PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա հեռուստաեթեր 2006-2007



Artgeo
24.12.2006, 18:19
Ընդամենը մեկ շաբաթ անց կավարտվի ևս մեկ տարի։ Հետաքրքիր է, որ ոչ մի ալիք, գրեթե չի գովազդում նոր տարվա գիշերվա ծրագրերը։ Որևէ մեկը տեղեկություն ո՞ւնի այն ծրագրերի վերաբերյալ, որոնք հայկական ալիքները պատրաստվում են ցուցադրել։

Մի՞թե ամեն ինչ կլինի Հանրապետության հրապարակում կանգնեցված «տոնածառի» (http://www.akumb.am/showthread.php?t=3913)նման հին ու հոգնեցրած դեմքեր, համերգներ, տափակ հումոր ու անկապություն։ :(

StrangeLittleGirl
24.12.2006, 18:42
Մի՞թե ամեն ինչ կլինի Հանրապետության հրապարակում կանգնեցված «տոնածառի» նման հին ու հոգնեցրած դեմքեր, համերգներ, տափակ հումոր ու անկապություն։
Իսկ դու ուրիշ բան սպասու՞մ ես:

Artgeo
25.12.2006, 12:46
Տոնական ԵԹԵՐ

Հետզհետե տոնական տրամադրությամբ է համակվում հեռուստաեթերը։ Տոնական շունչ են ստացել մեզ արդեն հայտնի ապրանքանիշերի գովազդները, ժամանակ առ ժամանակ եթերում հայտնվում են նաեւ ամանորյա հաղորդումները գովազդող հոլովակներ։ Սակայն հիմնականում այս օրերին հեռուստաընկերություններից շատերը դառնում են գաղտնապահ, խորհրդավորությամբ պարուրում իրենց ամանորյա ծրագրերը։ Կամ ուզում են հեռուստադիտողին անհամբեր սպասման մեջ պահել, կամ ուզում են իսկապես անակնկալ մատուցել եւ կամ (ուր էր թե սխալված լինեինք) դեռ չեն որոշել, թե ինչ են ցուցադրելու։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ ստանալ «ԱրմենԱկոբ» եւ «հ2» հեռուստաընկերություններից։ Դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ը «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության եթերում կիշխի տոնական տրամադրությունը։ Փոքրիկների համար մեծ նվեր «ԱրմենԱկոբի» Ձմեռ պապիկից. դեկտեմբերի 26-ից՝ ճապոնական մուլտսերիալի պրեմիերա։ Ամանորյա տոներին «ԱրմենԱկոբ» հեռուստատեսությունը կցուցադրի «Անժելիկա» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմը։ Երաժշտասերները նույնպես առանց նվերների չեն մնա. նրանց համար «ԱրմենիԱկոբը» նախատեսել է Ծննդյան տոների համերգներ, իսկ տոնական բեմահարթակում կլինեն Սառա Բրայթմանը, Շարլոտա Չերչը, Պատրիսիա Կաասը եւ այլ ճանաչված դեմքեր։ Իրենց յուրօրինակ ամանորյա ծրագրով տոնական օրերին մեր ընտանեկան մթնոլորտը կջերմացնեն «Մեկ օրը 30 րոպեում», «Համանվագ», «Երեք ույու չորս», «Զվարճալի օրագիր» եւ այլ սիրված ծրագրեր։



Ավարտին մոտեցող 2006-ի վարկանիշային ցուցանիշներից պարզվեց, որ մեծ ժողովրդականություն է վայելում «7 երգ» երաժշտական ծրագիրը, ուստի որոշվեց ամանորյա գիշերը եթեր հեռարձակել «7 երգը»։ Բայց հուրախություն հաղորդման երկրպագուների նշենք, որ, ի տարբերություն մյուս օրերի, Ամանորին 7 երգով չեն սահմանափակվի. հաղորդման ընթացքում ձեզ կողջունի Ձյունանուշիկ Էմման, շատ ու շատ ճանաչված երգիչ-երգչուհիներ, որոնց տարվա ընթացքում հեռուստադիտողներն իրենց հաղորդագրություններով լավագույնն են ճանաչել։ Ի դեպ, այդ օրը նույնպես հեռուստադիտողներին կընձեռվի SMS հաղորդագրություններով սիրված երգիչ-երգչուհիներին շնորհավորելու բացառիկ հնարավորություն։ Հաղորդման ընթացքում «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունը, ծրագրերի բաժնի տնօրեն Գայանե Մանուկյանի գլխավորությամբ, կշնորհավորի ամբողջ հայ ժողովրդին, «ԱրմենԱկոբի» հեռուստադիտողին ու շնորհակալություն կհայտնի իրենց ալիքի հանդեպ ցուցաբերած հավատարմության համար։

Հանրային երկրորդ ալիքն էլ յուրովի է պատրաստվում Ամանորին։ Մեկ անգամ եւս այս հեռուստաալիքի երկրպագուները հնարավորություն ունեն տոնական օրերին դիտելու «Մեկ անգամ Հայաստանում» տեսաֆիլմը, որտեղ բացի ճանաչված դերասաններից նկարահանվել են նաեւ «հ2»-ի սիրված հաղորդավարները։ Իսկ այս տարի սպասվում է նոր՝ տոնական շուքով հագեցած «Վստահիր տղամարդուն» ֆիլմը։ Ամանորյա գիշերը «հ2»-ը կդիմավորի «Քոմեդի քլաբի» բացառիկ ծրագրով։ «Էլի մի ձայն»-նն էլ հնարավորություն է ընձեռել մեր քաղաքական գործիչներին իրենց ամանորյա շնորհավորանքները հղել ժողովրդին։ Իսկ «Չէին սպասումն» էլ երեւի որոշել է այս անգամ անակնկալի բերել Ձմեռ պապիկին. ավելի լավ է դիտեք ու ինքներդ պարզեք։ Ճիշտ է ասված՝ ամանորյա գիշերը քնելու համար չէ։ Կեսգիշերն անց Հանրային երկրորդ ալիքի եթերում՝ աննախադեպ կարաոկե ծրագիր։ Դիտեք եւ ուրախ դիմավորեք Նոր տարին։

Ներկայացրեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
http://eter.tv/

Sunun
25.12.2006, 21:06
ԱՐ Հ/Ը Ամանորի գիշերվա հաղորդումներից մեկը լինելու է Վարդան Պետրոսյանի նոր "Շնորհավոր Նոր Տարի" ներկայացումը, դա մեկ:

Artgeo
11.01.2007, 11:39
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ

Հայտնի մուլտֆիլմի հերոսը պնդում էր, որ ամանորյա սեղանի կարեւորագույն զարդը հեռուստացույցն է: Ավանդական հայ ընտանիքը հենց այդպես էլ դիմավորում է Ամանորը (շա՛տ ավանդականները դիմավորում են Դուբայում)՝ տոնական սեղան է գցում, զարդարած բուդը դնում կենտրոնում, հետո հերթով ամեն ինչ շարում՝ բաստուրմա-սուջուխ, բլինչիկ-մլինչիկ եւ այլն, ու միացնում հեռուստացույցը: Ինչո՞ւ: Որովհետեւ նաեւ հոգեւոր սնունդ է ուզում, զի ոչ միայն բուդիվ կեցցե մարդ:

Բայց այս տարի մի քիչ լավ չստացվեց: Որովհետեւ մարդիկ նստեցին իրենց տոնական սեղանների շուրջը, միացրեցին հեռուստացույցը (ովքեր հոսանք ունեին) եւ... հեռուստացույցով նույն սեղանն էին ցույց տալիս: Բոլոր հայկական ալիքներով մոտավորապես նույն բանն էր. հայկական «շոու-բիզնեսի» կերած-խմած դեմքերը հավաքվել էին ճիշտ նույնպիսի տոնական սեղանի շուրջ, իսկ տեսախցիկն ամենայն մանրամասնությամբ ցուցադրում էր սեղանին դրված երշիկի բոլոր ծակուծուկերը, ու հանդիսավոր մի ձայն ազդարարում էր, որ տվյալ տոնական հաղորդման հովանավորը երշիկ արտադրող այսինչ ընկերությունն է: Կամ էլ՝ դահլիճի մեջտեղում տոնածառի փոխարեն դրված էր մի ցուցափեղկ-սառնարան՝ զովացուցիչ ըմպելիքներով լի, ու շոու-բիզնեսի աստղերը հերթով շնորհակալություն էին հայտնում տվյալ զովացուցիչ ըմպելիքն արտադրող իրենց հովանավորին:

Ընդհանրապես, հայկական ամանորյա հեռուստաեթերն այս տարի առանձնապես նողկալի էր: Նրանք, ովքեր արբանյակային ալեհավաքներ ունեին. կարող էին համեմատել, թե ինչպես է ամբողջ աշխարհը դիմավորում Ամանորը, եւ ինչպես են դիմավորում հայերը: Ամբողջ աշխարհում՝ տոնական մթնոլորտ, հրավառություն, կատակներ, համերգային ծրագրեր եւ այլն: Միացնում ես ցանկացած հայկական ալիք, եւ այնպիսի տպավորություն է, թե աֆրիկյան վայրենի ցեղի ծիսական պար ես դիտում՝ ուտելիքի կաթսայի շուրջ: Հայկական հեռուստաեթերում գովազդից բացի ուրիշ ոչինչ չկար: Կողքից նայողը միանշանակ այն տպավորությունը կստանար, թե հինգհազարամյա հայ ժողովրդին ուտելիքից բացի ոչինչ չի հետաքրքրում: Ու մարդիկ ստիպված էին հինգ րոպեն մեկ տեղեկանալ, որ հայ ժողովուրդը չգիտի, թե որն է հայկական երկրորդ զովացուցիչ ըմպելիքը, հետո ստիպված էին նայել, թե ինչպես է ոմն դեգեներատ գլոբուսը շալակած մտնում տուն, հետո ստիպված էին լսել, թե ինչպես է բոլորին զզվեցրած ձայնը ցանկանում, որ բոլորի սեղանին «Ավշարն» առատ լինի, ու չէին հասկանում՝ դա անե՞ծք է, թե՞ բարեմաղթանք, հետո փոխում էին ալիքը եւ երեք րոպեն մեկ տեղեկանում, որ իրենց նայած հաղորդումները գովազդներով չեն ընդհատվում «Կերամիկա» ընկերության շնորհիվ, հետո ինչ-որ չափածո ախմախություններ էին լսում գյաջ վաճառող ընկերությունների մասին, հետո հիստերիայի մեջ էին ընկնում՝ լսելով «Բարի լոտո» գովազդողի ձայնը:

Պրոբլեմն, իհարկե, գովազդների առատությունը չէր: Ցանկացած աղքատ երկրում իրավիճակը նույնն է: Պրոբլեմն այն էր, որ Ամանորի գիշերը ցուցադրելու բան չկար: Եթերը հեղեղված էր ռեստորանային երգիչներով ու էլիտար կիսապուտանկաներով, որոնք էլ, հասկանալի է, գովազդում էին իրենց մշտական «կլիենտներին» ու նրանց արտադրանքը: Եվ միանգամայն տրամաբանական է, որ ամանորյա եթերը չընդհատվեց միայն տասը րոպե՝ «պապաներն» էին խոսում: Նախ Կաթողիկոսի ուղերձն էր, ապա՝ Քոչարյանի: Կարեւոր չէ, թե ինչ էին խոսում: Միեւնույն է՝ որեւէ մեկը նրանց չէր լսում: Պարզապես սպասում էին, որ խոսեն-պրծնեն, ու ժամացույցի սլաքներն ազդարարեն Նոր տարվա գալուստը: Հետո արդեն կարելի է լսել հայ անվանի մտավորականների (ասենք՝ Աշոտ Ղազարյանի) խոսքը, կարելի է լսել «Դլե-յաման»՝ ռեփի ուղեկցությամբ, կարելի է լսել ամանորյա տոնական երգ, որով խմում են գողերի կենացը, կարելի է թաքնված տեսախցիկով նայել, թե ինչպես են «շոու-բիզնեսի աստղերը» ծաղրուծանակի ենթարկում խեղճուկրակ շարքային քաղաքացիներին եւ այլն:

Մի խոսքով, տխուր տեսարան էր: Եվ այդ տեսարանն ընդամենը մի բան էր ապացուցում՝ այսօրվա իշխող մենթալիտետը միայն մի պաշտամունք ունի՝ ուտելիքը: Ավելիին այդ մենթալիտետը չի ձգտում:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

http://www.chi.am/news/070109/07010903.htm

:(

Gohar
11.01.2007, 18:53
Ընդհանարապես չեմ սիրում քննադատել, բայց այս տարի իսկապես ոչ մի հետաքրքիր հաղորդում չհեռարձակվեց ( Հ1-ի մասին եմ խոսում): Սպասում էինք, որ գոնե ժամը 12-ին մի պարեղանակ կհնչի, դա էլ չեղավ :( Հարկավոր է ամանօրյա ծրագրերի մեջ թարմություն մցնել, թե չէ ամեն տարի նույն բանն է;
Օրինակ, Ալ ջազիրա հեռուստաընկերությունը, տվյալ երկրում (Իրաք) ապրող քրիստոնյանների համար հետաքրքիր հաղորդում էր պատրաստել: Ուղիղ կապ էր միացնում աշխարհի շատ երկրներ հետ (հիմնականում եվրոպական) ու ցույց էր տալիս , թե մարդիկ ինչպես են դիմավորում ամանորը: Իսկ, երբ իրենց մոտ եղավ 12-ը, ուղիղ կապ միացրեցին մի սրահի հետ, որտեղ հավաքվել էին քրիստոնյաններ ու քեֆ էին անում: Շատ հետաքրիր էր…
Ճիշտ է Հ1-ը դեռ չի կարող նման բան կազմակերել եվրոպական երկրների հետ, բայց Հայաստանի մարզերի հետ հո՞ կարող է:

Պանդուխտ
24.02.2007, 15:25
Բաստուրմա= ապուխտ
Սուջուխ = երշիկ
Բուդ???= պուտ ???
շոու-բիզնեսի = ցոյց-գործ, հանդիսավարք
Պրոբլեմ = խնդիր
Ռեստորանային = օթեւանային, ճաշարանային:

tikopx
24.08.2010, 01:02
ես թեման չնայած շատ հինա,բայց ամեն տարի նույն ձևա , բան չի փոխվում:

Ապե Ջան
24.08.2010, 12:48
ես թեման չնայած շատ հինա,բայց ամեն տարի նույն ձևա , բան չի փոխվում:

Չի կարող ամեն տարի նույնը լինել՝ tikopx: Եթե մի քանի հեռուստաալիքի մոտ ոչինչ չի փոփոխվում, ապա դրանից պետք չէ եզրակացություն անել ու որոշել որ բոլորի մոտ նու՞յնն է, ոչինչ չի փոխվում:

Ես ինքս հեռուստատեսությանը հետևելու, իր հեռարձակվող նոր ծրագրերին գնահատական տալու ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ էլ ցանկություն: Բայց փաստը մնում է փաստ, մարդիկ փորձում են յուրովի ներկայանալ, համենայնդեպս Նոր Տարվա եթերներում: