PDA

Դիտել ողջ տարբերակը : Սովորական հրաշք



ministr
25.04.2009, 16:52
Բրիտանիայում տեղի է ունենում մեր "Թաքնված տաղանդի" համարժեք մրցույթը, որը կոչվում է "Britain got talent". Բեմ է դուրս գալիս վաղուց արդեն ոչ երիտասարդ մի կին, նույնիսկ մի քիչ տարօրինակ արտաքինով: Դահլիճն ու ժյուրին արձագանքում են հեգնանքով, ծիծաղով, տեղ տեղ քամահրանքով... բայց այս ամենը մինչև ՆԱ ԿԵՐԳԻ... մնացածը դիտեք ինքներդ

http://media.izvestia.ru/foreign/article1004/

StrangeLittleGirl
12.08.2009, 21:09
Շատ լավն էր :-) Տեսքից ու խոսելուց հեչ չես ասի, որ էդպես կարողանալու ա երգել... Թե չէ մեզ մոտ, որ կնանիք վեր են կենում, գալիս են երգելու, ականջներդ ցավում են:

Սլիմ
14.08.2009, 09:46
Ընտիր էր, շատ զարմացրեց:)

cold skin
14.08.2009, 09:51
Բայց մարդիկ, իրոք, դաժան են: Ինչո՞ւ ծաղրանքով ընդունեցին: Հետաքրքիր է, երբևէ մարդուն սկսելու են ընդունել, այնպես ինչպես կա…

Սլիմ
14.08.2009, 09:56
Բայց մարդիկ, իրոք, դաժան են: Ինչո՞ւ ծաղրանքով ընդունեցին: Հետաքրքիր է, երբևէ մարդուն սկսելու են ընդունել, այնպես ինչպես կա…

Միշտ էլ ընդունում են տեսքից դատելով, դա բնականա, եթե մարդուն չես ճանաչում էլ ինչը պիտի գնահատես, իսկ հետո տեսնում են մնացած արժանիքները ու լիարժեք կարծիք ձևավորում: Դու ինքդ էդպես չես վարվում?:think

Հայկօ
14.08.2009, 09:58
Միշտ էլ ընդունում են տեսքից դատելով, դա բնականա, եթե մարդուն չես ճանաչում էլ ինչը պիտի գնահատես, իսկ հետո տեսնում են մնացած արժանիքները ու լիարժեք կարծիք ձևավորում: Դու ինքդ էդպես չես վարվում?:think

Ահավոր սխալ միտք:

Սլիմ
14.08.2009, 10:01
Ահավոր սխալ միտք:
Ինչով էր սխալ:)

cold skin
14.08.2009, 10:07
Դու ինքդ էդպես չես վարվում?

Ո՛չ, երբեք ինձ համար մարդու արտաքին տեսքը կարևոր չի եղել, որովհետև «հրեշային» արտաքինի տակ թաքնված է փափուկ, քնքուշ սիրտ… ու այսպես շարունակ…

Սլիմ
14.08.2009, 10:09
Ո՛չ, երբեք ինձ համար մարդու արտաքին տեսքը կարևոր չի եղել, որովհետև «հրեշային» արտաքինի տակ թաքնված է փափուկ, քնքուշ սիրտ… ու այսպես շարունակ…

Ինչ ես խոսում? Որ տեսնում ես մեկին , առաջին տպավորությունը ինչից ես ստանում, եթե դեռ ոչ խոսել է , ոչ էլ մի բան արել? Մտածում ես ինչ սիրտ ունի?

Հայկօ
14.08.2009, 10:16
Ինչով էր սխալ:)

Ամեն ինչով: Հագուստով, պահվածքով, քայլվածքով տենց լուրջ տպավորություն կազմելը, առանց ինչ-որ մեկին երկար ճանաչելու կոնկրետ կարծիք ու համոզմունք ձևավորելը նրա մասին ու ըստ այդմ նրա հետ վարվելը, սեփական ենթադրությունները իրականության տեղ ընդունելը ու գործելը ըստ այդ կեղծ իրականության սը-խալ-են:


Ինչ ես խոսում? Որ տեսնում ես մեկին , առաջին տպավորությունը ինչից ես ստանում, եթե դեռ ոչ խոսել է , ոչ էլ մի բան արել? Մտածում ես ինչ սիրտ ունի?

«Առաջին տպավորություն» գաղափարը ինքնին սխալ ա: Չէ, չես մտածում սրտանոթային համակարգի կամ երիկամների մասին: Եթե ինչ-որ բան մտածելու համար լուրջ հիմք չունես, ավելի լավ ա ընդհանրապես ոչ մի բան չմտածես ու փորձես էդ մարդուն ավելի լավ ճանաչել, եթե, իհարկե, էդ քեզ պետք ա:

Սլիմ
14.08.2009, 10:29
Ամեն ինչով: Հագուստով, պահվածքով, քայլվածքով տենց լուրջ տպավորություն կազմելը, առանց ինչ-որ մեկին երկար ճանաչելու կոնկրետ կարծիք ու համոզմունք ձևավորելը նրա մասին ու ըստ այդմ նրա հետ վարվելը, սեփական ենթադրությունները իրականության տեղ ընդունելը ու գործելը ըստ այդ կեղծ իրականության սը-խալ-են::
Ուշադիր կարդա խոսքս առաջին տպավորության մասինա: Իսկ կոնկրետը հետոյա գալիս, քո ասած երկար ճանաչելուց հետո:

Միշտ էլ ընդունում են տեսքից դատելով, դա բնականա, եթե մարդուն չես ճանաչում էլ ինչը պիտի գնահատես, իսկ հետո տեսնում են մնացած արժանիքները ու լիարժեք կարծիք ձևավորում: Դու ինքդ էդպես չես վարվում?:think


«Առաջին տպավորություն» գաղափարը ինքնին սխալ ա: Չէ, չես մտածում սրտանոթային համակարգի կամ երիկամների մասին: Եթե ինչ-որ բան մտածելու համար լուրջ հիմք չունես, ավելի լավ ա ընդհանրապես ոչ մի բան չմտածես ու փորձես էդ մարդուն ավելի լավ ճանաչել, եթե, իհարկե, էդ քեզ պետք ա:
Լուրջ հիմքը որնա, մարդ մեխանիկորեն վերլուծումա էն ինֆորմացիան ինչ իրան տրվումա, իսկ առաջին տեսքից էտ ինֆորմացիան տեսքնա, շարժ ու ձևը: Հնարավորա սխալ կարծիք կազմի, բայց մեկա կարծիքը կազմվումա ինքնստինքյան:

Yevuk
28.08.2009, 22:35
Էս վիդեոն նոր չէ, որ տեսնում եմ, սակայն զարմանալի է, որ այս թեման չէի նկատել…
Զարմանում եմ մենակ մի բանի վրա, թե ինչպես կարող է մարդը ծիծաղել ուրիշ իր նման մարդու վրա, չէ՞ որ մեզնից ոչ մեկն անթերի չէ…Իսկ արտաքինը գրեթե միշտ խափուսիկ է, դրա համար ես նախընտրում եմ միշտ նայել մարդկանց աչքերի մեջ, չէ՞ որ աչքերև հոգու հայելին են և նրանք երբեք չեն խաբում…:oy

Lonely
28.08.2009, 22:45
Հրաշք չի, просто ետ մարդը իր անձնական ոճը չունի... այ շատ կուզենայ իրան տեսնել մի քանի տարի հետո, եթե իհարկե հաջողություններ ունենա...

aerosmith
28.08.2009, 23:10
Խոսքեր չունեմ, ուղղակի հրաշք ձայն. Թող մեր երաժշտական կրթություն "ստացած" երգիչնեչը ու երգչուհիները նայեն ու ամաչեն.

Zangezur
06.03.2010, 01:42
Հրաշք չի, просто ետ մարդը իր անձնական ոճը չունի... այ շատ կուզենայ իրան տեսնել մի քանի տարի հետո, եթե իհարկե հաջողություններ ունենա...

2009 դուրսա եկել իրա ալբոմը՝ http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2447151

http://s57.radikal.ru/i156/0911/8c/facd35faa357.jpg

Universe
23.04.2011, 12:39
Պերեզալիծե սսիլկու պոժալույստա

Jarre
23.04.2011, 13:58
Պերեզալիծե սսիլկու պոժալույստա

Ահա այն :)


http://www.youtube.com/watch?v=wnmbJzH93NU&feature=youtu.be