PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեռուստատեսությունով հնչող երաժշտություն



Kita
25.12.2006, 12:07
Ուրեմն համեմատություններ անենք... Բոլոր երաժշտական ալիքները քննարկեք...
Ո՞ր ալիքների երաժշտությունն եք նախնտրում:

Mesrop
25.12.2006, 12:15
ինչ տարբերակներ ունենք որ...
Նույն անճաշակություննա...
ՆորԱլիքնա որ համեմատաբար ճաշակով ա.

Ավելացվել է 37 վարկյան անց
բա ԱրմենԱկոբ -ի երգերը... զզզ....

StrangeLittleGirl
25.12.2006, 12:25
VH1-ից լավը չկա: Ափսոս մենք չունենք :(

քաղաքացի
25.12.2006, 12:43
VH1-ից լավը չկա: Ափսոս մենք չունենք :(
Ես VH1 ունեմ, ամբողջ օրը միացված է :P բայց ինչպես սքուերում, այնպես էլ մեր տանը ձայնը անջատված է, ականջներիս էլ նաուշնիկ (հայերենը չգիտեմ) դրած գրեթե նույն երգերը լսում եմ ;)

Artgeo
25.12.2006, 13:07
Ես էլ եմ VH1-ը սիրում։ Տանը միշտ դա է միացրած մեկ էլ MTV2-ը։ Սովորական MTV-ն վաղուց փչացրել են, չնայած կոմերցիոն տեսանկյունից սովորականը երևի ավելի հաջողված է, քանի որ մասսան ընտրում է պարզունակ, մտածելու տեղիք չտվող երաժշտություն ու ծրագրեր։
Հայաստանում ցավոք ոչ մեկն էլ նայելու հնարավորություն չունեմ։ Այդ պատճառով, միակ երաժշտական ալիքս WMP-նա, կամ Winamp-ը։ Մեկ-մեկ ԱրմենԱկոբ։ Նամանավանդ առավոտյան մեկ-մեկ լավ երքեր լինում են, Ստերեո ստուդիայից։ «Շանթն» ա որոշակի երաժշտական ուղղվածություն տալիս եթերին մեկ-մեկ։ Դե էդ մեկ-մեկն էլ լավ երաժշտություն ա հնչում։

Ուլուանա
25.12.2006, 19:32
Ընդհանուր առմամբ, ինչքան նկատել եմ, համարյա բոլոր ալլիքներով էլ ստանդարտ նույն երգերն են դնում, որոնք հիմնականում իմ ճաշակով չեն։ :[ Հայկական ալիքներից երևի կարող եմ առանձնացնել միայն «Արմենակոբը», որը բազմաժանր երաժշտություն է մատուցում, ընդ որում՝ բոլոր ոճերն էլ բավական ճաշակով ընտրված։ :ok

Enipra
27.11.2007, 01:57
«ԱրմենԱկոբի» հետ կապված համաձայն եմ։ «Շողակաթն» էլ է երեկոյան լավ համերգներ դնում, երբեմն էլ՝ «Երկիր Մեդիան»։ Իսկ այ ամենավատը «Երևան–TV»–ի երաժշտությունն է, չեմ հասկանում, էդ մարդիկ հատուկ պեղումներ ե՞ն անցկացնում, որ այդքան հիմար, անորակ ու երբեմն էլ, պլյուս էս ամեն ինչին, հնադարյան տեսահոլովակներ են գտնում։ :D:[ Ու ընդհանրապես, համարյա բոլոր ալիքները վարակվել են վերջին շրջանի հեռուստահամաճարակով. եթերում երաժշտություն են միացնում միայն նոր SMS–աթալան կազմակերպելու համար։ Դե բոլորս էլ գիտենք, թե որ երաժշտությունն է խոստանում SMS–ների տեղատարափ։ Էլ ի՞նչ որակի մասին է խոսքը։ :[