PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես...

Sun
25.12.2006, 11:39
Ասում են մադրն երջանիկ է լինում, երջանկության իմաստը զգում է այն ժամանակ,երբ գտնում է այն միակին, որին ողջ կյանքում սպասել է, փնտրել է...Ինչպե՞ս իմանալ,որ այդ նա է:think

_______________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

StrangeLittleGirl
25.12.2006, 12:29
Պապիկս շատ լավ ձևով գտավ այդ միակին: Հինգ անգամ ամուսնացավ, վերջը հինգերորդը էդ «միակը» դուրս եկավ :D

Իսկ եթե ավելի լուրջ, ոչ ոք քեզ չի ասելու դա քո միակն է, թե ոչ, ոչ ոք քեզ ուղղություն ցույց չի տալու, ոչ ոք կոնկրետ բանաձև չի տալու, դու ինքդ պետք է հասկանաս: Ոչ ոք քեզնից լավ չի կարող իմանալ:

Երվանդ
25.12.2006, 17:31
Պապիկս շատ լավ ձևով գտավ այդ միակին: Հինգ անգամ ամուսնացավ, վերջը հինգերորդը էդ «միակը» դուրս եկավ :D

Հալալ պապիկին:) , փնտրել պետք չէ մի որ ինքը իրա ոտով կգա;)

emo
25.12.2006, 18:15
Ասում են մադրն երջանիկ է լինում, երջանկության իմաստը զգում է այն ժամանակ,երբ գտնում է այն միակին, որին ողջ կյանքում սպասել է, փնտրել է...Ինչպե՞ս իմանալ,որ այդ նա է:think

Երևի հույս դնես հրաշքի վրա . . .

Mesrop
25.12.2006, 18:33
ըհը, ինչքան շատ փնտրես, էնքան ուշ կգտնես

Cassiopeia
25.12.2006, 19:09
Սիրելիին հանդիպելուց կարծում եմ միանգամից կհասկանանք, որ դա ՆԱ է: Դժվարը նրան գտնելն է… Կյանքը բազում անակնկալներ է մատուցում… Մինչև ՆՐԱՆ հանդիպելը հնարավոր է մի քանիսին հանդիպենք ու թվա, որ դա նա է… սակայն, այդպես մտածում ենք սովորաբար ազդեցության տակ… Եվ ինչպես Գարսիա Մարկեսն է ասել, մինչ մեր ՄԻԱԿին հանդիպելը մենք կհանդիպենք անարժանների, որպեսզի հետո ՆՐԱՆ գտնելով կարողանանք հասկանալ ու գնահատել այն մեծ երջանկությունը, որ ձեռք ենք բերել գտնելով մեր երկրորդ ու անփոխարինելի ԵՍ-ին…

Ուլուանա
25.12.2006, 19:25
Սիրելիին հանդիպելուց կարծում եմ միանգամից կհասկանանք, որ …
Համաձայն եմ։ Բացի դրանից, մեր կյանքի պայմաններն այնպիսին են, որ մարդկանց հոգեկան շփումը հաճախ շատ սահմանափակ է լինում, հաճախ շփվում ենք միայն արտաքին շերտերով, և «միակները» կարող են ուղղակի հնարավորություն չունենալ իրար գտնելու, նույնիսկ ֆիզիկապես հեռու չլինելու դեպքում, նույնիսկ կարող են իրար ամեն օր տեսնել, նույնիսկ շփվել, բայց իրար չգտնել։ Այդ առումով երևի իդեալական տարբերակն այն է, երբ միաժամանակ երկուսն էլ հենց սկզբից զգում են, որ մեկը մյուսի միակն է :love , բայց, ցավոք, այդպես շատ հազվադեպ է լինում։ :(

Իսկ ամենասարսափելին այն է, երբ մարդիկ, արդեն միակին գտնելու հույսը կորցրած, ամուսնանում են՝ ուղղակի մենակ չմնալու համար։ :( Բայցևայնպես, չեմ մեղադրում այդպիսի մարդկանց։ Գուցե որոշ դեպքերում դա ավելի լավ է, քան միայնակ մնալը, ո՞վ գիտե... :think

Cassiopeia
25.12.2006, 19:31

Իսկ երբ մենակությունից դրդված հանդիպելով մեկին կարծում են, որ հենց նա է քո միակը, հոգով ու սրտով նվիրվում են նրան… ու վերջում պարզվում է, որ նա նույնիսկ արժան չէ քո հայացքին… ավելի վատ բան չի կարող լինել…:(
Իզուր հո չեն ասում "Շտապողը տղա չի բերում…", պետք է չշտապել, հանգամանորեն փնտրել, լիովին համոզվել որ հենց նա է այն միակը, որը նախանշված է քո համար, հետո նոր նվիրաբերել նրան հոգիդ ու սիրտդ…

Արսեն
25.12.2006, 20:38
ինչ լինելու է, կլինի, ես համոզվել եմ դրանում: ու պետք չէ փնտրել, այլ պետք է զգալ:D

Selene
28.12.2006, 11:54
պետք չէ փնտրել, այլ պետք է զգալ:D
Իրոք դա պետք է զգալ:love Որովհետև հանդիպում ես մարդկանց ,որոնք ,թվում է, թե իրոք բավականին խելացի են,արտաքնապես էլ վատը չեն,մի խոսքով ամեն ինչ շատ լավ է,բայց:( ներսից մի բան հուշում է,որ նա չի այդ միակը,սիրտդ էլ շատ հանգիստ է,ոչ մի թրթռոց,ոչ մի սիրո նշան չկա:
Միայն սիրտը կարող է տալ այդ հարցի պատասխանը՝ արդյոք նա է այդ միակը թե ոչ;)

Angelina
28.12.2006, 11:55
ինչ լինելու է, կլինի, ես համոզվել եմ դրանում: ու պետք չէ փնտրել, այլ պետք է զգալ:D

Ես լրիվ քեզ հետ համամիտ եմ: Ու կարծում եմ, որ բախտը ինքնին կժպտա մեզանից յուրաքանչյուրին:

Արսեն
29.12.2006, 11:58
Ես լրիվ քեզ հետ համամիտ եմ: Ու կարծում եմ, որ բախտը ինքնին կժպտա մեզանից յուրաքանչյուրին:

երբեմն թվում է, որ բախտը «լքել է մեզ»: երբեք պետք չի հուսահատվել, քանի որ ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք ենք մեր ճակատագրի կերտողները;) թե սխալվում եմ՞:ok

Ավելացվել է 3 րոպե անց

Իրոք դա պետք է զգալ:love Միայն սիրտը կարող է տալ այդ հարցի պատասխանը՝ արդյոք նա է այդ միակը թե ոչ;)

ինչ կանեիր դու, եթե զգաիր, որ նա է այն միակը…:ok

Sun
29.12.2006, 12:15
Ես լրիվ քեզ հետ համամիտ եմ: Ու կարծում եմ, որ բախտը ինքնին կժպտա մեզանից յուրաքանչյուրին:

Ըստ քո խորհրդին,ինչպես ասում են"Նստիր թախտին սպասիր բախտին":) ճիշտ հասկացա՞...
Ասում են մարդն ինքն է տնօրինում իր ճակատագիրը, ուղղակի պիտի ժամանակին և տեղին որոշում կայացնի,իսկ ե՞րբ է ժամանակը.....

______________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Արսեն
29.12.2006, 12:21
իսկ ե՞րբ է ժամանակը.....

ինչ իմանանք:D

Selene
31.12.2006, 00:35
ինչ կանեիր դու, եթե զգաիր, որ նա է այն միակը…:ok
Ստա կլինեմ,եթե ասեմ ամեն ինչ,որովհետ՞ նման մարդ չկա,որ կարողանա անել ամեն ինչ;)
Բայց իմ միակի համար կանեմ իմ ուժերի ներածին չափով ամեն հնարավորը:love :oy

Մանե
01.01.2007, 14:57
Կարծում եմ որ պետք է լինես այնպիսին ինչպիսին կաս.Եվ հաջողությունը և «այն միակը» ինքը կգտնի քեզ

Goga
04.01.2007, 12:10
Եթե արդեն սպասել ես ողջ կյանքում ու չես գտել, հիմա որ գտնես էլ ու՞մա պետք:D :D
Եթե ուզում ես գտնել, սպասելով բան դուրս չի գա, պիտի փնտրես:) բայց նա ինքն իրեն կայցելի քեզ, փնտրել պետք չէ:love

otar
04.01.2007, 12:55
պետք չէ ոչ ոքի փնտրել :) եթե դու նույնիսկ տեսնես մի մարդ որ դու զգաս, որ նա քո միակն է դու պատրաստ կլինես ամեն խենթության որինակ Ծանոթանալ, գնալ իրենց լսարան դասի նստել, գնալ իրենց տունը որոնելու, զգուշորեն հետևել նրան ... :)
ինձ մոտ այդպես էլ եղավ... սկզբից ես ՓՆՏՐՈւՄ էի իմ միակին ու ամենինչ շատ վատ ստացվեց վերջում պարզվեց որ նա իմ միակը չի :) որովհետև ես իրան ՓՆՏՐԵԼ էի
իսկ հետո երբ ես արդեն իմ "սութի" միակի հետ չէի ես ուղակի որերից մի որ գնացել էի դասի ( դպրոցում էի դեռ սոորում ) ու դասախոսը խնդրեց իր մյուս անգլերենի խմբից ուզել մի անգլերենի գիրք ես գնացի այդ դասարան դուռը բացեցի ու... էլ բան չեմ կարող նկարագրել որովհետև այդ պահին ես պատրաստ էի բազմաթիվ խենթությունների :hands

electrical_storm
09.01.2007, 09:39
ինչ լինելու է, կլինի, ես համոզվել եմ դրանում: ու պետք չէ փնտրել, այլ պետք է զգալ:D

այո', այո' և կրկին այո'...
շատ ճիշտ է ասված: Պետք չի փնտրել.... պետքա պարզապես ապրել ու կգտնես Նրան ամենաանսպասելի պահին, երբ ամենաքիչն էիր դրան սպասում ու Նա կլինի շատ անհավանական մեկը...կարողա նույնիսկ երկար ժամանակ ճանաչում ես նրան,...բայց չգիտես որ այդ անձը ԻՆՔՆԱ...

Cleopatra
11.01.2007, 17:32
այո', այո' և կրկին այո'...
շատ ճիշտ է ասված: Պետք չի փնտրել.... պետքա պարզապես ապրել ու կգտնես Նրան ամենաանսպասելի պահին, երբ ամենաքիչն էիր դրան սպասում ու Նա կլինի շատ անհավանական մեկը...կարողա նույնիսկ երկար ժամանակ ճանաչում ես նրան,...բայց չգիտես որ այդ անձը ԻՆՔՆԱ... Վայ չէ :( անձամբ ես չեմ ուզում, որ ինձ ծանոթ իմ համար անհավանական մեկնը լինի Աստված չանի թու, թու, թու!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Գոռ Ջան - Հայ
11.01.2007, 19:14
ԼԱվագույն տարբերակ՝նա պիտի լինի քո ամենահարազատ, ամենամոտիկ, ամենավստահելի անձը: Էն անկապ խաղերը, որ ասում են չէէէէ ես քեզ ախպոոր պես եմ, չէէէէ դու ինձ քրոջ պես ես...............տենց բաներ չկան...Հենց տենց մարդիկ են իրար համար իդեալական : Կարամ հիմնավորեմ ինչու: Որովհետև եթե ոչ հարազատ մարդիկ հասել են նրան,որ իրար սիրում ու վստահում են «քրոջ ախպոր » պես, նշանակումա իրանք իրար վստահում ու անկեղծ սիրում են, նվիրվում են իրար, ուրեմ էլ ինչնա պակասում իդեալական սիրո համար՞

electrical_storm
12.01.2007, 18:27
Սեփական փորձից ասեմ... վերևի խոսքերի մեջ ճշմարտություն կա:....
Բայց շատա լինում, տղա-աղջիկ պարզապես ընկերներ են լինում միշտ, ու մոտիկ ընկերներ:Ավելին, իմ կարծիքով տղան պիտի ունենա աղջիկ ընկերուհի միշտ, ընկերական իմաստով, որովհետև բաներ կան, որ զանազան պատճաոներով տղեքի հետ խոսալ չի լինում, կարճ ասած` աղջկա կարիքա զգացվում, բայց ընկեր աղջկա:

Selene
13.01.2007, 16:16
Որովհետև եթե ոչ հարազատ մարդիկ հասել են նրան,որ իրար սիրում ու վստահում են «քրոջ ախպոր » պես, նշանակումա իրանք իրար վստահում ու անկեղծ սիրում են, նվիրվում են իրար, ուրեմ էլ ինչնա պակասում իդեալական սիրո համար՞
Համաձայն եմ:hands Ոչինչ էլ չի պակասում,արդեն ճիշտ այն պահն է,երբ կարելի է գտած համարել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես..:love

arman1993
13.01.2007, 16:36
Պապիկս շատ լավ ձևով գտավ այդ միակին: Հինգ անգամ ամուսնացավ, վերջը հինգերորդը էդ «միակը» դուրս եկավ :D

Իսկ եթե ավելի լուրջ, ոչ ոք քեզ չի ասելու դա քո միակն է, թե ոչ, ոչ ոք քեզ ուղղություն ցույց չի տալու, ոչ ոք կոնկրետ բանաձև չի տալու, դու ինքդ պետք է հասկանաս: Ոչ ոք քեզնից լավ չի կարող իմանալ:[/QUOTE]

իմ կարծիքը քո կարծիքին հա:D մակարծիք է

Է Ն Ց Ո
15.01.2007, 12:44
Կարծում եմ եթե սպասես չես գտնի պետք է փնտրել
բաաաաաաայց ասեմ են մեկը, որին փնտրում եք դա դուք եք ու պետք չի ձեզ որոնեք ուրիշների մեջ չկա ձեր նման երկրորդը:P

ihusik
16.01.2007, 21:10
Շատ-շատերի հետ այստեղ գրած համամիտ եմ. և պետք չէ նստել ու սպասել, և պետք է սեփական ճակատագիրն սեփական կամքով կռել, և հնարավոր է, որ երկու կեսերն հանդիպեն կյանքում ֆիզիկապես, բայց հոգիներն ու սրտերն նրանց տարված լինեն կյանքի շատ խաբուսիկ ու վաղանցուկ բաներով ու չլսեն սրտի ձայնն, և... և... խորհուրդ կտայի /բոլորին/ կարդալ Ավ. Իսահակյանի "Հավերժություն" արձակ բանաստեղծությունն, որն երկու կեսերի մասին մի հիանալի պատմություն է՝ գրված հայ մեծ հանճարի և պոետի կողմից: Իսկ վերջում կցանկանայի իմ կարծիքն գրել կոնկրետ այս հարցի վերաբերյալ -
Ինչպես գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես... - Մաքրելով սեփական սիրտն բոլոր խանգարող բաներից /բոլոր բացասական հույզերից ու մտքերից/, որպեսզի հնարավորություն տանք մեր սրտին իր ողջ կարողությամբ դրսևորի իր բնածին կարողություններից մեկն՝ մագնիսի պես ձգելու կարողությունն, որն էլ կօգնի մեզ գտնելու մեր այդքան սպասված այն միակին, մեր երկրորդ կեսին, որի հետ միայն մենք ինքներս և նա նույնպես կդադարենք կես լինելուց ու միասին մի ամբողջական կլինենք, ասել է թէ՝ երջանիկ: ՈՒ թե նրան դու աշխարհիս երեսին չգտնես՝ փնտրիր ինքդ քո մեջ՝ սրտիդ խորքերում: :oy :love ;)

Friend
19.01.2007, 22:38
Նախ պետք է իմանաս և հասկանաս ինչ ես ուզում կյանքից և ում ես փնտրում, հետո նոր փնտրես....

electrical_storm
20.01.2007, 13:39
չէ..հակառակը,,,չես իմանում, թե ինչ ես ուզում,ինչա պետք քեզ...տեսնում ես նրան ու հասկանում ես,որ նրան ես ուզում...

Ուլուանա
20.01.2007, 13:57
չէ..հակառակը,,,չես իմանում, թե ինչ ես ուզում,ինչա պետք քեզ...տեսնում ես նրան ու հասկանում ես,որ նրան ես ուզում...չէ..հակառակը,,,չես իմանում, թե ինչ ես ուզում,ինչա պետք քեզ...տեսնում ես նրան ու հասկանում ես,որ նրան ես ուզում...
Համաձայն եմ։
Friend-ի ասածը գործում է այն դեպքում, երբ խոսքը մարդու մասին չէ, առավել ևս՝ այն միակի, որին նկատի ունենք այս թեմայում։ Երևի դա կարելի է բացատրել նրանով, որ մարդը ապրանք չի, որ նստես, քեզ համար որոշես, թե ինչ չափանիշներով մարդ է քեզ պետք, ու ըստ այդմ էլ սկսես փնտրել քո միակին։ Չափանիշներ, իհարկե ոչ միայն կարելի է, այլև պետք է ունենալ, բայց եթե միայն չափանիշներով լիներ, ապա նույն արժանիքներով օժտված լիքը մարդ կարելի է գտնել, բայց չէ՞ որ նրանք բոլորը չեն կարող լինել քո միակը։ Ուրեմն, կա նաև ինչ-որ անհասկանալի, անիմանալի բան, ինչ-որ ձգող ուժ, որն օգնում է գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ենք։ :)

ihusik
20.01.2007, 15:21
Ուրեմն, կա նաև ինչ-որ անհասկանալի, անիմանալի բան, ինչ-որ ձգող ուժ, որն օգնում է գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ենք։ :) Կարծում եմ, այդ ձգող ուժն էլ հենց այն Երանելի զգացողությունն է, երբ մի ժամանակ Մի ենք եղել ու հիմա բաժանվել ենք երկու կեսերի և երբ տեսնում ենք մեր հարազատ երկրորդ կեսին, ակամա հիշում ենք մեր երանավետ այն վիճակն (տա Աստված բոլորն էլ գտնեն իրենց երկրոդ կեսին...:love ) Հույսով եմ գտաք Ավ. Իսահակյանի <<Հավերժություն>> արձակն ու կարդացիք... Ասեմ որ երկրորդ կեսին (ողջ այդ փաստի լիարժեք գիտակցմամբ) գտնում են միայն ոգեպես առաջխաղացած անհատներն, որոնք մաքրել են իրենց Սիրտն ու կարող են զգալ իրենց երկրորդ կեսի հետ այդ միասնությունը ու Մի լինել...:love

Kisa
23.01.2007, 14:12
Ասեմ որ երկրորդ կեսին (ողջ այդ փաստի լիարժեք գիտակցմամբ) գտնում են միայն ոգեպես առաջխաղացած անհատներն, որոնք մաքրել են իրենց Սիրտն ու կարող են զգալ իրենց երկրորդ կեսի հետ այդ միասնությունը ու Մի լինել...:love
Իսկ դու գտե՞լ ես արդյոք......

ihusik
23.01.2007, 22:13
:oy առայժմ ոչ...

ԼԻԿ
24.01.2007, 00:05
Ինչի են ուզում մարդիկ գտնել իրենց միակին

Արսեն
24.01.2007, 00:20
իսկ եթե չես սպասել, բայց հայտնվել է՞, ետ դեպքում ո՞նց անել: /մի քիչ հումոր/

Selene
24.01.2007, 17:45
իսկ եթե չես սպասել, բայց հայտնվել է՞, ետ դեպքում ո՞նց անել: /մի քիչ հումոր/
Դե նման հարցերին հումորով, թեկուզ քիչ հումորով, չեն վերաբերում:ok
Իսկ կյանքում ամեն մի կարևոր բան էլ անսպասելի է լինում;) Իսկ ոնց անելու պատասխանը ամեն մեկն իր համար պետք է գտնի:)

ihusik
24.01.2007, 22:13
իսկ եթե չես սպասել, բայց հայտնվել է՞, ետ դեպքում ո՞նց անել: /մի քիչ հումոր/
Կպատասխանեմ, բայց հումորով չէ, այլ Պարույր Սևակի բանաստեղծությունից վերցված երկտողով.
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
ՈՒ հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...

electrical_storm
24.01.2007, 22:17
Կպատասխանեմ, բայց հումորով չէ, այլ Պարույր Սևակի բանաստեղծությունից վերցված երկտողով.
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
ՈՒ հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...
դաժանա,բայց ճիշտ..կարդում եմ,սիրտս կանգնումա..

ihusik
24.01.2007, 22:19
Ինչի են ուզում մարդիկ գտնել իրենց միակին
Իրենց միակին ու կեսին ուզում են գտնեն, որ ոչ միայնակ լինեն, ոչ էլ կիսատ...:) ;) Հուսով եմ ուրախացրեցի՞ գոնե մի փոքր քեզ electrical_storm այս վերջի գրածովս:

electrical_storm
24.01.2007, 22:29
Իրենց միակին ու կեսին ուզում են գտնեն, որ ոչ միայնակ լինեն, ոչ էլ կիսատ...:) ;) Հուսով եմ ուրախացրեցի՞ գոնե մի փոքր քեզ electrical_storm այս վերջի գրածովս:
..այո', երբ նա կողքիս չի իրոք կարծես կիսատ ու միայնակ եմ..ով ուզումա լինի կողքս էտ պահին..իրոք նա կարծես լրիվա դարձնում ինձ,,,,,սիրում եմ նրան...

Արսեն
25.01.2007, 00:36
Կպատասխանեմ, բայց հումորով չէ, այլ Պարույր Սևակի բանաստեղծությունից վերցված երկտողով.
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
ՈՒ հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...

Հա, հումորային չէր պատասխանը, բայց դուրս եկավ, մենակ թե պատահականությունների այդքան էլ չեմ հավատում, ամեն ինչ մենք ենք որոշում և անում ու որոշումների դիմաց ստանում պատասխան:

Ավելացվել է 3 րոպե անց

Դե նման հարցերին հումորով, թեկուզ քիչ հումորով, չեն վերաբերում:ok
Իսկ կյանքում ամեն մի կարևոր բան էլ անսպասելի է լինում;) Իսկ ոնց անելու պատասխանը ամեն մեկն իր համար պետք է գտնի:)

Հավատա այդքան էլ հեշտ չի որոշել
ոնց անելը: իրոք ամեն մարդ ինքն իր համար որոշում, բայց հետաքրքիր է լսել այլ մարդկանց կարծիքը, տեսակետը:

ihusik
25.01.2007, 01:00
Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի¯ն …

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի¯ն …

Ու երբ մինչևիսկ այլուրից (դեռ տա¯ք)
Դու նու՛յն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նու՛յն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո¯վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի … Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե¯ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե¯ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի¯ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նշանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա¯խտն է մեզ ընտրում …

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի¯ն…
.........................................................................................
Կրկին պատասխան գտա, թե ինչու՞ է պետք մեր այն միակին, մեր կեսին փնտրել ու գտնել և այս անգամ Պարույր Սևակի տողերում. Նորից չենք սիրում, սիրում ենք կրկին, այն միակին զգալով մեր սրտում (ում տխրեցրեցի կրկին թող ներող լինեն)

Firegirl777
25.01.2007, 19:05
ոչ մի ձև էլ հնարավոր չի գտնել, ուղղակի եթե պատահեց ապա երջանիկ ես, իսկ եթե ոչ պետք է գտնես հարմար մեկին ու գրողի ծոցը ուղարկես սիրո մասին հեքիաթները..

Guest
25.01.2007, 19:28
Եթե լավ ման գաս, եթե ցնակություն ունենաս գտնելու, անպաըման կգտնես :love
Կներեք օֆֆտոպելու համար, ուղղակի ինչ որ շատ եմ ոգևորվել:D

Վազգեն
25.01.2007, 22:25
Միայն մի բան կարող եմ ասել հաստատ։ Ոչ մեկն էլ երաշխավորված չէ, որ կգտնի իր միակին։ Բայց ճիշտ վարվելակերպով կարելի է այդ միակին գտնելու հավանականությունը մեծացնել։ :)

ihusik
26.01.2007, 03:01
Միայն մի բան կարող եմ ասել հաստատ։ Ոչ մեկն էլ երաշխավորված չէ, որ կգտնի իր միակին։ Բայց ճիշտ վարվելակերպով կարելի է այդ միակին գտնելու հավանականությունը մեծացնել։ :) Շատ ճիշտ ես, կեցցե՜՜՜՜ս:hands ... ես կասեի նաև ոչ միայն ճիշտ վարբաելակերպով, այլ նաև ճիշտ ապրելակերպով, ճիշտ մտածելակերպով ու սրտի մագնիսի մաքրությամբ կարելի է այն միակին, մեր կյանքի կեսին գտնելու հավանականությունը շատ ավելի մեծացնել...;)

Լիաննա
28.01.2007, 01:38
Իսկ ես կարծում եմ, որ դա մեզանից կախված չէ... Աստվածն է որոշողը մեր ճակատագրերը, և մենք այստեղ անզոր ենք:

ihusik
28.01.2007, 21:12
Իսկ ես կարծում եմ, որ դա մեզանից կախված չէ... Աստվածն է որոշողը մեր ճակատագրերը, և մենք այստեղ անզոր ենք:
:) Կարծում ես Աստված ուրիշ գործ չունի՞, որ պետք է նստի մեր մեկի համար անհոգ ու ցոփ մյուսի համար տանջանքներով ու տառապանքներով լի կյանքը գրի ու մեղքերի մեջ Ինքն Իրեն գցի, այսքան անարդարություններով լի մարդկային կյանքը տեսնելով... "Ով ինչ ցանի՝ այն էլ կհնձի" - եթե ես սխալ սնվեմ ու փորս ցավա, դա չի նշանակում, որ Աստված ճակատագրով ինձ փորացավ էր նախատեսել:) :D այլ կարելի է ասել, որ կա Օրենք, որի խախտողը ուշ թե շուտ պատժվում է, իսկ նա, ով գիտի այդ Օրենքները և ապրում է համապատասխան այդ Օրենքների՝ չխախտելով դրանք, կարող է շատ արագ հասնի իր նպատակին... :think Ասածս ուղիղ կապ ունի նաև հենց այս թեմայի հետ (տես նաև առաջին գրառումս այս թեմայում:oy )

Մանոն
07.02.2007, 18:06
Մենք ինքներս ենք կերտում մեր ճակատագիրը....ու երբ հասկանում ենք, որ սխալ ընտրություն ենք արել, սկսում ենք ամեն ինչ բարդել խեղճ ճակատագրի վրա: Դա ազնիվ չէ...Ինչ վերաբերվում է այն բանին, թէ ինչպես հասկանալ, ո՞վ է այն միակը.... Օ՜ դա և շատ հեշտ է...և շատ դժվար: Դժվար է, որովհետև մենք մեր ենթագիտակցության մեջ ստեղծում ենք իդեալական մի կերպար, ու համեմատում ենք մարդկանց այդ կերպարի հետ: Այնինչ տարիքի հետ այդ իդեալն էլ է փոխվում....Մեծանալու հետ հասկանում ես, որ առաջ քո իդեալը պիտի ունենար այնպիսի հատկանիշներ, որոնք հետագայում այնքան էլ կարևոր չես համարում: ՈՒ փնտրում...փնտրում ես ողջ կյանքում, երբեմն այդպես էլ չգտնելով այն միակին: Իսկ հեշտ է պարզապես հասկանալ զգալով, սրտի թելադրանքով, երբ հասկանում ես, որ չես ապրում պարզապես, եթե մի վայրկյան անգամ չես մտածում այն միակի մասին, ու շունչդ կտրվում է կարոտից...

