PDA

Դիտել ողջ տարբերակը : RocketDock-ի Հայաֆիկացում



Կարապետ
27.04.2009, 17:32
RocketDock-ի Հայաֆիկացուման ████████] 95 % արդեն պատրաստ է:

Կարապետ
27.04.2009, 20:20
RocketDock Armenian LIP-ը կարող եք բեռնել այստեղից: (http://armweb.ucoz.net/programs/RocketDock_Armenian_LIP.exe) http://karapetstudio.do.am/Pictures/RocketDockArmenianLIP.jpg

masivec
27.04.2009, 20:42
RocketDock-ի Հայաֆիկացուման ████████] 95 % արդեն պատրաստ է:
Բա են 5%-ը:think
Հիմա որ քաշեմ կիսատ ա լինելու՞:8

Xelgen
27.04.2009, 20:50
RocketDock

ms => մվ

Ծրագրից չեմ օգտվում, բայց ամեն հայաֆիկացված ծրագրից ուրախանում եմ, հատկապես եթե որրակյալ է թարգմանությունը։ Կեցցեք :)

Chuk
28.04.2009, 18:03
Ծրագրից չեմ օգտվում, չեմ բեռնել, սակայն նկարի մեջ հասցրի նկատել

«Ինքնա Անհայտացում», բառակազմության ժամանակ «ինքն» ու «անհայտացում» բառերը տեսականորեն կարող են կապվել «ա» հոդակապով ու այդ դեպքում ստացվի «ինքնաանհայտացում» գոյություն չունեցող բառը, սակայն այդ դեպքում բառը պետք է գրվի իրար կպած, քանի որ, կրկնում եմ, «ա»-ն ընդամենը հոդակապ է, իսկ անհայտացումը պետք է գրվի փոքրատառով:

«ԻնքնաԹաքցնման տեվողություն», այսեղ բառերն իրար կպած են, բայց «Թաքցնել» բառը նորից մեծատառով է գրվել, «թաքցնման» բառը բավական անհաջող, դժվարարտասանելի բառ է, իսկ «տևողություն» բառը գրվում է «և»-ով:

«ԴուրսԹռչել», գրված է միասին, պիտի լինի առանձին:

«Կայել Լռելյանին», պիտի լինի «Լռելյայնին», կոնկրետ ես նման դեպքում հաստատ չէի օգտագործի «կայել» բառը:


Ողջունում եմ ծրագրերը հայերեն թարգմանելու ցանկությունը, ուրախ եմ, որ նման գործ է արվում, սակայն խորհուրդ եմ տալիս ու խնդրում լինել շատ ավելի ուշադիր:

Կարապետ
29.04.2009, 20:08
Նկարի մեջ պատկերված է հին թարգմանությունը դրանք բեռնման նիշքի մեջ ուղված են:
100% թարգմանված է:
________________________
KARAPET STUDIO (http://karapetstudio.do.am)

Rammstein
29.04.2009, 21:37
Չնայած վատ, երբեմն նաեւ խայտառակ թարգմանություներին, ձգտում եմ օգտագործել հայերենը, քանի որ ապագան դրանն է։ Եթե հայերըս ապագա ունենք, ապա վաղ թե ուշ պիտի ազգովի անցնենք ծրագրերի հայերեն տարբերակներին։

Կարապետ
29.04.2009, 21:51
Ես համամիտ եմ Rammstein-ի հետ մենք հայերս պետք է օգտագործենք հայերեն ծրագրեր` ինչու պետք ադրբեջանիցիները օգտագործեն ադրբեջաներեն ծրագրեր իսկ մենք անգլերեն և ռուսերեն:

Աթեիստ
29.04.2009, 22:02
ինչու պետք ադրբեջանիցիները
Ինչու՞ պետք է մենք օրինակ վերցնենք ադրբեջանցիներից:
Ինքս նախընտրում եմ օգտվել ծրագիր գրողի հարազատ լեզվից: Եթե օգտագործում եմ ռուսի գրած ծրագիր (օրինակ VentaFax)` օգտվում եմ ռուսական տարբերակից:
Հայկական ծրագրի դեպքում (PowerSpell)` հայերեն ինտերֆեյսից:
Մնացած բոլոր դեպքերում ինձ համար նախընտրելի է անգլերենը, քանի որ և՛ հայերեն և՛ ռուսերեն թարգմանությունները կազմվում են ավելի շատ տառերից, քան անգլերենն է (ռ քան նախատեսել է ծրագիր գրողը): Արդյունքում` տուժում է ծրագրի տեսքը:

Կարապետ
29.04.2009, 22:11
Ես այս տեպքում համամիտ եմ Աթեիստի հետ ճիշտ է արդյունքում տուժում է ծրագրի դիզայնը բայց ավելի հասկանալի է անգլերեն չիմացողների համար:
Ծրագրեր կան որի դիզայնը թարգմանելիս ինքնուրույն դառնում է հայկական բառերի չափսերով: Ծրագրեր էլ կան որոնց դիազայնը շատ հեշտ լինում է խմբագրել:img

_Հրաչ_
30.04.2009, 15:13
Միշտ ողջունել եմ ծրագրերի հայաֆիկացման աշխատանքները: Բայց, իմ կարծիքով, մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերվել դրան: Ու քանի որ դա նոր <<երևույթ>> է հայկական իրականությունում, ամեն մի փոքր թերացում կամ անհամապատասխանություն խիստ քննադատություն կարող է առաջացնել:
Ամեն դեպքում, ողջունում եմ քո գործը ու ցանկանում եմ զարգացում::hands

Կարապետ
01.05.2009, 14:08
Ես այսօր մի շատ լավ ծրագիր եմ ձեռք բերել դրանով լինում է ցանկացած ծրագրի տեսքը փոխել և համապատասխանացնել հայերենին...::::hands::::...
Հիմա արդեն խնդիր չի լինի տեսքի հետ:

_Հրաչ_
01.05.2009, 19:19
Ձեռք ես բերել, լավ ես արել, բա մեզ էլ տուր:B

Xelgen
01.05.2009, 19:22
Խոսքը Resource Editor-ների՞ մասին է։
Եթե հա, ապա դա ծայրահեղ տարբերակ է, մի բան թարգմանելու, գուցե աշխատի ինչ-որ մեռած նախագծի դեպքում, երբ խրագրի նոր տարբերակներ դուրս չեն գալիս, հակառակ դեպքում, արծի ստանդարտ տարբերակով թարգմանություն անել, և ստեղծողի հետ համագործակցել։

Կարապետ
04.06.2009, 11:41
RocketDock Armenian LIP-ը արդեն տեղադրված է կայքում եւ դուք կարող եք Բեռնել (http://armweb.ucoz.net/programs/RocketDock_Armenian_LIP.exe) այտեղից

xaladilnick
23.06.2009, 12:41
ասում ա site not found

Կարապետ
01.07.2009, 20:17
ասում ա site not found

Կներեք կայքի հետ կան խնդիրներ: Նոր հասցեն արդեն պատրաստ է

Բեռնել (http://armweb.ucoz.net/programs/RocketDock_Armenian_LIP.exe)
Եթե նիշքը բեռնելիս գրվի Warning! This file can contain VIRUSES. դա նշանակում է Զգուշացու՜մ: Այս նիշքում կարող է պարունակել ՎԻՐՈՒՍՆԵՐ: բայց այս նիշքում չկա վիրուսներ, սեղմեք Download file կոճակը

Կարապետ
21.08.2009, 15:31
վերջնական հասցե
http://rocketdock.com/user/50292/addons/popular

Մուր_Համլետ
10.08.2010, 13:36
Ես օգտագործում եմ Nexus, ինձ այն ավելի է դուր գալիս, քան rocketdock-ը

romanista
21.09.2010, 15:00
Կարապետ , ապրես, ես արդեն երկար ժամանակ է, որ օգտվում եմ այս ծրագրից, ու հիմա կանցնեմ ծրագրի հայերեն տարբերակին:hands միշտ ողջունել եմ տարբեր ծրագրերի հայաֆիկացումը, ու շատ լավ է, որ հայաֆիկացված ծրագրերը գնալով շատանում են: