եվ իրավաբանի օգնությամբ կլուծենք աշխատավարձի եվ հարկային դաշտի հետ կապված, ինչպես նաեվ թղթաբանական այլ խնդիրներ:
Իսկ այդ ամենը կվերահսկի ղեկավարը:".

Այսպիսով, մեր թիմին անհրաժեշտ են պռոյեկտով ՌԵԱԼ հետաքրքրված անձիք, որոնց հաճույքով հրավիրում եմ մեր պարբերական ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ...
Հարմարության համար կարող եք թողնել Ձեր կոորդինատները իմ [email protected] հասցեին:
Հարգանքներով, "Տիգրան Մեծ" պրոյեկտի հեղինակ և աշխատանքային խմբի ղեկավար`
Տիգրան Սարգսյան:

TigranTheGreat
25.05.2009, 14:33
Ես էլ հաճույքով կմասնակցեմ: Կցանկանայի ավելի կոնկրետ ծանոթանալ նախագծի հետ: Եթե դժվար չի էստեղ տեղադրեք թե ինչ պլաններ կան ու ամենակարևորը` միջոցներ բավականացնելու են, թե ոչ:

Շնորհակալ եմ ցուցաբերած էնտուզիազմի համար: Թողեք Ձեր կոորդինատները, մենք կկապնվենք Ձեզ հետ և կհրավիրենք հանդիպման:
P.S.Ամեն բան չենք կարող այստեղ գրել, հասկանալի պատճառներով:-))) :)

TigranTheGreat
25.05.2009, 14:37
Պետքա կարգին վիզ դնել.. գռաֆիկայի վրա ու հետաքրքրության... թե չէ շուկա դուրս գալտ շա՜՜՜՜՜՜տ դժվարա...

Դե իսկ եթե դուրս չեկավ շուկա... Հայաստանից դուրս մենակ երևի հայերը իրա մասին կիմանան ու մի 3-4 ամիս հետո չեն էլ հիշի...

Սա ես ասում եմ որպես վաստակավոր գեյմեռ :))

Անկախ ամեն ինչից հաջողություն եմ մաղթում ձեր մտահաղացմանը :)

" որպես վաստակավոր գեյմեռ :))"-ի կարող եք կատարել մարքեթինգային ուսումնասիրություններ մեզ համար?: Անհրաժեշտ են 2008-2009 լավագույն խաղերի և խաղային ժանրերի վիճակագրության տվյալները, ինչպես նաև սպասվելիք խաղերի և նրանց շուրջ աժիոտաժի մասին տեղեկություններ:
Մի անձնական հարց ևս: Որն է Ձեր սիրած խաղն ու ԻՆՉՈՒ?
Նախօրոք շնորհակալ եմ աջակցելու պատրաստակամության համար:
Հարգանքներով, "Տիգրան Մեծ" պրոյեկտի հեղինակ և աշխատանքային խմբի ղեկավար`Տիգրան Սարգսյան:

ministr
25.05.2009, 14:49
Ապրես: Իսկ ես, որպես մի մարդ, որը մեծ ավանդ է ներդրել վերջին Տոտալ Վառի Հայկական ֆրակցիայի կազմակերպման գործում, այնուհանդերձ կարող եմ ասել, որ... մինչև գործի մեջ կարգին փող չեղավ, գործը առաջ չի գնա...

Lion էն հայ զինվորների կերպարներն վերջը ինչ եղան? Ոնց որ պատրաստ էին չէ?

Lion
27.05.2009, 19:22
Lion էն հայ զինվորների կերպարներն վերջը ինչ եղան? Ոնց որ պատրաստ էին չէ?

Գտանք, մի կերպ հաջողացրեցինք: Ափսոս խաղերից հեռու եմ - խաղացեք այդ խաղը և կիմանաք: Ֆինանսավորման պահով որևէ բան չեմ կարող ասել - հեռու եմ այդ գործից: Բայց եթե սկսեք և դա ինձ թվա իրատեսական - պատմական մասը կապահովեմ ըստ արժանավույն:

Այդ դասի սիրածս խաղը "հին ու բարի" Կոզակներն են:)

Սամվել
27.05.2009, 20:08
Մի անձնական հարց ևս: Որն է Ձեր սիրած խաղն ու ԻՆՉՈՒ?

Էս ժանրի մեջ Rome: Total War. Ու ընդհանրապես Total War սերիան...

ՉԻ հոգնացնում...

TigranTheGreat
28.05.2009, 09:01
http://itel.am/am-news-2-2709.html
Սա էլ իմ հարցազրույցն է... Itel.am-ին տված:
Ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններ թողնեք:

Adriano
28.05.2009, 09:48
Իրոք շատ լավ գաղափար է, սակայն ինձ մի բան է հետաքրքրում, ինչպիսի մասնագետներ են անհրաժեշտ?

Adriano
28.05.2009, 09:52
Ես կարող եմ առաջարկել խաղը կազմել Rise of nations-ի ու Imperial Glory-ի նման, միայն թե պետք է այս երկու խաղից վերցնել միայն լավ կողմերը, օրինակ քարտեզը,դիվանագիտությունը կարելի է վերցնել Գլորիից, իսկ պատերազմելու, դիվանագիտությունը,տնտեսական զարգացման ձևը Ռեիզ-ից::think

TigranTheGreat
06.06.2009, 11:32
Իրոք շատ լավ գաղափար է, սակայն ինձ մի բան է հետաքրքրում, ինչպիսի մասնագետներ են անհրաժեշտ?

Այս պահին մեզ անհրաժեշտ են 3d մոդելավորողներ: Ունեք այդպիսի ԼԱՎ մասնագետներ, որոնք եռաչափ մոդելավորման մեջ ԿԵՐՊԱՐՆԵՐ նկարելու փորձ ունեն?

Lion
06.06.2009, 11:35
Տիգրան ջան, ժամանակին ես փորձեցի գտնել նկարիչներ, որ նկարեին զինվորիկների պատմական մոդելներ. ցավալի է, բայց նույնիսկ վերնիսաժում կատարածս հարցումների արդյունքը ցոյց տվեց, որ Հայաստանյան նկարիչները նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Պետք են նկարիչներ, որոնք լավ են պատմությունից, ահա թե ինչն է խնդիրը...

Adriano
06.06.2009, 11:47
Կհետաքրքրվեմ եթե լինի տեղյակ կպահեմ, բայց նշեմ, որ շատ բարդ գործ եք նախաձեռնել, որպեսզի որակով լինի մեծ աշխատանք կպահանջվի::think

Lion
06.06.2009, 11:50
Բարդը էդ գործը չի - բարդագույն: Ես էլ էի դա ոզում ասել: Նման գործ հաջող անելու համար պիտի ունենալ փորձառու մասնագետների ուժեղ մի թիմ, հստակ ծրագիր և լուրջ ֆինանսավորում: Նման գործը եթե պետք է վատ արվի, ավելի լավ է չարվի...

Ռազմա-պատմական նկարչությունը մեր երկրում ուղղակի զրո է: Հենց այդպես: Չեք պատկերացնի, բայց ես այնքան էի տանջվում, մինչև մեր նկարիչների կարողանում էի հասկացնել, թե ես իրենցից ինչ եմ ուզում: Առավելագույնը, որ գիտեին - Կոջոյանի հայտնի Ավարայրի նկարն էր, այն էլ, ինչպես գիտեք, պատկանանության տեսակետից այնքան էլ ուժեղ չէ...