PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատժե՞լ, թե՞ պարզապես ներել

Gayl
27.04.2009, 01:58
«Երբ մի այտիդ հարվածում են մյուսն էլ դեմ տուր»,թե՞ «Թշնամուդ և հակառորդիդ ներիր միայն պատժելուց հետո»:
Երկուսն էլ ներողամտություն են քարոզում:
Ես ավելի շատ հետևում եմ երկրորդ գաղափարին,մի շատ պարզ օրինակ բերեմ:
Բոլորս էլ փոքր ժամանակ անկյուն կանգնել ենք:D,եթե «մեղքս» մեծ էր լինում մի ոտքի վրա էի կանգնում ու միշտ էլ էտ մի ոտից խուսափում էի և աշխատում էի երբեք չկրկնել «մեղքս»,իսկ երբ ասում էի բալիկ ջան չի կարելի,գլխով էի անում,բայց մի երկու օր հետո,որ ականջով մտել էն մյուսով դուրս էր գալիս:

Կտրուկ
28.04.2009, 19:39
«Թշնամուդ և հակառորդիդ ներիր միայն պատժելուց հետո»:

Գայլ .ինչպես ես պատկերացնում պատժել և ներել արտահայտումը։
կարելի՞ է արդյոք մի բան վերցնել ձրի.եթէ նրա դիմաց վճարում ենք։:think

Monk
28.04.2009, 20:19
Մոդերատորական: Հաշվի առնելով առաջին գրառման բովանդակությունը` թեման վերանվանվել է <Պատժե՞լ, թե՞ պարզապես ներել>:

Gayl
28.04.2009, 23:11
Գայլ .ինչպես ես պատկերացնում պատժել և ներել արտահայտումը։
կարելի՞ է արդյոք մի բան վերցնել ձրի.եթէ նրա դիմաց վճարում ենք։:think

Բանն այն է որ ներվում ես բայց ստանում ես այն ինչին արժանի ես,այս կյանքում ոչինչ էլ ձրի չի լինում,ամեն մեկն էլ պտի ստանա իր արժանին:Բերածս օրինակ շատ պարզ էր և դրանով շատ բան է ասվում:

Կտրուկ
28.04.2009, 23:39
Բանն այն է որ ներվում ես բայց ստանում ես այն ինչին արժանի ես,այս կյանքում ոչինչ էլ ձրի չի լինում,ամեն մեկն էլ պտի ստանա իր արժանին:Բերածս օրինակ շատ պարզ էր և դրանով շատ բան է ասվում:
Հիմա խնդրում եմ անկեղծ պատասխանիր՝երբ պատժվել ես արարքիդ համար.արդյոք գիտակցել ե՞ս որ քո արածը սխալ է եղել։արդյոք զգացել ե՞ս. որ քեզ չիշտ են արել. որ պատժել են։ միթէ դու ուղղակի քո մանկական խաղը չես խաղացել՝ ասենք բղավել ես և պատժվել։
միթէ պատժողի բացակայության դեպքում նորից չէիր բղավելու։և վերջապես. հաջորդ անգամ այդ քայլդ չկրկնելը. վախի՞ ազդեցությունից էր բխելու.թէ՞ գիտակցումից։

Լուսաբեր
29.04.2009, 00:27
Պատժել
եթե փոքր երեխայի մասին է խոսքը,ապա մենակ բացատրելով քաղցր բառերով չես հասկացնի...Շատ դեպքեր գիտեմ, երբ ամեն բան բացատրելով է արվել ու շատ տխուր հետևանքներ են եղել, ընդհուպ մինչև մահ :( դրա համար ինչու՞ մեղմ պատիժներ չկիրառել երեխայիդ հանդեպ, երբ չի կարող ընկալել, որպեսզի հետագայում ավելի մեծ պատիժներ չկիրառեն ուրիշները …

Իսկ ներել կարելի է միշտ, եթե դիմացինդ գիտակից մարդ է ու զղջում է արածի համար / բացառիկ դեպքերում չեմ ընդունում, միայն պատիժ ու ինչքան հնարավոր է խիստ/

Երկնային
29.04.2009, 01:13
Չպատժել, ներել, չմոռանալ (խոսքը հիշաչարության մասին չէ, այլ հետագայի համար դաս քաղելու)

Gayl
29.04.2009, 01:27
Հիմա խնդրում եմ անկեղծ պատասխանիր՝երբ պատժվել ես արարքիդ համար.արդյոք գիտակցել ե՞ս որ քո արածը սխալ է եղել։արդյոք զգացել ե՞ս. որ քեզ չիշտ են արել. որ պատժել են։ միթէ դու ուղղակի քո մանկական խաղը չես խաղացել՝ ասենք բղավել ես և պատժվել։
միթէ պատժողի բացակայության դեպքում նորից չէիր բղավելու։և վերջապես. հաջորդ անգամ այդ քայլդ չկրկնելը. վախի՞ ազդեցությունից էր բխելու.թէ՞ գիտակցումից։

Իհարկե անկեղծ կասեմ,փոքր ժամանակ որ պատժում էին աշխատում էի չկրկնվել որ էտ խիստ պատժին չարժանանայի,բայց եղել են դեպքեր որ կապրիզնիություն եմ արել,իսկ ընդամենը մի տարի առաջ սխալ բան էի արել,իհարկե իմացան,իմ հարազատներն են սրտները պտի բաց լինի,բայց մի այնպիսի պատժի արժանացա,որ ավելի լավ էր մի շաբաթ ռեժիմով ծեծ ուտեի քան էտ ձև լիներ,իսկ հիմա որ հիշում եմ ու գիտակցում եմ Շնորհակալություն եմ հայտնում ինձանից տարիքով մեծ իմ եղպորը,որովհետև եթե նա այդպես չվարվեր հիմա կարողա կյանքս ուրիշ ընթացք ստանար,իսկ եթե նա ընդամենը ասեր քեզ ներում եմ չգիտեմ ինչ կլիներ,ես ինքս էլ գիտեմ որ չեն կարա քեն պահեն կամ չներեն,հենց սկզբից էլ ներում են,բայց որպեսզի էլ չանես պտի արժանին հատուցես,որ էլ երբեք չկրկնվես:
ՊԱՏԻժ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԾԵԾՎԵԼ,ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏԻժՆԵՐ ԵՐԲ ՍխԱԼՎՈՂԸ ՄԱՇԿԻ ՎՐԱ ԶԳՈՒՄ է ԱՅՆ ԻՆՉ ՈՐ ՈՒՐԻՇԸ ԻՐ ՊԱՏճԱՌՈՎ ԿԱՐՈՂ ԷՐ ԶԳԱԼ:

Gayl
29.04.2009, 01:31
Պատժել
եթե փոքր երեխայի մասին է խոսքը,ապա մենակ բացատրելով քաղցր բառերով չես հասկացնի...Շատ դեպքեր գիտեմ, երբ ամեն բան բացատրելով է արվել ու շատ տխուր հետևանքներ են եղել, ընդհուպ մինչև մահ :( դրա համար ինչու՞ մեղմ պատիժներ չկիրառել երեխայիդ հանդեպ, երբ չի կարող ընկալել, որպեսզի հետագայում ավելի մեծ պատիժներ չկիրառեն ուրիշները …

Իսկ ներել կարելի է միշտ, եթե դիմացինդ գիտակից մարդ է ու զղջում է արածի համար / բացառիկ դեպքերում չեմ ընդունում, միայն պատիժ ու ինչքան հնարավոր է խիստ/

Շատ դեպքերում զղճալը քիչ է լինում,որովհետև զղճում ես արածիդ համար,բայց հնարավոր է գա մի այնպիսի դրություն որ էլի կրկնվես:
ՊԱՏԻժ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԾԵԾՎԵԼ,ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏԻժՆԵՐ ԵՐԲ ՍԽԱԼՎՈՂԸ ՄԱՇԿԻ ՎՐԱ ԶԳՈՒՄ է ԱՅՆ ԻՆՉ ՈՐ ՈՒՐԻՇԸ ԻՐ ՊԱՏճԱՌՈՎ ԿԱՐՈՂ ԷՐ ԶԳԱԼ:

Dorian
01.05.2009, 12:35
Պատժե՞լ, թե պարզապես ներե՞լ...
Առաջարկում եմ վերանվանել թեման՝ պարզապես պատժել, թե՞ ներել:
Երկրորդն ավելի դվար է

Dayana
01.05.2009, 12:45
Պատժել, եթե Ներելն անհնար է: :)

Ֆրեյա
01.05.2009, 14:05
Գնալով ավելի եմ համոզվում, որ պատժելը, կամ վրեժ առնելը երբեք չիլինում արդյունավետ... Վատ արարքին պատասխան պատիժը նոր ու ավելի խորը թշնամանք է հարուցում ու դա կարող է շարունակվել տարիներ, դարեր, մինչև կողմերից մեկը այնքան մեծահոգություն չունենա, որ կամ ների, կամ կարողանա խաղաղ լուծում առաջարկել:

Բայց մյուս կողմից էլ` ներելն էլ տարբերակ չէ... Ներել, նշանակում է մոռանալ, պատկերացնել, թե ոչինչ չի եղել, ու նույն կերպ վերաբերվել: Իսկ դա անհնար է:

Կարելի է չշարունակել թշնամանքը, բայց ներել` դժվար թե...

Կտրուկ
01.05.2009, 21:25
Կարծում եմ ոչ ոք կողմ չի ապուշության հասնող ներմանը։Ներումը պետք է որևէ նպատակ հետապնդի։Ներման հիմնական նպատակներից մեկը դիմացինիդ զղջացնել տալն է իր վատ արարքի համար։Քանի որ տեղին կատարված ներումը ամենամեծ ՙպատիժն՚ է մեղանչողի համար։ես հնարավոր եմ համարում ներման երկու տարբերակ.առաջին՝ ներում. որը ցույց է տալիս քո մեծահոգությունը և դրանով իսկ ամաչեցնում և ուղղում դիմացինիդ և երկրորդ՝ներում որով դու քեզ չես կարգում արդար դատավորի պաշտոնում և հավատքով հոգսդ հանձնում ես Աստծուն։և ընդհանրապես. որևէ մեկին լիարժեք ներման արժանացնելու համար կարևոր է. որ տվյալ անձը ներում խնդրի։

Հիսուս իր խոսքում ասում է. որ եթէ քո եղբայրը(արյունակցուցյան մասին չէ) յոթն անգամ յոթանասունի չափ. մեկ որում մեղք գործի քո առաջ և ասի .որ մեղավոր եմ՝ներիր նրան։

բայց այստեղ ուզում եմ դիտարկել հարցի մյուս կողմը ՝ընդհանրապես երկու վիճող կողմերից յուրաքանչյուրը իրեն է համարում ճիշտ .բայց շատ դեպքում երկուսն էլ մեղավոր են լինում։և ի՞նչ այս դիպվածում միայն այն մեկն է միշտ զգում իր սխալը և ներում խնդրում։ իսկ դու՞ (կամ ՝ես)

ministr
01.05.2009, 22:39
Եթե դիտավորյալ վնաս են պատճառել քեզ ինչ ներել....
իսկ եթե հիմարության կան անհեռատեսության արդյունքա ապա ինչ պատժես...

Բայց նույնիսկ պատժելուց պետք ա ուղեղին հասցնել, թե ինչի համար ա պատիժ ստանում, թե չէ մեկ էլ տեսար իրան դրեց անմեղ զոհի տեղ... դե հետո արի....

Արտիստ
01.05.2009, 22:47
Մերկացնել, կանգնեցնել հանրության առաջ, այնուհետև քարկոծել(վերցնում ես քար, ցանկալի է աջ ձեռքով, նետում ես ուղիղ գլխին, ու ինչքան հնարավոր է ձախ աչքին մոտ), հետո արունլվիկ վիճակում ստիպել որ սեփական մարմինը ենթարկի կտրտման ու ուտի:

Հետո ներում ես:B

ministr
01.05.2009, 22:50
Ընդհանրապես ներելը ազդեցություն կարող ա թողնի, եթե մեղավորը քաջ գիտակցում ա, որ բոլոր հնարավորություններն ունես չներելու ու ոնց որ պետք ա պատժելու...

Կտրուկ
02.05.2009, 07:29
Բայց նույնիսկ պատժելուց պետք ա ուղեղին հասցնել, թե ինչի համար ա պատիժ ստանում, Հա. բայց նայած թէ ուղեղին հասցնելու համար ինչ պատիժ է ընտրված։եթե այդ պատիժը ներումն է՝ ապա շատ հնարավոր է.որ զգա իր մեղքը։ իսկ եթե պետք է իր արարքի համար ուժային ձևով պատժվի՝նա երբեք չի ընդունի իր սխալը.(եթէ ընդուներ՝չէր էլ անի)այլ ընդհակառակը իր մեջ կմտածի որ ՙսրան հասնում էր ինչ որ արել եմ դեռ մի բան էլ քիչ էր՚։
ու հարմար առիթ ընձեռվելու դեպքում. անպայման ինքն էլ իր պատիժը կներկայացնի քեզ. արդեն ավելի հիմնավորում ունենալով իր գործողության համար ։
Չէ՞ որ դուք իրեն պատժել էիք.դէ ինքն էլ փորձում է ձեզ պատժելով հասկացնել. որ պետք չէր իրեն պատժել։
Արդյո՞ք կստացվի իր մոտ մեր ՙուղեղին հասցնելը՚ որ մենք սխալ ենք եղել։:think

ministr
02.05.2009, 21:08
Վահան ջան ես չասեցի պատժելով ուղեղին հասցնենք :) Այլ այն, որ հասկանա թե պատիժն ինչի համար ա ստանում, թե չէ կստացվի այն ինչ դու ասեցիր:

Monk
03.05.2009, 15:59
Ինչքանով հասկացա, երկու դեպքում էլ ներողամտությունը չի ժխտվում. խնդիրն այլ է` պատժե՞լ, թե՞ ոչ: Քրիստոնեական ներողամտությունը պատժի գաղափարը չի ժխտում, հակառակ դեպքում անպատիժ պիտի թողնվեին ցանկացած հանցագործություն կատարած անձինք, պիտի վերացվեր արդարադատության համակարգն ու օրենքը, իսկ դա միայն կտանի քաոսի: Այլ հարց է, թե ինչի' է համար կիրառվում պատիժը: Եթե այն շարունակվող կամ հետագա չարիքը կանխելու համար է, կամ թեկուզ պատժվողի բարօրության համար է, ապա այս դեպքում ընդունելի է: Իսկ եթե պատիժը պարզապես վրեժխնդրություն է, միանշանակ սխալ է: Վրեժխնդրությունը չի վերացնում չարիքը, այլ միայն ավելի է մեծացնում այն: Դրա համար է հենց Ս. Գրքում Աստված ասում, որ վրեժխնդրության իրավունքն իրենն է, և ինքն էլ կհատուցի ըստ արժանվույն:

Gayl
04.05.2009, 00:45
Հա. բայց նայած թէ ուղեղին հասցնելու համար ինչ պատիժ է ընտրված։եթե այդ պատիժը ներումն է՝ ապա շատ հնարավոր է.որ զգա իր մեղքը։ իսկ եթե պետք է իր արարքի համար ուժային ձևով պատժվի՝նա երբեք չի ընդունի իր սխալը.(եթէ ընդուներ՝չէր էլ անի)այլ ընդհակառակը իր մեջ կմտածի որ ՙսրան հասնում էր ինչ որ արել եմ դեռ մի բան էլ քիչ էր՚։
ու հարմար առիթ ընձեռվելու դեպքում. անպայման ինքն էլ իր պատիժը կներկայացնի քեզ. արդեն ավելի հիմնավորում ունենալով իր գործողության համար ։
Չէ՞ որ դուք իրեն պատժել էիք.դէ ինքն էլ փորձում է ձեզ պատժելով հասկացնել. որ պետք չէր իրեն պատժել։
Արդյո՞ք կստացվի իր մոտ մեր ՙուղեղին հասցնելը՚ որ մենք սխալ ենք եղել։:think

Պատժել չի նշանակում ծեծել:

nune'
04.05.2009, 11:16
չէ, դե գիտեք ոնց, եթե էդ մարդը չգիտեմ ինչ չափերի հասնող հանցանքա արել, դրա համար կան հատուկ պատկան մարմիններ..կարծում եմ իրանք էլ կզբաղվեն դրանով///իսկ թե դրանից հետո դու կներես իրան թե չէ, էդ ուրիշ հարցա ..
բայց, լինում եմ շատ ներանձնական դեպքեր, երբ իրոք պիտի հասկանաս էլի իրավիճակը..ասենք վիրավորված ինքնասիրություն, ստեղ արդեն ՝ ոնց ներես չէ՞՞..կամ չգիտեմն նման այլ բաներ..հասկանում եք ՞...օրինակ ինչ էլ լինի, մի տեսակ ես շատ անտարբեր մարդ եմ, որ մտածեմ դիմացինիս պատժելու մասիս, ներելը կարողա չներեմ, քանի որ մինչև ըտենց մտքեր գալը, ես մտքումս մի երկար ճառ եմ նախապատրաստում, ու հենց գալիսա պահը ասելու, արդեն էդ ամենը մտքումս ասած եմ լինում ու էլ տեղ չի մնում..:D
ՀԳ հա, հա, գիտեմ, բարի եմ...:oy

Gayl
16.05.2009, 00:59

Բարությու՞ն:):

VisTolog
23.06.2009, 15:41
Երբեմն խոսքերը ավելի լավ են պատժում, քան ծեծը կամ նման բաները::pardon

VisTolog
23.06.2009, 15:43
Մեկ է, ամեն ինչ փոխադարձ է` կարևոր չի թե դա ինչ ձևով կանդրադառնա վատություն/լավություն անողի վրա:
Վատություն ես արել` վատություն կստանաս, լավություն ես արել` լավություն:)

VisTolog
23.06.2009, 15:45
Բարությու՞ն:):
Բարություննա փրկելու աշխարհը, ոչ թե չարությամբ լցված մարդկանց հոգիները/պատիժները::pardon

Գուգօ
21.09.2009, 20:41
Մեկ է, ամեն ինչ փոխադարձ է` կարևոր չի թե դա ինչ ձևով կանդրադառնա վատություն/լավություն անողի վրա:
Վատություն ես արել` վատություն կստանաս, լավություն ես արել` լավություն:)

Համաձայն եմ գրածիդ հետ, բայց մի հարց կա այս դեպքում, ե՞րբ, ե՞րբ կստանան իրենց արարքի պատասխանը: Այ ինչ անում չի անում այդ ժամանակն է անում, մինչև պատասխան են ստանում իրենց արածների համար ժամանակն է անցնում անդարձ, երբեմն էլ այնքան ժամանակ է անցնում որ տուժող կողմը մոռանում է թե ինչի համար են ապրում մարդիկ, արդեն շաաաատ ուշ է լինում:(

artsrun
22.09.2009, 10:28
Իրոք բավականին լուրջ հարց է... Որպես Քրիստոնյա, պարտավոր ես ներել, և պետք է սեր ունենաս քո սրտում ներելու համար, քենը, վրեժխնդրությունը, ատելությունը չպետք է տեղ ունենան սրտիդ մեջ, քանի որ այդ չար զգացմունքները առաջին հերթին հենց քեզ են վնաս: Պետք է աղոթես տվյալ մարդու համար, քանի որ չարի ազդեցության տակ է կատարել իր չար արարքը/մեղքը:
Այսինքն ներել պարտավոր ենք միանշանակ:
Իսկ պատիժը կարող է դրսեվորվել տարբեր ձևերով՝ կախված դիմացինիդ տարիքից և կատարած արարքից: Մանուկներին անկյուն են կանգնեցնում, կամ զրկում դրսում խաղալուց, մուլտֆիլմ նայելուց, ավելի վատ դեպքերում ապտակում են: Իսկ մեծահասակների դեպքում բավականին բարդ է, կարող ես զրկել քո ներկայությունից, քո հնարավոր օգնությունից… Պետք է այնպես անել, որ նա զղջա… Ամեն դեպքում չպետք է դու էլ իր պես վարվես…

Lexsa
22.09.2009, 10:38
Պատժել թե ներել?
Եթե խնդիրը հասել է նրան որ կանգնել ես երկընտրանքի առաջ ապա միանշանակ չներել/ եթե ներում ես նրա մեջ ամրանում է այն գիտակցությունը որ ինչ էլ լինի ինքը մեկա ներվելու է ու դա բերում է կործանարար վերջաբանի/
Դրանից հետո առաջանում է խնդիր պատժել թե չպատժել
Կա 2 տարբերակ եթե տվյալ անձնավորությունը քեզ համար ինչ որ նշանակություն ունի ու չնայած դու նրան չես ներել բայց ուզում ես որ նա ուղղվի ուրեմն պատժել հակառակ դեպքում թքել ու հեռանալ

Legolas
22.09.2009, 11:11
Պատժել, հետո ներել:

Lexsa
22.09.2009, 11:14
Պատժել, հետո ներել:

Իսկ չես կարծում որ պատժելուց հետո պատժվողին կարող է հեչ հետաքրքիր չլինի դու նրան ներել ես թե չէ
Իսկ եթե քո համար ես ներում ապա ինչիդ է պետք պատժելը

Legolas
22.09.2009, 11:34
Իսկ չես կարծում որ պատժելուց հետո պատժվողին կարող է հեչ հետաքրքիր չլինի դու նրան ներել ես թե չէ
Իսկ եթե քո համար ես ներում ապա ինչիդ է պետք պատժելը
Կարող ա հետաքրքիր չլինի, բայց հաճելի, կլինի :D

ranchpar
26.09.2009, 03:21
երգ մեղադրյալը քո ցուցաբերած բարությանը չարությամբ է պատասխանում ուրեմն՝պատժել....

Gayl
16.02.2010, 23:58
Բարություննա փրկելու աշխարհը, ոչ թե չարությամբ լցված մարդկանց հոգիները/պատիժները::pardon
Համաձայն եմ, բայց ասածիս հետ կապ չուներ:)
Խոսքս վրեժի մասին չէ, իսկ եթե ուզում ես աշխարհը փրկես ապա այնպես արա որ մարդ իր սխալը չկկրկնի, այ դա կոչվում է փրկել մարդուն, պատժիր որ նա երբեք չկրկնի իր սխալը:

վրեժ62
17.02.2010, 19:12
Մատթեոս 6-րդ գլ. 14,15 խոսքերում ասվում է << Քանզի եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների, բայց եթե չներեք մարդկանց իրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները>>:

Gayl
17.02.2010, 22:33

Երևի ճիշտ է ասված բայց այստեղ չներելու մասին խոսք չի գնացել, սա ուրիշ թեմա է:

Yeghoyan
17.02.2010, 23:42
Պատժե՞լ, թե՞ պարզապես ներել

պատժել:goblin

ու՞մ եք պատժում:oy

Լեո
17.02.2010, 23:46
Պատժել պետք չէ ներել:

*e}|{uka*
18.02.2010, 00:31
Չգիտեմ ով ոնց, բայց ես պատժում եմ: :))
Եթե կողմնակի մարդ է ներում եմ որպես կանոն, բայց վայ մոտիկ-հարազատ մարդ լինի: Նենց կպատժեմ, որ մյուս անգամ չհամարձակվի նույնիսկ մտածել, որ կարող է նման բան անել: Պատժել ի նկատի չունեմ մարմնական վնասվածքներ հասցնել, հրկիզել ու նման կարգի այլ գործողություններ:

Whyspher Whisper
18.02.2010, 00:34
Խոսքս վրեժի մասին չէ, իսկ եթե ուզում ես աշխարհը փրկես ապա այնպես արա որ մարդ իր սխալը չկկրկնի, այ դա կոչվում է փրկել մարդուն, պատժիր որ նա երբեք չկրկնի իր սխալը:

Որքան հասկացա, պատիժ ասելով նկատի ունես ավելի շուտ ռեակցիա տալը կատարած սխալին, այսինքն, որ կողքինդ/դիմացինդ ասի "գիտես ինչ, դա լավ չի", կամ էլ վարքով հասկացնի նույն բանը:
Իսկ եթե դասական իմաստով պատիժը վերցնենք, այսինքն որևէ կերպ /խոսքով կամ ֆիզիկապես/ ցավ պատճառել ի պատասխան ոչ ցանկալի արարքի, ապա նույնիսկ կենդանիների վարժեցման օրինակով ապացուցված է, որ շատ ավելի էֆեկտիվ է ոչ թե վատ արարքի համար պատժելը, այլ լավ արարքները հայտնաբերելն ու խրախուսելը /ասենք, ուտելիք տալով կամ ուղղակի խոսքերով/: Եթե պատժում ես սխալի համար, դա դեռ չի հասկացնում, թե որն է ճիշտը, իսկ եթե խրախուսում ես լավ վարքը, արդեն մարդը իմանում է, թե ինչպես է ցանկալի վարվել:

Gayl
18.02.2010, 01:05
Իսկ եթե դասական իմաստով պատիժը վերցնենք, այսինքն որևէ կերպ /խոսքով կամ ֆիզիկապես/ ցավ պատճառել ի պատասխան ոչ ցանկալի արարքի, ապա նույնիսկ կենդանիների վարժեցման օրինակով ապացուցված է, որ շատ ավելի էֆեկտիվ է ոչ թե վատ արարքի համար պատժելը, այլ լավ արարքները հայտնաբերելն ու խրախուսելը /ասենք, ուտելիք տալով կամ ուղղակի խոսքերով/:

Ինձ թվում է կենդանիներին վարժեցնելու օրինակը չէր կարելի մեջբերել քանի որ խոսքը մարդու մասին է, ոչ թե շան կամ առնետի, մարդը բանական էակ է, երբ շանը նստելու հրաման ես տալիս և զոռով նստացնելուց հետո օրինակ մսի կտոր ես տալիս, մյուս անգամ նա կենթարկվի որ էտ մսի կտորից ստանա, ոչ թե կմտածի ախպեր շեֆս ինձանից գոհա արի այնպես անեմ որ մի երկու կիլո ավել միս ստանամ:

Եթե պատժում ես սխալի համար, դա դեռ չի հասկացնում
Եթե ուզում ես պատժել թշնամուդ կամ հակառակորդիդ ինձ թվում է քեզ պետք չի լինի որ նա քեզ հասկանա, տվյալ պարագայում քո խնդիրը այնպես անելն է որ այդ սխալը չկրկնվի իսկ հարազատիդ պատժելով նա կարող է այդ պահին չնկալի որ դու դա իր լավի համար ես անում, բայց երբ արարքդ արդյունք տա անպայման կհասկանա ու քեզ կգնահատի:

Vook
18.02.2010, 01:39
Գայլ. դիցուկ դու հարևանիցդ մուրճ ես ուզել, իմանալով, որ՝ ունի, իսկ նա մերժել է քեզ։։Հաջորդ օրը նա է եկել քեզ մոտ և մեխ խնդրել։
Քո գործողությունները խնդրեմ՝
1.չես տա նրան մեխը և նա կզղջա՞, որ քեզ մուրճ չի տվել։
2.Թէ՞ կտաս նրան մեխը և նա կզղջա, որ քեզ մուրճ չի տվել։

Gayl
18.02.2010, 01:53

Չէ մեխը իրա մուրճով գլխի մեջ կմխեմ, որ ավելի լավ հասկանա չի կարելի գայլերին մերժել:
Եթե խոսքը մեխի մասին ա երկու դեպքում էլ կտամ, այսինքն կտամ, որովհետև թքած ունեմ կզխճա թե չի զխճա և որոշ մարդկանց էլ կտամ, որ խոզ չդառնան:Քո ասած առաջին տարբերակ վրեժ է, իսկ այս թեման վրեժի հետ կապված չէ, գնա առաջին էջ մի քանի օրինակ եմ բերել ու պարզ կդառնա ինչի մասին եմ խոսում:

Whyspher Whisper
19.02.2010, 00:59
Ինձ թվում է կենդանիներին վարժեցնելու օրինակը չէր կարելի մեջբերել քանի որ խոսքը մարդու մասին է, ոչ թե շան կամ առնետի, մարդը բանական էակ է, երբ շանը նստելու հրաման ես տալիս և զոռով նստացնելուց հետո օրինակ մսի կտոր ես տալիս, մյուս անգամ նա կենթարկվի որ էտ մսի կտորից ստանա, ոչ թե կմտածի ախպեր շեֆս ինձանից գոհա արի այնպես անեմ որ մի երկու կիլո ավել միս ստանամ:

Համաձայն եմ, մի քիչ կոպիտ օրինակ էր, բայց ուզում էի ավելի հստակ երևա ոչ թե պատժելու, այլ դրականը խրախուսելու կարևորությունը: Դա ավելի շուտ երկար ժամանակին է վերաբերում, էն դեպքին, երբ միշտ տվյալ մարդու կողքին ես ու կարող ես անընդհատ ինչ-որ կերպ ուղղորդել նրան: Իսկ կան դեպքեր, երբ ուղղակի պետք է ճիշտ ժամանակին սահմանապակել, թույլ չտալ "սխալները շատացնել", էդ դեպքում էլ արդեն հարկավոր է պատժել:

Բայց, միևնույն է, չեմ ընդունում պատժելը: Պետք է բացատրել, խոսել, ոչ թե պատժել:
... Ու, իհարկե, ներել:

Monk
19.02.2010, 18:12
Մոդերատորական. Թեման «Կրոն» բաժնից տեղափոխվել է «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժին:

Magic-Mushroom
09.04.2010, 15:28
«Երբ մի այտիդ հարվածում են մյուսն էլ դեմ տուր»,թե՞ «Թշնամուդ և հակառորդիդ ներիր միայն պատժելուց հետո»:
Երկուսն էլ ներողամտություն են քարոզում:
Ես ավելի շատ հետևում եմ երկրորդ գաղափարին,մի շատ պարզ օրինակ բերեմ:
Բոլորս էլ փոքր ժամանակ անկյուն կանգնել ենք:D,եթե «մեղքս» մեծ էր լինում մի ոտքի վրա էի կանգնում ու միշտ էլ էտ մի ոտից խուսափում էի և աշխատում էի երբեք չկրկնել «մեղքս»,իսկ երբ ասում էի բալիկ ջան չի կարելի,գլխով էի անում,բայց մի երկու օր հետո,որ ականջով մտել էն մյուսով դուրս էր գալիս:

Ուժեղ է այն մարդը,ով կարում է ներել,դա Աստվածային է,
կյանքը շատ կարճ է,որ այն չարությամբ անցկացնենք
Բնությունը այդ մարդուն հաստատ կպատժի,չկասկածեք:B

Դեկադա
09.04.2010, 15:32
Ուժեղ է այն մարդը,ով կարում է ներել,դա Աստվածային է,
կյանքը շատ կարճ է,որ այն չարությամբ անցկացնենք
Բնությունը այդ մարդուն հաստատ կպատժի,չկասկածեք:B

Հետաքրքիր է հիմա դու ունե՞ս այդ աստվածայինը, ներո՞ւմ ես անխտիր բոլորին իրեն կատարած ցանկացած արարքի համար:

Magic-Mushroom
09.04.2010, 15:41
Հետաքրքիր է հիմա դու ունե՞ս այդ աստվածայինը, ներո՞ւմ ես անխտիր բոլորին իրեն կատարած ցանկացած արարքի համար:

Ինչը որ օրենքով կամ աստվածաշնչով արգելված չէ այո,բայց չմտածես,թե ինչ որ աղանդից եմ,Ես Աթեիստ եմ:D

Դեկադա
09.04.2010, 15:45
Ինչը որ օրենքով կամ աստվածաշնչով արգելված չէ այո,բայց չմտածես,թե ինչ որ աղանդից եմ,Ես Աթեիստ եմ:D

ինչ աղանդից էլ լինեիր ես կհարգեի քո ընտրությունը՝ ամեն մարդ ունի խխճի, մտքի ու դավանանքի ազատություն: Դա էլ օրենքով արգելված չէ: Չնայած պատասխանդ էլ իրավաբանական էր:

Magic-Mushroom
09.04.2010, 16:02
ինչ աղանդից էլ լինեիր ես կհարգեի քո ընտրությունը՝ ամեն մարդ ունի խխճի, մտքի ու դավանանքի ազատություն: Դա էլ օրենքով արգելված չէ: Չնայած պատասխանդ էլ իրավաբանական էր:

Հա բայց Աթեիզմնել է մտնում խխճի, մտքի ու դավանանքի ազատություն մեջ,եթե սխալ բան ասեցի կներես:love

Gayl
09.04.2010, 22:07
Ուժեղ է այն մարդը,ով կարում է ներել,դա Աստվածային է,
կյանքը շատ կարճ է,որ այն չարությամբ անցկացնենք
Բնությունը այդ մարդուն հաստատ կպատժի,չկասկածեք:B
Ինչքան չարն է պատժվում, այդքան էլ բարին:
Էնքան ներեցինք այս օրին հասանք, երբեք չպետք է հակառակորդիդ կամ թշնամուդ ներես, եթե չես պատժել, իմ կարծիքով չպատժելը թուլություն է:

CrusaderAM
09.04.2010, 22:20
պատժել օրենքի սահմաններում :hands

KiLa
10.04.2010, 18:57
Ես էլ այն կարծիքին եմ, որ ամեն արարք ( վատ իհարկե), պետք է անպատիժ չմնա: Բայց այստեղ անպայման բաղկացուցիչ մաս եմ համարում հասրակության բոլոր անդամների հավասարությունը: Եթե կա մի շերտ, որը կարող է խուսափել պատժից, ուրեմն իմ կարծիքով չպետք է պատժվեն նաև մյուսները: Եվ դրանից է, որ հիմա ես շատ ներողամտորեն եմ նայում մեր հասարակության մեջ գոյություն ունեցող հանցագործներին: Եվ շատ հաճախ կարծես դեմ եմ նաև գողի ու գրպանահատի պատժին, որովհետև ավելի մեծ հանցագործներ չեն պատժվել...
Բայց նույնիսկ այս պարագայում ինձ համար գոյություն ունեն հանցանքի տեսակներ, որոնց համար նույնիսկ կողմ եմ ինքնադատաստանի...

Magic-Mushroom
10.04.2010, 19:33

Ինչպես ասում են փողը հաղթում է չարն ու բարին իրար հետ վերձրած:D

kyahi
10.04.2010, 20:03
Սովորաբար մարդիկ բոլորն էլ էգոիստ են և բնականաբար յուրաքանչյուրի մոտ էլ, երբ ինչ-որ բան իր շահերից չի բխում և իր բարության դիմաց ստացել է վատություն, անպայման հոգու խորքում պատժելու կարիք ունենում է: Իսկ արդեն մարդու ներքին խառնվածքից կախված նա կամ պատասխանում է նույն զենքով կամ էլ հակառակը:
Բացարձակ բարի մարդիկ գոյություն չունեն, ըստ իս, յուրաքանչյուր մարդ բարի է ինչ-որ մի սահման հասած…իրավիճակը մարդուն կարող է դրդել ամենանողկալի քայլերին, իր ես-ի պաշտպանության համար, հետևաբար մեղադրել մարդուն վատություն անողին առանց պատճառները փնտրելու սխալ է…ստացվում է պարադոքս, ներիր քանի որ նա իր անձնական շահերից է նման բան արել, բայց քո արժանապատվությունը ոտնահարվել է կամ դու վիրավորված ես հետևաբար պետք է նույն եղանակով վարվես…
Ըստ Աստվածաշնչի մարդ պետք է ընդունակ լինի ներել, բայց քանի որ բոլորը չեն շարժվում այս կանոնով մարդիկ միշտ էլ իրար չեն կարողանում ներել….իսկ ով էլ ունի ներելու կարողություն հասկանում է, որ դա իրեն չի փրկում զոհի դերում լինելուց…

Միքո
10.04.2010, 21:49

Դե եթե ներում ես, դա անում ես քո շահերից ելնելով: Հակառակ դեպքում շատ չես տատանվի պատժել, թե պարզապես ներել կամ էլ անցնել առաջ…
Իսկ ներելու կարողություն բոլորն էլ ունեն, ուղղակի տարբեր իրավիճակներում:

Lord
10.04.2010, 22:30
Բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ սխալներ ենք գործում, բայց ուրիշի սխալները ներելը դա թույլություն է, ենթ մի անգամ ներես ու չպատժես, ապա այդ մարդը արդեն ամեն անգամ նույն բանը նորից և նորից անելու է և պետք է ուշադիր լինես ուրիշի հանդեպ նյուն բանը անելուց չպատժվես: Բայց եթե դու էլ չպատժես մի բան հաստատ է ամեն մի քայլ իր հետևանքներին է բերում մեղավորը ամեն դեպքում պատժվում է:

Magic-Mushroom
12.04.2010, 22:38
Ժող ջան իմ կյանքի մերջին իրադարձությունները հաշվի առնելով կարծիքս փոխեցի,միանշանակ պատժել,քանի որ մարդկանց լավություն չի սազում,լավություն էս անում հետո իրանք նույնը չարությամբ քեզ են վերադարձնում,մարդիկ սադոմազոխիստներ են իրանք սիրում են,որ ինչ որ մեկը նրանց պատժի:angry

Ալիք
15.04.2010, 09:48
Իմ կարծիքով ներելը չներելուց լավ է, առաջինը այն պատճառով, որ բոլորս էլ սխալվում ենք:
Եթե մարդը անկեղծորեն զղջում է, չներելու իմաստը որն է:
Եթե չի զղջում, դարձյալ ներել, բայց դիմացինի սխալը բացատրելուց և ցույց տալուց հետո, կզղջա, իր գործն է, չէ, էլի իր գործն է, իսկ իմ գործը ներելն է, քանի որ ներել կարողանալով պահպանում ես ամենաթանկը` հոգու խաղաղությունը, իսկ բարիով հատուցելը ավելի արդյունավետ է նաև սխալվողի համար:

Բարեկամ
16.04.2010, 04:57
Պատիժը չի կանխում հետագա մեղքը/սխալը/արարքը` զղջալու կամ հասկանալու տեսակետից: Առավելագույնս այն կարող է ներշնչել վախ, այն էլ` առժամանակ: Մարդը եթե մի անգամ կատարել է տվյալ մեղքը/սխալը/արարքը, առիթի դեպքում հակված է այն կրկնելու, ու ոչ մի պատիժ էդ հարցը չի լուծում: Բայց պատիժը սրում է մարդու ինքնապաշտպանությունը` հետագայի համար: Մինչդեռ ներելը թուլացնում է, ինչն, անխոս, մեծ շնորհ է:

Arqimed
24.05.2010, 00:18
Ներելը ճիշտ բան է: Եթե ինչ-որ մեկը ինձ վատություն անի, ես էլ նրան նույն ձևով պատասխանեմ, այսինքն` վրեժ լուծեմ, կստացվի որ նրանից ոչ մի բանով լավը չեմ: Սխալ գործածը երբեք չի գիտակցի իր սխալը, ընդհակառակը` չարիքը չարիք կծնի: Իսկ եթե ես նրա արած վատությանը լավությամբ պատասխանեմ, նրան գոնե մտածելու տեղիք կտամ...

Ապե Ջան
24.05.2010, 10:39
Պատիժը ինքը ուսուցողական բնույթ է կրում: Իմ կարծիքով պետք է պատժել այն մարդուն, ում բացատրում ես իր սխալ արարքը ու նա համառորեն չի ընդունում իր սխալը և շարունակում է այն: Այդ դեպքում մարդուն պետք է պատժել, որպեսզի նա իր սեփական մաշկի վրա զգա այն տհաճությունը, որը ինքն է պատճառում դիմացինին: Ուղղակի պետք է այդ անել սառը գլխով:
Լինում են դեպքեր երբ ժամանակ չես ունենում մտածելու ու սխալ որոշումներ ես կայացնում, տվյալ անձնավորությանը պատժելով:

Անահիտ
27.05.2010, 10:08
չներել ու չպատժել…
եթե հարազատա, արարքը մոռանալ
եթե թշնամի՝ մարդուն

nune'
27.05.2010, 13:47
Դե նայած էդ մարդը ինչա արել
Ես սիրելի մարդկանց միշտ էլ ներում եմ, բայց ես էլ համբերություն ունեմ, ու կարողա մի հատ ընենց նյարդայնանամ, որ վերջ: Վերջերս էսպես եղավ, ես ուղղակի նորից ներեցի, բայց բաց թողեցի էս անգամ, որովհետև հոգնել էի էդ մարդուց
Իսկ առհասարակ, Աստված է ամենամեծ ներողը ու նաև դատողը