PDA

Դիտել ողջ տարբերակը : Բացատրական բառարան

Simon
24.12.2006, 21:10
Կբացատրե՞ք բառը և բառակապակցությունը:
Եթե հնարավոր է արմատական կառուցվածքով:

1. գիշերը խոժոռվել
2. տենդային աստղերով առլեցուն
3. անսաղարթ ծառեր
4. լռությունը երևութական էր
5. լույս ցայտեց

Simon
25.12.2006, 22:22
Չեք ուզում օգնե՞լ::(

Մանե
25.12.2006, 22:28
Կբացատրե՞ք բառը և բառակապակցությունը:
Եթե հնարավոր է արմատական կառուցվածքով:

1. գիշերը խոժոռվել
2. տենդային աստղերով առլեցուն
3. անսաղարթ ծառեր
4. լռությունը երևութական էր
5. լույս ցայտեց
Ավելի հասկանալի կասես թե ինչ պետք է անել

Simon
10.01.2007, 11:15
Ավելի հասկանալի կասես թե ինչ պետք է անել

Ինձ պետք է այս արտահայտությունների բացատրությունները:

Այսինքն ուզում եմ այս թեման դառնա որպես մարդ-մարդ մացատրական բառարան:

Tehmina80
25.08.2007, 23:58
Ինձ պետք է այս արտահայտությունների բացատրությունները:

Այսինքն ուզում եմ այս թեման դառնա որպես մարդ-մարդ մացատրական բառարան:
առաջին տողը դու գրի, որ մեզ համար ավելի պարզ լինի

Էլիա
21.12.2007, 23:16
Կը կարծեմ որ «4»ը կը հասկնամ: Բառացի իմաստը հայերէնով՝ անձայն երեւոյթը սուտ էր: Բառացի իմաստը անգլերէնով՝ the silence was unreal. Այլաբանական իմաստը անյստակ կ'երեւի. թերեւս՝ բոլորը խաբէական էր: Անգլերէնով՝ everything was "tricky". :)

ars83
23.08.2008, 16:35
Ի՞նչ է նշանակում

1. նիգ
2. ժողովարար

ArmBoy
23.08.2008, 17:06
Ի՞նչ է նշանակում

1. նիգ
2. ժողովարար

նիգ = լծակ, ձող՝ երկաթից կամ փայտից, որն օգտագործում են բեռներ բարձրացնելիս, կամ դրսի դուռը ներսից փակելու համար:

ժողովարար = մարդ, ով կրոնական նպատակների համար փող է հավաքում կամ մուրացկան

Ինձ էլ ինչ կտաք-կտաք...

ars83
23.08.2008, 17:12
Ինձ էլ ինչ կտաք-կտաք...
Շնորհակալ եմ :)
Ինչի՞ պակաս ունեք ;)

ars83
27.08.2008, 13:33
Փորձում եմ գտնել հետևյալ բառերի նշանակությունը համացանցում, բայց, միգուցե, ֆորումի միջոցով ավելի արագ ստացվի...

1. ռահվիրա
2. պարմանի
3. ուռ
4. պարուսան
5. երկանք
6. թորիծ
7. լամբակ
8. ներ
9. հեղույս
10. մանեկ
11. համադամ
12. վարուժան
13. ակրատ
14. մկունդ
15. ջայլ
16. թաղար
17. դֆտիկ
18. զամպ
19. սկահակ
20. շենչող
21. շառատ
22. սնգույր
23. քերծե
24. վաչկատուն

Հայկօ
27.08.2008, 14:00
1. Հիմնադիր, առաջամարտիկ
2. Պատանի
3. Ուռենի
4. Պարան
5. Աղաց
6. Ականջօղի ծակ (ականջի վրա)
7. Կոճակի ծակ (շորի վրայի կոճկելու ծակը)
8. Տեքորկին:
9. Болт
10. Պնդօղակ (шуруп)
11. Համով ուտելիք
12. Արու աղավնի
13. Նախաճաշ
14. Մեծ, ծանր նիզակ
15. 1. Ողբ 2. Խումբ
16. Բույս աճեցնելու աման (гаршок)
17. Ուղտի բուրդ
18. Ձնակույտ
19. Գավաթ
20. Փայլուն, զվարթ
21. Մուգ կարմիր
22. Դիմափոշի
23. Որսորդական շուն (борзой)
24. Քոչվոր

Թույլ տուր հետաքրքրվել՝ ինչի՞դ են պետք իրարից էսքան տարբեր ու անհարիր բառերը: Հայոց ե՞ս պարապում: :)

impression
27.08.2008, 14:04

մենակ հայերենի շտեմարանում ա չէ՞ հնարավոր նման անկապ բառեր հանդիպել էդ քանակությամբ :D

ars83
27.08.2008, 14:06
23. Որսորդական շուն (борзой)
борзой չէ, борзая :) Ես գիտեի որսորդական շունը բարակն է։
Հայկօ ջան, անչափ շնորհակալ եմ :hands :hands :hands

Թույլ տուր հետաքրքրվել՝ ինչի՞դ են պետք իրարից էսքան տարբեր ու անհարիր բառերը: Հայոց ե՞ս պարապում: :)
Պարապելը ուժեղ է ասված, ուսումնասիրում եմ։ Ուզում եմ մայրենիս լավ իմանալ։ Բա դու այս բառերի բացատրությունը որտեղի՞ց գրեցիր։ Բոլորը գիտե՞իր, թե՞ բացատրական բառարանից ես օգտվել։

Հայկօ
27.08.2008, 14:09
Մի երկու բառ եմ նայել: Օրինակ՝ շառատ առաջին անգամ էի լսում: Ինչպես և՝ թորիծ: Մեծագույն մասը գիտեի:

ars83
01.09.2008, 12:15
Խնդրում եմ բառերի այս խումբն էլ բացատրել։ Նախապես շնորհակալ եմ։

1. արքայակաղին
2. արքայանարինջ
3. նյութել
4. ճիմ
5. գուղձ
6. միտել
7. բլուլ
8. ջրհորդան
9. կնգուղ
10. շահատակել
11. ժպիրհ
12. ձեռնահարել
13. մաճկալ
14. ասպնջական
15. քեղիք

Հայկօ
01.09.2008, 16:22
Վերջը էլի ես... :)

1. Ընկույզ
2. Королек (կարծեմ)
3. Դավել, սադրել, հերյուրել
4. էս էն քառակուսի, խոտածածկ հողի կտորներն են, որով, ասենք, վերանորոգում են ստադիոնների գազոնը:
5. Հողի գունդ
6. Ձգտել, հակվել ինչ-որ բանի: Հարել, կողմնակցել ինչ-որ բանի:
7. Սրինգ, շվի
8. Կտուրից իջնող խողովակ, որի միջով ներքև է հոսում անձրևաջուրը:
9. Վեղար, գլխանոց (հոգևորականի գլխարկ)
10. Նախահարձակ լինել, ասպատակել, նաև՝ ապստամբել:
11. Անամոթ, լիրբ
12. Ձեռք տալ, շոշափել, տնտղել
13. Հողագործ, գութանավոր, հերկարար, ռանչպար
14. Հյուրասեր, հյուրամեծար (եթե չեմ սխալվում)
15. Տենց բան չկա :) Նույնիսկ բառարանում եմ նայել՝ առանց ալարելու: Կա, ասենք, «քեղի»՝ կառքի էն երկար ձողը, որով լծում են ձիերին:

Հ.Գ. Չէ, դու հաստատ հայոց ես պարապում... :)

ars83
01.09.2008, 16:41
Վերջը էլի ես... :)
:hands Ես հենց քեզ էլ սպասում էի։

15. Տենց բան չկա :) Նույնիսկ բառարանում եմ նայել՝ առանց ալարելու: Կա, ասենք, «քեղի»՝ կառքի էն երկար ձողը, որով լծում են ձիերին:

Էս բառը «Մատյան ողբերգության»–ի Մ.Խերանյանի թարգմանությունից է։ Երեկ եմ կարդացել։ Կարծեմ, գրված էր «քեղիքը՝ խորտակված»։ Ուրեմն էդ ձողն է՝ քեղի – քեղիք (հոգնակին)։

Հ.Գ. Չէ, դու հաստատ հայոց ես պարապում... :)
Ինքս ինձ ուսումնասիրում եմ, ուզում եմ գիտելիքներս խորացնել։ Մի հատ գիրք եմ առել, «Հայոց լեզվի և գրականության համառոտ ուղեցույց», այս բառերը այնտեղից են, վարժություններից։ Հատուկ չեմ պարապում։

Հայկ ջան, նորից քեզ շատ մեծ շնորհակալություն։

Հայկօ
01.09.2008, 16:44
Հարց չկա, վիրուս ջան, ստեղ ենք... :) :) :) Տենց ռեկլամ կար վախտին

ars83
01.09.2008, 16:47
Հարց չկա, վիրուս ջան, ստեղ ենք... :) :) :) Տենց ռեկլամ կարվախտին
Գովազդը (էդքան հոմանիշ գրեցինք, որ ռեկլամ ասենք) չեմ տեսել, բայց էն որ դու դեղի ազդեցություն ունես, տենցա :)
Հայկ, քո ստորագրության մեջ չկա՞ր ֆրանսերենով գրված բան, թե՞ սխալ եմ հիշում։

Chuk
01.09.2008, 16:52
Ըստ Աճառյանի քեղի-ն ղեկն է:

Հայկօ
01.09.2008, 16:53
Գովազդը Zion ինտերնետ-ակումբինն էր, Հայկո - Մկոն էին անում շատ վաղուց (վախտին ;) ): Ֆրանսերեն գրված բան էլ կար, Ռոբերտ Դեսնոսի A la Mystérieuse բանաստեղծությունից մեջբերում էր, հետո տեսա, որ շատ սենտիմենտալ ու ձգձգված ա, ջնջեցի: Մոտդ դեղ լինի՝ ձեն հանի: :)

Ավելացվել է 59 վայրկյան անց
Chuk Հենց աճառյանով եմ նայել, առաջին իմաստ՝ ձիերին լծելու կառքի ձող, երկրորդ իմաստ՝ նավի ղեկ: :)

ars83
01.09.2008, 16:56
Ըստ Աճառյանի քեղի-ն ղեկն է:
Ըհը, Հայկն էլ տեսնումա գեղից մարդ չկա, ասումա կառքի ձողը ;):)
Շնորհակալ եմ, Չուկ։

Հ.Գ. Հայկ, շատ խելոք բաներ գրես, կսկսեմ ֆրանսերենից էլ հարցեր տալ ;)

Հայկօ
01.09.2008, 16:58
ars83 Նայիր վերևի գրառումս:

ars83
01.09.2008, 17:01
ars83 Նայիր վերևի գրառումս:
Տեսա, Հայկ ջան, հարցեր չունեմ, ապրես :ok ։ Կոնկրետ իմ կարդացածում, ավելի տրամաբանական է ղեկը, քանի որ Նարեկացին այդտեղ նավի մասին է խոսում։

Chuk
01.09.2008, 17:05
Chuk Հենց աճառյանով եմ նայել, առաջին իմաստ՝ ձիերին լծելու կառքի ձող, երկրորդ իմաստ՝ նավի ղեկ: :)
Ներողություն, գրառմանս մեջ «նաև» բառն էի բաց թողել ;)

Ավելացվել է 24 վայրկյան անց

Շնորհակալ եմ, Չուկ։
Խնդրեմ :)

ars83
05.09.2008, 19:56
Անհասկանալի բառերի հերթական խումբը, խնդրում եմ, թարգմանեք.

1. քաղցու
2. վագրաձի
3. հովատակ
4. շնագայլ
5. ջրշուն
6. ծովաշուն
7. խենջան
8. քամար
9. բարակացավ
10. փերեզակ
11. ակնախտիղ
12. անկոպար
13. անոսր
14. ղամբար
15. մուճակ
16. դիրտ
17. կերկերուն
18. բացասել
19. հմայիլ (գոյական)
20. հունդ

Նախապես շնորհակալ եմ։

Ուլուանա
05.09.2008, 21:33

Բացատրական բառարան չունեմ հիմա, այդ պատճառով միայն մի մասը կարող եմ ասել.

վագրաձի – զեբր (зебра)
հովատակ – արու ձի
շնագայլ – չախկալ (шакал)
քամար – գոտի
փերեզակ – կարծեմ՝ վաճառական, առևտրական (բայց էս մեկը հաստատ չգիտեմ...)
հմայիլ – նույնն է՝ համայիլ, թալիսման

Վարպետ
05.09.2008, 21:45
Անհասկանալի բառերի հերթական խումբը, խնդրում եմ, թարգմանեք.

1. քաղցու
2. վագրաձի
3. հովատակ
4. շնագայլ
5. ջրշուն
6. ծովաշուն
7. խենջան
8. քամար
9. բարակացավ
10. փերեզակ
11. ակնախտիղ
12. անկոպար
13. անոսր
14. ղամբար
15. մուճակ
16. դիրտ
17. կերկերուն
18. բացասել
19. հմայիլ (գոյական)
20. հունդ

Նախապես շնորհակալ եմ։

Ես էլ չունեմ բառարան, դրա համար ես էլ մյուս մասից մի քանիսը կբացատրեմ:)

5. ջրշուն - енот
9. բարակացավ - Чахотка
11. ակնախտիղ - եթե չեմ սխալվում` աչք շոյող, աչքին հաճելի
15. մուճակ - արաբական կոշիկի տեսակ, էլի, եթե չեմ սխալվում:)
17. կերկերուն - երերուն
18. բացասել - հերքել, անտեսել, ջնջել (շատ եղան "եթե չեմ սխալվումները", բայց էս մեկն էլ ու վերջ)

Մտահոգ
05.09.2008, 21:58
13. անոսր - թևատակ(եթե չեմ սխալվում)
14.Ղամբար - ամբարտակ(բարբառային բառ է)
20. հունդ - հացահատիկի պատիճը, ինչպես՝ ցորենի հունդ, կա նաև բարբառային անեծք, "հունդդ չորանա" այսինքն սերունդ չտաս, կամ տոհմդ վերջանա

Վարպետ
05.09.2008, 22:03
20. հունդ - հացահատիկի պատիճը, ինչպես՝ ցորենի հունդ, կա նաև բարբառային անեծք, "հունդդ չորանա" այսինքն սերունդ չտաս, կամ տոհմդ վերջանա

Ես գիտեի` դա ունդն ա:)

Սերխիո
05.09.2008, 22:12
13. անոսր - թևատակ(եթե չեմ սխալվում)

թևատակին կարծեմ անուտ են ասում (եթե չեմ սխալվում):)
անոսրը կարողա անոսկորն ա ,ասենք անողնաշար:think

Ուլուանա
05.09.2008, 22:46
թևատակին կարծեմ անուտ են ասում (եթե չեմ սխալվում):)
անոսրը կարողա անոսկորն ա ,ասենք անողնաշար:think
«Թևատակին» «անութ» են ասում կարծեմ, դրանից էլ՝ «անթացուպ» բառը կա, որը նշանակում է հենակ (кастыль)։

Հայկօ
06.09.2008, 00:05
Ամոթի թիքեն էի՞ք ինձ թողել :)

1. քաղցու - շիրա, խաղողի հյութը
6. ծովաշուն - փոկ, тюлень
7. խենջան - դաշույն (կարծեմ՝ խենջար էլ կա)
10. փերեզակ - մանրավաճառ
12. անկոպար - անսահմանափակ (մոտավորապես)
13. անոսր - նոսր (այո՛ :) ), նուրբ
14. ղամբար - ջահ, լապտեր
16. դիրտ - գինու նստվածք
17. կերկերուն - նաև՝ տատանվող (ձայնի համար)
20. հունդ - սերմ, հատիկ

Հ.Գ «անոսր» առաջին անգամ էի լսում:

ars83
06.09.2008, 11:27
Ուլուանա, Վարպետ, Մտահոգ, Սերխիո, Հայկ օ՜ :), շնորհակալություն։

«Թևատակին» «անութ» են ասում կարծեմ, դրանից էլ՝ «անթացուպ» բառը կա, որը նշանակում է հենակ
Այո, այդպես էլ կա, առանց «կարծեմ»–ի :)

Ժողովուրդ ջան, հերթական հարցերի շարանն ունեմ։
1. Ինչպե՞ս են հայերեն անվանում смычок–ը (bow, fiddlestick; archet)

2. Մի այսպիսի վարժություն կա, որոշ բաներ չեն կարողացել անել։

Գտնել, թե յուրաքանչյուր բառաշարքի որ բառը համանուն ունի.
1. Ականակիտ, ականակիր, ակնդետ, ակնթարթ
2. Անոթ, անօդ, անոդ, ակնարկ
3. Արոր, խոփ, գութան, փոցխ
4. Մուրճ, ունելի, զնդան, աքցան
5. Պետություն, քաղաք, փողոց, թաղ
6. Հարևանցի, թռուցիկ, ակնդետ, անքթիթ
7. Լոբի, ոլոռ, կապար, սիսեռ
8. Միալար, երկլար, եռալար, քառալար
9. Երգ, պար, ասմունք, համանվագ
10. Կաթսա, տապակ, ափսե, կուլա
11. Նոխազ, այծ, ուլ, քաղ

Պատասխանները, խնդրում եմ, բացատրեք։

Վարպետ
06.09.2008, 11:34
Ժողովուրդ ջան, հերթական հարցերի շարանն ունեմ։
1. Ինչպե՞ս են հայերեն անվանում смычок–ը (bow, fiddlestick; archet)

Աղեղ, ուղղակի աղեղ, պարզ ու հասարակ:)

2. Մի այսպիսի վարժություն կա, որոշ բաներ չեն կարողացել անել։

Ես չեմ հիշում, համանունը դա... բացարձակ նույն նշանակություն ունեցող տարբեր բառերն էին?

ars83
06.09.2008, 11:47
Աղեղ, ուղղակի աղեղ, պարզ ու հասարակ:)
Հա՞։ Ֆրանսերենի նման, փաստորեն :think Ջութակի աղեղը... Շրջանագծի աղեղին սովոր եմ, բայց ջութակինը նորություն էր :)

Ես չեմ հիշում, համանունը դա... բացարձակ նույն նշանակություն ունեցող տարբեր բառերն էին?
Հակառակը։

Սահմանում։ Համանուն են այն բառերը, որոնք ունեն նույն ձևը, սակայն տարբեր իմաստներ են արտահայտում, օրինակ՝ մարտ (ամիս և կռիվ), օղի (խմիչք և օղ գոյականի սեռական հոլովաձևը), և այլն։

Վարպետ
06.09.2008, 11:55
Ուլուանա, Վարպետ, Մտահոգ, Սերխիո, Հայկ օ՜ :), շնորհակալություն։

Այո, այդպես էլ կա, առանց «կարծեմ»–ի :)

Ժողովուրդ ջան, հերթական հարցերի շարանն ունեմ։
1. Ինչպե՞ս են հայերեն անվանում смычок–ը (bow, fiddlestick; archet)

2. Մի այսպիսի վարժություն կա, որոշ բաներ չեն կարողացել անել։

.
2. Անոթ, անօդ, անոդ, ակնարկ (գրական ժանր, նամյոկ)
3. Արոր, խոփ, գութան, փոցխ (թռչուն, վարելու գործիք)
4. Մուրճ, ունելի, զնդան, աքցան (դարբնի գործիք, բանտ)
6. Հարևանցի, թռուցիկ, ակնդետ, անքթիթ (հպանցիկ, գրությունով թուղթ)

Պատասխանները, խնդրում եմ, բացատրեք։

Էդ դեպքում` միանգամից մեջբերման մեջ նշում եմ, որը գիտեմ:

ars83
06.09.2008, 12:06
Էդ դեպքում` միանգամից մեջբերման մեջ նշում եմ, որը գիտեմ:
Վարպետ, էս բառերը դու որտեղի՞ց գիտես։ :hands
1. Փոցխ–ը ի՞նչ թռչուն է (ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն ասա)։ Համ էլ լավ կլինի նոր բացած թեմայումս գրես սրա մասին, երբ ժամանակ ունենաս. http://www.akumb.am/showpost.php?p=1108945&postcount=1

2. Աքցանը բա՞նտ էլ է նշանակում։ Չգիտեի :think
3. Անքթիթը ինչ–որ հատուկ թու՞ղթ է, գրության տեսա՞կ։

Վարպետ
06.09.2008, 12:07

Սիրելիս, Փոցխը չի, արորն է:) Բոլդով նշել եմ, թե մեկնաբանությունները որոնց են վերաբերվում:)

ars83
06.09.2008, 12:12
Սիրելիս, Փոցխը չի, արորն է:) Բոլդով նշել եմ, թե մեկնաբանությունները որոնց են վերաբերվում:)
lol :)
Ես Firefox-ով եմ նայում Լինուքսի տակ, բոլդերը ցույց չի տալիս, միայն ընդգծումները։
Լավ, արո՞րը ինչ թռչուն է։

Վարպետ
06.09.2008, 12:15
lol :)
Ես Firefox-ով եմ նայում Լինուքսի տակ, բոլդերը ցույց չի տալիս, միայն ընդգծումները։
Լավ, արո՞րը ինչ թռչուն է։
Այ դա լավ հարց է:) Միջին հայերենի բառ է, հիմա չի օգտագործվում: Բայց գիտեմ, որ քաղցրալեզու է, այսինքն` կամ լորիկն է, կամ սոխակը, հնարավոր է` կաքավիկը:) Ուլուանան ավելի մասնագիտացված բառարաններ ունի, որքան տեղյակ եմ, ինքը ավելի ճիշտը կասի:

Սերխիո
06.09.2008, 12:26
5. Պետություն, քաղաք, փողոց, թաղ / թաղամաս , խաղողի բաղի թաղ /
7. Լոբի, ոլոռ, կապար, սիսեռ / հայկական լոբի, մեկել լոբի ուտելու :D /

Հ,.Գ.

հիմք չընդունեք գրածս ,կարողա սխալ եմ:think

Վարպետ
06.09.2008, 12:29
5. Պետություն, քաղաք, փողոց, թաղ / թաղամաս , խաղողի բաղի թաղ /
7. Լոբի, ոլոռ, կապար, սիսեռ / հայկական լոբի, մեկել լոբի ուտելու :D /

Հ,.Գ.

հիմք չընդունեք գրածս ,կարողա սխալ եմ:think

Թաղ չէ, թառ:)
Իսկ լոբիի հայկականը կարծեմ դաբլբով ա գրվում:)

Սերխիո
06.09.2008, 12:33
լոբբի՞ ,հնարավոր ա …

Բայց թառ չեմ լսել ,

ars83
09.09.2008, 11:47
Թաղ չէ, թառ:)

Այս բառաշարքում թառ չկա։

=================================================
1. Որևէ մեկը կարո՞ղ է իմ այս հարցին պատասխանել.
http://www.akumb.am/showpost.php?p=1109057&postcount=6
2. Մնացած համանուններն իմացող չկա՞։

Mefistofel
09.09.2008, 13:36
Կարող ա այս ամբողջ հին հայկական ճապոներենի մեջ իմ հարցս շատ պրիմիտիվ թվա, բայց վերջապես, ինչ-որ մեկը ինձ կասի թե մաղադանոսը որն ա?

ars83
09.09.2008, 13:37
Կարող ա այս ամբողջ հին հայկական ճապոներենի մեջ իմ հարցս շատ պրիմիտիվ թվա, բայց վերջապես, ինչ-որ մեկը ինձ կասի թե մաղադանոսը որն ա?
մաղադանոսը петрушка–ն է

Mefistofel
09.09.2008, 13:49
մաղադանոսը петрушка–ն է

Մեռսի :)

Mitre
09.09.2008, 13:50
Կարող ա այս ամբողջ հին հայկական ճապոներենի մեջ իմ հարցս շատ պրիմիտիվ թվա, բայց վերջապես, ինչ-որ մեկը ինձ կասի թե մաղադանոսը որն ա?

Մաղադանոսը դա ազատքեղն է, մեկ էլ կարոս են անվանում

krunk Hayastani
10.09.2008, 10:30
Մաղադանոսը պետրուշկան չի, սելդերեյն է: - сельдерей

Mitre
10.09.2008, 11:00
Մաղադանոսը պետրուշկան չի, սելդերեյն է: - сельдерей

Եթե մի բան հաստատ չգիտեք , ապա ավելի լավ է չգրել:
Մաղադանոսը петрушка է, իսկ сельдерей-ը դա նեխուրն է, թուրքերեն՝ քարավուզ

ars83
10.09.2008, 11:07
Եթե մի բան հաստատ չգիտեք , ապա ավելի լավ է չգրել:
Մաղադանոսը петрушка է, իսկ сельдерей-ը դա նեխուրն է, թուրքերեն՝ քարավուզ

Այո, ճիշտ այդպես :) Լավ է, որ բանիմաց մարդիկ կան ֆորումում։

Հ.Գ. Նեխուր–քարավուզի նկարներն ավելացնելու ժամանակն է, երևի...

Ariadna
10.09.2008, 11:10
Այո, ճիշտ այդպես :) Լավ է, որ բանիմաց մարդիկ կան ֆորումում։

Հ.Գ. Նեխուր–քարավուզի նկարներն ավելացնելու ժամանակն է, երևի...

Վայ, ապրես դու, մի ժամ ա ուզում եմ քարավուզ տարբերակը հիշեմ, մենակ նեխուրն ա գալիս միտքս, ուզում էի քարավուզն էլ հիշեի, նոր գրեի, որ սելդերեյը դա նեխուր–քարավուզն է :)

ars83
10.09.2008, 11:16
Վայ, ապրես դու
:) Ես ինչ եմ արե՞լ որ, Mitre-ն է ճիշտ տարբերակը գրել, նրան է պետք շնորհակալություն հայտնել :ok

Ariadna
10.09.2008, 11:20
:) Ես ինչ եմ արե՞լ որ, Mitre-ն է ճիշտ տարբերակը գրել, նրան է պետք շնորհակալություն հայտնել :ok

Հա, ճիշտ ա, Mitre-ին էլ շնորհակալություն :)

comet
10.09.2008, 12:51
Ի դեպ:oy Շատ տարածված վիլկա, շտեպցել-ի հայերեն տարբերակը` վարդակ, խրոց;)

Ariadna
10.09.2008, 12:56
Ի դեպ:oy Շատ տարածված վիլկա, շտեպցել-ի հայերեն տարբերակը` վարդակ, խրոց;)

Վարդակը ռոզետկան է :)

ars83
10.09.2008, 13:06
Վարդակը ռոզետկան է :)

ռոզետկան էլ՝ շտեպսելը :P

Ուլուանա
10.09.2008, 18:43
Իմ իմանալով՝ էսպես է.

ռոզետկա – վարդակ
շտեպսել (վիլկա) – խրոց(ակ)

Վարպետ
10.09.2008, 18:55
Իմ իմանալով՝ էսպես է.

ռոզետկա – վարդակ
շտեպսել (վիլկա) – խրոց(ակ)

Հաստատում եմ :)

ars83
10.09.2008, 19:04
Հաստատում եմ :)

շտեպսելը վիլկան է :o

Վարպետ
10.09.2008, 19:09
շտեպսելը վիլկան է :o
Հիմա դու հարց ես տալիս? :D Արսեն ջան, ես չգիտեմ շտեպսելը ինչն է, բայց բանաձեւեմ այսպես: Այն, ինչը խրում են խրոցն է, իսկ այն, ուր խրում են, վարդակը:)

ars83
10.09.2008, 19:13
Հիմա դու հարց ես տալիս? :D Արսեն ջան, ես չգիտեմ շտեպսելը ինչն է, բայց բանաձեւեմ այսպես: Այն, ինչը խրում են խրոցն է, իսկ այն, ուր խրում են, վարդակը:)
Դրա հետ համաձայն եմ։
Հարցս այստեղից է.

շտեպսել (վիլկա) – խրոց(ակ)
Այս գրածը ես հասկանում եմ այնպես, որ շտեպսելը վիլկան է, որը հայերեն թարգմանվում է խրոց կամ խրոցակ։

Դու գրածը հաստատել ես, ես էլ քեզ հարցնում եմ. արդյո՞ք շտեպսել–ը վիլկան է։

Վարպետ
10.09.2008, 19:17
արդյո՞ք շտեպսել–ը վիլկան է։

Միանշանակ, անառարկելի և աներկբա:) Շտեպսելը վիլկան է և այլ բան լինել չի կարող:)

Mitre
10.09.2008, 19:21
Միանշանակ, անառարկելի և աներկբա:) Շտեպսելը վիլկան է և այլ բան լինել չի կարող:)

Ես մի քիչ քրքրեցի ու այսպիսի բան գտա՝
слово Stopsel (пишется с оумляутом) - штепсельное соединение - "приспособление, для временного подсоединения к электрической сети переносных аппаратов (настольных ламп, небольших электродвигателей, нагревательных приборов и пр.); состоит из штепсельной розетки и штепсельной вилки, соединенной проводами с переносным прибором". Это цитата из "Словаря иностранных слов".
մեկ էլ՝
Толковый словарь русского языка Ушакова

ШТЕ'ПСЕЛЬ [тэ], я, мн. и-я́, м. [нем. Stöpsel — пробка].
Приспособление, имеющее два гнезда, в к-рые втыкается вилка с проводом для включения в электрическую сеть переносных аппаратов (лампы, нагревательных приборов и др.).

Վարպետ
10.09.2008, 19:23

Փաստորեն կարող է այլ բան լինել :D:D:D

Ուլուանա
10.09.2008, 19:32
Փաստորեն, շատ երկերեսանի բառ դուրս եկավ էդ շտեպսելը։ :beee Ես նրանից չէի սպասում նման բան... :(

ars83
10.09.2008, 19:36
Միանշանակ, անառարկելի և աներկբա:) Շտեպսելը վիլկան է և այլ բան լինել չի կարող:)
lol :)
Ես էլ միշտ կարծել եմ, թե շտեպսելը ռոզետկան է։ Երևի Ուլուանան ճիշտ էր։

ars83
16.09.2008, 12:51
Հարգելի լեզվագետներ ;) Այս բառաշարքերի բառերի համանուններն էլ ասեք, էլի.

1. Ականակիտ, ականակիր, ակնդետ, ակնթարթ
5. Պետություն, քաղաք, փողոց, թաղ
6. Հարևանցի, թռուցիկ, ակնդետ, անքթիթ
7. Լոբի, ոլոռ, կապար, սիսեռ
8. Միալար, երկլար, եռալար, քառալար
9. Երգ, պար, ասմունք, համանվագ
10. Կաթսա, տապակ, ափսե, կուլա
11. Նոխազ, այծ, ուլ, քաղ
Պատասխանները, խնդրում եմ, բացատրեք։

11-ը երևի քաղն է, բայց դե ինչ է դա նշանակում, բացի խոտ քաղելուց, չգիտեմ։ և–ն էլ երևի կապարն է, հաստատ ինչ–որ բույս կապար է կոչվում։

Շնորհակալություն։

Հ.Գ.
1. Ի՞նչ գործիք է զնդանը։
2. Ինչ է նշանակում «խարել»

Mitre
16.09.2008, 13:20
Հարգելի լեզվագետներ ;) Այս բառաշարքերի բառերի համանուններն էլ ասեք, էլի.

և–ն էլ երևի կապարն է, հաստատ ինչ–որ բույս կապար է կոչվում։

1. Ի՞նչ գործիք է զնդանը։

Կապարը դեղաբույս է , աճում է հիմնականում մեր տարածաշրջանուն , թուրքական օրինակով սատանի ձմերուկ են ասում: Ծաղկի կոկոններից թթու են սարքում:

Mitre
16.09.2008, 13:21
Զնդանի վրա դարբինը երկաթն է ծեծում:

ars83
16.09.2008, 14:49
Զնդանի վրա դարբինը երկաթն է ծեծում:
Աաա՜, наковальня :) կհիշեմ
Էդ կապար ծաղիկն էլ մի հազար անգամ տեսել եմ, նույնիսկ մեր բակում աճում էր, երբ փոքր էի, հիշում եմ։

Mitre ջան, շա՜տ շնորհակալություն :hands Ուզում էի վարկանիշիդ ավելացնել, բայց համակարգը չի թողնում :(

Հ.Գ. Կապար ծաղիկը ուրիշ լեզուներով ինչպե՞ս կլինի։

Լեո
16.09.2008, 16:21
մենակ հայերենի շտեմարանում ա չէ՞ հնարավոր նման անկապ բառեր հանդիպել էդ քանակությամբ :D

Անկա՞պ:o Էս ի՞նչ ես ասում:o

Annushka
16.09.2008, 17:55
Զնդանի վրա դարբինը երկաթն է ծեծում:

Բացի այդ, զնդանը նաև նշանակում է բանտ:
Տալ ի զնդան կամ զնդանը նետել նշանակում է բանտարկել, բանտ նետել:)

Հայկօ
16.09.2008, 18:14
ականակիր. 1. շատ մութ 2. ականներով զինված նավ
թաղ. 1. թաղելը 2. քաղաքի մաս
թռուցիկ. 1. հպանցիկ, անցողիկ 2. քաղաքական բովանդակություն ունեցող թերթիկ
միալար. 1. միապաղաղ 2. մեկ լար ունեցող
պար 1. երաժշտության տակ համաչափ շարժում 2. լեռների շարք, լեռնաշղթա
տապակ 1. թավա 2. մաս, բաժին, շերտ (ընկույզի, ձմերուկի տապակ)
քաղ 1. բույս հավաքելը՝ պոկելը 2. արու այծ (կարծեմ)

7-րդ կետն էր հետաքրքիր. լոբին էլ կարող է երկու իմաստ ունենալ՝ բույս և lobby:

«Խարել» նշանակում է շիկացած մետաղով այրել՝ խանձել: Այստեղից էլ՝ «խարան» բառը:

ars83
16.09.2008, 18:31
7-րդ կետն էր հետաքրքիր. լոբին էլ կարող է երկու իմաստ ունենալ՝ բույս և lobby:
Իսկ ուրիշ ո՞րը կարող է երկու իմաստ ունենալ այդ շարքից։

«Խարել» նշանակում է շիկացած մետաղով այրել՝ խանձել: Այստեղից էլ՝ «խարան» բառը:
Թե չէ ես շատ եմ հասկանում «խարան»–ը որն է :oy
Իմաստից հասկացա, որ երևի клеймо, тавро է :think

Հա, հիշեցի, «ճակատին խարանել» արտահայտությունը «Հայոց դանթեական»–ի մեջ եմ հանդիպել։

Շնորհակալ եմ :hands

Հայկօ
16.09.2008, 18:34
Իսկ ուրիշ ո՞րը կարող է երկու իմաստ ունենալ այդ շարքից։
Վերևում կարծեմ նշել էին, որ կապարը նաև բույս է: Առաջին իմաստ՝ ծանր մետաղ, չուգուն:

Թե չէ ես շատ եմ հասկանում «խարան»–ը որն է :oy
Իմաստից հասկացա, որ երևի клеймо, тавро է :think
Ճիշտ ես հասկացել :)
Ուզու՞մ ես՝ հետագայի գրառումներում ռուսերեն համարժեքն էլ դնենք:

ars83
16.09.2008, 19:31
Վերևում կարծեմ նշել էին, որ կապարը նաև բույս է: Առաջին իմաստ՝ ծանր մետաղ, չուգուն:

Հա, ճիշտ է :) Չէի նկատել, որ նույն բառաշարքում են :oy (դե ոչինչ, ինձ ներելի է, ես «ցնդած» մաթեմատիկոս եմ՝ շրջապատված ֆիզիկոսներով :P)
Իմիջիայլոց, էս կապար ծաղիկը գնացել հասել է Ժողովողի գրքի ռուսերեն սինոդալ թարգմանության մեջ։ Հետաքրքիրն այն է, որ անգլերեն տարբերակում այն դարձել է նշենի :), իսկ հայերենում կարծես թե ընդհանրապես չկա։ Մի քիչ որ ազատվեմ, կշարադրեմ ուսումնասիրածս։

Ուզու՞մ ես՝ հետագայի գրառումներում ռուսերեն համարժեքն էլ դնենք:
Vous êtes très aimable, mon ami :) Շատ շնորհակալ կլինեմ :ok

Ուլուանա
17.09.2008, 01:20
Վերևում կարծեմ նշել էին, որ կապարը նաև բույս է: Առաջին իմաստ՝ ծանր մետաղ, չուգուն:

7-րդ կետն էր հետաքրքիր. լոբին էլ կարող է երկու իմաստ ունենալ՝ բույս և lobby:
Եթե կապարը նաև բույս է (ես ինքս չեմ լսել), ապա այդ բառաշարքում երևի հենց դա է համանունը, որովհետև lobby–ին, որքան գիտեմ, հայերեն էլ է երկու բ–ով գրվում՝ լոբբի։

Հայկօ
17.09.2008, 01:28
Եթե կապարը նաև բույս է (ես ինքս չեմ լսել), ապա այդ բառաշարքում երևի հենց դա է համանունը, որովհետև lobby–ին, որքան գիտեմ, հայերեն էլ է երկու բ–ով գրվում՝ լոբբի։
Դե այստեղ երկկարծություն կարող է լինել, ինչպես, օրինակ, «դոլար-դոլլար»-ի դեպքում: Ըստ իս՝ ճիշտը մեկ բաղաձայնն է: Համ էլ կյանքում կապար բույսի անունը չէի լսել. լոբին գոնե ծանոթ էր: Ի դեպ՝ բոլորին խորհուրդ կտայի խուսափել այս (և ցանկացած) տեստերը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելուց: Հայերենի ցանկացած հարցաշար-շտեմարանում լիքը խայտառակ սխալներ կան:

Վարպետ
17.09.2008, 01:34

Ես չեմ կարծում, որ հայագետները լոբի բառը բազմիմաստ համ համանիշային համարեն` հիմք ընդունելով լոբբիզմի երեւույթը: Իրատեսական չի;)

Հայկօ
17.09.2008, 01:39
Որպես սկսնակ հայագետ՝ համաձայն եմ :) Բայց դե, ամեն դեպքում, բողոքարկման տեղ մնում է ;)

Վարպետ
17.09.2008, 01:41
Որպես սկսնակ հայագետ՝ համաձայն եմ :) Բայց դե, ամեն դեպքում, բողոքարկման տեղ մնում է ;)
Շա~տ աղոտ հույսով: Ցանկացած դեպքում կարող են ասել, որ այդ բառը հայերեն համարժեք ունի, դիցուք:)

Հայկօ
17.09.2008, 01:43
Քարոզչությու՞ն :think: Ես երբեք չեմ լսել, լուսավորի՛ր, է՛լի:

Վարպետ
17.09.2008, 01:46
Քարոզչությու՞ն :think: Ես երբեք չեմ լսել, լուսավորի՛ր, է՛լի:
Ես էլ չգիտեմ :8 Բայց տեղյակ եմ մերոնց մոլուցքին` հատակապատանկյունային տափակափայտերի առումով: Ս չեմ չյորտ նե շուծիտ?

Հայկօ
17.09.2008, 01:52
Պուրիզմի մասին մի անգամ մի տեղ գրել եմ արդեն: Արդեն չեմ հիշում՝ կոնկրետ ինչ, բայց ամեն դեպքում գրառումս պայթում էր «դեմագոգ-մառազմատիկների» առատությունից :)) Ամեն ինչ թարգմանելն, այն էլ՝ այսօր, առնվազն տգիտություն է: Կարևորը՝ որ լեզվի մեջ քերականական օտարաբանություններ չլինեն, իսկ բառային փոխառությունները կմարսվեն-կասսիմիլացվեն ու կհարստացնեն մեր բառապաշարը:

Ուլուանա
17.09.2008, 01:56
Պարոնայք, քանի չեք հասցրել շատ ծավալվել, եկել եմ հիշեցնելու, որ դուք թեմայից շեղվում եք։ ;)

ars83
17.09.2008, 11:53
Եթե կապարը նաև բույս է (ես ինքս չեմ լսել)
Այս բույսն է՝
http://www.akumb.am/showpost.php?p=1142169&postcount=14

Ժողովուրդ, ինչպե՞ս կասեք հայերեն ковш և черпак

Mitre
17.09.2008, 12:50
Ժողովուրդ, ինչպե՞ս կասեք հայերեն ковш և черпак

черпак-ը շերեփն է

Ավելացվել է 6 րոպե անց
ковш -ը էքսկավատորի շերեփն է, կամ ավելի ճիշտ թասը, քանի որ ձուլարանի թասն էլ է՝
литейный ковш

ars83
18.09.2008, 12:27
черпак-ը շերեփն է

Մի տեսակ արհեստական է ստացվում, է։ Черпак–ները կարող են շատ մեք լինել, դրանց արդեն մի քիչ դժվար է «շերեփ» ասել։
половник, черпак, ковш - բոլորը շերեփ է ստացվում (երբեմն էլ՝ թաս)...

Mitre
18.09.2008, 12:32
Մի տեսակ արհեստական է ստացվում, է։ Черпак–ները կարող են շատ մեք լինել, դրանց արդեն մի քիչ դժվար է «շերեփ» ասել։
половник, черпак, ковш - բոլորը շերեփ է ստացվում (երբեմն էլ՝ թաս)...

Черпать բառից

Толковый словарь живого великорусского языка Владимира Даля

ЧЕРПАТЬ, черпнуть, черпывать что-либо, чем, из чего, черти (черу) зап. черпыхать пск. брать, захватывать через край жижу, утопляя сосуд, зачерпывать, почерпать. || *Брать, заимствовать нравственно, духовно, пользоваться, усвоять себе. Насос подсасывает, а чигирь черпает воду. Черпни мне ковшом кваску. Сужденья черпают из забытых газет, Грибоедов. Он силу черпает в сознаньи долга. —ся, страдат. Колодезь вычерпан, дочерпались дна. Размахнулась широко, зачерпнула глубоко! Я исчерпал все доводы свои. Начерпать полную бочку. Отчерпни немного, проплещешь. Почерпать знания из книг. Пиво все расчерпали. Счерпни пену. Черпанье, черп, черпка, действ. по знач. глаг. Черпок, зачерпнутое в один раз. Черпком, черпом, зачерпнув или черпая. Черпальная машина, черпальня ж. чигирь, для поливки садов, или для отливки откуда воды; и для углубленья русла, землечерпальня. || На бумажных фабриках, где черпают бумагу. Черпатель, черпальница, черпальщик, черпальщица, черпала об. черпающий что-либо. Черпчий м. виночерпий, чарочник. Черпало ср. черпальце, черпалка ж. сосуд для черпанья и наливки; черпало или вят. черпня, колодезная бадья; черпало, пенз. и черпалка, смол. или черпан тул. корец, ковш, для питья. Черпак м. ведро, на проткнутой сквозь него палке, для наливки бочки водою, лейка; ковш, плица, коею отливают воду из лодки; ковш черпальной машины и в земляном буре. Черпушка, все, чем можно черпнуть. Сделаем черпушку из бересты, и напьемся. Черпкий ковш, ловкий. Черпкая лодка, вертлявая.

ars83
18.09.2008, 12:39
Черпать բառից
Толковый словарь живого великорусского языка Владимира Даля
Mitre ջան, ես գիտեմ, թե ինչ է նշանակում черпать :)
Հարցը նա էր, որ հայերենում կա ընդամենը մեկ բառ՝ համարժեք երեք ռուսերեն բառերին։ Ուզում էի պարզել, արդյո՞ք ավելի շատ հայերեն համարժեքներ կան, թե՞ ոչ։

Mitre
18.09.2008, 12:43
Mitre ջան, ես գիտեմ, թե ինչ է նշանակում черпать :)
Հարցը նա էր, որ հայերենում կա ընդամենը մեկ բառ՝ համարժեք երեք ռուսերեն բառերին։ Ուզում էի պարզել, արդյո՞ք ավելի շատ հայերեն համարժեքներ կան, թե՞ ոչ։

Ստացվում է որ մենք շատ ենք կարոտում ու քիչ ուտում, ինչ կարող էս անել::)
Կներես բայց ուրիշ հոմանիշ չեմ հիշում:

ars83
18.09.2008, 12:55
Ստացվում է որ մենք շատ ենք կարոտում ու քիչ ուտում, ինչ կարող էս անել::)
Երևի, հաճախ ուտելիքին ենք կարոտում, թե չէ ո՞րտեղից «սովետի վախտի կալբասները» արտահայտությունը։ ;)

Կներես բայց ուրիշ հոմանիշ չեմ հիշում:
Խնդիր չկա, ես պարզապես պարզում էի։

ars83
20.09.2008, 11:16
Իմիջիայլոց, էս կապար ծաղիկը գնացել հասել է Ժողովողի գրքի ռուսերեն սինոդալ թարգմանության մեջ։ Հետաքրքիրն այն է, որ անգլերեն տարբերակում այն դարձել է նշենի :), իսկ հայերենում կարծես թե ընդհանրապես չկա։ Մի քիչ որ ազատվեմ, կշարադրեմ ուսումնասիրածս։

Շտապեցի, ասելով, որ հայերենում չկա։

Գրաբար, Աստուածաշունչ, Ժողովող ԺԲ. 5՝
Եւ ի բարձունս հայեսցին, եւ ծաղկեսցի նշին, եւ թանձրասցի մարախն, եւ տարածեսցի կապարն. զի գնաց մարդ ի տուն իւր յաւիտենից, եւ շուրջ եղեն կոծաւղք ի հրապարակս։

Արևելահայերեն, Աստվածաշունչ, Ժողովող 12.6՝
...պիտի նայեն բարձունքներին եւ սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի, որովհետեւ մարդը գնաց իր յաւիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորուեն նրա շուրջը լացուկոծ անողները։

Русский синодальный перевод Библии, Екклесиаст, 12:5:
и высоты будут им страшны, и на дороге ужасы; и зацветет миндаль, и отяжелеет кузнечик, и рассыплется каперс. Ибо отходит человек в вечный дом свой, и готовы окружить его по улице плакальщицы

King James version of the Bible, Ecclesiastes, 12:5:
Also when they shall be afraid of that which is high, and fears shall be in the way, and the almond tree shall flourish, and the grasshopper shall be a burden, and desire shall fail: because man goeth to his long home, and the mourners go about the streets

New international version of the Bible, UK, Ecclesiastes 12:5:

when men are afraid of heights and of dangers in the streets; when the almond tree blossoms and the grasshopper drags himself along and desire no longer is stirred. Then man goes to his eternal home and mourners go about the streets.

La Bible du Semeur, Ecclésiaste 12:5:
le temps où l'on redoute la moindre pente, et où l'on a peur en chemin: l'amandier a fleuri, la sauterelle devient pesante, la câpre même demeure sans effet. Car l'homme va rejoindre sa demeure éternelle et, déjà, les pleureuses s'assemblent dans les rues.

Փաստորեն, միայն անգլերենում է, որ կապարը թարգմանության մեջ փոխարինվել է «ցանկությունով»։ Տվյալ աստվածաշնչյան խոսքում «կապար» բառն օգտագործված է փոխաբերական իմաստով.

Каперс (пожелание, страсть) (Еккл. ХII, 5) — один из красивых, тернистых кустарников, растущий почти повсюду на Востоке, особенно в трещинах старых домов и в расселинах скал. Плод каперса — продолговатая, похожая на сливу ягода, с толстой, мясистой шелухой. Каперсы частью в естественном виде, частью приготовленные в уксусе, издревле употреблялись и доселе еще употребляются в пищу как приправа и принадлежат к разряду врачебно-укрепляющих средств. Слова Екклезиаста: и рассыплется каперс, вообще означают старческий упадок сил, совершенную потерю аппетита в глубокой старости, так что ничто уже не может более возбуждать старческий организм, даже плоды и семена каперса.

ars83
23.09.2008, 14:22
Հայերեն ինչպե՞ս կլինի экстракт–ը։

ArmBoy
23.09.2008, 15:22
Եթե չեմ սխալվում` մզվածք (կներեք արտահայտությանս համար)

Mitre
23.09.2008, 15:28
Հայերեն ինչպե՞ս կլինի экстракт–ը։

իմ իմանալով ՝խտանյութ

Ուլուանա
23.09.2008, 19:03
Հայերեն ինչպե՞ս կլինի экстракт–ը։

Եթե չեմ սխալվում` մզվածք (կներեք արտահայտությանս համար)
Ես էլ գիտեմ որպես մզվածք։

իմ իմանալով ՝խտանյութ
Խտանյութը, կարծում եմ, ավելի լայն իմաստ ունի, ու կարող է տարբեր բաներ նշանակել։

Հայկօ
23.09.2008, 19:04
Հայերեն ինչպե՞ս կլինի экстракт–ը։
Մզվածք: Մեկ այլ իմաստով կարող է, ասենք, «համառոտ բովանդակություն» նշանակել՝ ֆրանսերեն extrait-ի հետ անալոգիալով: Ի դեպ, կարող ես հենց էքստրակտ էլ ասել, աշխարհը շուռ չի գա :)

Լավ ոստիկան
23.09.2008, 19:12
Հայերեն ինչպե՞ս կլինի экстракт–ը։

1. հյութ, հյութահանուկ, լուծամզվածք, լուծամզուք
2. ծայրաքաղություն, ծայրաքաղ, ծաղկաքաղ, համառոտ բովանդակություն

Ռուս-Հայերեն բառարան. Ղարիբյան

ars83
23.09.2008, 20:22
экстракт–ը ինձ պետք է վիքիփեդիայի հոդվածի համար։ Մեր կապարը (ավելի ճիշտ, Mitre–ինը, քանի որ նա է առաջինը բացատրել, որ դա ծաղիկ է) տարել եմ վիքիփեդիա։ Կարող եք խմբագրել, ուղղել, խորհուրդներ տալ.
http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80_(%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD)

Հոդվածում ընտրել եմ «խտանյութ» տարբերակը։ Ասում եք, պետք է գրել «մզվա՞ծք»։ :think

Ուլուանա
23.09.2008, 20:45

«Մզվածք» տարբերակը հաստատ ճիշտ է, բառարանում էլ կա։ Ես ինքս թարգմանություններ անելիս բազմիցս օգտագործել եմ հենց այդ բառը։ Իսկ «խտանյութ» բառի այդ իմաստի մասին, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում... :think

ArmBoy
23.09.2008, 23:15
իմ իմանալով ՝խտանյութ

խտանյութ= կոնցենտրատ

Ավելացվել է 1 րոպե անց

Մզվածք: Մեկ այլ իմաստով կարող է, ասենք, «համառոտ բովանդակություն» նշանակել՝ ֆրանսերեն extrait-ի հետ անալոգիալով: Ի դեպ, կարող ես հենց էքստրակտ էլ ասել, աշխարհը շուռ չի գա :)

Քո ասածը մեջբերումն է (կամ՝ քաղվածք)

ars83
25.09.2008, 12:55
Փոխեցի մզվածքի։
Ժողովուրդ ջան, մի քանի խնդրանք ունեմ։

1. Մի հատ կարդացեք հոդվածը, և եթե քերականական սխալներ կան, ուղղեք/ասեք։
2. Եթե լրացումներ ունեք, գրեք/ասեք։
3. Ես հոդվածում տեղադրել եմ կապարի պահածոյի մի նկար։ Նկարը լավն է, բայց բանկայի վրայի գրառումները հայերեն չեն։ Եթե մեկիդ հաջողվի խանութներում հայագիր տարբերակը գտնել, խնդրում եմ լուսանկարել, տեղադրել։
4. Ինձ հայտնի չէ. արդյո՞ք մեր երկրում կապարի պահածոյացում կատարում են, թե՞ չէ (ասենք, ՄԱՊ ընկերությունը կամ մեկ այլ գործարան)։ Եթե տեղեկություններ ունեք, գրեք։

Նախապես շնորհակալություն։

Mitre
25.09.2008, 13:15

Ես հայկական կապարի պահածոյից առնում եմ, պետք է որ տանը լինի կնկարեմ:

ars83
20.10.2008, 16:30
Խնդրում եմ հայերենից ռուսերեն թարգմանել հետևյալ երկու բառերը.

1. ոստայն
2. սարդոստայն

Խնդրում եմ պատասխանները վերցնել բառարաններից և պատասխանի ժամանակ նշել պատասխանի աղբյուրը։ Նախապես շնորհակալություն։

Elmo
20.10.2008, 16:57
Խնդրում եմ հայերենից ռուսերեն թարգմանել հետևյալ երկու բառերը.

1. ոստայն
2. սարդոստայն

Խնդրում եմ պատասխանները վերցնել բառարաններից և պատասխանի ժամանակ նշել պատասխանի աղբյուրը։ Նախապես շնորհակալություն։

Սարդոստայնը` паутина (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D1%83%D1%82%D0%B8%D0%BD%D0%B0) Վիքիփեդիա:
Բայց կոնկրետ ոստայն բառի թարգմանությունը ռուսերենում կարծեմ չկա: Կա ընդհանուր сеть (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B5%D1%82%D1%8C) բառը իր բոլոր տարատեսակ կիրառումներով: Էլի Վիքիփեդիա

ars83
20.10.2008, 17:01
Խնդրում եմ հայերենից ռուսերեն թարգմանել հետևյալ երկու բառերը.

1. ոստայն
2. սարդոստայն

Խնդրում եմ պատասխանները վերցնել բառարաններից և պատասխանի ժամանակ նշել պատասխանի աղբյուրը։ Նախապես շնորհակալություն։

Ժողովուրդ, այսպիսի բացատրություն գտա համացանցում՝
Ոստայն – 1. Ջուլհակի գործած թելերի ցանցը: 2. Սարդոստայն

Իսկ ռուսերենում (Օժեգով)՝
ПАУТИНА: сеть из тонких нитей, получающихся от выделения пауком клейкой быстро затвердевающей жидкости
ПАУТИНКА: очень тонкое плетеное или вязаное изделие

Ստացվում է՝ հայերեն «ոստայնը» կարող է ռուսերեն թարգմանվել և՛ паутина, և՛ паутинка? :esim

Ավելացվել է 2 րոպե անց

Բայց կոնկրետ ոստայն բառի թարգմանությունը ռուսերենում կարծեմ չկա: Կա ընդհանուր сеть (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B5%D1%82%D1%8C) բառը իր բոլոր տարատեսակ կիրառումներով: Էլի Վիքիփեդիա
Շնորհակալություն պատասխանի համար, Էլմո ջան։ Վարպետի գրածներից էլ այնպես հասկացա, որ ոստայն–ը ռուսերենի сеть–ն է։ :think

Rammstein
20.10.2008, 17:08
Այո, ոստայնի հոմանիշը сеть-n 1, քանի որ ոստայնը ցանցի հոմանիշն է։
Սարդոստայն` սարդի ցանց։

ars83
20.10.2008, 17:17
Այո, ոստայնի հոմանիշը сеть-n 1, քանի որ ոստայնը ցանցի հոմանիշն է։
Սարդոստայն` սարդի ցանց։

Բա բառարանի հղումն ո՞ւրա։

ars83
24.10.2008, 15:01
Ինչպե՞ս կլինի հայերեն гравюра, офорт

Շնորհակալություն:)

Selene
24.10.2008, 18:33
Չգիտեմ՝ արդյո՞ք ճիշտ թեմայում եմ գրում թե՞ ոչ, բայց ուրիշ հարմար թեմա չգտա:oy
Ինձ կբացատրեք շոպլիկ բառի իմաստը, նշանակությունը:8

Rammstein
24.10.2008, 18:56
Ինչպե՞ս կլինի հայերեն гравюра, офорт

Շնորհակալություն:)

офорт=etching=փորագրություն, խածատում

ars83
24.10.2008, 18:58
Ի՞նչ է նշանակում «հացկատակ» :think Սա կարո՞ղ է արևմտահայերեն է։

Ավելացվել է 30 վայրկյան անց

офорт=etching=փորագրություն, խածատում

Շնորհակալ եմ։ :)

Աթեիստ
24.10.2008, 19:00
Չգիտեմ՝ արդյո՞ք ճիշտ թեմայում եմ գրում թե՞ ոչ, բայց ուրիշ հարմար թեմա չգտա:oy
Ինձ կբացատրեք շոպլիկ բառի իմաստը, նշանակությունը:8

շոպլիկ = քծնող (փողոցային տարբերակ)

StrangeLittleGirl
24.10.2008, 22:42
Ո՞վ կարա ինձ շտապ ասի ճապաղած ինչ ա:

Ուլուանա
24.10.2008, 23:00
Ո՞վ կարա ինձ շտապ ասի ճապաղած ինչ ա:
Բյուր, չգիտեմ ինչքանով է վստահելի, բայց նոր search արեցի ու գտա հետևյալը.
ճապաղել – շտապել
http://armsoul.com/index.php?action=printpage;topic=342.0

Հայկօ
24.10.2008, 23:03
Ո՞վ կարա ինձ շտապ ասի ճապաղած ինչ ա:
Սփռված, տարածված, ծավալված:

Բյուր, չգիտեմ ինչքանով է վստահելի, բայց նոր search արեցի ու գտա հետևյալը.
ճապաղել – շտապելԵրևի աճապարելու հետ են խառնել:

Ուլուանա
24.10.2008, 23:25
Երևի աճապարելու հետ են խառնել:
Երևի, կարդալիս իմ մտքով էլ անցավ աճապարելը։
Հետաքրքիր մարդիկ են բայց... Ասա՝ որ հաստատ չգիտեք, ինչի՞ եք գրում, մարդկանց թյուրիմացության մեջ գցում։ :8

StrangeLittleGirl
24.10.2008, 23:31
Հիմա ո՞նց ճապաղելը թարգմանեմ լատիներեն, հետո էլ մարդավարի հայերեն :think

Հայկօ
24.10.2008, 23:43
dissipo - ցրել, շաղ տալ
diffundo - ցարածել, ծավալել

:think: Համ էլ՝ նայած՝ քեզ ինչ իմաստ է պետք...

ars83
16.12.2008, 15:16
Օգնեք թարգմանել адъюнкт բառը հայերեն (անհրաժեշտ է` Լեոնարդ Էյլերի մասին հայկական Վիքիփեդիայում հոդված ավելացնելու համար), խնդրեմ:

Բառի սահմանումը՝
http://slovari.yandex.ru/art.xml?art=bse/00001/12500.htm&encpage=bse

Թարգմանությունն անգլերեն՝
2) ист. (младшая ученая должность) junior scientific assistant
http://lingvo.yandex.ru/en?CardId=MMAQ0BEoETgQ9BDoEQgQ,;L0A

Եթե անգլերենից բառացի թարգմանվի, ստացվում է՝ կրտսեր գիտական ընթերակա, բայց նման տերմին ես լսած չկամ:

Լեզվաբաններ, ի՞նչ կասեք:

Ariadna
16.12.2008, 15:30

Իսկ եթե հենց կրտսեր գիտաշխատող գրե՞ս։

ars83
16.12.2008, 15:42
Իսկ եթե հենց կրտսեր գիտաշխատող գրե՞ս։

Չէ, կրտսեր գիտաշխատողը կլինի junior scientific researcher: Այս մեկը լավ գիտեմ, որովհետև իմ զբաղեցրած պաշտոնն է :)

Ariadna
16.12.2008, 16:02
Չէ, կրտսեր գիտաշխատողը կլինի junior scientific researcher: Այս մեկը լավ գիտեմ, որովհետև իմ զբաղեցրած պաշտոնն է :)

Ուղղակի մեզ մոտ էդ scientific assistant պաշտոնը գոյություն չունի, ասպիրանտը աշխատանքի է ընդունվում արդեն որպես կ.գ.ա.։

ars83
16.12.2008, 16:16
Ուղղակի մեզ մոտ էդ scientific assistant պաշտոնը գոյություն չունի, ասպիրանտը աշխատանքի է ընդունվում արդեն որպես կ.գ.ա.։

Հասկանում եմ, բայց խոսքը Էյլերի ապրած ժամանակաշրջանի մասին է: Միգուցե կա որևէ հատուկ տերմի՞ն, որը գործածվում է այդ հասկացությունը բնութագրելու համար :think

Հայկօ
16.12.2008, 19:47
Բարև, Հայկ ջան :) Ասում ես՝ կրտսեր գիտական ընթերակա՞, թե՞, պարզապես, ընթերակա: :think

Էստեղ պատասխանեմ :):

Ընթերակա բառն իր մեջ արդեն «կրտսերն» ու «գիտականը» ներառում է: Ըստ Աղայանի բառարանի՝ ընթերական 1. կրտսեր դասախոսական պաշտոն է, 2. քննության ժամանակ քննող դասախոսի օգնականը, 3. ասիստենտը:

Կրտսեր գիտաշխատողն էլ կարող է համապատասխանել, ըստ կոնտեքստի:

Առաջինն ավելի «կիրառական» է, երկրորդը՝ ավելի «տեսական»:

ars83
16.12.2008, 19:50

Ա՛յ դու ապրես :ok
Կգրեմ ընթերակա
Շնորհակալություն

Kuk
07.01.2009, 00:34
Խնդրում եմ ինձ ցույց տալ մի բառարան, որտեղ կա այս բառը` գործարկել:
Նախապես շնորհակալ եմ:)

impression
07.01.2009, 00:36
Կուկ ջան, Ա. Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների բառարան-ում կա
152 էջ, 3-րդ սյունակ
նշանակում է աշխատեցնել

Kuk
07.01.2009, 00:41
Կուկ ջան, Ա. Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների բառարան-ում կա
152 էջ, 3-րդ սյունակ
նշանակում է աշխատեցնել

Մերսիներս Լիլ ջան:)

Sona_Yar
26.01.2009, 18:49
Ես կխնդրեի սնգույր և վարագույր բառերի ստուգաբանությունը:Միթե գույր-ը արմատ է, և ինչ է այն նշանակում:
Եթե հաշվի առնենք,որ անշուշտ բառում ան-ը ժխտական նախածանց է, ապա ինչ է նշանակում շուշտ-ը:

Rammstein
27.01.2009, 12:16
Ժող ջան, ինձ կբացատրե՞ք, թե ինչ տարբերություն կա «Завод»-ի ու «Фабрика»-ի միջեւ։ Ինչո՞ւ «Զավոդ»-ը թարգմանում են «Գորարան», իսկ «Ֆաբրիկա»-ն հիմնականում չեն «թարգմանում» (չնայած որոշ տեղերում «Ֆաբրիկա»-ն էլ են թարգմանում «Գործարան»)։

Mankik
24.02.2009, 02:21
Ո՞վ կթարգմանի Childfree բառը հայերեն: Ինչպես նաեւ նշանակությունը:
Նախապես շնորհակալություն:

Xelgen
24.02.2009, 21:41
Ո՞վ կթարգմանի Childfree բառը հայերեն: Ինչպես նաեւ նշանակությունը:
Նախապես շնորհակալություն:

Երեխա չունեցող ու ոչ էլ ցանկացող ունենալ։
http://en.wikipedia.org/wiki/Childfree

Թարգմանելը դժվար է, և մեկ բառով եթե ուզում եք թարգմանել, պետք է հորինեք։
Կամավոր երեխազուրկ կամ նման մի բան։

Ambrosine
14.03.2009, 21:58
Ով կասի՝ ինչ է նշանակում միզանսցեն-ը /ռուսերեն էլ է мизансцен - թատերական <<բառապաշարից է>>/,
և ինչպես է թարգմանվում интифада-ն?
Նախապես շնորհակալություն :)

Xelgen
14.03.2009, 23:02
http://ru.lmgtfy.com/?q=%D0%BC%D0%B8%D0%B7%D0%B0%D0%BD%D1%81%D1%86%D0%B5%D0%BD%D0%B0

http://ru.lmgtfy.com/?q=%D0%B8%D0%BD%D1%82%D0%B8%D1%84%D0%B0%D0%B4%D0%B0

;)

առաջին բառը ֆրանսերեն բառակապկացություն է, երկրորդը արաբական բառ է։
Բայց դե մերնոք կարող է և առաջին բառը թարգմանած լինեն, մերոնց շատ չկա։

ars83
26.03.2009, 17:25
Ժողովուրդ ջան, ի՞նչ կնշանակե
ա. լիրաթումբ
բ. սվին:

Ձայնալար
26.03.2009, 17:45
Գիտեմ, որ սվիններով դիմավորելը լավ բան չի, միշտ պատկերացրել եմ ինչ-որ ծակող կտրող զենք :unsure

Elmo
26.03.2009, 18:36
Գիտեմ, որ սվիններով դիմավորելը լավ բան չի, միշտ պատկերացրել եմ ինչ-որ ծակող կտրող զենք :unsure

Սվինը դա զենքի վրա դրվող դանակն ա: Հրացանների ծերին որ հարմարացնում են:
Իսկ քո նկարագրածը ոզնիներն են:

ars83
26.03.2009, 18:37
Սվինը դա զենքի վրա դրվող դանակն ա: Հրացանների ծերին որ հարմարացնում են:

Elmo ջան, դրա անունը ռուսերեն ո՞րն ա :esim

Xelgen
26.03.2009, 18:43
Elmo ջան, դրա անունը ռուսերեն ո՞րն ա

Штык.

Դանակի ձևի/ֆունկցիոնալի դեպքում՝ штык-нож/Սվին դանակ, ինչքան գիտեմ, հիմա մաքուր տեսքով սվին չի օգտագործում։

Լիրաթումբ կարող եմ միայն գուշակել, шарманка, музыкальное шкатулка կամ механическое пианино սազո՞ւմ են իմաստով։

Ձայնալար
26.03.2009, 18:43
Elmo ջան, դրա անունը ռուսերեն ո՞րն ա :esim

երևի շտիկ-նա :)

Elmo
26.03.2009, 18:46
երևի շտիկ-նա :)

Ահա հենց Штик -ն ա որ կա: Դրանցից հիմա մենակ թանգարաններում կա: Մեկ էլ հին պլակատների ու կինոների մեջ՝ զինվորների հրացանի վրա:

Սվին դանակ՝ http://www.moscowgun.ru/images/061310011_1m.jpg

Սվին http://images.emarket.com.ua/big_13/690413_1_85079.jpg

ars83
26.03.2009, 18:56
Штык.

Ախ штык-ն էր: Ա՛յ շնորհակալություն:

Լիրաթումբ կարող եմ միայն գուշակել, шарманка, музыкальное шкатулка կամ механическое пианино սազո՞ւմ են իմաստով։

Չէ, երկաթգծերի հետ կապված մի բան պետք է լինի: Ինչ-որ насыпь-ի տեսակ, երևի: Նման նախադասության մեջ եմ տեսել. «Այսինչը գնացքից ցատկեց լիրաթմբի վրա»:

Հայերեն «Դոկտոր Ժիվագոն» եմ կարդում, այս բառերը այնտեղից են /մոտ մի տասնյակ էլ նման անհասկանալի բառեր կային/: Ռուսերենը փորձեցի գտնել ինտերնետում, որպեսզի համեմատեմ, անվճար չգտա: :(

ars83
27.03.2009, 20:52
Ժողովուրդ ջան, մի հատ չե՞ք բացատրի՝ ի՞նչ է նշանակում «շոպլիկություն»: Քծնա՞նք, քսուությո՞ւն: Ու, ընդհանրապես, էդ բառը որտեղի՞ց է «բսնել»: :think

Xelgen
27.03.2009, 21:17
Սվին

Չե, սա էլ սվին-դանակ է ոնց-որ, դասական սվինը որպես կանոն երկար, ձողի տեսք ունի, սրա նման՝
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/Bayonette-p1000740.jpg/180px-Bayonette-p1000740.jpg

Իսկ «շոպլիկությունը», թե ինչ է, ինձ էլ է հետաքրքում։

Հայկօ
27.03.2009, 21:30
Ժողովուրդ ջան, մի հատ չե՞ք բացատրի՝ ի՞նչ է նշանակում «շոպլիկություն»: Քծնա՞նք, քսուությո՞ւն: Ու, ընդհանրապես, էդ բառը որտեղի՞ց է «բսնել»: :think

http://www.akumb.am/showthread.php?p=1278549#post1278549 ;)

Xelgen
27.03.2009, 22:06
Հմ, իսկ «քծնող»-ը ի՞նչ է։

Հայկօ
27.03.2009, 22:10
Հմ, իսկ «քծնող»-ը ի՞նչ է։

Շողոքորթ: Սապոնվող: Ո® մտնող:

Dorian
28.03.2009, 03:35
Ահա հենց Штик -ն ա որ կա: Դրանցից հիմա մենակ թանգարաններում կա: Մեկ էլ հին պլակատների ու կինոների մեջ՝ զինվորների հրացանի վրա:

Սվին դանակ՝ http://www.moscowgun.ru/images/061310011_1m.jpg

Սխալվում ես, Էլմո, սվին դանակները մինչ այժմ էլ օգտագործում են հայոց բանակում: Իհարկե, դրանք ոչ ոք չի ամրացնում հրացանի վրա, այլ օգտագործում են որպես ներքին ծառայություն տանող զինծառայողին կցվող զենք:

Xelgen
28.03.2009, 04:27
Սխալվում ես, Էլմո, սվին դանակները մինչ այժմ էլ օգտագործում են հայոց բանակում: Իհարկե, դրանք ոչ ոք չի ամրացնում հրացանի վրա, այլ օգտագործում են որպես ներքին ծառայություն տանող զինծառայողին կցվող զենք:

Էլմոն ինձ թվում է ինկատի ուներ մաքուր-դասական սվին, ոչ թե սվին-դանակ, որև նաև կարող է ծառայել մուրճ/կտրիչ/և այլն։

Elmo
28.03.2009, 13:54
Էլմոն ինձ թվում է ինկատի ուներ մաքուր-դասական սվին, ոչ թե սվին-դանակ, որև նաև կարող է ծառայել մուրճ/կտրիչ/և այլն։

Ուհու: Մաքուր դասական սվիններն են պատմություն դառել: Իսկ սվին դանակ ես էլ եմ ունեցել բանակում: Անհատական սվին-դանակ: Շատ օգտակար բան ա զինվորի համար:

ars83
30.03.2009, 00:20
http://www.akumb.am/showthread.php?p=1278549#post1278549 ;) Շնորհակալություն: Իսկ որտեղի՞ց է առաջացել այդ բառը:

Հ.Գ. Պարզվեց, որ «լիրաթումբն», իրոք, насыпь-ն է: Հաջողվեց ճարել «Դոկտոր Ժիվագոյի» էլէկտրոնային տարբերակը և համեմատել տեքստը.

Тело самоубийцы лежало на траве около насыпи.
Ինքնասպանի մարմինն ընկած էր խոտին, լիրաթմբի մոտ:

Xelgen
30.03.2009, 00:24
Պարզվեց, որ «լիրաթումբն», իրոք, насыпь-ն է:

Հետաքրքիր է, քանի որ իմ մոտի հայ-ռուսերեն բառարանով, «լիր» հենց մենակ արդեն «(железнодарожная) насыпь» է թարգմանված.

Dorian
30.03.2009, 01:38
Ուհու: Մաքուր դասական սվիններն են պատմություն դառել: Իսկ սվին դանակ ես էլ եմ ունեցել բանակում: Անհատական սվին-դանակ: Շատ օգտակար բան ա զինվորի համար:

Հատկապես, որ կարելի ա որպես կիպիտելնիկ օգտագործել, չէ՞: :D

Մեզ մոտ այ այսպիսի հարց էր երեկ ծագել` ինչպես թարգմանել заставка բառը: Խոսքս սերիալներից առաջ դրվող հոլովակների մասին է, որոնցում գրվում են տիտրերը, ցուցադրվում են դերասանները և այլն: Ցանկացած սերիալ դրանով է սկսվում:
Եվ ևս մի հարց` կարող եք օգնել, թարգմանել «ֆլեշ բեք» արտահայտությունը.... Դա որևէ հերոսի հիշողություններն են, որ հիմնականում սև և սպիտակ գույներով ցույց են տալիս կինոյում: Նախապես մերսի:

Հայկօ
30.03.2009, 01:51
Գրեր, հիշողություններ :): Կամ հենց ֆլեշբեք:

Mankik
22.04.2009, 18:21
«рутинa» մեկ բառով ո՞նց թարգմանել:

Ambrosine
22.04.2009, 20:54
«рутинa» մեկ բառով ո՞նց թարգմանել:
հնամոլություն, հնապաշտություն :think

Mankik
22.04.2009, 21:31
Astgh շնորհակալություն: Բառարանում ես էլ գտել եմ, նույն թարգմանությունը: Բայց ռուսագտները մեր տան ուրիշ բացատրություն են տալիս, որը չի համապատասխանում թարգմանությանը …
բացատրությունտ սա է. рутинa - երբ ամեն օր պիտի անես որոշակի, չսիրած, ձանձրալի պարտականություն: Իսկ մեկ բառով ո՞նց կթագմանվի, ոչ ոք չի ասում:this

Xelgen
22.04.2009, 22:25
Astgh շնորհակալություն: Բառարանում ես էլ գտել եմ, նույն թարգմանությունը: Բայց ռուսագտները մեր տան ուրիշ բացատրություն են տալիս, որը չի համապատասխանում թարգմանությանը …
բացատրությունտ սա է. рутинa - երբ ամեն օր պիտի անես որոշակի, չսիրած, ձանձրալի պարտականություն: Իսկ մեկ բառով ո՞նց կթագմանվի, ոչ ոք չի ասում

Ջանջալ/ջանջալություն, բայց ինչքան հասկանում եմ հայերեն բար չէ սա…

Ուլուանա
22.04.2009, 22:32
Astgh շնորհակալություն: Բառարանում ես էլ գտել եմ, նույն թարգմանությունը: Բայց ռուսագտները մեր տան ուրիշ բացատրություն են տալիս, որը չի համապատասխանում թարգմանությանը …
բացատրությունտ սա է. рутинa - երբ ամեն օր պիտի անես որոշակի, չսիրած, ձանձրալի պարտականություն: Իսկ մեկ բառով ո՞նց կթագմանվի, ոչ ոք չի ասում:this
Հա, ես էլ էդ իմաստով գիտեի։ Աստղի տված բացատրությունը կարդացի, ճիշտն ասած, ահագին զարմացա... :o Բառարանի բացատրությունն, ըստ երևույթին, հնացած է կամ էլ ոչ տարածված. երբեք չեմ հանդիպել տվյալ բառի՝ նշված իմաստով կիրառության դեպքի, թեև եթե խորանանք, բառարանում նշված իմաստն ինչ–որ առումով ածանցված է իմ ասած իմաստից։

Ի դեպ, անգլերենում էլ կա routine բառը՝ նույն իմաստով։ Հենց նոր էլ համոզվելու համար բառարանում նայեցի, երկու իմաստներն էլ կային։ Տեղադրեմ, երևի կօգնի ավելի լավ պատկերացում կազմել.

routine - 1. գոյական 1) սահմանված կարգ, որոշակի ռեժիմ. 2) շաբլոն, հնամոլություն, սովորամոլություն. 2. ածական որոշակի, սահմանված. սովորական. շաբլոն

Մի խոսքով՝ ընդհանուր առմամբ ես կասեի՝ ձանձրալի առօրեականություն։ Բայց դե համատեքստից կախված՝ կարող է տարբեր կերպ թարգմանվել։

Sphinx
11.12.2009, 01:46
Ըստ Օժեգովի՝ рутинa - սահմանված շաբլոնին ստրկորեն հետևելը,ինչը վերածվում է մեքենայական սովորության:

Sphinx
13.12.2009, 17:19
մի ուրիշ ռուսերեն բացատրական բառարանում էլ բացատրում է՝ կյանքի լճացում, տե'ս, գուցե սա՞ հարմար լինի,,,

Մեղսավոր
10.05.2010, 22:28
Ճիշտն ասած ինձ համար անհասկանալի տարբեր բառերի բացատրությունը պարզելու այսպիսի միջոց շուտվանից էի փնտրում, բայց չգիտեմ ինչու երբեք մտքովս չէր անցել ԴԱՐ ակումբում այն որոնել: Ինչևէ, ուրախ եմ, որ հիմա ա ունեմ հնարավորություն ձեզանից հայցելու այն բոլոր բառերի բացատրությունները որոք իմ համար անհասկանալի են, սակայն շատ են պատահում հատկապես հայ երգ լսելիս:

Կոնկրետ էս պահին մի գուցե չկարողանամ հիշեմ բոլոր բառերը որոնք ինձ անհասկանալի են, բայց որոնք որ հիշու եմ կգրեմ: Խնդրում եմ բացատրեք նրանց նշանակությունները:

տմույտ
լաո

Արևածագ
10.05.2010, 23:06
Տմույտը երևի տմույն պիտի լինի- 1. դժգույն, աղոտ 2. տգեղ:
Լաո- որդի:

ինա
22.11.2010, 21:07
խնդրում եմ օգնել գտնել բառերի բացատրությունը
առինքնել
արհավիրք
բազրիք
բանուկ
դեգերել
երախայրիկ
երաշխիք
թանձրուք
հեգ, հեգ
հերյոտանք
նավակատիք
պատարագ
ստահակ
տրտմաշուք
արմտիք
ճակ

Chuk
23.11.2010, 00:42
առինքնել - գրավել, հրապուրել
արհավիրք - աղետ
բազրիք - աստիճանների կողքի բռնելատեղը, բալկոնի «հենվելատեղը»
բանուկ - ակտիվ երթևեկություն ունեցող
դեգերել - թափառել
երախայրիկ - եթե վերջում ք լինի (երախայրիք), ապա առաջին պտուղն է, կ-ով բառ կարծես թե չկա
երաշխիք - որևէ բանի կատարման կամ ասենք անխափան աշխատելու համար տրված վստահեցում, ապահովում (ռուսերեն՝ гарантия)
թանձրուք - մրուրն ա, օրինակ սուրճի տակ մնացող զանգվածը
հեգ - խեղճ, թշվառ
հերյոտանք - երևի «հերյուրանք» բառը նկատի ունեք, որը անհիմն մեղադրանքը, զրպարտությունն է
նավակատիք - ինձ անծանոթ բառ էր, արտագրեմ բառարանից. «ծննդյան, զատկի, վերափոխման և խաչի եկեղեցական տոների շաբաթ օրը, երբ պասը բաց են անում՝ ուտիսվա կերակուրներ են ուտում՝ առանց մսի»
պատարագ - եկեղեցական արարողություն է, ժամերգություն
ստահակ - խարդախ, ժուլիկ
տրտմաշուք - տխուր հանդիսավորությամբ
արմտիք - գազարի, բողկի ու նման բույսերի արմատային մասը, որն ուտելի ա
ճակ - էս բառն էլ ձեր շնորհիվ սովորեցի, էլի բառարանից արտագրեմ. «1. (հին) էգ ձի, մատակ, զամբիկ: 2. (գվռ.) Զենքը յուր պարագաներով: 3. (գվռ.) փոխարեն, տեղ»

Եթե նախադասության կոնտեքստում ասածս թարգմանությունները չսազեն նախադասությունն ամբողջովին դրեք: Բառերից մի քանիսը մի քանի իմաստ ունեն, ես գրել եմ ամենատարածված ու գործածական իմաստները:

Եղիայեան
30.01.2011, 22:07
13. անոսր - թևատակ(եթե չեմ սխալվում)
14.Ղամբար - ամբարտակ(բարբառային բառ է)
20. հունդ - հացահատիկի պատիճը, ինչպես՝ ցորենի հունդ, կա նաև բարբառային անեծք, "հունդդ չորանա" այսինքն սերունդ չտաս, կամ տոհմդ վերջանա

անոսր - պարզապէս նօսր կը նշանակէ, այսինքն՝ ոչ խիտ, ցանցառ
ղամբար - լամբ, լամբար, ջահ
հունդ - սա բուն իսկ սերմն է, և ոչ թէ պատիճը, որ արտաքին կեղևն է կամ փարը. անէծքն ալ կը վերաբերի ուղղակի սերմին ու ոչ թէ կեղևին. ունինք ունդ ձևն ալ, որմէ ընդեղէն բառը:

Եղիայեան
30.01.2011, 22:29
առինքնել - գրավել, հրապուրել
արհավիրք - աղետ
բազրիք - աստիճանների կողքի բռնելատեղը, բալկոնի «հենվելատեղը»
բանուկ - ակտիվ երթևեկություն ունեցող
դեգերել - թափառել
երախայրիկ - եթե վերջում ք լինի (երախայրիք), ապա առաջին պտուղն է, կ-ով բառ կարծես թե չկա
երաշխիք - որևէ բանի կատարման կամ ասենք անխափան աշխատելու համար տրված վստահեցում, ապահովում (ռուսերեն՝ гарантия)
թանձրուք - մրուրն ա, օրինակ սուրճի տակ մնացող զանգվածը
հեգ - խեղճ, թշվառ
հերյոտանք - երևի «հերյուրանք» բառը նկատի ունեք, որը անհիմն մեղադրանքը, զրպարտությունն է
նավակատիք - ինձ անծանոթ բառ էր, արտագրեմ բառարանից. «ծննդյան, զատկի, վերափոխման և խաչի եկեղեցական տոների շաբաթ օրը, երբ պասը բաց են անում՝ ուտիսվա կերակուրներ են ուտում՝ առանց մսի»
պատարագ - եկեղեցական արարողություն է, ժամերգություն
ստահակ - խարդախ, ժուլիկ
տրտմաշուք - տխուր հանդիսավորությամբ
արմտիք - գազարի, բողկի ու նման բույսերի արմատային մասը, որն ուտելի ա
ճակ - էս բառն էլ ձեր շնորհիվ սովորեցի, էլի բառարանից արտագրեմ. «1. (հին) էգ ձի, մատակ, զամբիկ: 2. (գվռ.) Զենքը յուր պարագաներով: 3. (գվռ.) փոխարեն, տեղ»

Եթե նախադասության կոնտեքստում ասածս թարգմանությունները չսազեն նախադասությունն ամբողջովին դրեք: Բառերից մի քանիսը մի քանի իմաստ ունեն, ես գրել եմ ամենատարածված ու գործածական իմաստները:
պատարագ - բուն իմաստով՝ կը նշանակէ զոհ. պատարագել՝ զոհել. պատարագի արարողութեան միջոցին կը հանդիպինք սա նախադասութեան. « Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում»,- որ կը նշանակէ զոհուած քրիստոսը մեր միջև կը բաշխուի, մեզի մաս առ մաս կը տրուի, և սա ճիշդ այն պահուն, երբ պատարագիչը կ'օրհնէ ՄԱՍԸ, որ կը խորհրդանշէ Քրիստոսի մարմինը և որը քիչե տք պիտի բաշխուի հաւատացեալներուն:
արմտիք - այս բառին կապը արմատ-ին հետ խաբուսիկ է. կը նշանակէ հացաբոյս՝ ցորեն, գարի, վարսակ, եգիպտացորեն և այլն:

Chuk
30.01.2011, 22:32

...

Եթե նախադասության կոնտեքստում ասածս թարգմանությունները չսազեն նախադասությունն ամբողջովին դրեք: Բառերից մի քանիսը մի քանի իմաստ ունեն, ես գրել եմ ամենատարածված ու գործածական իմաստները:

Ձայնալար
30.01.2011, 22:46
Ինչ որ մեկը գիտի՞ ռուսերեն «люкарнa» կամ անգլերեն «dormer» բառերի հայերեն տարբերակը։ «Ձեղնահարկային լուսամուտից» բացի։

Լուսիջույց :aha

Եղիայեան
30.01.2011, 22:53
Այ դա լավ հարց է:) Միջին հայերենի բառ է, հիմա չի օգտագործվում: Բայց գիտեմ, որ քաղցրալեզու է, այսինքն` կամ լորիկն է, կամ սոխակը, հնարավոր է` կաքավիկը:) Ուլուանան ավելի մասնագիտացված բառարաններ ունի, որքան տեղյակ եմ, ինքը ավելի ճիշտը կասի:
արօր - սա բաւական խոշոր, մօտաւորապէս բադի ծաւալով թռչուն է. Արարատեան դաշտի ճահիճներուն մէջ միշտ ալ գտնուած է, և Վախտանկ Անանեանը գործածած է այս բառը: Զայն կը գտնենք ժողովրդական հետևեալ երգին մէջ ևս. « Արօրն ասաց տատրակ հաւքուն, Ինչո՞ւ կու լաս կուց-կուց արուն, Երթայ լցուի փոքրիկ առուն...», որուն տատրակը կը պատասխանէ. « Գնաց գարուն, եկաւ աշուն, Ցամքեց ջրիկ աղբիւրներուն...» և այլն:

jannes
30.01.2011, 23:11
Լուսիջույց :aha

Դա երդիկին չի՞ վերաբերում։

dvgray
08.03.2012, 17:39
մեսրոպահանճար . ինչ է նշանակում ?

բառը հանդիպել է այստեղ
http://www.aravot.am/wp-content/uploads/2012/03/8.03.2012.pdf
թերթի առաջին էջին, "Սիրելի ուսուցիչներ" վերնագրի տակ;

armaelo
08.03.2012, 17:53
Տրամաբանորեն բառը պետք է նշանակեր Մեսրոպ Մաշտոցի նման հանճար ունեցող կամ այդ հանճարով ստեղծված։ Այս կոնտեքստում ինձ թվում է բառագործածությունը այդքան էլ ճիշտ չէ. երևի «մեսրոպահանճար մայրենի» ասելով նկատի են ունեցել՝ «մեսրոպյան այբուբենը և մայրենի լեզուն»։

dvgray
08.03.2012, 18:02

իսկ ո՞ր լեզվական կանոնն է թույլ տալիս այսպիսի մանիպուլացիա անել ու այսպիսի խրթին, ես կասեի ոչ բարեհնչյուն բառ գոյացնել:
և հետո, այսպես կարելի է լիքը նոր բառեր արտաբերել /վիկտորհամբարձումյանահանճար և այլն /: կա՞ արդյոք որևէ սահման այս լեզվաբանական ինքանագործներությանը :)

Chuk
08.03.2012, 18:26

Կարծում եմ, որ յուրաքանչյուրի իրավունքն է նոր բառեր ստեղծելն ու կիրառելը, եթե դա չի արվում պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում: Իսկ թե տվյալ բառը որքանով ընդունելի ու կիրառելի կլինի, արդեն կորոշի հենց ինքը՝ լեզուն, այսինքն մենք, էդ լեզուն կիրառողներս: Կամ կմերժենք ու դուրս կնետենք լեզվից, կամ էլ հակառակը՝ կընդունենք լեզու: Որևէ անհատ չի կարող որոշել ոչ բառի լավն ու կիրառական լինելն ու մտցնել լեզու (ոչ թե մի անգամ կիրառել), ոչ էլ հակառակը՝ բառի անբարեհնչությունն ու վատ լինելն ու դուրս նետել:

Տյվալ բառը ես էլ եմ մեղմ ասած ապուշություն համարում ու կարծում եմ, որ ուղղակի չի դառնա կիրառական բառ, մի քանի հոգի՝ ստեղծողի գլխավորությամբ, գուցե մի քանի անգամ կօգտագործեն ու կանցնի, կգնա:

dvgray
17.03.2012, 03:46
- ինչի՞ ես անթրաշ:
- թրաշ եմ պահում:

հիմա, "անթրաշ" ասելով հասկանում եմ չսափրված
"թրաշ եմ պահում" ասելով տրամաբանորեն ի՞նչ պետք է հասկանալ, եթե անթևաշը առանց սափևվելն էր, ապա թրաշն էլ է դուրս գալիս առանց սափրվելը: իսկ "ան" -ը նախածանցը որ կարծեմ ժխտման համար է ծառայում, բա՞ ինչ եղավ:

Varzor
18.03.2012, 08:16

Ստեղ ժարգոնային նրբություն կա:
"Անթրաշ" ասելով ի նկատի ունեն "չթրաշված"` չսափրված: Այսինքն այս դեպքում թրաշ=սափր
"Թրաշ եմ պահում" ի նկատի ունեն "սափրելու բան եմ պահում"` սափրման համար դեմքի մազեր եմ երկարացնում:

Հետաքրքիր է, "թրաշ" ու "trash" բառերն իրար հետ կապ ունեն? :)

Moonwalker
18.03.2012, 12:29
Հետաքրքիր է, "թրաշ" ու "trash" բառերն իրար հետ կապ ունեն? :)

Յասիմ, ասում են, որ «Թրաշ» բառը պարսկական ծագում ունի («թերաշ») (Իսմեթ Զեքի Էյուբօղլուի «Türk Dilinin Etimoloji Sözlüğü.»-ի tıraş բառահոդվածից):esim

Varzor
19.03.2012, 18:43
Յասիմ, ասում են, որ «Թրաշ» բառը պարսկական ծագում ունի («թերաշ») (Իսմեթ Զեքի Էյուբօղլուի «Türk Dilinin Etimoloji Sözlüğü.»-ի tıraş բառահոդվածից):esim
Հիմա կապ ունեն թե չէ?, ընդ որում իմաստային :))

Ռուֆուս
19.03.2012, 18:56
Հիմա կապ ունեն թե չէ?, ընդ որում իմաստային :))

Trash-ի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի ու չի էլ կարող ունենա, եթե իհարկե Հերունու մոտ գրված չի, որ անգլերեն trash բառը ունի հայկական ծագում ու ծագել ա թրաշ վեհ բառից:

anahit96
21.03.2012, 19:54
Նախակարապետ /ռահվիրա/ ավելի մանրամասն կբացատրեք արմատականով

Moonwalker
21.03.2012, 20:54
Նախակարապետ /ռահվիրա/ ավելի մանրամասն կբացատրեք արմատականով

Հա, բայց արմատականը բառիմաստը բացատրելու հետ ի՞նչ կապ ունի:
Մալխասյանցի «Բացատրական»-ով՝ 1. ճանապարհ հարթող՝ մաքրող, սակրավոր 2. մի բանի սկզբնավորող:
Իսկ եթե այնուամենայնիվ արմատների մասին:
Ռահվիրան բառացի թարգմանվում ա «ճամբայ բացող» (Պահլավերեն *râh` ճամփա, մեծ փողոց: «Ռահ» արմատն առանձին կիրառություն ա ունեցել գրաբարում/Բուզանդ դ, 20/): Նախակարապետ երկարաշունչ-արհեստական բառը սիրուն, բայց փոշոտված հոմանիշ ունի՝ ռահահորդ:
Կարապետի ծագումը Աճառյանն անորոշ ա համարում (տարբերակներն են՝ *kârapati հին պարսկական ձևից՝ «գործապետ», հունարեն χαρυβδιζω՝ «ջուրն ընկղմել» բառից, կառապետ կամ կարավանապետ ձևերից): Ավելի շուտ ինչ-որ մայրլեզվային բառային իրականության վերապրուկ ա ժառանգ հայերենում:

DavitH
27.03.2013, 20:28
ինձ հետաքրքրում ա մեքենայություն բառը /ռուս мошенничество/ ինչքանով կամ ունի մեքենա բառի հետ որովհետև իրա ռուսերեն տարբերակը կապ չունի Машина բառի հետ

շնորհակալություն նախապես :))

Moonwalker
27.03.2013, 21:10
ինձ հետաքրքրում ա մեքենայություն բառը /ռուս мошенничество/ ինչքանով կամ ունի մեքենա բառի հետ որովհետև իրա ռուսերեն տարբերակը կապ չունի Машина բառի հետ

շնորհակալություն նախապես :))

Մեքենայություն բառի ռուսերեն համարժեքը махинация-ն ա, որն, ինչպես տեսնում ես, մոտավորապես նույն արմատից ա (լատ.՝ machina-machinatio): Իսկ мошенничество-ն խարդախությունն ա:

DavitH
27.03.2013, 23:42
Շնորհակալ եմ :)

V!k
08.02.2014, 15:34
"սակրալ արտահայտություն"-ը ո՞նց կբացատրեք :think