Root
02.05.2007, 13:45
Ասում են մադրն երջանիկ է լինում, երջանկության իմաստը զգում է այն ժամանակ,երբ գտնում է այն միակին, որին ողջ կյանքում սպասել է, փնտրել է...Ինչպե՞ս իմանալ,որ այդ նա է:think

_______________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Եթե միակին սպասում ես ... այդ դեպքում շարունակեք սպասել..... գուցե մի օր ..
Իսկ եթե միակին փնտրում էք ... փնտրեք ամենուրեք .. փնտրեք և կգտնեք:

Annushka
02.05.2007, 14:20
Եթե միակին սպասում ես ... այդ դեպքում շարունակեք սպասել..... գուցե մի օր ..
Իսկ եթե միակին փնտրում էք ... փնտրեք ամենուրեք .. փնտրեք և կգտնեք:

Ինձ թվում է, որ միակին գտնել ասվածը հարաբերական է: Անվերջ սպասելով ու փնտրելով ոչինչ չի ստացվի…հարկավոր է հավանական "թեկնածուներին" ավելի լավ ուսումնասիրել ու շփվել, ճանաչել.... շատերի համար միակը դա իդեալ է, ու դա խանգարում է , արդյունքում հաճախ կորցնում ենք նրանց, ում հետ կարող էինք և երջանիկ լինել..... միակը ըստ ինձ նա է, ով հասկանում է քեզ, դու էլ իրեն, ում հետ ունեք ընդհանուր գծեր,հետաքրքրություններ, նման մտածելակերպ,կյանքի նկատմամբ մոտեցումներում հակասություններ չկան,բնավորությունները չեն հակասում, չեք նկատում ձեր համար անտանելի հատակնիշներ, ում ներկայությունը հաճելի է, կա համակրանք.. ուրեմն կարելի է շփվել նրա հետ, պարտադիր չէ հենց առաջին հայացքից սիրել կամ չսիրել ու դրանով եզրակացություններ անել:) Ինձ թվում է, որ շրջապատում կարելի է հանդիպել նման մարդկանց, դա այնքան էլ անհավանական չէ…Սերը կգա ժամանակի հետ, ինչպես սիրում են ասել ճապոնցիները, կարևորը հարգանքն ու փոխընբռնումն է.. Եվ վերջապես,անձնական երջանկությունը մի քիչ էլ բախտի բան ա:think :)

Ուրվական
06.05.2007, 20:27
Մենք ինքներս ենք կերտում մեր ճակատագիրը....ու երբ հասկանում ենք, որ սխալ ընտրություն ենք արել, սկսում ենք ամեն ինչ բարդել խեղճ ճակատագրի վրա: Դա ազնիվ չէ...Ինչ վերաբերվում է այն բանին, թէ ինչպես հասկանալ, ո՞վ է այն միակը.... Օ՜ դա և շատ հեշտ է...և շատ դժվար: Դժվար է, որովհետև մենք մեր ենթագիտակցության մեջ ստեղծում ենք իդեալական մի կերպար, ու համեմատում ենք մարդկանց այդ կերպարի հետ: Այնինչ տարիքի հետ այդ իդեալն էլ է փոխվում....Մեծանալու հետ հասկանում ես, որ առաջ քո իդեալը պիտի ունենար այնպիսի հատկանիշներ, որոնք հետագայում այնքան էլ կարևոր չես համարում: ՈՒ փնտրում...փնտրում ես ողջ կյանքում, երբեմն այդպես էլ չգտնելով այն միակին: Իսկ հեշտ է պարզապես հասկանալ զգալով, սրտի թելադրանքով, երբ հասկանում ես, որ չես ապրում պարզապես, եթե մի վայրկյան անգամ չես մտածում այն միակի մասին, ու շունչդ կտրվում է կարոտից...

Բան չունեմ ավելացնելու...

Wisper
06.05.2007, 20:45
Ինձ թվում է, որ միակին գտնել ասվածը հարաբերական է: Անվերջ սպասելով ու փնտրելով ոչինչ չի ստացվի…հարկավոր է հավանական "թեկնածուներին" ավելի լավ ուսումնասիրել ու շփվել, ճանաչել.... շատերի համար միակը դա իդեալ է, ու դա խանգարում է , արդյունքում հաճախ կորցնում ենք նրանց, ում հետ կարող էինք և երջանիկ լինել..... միակը ըստ ինձ նա է, ով հասկանում է քեզ, դու էլ իրեն, ում հետ ունեք ընդհանուր գծեր,հետաքրքրություններ, նման մտածելակերպ,կյանքի նկատմամբ մոտեցումներում հակասություններ չկան,բնավորությունները չեն հակասում, չեք նկատում ձեր համար անտանելի հատակնիշներ, ում ներկայությունը հաճելի է, կա համակրանք.. ուրեմն կարելի է շփվել նրա հետ, պարտադիր չէ հենց առաջին հայացքից սիրել կամ չսիրել ու դրանով եզրակացություններ անել:) Ինձ թվում է, որ շրջապատում կարելի է հանդիպել նման մարդկանց, դա այնքան էլ անհավանական չէ…Սերը կգա ժամանակի հետ, ինչպես սիրում են ասել ճապոնցիները, կարևորը հարգանքն ու փոխընբռնումն է.. Եվ վերջապես,անձնական երջանկությունը մի քիչ էլ բախտի բան ա:think :)

Ես էլ ավելացնելու ոչինչ չունեմ... Այս մի գրառումը ավելի ռեալիստական է երևում, ինչն ավելի ընդունելի է ներկա ժամանակներում...և ընդհանրապես :B

Amaru
07.05.2007, 01:14
Աաա... Միակին եք փնտրու՞մ))
Ախր «միակը» ո՞րն ա... Ամբողջ կյանքում մեկի՞ն սիրել, հա՞... Տենց լինու՞մ ա...

Artgeo
07.05.2007, 02:00
միակը ըստ ինձ նա է, ով հասկանում է քեզ, դու էլ իրեն, ում հետ ունեք ընդհանուր գծեր,հետաքրքրություններ, նման մտածելակերպ,կյանքի նկատմամբ մոտեցումներում հակասություններ չկան,բնավորությունները չեն հակասում, չեք նկատում ձեր համար անտանելի հատակնիշներ, ում ներկայությունը հաճելի է, կա համակրանք.. ուրեմն կարելի է շփվել նրա հետ, պարտադիր չէ հենց առաջին հայացքից սիրել կամ չսիրել ու դրանով եզրակացություններ անել:) Ինձ թվում է, որ շրջապատում կարելի է հանդիպել նման մարդկանց, դա այնքան էլ անհավանական չէ…Սերը կգա ժամանակի հետ, ինչպես սիրում են ասել ճապոնցիները, կարևորը հարգանքն ու փոխընբռնումն է.. Եվ վերջապես,անձնական երջանկությունը մի քիչ էլ բախտի բան ա:think :)

Մի փոքր համաձայն չեմ: Իմ դեպքում օրինակ: Ընդհանուր գծեր չունենք, հետաքրքրություններ նույնպես: Մտածելակերպն էլ տարբերվում է: Կյանքի մոտեցումները երևի ամբողջությամբ հակասություն են: Անտանելի գծերը լիքն են, բայց ես դրանք նունպես սիրում եմ, քանի որ հենց այդ գծերով է ինքը ԻՆՔԸ… :(

Ամբողջ կյանքում մեկի՞ն սիրել, հա՞... Տենց լինու՞մ ա...
Արդեն 8 տարի է ձգվում է այս մազոխիզմը... Ամբողջ կյանքո՞ւմ... Չգիտեմ, մի 20-30 տարի հետո կպատասխանեմ:

Լուսաստվեր
05.08.2007, 23:15
Ես չեմ որոնում:
Որոնում է նա,
Ով կամենում է ինչ-որ բան գտնել:
Իսկ ես ... չգիտեմ, թե ինչպես գտնեմ
Իմ ունեցածը ցույց տալու հնար::think
Պարույր Սևակ

Taurus
06.08.2007, 10:38
Քանի որ ես ալարկոտ մարդ եմ ու հավես չունեմ փնտրելու, ես ընտրում եմ այսպիսի "փիլիսոփայություն"՝ Իսկ ինչու ես պետք է փնտրեմ, միգուցե ես եմ այդ միակը ու թող ուրիշը փնտրի ու գտնի ինձ;)

Apsara
06.08.2007, 11:32
Քանի որ ես ալարկոտ մարդ եմ ու հավես չունեմ փնտրելու, ես ընտրում եմ այսպիսի "փիլիսոփայություն"՝ Իսկ ինչու ես պետք է փնտրեմ, միգուցե ես եմ այդ միակը ու թող ուրիշը փնտրի ու գտնի ինձ;)

Իրականում բոլորն էլ այն միակներն են, ում մնացած բոլորը փնտրում են:D Իսկ փնտրել պետք չէ, հենց դադարում ես փնտրել, հույսդ կտրում ես մեկ էլ տեսնում ես գտնվեց:

*e}|{uka*
31.08.2007, 12:48
Ով չի փնտրում , նա գտնում է...
Շատերը փնտրում են նույնիսկ գտնում են բայց չգնահատելով գտածը հեշտությամբ կորցնում են,կամ արժանի չեն լինում,,,
Ուղղակի պետք է սպասել կարողանալ ու լինել համբերատար,քանի որ նրան ում փնտրում ես կամ սպասում ես ամեն քայլափոխում չես հանդիպի...;)

Ariadna
31.08.2007, 14:00
Ինձ թվում է էդ գտնելը փնտրելով չի լինում, մեր պատկերացրած գտնելը, ոչ թե էն, որ ազգ ու տակով փնտրում են, գտնում և հրամցնում:) Իսկ չփնտրելով գտնելու դեպքում էլ կարևորը ճիշտ հասկանալն է արդյո՞ք դա նա է, ով քեզ պետք էր։ 2 դեպքում էլ սխալվելը շատ վատ է. դա նա է–ի դեպքում էլ, դա նա չէ–ի դեպքում էլ:love

Ծով
31.08.2007, 15:47
Ա-ն հանեք...:Dթող միայն տղերքը պատասխանեն...
Ես շատ եմ լսել, որ ասենք մի հատ տղա հայտարարում ա, որ փնտրում ա իր միակին, բայց աղջիկ դեռ չեմ հանդիպել...:P

Wisper
31.08.2007, 16:39
Իսկ փնտրել պետք չէ, հենց դադարում ես փնտրել, հույսդ կտրում ես մեկ էլ տեսնում ես գտնվեց:

Даа уж, тебе виднее :B
Այ բալամ, մարդ բախտ ունենա հերիքա :think :B

Ծով
31.08.2007, 16:50
Даа уж, тебе виднее :B
Այ բալամ, մարդ բախտ ունենա հերիքա :think :B
Բախտ չունենա էլ...հերիք ա:D

Hambik
03.09.2007, 09:40
Ժողովուրդ ջան, կարծում եմ անիմաստ թեմա է:
Wisper-ի հետ համաձայն եմ՝ դա բախտի բան է, և չարժե այդ թեմայով խորանալ:
Հասկանում եմ՝ ձգտումը միակին գտնելու անսահման է. առանց թաքցնելու ասեմ, որ «Ինչպե՞ս գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես» հարցը նունիսկ ինքս ինձ եմ հաճախ տալիս, ու ինքս ինձնից ել միշտ նույն պատասխանն եմ ստանում :'
Գիտեմ ոչ շատ արժանավոր ու խելացի մարդկանց, որոնք ամուսնացել են շատ ավելի արժանավորների հետ: Եւ հակառակը՝ շատ նորմալ մարդիկ պատահել են այնպիսի աննորմալների, որ` էլ չասած (ու ընդ որում այնպես չի որ այդ նորմալ մարդիկ անխելք են ու իրենց իսկ խելքով է այդպես դասավորվել):

Այնպես որ, բա՜խտ է…

aerosmith
12.09.2007, 00:01
Իմ կարծիքով մարդ իր միակին կգտնի պատահականորեն, ինչպես ես լողի տեղը, սուզալողի ժամանակ միամիտ մենք գլխներով բախվեցինք իրար։ Հենց այդտեխից Էլ սկսվեց ինձ մոտ մի նոր սիրրային պատմություն, որը մինչեվ այժմ շարունակվում ա, չգիտեմ ինքը իմ միակն ա, բայց մի բան հաստատ գիտեմ, հիմա նա ինձ համար միակն ա։

Ribelle
25.09.2007, 11:33
Ասում են որ հենց երկրորդ կեսիդ գտնում ես շուրջդ հայտվում են այլ երկրորդ կեսեր ու ստիպում կասկածել արդյոք ճիշտ ընտրություն ես կատարել ասածս ինչ ա քիչ մտածեք դրա մասին սիրեք ընդունեք մեկը մյուսին բոլոր թերություններով ու դրական կողմերով, ինչքան մտածես էնքան կկասկածես ու կմնաս մենակ: Մի հատ բան էլ պատմեմ- Մի մաևդ ամբողջ կյանքը փնտրում ա իրա երկրորդ կեսին, իրա իդեալին, կյանքի վերջում գտնում ա, բայց պարզվում ա որ ինքն էդ մարդու իդեալը չի, կյանքի կեսը չի:B

Vive L'Armenie
12.12.2007, 00:22
ինչ լինելու է, կլինի, ես համոզվել եմ դրանում: ու պետք չէ փնտրել, այլ պետք է զգալ:D

Դե... էրևի կզգաս :love սիրտդ կզգա, որ գտել է այն մեկին, որի հետ Քեզ լավ ես զգում, հաճույք է (մեկ այլ տեսակ) պատճառում այդ մեկի ներկայությունը...
Անընդհատ ցանկություն կա նրան տեսնելու, զգալ նրա շունչը..., նրա ներկայությունը...

Մարդու սրտից է կախված ամեն ինչ... և իհարկե մի քիչ էլ ժամանակ է հարկավոր՝ զգացմունքների մեջ համոզվելու համար :)

Պետք չէ շատ ջանքեր թափել, այդ մեկին գտնելու համար..., ինչպես ասում են՝ լինելու բանը կլինի ;)

Ուրվական
12.12.2007, 10:21
Դե... էրևի կզգաս :love սիրտդ կզգա, որ գտել է այն մեկին, որի հետ Քեզ լավ ես զգում, հաճույք է (մեկ այլ տեսակ) պատճառում այդ մեկի ներկայությունը...

Ապրես, Վիվե ջան: Սիրտը զգում է, դու էլ ես զգում:love:

Անընդհատ ցանկություն կա նրան տեսնելու, զգալ նրա շունչը..., նրա ներկայությունը...

Էլ չասեմ... իրոք, անընդհատ:love:love:love

Մարդու սրտից է կախված ամեն ինչ... և իհարկե մի քիչ էլ ժամանակ է հարկավոր՝ զգացմունքների մեջ համոզվելու համար :)

Պետք չէ շատ ջանքեր թափել, այդ մեկին գտնելու համար..., ինչպես ասում են՝ լինելու բանը կլինի ;)

Ժամանակ, իհարկե պետք է: Իսկ ջանք թափելը, չգիտեմ, ես առանձնապես այդ ուղղությամբ ջանք չեմ թափել, ինչ արել են, իրա մաման ու պապան են արել:D: Բայց որ լինելու բանը կլինի, այ դրան համաձայն չեմ:think:

Cassiopeia
28.01.2008, 11:51
Ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի:love Անձնական փորձից եմ ասում: :) Եթե դուք ստեղծված եք միմյանց համար, ապա ճակատագիրը ձեզ կհանդիպեցնի հաստատ:
Կյանքի հանգամանքները մեզ հանդիպեցրին երեք անգամ, տարիների տարբեր կտրվածքներում: Վերջինը ճակատագրականն էր:)

Երկնային
17.03.2008, 15:50
Ասում են մադրն երջանիկ է լինում, երջանկության իմաստը զգում է այն ժամանակ,երբ գտնում է այն միակին, որին ողջ կյանքում սպասել է, փնտրել է...Ինչպե՞ս իմանալ,որ այդ նա է:think

Այո, մարդ երջանիկ է այն ժամանակ, երբ սիրում է ու սիրված է… :love

դա իմանալով չի… երբ որ հանդիպես միակիդ, կզգաս դա… ոչ ոք քեզ չի ասի դրա մասին, ու դու նույնիսկ չես էլ կասկածի, որ դա ինքն է… պարզապես կիմանաս դա… ներքուստ, քեզ այդպես սիրտդ կասի, ու չի խաբի… :love

իսկ փնտրել պետք չի… սերը գալիս է մեզ այցի էն ժամանակ, երբ ամենաքիչն ենք սպասում կամ ցանկանում…

Սերը վազում է նրանց հետևից, ով փախնում է իրենից… և խուսափում է նրանից, ով փաթաթվում է իր վզին… :oy

Լեո
18.03.2008, 15:51
Եթե դու մոռացել ես քո առողջության մասին, ուրեմն նա կա, ուրեմն դու առողջ ես: Առողջության մասին սկսում են մտածել այն ժամանակ, երբ նրա հետ ինչ-որ բան այնպես չէ:
Իմ կարծիքով նույնը կարելի է ասել երջանկության մասին. Եթե դու ամբողջ հոգով երջանկություն չես տենչում ու չես էլ հիշում երջանկության մասին, ուրեմն դու երջանիկ ես:

Adam_Smith
13.04.2008, 17:17
Սերը վազում է նրանց հետևից, ով փախնում է իրենից… և խուսափում է նրանից, ով փաթաթվում է իր վզին… :oy
Երկրորդ մասի հետ լրիվ համաձայն եմ... առաջին մասի առթիվ ասեմ, որ ոչ թե ով փախնում է իրենից, այլ ով առանձնապես չի ընկնում իր հետևից... Սա որպես փոփոխություն և լրացում...

Moon
27.04.2008, 09:23
Երկրորդ մասի հետ լրիվ համաձայն եմ... առաջին մասի առթիվ ասեմ, որ ոչ թե ով փախնում է իրենից, այլ ով առանձնապես չի ընկնում իր հետևից... Սա որպես փոփոխություն և լրացում...
Համաձայն եմ։ Ապրենք, կտեսնենք։

Fedayi
27.04.2008, 10:54
Նրան հատուկ փնտրել պետք չէ /եթե իհարկե 27 տարեկան չեք:D/: Դուք հանդիպելու եք նրան պատահաբար, հանգամանքների բերումով: Մեզանից պարզապես հասնում է մեզ շրջապատել ճիշտ մարդկանցով:

Belle
27.04.2008, 11:25
Պատահաբար են պատահում կյանքում :love

Մի´շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա˜ր…

Թե կուզես` լռի´ր,
Թե կուզես` ոռնա˜,
Թե կուզես` ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես` խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես` ոտքո հարվածիր բարձին.
Հավատացյալ ես` հայհայիր Աստծուն,
Հավատացյալ չես` Աստծուն հավատա,
Թե կուզես` ուզիր է´լ չուզել-իզու˜ր,
Թե կուզես` ուզիր է´լ չապրել-իզու˜ր,…
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

- Պատահաբար են պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…

ինքս այս բնագավառում մեծ փոռձ չունեմ, բայ եթե Սևակն ասում է պատահաբար են պատահում, ուրեմն էդպես էլ կա ;)
պետք չէ կենտրոնանալ միակին գտնելու վրա /եթե նույնիս 27 տարեկան ես ;) /, աշխարհում ամեն ինչ հավասարակշության մեջ է ստեղծված, յուրաքանչյուրը ունի ին կեսը ու վաղ թե ուշ նրանք հանդիպում են :love

Աբելյան
27.04.2008, 15:15
բա որ մեկին գտնում ես, մի 30-40 տարի հետո նոր պարզվում ա ինքը չէր էն մարդը, որին դու փնտրում էիր :think

Belle
28.04.2008, 12:37
բա որ մեկին գտնում ես, մի 30-40 տարի հետո նոր պարզվում ա ինքը չէր էն մարդը, որին դու փնտրում էիր :think

փաստերեն դու էս հարցում էլ ես վատատե՞ս, Հայկ ջան տենց չի լինի, մի քիչ լավատեսություն է պետք…
ինչի՞ մտածել վատը, ասածդ տարբերակի դեպքում 2տարբերակ կարա լինի, իմ կարծիքով, մեկը բաժանվել ու փնտրել ՆՐԱՆ, կամ տառապել մնացած կյանքդ: բայց մի կողմից էլ մտածենք, եթե մեկի հետ 30-40ապրես, արդեն մի տեսալ կկապվես հետը, նույնիսկ եթե թերություններ ունենա, ու քո ասած տարբերակը ինձ համար ամեն դեպքում կբացառվի ;)

Աբելյան
28.04.2008, 13:34

դե, ասենք 20 տարի հետը ապրում ես, մեկ էլ իրա կյանքում ուրիշ տղամարդ ա հայտնվում, ու ինքը ասենք իրան ա սիրում

Dayana
28.04.2008, 13:49
դե, ասենք 20 տարի հետը ապրում ես, մեկ էլ իրա կյանքում ուրիշ տղամարդ ա հայտնվում, ու ինքը ասենք իրան ա սիրում

պիտի ազատ թողնես, որ գնա իրա սիրելիի մոտ, որովհեև սերը շատ տարբերա բռնատիրությունից :oy եթե սիրում ես, դու ինքդ կօգնես որ իր նորաթուխ երջանկությունը ամրանա :oy

Աբելյան
28.04.2008, 13:58
պիտի ազատ թողնես, որ գնա իրա սիրելիի մոտ, որովհեև սերը շատ տարբերա բռնատիրությունից :oy եթե սիրում ես, դու ինքդ կօգնես որ իր նորաթուխ երջանկությունը ամրանա :oy
իսկ էդ դեպքում իմ երջանկությունը՞ :think

Dayana
28.04.2008, 14:02
իսկ էդ դեպքում իմ երջանկությունը՞ :think

փաստորեն երջանկությունը միայն սիրած մարդուն "կողքիդ մեխելով" կլինի հա՞ :8
չէ էդ երջանկություն չի, էդ ուղղակի նպատակի իրականացում է, չնայած ի՞նչ նպատակ, սիրում ես մեկին, բռնում "կպցնում ես կողքիցդ" ու վերջ , բա էդ եղավ երջանկությու՞ն։ Այ եթե մինչև էդ մեկ ուրիշին հանդիպելը ՆԱ լրիվ քոնն էր, ոչ միայն ֆիզիկապես, այլ ամբողջ հոգով, հետո էն էղած ու երբեկ չանցնող երջանկությունդ կմնա :love որովհետև երջանկությունը չի անհետանում ու չի վերջանում :love

Աբելյան
28.04.2008, 14:08
Այ եթե մինչև էդ մեկ ուրիշին հանդիպելը ՆԱ լրիվ քոնն էր, ոչ միայն ֆիզիկապես, այլ ամբողջ հոգով, հետո էն էղած ու երբեկ չանցնող երջանկությունդ կմնա
ախր ո՞նց :8

Աբելյան
23.02.2009, 22:56
սպասել, մինչև ինքը իրա ոտով գա :pardon

Հայկօ
23.02.2009, 22:59
Google-ով

Jarre
24.02.2009, 01:35
Շատ դեպքերում այդ միակին գտնելը կախված է մեր ակնկալիքներից և մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքից։ Իրար հարյուր տոկոսով համապատասխան մարդիկ գոյություն չունեն։ Մի գուցե այդ միակը հենց մեր կողքն է որին պարզապես պետք է նկատել....

*e}|{uka*
24.02.2009, 02:37
Փնտրելը քիչ ա, նաև պետք է թույլ տաս, որ քեզ գտնեն::)
Իսկ միակ հասկացությունը ես սխալ եմ համարում: Ի՞նչ ա նշանակում միակը, որին ողջ կյանքում սպասել եմ: :think Ոչ մեկ չի գալու դիմացդ կանգնի ու ժպիտը դեմքին ասի՝ ես եմ միակը, եկել եմ, սպասում էիր չէ՞:B : Կամ ընկնես սարերը ու ձորերը փնտրես միակիդ: Էտ միակները գիտեք ինչքա՜ն են, լիքը... բայց եթե դու սիրես էտ միակներից մեկին, ինքը կդառնա իսկական միակ , բայց դա չի նշանակում, որ եթե նա ծնված չլիներ կամ աղյուս ընկներ գլխին՝ բարձրահարկ շենքի կողքով անցնելիս, ուրեմն դու անմիակ էիր մնալու :D, մի խոսքով ես թռա... :}

Rhayader
24.02.2009, 09:44
Միակին սպասելը իմ շատ սիրելի տրանսակտ անալիզի մեջ սցենարային դիագնոզ ունի՝ այն համապատասխանում է «քնած գեղեցկուհու» կոմպլեքսին:
Սա, զուգահեռ "Rigor Mortis-ի սպասում" սցենարին, իսկական աղետ է այս ազգի համար:

Ceceron
24.02.2009, 11:40
Google-ով
Լաաաաաաավն էր.... կարաս odnoklassnikov էլ :D:D:D

Փնտրելը քիչ ա, նաև պետք է թույլ տաս, որ քեզ գտնեն::)

Համաձայն եմ քո գրածների հետ... բայց ախր ի՞նչա նշանակում պետքա թույլ էլ տաս:) Խի դու ասենք չես ուզում որ քեզ գտնեն :):P:P:P

Երկնային
24.02.2009, 12:29
բայց ախր ի՞նչա նշանակում պետքա թույլ էլ տաս:)

սիրո մեջ հաճախ շատ ավելի հեշտ ա լինում սիրել, քան թույլ տալ, որ քեզ սիրեն ;)

Յոժի ամեն բառի տակ ստորագրում եմ :)
ես էլ թռա :D

Ceceron
24.02.2009, 14:14
սիրո մեջ հաճախ շատ ավելի հեշտ ա լինում սիրել, քան թույլ տալ, որ քեզ սիրեն ;)

Յոժի ամեն բառի տակ ստորագրում եմ :)
ես էլ թռա :D

էէէէէէէէէէէէէէէէ Ը՞նչի համար ...... այ դաժաններ :P:D

Երվանդ
24.02.2009, 14:22
էէէէէէէէէէէէէէէէ Ը՞նչի համար ...... այ դաժաններ :P:D

Օրինակ նրա համար Միհրան ջան, որ քեզ չի վստահում, ասենք մտածում ա որ դու բաբնիկ ես:D վաղ թե ուշ իրան կմոռանաս ու ինքը անկապ կտանջվի:pardon

Ceceron
24.02.2009, 14:29
Օրինակ նրա համար Միհրան ջան, որ քեզ չի վստահում, ասենք մտածում ա որ դու բաբնիկ ես:D վաղ թե ուշ իրան կմոռանաս ու ինքը անկապ կտանջվի:pardon

Եր ջան ես էդ կհասկանայի էս տարբերակում՝ "Ավելի հեշտա թույլ տալ, որ քեզ սիրեն, քան թե դու սիրես" էդ տարբերակում քո ասածի հետ համաձայն եմ, բայց վերը նշված տարբերակում`

սիրո մեջ հաճախ շատ ավելի հեշտ ա լինում սիրել, քան թույլ տալ, որ քեզ սիրեն

քո ասածը չի անցնում Եր ջան :P:(

Adriano
24.02.2009, 14:35
Որոնելով, այլ տարբերակ չկա::think

Երվանդ
24.02.2009, 14:35
Եր ջան ես էդ կհասկանայի էս տարբերակում՝ "Ավելի հեշտա թույլ տալ, որ քեզ սիրեն, քան թե դու սիրես" էդ տարբերակում քո ասածի հետ համաձայն եմ, բայց վերը նշված տարբերակում`

քո ասածը չի անցնում Եր ջան :P:(

Հա բայց իմ ասածով էլ ինքը քեզ սիրում ա;), ուղղակի դե չի հանձնվում էլի, ոնց բացատրեմ:think, աղջիկ պիտի լինես որ հասկանաս:D:D

Ceceron
24.02.2009, 14:37
Հա բայց իմ ասածով էլ ինքը քեզ սիրում ա;), ուղղակի դե չի հանձնվում էլի, ոնց բացատրեմ:think, աղջիկ պիտի լինես որ հասկանաս:D:D

Դե կներես ........ բա դու ո՞նց ես հասկանում :D:D:D

Երվանդ
24.02.2009, 14:39
Դե կներես ........ բա դու ո՞նց ես հասկանում :D:D:D

Դե ես Բալզակ շատ եմ կարդացել երևի դրա համար:D

Lion
15.03.2009, 22:14
Ինչպե՞ս գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես...

Որ իմանաք, ասեք էլի...

Kuk
15.03.2009, 22:40
Պետք չի փնտրել, գտնել, մի օր կգա կընկնի գլխիդ, դու էլ չես իմանա` ոնց:))

Lion
15.03.2009, 22:41
Բա որ ծա՞նր եղավ, ասենք մի 70 կգ...

Kuk
15.03.2009, 22:45
Բա որ ծա՞նր եղավ, ասենք մի 70 կգ...

Սերը զոհեր ա պահանջում:pardon

Elmo
15.03.2009, 23:24
Որ իմանաք, ասեք էլի...

Իմ մոտ ճակատագրի բերումով ա ստացվել: Դրան կոնկրետ ձև չկա: Աստված ա տալիս:

Lion
15.03.2009, 23:53
Դե լավ, մենակ ծանր չլնի, մեկ էլ... որ ժամանակին զգուշացնեն, որ գլխիս բան է ընկնելու - մի կողմ քաշվեմ...

Kuk
15.03.2009, 23:55
Դե լավ, մենակ ծանր չլնի, մեկ էլ... որ ժամանակին զգուշացնեն, որ գլխիս բան է ընկնելու - մի կողմ քաշվեմ...

Հետո նորից գաս ու էս թեմայում գրես`

Որ իմանաք, ասեք էլի...

Lion
15.03.2009, 23:59
Դե լաավ... Ռազ ընտրություն չեք թողնում, թող ընկնի - կդիմանամ:(:o

Ուլուանա
16.03.2009, 00:12
Միակին գտնելու համար ընդամենը պետք է լինել առավելագույնս անկեղծ ու բնական, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին կաս՝ առանց փորձելու երևալ ավելին, առանց տպավորություն թողնելու համար քեզ կոտորելու։ Հակառակ դեպքում կգտնես սխալ մարդու, կամ էլ սխալ մարդ քեզ կգտնի, իսկ իսկական միակիդ հետ նույնիսկ եթե հանդիպեք, չեք գտնի իրար, քանի որ անբնականությունը թույլ չի տա ճանաչել միմյանց։
Արհեստական «պաճուճանքն» ամենալուրջ խոչընդոտն է միակին գտնելու հարցում։

Երկնային
16.03.2009, 00:42
Պետք չի փնտրել, գտնել, մի օր կգա կընկնի գլխիդ, դու էլ չես իմանա` ոնց:))
Կամ էլ ուրիշները քո տեղը կգտնեն ու կծանոթացնեն, չէ՞ :))

Միակին գտնելու, կամ որպես միակ՝ ինչ-որ մեկի կողմից գտնվելու համար պետք է պատրաստ լինել դրան, հակառակ դեպքում չես նկատի :)

dvgray
16.03.2009, 03:26
Ինչպե՞ս գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես...

Այդ մեկը կողքտ է: Աչքերտ բաց արա ու տես նրան:

Լեո
16.03.2009, 11:20
ըհը, ինչքան շատ փնտրես, էնքան ուշ կգտնես
Այս մտքի հետ ինչ որ տեղ համաձայն եմ:
Իմ օրինակով ասեմ: Երբ դեռ շատ ջահել էի՝ 16-18 տարեկան, աղջիկների մեջ փնտրում, գտնում ու տեսնում էի միայն լավ հատկանիշները:
Երբ մի քիչ ավելի մեծացա՝ 19-22 տարեկան դարձա, սկսեցի տեսնել և՛ լավ, և՛ վատ հատկանիշները, բայց վատը միշտ լավի ստվերում էր մնում:
Հիմա արդեն այս տարիքում կարծես նպատակադրված աղջկա մեջ փնտրում ու գտնում եմ թերություններ և կենտրոնանում եմ դրանց վրա: Թեկուզ եթե նա ունենա բազում լավ ու դրական հատկանիշներ և ընդամենը մեկ թերություն, ես սկսում եմ ավելի վառ տեսնել թերությունը, քան առավելությունները: Սա որպես կանոն բերում է հիասթափության:( Իսկ անթերի մարդիկ, ինչպես մենք գիտենք, չեն լինում:

Հ.Գ. Որ արդեն այս տարիքում եմ այսպես մտածում, բա հետագայում իմ վիճակն ի՞նչ է լինելու:think

Artgeo
16.03.2009, 12:03
Ինչպե՞ս գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես...
հարցը կայֆն ա, ողջ կյանքդ սպասել ես, մի 5 րոպե էլ սպասի, կգա... Կյանքն անցել ա, չես փնտրել, նո՞ր ես սկսում:

Լեո
16.03.2009, 12:15
հարցը կայֆն ա, ողջ կյանքդ սպասել ես, մի 5 րոպե էլ սպասի, կգա... Կյանքն անցել ա, չես փնտրել, նո՞ր ես սկսում:
Իրոք, «ողջ կյանք» արտահայտությունը մտածելու տեղիք է տալիս:D Եթե կյանքդ արդեն անցել է, արդյո՞ք էլ պետք է գտնել նրան:think Թե՞ ուզում ես, որ մեռնելուց վրադ լացող լինի:D

Մարկիզ
16.03.2009, 18:31
Ինչպես գտնել այն միակին, որին ողջ կյանքում սպասել ես..
Ուզում ես գտնել «Միակին»՞… Այն «Միակին», որին այսքան երկար սպասել ես՞… Դու ուզում ես՞ իրոք գտնել նրան՝ «Միակին»…
Լա՜վ…

Մասնակցի՛ր «կաշառակեր դասախոս» ակցիային, միաձուլվիր, միասնացիր, գարեջուր բաժանի՛ր, խաչմերուկներում «ստո՛պ, կարմիր լույս է» պլակատով կանգնի՛ր… և դու՛ կգտնես քո այն «Միակին»…:))

Razo
16.03.2009, 18:58
Դե որ տունը նստես ու սպասես հաստատ չես գտնի, ինտերնետով, դժվար թե սեր գտնես, որովհետև արտաքին գեղեցկությունը քիչա սիրելու համար: Կարողա հանդիպես, ու... բայց կարողա... Ասենք կարաս դուրս գաս քաղաք ու մի քիչ շրջես, ծանոթանաս նոր մարդկանց հետ, նոր ընկերները կծանոթացնեն իրենց ընկերներին և այսպես քո շրջապատը կմեծանա այնքանով որ ոնց էլ լինի մեկը դուրտ կգա... Էս իմ կարծիքնա կարողա և սխալ եմ...

Լեո
16.03.2009, 19:53
Ուզում ես գտնել «Միակին»՞… Այն «Միակին», որին այսքան երկար սպասել ես՞… Դու ուզում ես՞ իրոք գտնել նրան՝ «Միակին»…
Լա՜վ…

Մասնակցի՛ր «կաշառակեր դասախոս» ակցիային, միաձուլվիր, միասնացիր, գարեջուր բաժանի՛ր, խաչմերուկներում «ստո՛պ, կարմիր լույս է» պլակատով կանգնի՛ր… և դու՛ կգտնես քո այն «Միակին»…:))
Լավ, Մարկիզ ջան, բա քաղաքականությունն էստեղ ի՞նչ կապ ուներ:think
Թե՞ էնքան ենք խրվել էս «կեղտ»-ի մեջ, որ դրանից ոչ մի տեղ ու ոչ մի դեպքում չենք կարող ազատվել:think

Փոքրիկ
20.03.2009, 18:41
google- ով փորձեք :hands

Enigmatic
20.03.2009, 19:20
Ինչքան շատ ես ուզում որ մեկը հայտնվի կյանքումդ, էնքան չի հայտնվում,ինչքան չես մտածում էտ ուղղությամբ, էնքան շուտա դա տեղի ունենում էն էլ էն ամենաանհարմար խառը պահերին

Kuk
20.03.2009, 19:24
Ինչքան շատ ես ուզում որ մեկը հայտնվի կյանքումդ, էնքան չի հայտնվում,ինչքան չես մտածում էտ ուղղությամբ, էնքան շուտա դա տեղի ունենում էն էլ էն ամենաանհարմար խառը պահերին

Այսինքն անհարմար խառը պահերին պետքա անընդհատ ուզել, որ հայտնվի հա՞:))

Artgeo
20.03.2009, 19:59
Այսինքն անհարմար խառը պահերին պետքա անընդհատ ուզել, որ հայտնվի հա՞:))
Չէ, պիտի չուզել, խառը պահեր ստեղծել, որ հայտնվի: Կարճ ասած ոնց գցում-բռնում ես, դու ոչինչ չես անելու, նա պիտի քեզ գտնի: Իսկ կարելիա փնտրել, գտնել ու վեր կենալ ասել, որ սիրում ես: Երևի տենց էլ կանեմ...

Enigmatic
20.03.2009, 20:22
Չէ, պիտի չուզել, խառը պահեր ստեղծել, որ հայտնվի: Կարճ ասած ոնց գցում-բռնում ես, դու ոչինչ չես անելու, նա պիտի քեզ գտնի: Իսկ կարելիա փնտրել, գտնել ու վեր կենալ ասել, որ սիրում ես: Երևի տենց էլ կանեմ...

Հո միհատել քաստինգ չեք անցկացնելու?:)) պետք չի փնտրել կամ ինչ որ նման բան,ինչ լինի ինքնիրան կլինի

Հովհաննես
23.03.2009, 00:01
Ամենի ինչ իր ժամանակին է լինում միակին ման գալ պետք չէ այդ միակից այս աշխարում ամեն մեկիս համար մի մոտ 1.000.000 կան, որ մեզ կհամնկնեն ամբողջ կյանքի համար

_Հրաչ_
23.03.2009, 02:12
google- ով փորձեք :hands

Չէէէ, Google-ով չի լինում: Միլիոն հատ «Միակ» ա բերում, բայց նայում ես` ոչ մեկն էլ Միակ չի:

Lion
27.03.2009, 20:02
Դժվար հարց է... որ իմանաք, ձեն հանեք, էլի:)

Չամիչ
02.04.2009, 00:38
կարեվորն այն է որ այն միակին գտնելուց հետո հանկարծ չպարզվի որ նա ամուսնացած է:)

"Green eyes"
27.09.2010, 16:07
Չպետք է ընկնել երժանկության հետևից,նա նման է թիթեռի, կարող է աննկատ նստել ձեր ուսին:Իսկ ամեանակարևորը երժանկություն գտնելուց հետո պետք է պահել և պահպանել:Որպեսզի չվախենա և չհեռանա:

Katka
27.09.2010, 17:33
Մի կերպ:

Նաիրուհի
27.09.2010, 17:43
Ամեն մարդ չի գտնում :(
Ես չեմ էլ փնտրում, համ էլ գիտեմ, որ չեմ գտնելու։ Ավելի լավ :beee

Shah
27.09.2010, 17:49
Իսկ պե՞տք ա փնտրել:

Lianik
27.09.2010, 17:52
Ամեն մարդ չի գտնում :(
Ես չեմ էլ փնտրում, համ էլ գիտեմ, որ չեմ գտնելու։ Ավելի լավ :beee

դրա լավը ո՞րն է :o հլա դեռ, որ երիտասարդությունում դրա վայելքն զգալուց հրաժարվես..ինչ որ տեղ...:think միգուցե հա, բայց երբ ծերանաս ու մենակությու՞նը լինի ընկերդ....

փնտրելը չեմ փնտրում, նա ինձ կգտնի, կամ էլ առանց փնտրելու իրար կգտնենք:love

հ.գ. մի բան որ շատ ես փնտրում, չես գտնում թեկուզ քթիդ տակ լինի:D

*e}|{uka*
27.09.2010, 18:13
..
փնտրելը չեմ փնտրում, նա ինձ կգտնի, կամ էլ առանց փնտրելու իրար կգտնենք:love

Հա՜, հրաշքներ կյանքում պատահում են: :))

Ա՜, դե բոլորդ էլ փնտրում եք, ձևեր մի թափեք: :crazy

Katka
27.09.2010, 18:15
Հա՜, հրաշքներ կյանքում պատահում են: :))

Ա՜, դե սաղԴ էլ փնտրում եք, ձևեր մի թափեք: :crazy

ՈՒ՞մ:))

*e}|{uka*
27.09.2010, 18:17
ՈՒ՞մ:))

Իրան՝ գեղեցիկին: :))

Rhayader
27.09.2010, 18:18
Վերցնել տարոյի «Tower» խաղաթուղթն ու մեդիտացի անել նրա վրա, միգուցե կհասկանաք, որ իմաստ չունի գոյություն չունեցող բաների հետևից ընկնել:)) տիկնայք և պարոնայք, ցավում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք ոչ առանձնապես նշանակալից եք այս տիեզերքում (ընդամենը աստղային փոշի), որ հատուկ ձեր համար միակ ստեղծվի, ոչ էլ բոլտեր եք, որ ձեր ծայրի ռեզբան մենակ համապատախան գայկայի մեջ մտնի:))
Այլ կերպ ասած, միայն կյանքի վերջում կարող ես ասել, որ մարդը կամ մարդիկ, ում հետ այն անց ես կացրել, միակն էին, ու ամեն մեկն իր ձևով՝ լինի դա լավ թե վատ: Ու հենց նրանցից ցանկացածին ձեր կյանքից հանեք,կյանքը միանգամից փուլ կգա (վայ քու, սկսել եմ ինչ-որ տարօրինակ խրատական խոսել ու դեմքի խելոք արտահայտությամբ բանալ բաներ ասել:D): Իրականում ցանկացած մարդ կարող է մութ սենյակում սև կատու տեսնել: Նամանավանդ եթե կատու այնտեղ չկա: Միակ պայմանն այն է, որ նա ուզի այնտեղ սև կատու տեսնել:
Բայց ինչ էլ տեսնի՝ սենյակը դատարկ է:
Իհարկե, ոչ ոք նրան չի խանգարում լույսը միացնել ու կատու նկարել պատի վրա:)

Katka
27.09.2010, 18:20
Իրան՝ գեղեցիկին: :))

Արա՞յին::))

Նաիրուհի
27.09.2010, 18:20
դրա լավը ո՞րն է :o հլա դեռ, որ երիտասարդությունում դրա վայելքն զգալուց հրաժարվես..ինչ որ տեղ...:think միգուցե հա, բայց երբ ծերանաս ու մենակությու՞նը լինի ընկերդ....

Ես չեմ ծերանալու (հուսով եմ)

փնտրելը չեմ փնտրում, նա ինձ կգտնի, կամ էլ առանց փնտրելու իրար կգտնենք:love
Աստված տա... Ուրիշները որ գտնում են, շատ եմ ուրախանում :oy

հ.գ. մի բան որ շատ ես փնտրում, չես գտնում թեկուզ քթիդ տակ լինի:D
+1

Rhayader
27.09.2010, 18:26
Իրան՝ գեղեցիկին: :))
http://motivationalimage.com/old/wp-content/uploads/1234988626.jpg
Աջի՞ն, թե՞ ձախին:D

*e}|{uka*
27.09.2010, 18:27
Արա՞յին::))

Արային էլ, Նվարդին էլ, Շամիրամին էլ վրադիր: :))

Katka
27.09.2010, 18:30
Rhayader, գնա առաջին ամուսնական գիշեր թեմա: Մի խանգարի մեզ::))

---------- Ավելացվել է՝ 19:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:28 ----------

Արային էլ, Նվարդին էլ, Շամիրամին էլ վրադիր: :))

Վույ ախչի աման::)) Միա՜՜՜կս: :lazy

*e}|{uka*
27.09.2010, 18:31
Աջի՞ն, թե՞ ձախին:D

Ռայ, մեկ-մեկ թվում ա քո գլխում միայն փոքրիկ մոխրագույն "ծիծիիկներ" են: :bl

Katka
27.09.2010, 18:32
Ռայ, մեկ-մեկ թվում ա քո գլխում միայն փոքրիկ մոխրագույն "ծիծիիկներ" են: :bl

Էդ էլ իրա միակն ա…:D

*e}|{uka*
27.09.2010, 18:33
Վույ ախչի աման::)) Միա՜՜՜կս: :lazy

Կրկնյակս, միակը քիչ ա: :D
(:lazy)՞՞՞՞՞ :think :))

Lianik
27.09.2010, 18:34
Ես չեմ ծերանալու (հուսով եմ)
Աստված տա... Ուրիշները որ գտնում են, շատ եմ ուրախանում :oy

դե, հա, մեր մեջ ասած ես էլ չեմ ծերանալու;)

դու նաև շա՜՜տ ես ուրախանոլու, քանզի շուտով Նա :love կողքիդ է լինելու (եթե դեռ չի)

Katka
27.09.2010, 18:35
Կրկնյակս, միակը քիչ ա: :D
(:lazy)՞՞՞՞՞ :think :))

Յոժ, բա որ մեկը պսակվում ա ու շոկոլադը տալիս են, որ դնես բարձի տակ, որ միակին տեսնես:
Աաաաաաաա:D

Հ.Գ. կրկնյակս:love

*e}|{uka*
27.09.2010, 18:41
Յոժ, բա որ մեկը պսակվում ա ու շոկոլադը տալիս են, որ դնես բարձի տակ, որ միակին տեսնես:
Աաաաաաաա:D

Հ.Գ. կրկնյակս:love

Կած, չես հասկացե՞լ... հարիֆ :D

Մի կոնֆետ՝ մի միակ: :love
Երկու կոնֆետ՝ երկու միակ: :love
.................
Բոմբոներկա՝ միակների խումբ: :love

Katka
27.09.2010, 18:50
Կած, չես հասկացե՞լ... հարիֆ :D

Մի կոնֆետ՝ մի միակ: :love
Երկու կոնֆետ՝ երկու միակ: :love
.................
Բոմբոներկա՝ միակների խումբ: :love

Ես մի կոնֆետ եմ պահել: Վեչնի կոնկրետնի մարդուն, միակին, որ ուզում եմ տեսնեմ, դնում եմ բարձիս տակ:
Բոմբոներկան նա խուդոյ դեն եմ պահել:D

Հարիֆի համար մերսի, առաջին մարդն ես, դզեց:Dումենշիտելնո-լասկատելնո:

Cassiopeia
27.09.2010, 19:11
Մոդերատորական: Թեման ժամանակավորապես փակվում է օֆտոպակույտի վերածվելու պատճառով: