Դիտել ողջ տարբերակը : Ֆիլմերի կրկնօրինակումներ
Եկեք էստեղ խոսենք ֆիլմերի կրկնօրինակումների մասին: Հայերեն, ռուսերեն և այլն:
Բացի Հայաստանից ու Ռուսաստանից շատ քիչ թվով երկրներ ունեն էդպիսի բան: Ուրիշ երկրներում օտար լեզվով ֆիլմերի ցուցադրման ժամանակ էկրանի ներքևում ուղղակի սուբտիտրեր են գրվում և վերջ:
Շատերը ասում են, որ հայ կրկնօրինակողները լավը չեն: Բայց ինձ թվում է, որ ոչ թե իրենք լավը չեն, այլ ուղղակի հայերեն լեզուն հարմար չի ասենք արտասահմանյան ֆիլմին: Ռուսերեն թարգմանությունները հոյակապ են, անկախ նրանից ով կկրկնօրինակի: Ինձ թվում ա, դա հենց ռուսերենից ա, որ լավ ա ստացվում: Ի՞նչ կասեք էս թեմայի շուրջ: Հայաստանից կա՞ մեկը, որին հավանում եք, որպես ֆիլմերի դուբլյաժող:
Խնդրում եմ չշփոթել հեղինակային տեքստեր կարդացողներին, ասենք վավերագրական ֆիլմեր և այլն... խոսքս գեղարվեստական ֆիլմերի մասին է:
Իմ կարծիքով, հայերենն ա, որ փչացնում ա արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակումները, չե՞ք կարծում:
Ինչու ես կարծում որ միայն հայերեն կամ ռուսերեն է լինում կրկնօրինակված?
Չինարեն, թուրքերեն, ֆրանսերեն, իսպաներեն...
Բոլոր երկրներն էլ ունեն: Նույն ԱՄՆ-ում անգլերեն նկարահանված ֆիլմը կարող ես դիտել նաև իսպաներեն կրկնօրինակված, դա էլ իսպանախոս քաղաքացիների համար:
Իսկ հայերեն կրկնօրինակման վիճակը ներկայիս վիճակով բավրար չէ, չնայած մի քանի տարի առաջ ուղղակի խայտառակ էր: Այնինչ ունեցել ենք բազում հաջողված կրկնօրինակումներ: Ոսկե Հորթը, Ռոնբինզոն Կրուզո և այլն... Ուղղակի կրկնօրինակումը ներկայումս դիտում են որպես կողքից գործ ու Նազենի/Ֆելիքս զույգի ձայնը երբեմն արդեն ականջ է սղոցում:
Իմ կարծիքով, հայերենն ա, որ փչացնում ա արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակումները, չե՞ք կարծում:
Համաձայն չեմ, պետք չի ամեն ինչը հայերենի գլխին բարդել: Ֆիլմերը հայերեն շատ վատ են կրկնօրինակում որովհետև
ա. խայտառակ ձևով են թարգմանում
բ. չեն պահպանում ոճաբանական առանձնահատկությունները, եթե ֆիլմի հերոսները փողոցային լեզվով են խոսում, հայերեն նույնպես պետք է փողոցային լեզվով խոսեն, եթե հայհոյում են, պետք է դրանց համարժեք հայերեն հայհոյանքները դնեն և այլն
գ. դերասանների մեծ մասը ահավոր վատն են :[
էն քիթը բռնած մարդու թարգամությամբ ֆիլմերը ավելի հաճույքով եմ նայում, քան հայերեն կրկնօրինակումներովը:
Կրնկնօրինակու՞մ, թե՞ կրկնորինակում:
էն քիթը բռնած մարդու թարգամությամբ ֆիլմերը ավելի հաճույքով եմ նայում, քան հայերեն կրկնօրինակումներովը:
Կրնկնօրինակու՞մ, թե՞ կրկնորինակում:
Օրինակ բառն է, բայց ոչ թե example, например իմաստներով, այլ նմուշ, օրինակ իմաստով. Օրինակ «...մի քանի օրինակ (նմուշ) այդ մատիտներից տվեք...»
հետևաբար կրկնօրինակել..
Նույնիսկ էն 3-րդ ալիքի Արտոն ավելի լավ էր թարգմանում: "Մայրիկ" ֆիլմը շատ լավ թարգմանված ա, պատկերացնում եմ եթե հայտնվեր օրինակ Հ1-ի թըմի (հենց թըմի ոչ թե թիմի) ձեռքում:
Ոչ ագրեսիվ ֆիլմերը վատ չեն թարգմանում, մի անգամ նայեցի հայերեն թարգմանած "Փախուստ Շոուշենկից" ֆիլմը, շատ լավն էր:
Բայց հերիք է մի ֆիլմի մեջ մի քանի անգամ կրկվի "Fuck you", հայերեն անզոր է սրան համարժեք թարգմանություն առաջարկել: Նույնիսկ այդքան տարածված "Սիկ..."-ը եթեր չի կարելի տալ:
Ասեմ, որ թարգմանությունները հայերենի հետ ընդհանրապես կապ չունեն. այդ ամենը թարգմանության վատ որակից է և այն մարդկանցից, ովքեր կարդում են: Նազենի/Ֆելիքս-ից առաջ կարդացողները շատ հաճելի ձայն ունեին (հատկապես կինը, բայց չգիտեմ` ով էր):
Թարգմանությունների ժամանակ նենց բառեր են մեկ էլ օգտագործում, որ ծիծաղելուց բացի ուրիշ բան չես կարող անել: Թարմ օրիանակ` " Կոշոներդ էս ինչ զիլ են":D Ախր ամոթա.....Հետո ել, երբ որ մերոնք կարդում են, ամբողջ ֆիլմը համարյա 2 հոգի են կարդում. երեխաների բառերի մասը պետք է երեխա կարդա այլ ոչ թե կին` քիթը փակած.......Ցավալի է:(
Ուլուանա
29.04.2009, 04:20
Եկեք էստեղ խոսենք ֆիլմերի կրկնօրինակումների մասին: Հայերեն, ռուսերեն և այլն:
Բացի Հայաստանից ու Ռուսաստանից շատ քիչ թվով երկրներ ունեն էդպիսի բան: Ուրիշ երկրներում օտար լեզվով ֆիլմերի ցուցադրման ժամանակ էկրանի ներքևում ուղղակի սուբտիտրեր են գրվում և վերջ:
Ճիշտ է, մինչև ԱՄՆ գալը ես էլ էի համոզված, որ ֆիլմերի կրկնօրինակումը բնական, ինքնին ենթադրելի երևույթ է, ու էնքան զարմացա, երբ իմացա, որ ԱՄՆ–ում կրկնօրինակում երևույթն ընդհանրապես գոյություն չունի։ :o Մտածում էի՝ բայց ինչ մեղք են էս ամերիկացիները. փաստորեն, ոչ մի արտասահմանյան ֆիլմ մարդավարի նայել չեն կարողանում... :8 Չնայած, մյուս կողմից էլ՝ տակ ի նադը էծիմ բուրժույամ։ :beee :D :D)
Շատերը ասում են, որ հայ կրկնօրինակողները լավը չեն: Բայց ինձ թվում է, որ ոչ թե իրենք լավը չեն, այլ ուղղակի հայերեն լեզուն հարմար չի ասենք արտասահմանյան ֆիլմին: Ռուսերեն թարգմանությունները հոյակապ են, անկախ նրանից ով կկրկնօրինակի: Ինձ թվում ա, դա հենց ռուսերենից ա, որ լավ ա ստացվում: Ի՞նչ կասեք էս թեմայի շուրջ: Հայաստանից կա՞ մեկը, որին հավանում եք, որպես ֆիլմերի դուբլյաժող:
Խնդրում եմ չշփոթել հեղինակային տեքստեր կարդացողներին, ասենք վավերագրական ֆիլմեր և այլն... խոսքս գեղարվեստական ֆիլմերի մասին է:
Իմ կարծիքով, հայերենն ա, որ փչացնում ա արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակումները, չե՞ք կարծում:
Չէ, բոլորովին էլ էդպես չեմ կարծում ու, անկեղծ ասած, նույնիսկ ջղայնանում եմ էդ մոդայիկ դարձած պատկերացումից... Իսկապես շատ հեշտ է ամեն ինչ բարդել մեր լեզվի վրա, հատկապես երբ դրան շատ թերի ենք տիրապետում։
Համաձայն չեմ, պետք չի ամեն ինչը հայերենի գլխին բարդել: Ֆիլմերը հայերեն շատ վատ են կրկնօրինակում որովհետև
ա. խայտառակ ձևով են թարգմանում
բ. չեն պահպանում ոճաբանական առանձնահատկությունները, եթե ֆիլմի հերոսները փողոցային լեզվով են խոսում, հայերեն նույնպես պետք է փողոցային լեզվով խոսեն, եթե հայհոյում են, պետք է դրանց համարժեք հայերեն հայհոյանքները դնեն և այլն
գ. դերասանների մեծ մասը ահավոր վատն են :[
Հայհոյանքի հարցը մի քիչ բարդ է, քանի որ հայերեն հայհոյանքն անհամեմատ ավելի գռեհիկ ու անպարկեշտ է հնչում, քան, ասենք, անգլերենը կամ թեկուզ ռուսերենը։ Հայաստանում ընդունված չէ հրապարակավ հայհոյելը. այն, որպես կանոն, անքաղաքավարության ու խիստ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է համարվում, ինչը չես ասի, օրինակ, անգլերենի մասին. համենայնդեպս, ամերիկացիներն իրենց առօրեական խոսքում հաճախ են օգտագործում հայհոյական բառեր, և դրանց ընկալումը նույնը չէ, ինչ հայերենինը։ Շատերի համար, այդ թվում և իգական սեռի ներկայացուցիչների, դրանք րոպեն մեկ ինքնաբերաբար կրկնելու բառեր են։ :[ Մի խոսքով՝ կարծում եմ, որ էստեղ խնդիրը միայն լեզուն չէ, այլև ազգային մտածելակերպն ու մշակույթը։ Չգիտեմ, ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ, ասենք, ամերիկյան ֆիլմերը թարգմանելիս դրանցում եղած ամբողջ հայհոյապաշարը հնարավոր լինի նույնությամբ թարգմանել հայերեն...
Համաձայնելով վերոնշյալ պատճառներին՝ ավելացնեմ ևս մեկը.
դ. մեր գրական և խոսակցական լեզուների միջև անդունդը, ցավոք, էնքան մեծ է, էդ երկուսն էն աստիճանի տարանջատված են իրարից, որ ֆիլմում խոսակցությունը գրական լեզվով ներկայացնելը ծիծաղելի է հնչում, իսկ խոսակցականով ներկայացնելը՝ անլուրջ։ Եթե նկատել եք, օրինակ, ռուսերենում նման խնդիր չկա, քանի որ գրական ու խոսակցական լեզուների միջև տարբերությունն այնքան մեծ ու նկատելի չէ, դրա համար էլ ոչ միայն կրկնօրինակումները, այլև հենց օրիգինալ ֆիլմերի խոսակցությունները շատ բնական են ու որևէ տարակուսանք, անբնականության զգացողություն չեն առաջացնում լսելիս։
Ուլուանա
29.04.2009, 04:20
Թարգմանությունների ժամանակ նենց բառեր են մեկ էլ օգտագործում, որ ծիծաղելուց բացի ուրիշ բան չես կարող անել: Թարմ օրիանակ` " Կոշոներդ էս ինչ զիլ են":D Ախր ամոթա...
Իսկ ինչո՞վ է վատ որ։ Ի՞նչ է, «կոշո» հեչ չե՞նք ասում առօրյայում։ Իսկ «զիլ» բառը շատ էլ լավն է, ուղղակի վերջին տարիներին է ներմուծվել էդ իմաստը, դրա համար էլ շատերին խորթ է թվում, բայց բառն ինքը, իմ կարծիքով, շատ էլ հաջող է։ Իսկ դու դրա փոխարեն ավելի լավ բառ ունե՞ս առաջարկելու, որ դա ծիծաղելի կամ, ավելին՝ ամոթալի ես համարում։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք սովոր ենք դրա ռուսերեն տարբերակին. ինքներս մեր խոսքում միշտ ռուսերենն ենք օգտագործել, դրա համար էլ հայերենը ծիծաղելի ու ամոթալի է թվում։ Ամոթալին հենց այն է, որ մեր լեզուն մեզ համար էդ աստիճանի խորթ ու անհեթեթ է թվում, որովհետև լիարժեք չենք տիրապետում ու չենք էլ ուզում տիրապետել։
Բազմաթիվ բառեր կան, որոնց հայերենն ունենալով՝ մենք տարիներ շարունակ միայն ռուսերենն ենք օգտագործել, հայերենը կամ միայն գրքերից ենք իմացել, կամ էլ ընդհանրապես չենք լսել, դրա համար երբ լսում ենք, մեզ խիստ անբնական ու անհեթեթ բառ է թվում, և շտապում ենք առանց մտածելու մերժել։ Մի 30 տարի առաջ մարդիկ նույն «հանրապետություն» բառն էլ էին ծիծաղելի համարում, ու եթե էդ մոտեցմանը հավատարիմ մնայինք, մինչև հիմա էլ կասեինք. «Ձեր նմանները խայտառակում են մեր ռեսպուբլիկան»...
Հետո ել, երբ որ մերոնք կարդում են, ամբողջ ֆիլմը համարյա 2 հոգի են կարդում. երեխաների բառերի մասը պետք է երեխա կարդա այլ ոչ թե կին` քիթը փակած... Ցավալի է:(
Համաձայն եմ։ Եվ արդյունքը լինում է այն, որ երեխաների ձայներն արհեստական ու մի տեսակ անլուրջ երանգ են ստանում։ :bad
Եթե նկատել եք, օրինակ, ռուսերենում նման խնդիր չկա, քանի որ գրական ու խոսակցական լեզուների միջև տարբերությունն այնքան մեծ ու նկատելի չէ, դրա համար էլ ոչ միայն կրկնօրինակումները, այլև հենց օրիգինալ ֆիլմերի խոսակցությունները շատ բնական են ու որևէ տարակուսանք, անբնականության զգացողություն չեն առաջացնում լսելիս։
Մենք իրականում ռուսերեն գրական ու խոսակցական լեզուների միջև տարբերությանը տեղյակ չենք քանի որ ռուսերենը 99.99% լսում/կարդում ենք հենց գրականով, այդ իսկ պատճառով ռուսերեն գրական թարգմանված ֆիլմը մեզ կողմից խորթ չի ընդունվում :)
Ուլուանա
29.04.2009, 06:16

Ո՞նց ծանոթ չենք։ Դու ռուսերեն խոսակցություններ մենակ կինոներու՞մ ես լսել։ :o Իրական կյանքում երբևէ լսած չկա՞ս։ :8 Ինչևէ, ես բազմիցս լսել եմ, նաև մասնակցել եմ ու զգալի տարբերություններ, համենայնդեպս, էնպիսին, ինչպիսին հայերենում, կարող եմ ասել, որ չկան հաստատ։ Խոսքը փողոցայինի ու գրականի համեմատության մասին չէ, այլ նորմալ խոսակցականի ու գրականի։
Ներսես_AM
29.04.2009, 10:57
դ. մեր գրական և խոսակցական լեզուների միջև անդունդը, ցավոք, էնքան մեծ է, էդ երկուսն էն աստիճանի տարանջատված են իրարից, որ ֆիլմում խոսակցությունը գրական լեզվով ներկայացնելը ծիծաղելի է հնչում, իսկ խոսակցականով ներկայացնելը՝ անլուրջ։ Եթե նկատել եք, օրինակ, ռուսերենում նման խնդիր չկա, քանի որ գրական ու խոսակցական լեզուների միջև տարբերությունն այնքան մեծ ու նկատելի չէ, դրա համար էլ ոչ միայն կրկնօրինակումները, այլև հենց օրիգինալ ֆիլմերի խոսակցությունները շատ բնական են ու որևէ տարակուսանք, անբնականության զգացողություն չեն առաջացնում լսելիս։
Էտ մեր հայրենի լեզվի մասնագետներից ա, որ մի հատ բառ են տեսնում վազում թարգմանում են հայերեն առանց մի հատ մտածելու, դա հայերենում կա, թե՞ չէ: Այ էտ չեղած բառերը թարգմանում են, հետո էլ ասում են էս ոնց եղավ որ ոչ մեկ չի օգտագործում չի խոսում: Հա բառեր կան որ մերվում մտնում են բայց հիմնական մասը տենց էլ իրանց բառարաններումա մնում: Վառ օրինակ հայերեն թարգմանած Մայքրոսոֆթ Ուինդոուսը:
Չէ, բոլորովին էլ էդպես չեմ կարծում ու, անկեղծ ասած, նույնիսկ ջղայնանում եմ էդ մոդայիկ դարձած պատկերացումից... Իսկապես շատ հեշտ է ամեն ինչ բարդել մեր լեզվի վրա, հատկապես երբ դրան շատ թերի ենք տիրապետում։
Ինչքան էլ լիարժեք տիրապետենք, մեկա, հայերեն թարգմանությամբ ֆիլմերն իմ համար մի տեսակ արհեստական են: Չեն հնչում: Չեմ կարողանում նայել, չգիտեմ ինչից ա:
Բայց այ օրինակ վավերագրական ֆիլմը հայերեն թարգմանված մեծ հաճույքով եմ դիտում: Բայց գեղարվեստականը... եսիմ:
Բայց հերիք է մի ֆիլմի մեջ մի քանի անգամ կրկվի "Fuck you", հայերեն անզոր է սրան համարժեք թարգմանություն առաջարկել:
Սրան համարժեք թարգմանությունը «շան որդի» - նա ֆիլմերում: Ինչը ընդհանրապես աղավաղումա:
բ. չեն պահպանում ոճաբանական առանձնահատկությունները, եթե ֆիլմի հերոսները փողոցային լեզվով են խոսում, հայերեն նույնպես պետք է փողոցային լեզվով խոսեն, եթե հայհոյում են, պետք է դրանց համարժեք հայերեն հայհոյանքները դնեն և այլն
:D Չէ, մենք հլը պատրաստ չենք սրան: Ես պատկերացնում եմ, որ հիմա մի երկու կիսաժարգոնային կլիպ ա հայտնվում եթերում ու էսքան քննադատում են, բա որ քո ասած ձևով կրկնօրինակեն ֆիլմերը ինչ կլինի: Նահապետական բարքերը թույլ չեն տալիս: Քո ասածն անհնար ա:
Ասեմ, Ուլուանա ջան: Ես իմ կյանքում շատ եմ լսել "կոշո" բառը, բայց ինքս երբեք չեմ օգտագորցում: Իսկ հեռուստատեսությամբ լսել այդ ոչ գրական բառը, իսկապես, ամոթ է: Հենց նույն արտահայտությունը կարող էին հանգիստ ասեին "Կոշիկներդ շատ սիրուն են", որը ծիծաղ չէր առաջացնի.....:)
Ուլուանա
29.04.2009, 23:23
Էտ մեր հայրենի լեզվի մասնագետներից ա, որ մի հատ բառ են տեսնում վազում թարգմանում են հայերեն առանց մի հատ մտածելու, դա հայերենում կա, թե՞ չէ: Այ էտ չեղած բառերը թարգմանում են, հետո էլ ասում են էս ոնց եղավ որ ոչ մեկ չի օգտագործում չի խոսում: Հա բառեր կան որ մերվում մտնում են բայց հիմնական մասը տենց էլ իրանց բառարաններումա մնում: Վառ օրինակ հայերեն թարգմանած Մայքրոսոֆթ Ուինդոուսը:
Ճիշտն ասած՝ չհասկացա՝ ինչ է նշանակում չեղած բառ։
Ինչքան էլ լիարժեք տիրապետենք, մեկա, հայերեն թարգմանությամբ ֆիլմերն իմ համար մի տեսակ արհեստական են: Չեն հնչում: Չեմ կարողանում նայել, չգիտեմ ինչից ա:
Ադամ ջան, «ինչքան էլ լիարժեք տիրապետենք» ասելուց առաջ հարկավոր է լիարժեք տիրապետել։ Մոտ մի տարի կամ ավելի առաջ դու «Հայերեն» բաժնի թեմաներից մեկում գրել էիր, որ քեզ համար «վերնաշապիկ» բառն էլ է արհեստական... Կներես, բայց դրանից հետո ես բոլորովին չեմ զարմանա, եթե հայոց լեզուն ամբողջությամբ քեզ համար արհեստական հնչի, իսկ ֆիլմերի մասին խոսելը, բնականաբար, արդեն լրիվ ավելորդ կլինի։ Էլի եմ ասում, ես ինքս էլ եմ համարում, որ գեղարվեստական ֆիլմերի հայերեն կրկնօրինակումները շատ առումներով իսկապես թերի են, բայց չեմ ընդունում, երբ մարդիկ այդ հանգամանքով չափից դուրս շատ են ոգևորվում ու սկսում իրենց թերի գիտելիքներով էդ թարգմանություններին չեղած թերություններ վերագրել։
Բայց այ օրինակ վավերագրական ֆիլմը հայերեն թարգմանված մեծ հաճույքով եմ դիտում:
Որովհետև վավերագրականներում խոսակցություն չկա, հետևաբար չկա նաև իմ ասած անունդի խնդիրը։
Ասեմ, Ուլուանա ջան: Ես իմ կյանքում շատ եմ լսել "կոշո" բառը, բայց ինքս երբեք չեմ օգտագորցում: Իսկ հեռուստատեսությամբ լսել այդ ոչ գրական բառը, իսկապես, ամոթ է: Հենց նույն արտահայտությունը կարող էին հանգիստ ասեին "Կոշիկներդ շատ սիրուն են", որը ծիծաղ չէր առաջացնի.....:)
Եթե դու չես օգտագործում, դա դեռ չի նշանակում, որ այդ բառը ամոթալի ու ծիծաղելի բառ է։ Կամ նույնիսկ եթե ծիծաղելի է, դրանից իրականությունը չի փոխվում։ Հետաքրքիր է, մի կողմից բողոքում եք, որ խոսակցություններն արհեստական են թարգմանում, այսինքն՝ իրականում մարդիկ էդպես չեն խոսում, մյուս կողմից ծիծաղելի ու անտեղի եք համարում, երբ ֆիլմում խոսում են այնպես, ինչպես իրականում։ Հա, իհարկե, կարող էին ասել. «Կոշիկներդ շատ սիրուն են», բայց եթե բնագրում «սիրուն» բառի փոխարեն օգտագործված է, ասենք, ռուսերեն "клёвый" կամ անգլերեն "cool" բառը, ապա ինչու՞ պիտի թարգմանեն պարզապես «սիրուն» և ոչ թե «զիլ»։
Փաստորեն, ստացվում է, որ էս թեմայում տարբեր մարդիկ դժգոհում են լրիվ հակառակ երևույթներից...
Ադամ ջան, «ինչքան էլ լիարժեք տիրապետենք» ասելուց առաջ հարկավոր է լիարժեք տիրապետել։ Մոտ մի տարի կամ ավելի առաջ դու «Հայերեն» բաժնի թեմաներից մեկում գրել էիր, որ քեզ համար «վերնաշապիկ» բառն էլ է արհեստական... Կներես, բայց դրանից հետո ես բոլորովին չեմ զարմանա, եթե հայոց լեզուն ամբողջությամբ քեզ համար արհեստական հնչի, իսկ ֆիլմերի մասին խոսելը, բնականաբար, արդեն լրիվ ավելորդ կլինի։ Էլի եմ ասում, ես ինքս էլ եմ համարում, որ գեղարվեստական ֆիլմերի հայերեն կրկնօրինակումները շատ առումներով իսկապես թերի են, բայց չեմ ընդունում, երբ մարդիկ այդ հանգամանքով չափից դուրս շատ են ոգևորվում ու սկսում իրենց թերի գիտելիքներով էդ թարգմանություններին չեղած թերություններ վերագրել։
Որովհետև վավերագրականներում խոսակցություն չկա, հետևաբար չկա նաև իմ ասած անունդի խնդիրը։
Չէ, ոչ թե գրել եմ, որ վերնաշապիկ բառն իմ համար արհեստական ա, այլ ուղղակի առօրեայում այն օգտագործելն ա մի քիչ չափից դուրս գրական թվում: Ինքս էլ համարում եմ, որ նորմալ չի դրան աննորմալ վերաբերվելը :))
Ուղղակի, որ մեծամասնությունը դա չի օգտագործում, արդեն, ինքստինքյան ոնց որ անսովոր դառնա:
Չէ, շատ չեմ ծայրահեղացնում ու քննադատում, որովհետև ինքս էլ կրկնօրինակող եմ: :))
Ուղղակի իմ ասածն էն ա, որ իմ համար հայերեն չի հնչում արտասահմանյան ֆիլմերը: էդ չգիտեմ ինչից ա, ուղղակի տենց ա:
Ան, բայց արհեստական թվալն ի՞նչ կապ ունի լիարժեք տիրապետելու հետ:
Ուլուանա
01.05.2009, 01:00
Ան, բայց արհեստական թվալն ի՞նչ կապ ունի լիարժեք տիրապետելու հետ:
Էն կապն ունի, որ երբ լիարժեք չես տիրապետում լեզվին, բնականաբար, ավելի հաճախ ես հանդիպում այնպիսի բառերի, որոնք կամ չես լսել, ու այդ պատճառով քեզ «փախած» ու անհեթեթ են թվում, կամ էլ այդ բառի իմաստներին բավարար չափով ծանոթ չես, ու քեզ թվում է, թե տեղին չեն օգտագործված։ Նկատել եմ, որ քննադատողներից շատերի դեպքում հենց դա էլ գործում է, ;) այսինքն՝ իսկապես անհեթեթ ու սխալ թարգմանությունները քննադատելուց բացի, անհիմն կերպով բողոքում են նաև ճիշտ ու տեղին օգտագործված բառերի ու արտահայտությունների դեմ։
One_Way_Ticket
22.02.2025, 02:06
Ես վերջին ժամանակներս անցել եմ գրեթե բացառապես ռուսերեն դուբլյաժ նայելուն։ Մի պահ, հատկապես Ավստրալիայում ապրելու տարիներին, կուտը կերել էի, որ ճիշտը օրիգինալ լեզվով նայելն է, անհրաժեշտության դեպքում սուբտիտրերով։ Դրա համար լիքը ընտիր կինոներ չէի գնահատում ըստ արժանվույն։ Սուբտիտրեր կարդալը կարգին շեղում է կադրից ու դիսսոնանսի զգացում է առաջացնում։ Իհարկե, որոշ կատակներ, բառախաղեր ուրիշ լեզվի թարգմանելիս իրենց համ ու հոտը կկորցնեն, բայց ավելի լավ է այդպես, հատկապես որ Ռուսաստանում դուբլյաժի ստանդարտները միշտ շատ բարձր են եղել։ Մյուս տարբերակը ֆիլմը մի քանի անգամ նայելն է, այդ դեպքում կարելի է և անգլերեն, երբ արդեն համարյա անգիր գիտեմ ու կարող եմ թուլանալ ու հաճույք ստանալ։ Բայց դե ամեն ֆիլմ չես կարող նման պատվի արժանացնել։
Ուլուանա
07.03.2025, 18:06

Մի կողմից ճիշտ ես ասում լիարժեք ընկալելու ու հարմարավետ նայելու տեսակետից, բայց մյուս կողմից էլ էդպես վարվելու դեպքում կարող ա երբեք էլ չսովորես լեզուն էնքան, որ կարողանաս հանգիստ նայել` առանց սուբտիտրերի ու հասկանալ: Խոսքը, բնականաբար, էն լեզուների մասին ա, որոնց տիրապետում ես, ոչ թե լրիվ անծանոթ օտար լեզուների: Ես էլ, օրինակ, էն կինոները, որոնցում գործածվող լեզվին չեմ տիրապետում կամ էնքան լավ չեմ տիրապետում, որ հիմնականում հասկանամ, նախընտրում եմ դուբլյաժով նայել, ոչ թե իմ իմացած լեզուներով սուբտիտրերով: Էդ առումով վերջերս հաճելիորեն զարմացել էի, որ Netflix-ում օտարալեզու ֆիլմեր կան անգլերեն դուբլյաժով: Դե, ամերիկացիների մոտ դուբլյաժն էնքան էլ ընդունված պրակտիկա չի, սովորաբար սուբտիտրերով են ներկայացվում օտարալեզու ֆիլմերը: Բայց պարզվում ա` դուբլյաժ արած ֆիլմեր էլ կան, գուցե քիչ են դեռ, բայց կան:
Ի դեպ, սուբտիտրերի հետ կապված էսպիսի մի խնդիր էլ կա. երբ սուբտիտրեր կան, անկախ քեզնից անընդհատ նայում ես դրանց` անկախ նրանից, թե էդ պահին ասվածն ինչքանով ես հասկացել, մի տեսակ ակամա աչքդ միշտ սուբտիտրերին ա լինում, ինչը, բնականաբար, խոչընդոտում ա ֆիլմի տեսողական ընկալմանը, մինչդեռ եթե սուբտիտրերը չլինեին, ավելի լիարժեք կվայելեիր ֆիլմը:
One_Way_Ticket
09.03.2025, 03:18

Եթե լեզու սովորելը ֆիլմ դիտելու նպատակներից մեկն է, ապա անշուշտ իմաստ ունի, պարզապես պետք է հստակ գիտակցել, թե դա ինչի հաշվին է արվում։ Եթե սիտկոմ չես դիտում, ապա մի մանրուք բաց թողնելու արդյունքում կարող է հետագա գործողությունները լրիվ անհասկանալի դառնան։ Լուրջ դրամատիկ ֆիլմերի դեպքում սա հնարավոր է նույնիսկ լեզվային խնդրի բացակայության դեպքում, իսկ վերջինիս առկայությունը կտրուկ մեծացնում է դրա հավանականությունը։ Ես էս պահին լատիշերեն սովորելու համար նախընտրում եմ քաղաքական լուրեր կամ թոք-շոուեր դիտել, շատ ավելի էֆեկտիվ է։ Եթե ինչ-որ բան չես հասկանում, մեծ հաշվով ոչ մի բան չես կորցնում :D
Հանգիստ նայելն ու հասկանալը հարաբերական է։ Որոշ իդիոմներ լեզվակիրներն էլ կարող է չհասկանան։ Կամ ասենք քթի տակ մրթմրթացող դերասանների խոսքը։ Ալեքսանդր Ռոբակին ռուսներն էլ չեն հասկանում, գուգլեք "Робак дикция", անթիվ բողոքներ կգտնեք։
Անգլերեն դուբլյաժի պահը հետաքրքիր է։ Մի տեղ կարդացի, որ ժամանակին փորձել են, բայց իրեն չի արդարացրել, կինոթատրոններում տոմսեր ավելի շատ վաճառվել են սուբտիտրերով տարբերակի համար։ Երևի պատճառներից մեկը անգլիալեզու ֆիլմերի հսկա քանակն է, մյուսը՝ այդ երկրների էթնիկ բազմազանությունը։ Ասենք, հնդկական կինոն տեղի հնդիկները կուզեն հինդիով նայել, իսկ ոչ հնդիկները անգլերեն դուբլյաժով էլ առանձնապես չեն ուզի։
Վերջին պարբերության հետ լրիվ համաձայն եմ։